Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԷՐԷՄԷՐԱՅ ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ
       Տեղադրութիւն, Այս վանքը տեղաւորուած է Ռշտունեաց գաւառի Էրէմէրայ գիւղի արեւելեան կողմը, հազիւ կէս կիլոմետր հեռու, մի հարթութեան վրայ եւ պատած է մի հին պարսպով։
       Վանքի նկարագրութիւնը - Վանքը բաղկացած է մի եկեղեցուց ու մի գաւթից եւ շինուած է հասարակ, անտաշ քարից։ Եկեղեցին 8 մետր երկարութեան եւ 6 մետր լայնութեան, անսիւն եւ թաղակապ մի հասարակ շէնք է, մի քառանկիւնի եւ կամարակապ կողակով ու երկու խորաններով։ Հիւսիսային եւ հարաւային պատերին կից բոլորում են երկական կիաբոլոր կամարներ՝ երեքական որմնասիւների վրայ։
       Միակ, արեւմտեան դռան առջեւ կայ մի գաւիթ, նոյնպէս անսիւն, եւ նոյն ձեւի, միայն սրա առաստաղը ոչ թէ կամարակապ է, այլ փոքր ինչ գմբէթայարկ, եւ մէջտեղում ունի մի փոքրիկ բացուածք։ Սրա վրայ հնումը եղել է մի փոքրիկ գմբէթ, որտեղից կախուած են եղել զանգեր։
       Ժարսպի դարպասի վրայ արձանագրուած է։
       * Գրիգորին յիշատակ Տէր Աւետիս հերպետին. թվ. ՌՃԺԲ. (-1663)։
       Ժողովրդական աւանդութիւնն այս վանքի շինութիւնը Թադէոս առաքեալին է վերագրում եւ «ծիծաղաբեր » մակդիրը տալիս, բացատրելով, թէ երբ ս. Թադէոս առաքեալն այս կողմերն է եկել՝ Կուռ-դար անունով մի բլրի վրայ նստել է, եւ յոգնած լինելով, անմիջապէս ննջել։ Այս միջոցին նա տեսել է Տիրամօրը՝ ծիծաղկոտ դէմքով։
       Ինչի՞ ես ծածաղում, հարցրել է Թադէոս առաքեալը։
       Կը ցանկայի, որ այստեղ մի վանք շինուի, պատասխանելէ Տիրամայրը։
       Թադէոս առաքեալը լսել է այս եւ հէնց հետեւեալ օրը հիմք ձգել այս վանքին։