ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ …

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայոց էթնոհամախմբման աւարտի ժամանակը եւ հանգամանքները

 

Բիաինելէ-Ուրարտու պետութեան մէջ եւ նրա հասարակութեան զարգացման ու ամրապնդման (հասարակական ինտեգրացիայի) արդիւնքում բուն հայ էթնոսի կազմաւորման աւարտն առաւել հաւա­նա­կան է թուագրել մօտաւորապէս Ք. ա. Է դ. առաջին կէսով: Դրանից առաջ՝

ա) բիաիներէն բնա­գրերում արդէն դադարել էր երկրի բնակչութեան էթնիկ տար­բեր բաղկացուցիչներին, իբրեւ թշնամական ու անհարազատ տարրերի, առանձին էթն­ա­նուն­ներով կոչելը. դա վկայում է, որ ընդհանուր անուան հանդէպ այդ շրջանում այլեւս դի­մադրութիւն չկար եւ նախկին խմբերը բաւականին ընդհանրութիւններ էին ձեռք բե­րել` նոյն անունը կրելու համար;

բ) բիաիներէն բնա­գրերում արդէն տուեալներ են նշմարւում սեպագրերի թարգ­մա­նիչ­ների մասին, ինչպէս երեւում է, օր. ՝ Ռուսա Բ-ի (685-645 թթ. ) մի վիմագրում Յովհ. Կա­րագեօ­զեանի կողմից ճշգրտուած ընթերցումից [44]. դա վկայում է բանաւոր բի­ա­ի­նե­րէ­նի գործա­ռութեան մարման ու հայերէ­նով նրա (այդպէս, ենթա­դրաբար՝ նաեւ միւս լե­զու­նե­րի) փո­խա­րինման վերաբերեալ;

գ) տարալեզու բնա­գրերում յայտնւում են բազմաթիւ վկայութիւններ՝ հարեւանների կողմից երկրի բնակչութիւնն արդէն իբրեւ միասնական ամբողջութիւն ընկալելու մասին (նախ եւ առաջ՝ ասորեստանցիների կողմից, բայց նաեւ յոյն վաղ հեղինակների, որոնք, թերեւս, յենւում էին մարական ու աքեմենեան աւանդոյթի վրայ). ընդ որում նշուած ընկալումն ա՛յն արտանուն- այլանուանումներով էր ( Ու­րար­տու - Ա­րա­րատ եւ Ար­մե­նի­ա ), որոնց իմաստային ընդգրկումներն այլեւս չեն փոփոխւում հետագայ դարերում:

Հայ էթնոսի էթնոհամախմբման աւարտի՝ մեր նշած ժամանակը համընկնում է Բի­ա­ինական պետութեան յարաբերական թուլացման շրջանի հետ Ք. ա. Ը դ. վերջերից (714 կամ 713 թ. Ռուսա Ա-ի՝ Սարգոն Բ-ից կրած պարտութիւնից յետոյ) մինչեւ Է դ. կէսերը, երբ այն ստիպուած էր տարածաշրջանային գերակայու­թիւնը զիջել Ասորեստանին՝ փաս­­տօրէն դադարեցնելով նախկին քաղաքական ակտիւութիւնն իր հարաւային սահ­ման­ներում: Ըստ Աշուրբանիպալի (669-626) տարեգրութեան՝ Սարդուրէ Գ-ն նրան Ք. ա. 645 թ. մեծարում էր «իմ տէր թագաւոր» խօսքերով [45]: Թերեւս, իրականում հէնց նշուած պատ­մա­կան պահի արձագանքներն է արտացոլում ինչ-որ ճա­նա­պար­հով Մովսէս Խո­րե­նա­ցուն հա­սած այն առասպելականա­ցուած տեղե­կա­տւու­թիւ­նը, ըստ որի Արայ Գե­ղե­ցի­կի զո­հուե­լուց յետոյ Հա­յաս­տա­նը որոշ ժամանակով յայտնուեց Շամիրամի ու նրա յա­ջորդ­նե­րի գերիշխանու­թեան տակ: Իսկ մեր խնդրի առիթով կարելի է նշել, որ Բիաինելէ-Ու­րար­տուի այդպիսի «ճն­շուած» կարգավիճա­կը (իհարկէ, չչափազանցելով դրա ար­դիւն­քը), հնարաւոր է՝ լրա­ցու­ցիչ ձեւով խթա­նել է նրա հասարակու­թեան համախմբման եւ, մասնաւորապէս՝ միջէթնիկ ին­տե­գրա­ցիայի գործընթացը:

Ժամանակացուցիչ կարեւոր փաստ է նաեւ Ք. ա. Ը դ. վերջերին Ռուսա Ա արքայի՝ Թոփուզաւայում կանգնեցրած կոթողի արձանագրութեան երկլեզու բնագրերում Բիաի­նե­լէ (բիաիներէն) եւ Ուրարտու ( աքքադերէն) անունների զուգադրումը [46]: Դրա փո­խա­րէն Ք. ա. Թ դարում բի­ա­ի­նե­րէն Բիաինելէ անուան հետ զու­­գա­դր­ւում էր աքքադերէ­նի Նա­ի­րի եր­կր­ա­նու­նը [47], իսկ վաղ աք­քադերէն բնագրերի Նաիրիին սահ­մա­նա­կից (ըստ աք­քա­դե­րէն բնա­գրե­րի) Ու­րար­տու երկրի համ­ար­ժէ­քը, փաստօրէն, բիա­ի­նե­րէն բնագրերի Շու­րե­լէ երկրա ­ նու ­ նն էր [48] ( KUR Šu­ra­ue, որը Ի. Դեակոնովը ստու­գաբանու­մ է իբրեւ՝ «զինուած ա­զատ մարդիկ», «զինուած ազատներ» [49] Վանայ լճից հիւսիս, այսինքն՝ առաւել մեծ հա­ւա­նա­կա­նու­­թեամբ՝ հետագայի աշխարհացոյ­ցեան Մեծ Հայքի Այրարատ / Արարատ նա­հան­գի (նման՝ «այր», «արի», «մարդ» ստու­գա­բա­նու­թեամբ) հարա­ւա­յին շեր­տում: Վերջին դիտ­ար­կու­մն, իհարկէ, դրդում է այդ վաղ Ու­­րար­տու -ի՝ Ար­ծաշ­քու ձեւով վկայուած ար­քա­յա­կան քաղաքը տեղ­որոշել ոչ թէ Ար­ճէ­շում [50] կամ Արծ­կէ­ում [51] (եր­կու­սն էլ՝ Տու­րու­բե­րա­նում, Վա­նայ լճի ափերին), այլ աւելի հիւսիս, օր. ՝ միջ­նա­դարեան յայտնի Ար­ծա փ ամ­րոց­ա­ւա­նի . յ. Է դա­­րում Բագ­րա­տու­նիների իշխանա­նիս­տը Կոգովիտ գաւա­ռում) կամ Ղազար Փար­պե­ցու յի­շա­տա­կած բագրե­ւան­դեան Արծա կ գիւ­ղի տեղում [52]: Ք. ա. 856 թ. Ար­­­ծաշ­քուն գրա­ւած Սալ­մա­նա­սար Գ ասորեստանցի արքան (859-824) հա­ղորդ­ում է, որ քա­ղա­քն ա­ւե­րե­լուց յե­տոյ ին­քն ան­ցել է Էրիտ իա լե­ռը (իմա՛ Ծաղ­կանց Ա­լա­դ աղ), Ա­րա­մա­լի (հմմտ. աշ­խար­հա­ցոյ­ցեան Առ­բե­րա­նի գա­ւառ, տա­րա­ծուած՝ Բ - Մ - Բ եւ Ր - Լ - Ր հն ­ չիւ ­ նա ­ փո­խու­թիւններով) եւ Զան­զի­ու­նա «եր­կր­նե­րը», ա­պա մի­այն դրանից յետոյ «լուա­ցել զէն­քե­րը» Նա­ի­րի­ի ծո­վում (այս­ին­քն՝ Վա­նայ լճում) [53]: Այս տեղեկու­թեան հիման վրայ ակադ. Բ. Պիոտրովսկին հ ա­ւա­նա­կան էր հա­մա­րում Ար­­ծաշ­քուի տեղ ­ ո ­ րո ­ շու ­ մը « Ա­րա ­ ծա ­ նի ­ ի վե ­ րին հոսանքում, ժամանակակից Դի­ա­դի­նի շր­ջա­նում », այսինքն՝ Բագ ­ րե ­ ւան ­ դից եւ Բա­գա­ւանից ա­րեւ­ելք [54] (գրեթէ նոյ­նը տե՛ս դեռ ­­ եւս ակադ. Յակոբ Մա­նանդեանի մօտ. « Ա­լա­դա­ղի լեռ ­ նազանգուածի ա­րեւ­մտեան կամ հա­րաւ-ա ­ ­­րեւ ­ մտեան բա ­­ զուկ ­ ների վրայ » ) [55]:

Տեղին մանրամասնենք, որ այս «վաղ» Ուրար­տու կա­րող է ­ար­ժէ­ւո­րուել եւ, օր. ՝ Շու­րելէ հետ հա­մա­դրուել (իհարկէ, ըստ վեր­ջի­նիս՝ Ի. Դեակոնովի եւ Յովհ. Կա­րա­գեօզեանի, այլ ո՛չ թէ՝ «տի­ե­զերք» կամ նմանատիպ ուրիշ ընկալման [56] ), եթէ վերջ­­նա­կա­նա­պէս, հետեւելով Կա­տուա­լեա­նին՝ վե­րա­պա­հենք Ու­րար­տու հետ Ք. ա. ԺԳ-ԺԱ դա­րե­րում (Սալմանասար Ա-ի եւ Թիգ­լաթ­պա­լասար Ա-ի բնագրերում) իրա­կա­նում Եփ­րա­տից ա­րեւ­մուտք, արեւ­ե­լեան Կի­լի­կի­ա­յի լեռ­նե­րում յիշա­տա­կուած Ուրուատրի / Ու­րատ­րի եր­կ­ր­­անուան ա­ւան­դա­­կան նոյնացումը: Ըստ Ա. Գեօտցէի եւ այլ խե­թա­գէտ­նե­րի՝ Ու­րու­ատ­րի ութ երկ­րա­մա­սե­րից՝ Խիմմէ, Բարգուն, Սալուա, Խա­­լի­լա, Ուատ­կուն, Լուխա, Նի­լի­պախ­րի եւ Զին­գուն, ա­ռաջին հինգը (ընդգծուած), ինչ­պէս նա­եւ նրա Ա­րու­նա քա­ղա­քը, Տալա, Խարուսա լեռ­նե­րը եւ հարեւան Կումանու (ան­տիկ աղ­բիւր­նե­րի՝ Կո­մանա, Խա­մանեյա ) եւ Մուսրու (Ե­գիպ­տոս) եր­կրները թէ՛ խեթական, թէ՛ այլ բնա­գրե­րում յս­տա­կօրէն տեղ­­ո­րոշ­ւում են Կիլի­կի­ա­յի արեւելքում ու շրջակայ տա­րածք­­նե­րում [57]: Իսկ դրանց՝ դեռ­եւս Էմիլ Ֆո­ռե­րից եկող համա­դրում­նե­րը Հայկական լեռնաշխարհի հա­րաւային ու հա­­րաւ-ա­րեւ­ե­լեան շրջանների տեղ­ա­նուն­նե­րի հետ [58], որ ու­շա­դիր ստուգուել են նաեւ մեր կող­մից, կա՛մ վրի­պեալ են, կա՛մ խիստ թէական:

Ամփոփելով այս մօտեցումը՝ կա­րող ենք արձանա­գրել, որ «վաղ» Ու­րարտուն՝ Ա­րա­մու արքայի բուն պետութիւնը, ունէր շատ կոնկրետ տա­րածք, որը զգա­լիօրէն դէպի հիւ­սիս եւ հիւսիս-արեւելք էր ընկնում Սալ­­մա­նա­սար Գ-ի ար­ձա­նա­գրու­թիւն­նե­րում թուարկած «Նաիրեան» եր­կր­նե­րից [59] (նշենք, որ ասորեստանցիները Նա­ի­րի երկրանունը մօ­տաւորապէս նոյն տարածքի համար օգտագործում էին սկսած Ք. ա. ԺԳ դ. երկրորդ կէ­­սում՝ 1244-1208 թթ. իշխած Թուքուլթի-Նինուրթա արքայի արձանա­գրութիւններից, այս­ինքն՝ Թ դա­րում Ուրարտու երկր­անուան ի յայտ գալուց շատ առաջ [60] ): Այդ երկրներն են՝ Արեւ­մտեան Տիգրիսի եւ Արածանիի հո­վիտներում բաւականին անվիճելի տեղ­­որո­շում­ներ ու­նե­ցող՝ Ալզին (հե­տա­գայի՝ Աղձն ), Էն­զիտէն (հետագայի՝ Անձիտ ), Սուխ­մուն, Տում­մէն, Դա­յա­ե­նուն (տեղ­ո­րո­շու­մը՝ հետագայի Հար­քում, ըստ Յովհ. Կարագեօզեանի կող­­մից ման­րա­մա­սն փաստ­ար­կուած խիստ կա­րե­ւոր մօտեցման [61] ), իսկ Արեւելեան Տիգ­րի­սի եւ Մեծ Զաբի հո­­վիտ­նե­րում՝ Գիլզանը [62], Խու­բուշքիան [63], Մուծածիրը [64]. Սալ­մա­նա­սա­րի մի քա­­նի վի­մա­գրեր յի­շա­տա­կում են նրա թա­գա­ւո­րու­թեան առաջին տարում (859 թ. ) Խու­­բուշ­քիա-Նա­ի­րի երկրի Կա­կիա արքային յաղ­թե­լուց յետոյ «ուրարտացի» Արամու ար­­քա­յի տի­րոյթ­­նե­րի հա­­րա­ւա­յին սահմանագլխին գտ­նուող Սուգունիա ( URU Su-gu-ni-a) բեր­­դա­քա­ղա­քը գրա­ւե­լու մա­սին [65], որի հա­մա­դրու­թիւ­նը նոր ժամանակներում Ջեր­մա­գե­տի, Մեծ Զա­բի եւ Խո­շա­բ-Հա­յոց ձորի ջրբաժան լեռ­նա­զանգուածի լանջերին յայտնի զոյգ գիւ­­ղերի Սի­կունիս եւ Սուկան ( Սուկանց ) ա­նուն­ների հետ առաւել հաւանականն է [66]: Ժա­­­մա­նա­կին այս «վաղ» Ուրարտուի՝ նման կոնկ­րետ տեղորոշումը լիովին ըն­կալ­ւում էր Մաքս. Շտրեկի եւ այլ մասնագէտների կող­մից. հմմտ. «շատ հաւանական է, որ Ա­րա­րատ = Ուրարտու ա­նու­նը նախնաբար Վանայ լճին արեւելակողմը՝ Հայաստանի մէկ մասին ա­­նունն էր, մեր­ձա­ւորապէս այն աշ­խար­հա­մասին, որ միջին Երասխը կը բռնէ եւ այսօր ալ Արարատ կը կո­չուի. ըստ այսմ Վանայ լճին եզերքներն Ուրարտացւոց բնա­կա­վայր ե­ղած են, վեր­ջին­նե­րուն հիւսիս-արեւելքէն յա­ռաջանալովը» [67] (յաւելենք նաեւ, որ բի­ա­ի­նա­­գի­տու­թեան մէջ ընդունուած կարծիքի հա­մաձայն՝ Արծաշքէում տիրող Ա­րա­մու­ին յա­ջոր­դած Լու­թիպ­րին՝ Վան-Տուշպա մայ­րա­քա­­ղաքում տիրակալած Սարդուրէ Ա ար­քա­յի հայ­րը, ա­մե­նայն հաւանականութեամբ, պատ­կա­նում էր այլ արքայատոհմի [68] ): Ճիշտ է, հե­­տա­գա­յում գե­­րա­­կշ­ռեց Ուրարտու-Ա­րա­րատ Ուրուատրի Նաիրի եր­կր­ա­նուն­ներն ան­­խտիր եւ ա­ռանց ժամանակա­գրա­կան տար­բերակման միմեանց հոմանիշ հա­մարելն ու ըստ այդմ՝ իբ­­րեւ ոչ կոնկրետ, այլ զուտ «նկա­րա­գրական աշ­խար­հա­գրա­կան հաս­կա­ցու­­­թիւն­ներ»՝ գո­­նէ նախնաբար Հայ­կա­կան լեռն­աշ­խարհի ամբողջ հա­րա­ւա­յին մասին վե­­րա­գրե­լը, սա­կայն դա ներկայումս, թւում է, թէ պէտք է լրջօրէն վե­րա­պա­հե­լի հա­մա­րուի եւ վերս­­տին ստուգման ենթ­ար­կուի: Տեղին նշենք, որ Ուրարտու երկրանուան՝ մեզ հասած առաջին յիշատակութիւնը պատկանում է Ասորեստանի Աշ­շուր­նա­ծի­րա­պալ Բ արքային (884-859 թթ. ), որի արձանագրութիւններից մէկում՝ 882 թ. արշաւանքին վե­րա­բե­րող յայտ­արարու­թեան մէջ նշւում է, թէ ի թիւս այլ երկրների նա նուաճել էր «Սուբնատ գետի ակունքից [իմա ՛ Տիգ­րիսի ձախ օժանդակը ] մինչեւ Ուրարտու» [69]. համար­ւում է, որ տուեալ արշաւանքի ուղղութիւնը նոյնն է եղել յաջորդ՝ Սալ­մա­նա­սար Գ արքայի 856 թ. երթ­ուղու հետ՝ Տաւ­րոսի լեռնաշղթայով դէպի Արածանիի վերնահովիտ, սակայն չներ­խու­ժելով Ուրարտու տա­րած­քը [70]:

Ի դէպ, խօսելով «վաղ» Ուրարտու կամ, ինչպէս Մ. Կատուալեանն էր ա­նուա­նում՝ «Ուրարտուի բնօրրանի» մասին, պէտք է նշել, որ նրա մէջ Արամուի թա­գա­ւո­րու­թիւ­նից առաջ, հաւանաբար, չի մտել կենտրոնական Վասպուրականի շրջանը (Տուշպա Վա­նի շրջակայքը), քանի որ այն եւս գոնէ Ք. ա. ԺԲ դ. վերջերին կազմում էր Նաիրիի տա­րածքը (այս­պի­սով՝ նոյն­պէս կոնկ­րե­տա­ցող): Թիգլաթ­պա­լա­սար Ա-ի տարեգրութեան մէջ 1112 թուականի համար (IV տա­րուայ արշաւանք. մասամբ՝ այդպէս նաեւ Յոնջալուի վի­մա­գրում) ասւում է Նաիրին ծայ­րից ծայր անցնելու մասին Նաիրի ի ընդարձակ եր­կր­ները գրաւեցի լայնութեամբ ու եր­կա­րու­թեամբ »), ինչպէս նաեւ շեշտւում է նրա «բոլոր» տի­րակալներին (մի տեղ նշուած՝ 60, մի այլ տեղ՝ 43) հնազանդեցնելը. «իմ ձեռքն ընկան Նա­իրի երկրի բոլոր թա­գա­ւոր­նե­րը, ես նրանց ներեցի եւ կեանք շնորհեցի» [71]: Տա­րե­գրու­թեան մէջ յանուանէ թուարկւում են հնազանդեցուած Նաիրի ի 23 երկրներ (այդպէս նա­եւ՝ 16 լեռնանուններ), որոնցից վեր­ջի­նը Դայաենու էր (Հարք եւ շրջակայք), ուր տեղի էր ու­նե­ցել վճռական ճա­կա­տա­մար­տը եւ ուր կանգնեցուել էր Յոնջալուի արքայական յաղ­թա­կո­թո­ղը: Դրանց մի մասը դեռ­եւս Ն. Ադոնցը յստակ տեղորոշում էր Արածանիի ստորին հով­տից (Տունեբունէի շր­ջա­նից՝ Բալուի գետանցից հարաւ) մինչեւ Ապահունիք (Ա­բա­ե­նի) եւ Աղիովիտ (հռոմէական մի ճա­նա­պար­հա­ցոյ­ցի՝ նշուած գաւառներում տեղ­ո­րո­շուող Նա­սաբի, Անտեբա եւ Սորուա կա­յան­նե­րի անունները ճիշ­տ համընկնում են նա­ի­րեան 23 երկրներից ԻԱ ՝ Նազաբիայի, Է ՝ Անդիաբէի եւ ԺԵ ՝ Շարուրիայի հետ) [72]: Սա­կայն հե­­տա­գայում Յովհ. Կարագեօզեանը ցոյց տուեց, որ բացի այդ՝ Տարեգրութեան յի­շա­տա­կած ԺԸ-Ի երկրներն, ամենայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ՝ համապատասխանում են Վաս­­պու­րա­կա­նի կենտրոնական գաւառներին, Քի­րի­նէն ՝ Մեծ­նու­նի­քին (Մարմետ եւ Ար­ճի­շակ գե­տե­րի վերնահովիտներում) [73], Ալ­բա­յան ՝ Աղբակին (Մեծ Զաբի վերնահովտում) եւ Ու­գի­նան ՝ Բոգունիքին (Մարմետի ստորին հով­տում) [74]:

Այստեղ յաւելենք նաեւ, որ ան­ընդ­ու­նե­լի պէտք է համարել Մ. Կատուալեանի այն վար­կածն, ըստ որի Արամուի տիրոյթների մէջ կարելի է դիտարկել Արարատեան դաշ­տն Արմաւիր մայրաքաղաքով, որի հիմքում բա­ցառապէս Արամու «ուրարտացու» եւ խո­րե­նա­ցի­ա­կան Արամ նահապետի ան­վե­րա­պահ նոյնացումն է [75]: Այդ տարբերակով ոչ մի կերպ հնարաւոր չի լինի հասկանալ այն ճի­գերի ծանրութիւնը, որոնց շնորհիւ միայն բի­ա­ի­նա­ցի յաջորդող արքաները (Իշ­պու­ի­նէն, Մենուան եւ Արգիշթէ Ա-ն) կարողացան նուա­ճել Ե­րաս­խի հովիտը, մի բան, որ ա­մե­նե­ւին չի նկատ­ւում Արամուի իրական տի­րոյթ­ների համար: Վեր­ջին­նե­րն, այսպիսով, տա­րած­ւում էին հետագայ Այ­րա­րատ նա­հան­գի հարաւային շեր­տում (Բագրեւանդ, Ծաղկ­ոտն, Կո­գո­վիտ գաւառներ) եւ կենտ­րո­նա­կան Վաս­պու­րա­կա­նի շրջանում, իսկ Ա­րա­ծա­նի­ի միջ­նա­հով­տի «նաիրեան» երկր­նե­րն, ըստ ա­մե­նայնի, ճա­նա­չում էին Արամուի գե­­րա­կա­յու­թիւ­նն իբրեւ ընդ­հա­նուր հա­կա­ա­­սորեստա­նեան համա­դաշ­նու­թեան ա­ռաջ­նորդի:

 




[44] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 48-50:

[45] Տարեգրութեան բնագիրն է . Ադոնցի թարգմանութեամբ). «Ուրարտուի թագաւոր Սարդուրին, որի թագաւոր-հայրերն ուղարկել են իմ հայրերին «եղբայրութիւն» [այսինքն ՝ եղբայրական ողջոյն ], այդ ժամանակ... ուղարկեց ինձ յանձնելու, ինչպէս որդին իր հօրը, տիրակալին պատշաճ ողջոյն, եւ այդ առ­թիւ նա ինձ յղեց հետեւեալ պատգամը՝ «Ողջոյն իմ տէր թագաւորին», եւ յարգանքով ու խոնարհաբար իմ դիմաց բերել տուեց իր ծանրաքաշ նուէրը» ( Ն. Ադոնց, Հայաստանի պատմութիւն. Ակունքները X-VI դդ. մ. թ. ա., Ֆրանսերէնից [ Paris, 1946 ] թարգմանեց Վ. Պ. Սեղբոսեանը, Խմբ. Գ. Խ. Սարգսեան, Եր., 1972, էջ 142): Հմմտ. И. М. Дьяконов, Последние годы Урартского государства по ассиро-вавилонским ис­точ­никам, ВДИ, 1951, 2, էջ 30-31:

[46] Հմմտ., օր. ՝ Н. В. Арутюнян, Корпус урартских клинообразных надписей, Ер., 2001, էջ 290-291. « KUR Bi-a-i-ni-li » « KUR URI (= māt Urar u :

[47] Տուշպայի հիմնադրման մասին Սարդուրէ Ա-ի (840-825) աքքադերէն սեպագրում ունենք. «Սարդուրէի ար­ձա­նա­գրու­թիւ­նը, որդու Լութիպրիի, մեծ արքայի, հզօր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի ար­քա­յի, արքայի, որին հաւասարը չկա... Սարդուրէն... արքան [է] ար­քա­նե­րի, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց... » ( Հայ ժողովրդի պատմութեան քրեստոմատիա, հտ. 1, Կազմ. Պ. Հ. Յովհաննիսեան, Ա. Գ. Աբ­րա­համեան, Եր., 1981, էջ 39-40 /հատուածի թարգմանիչ՝ Յովհ. Կա­րագեօզեան/; Н. В. Арутюнян, Кор­пус урартских клинообразных надписей, էջ 9, նոյն բնագրով՝ նաեւ յա­ջորդ հինգում, էջ 10-11): Նրա որդի Իշ­պուինէն Կելիշինեան կոթողի երկլեզու արձանա­գրութեան աք­քա­դերէն բնագրում իրեն կոչում է «ար­քայ Նաիրի երկրի [ KUR Na-i-ri] », իսկ բիաիներէ­նում՝ «ար­քայ Բիաինելէ երկրի [ KUR Bi-a-i-na-u-e] » ( Н. В. Арутюнян, Корпус урартских клинообразных надписей, էջ 25-27, հմմտ. էջ 30, ծնթ. 68, 76):

[48] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 25-3 2 ( KUR Šuraue լրիւ մա­տե­նա­գի­տու­թեամբ): Հմմտ. Ն. Ադոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 215-216; I. M. Diakonoff, First Evi­den­ce of the Proto-Armenian Language in Eastern Anatolia, "Annual of Armenian Linguistics", Vol. 13, 1992, էջ 53: Շուրելէ մասին (որի հիմքում, իբրեւ կանոն, դիտարկւում է բիաիներէն շուրէ «զէնք» եզրոյթը) մի նոր մօտեցում տե՛ս G. Wilhelm, Sura/i in Kargamiš und das Urartäische Gentliz Šurele, " Studi Micenei ed Egeo-Anatolici", F. XXXI, Roma, 1993, էջ 135-141; А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 178:

[49] И. М. Дьяконов, Урартские письма о документы, Москва-Ленинград, 1963, էջ 39, 82:

[50] Օր. ՝ Հ. Վ. Ինգլիզեան, Հայաստան Սուրբ Գրքի մէջ, էջ 137-143; О. О. Карагезян, Локализация у рарт ского царского города Арцашку, ԼՀԳ, 1976, էջ 67-98; նոյնի՝ Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւր­ներում, էջ 24-25 եւ յետոյ; А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 79:

[51] Տե՛ս Գ. Ղափանցեան, Ուրար ­ տուի պատ ­ մութիւն, Եր., 1940, էջ 134; Н. В. Арутюнян, Топонимика Урарту, Ер., 1985, էջ 48-50; А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 79:

[52] Տե՛ս Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Աշխատութեամբ Գ. Տէր - Մկրտչեան եւ Ստ. Մալխասեան, Տփղիս, 1904, գլ. Բ. լբ, էջ 61:

[53] Տե՛ս И. М. Дьяконов, А ссиро-вавилонские источники по истории Урарту, ВДИ, 1951 (այսու­հետեւ՝ АВИИУ ), N 2, § 27, էջ 296:

[54] Б. Б. Пи ­­ от ­ ров ­ ский, Ванское царство ( Урарту ), Москва, 1959, էջ 56:

[55] Я. А. Манандян, О некоторых спорных про ­ бле ­ мах ис ­­ то ­ рии и гео­гра­фии древней Армении, Ер., 1956, էջ 29-32:

[56] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 25- 27: Շուրելէ տեղանուան՝ իբրեւ «տիեզերք» ընկալման պատճառով այն չի ընդգրկուած Նիկ. Յարութիւնեանի կազմած (այդ­պէս նաեւ՝ Գէորգի Մելիքիշւիլու) տեղանուանացանկերում (հմմտ. Н. В. Арутюнян, Топонимика Урарту, էջ 250, 302; նոյնի՝ Корпус урартских кли­но­об­разных надписей, էջ 524):

[57] Տե՛ս A. Göetze, Kizzuwatna and the Problem of Hittite Geography, New Haven, 1940, էջ 9, 30-40, 49-52; J. Gar­stang, O. R. Gur­­ney, The Geo­gra­phy of the Hittite Empire, London, 1959, էջ 2 4-25; В. Н. Хачатрян, Восточные про­вин­ции Хет­тской империи, էջ 32-34, 91-95; В. П. Яйленко, Ар­хаи­че­ская Греция и Ближ­ний Восток, Мос­ква, 1990, էջ 165-168; Մ. Կա­տուա­լեան, Ուրարտու « աշխարհի » բնօրրանի տեղորոշման շուրջ, էջ 90-94: Ի դէպ, ինչպէս նշում է Գ. Ջահուկեանը (յղե­լով՝ W. Eilers, Geo­­gra­­phi­­sche Namengebung in und um Iran, էջ 28), «Գ. Նոյմանը այն [ Ուրուատրի- ն] բա­ցա­տրում է որպէս խե­թա­կան Ur- atri «մեծաջուր» ( Բ. Ն. Առաքե­լեան, Գ. Բ. Ջահուկեան, Գ. Խ. Սարգ­սեան, Ուրարտու Հա­յաս­տան, էջ 163):

[58] Տե՛ս E. Forrer, Die Provinzeinteilung des assyrischen Reiches, Leipzig, 1921, էջ 35; Reallexicon der As­sy­rio­logie, B. I, Berlin, 1928, էջ 150, 265, 282:

[59] Տե՛ս И. М. Дьяконов, АВИИУ, ВДИ, 19 51, 2, § 27-33, էջ 29 5 -300:

[60] Հմմտ. Г. А. Меликишвили, Наири-Урарту, Тби­лиси, 1954, էջ 13, 19; Յ. Կարագեոզեան, Հայկական լեռն­աշ­խար­հը սեպագիր աղբիւրներում, էջ 11:

[61] Յ. Յ. Կարագեոզեան, Սեպագիր աղբիւրների Դայաենու երկիրը, էջ 65-94; նոյնի՝ Հայ­կա­կան լեռն­աշ­խար­հը սեպագիր աղ­բիւր­ներում, էջ 21-24: Դայաենուն Դիա­ու­ե­խի - Տեյաւեխէ - Տայք հետ նոյնացնելու փո­խարէն՝ Արածանիի հովտում, աշխարհացոյցեան Հարքի շր­ջա­նում տեղ­ո­րո­շե­լու տարբերակը տե՛ս դեռ­եւս Յ. Մանանդեանի մօտ ( О некоторых спорных проб­лемах, էջ 25-31) եւ Ս. Տ. Ե­րե­մեա­նի «Ու­րար­տու պետութիւնը. 860-590 թթ. մ. թ. ա. » քար­տէ­զում (Եր., 1980): Ի դէպ, թւում է, թէ առ­այ­ժմ զուտ իբրեւ վար­­կած՝ կարելի է քննարկել Դայաենու երկր­ա­նու­նը եւ նրանից ծագած դիտուող . Կա­րա­գեօ­զեան) Դա­ի­նա­լա-թինէ գետ­ա­նու­նը Հարքի հիւ­սի­սա­յին հա­րե­ւան Դալառ գա­­ւա­ռի անուան հետ համադրելու հնա­րա­ւո­րու­թիւ­նը (հմմտ. «եւ նորա [ի­մա ՛ Դաստ­նա­ւոր գա­ւառի Ա. Յ. ] յելից՝ Տու­ա­րածատափ, նո­րա յելից՝ Դալառ. եւ ի հա­րա­ւոյ նոցա Հարք եւ Վա­­[րա]ժ­­նու­­նիք, մինչեւ ցԱ­րա­ծա­նի». Աշ­խար­հա­ցոյց Մով­սե­սի Խո­րե­նաց­­ւոյ. Յա­ւե­­լուա­­ծովք նախնեաց, [Հրատ. Ա. Սուք­րեան ], Վե­նե­տիկ Ս. Ղազար, 1881, էջ 32; «Աշ­խար­հա­ցոյց» Է դարի Անանունի. Գիտա-քննական բնագիր Ա. Յակոբեանի, «Հանդէս ամսօրեայ», ՃԻԷ տա­րի, Վիեննա Եր., 2013, էջ 129):

[62] Առաւել հաւանական տեղորոշումը՝ Աղձնիք աշխարհի արեւելեան գաւառներից մէկի՝ Գզեղխի տեղում եւ շրջակայքում (Բաղեշ գետի հովիտ), ըստ, օր. ՝ Ս. Երեմեանի ( Ուրարտու պետութիւնը. 860-590 թթ. մ. թ. ա. /քարտէզ/) եւ Մ. Կատուալեանի ( Ուրարտու « աշխարհի » բնօրրանի տեղորոշման շուրջ, էջ 9 6) հա­մա­դրում­նե­րի (այլ տեղորոշումների մասին տե՛ս Ն. Ադոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 75, 86, 361; Ա. Սարգսեան, Արդինի-Մուսասիրի տեղորոշման շուրջ, ՄՄԱԵԺ, XIX, Եր., 2000, էջ 143, 151):

[63] Առաւել շրջանառու տեղորոշումը՝ Արեւելեան Տիգրիս Ջերմագետի միջին եւ վերին հովիտներում՝ աշ­խարհացոյցեան Մոկաց աշխարհից մինչեւ Վասպուրականի Անձեւացիք գաւառ (տե՛ս, օր. ՝ Ս. Ե­րե­մեա­նի «Ուրարտու պետութիւնը» քարտէզում; И. М. Дьяконов, Предыстория армянского народа, ներ­դիր քարտէզ էջ 180-181-ի միջեւ): Ըստ այդմ, գուցէ, իբրեւ վարկած, կարելի՞ է քննարկելի համարել այս Խու- բուշք -իա տեղանուան համադրման հնարաւորութիւնը Մոկս հիմքում՝ ըստ ամենայնի, ընկած մուշկ ցեղանուան հետ ( Բ-Մ-Բ տարածուած հնչիւնափոխութեամբ):

[64] Ինչպէս նկատել ենք « Աշխարհացոյց » քննական բնագրի կազմման առիթով՝ Մուծածիր երկրանունը հա­մադրելի է թւում հետագայի Մոթո [ թո ] ղ -անք գաւառանուան հետ՝ Կոր­ճայք նահանգի արեւելքում ( Ր Լ - Ղ հնչիւնափոխութեամբ. անուանաձեւի կրկնուող վանկի համար հմմտ. Բաղէշ Բաղ աղ էշ, սե­պա­գրում՝ Ուայ այ իս, իսկ Ծ Թ հերթագայութեան համար՝ Կեթ իկ գաւառ Կեծ ան ուշմիջնադարեան գա­ւա­ռակ ): Ճիշտ է, այդ երկրի Ծապարիա քաղաք­ա­նունն ( АВИИУ, 19 51, 2, § 28. 174, էջ 297) աւելի հա­ւա­նա­կան է թւում համա­դրել « Աշխարհացոյց » «ընդ­արձակ խմբա­գրու­թեան» մէջ Սարապ-ոնիս ձեւով նշուած կորճայքեան գաւառանուան հետ ( Ծ-Ս սո­վո­րա­կան հն­չիւ­նա­փո­խու­թեամբ, ինչպէս նաեւ ՊԱՐ ՐԱՊ դրափոխութեամբ), որը պահպանուել է ներկայիս Սա­րայնիւս գիւղ­անուան մէջ՝ Մեծ Զաբի ձախ ա­փին, Ջուլամերկից հարաւ (հմմտ. «Աշխարհացոյց» Է դարի Անանունի, էջ 133) եւ յու­շում է, որ Մու­ծածիր երկիրն ընդգրկել է Կորճայքի ողջ արեւելեան կէ­սը: Նշենք նաեւ, որ « Աշ­խար­հա­ցոյց » համ­ա­ռօտ խմբագրութեան մի քանի ձեռագրերում Սարապոնիք գա­ւառ­անունը գր­չա­կան վրիպակներով վեր­ա­ծուել է Կ ար թ ունիք (տարբերակներով), եւ այդ ձեւն ըն­դու­նած Ս. Ե­րե­մեա­նը, Բ. Յա­րու­թիւ­նեանն ու այ­լոք գաւառը շտապողաբար տեղորոշել են աւելի հա­րաւ-ա­րեւ­ելք՝ նահանգի հարաւ-ա­րեւ­ելեան ան­կիւ­նում, Շամդինան վտակի վերնահովտում (որտեղ պէտք է տեղ­ո­րո­շել Մոթո [ թո ] ղանք գա­ւառը) գտ­նուող ներկայիս Կատինայ գիւղի շրջակայքում:

[65] Տե՛ս АВИИУ, 19 51, 2, § 27, I. 23; 29, էջ 29 5, 298:

[66] Տե՛ս Ն. Ադոնց, Հայաստանի պատմութիւն, էջ 79-80; Я. А. Манандян, О некоторых спорных проблемах, էջ 10; Б. Б. Пиотровский, Ванское царство, էջ 55; Н. В. Арутюнян, Топонимика Урарту, էջ 171-172: Սուգունիան գրաւելով՝ թշնամին շարժուեց դէպի «Նաիրի [երկր]ի ծով», այսինքն՝ Վանայ լիճ (հմմտ. АВИИУ, 19 51, 2, § 27, ծնթ. 6, § 32, ծնթ. 1, էջ 296, 300; Մ. Գաւուքչեան, «Վերեւի ծովի» տե­ղա­դրու­թիւ­նը, ԼՀԳ, 1977, հ մր 2, էջ 94-98), որի ափին յաղթակոթող կանգնեցնելուց յետոյ վերադարձի ճա­նա­պար­հն ան­ցաւ Գիլ­զանու երկրով (իմա՛ Գզեղխ ):

[67] Տե՛ս M. Streck, Gebiet der heutigen Landschaften Armenien, Kurdistan und Westpersien nach den babylonisch-assyrischen Keilinschriften, "Zeitschrift für Assyrologie und verwandte Gebiete", XIV/1-2, 1899, էջ 119; նոյնի՝ Հայաստան, Քրդաստան եւ արեւմտեան Պարսկաստան, բաբելական-ասորեստանեայ սեպագրերու համաձայն, Թարգմ. Հ. Բ. Պիլէզիկճեան, Վիեննա, 1904, էջ 78; նաեւ՝ E. Meyer, Geschichte des Altertums, Stuttgart und Berlin, 1926, B. I, էջ 694. հմմտ. Հ. Վ. Ինգլիզեան, Հայաստան Սուրբ Գրքի մէջ, էջ 138-139:

[68] Հմմտ. Г. А. Меликишвили, Наири-Урарту, էջ 200-202; Н. В. Арутюнян, Биайнили (Урарту), Ер., 1970, էջ 120; M. Salvini, Ge­schich­te und Kultur der Urartäer, Darmstadt, 1995, էջ 35; Յ. Կարագեոզեան, Հայկական լեռն­աշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 27-28; А. Е. Пет­ро­сян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 195:

[69] Տե՛ս АВИИУ, 19 51, 2, § 24, էջ 290:

[70] Հմմտ. Մ. Կա­տուա­լեան, Ուրարտու « աշխարհի » բն­օր­րանի տեղ­ո­րոշ­ման շուրջ, էջ 9 5:

[71] Տե՛ս Ն. Ադոնց, Հայաստանի պատ­մու­թիւն, էջ 58-62; АВИИУ, 19 51, 2, § 10, IV. 43, էջ 273-274:

[72] Ն. Ադոնց, Հայաստանի պատ­մու­թիւն, էջ 60-61:

[73] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 48, 201 (ըստ հեղինակի՝ երկրանուան «հիմքում ընկած է բիաին. քիրե բառը, որ նշանակում է «երկար», ուստի նաեւ՝ «մեծ»»):

[74] Նոյն տեղում, էջ 94, 201 (ըստ հեղինակի՝ Ուգինա > Բոգունի անցումը կատարուել է ««ո» հնչիւնից ա­ռաջ «վ» աճականով... մի երեւոյթ, որը յատուկ է հայերէնին եւ հնդեւրոպական որոշ լեզուների», ինչ­պէս նա­եւ՝ « վ > բ անցումով, որը դարձեալ հնդեւրոպական երեւոյթ է» (էջ 94):

[75] Մ. Կատուալեան, Ուրարտու « աշխարհի » բնօրրանի տեղորոշման շուրջ, էջ 101: Հմմտ. ստորեւ, ծնթ. 1 34-136: Ի դէպ, հեղինակը սխալւում է նաեւ՝ Դայաենու երկիրը Դիաուեխի-Տայք հետ հա­մա­դրե­լով: