Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿՌՆԿԱՆ ՎԱՆՔ ԿԱՄ ԾՈՎԱՀԱՅԵԱՑ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
       Տեղադրութիւն - Այս աննշան վանքը գտնւում է Վանից հարաւ, մոտ հինգ կիլոմետր հեռու, մի բլրակի գագաթին լճափից 1-4 կիլոմետր հեռու։ Արտամետ եւ Ծվստան գիւղերի միջեւ եւ ունի մի սքանչելի տեսարան։
       Պատմական տեսութիւն - Եկեղեցու այժմեան շէնքը հազիւ երկու գարի հնութիւն ներկայացնէ, որովհետեւ իբր շինութեան քար գործածուած տապանաքարի վրայ կայ ՌԾԲ (1603) թուականը։
       Ծերունիների ասելով Արտամեացի Գաւիթ եպիսկոպոս Նոուրոյեանը եւ Բաղդասար վարդապետ Զերիֆեանը միասին մոտ մէկ ու կէս դար առաջ վերաշինել են այս եկեղեցին նախկին առաքելաշէն տաճարի տեղում, որ մոտ երեք զար աւեր է մնացած եղել ։
       Այս վանքի մասին եւս աւանդաբար պատմւում է ողկոյզաբեր եւ օձից զգուշացնող կռնկան մասին, որի պատճառով եւ վերակոչուել է Կռնկան վանք ։
       Վանքի նկարագրութիւնը - Վանքը պատած է հասարակ պարսպով եւ բաղկացած է մի եկեղեցուց եւ մի գաւթից, շուրջը կան մի քանի սենեակներ։
       Եկեղեցին շինուած է անտաշ քարից։ Երկու՝ առաջ ցցուած եւ չորս՝ պատերին կից որմնասիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ յանկում է մի կամարակապ ձեղուն։ Կոզակը կիսաբոլորակ է եւ կամարակապ, կողքերին ունի մի մի խորան։ Արեւմտեան կողմում, նախնական խորանների տեղում կան մի մի խորշ։ Եկեղեցին ունի միայն երկու փոքր եւ նեղ պատուհան եւ մի դուռն՝ արեւմտեան կողմում, որ բացւում է գաւթի մէջ։
       Գաւիթը շատ հասարակ շինութիւն է, միայն փայտէ սիւների տակ կան գեղեցիկ քարէ խարիսխներ, որ մնացած են հին շինութիւնից։ Այս գաւթի մէջ կայ մկրտութեան աւազան։
       Այս վանքն ունի 225 օրավար վարելահող, (անջրտի ) որ Աղթամարի կաթողիկոսարանի կողմից կապալով է տրուած տարեկան 15 ոսկով։