****
Հայկական
լեռնաշխարհում
թէ՛
բիաինական
սեպագրի
լեզուն
կրող
ցեղախմբի՝
բիացիների
նուաճումների
աշխարհագրութիւնը,
թէ՛
Հայկ
նահապետի
սերունդների
տարածման
ուղիները
(ինչպէս
դրանք,
յղելով
Մարաբաս
Կատինայ
Մծուրնացու
մատեանին
եւ
բանաւոր
առասպելին,
ներկայացուած
են
Մովսէս
Խորենացու
«Պատմութիւն
Հայոց
»
-ում
եւ
աւելի
համառօտ՝
Սեբիոս
պատմիչի
«Պատմութիւն
ի
Հերակլն»
երկում
)
պատմագրութեան
մէջ
բաւականին
մանրամասն
քննարկուել
են,
սակայն
հիմնականում՝
առանձին-առանձին:
Այնինչ
այդ
ուղիների
համադրումը,
թւում
է,
թէ
թոյլ
է
տալիս
նկատել
երկրորդի
(Հայկեանների
տարածման
ուղիների)
ծագումնաբանական
որոշակի
կապն
առաջինի
հետ
(բիացիների
ծաւալման
ուղղութիւնների)
եւ
դրանում
ենթադրել
հայ
էթնոսի
կազմաւորման
իրական
պատկերի
ինչ-որ
ձեւով
արտացոլումը
Հայկի
եւ
Բելի
«առասպելում
»:
Հայ
էթնոսի
(ժողովրդի)
կազմաւորմանը
նուիրուած
վերջին
շրջանի
առաւել
մանրակրկիտ
աշխատանքները
Յովհ.
Կարագեօզեանի
եւ
Մաքսիմ
Կատուալեանի
ուսումնասիրութիւններն
են:
Այդպէս
ենք
համարում
ոչ
միայն
այն
պատճառով,
որ
դրանք
գիտական
պատշաճ
ամբողջականութեամբ
են
յենւում
Թամազ
Գամկրէլիձէի
եւ
Վեաչ.
Իւանովի
յայտնի
լեզուաբանական
տեսութեան
վրայ,
այլեւ
քանի
որ
այդ,
ցաւօք,
արդէն
լուսահոգի
հեղինակները
քիչ
թէ
շատ
ծանօթ
էին
էթնոսների,
նրանց
կազմաւորման
եղանակների
եւ
էթնիկ
գործընթացների
մասին
խորհրդային
շրջանի
ազգագրութեան
մէջ
1960-1980-ական
թթ.
խորապէս
մշակուած
տեսութեանն
ու
մեթոդոլոգիային
(ակադ.
Յուլիան
Բրոմլեյ,
Սերգեյ
Տոկարեւ,
Վիկտոր
Կոզլով,
Սերգեյ
Հարութիւնով,
Նիկ.
Չեբոքսարով
եւն):
Յու.
Բրոմլեյի
բնորոշմամբ,
որին
հետեւում
ենք,
էթնոսը
«կարող
է
սահմանուել
որպէս
որոշակի
տարածքում
պատմականօրէն
ձեւաւորուած՝
մարդկանց
կայուն
միջսերնդային
համախումբ,
որն
ունի
ոչ
միայն
ընդհանուր
գծեր,
այլեւ
մշակոյթի
(ներառեալ
լեզուն)
եւ
հոգեբանութեան
համեմատաբար
հաստատուն
[
ստաբիլ
]
առանձնայատկութիւններ,
ինչպէս
նաեւ
իր
միասնութեան
եւ
բոլոր
այլ
նմանատիպ
կազմաւորումներից
տարբերութեան
գիտակցութիւն
(ինքնագիտակցութիւն)՝
արձանագրուած
ինքնանուանման
(էթնոնիմի)
մէջ»:
Ցաւօք,
այս
տեսութիւնը
ցայսօր
անծանօթ
է
մնում
շատ
հայագէտների
համար
(ում
տեսական
պատկերացումների
հիմքում,
կարծեք,
դեռ
Ֆ.
Էնգելսի
դրոյթներն
են):
Նշենք
նաեւ
բացառութիւնները՝
Հրանուշ
Խառատեան,
Մերուժան
Կարապետեան
եւ
լուսահոգի
Համբարձում
Գալստեան,
որոնց,
ի
դէպ,
պարտական
ենք
հայերէն
համապատասխան
եզրութաբանութեան
մեծ
մասի
համար: