ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ …

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայոց էթնո­հա­մա­խմբ­ման տարբերակի առանձնայատկու­թիւնները

  Ըստ վերը նշուած ազգագրական տեսութեան մի կարեւոր դրոյթի՝ էթնո­հա­մա­խմբ­ման ճանապարհով (այդ թւում՝ էթնոձուլախառնման-էթնոմիքսացիոն տարբերակով) կազ­մաւորուած էթնոսի կարեւոր առանձնայատկու­թիւնն այն է, որ նրա­նում տա­րա­լու­ծուած (տրանսֆորմացուած) էթնիկական նախկին բաղադրիչների մօտ փո­փոխ­ւում է մի­մի­այն էթնիկ ինքնագիտակցութիւնը, այսինքն՝ «մենք»-ի ինք­նութեան ներ­ըն­կա­լու­մը, ո­րը էթնիկ պատ­կա­նե­լի­ու­թեան վճռ­ո­րոշ ցու­ցիչն է: Իսկ նրանց թէ՛ հոգեւոր, թէ՛ նիւ­թա­կան մշակոյթի տարրերը (բացի, իհարկէ, լեզուից) տեւական ժամանակ փաստօրէն ան­խա­թար պահ­պան­ւում են նոր էթնոսի ձե­ւա­ւո­րուող-ին­տե­գրա­ցուող մշակոյթում (ան­շուշտ, դրանում իր դե­րն ունէր նաեւ հին ժամանակների «դանդաղ» ընթացքը, երբ հա­ղոր­դա­կցու­թեան թոյլ միջոցները արագ ձեւափոխումների չէին բերում մշակութային ե­րե­ւոյթ­նե­րի մէջ. վեր­ջին­նե­րիս տարբերու­թիւններն էլ՝ յաճախ պայմանաւո­րուած նաեւ բնա-կլիմայական ու հա­սա­րա­կա­կան պայմաններով` լեռնային-դաշտավայրային, քա­ղա­քա­յին-գիւղական եւն, յա­տուկ բեւեռացման պատկեր չէին ստեղծում ու փոխ­օ­տար­ման հիմք չէին դառնում, քանի որ առաւելապէս ինքնանուան մէջ դրսեւորուող ու ար­տա­յայ­տուող «մենք» հաս­կա­ցու­թիւնը նախ եւ առաջ արտածւում էր ընդհանուր լեզուից, իսկ մշակութային տար­բե­րու­թիւն­ներն ընկալւում էին իբրեւ այդ ընդհանուր «մենք»-ի տե­ղական ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­ներ): Համեմատելու հա­մար նկատենք, որ էթ­նո­է­վո­լիւ­ցի­ա­յի ե­ղա­նակով ծաւալային եւ որակական նոր պատկեր ստացած էթ­նոսի մէջ կլա­նուող բա­ղա­դրիչ­նե­րը գրեթէ բացառապէս լոկ կենսաբանական-մարդա­բա­նական լիցք են տալիս նրան, քանի որ էթնիկ ուծացումը հէնց հետեւանքն է առաջին հերթին մշա­կու­թա­յին (ինչ­պէ՛ս հո­գե­ւոր, այն­պէ՛ս էլ նիւթական) ա­ւանդ­նե­րի կո­րս­տի:

Մեր դէպքում նախ պէտք է յիշել մի շարք հայ հնա­գէտների . Առաքելեան, Գ. Տի­րա­ցեան, Գ. Արեշեան, Հ. Յակոբեան եւն) կարեւոր դիտ­ար­կում­ները նիւթական մշա­կոյ­թի տարրերի ակնառու նմանութեան վե­րա­բե­րեալ «Ու­րար­­տա­կան» եւ այսպէս կո­չուած «վաղ հայկական» դարաշրջաններում, ընդ որում այդ տար­­րե­րի տեղային, գաւառային ա­ռանձնայատկու­թիւնների երկարատեւ պահ­պա­նու­մով [92] : Ի­հարկէ, դեռեւս չիմանա­լով հայ էթնոսի կազմաւորման էթնո­ձու­լա­խառն­ման տար­բերակի իւ­րա­յատ­կու­­թիւնը՝ նշուած հնագէտները տուեալ երեւոյթին տալիս էին այլ մեկ­նա­­բա­նու­թիւն­ներ, սակայն ներ­կայումս դրանք (մաս­նա­ւորապէս մշա­կու­թա­յին տար­բե­րու­թիւն­նե­րի յղմամբ էթ­նիկ հա­ւա­քա­կա­նու­թեան աս­տի­ճա­նի մա­սին պն­դում­նե­րը) պէտք է ենթակայ հա­մա­րուեն է­ա­կան ճշ­գրտ­­ման:

Նախկին հաւաքական «մենք»-ը բնութագրող էթնանունները նրա փոփոխման դէպ­քում միշտ չէ, որ անհետանում են: Էթնոհամախմբման գործընթացի տարբեր փուլերում դրանք ձեւափոխւում են՝ ամենից յաճախ վերածուելով տեղանունների (տոպոնիմ), եր­բեմն՝ անձն­ա­նուն­նե­րի (անտ­րո­պո­նիմ), երբեմն էլ դառնալով բնութագրիչ ածական (հա­ւա­նա­բար՝ արտածուելով այդ նախկին էթնանուան կրողի նկատմամբ վերաբերմունքի կամ նրա որեւէ յատկանիշի ընկալումից): Այժմ բերենք մի մատենագրական փաստ, որը դուրս է մնացել նախորդ ուսում­նա­սի­րողների տեսադաշտից, սակայն կարեւոր եզ­րա­յան­գում­նե­րի հնարաւորութիւն է տալիս մեզ հետաքրքրող խնդրում՝ համախմբուող հայ էթ­նոսի առանձին բա­ղա­դրիչ­նե­րի նախկին աւան­դոյթ­ների, այդ թւում՝ բացի առատ տեղ­ա­­նուա­նա­ցան­կից՝ նաեւ մա­տե­նա­­գրու­թեան մէջ նախ­կին էթնիկ ա­նուա­նում­ների պահ­պա­նուա­ծու­թիւ­նն ար­ձա­նա­գրե­լու ա­ռու­մով: «Սոփերք Հայկականք»-ի ԻԲ պրակում Ղե­ւոնդ Ալիշանի հրատարակած « Պատմութիւն սրբոյն Յա­կով­բայ Մծբնայ հայրապետին » վարքում, որը թուագրելի է Ժ-ԺԱ դարերով, սակայն յանգում է Ե դարի աղբիւրի, սրբի գե­­րեզ­մա­նա­տե­ղի մասին կարդում ենք. «Եւ առեալ տանէին զնշխարսն [Յակոբ Մծբ­նա­ցու] զառ ի վայր լերինն յերկիրն Ռշտունեաց, եւ նոյնժամայն արգելան, քանզի ոչ հնար եղեւ ումեք շարժել՝ ոչ գրաստով եւ ոչ մարդով, եւ ի զարմացման կային բազմութիւնքն զերիս աւու­րս։ Եւ ի տեսլեանն հրեշտակ Աստուծոյ երեւեալ՝ հրամայեաց իջուցանել ի տեղւոջն. եւ նկատեալ ի ձորակէն տեղի մի բարձրաւանդակ, եւ անդ հիմնարկութիւն առնէին սրբոյ ե­կե­ղեցւոյ։ Եւ սահմանն, ուր բնակեցաւ սուրբն Յակոբ՝ ընդ Թրակացւոց իշխանու­թեամ­բն էր, որ այժմ կոչի Մո գ ս [իմա ՝ Մոկս - Ա. Յ. ] ։ Իսկ թագաւորն Հայոց, որ էր յազգէն Արծրունեաց, ի թոռանց Աբդիմելէքայ [93] որդւոյ Սեն ա քերիմայ արքային Ա­սո­րես­տա­­նեայց, տայր գանձս եւ գնէր զտեղին, եւ շինէր փառազարդ եկեղեցիս, կարգէր քահանայս եւ կրաւնաւորս ի փառաբանութիւն ամենասուրբ Երրորդութեանն... » [94] ։ Ինչ­պէս տեսնում ենք, տուեալ վկայութեան մէջ ունենք Մոկս նահանգում ընդհուպ մինչեւ վաղ միջնադար «թրա­­կա­ցի» մուշկերի մասին յիշողութեան պահպանման մի եզակի փաստ [95] :

Նոյն համատեքստում լիովին կարող է ընկալուել ինչպէ՛ս բիացիների, այնպէ՛ս էլ ու­րիշ էթնիկական բաղադրիչների ծագումնաբանական պատմութիւնների մուտքը ձե­ւա­ւորուած հայ էթնոսի էթնոգենետիկ պատկերացումների մէջ: Բացի քննարկուող Հայ­կեան­ների պատումից՝ կարելի է յիշատակել, օր. ՝ Ք. ա. Դ դարի յոյն հեղինակների կող­մից արձանագրուած (Ստրաբոնի մէջբերումներով)՝ Յասոնի ուղեկից Արմենոս Թե­սա­լա­ցու ա­ռաս­պելա­պա­տումը [96] , որը կարող է համա­դրուել հայ էթնոսի համա­խմբ­ման գործ­ըն­թա­ցի մաս­նա­կից մէկ այլ բաղադրիչի՝ ուրումէացիների ցեղի յայտնի տեղաշարժի հետ Ք. ա. ԺԲ դա­րում (ինչ­պէս որ այն ընկալւում է Հր. Աւետիսեանի կողմից) [97] : Ստրաբոնի հա­տուածն է (Հր. Ա­ճա­ռեանի թարգմանութեամբ, մեր որոշ սրբագրումներով). «Ահա մի հին աւանդութիւն այս [հայ] ազգի մասին: Արմենոսը Թեսալիայի [Թետալիկէի] Ար­մե­նի­ոն քա­ղաքից... ինչպէս ասացինք, Իասոնի հետ արշաւեց Հայաստան: Սրա անունով է [եր­­կի­րը կոչւում] Արմենիա, ինչպէս ասում են Կիւրսիլոս Փարսալացին եւ Մէդիոս Լարի­սա­ցին՝ Ալեքսանդրի զինակիցները: Նաեւ՝ թէ Արմենոսի հետ [եկածները] բնա­կուե­ցին Ե­կեղիքում [Ակիլիսէնէում], որը նախապէս Ծոփաց [Սոֆէնէի] տակ էր, միւս­նե­րը՝ Սիւս­պի­րիտիսում [98] [եւ նրանից] մինչեւ Կալաքէնէ եւ Ադիաբէնէ, [որ] Հայաստանի սահման­նե­րից դուրս [են]: Ասում են, թէ Հայոց զգեստը Թեսալական է... Ձիավարութեան մէջ էլ, ա­սում են, թէ Թեսալացիք [հայերի նման] մեծ սէր ունեն, եւ նրանց նման՝ նաեւ Մա­րերը [Մէ­դերը]: Իասոնի արշաւանքի մասին են [վկայում] նաեւ Իասոնական վկա­յա­րան­նե­րը, որ­պիսիք կանգնեցրել են տիրակալները՝ մօտաւորապէս նման Իասոնի [վկա­յա­րա­նին], որ Աբդէրում [կանգնեցրել է] Պարմենիոսը»: Նշենք, որ հայ էթնոսի կազ­մա­ւոր­ման էթնո­ձու­լախառն­ման տարբերակն (իր վերը նշուած առանձնայատկու­թեամբ) ըն­դունելու դէպ­­քում այն հին տեսակէտը, իբրեւ թէ տուեալ տե­ղե­կութիւնը թոյլ է տալիս հաստատել, թէ հայերը (կամ նախահայերէնի կրող­նե­րը) Առաջաւոր Ասիա են եկել Բալ­կան­նե­րից (Թե­սալիայից), կարելի է յաղթահարուած համարել [99] : Միւս կողմից՝ այդ տար­բե­րակը հնարաւորութիւն է տալիս նաեւ ենթադրել՝ գոնէ իբրեւ վարկած, որ Ստրաբոնի տե­ղե­կա­տուները կարող էին մասամբ արձանագրած լինել մի իրական կենդանի պատ­կեր՝ հայ էթնոսի էթնոհամախմբման գործընթացին մասնակցած բաղադրիչներից մէկի (այն է՝ «թրա­կա­ցի» մուշկերի) նիւթական մշակոյթի որոշ տարրերի, մասնաւորապէս՝ հա­­գուս­տի եւ ինչ-որ իւ­րայատուկ կառուցուածքով զոհարանների տիպի երկարատեւ պահ­­պա­­նուած լի­նելը Հա­յաստանի կոնկրետ շրջաններում (բայց շեշ­տենք՝ լոկ այդ­տեղ):

Որոշ հաւանականութեամբ՝ նոյնը, բայց արդէն սէմական ենթաշերտային (սուբ­ստրա­տային) հնարաւոր բաղադրիչի հետ կապուած՝ կարելի է մտածել «Սասնայ ծռեր» ազգային է­պոսի սկզ­բում արձանա­գրուած էթ­նո­գե­նետիկ պատկերացումների վերաբե­րեալ, որոնցում Սա­սուն երկրի ծագումն ու հզօ­րա­ցումն առնչւում է Սանասարի կեր­պա­րի հետ, որի հիմքում ընկած էր Ասորեստանի Սին­նախերիբ-Սենեքերիմ արքայի (=սէ­մա­կան աշխարհը ներ­կա­յացնող «Բաղ­դա­դի խա­լի­փայի») հայրասպան որդու պատմու­թիւ­նը . ա. Է դար) [100] : Նման տարբերակով եզրայանգումների կարող են բերել նաեւ Մով­սէս Խո­րենացու «Պատ­մութիւն Հայոց»-ի Ա. զ գլխում ներ­կայա­ցուած (յղելով Ք. ա. Ե դ. յոյն հե­ղի­նակ Օլիմպիոդորոսին) էթնոգենետիկ պատ­կե­րացումները: Ըստ Պատ­մա­հօ­րը հասած տեղե­կա­­տւու­թեան՝ Քսի­սութ­րէսի (այսինքն՝ Նո­յի) որդի Սէմը, հասել էր Տաւ­րո­սի լեռ­նե­րին եւ իր ա­նունով կոչել դրանք Սիմ, նրա կրտ­սերագոյն որդիներից Տար­բա­նը հա­սել էր Տա­­րօ­նի (Տարաւն) դաշտն ու այն կոչել իր ա­նունով, իսկ Տարբանի եղբայր Զրուա­նից էլ իր անունն էր ստացել Զարուանդ, այս­ին­քն՝ Զարեւանդ գաւառը [101] (աշ­խար­հա­ցոյ­­ցեան Մեծ Հայ­քի Պարսկահայք նահանգի հիւսիսում, մինչեւ Երասխ):

Ընդհանրապէս, գրա­կա­նու­թեան մէջ նկատուած է, որ մեզ հասած հայկական դի­ցա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի մասին ներկայումս արձանագրուող նիւթերը (ե՛ւ մա­տե­նա­­գրու­թեան մէջ, ե՛ւ բա­նա­հա­ւաք­չա­կան տարբերակով) բաւական մեծ ծաւալով զու­գորդ­ւում են շրջակայ թէ՛ հնդ­եւ­րո­պա­կան, թէ՛ սէմական, խուռիական ու կովկասեան հին էթնոսների դիցաբանութեան հետ [102] : Եւ դա, ամենայն հաւանականութեամբ, պիտի բա­ցատրուի ոչ միայն սո­վո­րա­կան (պա­տա­հա­կան) փոխա­դարձ ա­ռն­չու­թիւն­նե­րով կամ պար­զապէս դի­ցա­պատ­­կե­ր­­նե­­րի «տա­րա­ծա­շր­ջա­նա­յին» գործ­ա­ռա­մար­զե­րով, այլ աւելի շատ նրա­նով, որ էթնոձուլախառնման եղանակով համախմբուած հայ էթ­նոսին մաս կազ­մած (հէնց այդ­պէս է նա­եւ նմա­նա­կազմ այլ էթ­նոս­նե­րի դէպ­քում), այսինքն՝ նախ­նա­կան էթնիկ ինք­նա­գի­տա­կցու­թիւ­նը փոխած բա­ղա­դրիչ­ներն էապէս պահպանել են իրենց բնիկ, յաճախ՝ հա­զար­ա­մեակ­ներ ա­ռաջ ձե­ւա­ւո­րուած դի­ցա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը: Ման­րա­մաս­նենք, որ վերջին­ներիս մի մասը կազ­մա­ւո­րուած էթնոսի հետագայ մշա­կու­թա­յին ին­տե­գրա­ցիա­յի ար­դիւն­քում կարող էր վեր­­ա­ծուել ընդ­հա­նուրի, «հա­մա­հայ­կա­կա­նի», իսկ միւս մասը՝ շարունակել մնալ զուտ տե­ղա­կան:

Այս ենթատեքստում մի ուշագրաւ դիտարկման հնարաւորութիւն է նկատւում հայ զրա­դաշ­տականու­թեան ընկալման առումով: Հայաստանը բի­ա­ի­նա­կան սին­կրե­տիկ դի­ցա­րա­նին [103] փոխարինած զրադաշտական կրօնն [104] ըն­դու­նել էր, ամենայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ, Մարական թագաւորու­թեան հետ փաստօրէն միաժամանակ (այլ ոչ թէ Մա­րաս­տա­նի տի­րա­պե­տու­թիւ­նը ճանաչելուց յետոյ), ըստ ամենայնի՝ հէնց Է դ. վերջերին: Ք. ա. Ե դ. ա­ռաջին կէսին մեզա­նում այդ կրօնի ամրապնդման մի կարեւոր դրուա­գի (Ա­քե­մե­նեան Քսերքսէս ար­քայից արքայի «հակադեւական» միջոցառումներին) յատուկ անդ­րա­դար­ձել է Յովհ. Կա­րա­գեօ­զեանը [105] : Սակայն անտիկ եւ վաղ հայկական աղբիւրներում ար­դէն Ք. ա. Զ դ. սկզբների համար ար­ձա­նա­գրուած հայ թագաւորների զրա­դաշտական-ի­րա­նա­կան անուններից ( Ե­րուանդ <arvand, Շա­ւարշ <Sy ā var š an, Տիգրան <ti γ ri եւն [106] ) ե­րե­ւում է, որ կրօնական հա­մա­կարգի փոփոխութիւնը պիտի տեղի ու­նեցած լի­նէր դրա­նից էլ բաւականին առաջ: Արդ, խնդրոյ առարկայ էթնոհամախմբման էթ­նո­ձու­լա­խա­ռն­ման տար­բերակը, թւում է, թէ հնարաւորութիւն է տալիս մեկնաբանել հայ­կա­կան զրա­դաշ­տա­­կա­նու­­թեան ամենից ա­կն­ա­ռու իւրա­յատ­կու­թիւնը՝ այդ պանթէոնի հիմնական աս­տուած­ների սրբավայրերի տե­ղա­բաշ­խումը աշ­խար­հա­ցոյ­ցեան Բարձր Հայ­ք նահանգի գա­ւառներում, այսինքն՝ Վաս­պու­րա­կա­նի ու Այրարատի պե­տա­կան կենտ­րոններից բա­ւա­­կա­նին հեռու: Այս­պէս՝ Ա­գա­թան­գեղոսին եւ Մովսէս Խորենացուն հասած տե­ղե­կու­թիւն­ների հա­մա­ձայն՝ Բարձր Հայ­­քի Դարանաղեաց գաւառի Անի ամրոցաւանում գտ ­ ն ­ ւում էր զրա ­ դաշ ­ տա ­ կան գլխաւոր աս ­ տուած Արամազդ -Ահուրամազդա յի ( յ ունարէն տար ­ բերակ ներ ով՝ Կրո­նոս, Զեւս - Դիոս ) մե ­ հեա ­ նը, որի մօտ էին նաեւ Հայոց արքաների գե ­ րեզ ­ ման ­ ները («ի թա­գա­ւո­րա­բնակ կայեանսն հան­գստոցաց թագաւորացն Հայոց») [107] , իսկ Թոր­դան գիւղում՝ «սպիտակափառ» Բար­շա­մին աստծու (յունարէնում եւ Խո­րե­նա­ցու մօտ՝ նոյնը, բայց յ ունարէն Վարքում՝ Հռե­ա - έ­ας ) մեհեանը [108] , Ե­կե­ղեաց գաւառի Ե ­ րէզ -Երիզայ աւանում գտնւում էր Անահիտ աստուածուհու ( յ ունարէն տար ­ բերակով՝ Ար ­ տե ­ միս ) գլխաւոր մեհեանը, իսկ Թիլում՝ Արամազդի դուստր Նանէի ( յ ու ­ նա ­ րէն տար ­ բե ­ րա ­ կով՝ Աթէնաս ) մեհեանը [109] , եւ վերջապէս՝ Դերջան գաւառի Բա ­ գա ­ յա ­ ռիճ ( կամ Բա ­ գա ­ ռիճ, Խորենացու մօտ՝ Բա ­ գա ­ յա ­ ռինջ ) գիւղում էր գտնւում Արամազդի որ­դի Միհրի ( յ ու ­ նա ­ րէն ում եւ Խո­րե­նա­ցու մօտ՝ Հե­փես­տոս, բայց յ ունա ­ րէն Վար­քում՝ Դի­ո­նի­սոս ) մե ­ հեա ­ նը [110] : Բար­­ձր Հայ­քից դուրս էին գտնւում միայն Անահիտ-Արտեմիսի մի բագինը Ար­տա­շատ մայ­­րաքաղաքում («զբագին [1 ձեռ. ՝ զբագինսն ] Անահտական դիցն»), նրանից ոչ հե­ռու Ե­րա­զամոյն վայրում՝ Տիր-Ապոլոն աստծու մեհեանը («երազացոյց երազընդհան [1 ձեռ. եւ Խոր. ՝ երազահան ] պաշտաման Տրի դից դպրի, գիտութիւն [1 ձեռ. ՝ գիտութեան ] քր­մաց ա­նուանեալ Դիւան՝ գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան») [111] , ինչպէս նա­եւ ե­րեք բա­գին­ներ Տուրուբերան նահանգի Տարօն գաւառի Աշտիշատ աւանի մօտ, Քար­քէ լե­ռան լան­ջին գտնուող Վահէվահեան (ըստ 1 ձեռագրի՝ Վահէվանեան ) մե­հեա­նում. դրան­ցից ա­ռա­ջի­նը նուիրուած էր Վիշապաքաղն Վահագնին ( յ ունարէն տար ­ բե ­ րա ­ կով՝ Հե ­ րակ ­ լէս ), երկ ­ րոր ­ դը՝ «Ոսկեհատ Ոսկեմաւր դից»-ին [112] , երրորդը՝ Վահագնի տար­փ­ա­ծու Աստ­ղիկ-Ափ­րո­դի­տէ­ին («երեք բագինք ի նմա. առաջին մեհեանն՝ Վահէվահեան, երկ­րորդն՝ Ոս ­­ կե ­ մաւր Ոսկեծին դից, եւ բագինն իսկ յայս [2 ձեռ. ՝ յայս անուն ] անուանեալ Ոս ­ կեհատ Ոս­ ­ կե ­ մաւր դից, եւ երրորդ մեհեանն ՝ անուանեալ Աստղկան դից, Սենեակ Վա­հագ­նի կար­դա­ցեալ, որ է ըստ յունականին Ափրոդիտէս») [113] :

Նշուած արտառոց իւրայատկութիւնը նկատուած է ո՛չ միայն նոր գրականութեան մէջ [114] : Դեռեւս Ե դարում Մովսէս Խորենացին փոր­ձել է ինչ-որ տրամաբանական բա­ցա­տրու­թիւն գտնել դրան՝ կապելով Հել­լա­դա­յից Արտաշէս եւ Տիգրան արքաների բերած քր­մե­րի քմահաճութեան հետ («Իսկ քր­մա­ցն, որ եկեալ էին ի Յունաց, զմտաւ ածեալ, զի մի ՛ ի խորագոյն Հայս վարիցին ՝ պատ­ճա­ռե­ցան ըղձութիւնս, իբր թէ դիքն անդէն կամիցին զբնա­կիլն: Որում հաւանեալ Տիգրան ՝ կան­գ­նեաց զՈղիմպիական պատկերն Դիոսի յա­մու­րն Անի, եւ զԱթենայն ի Թիլ, եւ զԱր­տե­միդայ զմիւս պատկերն յԵրիզայ, եւ զԵ­փես­տուն ի Բագայառինջ: Բայց զԱփրոդիտեայ պատ­կերն, իբրեւ Հերակլեայ տարփաւորի, առ նորին պատկերին Հերակլեայ հրա­մա­յեաց կանգնել յԱշտից տեղիսն») [115] : Սակայն ինչ­քան էլ սրամիտ լինի Պատմահօր բա­ցա­տրու­թիւնը, այն չի համարւում հաւաստի պատ­մա­կան իրողութիւն, քա­նի որ հայ­կական հե­թանոսական սրբավայրերն իրենց տե­ղում է­ին Տիգրան Մեծից դարեր ա­ռաջ: Փո­խա­րէ­նը՝ հաւանական է թւում այն տար­բե­րա­կը, որ Ի­րանի ա­րեւ­ել­քում (ու­սում­նա­սի­րող­նե­րի մեծ մասի կարծիքով՝ Դրանգիանա-Զա­րանգա երկ­­րա­­մա­սում) Ք. ա. Թ-Է դդ. մի­ջա­կայ­քում Ահուրամազդա- Արամազդ (իմա՛ «Տէր ի­մաս­տուն») գլ­խա­ւոր աստ­ծու կեր­պա­րը հին ահուրաներից ստեղ­ծած [116] Զրա­դաշտ (Զա­­րա­տուշտ­րա, Զո­րո­աս­տր) մոգի դուալիստական կրօ­նա­կան ուս­մուն­քն իր յա­ջորդ՝ «Մեծ Ա­ւես­տայի» ձե­ւա­ւոր­ման փուլում (երբ նախկին կար­­գա­վի­ճակը վեր­ստացան հին, հնդ-իրանական աս­տուած­ները՝ Անահիտը, Վա­հագնը, Միհրը եւն [117] ) եւ ինչ-ինչ քնն­ար­կե­լի հան­գա­մանք­­նե­րում թա­փանցել է Բի­ա­ի­նե­լէ­ի արքաների կողմից հա­մե­մա­տա­բար ուշ նուաճուած Բար­ձր Հայ­­քի տա­րած­քը: Այս­տեղ այն, ինչպէս երեւում է, բա­րե­յա­ջող պահ­պանուել է էթ­նո­ձու­­լա­խառն­ման տար­բե­րա­կով հայ էթնոսի հա­մա­խմբ­ման «յոր­ձա­նու­տում» (շնորհիւ այդ տար­­բե­րակի վերոնշեալ էթ­նո­մշա­կու­թային ա­­ռանձ­­նա­յատ­կու­թեան՝ այլ շրջաններում էլ, թերեւս, պահպանուել է ուրիշ աս­տուած­ների պաշ­­տա­մուն­քը, օր. ՝ Այ­րարատում նախահայախօս ցեղերի աստուածներից մէկի՝ Արայ Գեղեցիկի), եւ երբ հզօր ա­ւագ դաշ­­նա­կից դարձած Մա­րաս­տանի՝ Ք. ա. Է դ. վեր­ջե­րին «պե­տա­­կա­նօ­րէն զրա­դաշ­տա­կա­նաց­ման» պահին Բի­ա­ի­նե­լէ-Ուրարտու Հայքում եւս (մա­րե­րի միւս դաշ­նակիցների պէս, օր. ՝ Պարսքի) «խո­հե­մա­բար» ան­ցում են կա­տա­րել Զրա­դաշտ մոգի ուս­մուն­քին, դա ա­րել են արդէն «սե­փա­կան»՝ բար­ձր­հայ­քեան հիմ­նա­­բա­զա­յի վրայ: Զուտ իբրեւ վարկած՝ կա­րելի է հնարաւոր հա­մարել, թէ վերջին հան­գա­մանքը պայ­մանաւո­րուած է եղել նաեւ ինչ-ինչ խնամիական կա­պերով, այսինքն՝ կրօ­նա­կան ան­ցումն իրա­գոր­ծած արքայի մայ­րը, գու­ցէ, Բար­ձր Հայ­­­քի կող­մե­րից է եղել:

Տեղին մի փոքր մանրամասնենք, որ Բարձր Հայ­քի տա­րած­քում տեղ­ո­րո­շւում է Ռու­սա Բ-ի՝ Արծկէի վնա­սուած սեպա­գրում յի­շուած Խալիտու երկիրը KUR Mu-uš-ki-ni, KUR a-te-e KUR a-li- u »), որին, անկասկած հա­մա­պա­տաս­խա­նում են անտիկ աղ­բիւր­նե­րում յայտ­նի խալդայներ ցեղանունը եւ հայ­կա­կան աղ­բիւր­նե­րի Խաղտիք ցեղ­անուն-երկ­ր­անունը [118] : Ընդ որում, ինչպէս փաստ­արկւում է նորագոյն աշ­խա­տանք­ներում, վեր­ջի­նիս բնակ­չու­թիւ­նը հնդ­եւ­րո­պա­խօս է ե­ղել [119] : Նկատուած է նա­եւ, որ խալդայներն ինչ-որ կապ ու­նեն վաղ շրջանում այս տարածք ներ­թա­փա­նցած ի­րա­նալեզու սկիւթ­ների հետ, քա­նի որ յու­նա­րէն Աստուածաշնչի մի հատուածում վերջին էթն­ա­նու­նը հա­յերէնում թարգ­մա­նուել է «Խաղ­տիք» ε κα π Σκυθ ν λεγον πηλύθησαν » «թէ­պէտ ա­ռաջի Խաղտեաց դատ վա­րէ­ին») [120] : Տուեալ տարածաշրջանում կիմմերա-սկիւ­թա­կան զան­գուածների [ Gimirrā­ia գո­նէ իշխող խաւում հիմ­նա­ւոր­ման ա­ռումով (որը եւ, մեծ հա­ւա­նա­­կա­նու­թեամբ, կարող էր բե­­րել զրադաշտական դից­ա­րա­նի ներմուծման) հմմտ. Ա րամ Քո ­­ ս եա­նի ամփոփումը. « Մ. թ. ա. VII դարի առաջին կէ ­ սին այստեղ [ իմա ՛ Փո ­ քր Ա սիայ ի ա­­ րեւ ­ ել ­ք ում Ա. Յ. ] յի ­ շա ­ տա ­ կուող Մելիդի, Թ աբալի եւ Խի ­ լակկուի պետութիւնները, ան ­ կաս ­ կած, այլ էթ ­ նի ­ կա ­ կան բո ­ վան ­ դակու ­­ թիւն ունէին։ Ա յդ մա ­ սին պարզորոշ վկայում են ինչ ­ պէս դրանց ար ­ քա ­ նե ­ րի ոչ խե ­ թա - լուվիական ա ­ նուն ­ նե ­ րը ( Գ ուրդի, Մուգալլու, Իշ ­ կալ ­ լու), այնպէս էլ լու ­ վի ­ ա ­ կան պե ­ տու ­ թիւններում լայնօրէն կիր ­ ա ­ ռուող պաշտօնական գրի (փոքր ­ ա ­ սիա ­ կան հիե ­ րո ­ գլի ­ ֆի ­ կա ­ յի) աւանդոյթի կտրուկ ա ­ ւարտը » [121] ։

Հայ էթնոսի կազմաւորման էթնոձուլախառնման (էթնոմիքսացիայի) տարբերակի եւ հայերէն լեզուի՝ բիաինախօս միջավայրում տարածուած նախահայերէնի կոյնէին յան­գելու մասին՝ վերը քննարկուած դրոյթի լոյսի ներքոյ հնարաւոր է դիտարկելի հա­մարել նաեւ լեզուաբանական հետեւեալ վարկածը. էթնոհամախմբման գործընթացում տա­րածուող կոյ­նէ­ի՝ տեղերում ընկալման ժամանակ ձեւաւորուող հարուստ (ըստ վերը նշուած ազգա­գրա­գէտ-տեսաբան­ների յատուկ դիտարկման) բարբառային առ­անձ­նա­յատ­կու­թիւն­նե­րի շրջանակում (իսկ հայերէնի բարբառների առատու­թիւնը, ինչպէս նաեւ նրանց նշանակութիւնը հայոց լեզուի լիարժէք ընկալման համար նշում էին դեռ­եւս վաղ միջ­նա­դա­րեան հայ քերական­ները [122] ) պէտք է պահպանուած լինէին լեզուական բազ­մա­թիւ մնա­ցորդ­ներ, ո­րոնք հայ լե­զուա­բա­նու­թեան մէջ ի­րաւամբ գնահատուել են իբրեւ ազ­գա­կցու­թեան ցու­ցիչ­ներ այս կամ այն լե­զու­նե­րի հետ, օր. ՝ փոքր­ասիական-միջ­երկ­րա­ծո­վեան, ինչպէս ման­րա­մաս­նած է Հր. Մար­տի­րո­սեանի ու­սում­նասիրու­­թիւն­նե­րում [123] : Այս­ին­քն՝ ներ­կա­յու­մս պի­տի քննարկելի հա­մա­րել այն տար­բերակը, որ դրանք կա­րող էին ձե­ւա­ւո­րուող էթ­նո­սի ընդ­հանուր լեզուի մէջ մտ­նել հէնց սեփական բար­բառ­նե­րից, նշուած օրինակի դէպ­քում՝ նախ եւ առաջ Մոկսի «մուշկական» բար­­բա­ռից: Վեր­ջի­նիս ա­ռի­թով յիշենք նաեւ Յովհ. Կա­րագեօ­զեանի եզրայանգումը. «Հին յունա­կան հե­ղի­նա­կը [ի­մա ՛ Ք. ա. Դ դ. բժիշկ, մա­թե­մատիկոս եւ աստղաբաշխ Եւդոքսոս Կնի­դա­ցին, որի «Երկ­րա­գրու­թեան» մէջ աս­ւում էր... Άρμένιοι... τ φων πολλ φρυ­γί­ζου­σι («Հա­յե­րը խօսքի մէջ շատ են փռիւգաբանում [ фри­ги­зи­ру­ют փռիւգերէն են «ջար­դում» ] ») [124] Ա. Յ. ] տուեալ դէպ­քում նման հե­տե­ւու­թեան էր յանգել, հաւանաբար, այն պատ­ճառով, որ հա­յացած թրա­կա­ցի­ների լեզւում՝ Հայ­կական լեռն­աշ­խար­հի հարաւ-ա­րեւ­­մուտ­քում, որ­տեղ անց­նում էր Դա­րեհ Ա-ի կող­մից (522-486 թթ. մ. թ. ա. ) կառուցուած Արքայական ճանապարհը եւ որտեղ յոյներն ա­ւե­լի շատ կարող էին հանդիպել հայերի հետ, նշուած դարա­շր­ջանում ան­կաս­կած «շատ փռիւ­գական բան » կարող էր լինել, որի պատճառով էլ նրանք այդքան «շատ էին փռիւ­գա­բա­նում» [125] : Ի դէպ, Եւդոքսոսի նշուած տեղեկա­տւու­թեա­նը յարում է եւ, ըստ այդմ, կա­րող է ամբողջապէս նոյնանման մեկ­նա­բա­նու­­թեան ենթակայ լինել նաեւ Հե­րոդոտոսի յայտ­նի ար­տա­յայ­տու­թիւնը. «Արմենները եւս, լինելով փռիւգական վերա­բնա­­կիչներ [ Φρυ­γ ν ­ ποι­κοι ], զի­նուած էին փռիւգ­ների նման» [126] :

Տեղին է՛լ աւելի մանրամասնենք նաեւ այն վարկածի ներկայացումը, որի մի շարք բնութագրիչներ (պարամետրեր) շոշափուեցին վերեւում: Հնդեւրոպական նախալեզուի շր­­ջան­առման գործառամարզի մասին Թ. Գամկրէլիձէի ու Վ. Իւանովի պատկերացումը համա­դրելով Այրարատ «վաղ» Ուրարտու Շուրելէ Էթիունէ երկրանունների զու­գա­դր­ման հա­ւա­նականութեան եւ դրանց նշանակած տարածքում նախահայերէնի առաւել տարա­ծուած լինելու վերաբերեալ փաստերի առատութեան դրոյթների հետ՝ նկատում ենք, որ, ըստ ամենայնի, անհրաժեշտութիւն կայ՝ խորապէս քննութեան առնելու մի շարք հեղի­նակ­նե­րի մօտ նշմարուած այն տպաւորութիւնը, ըստ որի հայերէնը, բայց իրականում՝ նա­խա­հայերէնի բարբառները (մինչ վերը նշուած կոյնէի ձեւաւորումը), կարող են դիտ­ար­կուել իբրեւ՝ հնդեւրոպական նախալեզուի «հայրենիքից» հետագայում առանձին լե­զու­նե­րի ու լեզուախմբերի վերածուած բազմաթիւ բար­բառ­ների հեռանալուց յետոյ «տեղում» մնա­ցած եւ այդ նախալեզուից «ուղիղ գծով» սերող բարբառներ: Որպէս օրինակ՝ նշենք Գէորգի Կլիչկովի լեզուաբանական քննութեան ուշագրաւ եզրայանգումը. «Հայերէն լե­զուի համար բնորոշ է հնդեւրոպականների մէջ ամենից աւելի մօտենալը նախա­հնդ­եւ­րո­պական խորքային մոդելին..., այսինքն՝ ժամանակագրական այն մա­կար­դա­կին, որը սո­վորաբար վերաբեր­ւում է մ. թ. ա. V հազարամեակից ոչ ուշ ժա­մա­նա­կի» [127] :

Նկատենք, որ հայ էթնոսի կազ­մա­ւորման էթնոձուլախառնման (էթնոմիքսացիայի) տար­բե­րակի եւ հայերէն լեզուի՝ բի­ա­ինախօս միջավայրում տարածուած նա­խա­հա­յե­րէ­նի կոյնէին յանգելու մասին դրոյթի հաստատման դէպքում փաստօրէն ինքնաբերաբար հերք­ւում են Գ. Կլիչկովի այս տեսակէտն իբրեւ թէ վերապահելի դարձնող՝ այլ լե­զուա­բան­ների հիմնական փաստ­արկ­նե­րը: Այդ դէպ­քում կարող ենք, առաւել յստակեցնելով տուեալ վարկածի ձեւակերպումը, նաեւ մտա­ծել, թէ Բիաինական տէրութեան կազ­մա­ւոր­ման պահին տարալեզու աղբիւրներում Այրարատ «վաղ» Ուրարտու Շուրելէ Է­թի­ու­նէ եր­կ­ր­ա­նուն-ցեղանունների տակ ներկայանում էր մի էթնոլեզուա­կան մե­տա­էթ­նիկ ընդ­հան­րու­թիւն [128] , որը բնորոշւում էր հէնց հնդ­եւ­րո­պա­կան մայր էթնոսին յանգող (այդ էթնոսի «հայ­րենիքի» մի մեծ հատուածում, ուստի պայ­մանականօրէն՝ «ու­ղիղ գծով») ցեղերի՝ դեռ­եւս ընկալուող ազգակցութեամբ: Հմմտ. Վեաչ. Իւանովի ուշագրաւ եզ­րա­յան­գման հետ. «Ներկայումս յայտ­նաբերուած այդ կարգի [իմա ՛ սէմիտ­նե­րի հետ առն­չու­թիւն­նե­րի Ա. Յ. ] բոլոր տուեալ­ների լոյսի ներքոյ միանգամայն ան­կաս­կած է թւում, որ ոչ մի­այն հնդ­եւ­րոպական նա­խա­հայ­րենիքը, այլեւ հնդ-իրանա-հայ­կա­կան-յունական բար­բա­ռա­յին ընդ­հան­րու­թեան աւելի ուշ (համա­հնդ­եւրոպական ընդ­հանրութիւնից նրա ան­ջա­տուե­լուց յետոյ) տա­րած­քն անհրաժեշտ է տեղորոշել Ա­ռա­ջա­ւոր Ասիայում» [129] : Նկատի ու­նենանք նաեւ Նիկ. Յա­րու­թիւ­նեա­նի վերջին ամփոփումը. «հայկական [ի­մա ՛ հայախօս Ա. Յ. ] ցեղերն ու ցեղային մի­ու­թիւնները եւ պետականութեան դարա­շր­ջա­նի ու­րար­տա­ցի­նե­րը [իմա ՛ բի­ա­ցի­նե­րը ] ապաստանել են կողք-կողքի, միեւնոյն ընդ­արձակ տա­րած­քում՝ Հայկական լեռն­աշ­խար­հում» [130] :

Այս ա­մե­նի համա­դրութեամբ եւ մի փոքր էլ առաջ գնա­լով, առայժմ՝ գոնէ իբ­րեւ հնա­րաւոր վար­կած, գուցէ, կարելի է են­թա­դրել, որ Բի­ա­ի­նա­կան պետութեան մէջ հա­մա­խմ­­բուած (էթ­նո­ձու­լախառն­­­ման ճանա­պար­հով) նոր էթ­նո­սի կողմից Էթիու -ից ծա­գած հայ- * հայո - ինքն­ա­նուանման ընդու­նու­մը տեղի է ունեցել ա­մե­նա­պարզ տարբերակով՝ այն է. ինչ­պէս որ հարեւան Ասորեստանի համար աս­տիճանաբար սո­վո­րա­կան է դարձել այդ կազ­մա­­ւո­րուող էթ­նո­սի Ուրարտու-Ու­րա­րատ Արարատ ( Այ­րա­րատ ) անուանումը, ո­րը սկզ­­բ­նապէս վերա­բե­րում էր միայն Է­թի­ու Շուրելէ Այրարատ - ին, այն­պէս էլ վերջինս ( Է­թի­ու- * հա­­յո- ն) աստի­ճա­նա­բար սովորական է դար­ձել էթ­նո­ին­տե­գրա­ցուող բիաինական հա­սա­­րա­կու­թեան ներսում:

 



[92] Տե՛ս, օր. ՝ Գ. Ա. Տիրացեան, Ուրարտու եւ Հայաստան (Նիւթական մշակոյթի ժառանգորդութեան հարցի շուր­ջը), ՊԲՀ, 1978, հ մր 1, էջ 43-60; նոյնի՝ Հայերի ոչ հնդեւրոպական նախնիները՝ խուրրի ուրար­տա­ցի­ները եւ Ուրարտու Հայաստան պրոբլեմը, ՊԲՀ, 1985, հ մր 1, էջ 202- 204; Բ. Ն. Առաքելեան, Գ. Բ. Ջա­հուկեան, Գ. Խ. Սարգսեան, Ուրարտու Հայաստան, էջ 34-35; Գ. Տիրացեան, Գ. Արեշեան, Հնա­գի­տու­թիւ­նը եւ Ուրարտու Հայաստան պրոբլեմը, ՊԲՀ, 1990, հ մր 3, էջ 70-75; Ա. Բոբոխեան, Ծոփքը հին ա­ռա­ջա­ւոր­ա­սիա­կան առեւտրա-մշակութային հա­մակարգում . թ. ա. III հազարամեակի վերջ II հա­զար­ա­մեա­կի առաջին կէս), Եր., 2000 (թեկնածուական ա­տե­նա­խօ­սու­թեան սեղմագիր); Հ. Աւետիսեան, Պ. Աւետիսեան, Արարատեան դաշտավայրի մշակոյթը մ. թ. ա. IX-VI դդ., Եր., 2006; Հ. Յակոբեան, Վա­նի թագաւորութեան եւ հին Հայաստանի մշակութային ժառանգութեան խնդիրները, « Յուշարձան» տա­րե­գիրք, Զ, Եր., 2010, էջ 197-208:

 

[93] Միւս ձեռագիր օրինակում՝ Աբդլմելէքայ ( իմա՛ Ադրամելէքայ Ա. Յ. ):

[94] Տե՛ս Պատմութիւն սրբոյն Յակովբայ Մծբնայ հայրապետին, « Սոփերք Հայկականք », ԻԲ, Վենետիկ Ս. Ղազար, ՌՅԺ -1861, էջ 62-63:

[95] Այս մուշկերի մասին մասնաւորապէս տե՛ս Ա. Վ. Քոսեան, «Արեւելեան եւ արեւմտեան» մուշկերի խն­դի­րը, ՊԲՀ, 1996, N 1-2, էջ 207-218: Հմմտ. Բ. Յարութիւնեան, Աքեմենեան Պարսկաստանի XVIII սատ­րա­­պութեան տե­ղա­դրու­թեան շուրջ, «Հանդէս ամս­օրեայ», ՃԺԳ տարի, Վիեննա, 1999, էջ 75-77; Յ. Խո­րի­կեան, Աքեմե­նեան Պարս­կաս­տա­նի XIX սատ­րա­պու­­թեան էթ­նի­կա­կան կազ­մի վե­րա­բե­­րեալ, ԲԵՀ, 2006, հ մր 2, էջ 114-126:

[96] Strab. XI, 14, 12; Ստրաբոն, Քաղեց եւ թարգմանեց Հ. Աճառեան (Օտար աղբիւրներ հայերի մասին, 1, Յունական աղբիւրներ), Եր., 1940, էջ 60-63: Նոյն պատումն աւելի համառօտ ձեւով հաղորդում են նաեւ Ք. յ. Ա դարի պատմիչ Պոմպեյոս Տրոգոսը (յաջորդ դարի հեղինակ Յուստինոսի մօտ. Vustin. XLII, 2, 3 ) եւ Ե դ. բանաքաղող Ստեփանոս Բիւզանդացին ( Άρμενιά բառի տակ)՝ յղելով այլուստ անծանօթ Ան­թի­պատ­րո­սին (ըստ՝ Ն. Ադոնց, Հայաստանի պատ­մու­թիւն, էջ 317-318): Այս պատումն, ի դէպ, ծանօթ էր Է դա­րի հայոց «Աշ­խար­հա­ցոյց»-ին, որը գրում է. «ԺԱ. Բնաշխարհ Մակեդոնիա է՝ յելից կալով Յունական պե­ղա­գոսին, առ երի Դաղմատիոյ եւ Թրակայ. ունի լերինս վեց... գետք մեծամեծք վեց, եւ գաւառս ե­րե­սուն, եւ զմե­ծն Թե­սա­ղիա, յորմէ Հայք » ( Աշխարհացոյց Մովսեսի Խորենացւոյ, էջ 17; «Աշխարհացոյց » Է դա­րի Ան­ա­նու­նի, էջ 83):

[97] Տե՛ս Հ. Մ. Աւետիսեան, Հայկական լեռնաշխարհի եւ հիւսիսային Միջագետքի պետական կազ­մա­ւո­րում­ների քաղաքական պատմութիւնը մ. թ. ա. XVII-IX դդ., էջ 106-114:

[98] Անշուշտ՝ Սպեր գաւառն է, անկախ որոշ ուսումնասիրողների խճողուած ենթադրութիւններից:

[99] Հմմտ. Նիկ. Յարութիւնեանի վերջին ամփոփումը. «հայերի էթնոգենեզի վերաբերեալ ժամանակին առաջ քաշուած միգրացիոն տեսութիւնը Բալկաններից՝ հայերէնի հնդեւրոպական լեզու լինելու հիմքի վրայ, վաղուց ապրել է իր դարը» ( Ն. Յարութիւնեան, Հին հայկական տեղանուններն ու ցեղանունները սեպագիր աղբիւրներում եւ նրանց պատմական արմատները, ՄՄԱԵԺ, XX, Եր., 2001, էջ 181):

[100] Սիննախերիբ արքայի . ա. 705-681) որդիների պատմութեան մասին մանրամասն տե՛ս Ն. Ադոնց, Հայաստանի պատ­մու­թիւն, էջ 128-131:

[101] Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, գլ. Ա. զ, էջ 2 5-26:

[102] Տե՛ս, օր. ՝ А. Петросян, Армянский эпос и мифология. Ис­то­ки. Миф и история, Ер., 2002 (նախ­օ­րի­նա­կը՝ A. Y. Petrosyan, The Indo-Europian and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic, Wa­shing­ton, 2002 ):

[103] Ի դէպ, Ք. ա. Թ դ. վերջերին այդ սինկրետիկ պանթէոնի ձեւաւորումը (նրա մասին մանրամասն տե՛ս Գ. Բ. Ջահուկեան, Հայկական շերտը ուրարտական դիցարանում, էջ 43-58; նոյնի՝ Լեզուական նոր տուեալ­ներ հայոց նախաքրիստոնեական կրօնի եւ հաւատալիքների մասին, ՊԲՀ, 1992, հ մր 1, էջ 23-24; Ս. Գ. Հմայակեան, Վանի թագաւորութեան պետական կրօնը, Եր., 1990) բիաինական-ուրարտական բազ­­մացեղ հասարա­կու­թեան համախմբման (նաեւ՝ էթնոինտեգրացիայի) սկզբի կարեւորագոյն ցու­ցիչ­նե­րից է: Հմմտ. Ф. Тер-Мартиросов, Образование царства Армения, ՊԲՀ, 2004, հ մր 1, էջ 271 («Մենուայի բարեփոխութեամբ աստուածների համապետական պանթէոնի ստեղծումը պետութեան բոլոր էթնիկ տարրերի՝ թէոֆոր եղանակով միաւորման փորձի ձեւակերպումն էր»):

[104] Նրա մասին տե՛ս Մ. Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, Մոսկուա, 1850; նոյնի՝ Մովսէս Խորենաց ին եւ Հա­յոց հին վէպերը, Թիֆլիս, 1886; Հ. Ղ. Ա­լի­շան, Հին հաւատք կամ հե­թա­նո­սա­կան կրօնք Հայոց, Վե­նե­տիկ Ս. Ղազար, 1895; Հ. Գել­զեր, Հետազօտութիւն հայ դիցաբանութեան, Թարգմ. Յ. Թորոսեան, Վե­նե­տիկ Ս. Ղազար, 1897; M. Ananikian, Ar­me­nia (Zo­ro­ast­rian), Encyclopaedia of Religion and Ethics, Vol. 1, Edin­burgh, 1908, էջ 794-802; նոյնի՝ Ar­me­nian My­tho­lo­gy, The My­tho­logy of all Races, Vol. 7, New York, 1964, էջ 5-100; Ն. Տա ­ ղա ­ վա ­ րեան, Հայոց հին կրօնները, Կ. Պոլիս, 1909; J. R. Russell, Zoroastrianism in Ar­me­nia, Cam­brid­ge MA-London, 1987; Ս. Բ. Յա­րու­թիւ­նեան, Հայ առասպելաբանութիւն, Բէյրութ, 2000: Նշելի է, որ հայ հե­ղի­նակ­նե­րը Ղ. Ալիշանի օրինակով այժմ էլ դեռ խու­սա­փում են անտիկ շր­ջանի հայ­կա­կան դից­ա­րա­նի զրադաշտական բնոյ­թի լիարժէք վերհանումից (ուս­տի` հմմտ. նաեւ В. И. Абаев, Скифский быт и ре­фор­ма Зо­ро­аст­ра, "Archiv Ori­en­tal­ni", XXIV, N 1, Praha, էջ 23-56; М. Дрез­ден, Мифология Древнего Ира­на, Пер. с ан­глий­ско­го И. М. Стеб­лин-Ка­мен­ского, Мифологии Древ­не­го мира, Москва, 1977, էջ 337-365; Ա. Փերիխանեան, Զրա­դաշ­տա­կանու­թիւն, ՀՍՀ, հտ. 3, Եր., 1977, էջ 710-711; М. Бойс, Зоро­аст­рий­цы: верования и обычаи, Пер. с ан­гл. И. М. Стеб­лин-Ка­мен­ско­го, Москва, 1987; И. В. Рак, Мифы Древнего и ранне­средневекового Ира­на, СПб. -Моск­ва, 1998 ):

[105] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 288-290:

[106] Տե՛ս Հ. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Բ, Եր., 19 44, էջ 145; հտ. Դ, Եր., 19 48, էջ 155; հտ. Ե, Եր., 19 62, էջ 146; Գ. Բ. Ջահուկեան, Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» առաջին գրքի անձն­անունների լեզուական աղբիւրները, ՊԲՀ, 1981, հ մր 3, էջ 57-59:

[107] Ստորեւ ներկայացուող մեկնաբանութեան լոյսի ներքոյ պէտք է մտածել, որ նման հարեւանութեան պատ­ճառը եղել է ոչ այլ ինչ, քան պարզապէս աշխարհիկ գերագոյն առաջնորդներին պաշտօնական դի­ց­ա­րա­նի գլխաւոր սրբատեղիում յուղարկաւորելու՝ նաեւ այլուր տարածուած միտումը (այլ ոչ թէ հակառակը): Ուշագրաւ է, որ քրիս­տո­նէ­ու­թեան ընդ­ու­նումից յետոյ Անիից ոչ հեռու՝ Թոր­դանում եւ Թի­լում են թա­ղուել հայ առաջին կա­թո­ղի­կոս­նե­րը՝ Գրիգոր Լու­սա­ւոր­չից մին­չեւ Ներ­սէս Մեծ:

[108] Այս աստծու իրական իրանական անունը, թերեւս, ժողովրդական վերաիմաստաւորման ար­դիւն­քում վեր­ա­ծուել է մակ­ա­նուան. * Սպենտա-փառնա «Սպիտակ-ա-փառն» ( Խւառնա - Փառ զրա­դաշ­տա­կան աստուածութեան մա­սին տե՛ս, օր. ՝ И. В. Рак, Мифы Древнего и ран­не­сред­невекового Ирана, էջ 135-136, 515-516): Մինչեւ Է դար պահ­պա­նուած զրոյցի «յարդ»-ը, որ Վա­հագ­նը «գո­ղա­ցել էր» Բար­շա­մ[ի­ն]ից (տե՛ս Անանիա Շիրակացի, Տի­ե­զե­րա­գի­տու­թիւն եւ տոմար, Աշխատասիրու­թեամբ Ա. Գ. Աբրահա­մեա­նի, Եր., 1940, էջ 37), հմմտ. զրա­դաշ­տա­կան ար­տա հետ՝ «Ճշ­մար­տութիւն», «Սուրբ կարգ» (ըստ՝ И. В. Рак, Мифы Древ­него и ран­не­сред­невекового Ирана, էջ 5-8, 455): Ի դէպ, Հր. Խառատեանի բանաւոր հա­ղորդ­մամբ, ըստ կա­մախ­ցիների յետցեղասպանական յու­շա­գրու­թիւն­նե­րի՝ Բարշամինը «պաշտւում էր» Թոր­դանի շր­ջա­նի քրիս­տոնեայ հայերի կողմից մինչեւ Ի դ. սկիզ­բը (այդպէս՝ նաեւ Անահիտը Դերսիմի հա­յերի կողմից):

[109] Հայկականացուած Նանէ , անկախ նրա անուան՝ գրականութեան մէջ նկատուած ուշագրաւ հա­մա­դրում­նե­րից, ամենայն հաւանականութեամբ, համապատասխանում էր իրանական-զրադաշտական դի­ց­ա­րանի Դաէնա-Դեն աստուածուհուն, որն Ահուրամազդայի դուստրերից մէկն էր (նրա մա­սին տե՛ս, օր. ՝ И. В. Рак, Мифы Древнего и ран­не­сред­невекового Ирана, էջ 132, 470-471):

[110] Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Կանայեանց, Տփղիս, 1909, էջ 408-410 ( § 784-786), 411-412 ( § 790); G. Lafontaine, La version grecque ancienne du livre arménien d’A­gathanghe. Édition critique, Louvain, 1973, էջ 300-303 131-133); G. Garitte, Documents pour l’étude du livre d’A­ga­than­ghe, Rome, 1946, էջ 77-80 ( § 108-115): Վերջին բնագրի (որն Ագաթանգեղոսի վաղ տար­բե­րա­կն է՝ ա­նուանուած «Վարք Գրիգորի» եւ, ցաւօք՝ մեզ հասած միայն յունարէն, արաբերէն եւ քար­շու­նի թարգ­մա­նութիւններով) հայերէն թարգմանութիւնը տե՛ս Ագաթանգեղոսի պատմութեան յունական նո­րա­յայտ խմբագրութիւնը (Վարք), Թարգմ. յունարէն բնագրից՝ Հ. Բարթիկեանի, Առաջաբան եւ ծա­նօ­թա­գրու­թիւն­ներ՝ Ա. Տէր-Ղեւոնդեանի, «Էջմիածին», 1966, Է, էջ 28-34, Ը, էջ 46-51, Թ-Ժ, էջ 79-87: Հմմտ. նա­եւ Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Բ. ժբ, էջ 122-123, գլ. Բ. ժդ, էջ 127-128:

[111] Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, էջ 404 ( § 778); G. Lafontaine, La version grecque ancienne du livre arménien d’Agathanghe, էջ 297-298 ( § 128-129); G. Garitte, Documents pour l’étude du livre d’Agathanghe, էջ 75-76 ( § 103-104): Ի դէպ, Տիրի մեհեանի նկարագրութեան մէջ Որմիզդ անուանաձեւի օգտագործումը ( Ա­րամազդ փոխարէն) յուշում է, որ տուեալ պաշտամունքային կենտրոնը հա­մե­մա­տա­բար ուշ է ձե­ւա­ւորուել (թերեւս՝ ներմուծուել): Հմմտ. А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 144:

[112] Գուցէ, իրականում նրան է վերաբերում «Սպիտակափառն» Բարշամինին յուն. Վարքում վերագրուած ի­գական Հռէա աս­տուած­ա­նու­նը, որն ուշ անտիկ շրջանում տրւում էր փոքր­ասիական հինաւուրց Մայր-աստուածուհի Կի­բե­լա­յին՝ հետագայում հա­մա­դրուած Արդվիսուրա Անահիտի հետ (նրանց մա­սին տե՛ս, օր. ՝ И. В. Рак, Мифы Древ­него и ран­не­сред­невекового Ирана, էջ 484), ինչպէս երեւում է նաեւ Մովսէս Խորենացու տե­ղե­կու­թիւն­նե­րից (Արտեմիս-Անահիտի արձանը «յԱշտից տեղիսն» տանելը):

[113] Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, էջ 421-422 ( § 809); G. Lafontaine, La version grecque ancienne du livre arménien d’Agathanghe, էջ 310-311 ( § 140); G. Garitte, Documents pour l’étude du livre d’Agathanghe, էջ 95-96 ( § 155-158): Ի դէպ, յուն. Վարքը Տարօնում նշում է միայն Ափրոդիտէի, այսինքն՝ Աստղիկի մե­հեա­նը:

[114] Տե՛ս, օր. ՝ А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 138-139:

[115] Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, գլ. Բ. ժդ, էջ 127-128: Շարունակութեան մէջ՝ նաեւ. «Ինքն իջանէ ի Միջագետս, եւ գտեալ անդ զԲարշամինայ զպատկերն, զոր ի փղոսկրէ եւ ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով՝ հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան»: Հմմտ. նաեւ նախորդիւ, գլ. Բ. ժբ, էջ 122-123:

[116] Այլ տեսակէտ տե՛ս Ж. Дюмезиль, Верховные боги индоевропейцев, Москва, 1986, էջ 31, 210; С. Г. Ама­я­кян, Варуна-Ахурамазда и Уарубаине-Багмашту, МИКЭАНСО, Ер., 1990, էջ 48-49:

[117] Հնդ-իրանական էթնիկական ընդհանրութեան ժամանակներից պաշտուող այս աստուածներին ին­քը՝ Զրադաշտ մարգարէն «մերժել» էր՝ իբրեւ «դեւերի»: Ի դէպ, հետագայ դարերում Իրանի աշխարհիկ ու հո­գե­ւոր տիրակալները մի քանի անգամ փորձել են վերականգնել Զրադաշտի «մաքուր» հաւատքը («դե­նը»), եւ հաւանական պէտք է համարել, որ այդ փորձերը որոշակի դիմադրութեան են հանդիպել Հա­յաստանում, ուր զրադաշտական ու­թիւն­ն իր՝ տեղական տարրերով հարստացած եւ մասամբ հել­լէ­նա­կա­նա­ցուած տարբերակով հասցրել էր, ըստ ամենայնի, ազգային կրօնական համակարգի վերաճել:

[118] Տե՛ս Н. В. Арутюнян, Корпус урартских клинообразных надписей, էջ 336, 507; Յ. Կարագեոզեան, Հայ­կա­կան լեռն­­աշ­խարհը սեպագիր աղբիւրներում, էջ 177-178: Հմմտ. նաեւ՝ Ս. Տ. Երեմեանի «Ու­րար­տու պե­տու­թիւ­նը. 860-590 թթ. մ. թ. ա. » քարտէզում եւ Յ. Խորիկեան Աքեմենեան Պարսկաստանի XIX սատ­րա­պու­­թեան էթ­նի­կա­կան կազ­­մի վե­րա­բե­­րեալ, էջ 118:

[119] С. Г. Петросян, Древнейшие названия Черного моря, озер Урмия и Ван в свете мифологических пред­став­ле­ний древних армян, ԼՀԳ, 1986, հ մր 4, էջ 53-64; Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղ­բիւրներում, էջ 178-181 դէպ, հեղինակը սկիւթական տարրի մուտքն այս շր­ջան­ներ հնարաւոր է համարում դեռեւս Ք. ա. Թ դարից); Բ. Յ. Յա­րու­թիւ­նեան, Հայաստանի, հայ - ի­րա­նա­կան յա­րա­բե­րու­թիւն­ների եւ Ա­ռաջաւոր Ասիայի հնագոյն պատմութեան մի քանի խնդիրների շուրջ, Եր., 1998, էջ 61-62:

[120] Բ Մակաբ. Դ, 47: Հմմտ. Ն. Ա­դոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 305 (հեղինակը յղում է նաեւ Էս­քի­լէ­սին, ըստ որի խալդայների հետ անընդհատ շփոթուող խալիւբները « Սկ իւթական գաղութա­բնա­կներ» են. « Χάλυβος Σκυθ ν ­ποι­κοι »); Б. А. Арутюнян, Об этнической принадлежности населения бассейна реки Чорох, ՊԲՀ, 1998, հ մր 1-2, էջ 244-245:

[121] Ա. Վ. Քոս եան, Ա րամ նահապետը Կ ապադովկիայ ում (Մի վարկածի առթիւ), ՊԲՀ, 199 9, հ մր 1, էջ 2 41:

[122] Տե՛ս, օր. ՝ Է - Ը դդ. գիտնական - եպիսկոպոս Ստեփաննոս Սիւնեցու մօտ. «Եւ դարձեալ զքո լե­զուիդ գի­տե­լն զբո­վան­դակ զբառ­սն զեզերակա­նս՝ որպէս զԿոր­ճա­յն եւ զՏա­յեցին եւ զԽու­թայի­նն եւ զՉոր­րորդ-Հա­յե­ցին եւ զՍպե­րա­ցին եւ զՍիւ­նին եւ զԱր­ցախայի­նն. այլ մի՛ միայն զմիջ­եր­կրեայ­սն եւ զոս­տանիկ­սն, վա­սն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափու­թեան, այլ­եւ աւգ­տա­կարք ի պատ­մու­թիւ­նս, զի մի՛ վրի­պես­ցի ան­ընդ­ել գո­լով լե­զուացն» ( Н. Адонц, Дионисий Фра ­ кий ­ ский и ар ­ мян ­ ские толко ­ ватели, Пет ­ ро ­ град, 1915, էջ 187): Հմմտ. նաեւ Ե­սա­յի Նչե­ցի, Վեր­լու­ծու­­թիւն քե­րակա­նու­թեան, Աշ­խա­տա­սի­րու­թեամբ Լ. Գ. Խա­չե­րեա­նի, Եր., 1966, էջ 65:

[123] Տե՛ս H. K. Martirosyan, Etymological dictionary of the Armenian inherited lexicon, Leiden, Boston: Brill. (Lei­den Indo-European Etymological Dictionary Series, 8), 2010, էջ 805-807; նոյնի՝ Mediterranean-Pontic Substratum Words in Armenian, " Aramazd", N 2, Yer., 2007, էջ 88-1 2 3: Հմմտ. նաեւ Գ. Բ. Ջահու­կեան, Հա­յոց լե­զուի պատ­­մու­թիւն. նա­խա­գրա­յին ժամա­նակա­շր­ջան, էջ 306-311:

[124] Տե՛ս Steph. Byz. Ethn., Άρμ ε ν ία բառի տակ:

[125] О. О. Карагезян, Фракийцы на юго-западе армянского нагорья, ՊԲՀ, 1981, հ մր 1, էջ 231-232, ծնթ. 164: Հմմտ. Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 295-296 («Հայկական լեռնաշխարհի այն տարածքում, որտեղ մ. թ. ա XII դ. սկսած բնակւում էին նաեւ մուշք-թրակացիներ կամ մուշք-փռիւգացիներ, բնականաբար պէտք է խօսուէր մի այնպիսի հայերէնով, որտեղ առատ լի­նէ­ին թրակերէնի կամ փռիւգերէնի տարրերը»):

[126] Her. VII, 73; Հերոդոտոս, Պատմութիւն ինը գրքից, Թարգմ. Ս. Կրկեաշարեանի, Եր., 1986, էջ 409, հմմտ. Հայ ժողովրդի պատմութեան քրեստոմատիա, հտ. 1, էջ 160 (այստեղ, նոյն՝ ակադ. Սիմոն Կր­կեա­շա­րեա­նի թարգ­մա­նու­թեամբ՝ « փռիւգիական գաղութա­բնա­կներ»):

[127] Г. С. Клычков, Модель глоттогенеза армян (На материале данных диахронической фонологии ин­до­ев­ро­пей­ского консонантизма), ԼՀԳ, 1980, հ մր 8, էջ 99: Մօտաւորապէս նոյն եզրայանգումը տե՛ս О. С. Ши­ро­ков, Армяно-греческие этногенетические контакты по данным сравнительно-исторической фонологии, ՊԲՀ, 1977, հ մր 1, 85-100; նոյնի՝ Место армянского языка среди индоевропейских и проблема армянской пра­ро­ди­ны, ԼՀԳ, 1980, հ մր 5, էջ 80-93:

[128] Մետաէթնիկ հաւաքական ընդհանրութիւնների մասին մանրամասն տե՛ս Н. Н. Чебок­са­ров, Проб ­ ле ­ мы типологии этнических общностей в трудах советских уче­ных, "Советcкая этнография", 1967, N 4, էջ 94-110; Л. П. Лашук, О формах донациональных этнических связей, " Вопросы истории", 1967, N 4, էջ 77-92; С. И. Брук, Н. Н. Чебок­са­ров, Мета этн ические общности, "Расы и народы", Вып. 6, Москва, 197 6, էջ 15-41 (էթ­նո­լե­զուա­­կան մե­տա­էթնիկ ընդհանրութիւնների մասին՝ էջ 17-21); Ю. В. Бромлей, Очер ­ ки тео ­ рии этноса, էջ 81-83.

[129] В. В. Ива нов, Выделение разных хронологических слоев в древне армянско м и проблема первоначальной структуры текста гимна Ва(х)агну, էջ 27, ծնթ. 22:

[130] Ն. Յարութիւնեան, Հին հայկական տեղանուններն ու ցեղանունները սեպագիր աղբիւրներում եւ նրանց պատմական արմատները, էջ 182):