ՉԱՐԱՀԱՆ
ՍՈՒՐԲ
ՆՇԱՆ.
Ս.
Եղիշէ
մատենագրի
աճիւնն
ամփոփող
Չաղար
սուրբ
Նշան
եկեղեցին
գտնւում
է
Ոստան
գիւղից
հարաւ,
Արտոս
լերան
լանջին։
Վանքը
շրջապատուած
է
պարսպով,
որի
մի
մասն
այժմ
կիսաւեր
է։
Պատմական
տեսութիւն .
-
Այս
վանքն
այժմ
յայտնի
է
չորս
անունով.
Չարահան
սուրբ
Նշան,
որ
ստուգաբանում
է
իբր
չարերից
հանող,
փրկող
ս.
նշան.
Չաղար
սբ.
Նշան,
իբր
ս.
Նշան,
որին
օգնութեան
պիտի
կանչել,
թուրքերէն
չաղար
(կանչել
)
բառից ,
որովհետեւ
բժշկել
է
մի
դիւահար
թուրքի,
Դիրա
Շրբարան,
այսինքն
Շրբացիների
(քրդական
մի
ցեղ,
որ
ապրում
է
այս
վանքի
մօտ
)
վանք
եւ
Պատրկայ
վանք,
որովհետեւ
աւանդութեան
ասելով,
Վարդ
Պատրիկն
է
շինել։
Եկեղեցու
դռան
եւ
սեան
վերայ
եղած
արձանագրութիւններից
երեւում
է,
որ
այժմեան
եկեղեցու
շէնքը
շինուած
է
1761
թուին
Աղթամարի
Թոմայ
կաթողիկոսի
ժամանակ
Վարդան
վարդապետի
ձեռքով,
սակայն
ձեռագրների
յիշատակարաններից
յայտնի
է,
որ
սա
գոյութիւն
է
ունեցել
ա՛ռ
նուազը
ԺԵ
դարում.
որովհետեւ
նոյն
վանքում
եղած
մի
աւետարանի
1428
թուին
գրուած
յիշատակարանում
ասուած
է.
Ես
…
Աբրահամ
…
կրօնաւորս
…
ետու
զսա
(աւետարանը
)
ընծայ
է
նուէր
ի
մեծ
եւ
ի
հռչակաւոր
ուխտս
Պատրկի
վանք
կոչեցեալ՝
որ
կայ
հանդէպ
Ոստան
քաղաքի
ի
դուռն
սբ.
Աստուածածնի
եւ
սուրբ
Գէորգ
։
Այստեղ,
մատրան
մէջ
ամփոփուած
են
Եղիշէ
մատենագրի
նուիրական
նշխարները։
Սրանք
սկզբում
թաղուած
են
են
եղել
մօտակայ
Վառնիշատ,
այժմ
աւեր,
գիւղի
եկեղեցում,
ինչպէս
վկայում
են
ո՛չ
միայն
աւանդական
պատմութիւնները ,
այլեւ
ձեռագրների
։
Այստեղից
անցեալ
դարի
սկզբից
այդ
նշխարները
տեղափոխուել
են
այս
վանքի
բակը,
իսկ
այստեղից
Աղթամարի
վերջին
կաթողիկոս
Խաչատուրը
1882
թուին
փոխադրել
է
այժմեան
մատրան
մէջ։
Ականատեսները
պատմում
են,
թէ
այս
նուիրական
նշխարները
գտնուել
են
մի
կարասի
մէջ,
բոլոր
ոսկորները
լրիւ
են
եղել,
սակայն
պակասել
է
զանգը։
Աւանդութիւնն
ասում
է,
թէ
երբ
այս
մեղրաշուրթն
մատենագիրը
Արտոս
լերան
վրայ
ճգնելիս
վախճանուել
է,
հովիւները
մարմինը
թաղել
են
այստեղ,
իսկ
գլուխը
կտրել
տարել
Մոքս
սբ.
Զօրավանքում
։
Վանքի
նկարագրութիւն .
-
Վանքը
բաղկացած
է
մի
եկեղեցուց,
որ
ս.
Նշան
է
կոչւում
եւ
սրան
կից
մի
մատուռից։
Շուրջը
կան
միաբանների
եւ
ուխտաւորների
համար
10
սենեակ։
Եկեղեցին
շինուած
է
անտաշ
եւ
մասամբ
տաշած
քարով։
Արտաքուստ
ննմանօրինակ
կիսասիւների
վրայ
բոլորում
են
պայտաձեւ
կամարներ,
կրելով
իրենց
վրայ
կլոր
գմբէթը,
կոնաձեւ
կաթուղիկէով։
Պայտաձեւ
կամարով
զարդարուած
կոզակի
մէջ
տեղում
բացւում
է
մի
փոքրիկ
պատուհան,
իսկ
երկու
կողմից
մի
մի
դուռն
դէպի
խորանները,
որոնք ,
սակայն,
սեղանի
են
փոխուած,
ունենալով
մի
մի
վէմ
քար
եւ
առջեւի
դռան
փոխարէն
կամարաձեւ
բացուածք։
Այս
սեղանների
ներքեւ
կան
մի
մի
աւանդատուն,
որ
թէեւ
2
մետր
խորութիւն
ունին,
սակայն
սրանց
դռները
եկեղեցու
յատակից
միայն
մի
մետր
բարձրութիւն
ունին։
Եկեղեցու
արեւմտեան
կողմը
խորաններ
չկան,
այլ
երկական
կամարներ,
որ
բոլորում
են
որմնասիւների
եւ
սիւների
վրայ։
Եկեղեցին
ունի
տասը
պատուհան,
որոնցից
չորսը
գտնւում
են
գմբէթի
վրայ։
Արեւմտեան
կողմը
կայ
մի
դուռն։
Մատուռը
փոքրիկ,
թաղակապ
մի
շէնք
է,
կպած
եկեղեցու
հիւսիսային
պատին։
Նրա
միակ,
արեւմտեան,
դուռը
փակուած
է
դէպի
եկեղեցին
մի
նոր
դուռ
բացուած։
Այս
մատրան
հարաւային
պատին
կից
ամփոփուած
են
ս.
Եղիշէ
մատենագրի
նշխարները,
իսկ
հիւսիսային
պատին
կից
գտնւում
է
մի
ոմն
Նիկողայոս
եպիսկոպոսի
գերեզմանը,
առանց
թուականի։
Մատրան
արեւմտեան
պատի
մօտ,
արտաքուստ,
դրուած
է
մի
մեծ
ծակ
քար,
որի
վրայ
նշմարւում
են
արձանագրութեան
հետեւեալ
բառերը.
«ՅԿԶ
(=917)
թուականութեանս
Հայոց»։
Այս
քարը
Թալալոց
է
կոչւում
եւ
ուշաթափուող
կանայք
ու
երեխայք
գալիս
են
սրա
առջեւ
լողանում,
որպէս
զի
բժշկուեն։
Արձանագրութիւններ.
-
Եկեղեցու
արեւմտեան
դռան
վերեւ.
Շինեցաւ
տաճարս
այս
յաջողութեամբ
Աստուծոյ
հայրապետութեան
Աղթամարայ
Թումայ
կաթուղիկոսին
Ջուլամերկու
պարոն
Աբդլա
խան
բէկ
Ոստանայ
պարոն
Բայրամ
բէկ.
առաջնորդ
անարժան
Տր.
Վարդան
Թվ.
ՌՄԺ
(=1761).
Միեւնոյն
իմաստով
մի
արձանագրութիւն
էլ
կայ
եկեղեցու
աջակողմեան
սեան
վրայ.
-
Ի
հայկազան
մեծ
թվականին
Հազար
երկ
հարիւր
եւ
Ժ
ընդ
նմին.
Եղեւ
շինումն
տաճարին,
Ծեռամբ
Տր
Վարդանին.
Հօրն
Սահակին
եւ
եղբաւրն
Յոհանին։
Այս
վանքն
ունի
60
չափ
ջրարբի,
20
չափ
անջրդի
վարելահող,
(112
արտ
).
մի
ջրաղաց,
երկու
այգի
եւ
արօտատեղի։
Վանքը
իւր
բոլոր
կալուածքով
կապալով
է
տրուած
մի
վարդապետի
(Երեմիա
վրդ.
Խաչատրեան
)
տարեկան
162
դահեկանով։
(12
ր .
96
կ.
)