ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ …

Հեղինակ

Բաժին

Թեմա

Էթնոձուլա­խառն­ում էթնոմիքսացիա

 

Արդ, վերը նշուած հեղինակների տեսակէտի համաձայն՝ հ այ էթնոսի (ժողովրդի) կազ­մաւորումը ներկայանում է իբրեւ արդիւնք նոր էթնոսների առաջացման երեք հիմ­նա­կան ճանապարհներից երկրորդի (հայագիտութեան մէջ, ցաւօք, առաւել անծանօթ)՝ էթ­նո­համախմբման էթնոկոնսոլիդացիա յի՝ վերջինիս էթնոմիքսացիայի էթնոձուլա­խառն­ման տարբերակով ( ուրեմ ն՝ ո՛չ պարզ էթնիկական մասնատման էթնոսեպարա­ցի­ա­յի, ինչպէս որ առաջացել են, օր. ՝ նախահայերէնի կրող ցեղային էթնոսները՝ անջա­տուելով վաղ հնդեւրոպախօս էթնիկ ընդհանրութիւնից, եւ ո՛չ էլ շրջակայ էթնոսների տեւական կլանման-ուծացման-ասիմիլիացիայի ուղիով էթնոէվո­լիւ­ցիա­յի ): Ըստ Յու. Բրոմ­լեյի եւ միւս ազգագրագէտների՝ էթնոձուլախառնումն (էթնոմիքսացիան) էթնոսի կազ­մաւորման այն տարբերակն է, որի դէպքում էթնոհամախմբումն (էթնոկոնսոլիդա­ցի­ան) ընթանում է իրար ոչ ազգակից էթնոսների միջեւ. ազգագրագէտ-տեսաբաններն այդ տար­բերակի վերլուծութիւնը տալիս են իտալացի, անգլիացի, ֆրանսիացի, բուլղա­րա­ցի, հուն­գարացի եւ բազմաթիւ ուրիշ էթնոսների կազմաւորման օրինակների վրայ [10] :

Ըստ Յովհ. Կարագեօզեանի, Մ. Կատուալեանի եւ որոշ այլ հեղինակների՝ հ այ ժո­ղո­­վրդի կազմաւորումն ընթացել է Բիաինական պետութեան մէջ (կո­չուած նաեւ՝ Ու­րար­տու, Ուրաշտու, Արարատ եւն, իսկ Ք. ա. Է-Զ դդ. ՝ արդէն նաեւ Արմենիա, Ար­մի­նա ) մի­ա­ւո­րուած ողջ լեռնաշխարհի՝ մինչ այդ առանձին ցեղային - ցեղա­խմ­բա­յին կայուն ինք­նա­գի­տակցութիւն ու ինքնանուանումներ ունեցած աւելի մանր էթնո­մի­ա­ւոր­­նե­րի շր­ջա­նում: Ընդ որում դրանք ե՛ւ հնդեւրոպախօս էին (այդ թւում մի քանիսը՝ «տե­­ղա­բնիկ» [11] նա­խա­հա­յախօս, միւսները՝ «տեղաբնիկ » լուվիախօս [12] , իրանա­խօս [13] , ինչ­պէս նա­ եւ «եկուոր»՝ թրա­կա-փռիւգախօս «մուշկախօս » [14] ), ե՛ւ խուռի-բիաի­նա­խօս [15] («ե­կուո­­րու­թեան» խն­դի­րը՝ քնն­արկելի [16] ), ե՛ւ, թերեւս՝ նաեւ սէմախօս ու քար­թուէ­լա­խօս [17] (այդ ցե­ղային էթ­նոս­նե­րը մեծ թուով յիշուած են Ք. ա. Գ-Ա հազարա­մեակ­նե­րի ասորես­տա­նեան, խեթական, մի­տաննական եւ բիաինական սեպագիր ու գաղա­փա­­րա­գիր աղ­բիւր­ներում): Նշուած էթ­նո­ձու­լախառնման ( էթնո­միք­սա­ցիայի ) գործ­ըն­թացում ձեւաւո­րուած ընդհանուր՝ արդէն վեր­ցեղային ու կայուն ինքնագիտա­կցու­թեամբ էթնոսը (ժողո­վուր­դը) ընդունել է դեռեւս քնն­արկելի ստուգաբա­նու­թեամբ * հայո - ( > հայ ) ինքն­ա­նունը ( էթնոնիմ, էն­դո­էթ­նո­նիմ ) եւ երկրի տարած­քում ծաւալային գերա­կշ­ռու­թիւն ունեցած՝ նա­խա­հա­յե­րէ­նի բարբառային տար­բե­րակներով խօսող ցե­ղերի լեզուն [18] , ա­ւելի ճիշտ՝ թերեւս, նրա՝ խու­ռի-բիաինական բաղաձայնական համա­կար­գով հարս­տա­ցած միջցեղային կոյնէն [19] (թեր­եւս՝ այս կամ այն չափով կանո­նա­կար­գուած Վա­նի շր­ջա­կայքում, այսինքն՝ բի­ա­ցի­նե­րի միջավայ­րում), որն այդ պահից, ըստ լեզուա­բան­նե­րի, կա­րող է կոչուել հայերէն: Տուեալ առումով հմմտ. նաեւ Ի. Դեակո­նո­վի ամփո­փու­մը. «Երբ եկաւ այստեղ բազ­մա­լե­զու ցեղերի՝ մէկ ժողովուրդ դառնալու պա­հը, այդ ժողո­վր­դին միաւորող լեզուն, լիովին բնա­կանաբար, դարձաւ հէնց եւ միմի­այն նախահայե­րէ­նը... Բազ­մալեզու ցեղերի մի­ա­խառն­ման ընդհանուր լեզու էր դառնում ոչ թէ նուաճող­նե­րի լե­զուն, այլ առաւել տա­րա­ծուած լեզուն... Ասորեստանեան տէրու­թեան մէջ՝ արամէե­րէ­նը, Հռո­մէական կայս­րու­թեան արեւելքում՝ յունարէնը, Ուրարտու­ում՝ նախահայերէ­նը» [20] : Տաս­նեակ սե­պա­գիր տեղ­անունների լեզուա­բա­նա­կան քն­նութեան շնորհիւ Բի­աինելէի գլխաւորապէս կենտ­րո­նական, հիւսիսային եւ արեւելեան շրջաններում հայերէնի (նա­խահայերէնի) գերակշիռ առ­կայութիւնը մեծա­պէս փաստարկած Յովհ. Կարագեօզեանը [21] , ըստ էութեան՝ յենւում էր հէնց իր ու­սու­ցիչ Իգոր Դեակոնովի այս հիմնարար դրոյթի վրայ (թէ­պէտ եւ՝ ոչ մինչեւ վերջ մշա­կուած):

Մանրամասնենք, որ այսօր հայ ( < * հայո - ) եզրոյթի համար առաւել հիմնաւորուած ստուգաբանութիւն կարելի է համարել Յովհ. Կարագեօզեանի եւ Արմէն Պետրոսեանի կողմից փաստարկուածն, ըստ որի այդ էթնանունը բխեցւում է բիաինական բնագրերում բազմիցս յիշուած Եթիու / Էթիու < * Եթիո տեղանուն-ցեղանունից (լեզուական Եթիու < * Ե­թիո > * Ա­թիո > * Հաթիո > * Հահիո > * Հայիո > * Հայյո > * Հայո > * Հայոք > Հայք ան­ցում­նե­րով) [22] , ո­րի տարածքային ընդգրկումը մօտաւորապէս համընկնում է հետագայի Մեծ Հայ­քի Այրարատ նահանգի եւ յարակից հիւսիսային ու արեւելեան շրջանների հետ: Ճիշտ է, դեռ­եւս ստուգաբանութեան կարօտ է մնում ինքը՝ * Եթիո էթնիկական անունը, բայց իբ­րեւ վարկած՝ կարելի է մտածել նրա հիմքում՝ խուռիերէ­նում վկայուած ետի - ետո լի­նե­լու հնարաւորութեան մասին, որի իմաստն է «անձ», «մարդ» [23] : Այդ դէպքում հնա­րա­ւոր է նա­եւ որոշակի կապ տեսնել Այր-արատ Ար-արատ (աքքադերէն բնա­գրե­րում՝ Ու­րար­տու ՝ ուղղական հոլովաձեւ, որի կոչականը պիտի ընկա­լուէր՝ * Ու­րա­­ր ատ -Ա­րա­րատ ) տեղ­անուան «այր» բաղադրիչի հետ, որը հայերէ­նով (բնիկ հայերէն բառ, սեռ. առն, գործ. արամբ, յոգն. արք ), փաստօրէն, նոյն իմաստն ունի («արու մարդ», «ամուսին, է­րի­կը», «ա­րի, քաջ, կտրիճ», հոմանիշը՝ «մարդ») [24] : Այս տարբերակի հանրայայտ զուգահեռն ու­նենք հնդ-իրանական աշխար­հում, որտեղ նոյնիմաստ արի (սանս. ari, ārya ) եզրոյթը («մարդ», «այր», «քաջ») հիմք է ծառայել բազմաթիւ ցեղանունների ու տեղանունների, այդ թւում՝ հնդ-իրանալեզուների ընդհա­նուր ինքնանուանման («արիացիներ») ստեղծման հա­մար: Ընդհանրապէս, «մարդ» բառը տարբեր լեզուներում յաճախ է օրինաչափօրէն վերաճել ինքնանուան (էն­­դո­էթ­նո­նիմ) կամ արտանուան (էքզո­էթնոնիմ)՝ բազմաթիւ էթ­նոս­նե­րի համար նշանակելով ե՛ւ ինքն ի­­րեն այդպէս կոչելը, ե՛ւ այլոց կողմից այդպէս կո­չուելը [25] : Ի դէպ, շատ նման տար­բե­րա­կով ուշագրաւ զուգահեռ է տալիս նաեւ Շուրելէ երկր­անուն-ցեղանունը, որի ստու­գա­բա­նու­­թեան հիմ­քում Ի. Դեակոնովը դնում է «զի­նուած ազատ մարդիկ», «զինուած ազատներ» ի­մաստը [26] :

Նշենք, որ « Ա(յ)րարատ ա­նուան առաջին մասը արիների հետ կապելու փորձը իբ­րեւ «ա­րի­ների դաշտ»» կատա­րել է դեռեւս Վիլհելմ Այլերսը [27] : Գ. Ջահուկեանը, թե­թե­ւօ­րէն «ան­հա­­ւա­նա­կան» համա­րելով նրա վարկածը, փորձում է այլ հայերէն մեկնութիւն տալ «ու­րարտ. Urar u հայ. Ա(յ)րա­րատ եւ եբր. Urārā Arārā » անուանաձեւերին [28] եւ կա­պում դրանք «հ. . *pro- «առաջա - » ձեւից եկող * որ(ո) - կամ * որ(ու) - » տարրի ու բնիկ հա­յերէն արտ (սեռ. արտոյ ) բառի հետ, «վերականգնելով Urua ri / Urar u ձեւերի համար «ա­­ռա­ջա­դաշտ» ընդհանուր իմաստը» [29] : Իսկ Ա(յ)րարատ- ի համար նա գրում է. « Urartu դի­մաց առ­կայ Ա(յ)րա­րատ/Արարատ ձե­ւերի համար մենք ենթադրում ենք մի կողմից՝ o>a ան­ցում կամ o / a հերթագայութիւն եւ սրա հետեւանքով ծագած Ar վերա­ի­մաս­տա­ւո­րում ար - /այր - «մարդ» արմատի ազ­դե­ցութեամբ..., միւս կողմից՝ արտ ( * ածրո - > ատրո ) եւ ա­րաւտ ( ա­րած - արմատի տար­բերակի) բառերի բաղարկութիւն (խառնում): Հետա­քր­ք­­րա­կան է նշել, որ Մովսէս Խորե­նա­ցին Ա(յ)րարատ անունը կապում է Արայի անուան հետ եւ մեկ­նում որպէս «Արայի դաշտ», «Գայ հասանէ տագնապաւ ի դաշտն Արայի, որ եւ յա­նուն նո­րա անուանեալ Այրարատ» (ձեռագրական տարբերակ­ներ՝ Արարատ, Արա­րադ [30] : Խուսափելով այս դիտարկումների լեզուաբանական քննարկումից՝ նշենք մի­այն, որ եթէ հետեւելով հեղինակին՝ հրաժարուենք բնիկ հայերէն այր (<հնխ. *anr e / o s > ա­ռն ) բառը Այրարատ-Արարատ երկրանուան հիմքը համարելուց, դա դեռեւս ամեն­եւին չի խանգա­րե­լու մտա­­ծել, որ այդ երկրանունը Ք. ա. առաջին հազարամեակի սկզբներին կարող էին հէնց այր հիմքով ընկա­լել նրանք, ովքեր դա թարգմանելու էին խուռիերէնի (են­թա­դրա­բար, գու­ցէ, ան­գամ՝ նրանից բիաիներէնին անցած, սակայն մեզ հասած բնա­գրե­րում չվկայուած) ե­տի -ով:

Ի տարբերութիւն Գ. Ջահուկեանի եւ այլոց՝ Յովհ. Կարագեօ­զեա­նը Ուրարտու ա­նու­նը կապում է «առայ­ժմ անհաս­կա­նալի» բի­­աի­նա­կան ուրար բառի եւ հա­յերէնում յայտ­նի տի / տու յոգնակիա­կերտ մասնիկի հետ, սա­­կայն Արարատ ներ­կայացնում է իբրեւ հայ-իրանական ստուգա­բանութեամբ Արա-դա­տա «Ա­րայա­տուր», իսկ Այր­ա­րատ -ը՝ իբրեւ զուտ իրանական ստուգա­բանութեամբ Ատ­րա-դատա ( ա­տեր «սրբա­զան կրակ» եւ «տուր») [31] : Բայց հէնց այս երկու շր­ջան­ա­ռու տարբերակների . Ջահուկեանի եւ Յովհ. Կարագեօ­զեա­նի) հա­մա­դիր վեր­լու­ծութիւնից երեւում է, որ իրականում խոչ­ընդ­ոտ չկայ՝ վերը քննարկուած հա­­յե­րէն «այր»-ով կազմուած Այր-արատ երկրորդ մասը եւս ընկալելու իբրեւ հնդ­եւ­րո­պա­­կան ստու­գա­բանութիւն ունեցող եւ, ըստ այդմ, կապելու կա՛մ «արտ», կա՛մ «տուր» հաս­կա­ցու­­թիւնների հետ:

Տեղին նշենք նաեւ, որ Ի. Դեակոնովի կարծիքով՝ հայ (< * հայո - ) եզրոյթը կարող է ծագած համարուել խեթ-հաթէ ցեղանունից. հմմտ. «Այս եզրոյթը [ āte ] նախահայերէն պի­տի հնչէր վերականգնումով՝ Hāt‛ios, իսկ նրա հետագայ զարգացումը պիտի լինէր... Hā­t‛ios > Hayo - > haj -... մեր ենթա­դրու­թեամբ՝ ուրարտները [իմա ՛ բիացիները - Ա. Յ. ] նա­խա­­­հա­յերին [իմա ՛ նա­խա­­­հա­յերէնի կրողներին - Ա. Յ. ] կոչում էին āte, իսկ վերցնելով նրանց լեզուն՝ այդ եզրոյթը դարձրին իրենց ինքն­անուանումը» [32] : Ուրիշ հե­տա­զօ­տող­նե­րի պէս մեզ էլ վերապահելի է թւում նաեւ Վեաչ. Իւանովի կողմից ամփոփուած վար­կա­ծը, որի փաստարկները, թւում է, թէ յե­նուած են Ասորիքի ինչ-ինչ անունների հետ զուտ պա­տա­հա­կան նմանու­թեան վրայ. հմմտ. «[Փոքրասիական խաթա-խեթական երկլեզու բնա­գրե­րում] լայնօրէն ներկայա­ցուած է խեթական Ta-ši-me-ti աստուածուհին, որը մ. թ. ա. III եւ II հազ. թուագրուող՝ Աշ­շու­րից գտնուած կապադոկիական (փոքրասիական) հին ասուրերէն աղիւսակում կապ­­ւում է Ha j a - ի հետ՝ մի էթնոնիմ ու անձնանուանական [օնոմաստիկ] մասնիկ, որը հա­մապա­տաս­­խանում է մի՛ կողմից հայերի եւ նախահայերի հին անուանն ու ինքն­ա­նուանմանը, մի՛ւս կողմից՝ Haja անձնանուանական մասնիկին՝ վկայուած Azi եւ Armi տե­­ղանքների, մարզերի կամ քաղաքների անունների հետ միասին այն տեղանունների թւում, որոնք արձանագրուած են ստորեւ ցիտուող՝ Էբլայի մ. թ. ա. III հազ. կէսերի սե­պա­գիր բնա­գրերում... հետագայում նոյն Haja եզրոյթն իբրեւ տեղ­ա­նուն վկայուած է I հազ. առաջին դարերում, Կարքեմիշից գտնուած լուվիերէն գա­ղա­փա­րա­գիր վիմա­գրում... » [33] :

Նշենք նաեւ, որ հայ ( < * հայո - ) ինքնանունով (էնդո էթնոնիմ) համախմբուած նոր էթ­նո­սի համար, ըստ ամենայնի, ընդունելի են եղել նաեւ հարեւանների կողմից ի­րեն տրուած եւ այս կամ այն ծագում ունեցող (բայց բոլորն էլ ո՛չ քամահրական-պեյորա­տիւ) այլ­անուանում- արտանունները ( էքզոէթնոնիմ): Իրանցիների եւ յոյների մօտ դա ե­ղել է՝ արմեններ, Արմինա եւն, քարթուէլական ցեղերի մօտ՝ սոմէխներ [34] , սէմական ժողո­վուրդ­ների մեծ մասի մօտ՝ ու­րար­տացի­ներ, ուրաշտացիներ, Արարատ եւն: Ինչպէս նկատել է Մ. Կատուալեանը, մէկ այլ սէմական տարբերակով հայերի արտանունը եղել է նաեւ Քար­դու (> Կորդուք, Գորդիւէնէ ) [35] :

Ի դէպ, գու­ցէ, կարելի էր մտածել, թէ հայերին արմեն կո­չած իրանցիներն ու յոյներն այդ­պէս են վա­րուել իրարից անկախ, իբրեւ հնդ­եւ­րո­պա­խօս ժողովուրդներ (այդ դէպքում են­թադրելի կը լինէր հայերի՝ նման արտանուանակո­չու­մը նաեւ միւս հնդ­եւ­րո­պա­խօս­նե­րի մօտ): Սա­կայն աւելի հաւանական է թւում, որ արմեն զուտ «մարական» արտանուն (էքզոէթնո­նիմ) է՝ Մարաստանի պետութեանն անցած Արմէ/Ուրմէ երկրի (=Բիաինական պետու­թեան մարզի) հարաւային հարեւան ա­րա­մէ­ա­ցի­նե­րից, իսկ յոյներին այն հասել է լոկ մարական կամ վաղ աքեմենեան շրջանի պաշտօնական կա­պերի ճա­նա­պարհով փոխառուելու շնոր­հիւ (Բեհիսթունեան եռալեզու վիմագրում արձանագրուած են հին­պարս­կե­րէն Ա­րմի­նա եւ է­լա­մե­րէ­ն Հարմինույա ա­նուա­նա­ձե­ւերը): Այդ մասին հմմտ. Ի. Դեակոնովի դիտ­ար­կու­մը. «արամէացիները նրանց [հայերին] անուա­նում էին Armənāie (Ար­մէ մարզի [անունի]ց, որտեղ նախահայերէնախօս ցեղերը յարում է­ին արա­մէ­ա­ցի­նե­րին, այստեղից էլ՝ հին իրան. Armina [36] : Ի դէպ, նման փոխ­ա­ռու­մը (մա­րե­րից կամ ա­քե­մե­նեան­նե­րից) կա­­րող էր տեղի ունենալ միմիայն Ք. ա. Զ-Ե դարերում, ուստի՝ այս տար­բե­րակով կարելի է վերջ­նա­կա­նապէս մերժել որեւէ կապ հա­յերի արմենների եւ փոքրասիական ա­րիմ­նե­րի առաս­պե­լական ցեղի միջեւ, որոնց մասին պատմում էր Ք. ա. Թ-Ը դդ. կամ աւելի վաղ շր­ջանում ստեղծագործած Հոմերոսը (ըստ «Իլիականի»՝ սպա­նե­լով առասպելա­կան Տիւ­փոն հսկային՝ Զեւսը նրան թաղել էր Արգէոս լեռան մօտ գտնուող նրա հայրե­նի­քում՝ « ա­րիմ­ների երկրում», այսինքն՝ Կապադովկիա-Գամիրքի հա­րա­ւում) [37] : Տեղին նկա­­տենք նա­­եւ, որ ան­տիկ բո­լոր աղբիւրնե­րում «արմեն­ներ» (Άρ­μέ­νι­οι) ա­նուան տակ նշուել են պար­­զապէս հա­յերը, այս­ին­քն՝ կազ­մա­ւորուած հայ (= ար­մեն, ու­րար­տա­­ցի, սո­մեխ եւն) էթ­նոսը, եւ չնայած դրան, ԺԹ դարի գի­տու­թեան մէջ ձեւաւորուել է (փաս­­տօ­­­րէն՝ յօ­­րի­­նուել) «ար­մեն» ցեղի մա­սին դրոյթը, որն այս­օր էլ դեռ լրիւ յաղ­թա­հա­րուած չէ:

Ինչ վերաբերում է Արմէ երկր­ա­նուան ծագմանը, որը Ք. ա. ԺԲ դարից ընդ­գր­կում էր աշխարհացոյցեան Տա­րօն գա­ւա­ռի եւ Աղձնիք նահանգի հիւսիսա­յին շրջանների (Սա­նա­սունքի եւ շրջակայ գա­ւառ­նե­րի) տարածքը, ապա այն, ըստ առա­ւել հաւանական վար­կածի՝ յանգում է Ք. ա. ԺԲ դարում Բար­ձր Հայքից (այսինքն՝ նա­խորդ դա­րի խե­թա­կան աղ­բիւր­ների յիշատա­կած Խա­յա­շա-Հա­յասա երկրի տա­րած­քից) դէպի Տաւ­րոսի լեռ­ներ տե­ղա­շարժուած (ըստ Թիգլաթ­պա­լա­սար Ա-ի /1115-1077/ տարեգրութեան՝ կասկերի կամ ա­­բեշլացիների հետ համատեղ, ով­քեր նախորդ դարում հանդէս էին գալիս Խե­թա­կան տէ­րութեան դէմ հայասացիների հետ մի­ասին) ուրումէացիներ կամ ուրուա­ցի­ներ ցե­­ղա­­մի­­ու­­­թեան ա­նուա­նը [38] ( KUR U-ru-ma-a-ia MEŠ, KUR U-ru-ia MEŠ ): Վերջինս էլ, իր հերթին, ըստ Հրայր Ա­ւետիսեանի վերջին ճշգրտում­նե­րի՝ ծագում էր Հայասա-Ազ­զիի Ուրա ( uru U-ra, uru U-ra-a ) նշա­նակալից քաղաքի կամ քա­ղաք-պե­տու­թեան առ­այժմ չստուգաբա­նուած ա­նունից (ինչ­­պէս որ Բա­բե­լոն քաղաքի ա­նու­նից կո­չուել են բա­բե­լա­ցիները, Աշշուրի ա­նու­նից՝ ա­սո­­րես­տանցիները եւն) [39] :

Այստեղ համառօտ նշենք, որ բիաիներէն հայերէն լեզուական ­առնչու­թիւն­նե­րի մա­սին, որ մեծ կարեւորութիւն ունեն մեր խնդրի համար, հմմտ. դեռեւս Հր. Ա­ճա­ռեանի ընդարձակ քննութիւնը եւ օրինակները նրա դասական աշխատանքի Զ գլխում՝ վեր­նա­գրուած «Խալդերէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ» [40] : Աւելի մանրամասն դրանք վեր­լու­ծուած ու ամ­փո­փուած են ակադ. Գ. Ջահուկեանի աշխատանքներում [41] : Դրանց լոյ­սի ներ­քոյ կրկնենք, որ վերը նշուած միջցեղային կոյնէի առումով [42] անհրաժեշտ է ուշա­դիր դիտ­արկելի հա­մա­րել այն հարցադրումը, թէ դրա հիմքում առաւել հաւանական է են­թա­դրել Բիաինելէի նախ եւ առաջ կենտրոնական շրջանում, այսինքն՝ Տուշպա-Տու­րուշ­պա-Վանի շրջակայ­քում տարածուած նախահայերէն բարբա­ռը կամ խօսուածքը [43] : Հէնց վեր­ջինս, թւում է, թէ պի­տի նախ իւրացուէր՝ իր ուրոյն բաղաձայնական համակար­գով բնո­րո­շուող բիաինե­րէ­նի կրողների կողմից եւ ապա այդ վերափոխուած վիճակում միայն անցնէր երկրի մնա­ցեալ էթնիկ խմբերին (մեծ կամ փոքր ինտենսիւութեամբ), այդ թւում՝ նախահայերէն այլ բարբառների կրողներին, ընդ որում իւրաքանչիւրի մօտ ստա­նալով ու­րոյն բարբա­ռա­յին-խօսուած­քային առանձնա­յատ­կութիւններ:



[10] Տե՛ս, օր. ՝ Очерки общей этно графии: Зарубежная Европа, Москва, 19 66; Национальные процессы в Цент­раль­ной Америке и Мексике, Москва, 19 74; Ю. В. Бромлей, Современные проблемы этно графии, Москва, 1981, էջ 257-273; նոյնի՝ Очерки теории этноса, էջ 23 7 -243, 281-284, 287-290, 332-333:

[11] «Տեղաբնիկութիւն» եւ «եկուորութիւն» եզրոյթներն օգտագործում ենք բացառապէս պայմանականօրէն (միշտ՝ չակերտներում), զգուշանալով պատմական գիտութեան հետ ոչ մի կապ չունեցող, բայց բա­ւա­կա­նին շրջանառու այն մտայնութիւնից, երբ էթնոսների կամ նրանց բաղադրիչների տեղաշար­ժերը հիմք են դառնում՝ նրանց արժանացնելու ինչ-ինչ «գնահատականների»:

[12] Հիմնականում՝ աշխարհացոյցեան Բարձր Հայքում, Ծոփքում եւ Փոքր Հայքում:

[13] Հիմնականում՝ Արաքսի ստորին հովտում եւ յարակից շրջաններում:

[14] Աշխարհացոյցեան Մոկս նահանգում եւ որոշ այլ շրջաններում (հմմտ. Ս. Տ. Երեմեան, Հայկական առաջին պետական կազմաւորումները (VII-VI դդ. մ. թ. ա. ), ՊԲՀ, 1968, հ մր 3, էջ 92; Ս. Գ. Պետրոսեան, Թրակա-կիմմերական ցեղերի միութիւնները Հայկական լեռնաշխարհում . թ. ա. VI-V դդ. ), ՊԲՀ, 1977, հ մր 1, էջ 207-220): Այս լեզուների եւ հայերէնի ազգակցութեան խնդրի վերաբերեալ, որը ժա­մա­նա­կին հայերին Բալկաններից տեղափոխուած էթնոս համարելու՝ ակնառու թուացող պատճառ­նե­րից է ե­ղել, կարեւոր է արդէն Իգոր Դեակոնովի զգուշաւոր եզրայանգումը. «Լեզուաբանական տուեալ­­ները ցոյց են տալիս, որ փռիւգերէնը եւ հին հայերէնը զգալիօրէն աւելի վաղ են բաժանուել՝ հեռանալով ընդ­հա­նուր հիմք-լեզուից. հին հայերէնը թրակա-փռիւգական ճիւղի առանձին լեզու է, այլ ոչ թէ փռիւգերէն լե­­զուի բարբառ» ( И. М. Дьяконов, Предыстория армянского народа, Ер., 196 8, էջ 208): Իսկ Վեաչ. Ի­ւա­նո­վը լրիւ է մերժում նման ազգակցութիւնը. «Ներ­կա­յու­մս հնդ­եւ­րո­պա­բան­ների մէջ բաւարար համ­ե­րաշ­խու­թիւն գոյութիւն ունի այն բուն լեզուա­բա­նա­կան փաստ­արկ­ների վերաբերեալ, որոնք խօսում են յօ­գուտ համահնդեւրոպական գործառամարզի [ արէալի ] ներ­սում հնդ-իրանա-յունա-հայկական բար­բա­ռա­յին մարզի անջատման: Աուգմենտային գործ­առամարզի մէջ նախահայերէնը մտնում էր հնդ-ի­րա­նա­կա­նի, յունարէնի եւ փռիւգերէնի հետ մի­ա­սին» ( В. В. Ива нов, Выделение разных хронологических сло­­ев в древне армянско м, էջ 22, հմմտ. նաեւ նոյնի՝ О взаимодействии ин­дo­eв­рo­пeй­ских и се­ве­ро­кав­каз­ских диа­лектов в ареале А рмянско го нагорья ок. III-I тыс до н. э., МИКЭАНСО, Ер., 1990, էջ 137- 1 44):

[15] Հայկական լեռնաշխարհում խուռիախօս բնակչութեան տեղորոշման առումով ուշագրաւ է թւում (թէ­եւ՝ դեռ քննարկելի) խուռի ցեղանուան (հայ. Աստուածաշնչում՝ Քոռացիք ) համադրումը Հայկի Խոռ որդու ա­նուան հետ, ո­րից ծա­գած են դի­տուել Խորխոռունիք տոհմը (նաեւ՝ Մաղխազունի ) եւ գաւառը ( А. Е. Пет­ро­сян, Ар­мян­ский эпос и мифология. Ис­то­ки. Миф и история, Ер., 2002, էջ 63, 193). վերջինն, ըստ մեզ՝ գտ­նուե­լ է Արածանիի վերին ձախ վտակ Մալխազի հովտում: Յովհ. Կարագեօզեանը Սր­մանց-Բիւր­ա­կն (ուշ՝ Բինգեօլ ) լե­ռան սե­պա­գիր Նուբանաշէ ( GEN Nu-ba-na-a-š e ) անունը ստու­գա­բան­ում է իբրեւ խու­ռի­երէն N u­be «բիւր» + ana š e «աղ­բիւր, ակն» ( Յ. Յ. Կարագեոզեան, Սեպագիր աղբիւրների Դա­յա­ե­նու երկիրը, ԼՀԳ, 1978, հ մր 6, էջ 88-90; նոյնի՝ Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 48):

[16] Խուռի - բիաինական լեզուների մասին գիտութեան մէջ կայ երկու հիմնական տեսակէտ: Ըստ Ի. Դեա­կո­նո­վի ու նրա հետեւորդների՝ դրանք ազգակից են Կովկասեան ընտանիքի նախ­ճա - դաղստանեան լե­զուա­խմ­բին եւ Հայկական լեռնաշխարհ են թափանցել Ք. ա. Գ հա­զա­ր­ա­մեա­կում դաղս­տանեան ցե­ղե­րի տե­ղաշարժի շնորհիւ ( И. М. Дьяконов, Древние язы ­ ки Малой Азии, Москва, 1980, էջ 105; նոյնի՝ Хуррито-урарт ­ ский и вос ­ точ ­ но ­ кавказские языки, "Древ ­ ний Восток", 3, Ер., 19 7 8, էջ 25-38; I. M. Diakonoff, S. A. Sta­rostin, Hurro - Urartian as an Eastern Cau­casian, M ü nchen, 1986; И. М. Дьяконов, С. А. Старостин, Хур ­ ри ­ то - урартски е и вос ­­ точ ­ но ­ кавказ ­ ские язы ­ ки, Древний Восток: этно-культурные связи, Москва, 1988, էջ 1 64-207 ): Իսկ Գեւորգ Ջա­հու­կեա­նի կարծիքով՝ դրանք պատ­կանում են մի առանձին՝ Միկենէ-փոքր­ա­սի­ա­կան լե­զուա­ըն­տա­նի­քի (նրա մէջ մտել է նաեւ է­տէ­ո­կիպ­րե­րէնը), որը նոստրատիկ ազ­գա­կիցն էր Հնդ­­եւ­րոպական եւ Կով­կասեան լե­զուա­ընտանիքների ( Г. Б. Джаукян, К ин ­ тер ­ пре ­ тации этео ­ кипр ­ ско - гре ­ че ­ ской би ­ линг ­­ вы, "Изв. АН СССР", серия литературы и языка, 1976, 2, էջ 155-163; նոյնի՝ Э тео ­ кипр ­ ск ий язык, Моск­ва, 2000; Բ. Ն. Առաքելեան, Գ. Բ. Ջահուկեան, Գ. Խ. Սարգսեան, Ուրարտու Հայաստան, Եր., 1988, էջ 132-134):

[17] Հայկական լեռնաշխարհի ծայր հարաւում եւ ծայր հիւսիսում:

[18] Որ Ուրարտական պետութեան մէջ բիաիներէն լեզուի կրողները չէին գերակշռում, ժամանակին նկա­տել են արդէն Իգոր Դեակոնովը ( Խեթերը, փռիւգիացիները եւ հայերը, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», Հաս. գիտու­թիւն­ներ, 1956, հ մր 11, էջ 75. «կասկածից դուրս է, որ արդէն 8-7-րդ դդ. Փոքր Հայքի եւ Մեծ Հայքի արեւմտեան մասի հայախօս բնակչութիւնը պէտք է հզօր եւ միատարր զանգուած հանդիսանար, ո­րով միայն եւ կարելի է բացատրել այն փաստը, որ Հայկական բարձրավանդակի մանր ցեղերի եւ ժո­ղո­վուրդ­­նե­րի միաձուլման ընթացքում... յաղթանակեց հայերէնը, դուրս մղելով հին /այդ թւում եւ գրաւոր/ տրա­դիցիա ունեցող խուրրիերէնը եւ ուրարտերէնը [իմա ՛ բիաիներէնը Ա. Յ. ] ») եւ Բորիս Պիոտ­րով­սկին ( О про­исхождении армянского народа, Ер., 1945, էջ 7. «Ո՛չ ուրարտացիները [իմա ՛ բիացիները ], ո՛չ ա­սո­րես­տան­ցիները [իմա ՛ աքքադացիները ] իրենց պե­տու­թիւններում չէին ներկայացնում բնակ­չու­թեան մեծա­մաս­նութիւնը, եւ նրանց սեփական մշակոյթն ու լեզուն լոկ պաշտօնական պետական բնոյթ ու­նէին»): Ասորեստանցիների առիթով հմմտ. «Այստեղ [ Աշշուրում ] աքքադերէնի ասուրական բար­բա­ռն արդէն VIII-VII դդ. դուրս մղուեց արամէերէն լեզուի կողմից, որն, ըստ երեւոյթին, Ասորեստանի գիւ­ղա­կան բնակչութեան հիմնական լեզուն էր» ( И. М. Дьяконов, История Мидии от древнейших времен до кон­ца IV века до н. э., Москва-Ленинград, 1956, էջ 312):

[19] Տե՛ս դեռեւս Հր. Աճառեանի մօտ ( Հայոց լեզուի պատմութիւն, I մաս, Եր., 1940, էջ 185-1 86). «հայերէնի ձայնական դրութեան ձեւաւորումը առանձնապէս պարտական ենք խալդերէնին [իմա ՝ բիաիներէնին Ա. Յ. ]. հայերէն բաղաձայնների հնգեակ խումբը՝ բաղկացած իւրաքանչիւր երեք անդամից , պ, փ եւ այլն)... հաւանաբար նաեւ խալդերէնի հետ նոյնն է»: Հմմտ. նաեւ Ի. Դեակոնովի դիպուկ արտայայտու­թիւնը. «Բնորոշ է հայերէնի հնչիւնաբանութեան մօտիկութիւնը ուրարտերէնի [իմա ՛ բիաիներէնի ] հետ: ... ինչպէս լինում է սովորաբար, երբ մի ժողովուրդ երկլեզւութեան երկարատեւ ժամանակաշրջանից յետոյ նոր լեզու է ընդունում... այդ ժողովուրդը պահպանում է իր հնչիւնաբանութիւնը... սեփական առոգանութիւնը (արտասանական հիմքը [արտիկուլեացիոն բազան] կամ, կենցաղային լեզուով ասած՝ «ակցենտը»)» ( И. М. Дьяконов, К праистории армянского язык а фактах, свидетельствах и логике), ՊԲՀ, 198 3, հ մր 4, էջ 1 55, հմմտ. նոյնի՝ Предыстория армянского народа, էջ 231-232. տե՛ս նաեւ I. M. Dia­ko­noff, Hurro-Urartian Borrowings in Old Armenian, "Journal of the American Oriental So­cie­ty", Vol. 105/4, էջ 597-603; Մ. Խաչիկեան, Խուռի-ու­րար­տա-հայկականք, ՄՄԱԵԺ, XX, Եր., 2001, էջ 265-269):

[20] И. М. Дьяконов, К праистории армянского языка, էջ 17 0:

[21] Յ. Յ. Կարագեօզեան, Արեւելեան Հա ­ յաս ­ տա ­ նի ուրարտական տեղանունները, ԼՀԳ, 1978, N 10, էջ 55-76; նոյնի՝ Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղ ­ բիւր ­ նե ­ րում... եւն:

[22] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 173-176; Ա. Ե. Պետրոսեան, Նախահայերէնի կրողների տեղայնացման հարցի շուրջը, « Երիտ. լեզուաբանների հանրապե­տա­կան գիտ. կոնֆերանս », Զեկուցումների դրոյթներ, Եր., 1984, էջ 32-34; նոյնի՝ А рмянск ие этнонимы в свете ми­фо­логических данных, МИКЭАНСО, Ер., 1990, էջ 241; նոյնի՝ Армянский эпос и мифология, էջ 189: Հմմտ. նա­եւ ա­ռաջինի մի սրամիտ վար­կածը (էջ 215-216 ), ըստ որի հնա­րաւոր է Էթիունէ - ի յիշատակումը են­թա­դրել Մով­սէս Խորենացու այն աղ­բիւ­րում, որի տեղեկու­թիւ­նը Ա, 19 գլխի շարա­դրանքում վերա­ծուել է Տրո­յա­կան պատերազմի մաս­նա­կից­ների թւում իբ­րեւ թէ ինչ - որ Եթովպ ացի զօրք - ի յիշատակման:

[23] Վ. Խաչատրեան, Հայաստանը մ. թ. ա. XV-VII դարերում, Եր, 1998, էջ 111: Խորհրդատւութեան համար ե­րախ­տա­գի­տու­թիւ­նս եմ յայտնում բիաինագէտ Երուանդ Գրեկեանին:

[24] Տե՛ս Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, հտ. Ա, Եր., 19 71, էջ 172-174:

[25] Տե՛ս, օր. ՝ Я. В. Чеснов, Ранние формы эт­но­ни­мов и этническое самосoзнание, Этнография имен, Москва, 1971, էջ 7-12:

[26] И. М. Дьяконов, Урарт­ские письма о документы, Москва-Ленинград, 1963, էջ 39, 82: Հմմտ. Յ. Կա­րա­գեո­զեան, Հայկական լեռն­աշխարհը սեպագիր աղ ­ բիւր ­ նե ­ րում, էջ 26-27:

[27] W. Eilers, Geographische Namengebung in und um Iran, München, 1982 (Sitzungsberichte der Bayerischen Akademie de r Wissenschaften, Philos. -Hist. Klasse, Hb. 5), էջ 28 (յղում ենք ըստ՝ Բ. Ն. Առաքելեան, Գ. Բ. Ջահուկեան, Գ. Խ. Սարգսեան, Ուրարտու Հայաստան, էջ 165): Մի մօտիկ դիտարկում ( *arịo * Այր-այր-ատ) տե՛ս А. Е. Петросян, А рмянск ие этнонимы в свете мифологических данных, էջ 242:

[28] Տե՛ս Բ. Ն. Առաքելեան, Գ. Բ. Ջահուկեան, Գ. Խ. Սարգսեան, Ուրարտու Հայաստան, էջ 163-167:

[29] Նոյն տեղում, էջ 165:

[30] Նոյն տեղում: Հմմտ. Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Աշխատութեամբ Մ. Աբեղեան եւ Ս. Յարութիւնեան, Տփղիս, 1913, գլ. Ա. ժե, էջ 49:

[31] Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբիւրներում, էջ 11-18:

[32] И. М. Дьяконов, К праистории армянского язык а, էջ 172-173; նոյնի՝ Предыстория армянского народа, էջ 236:

[33] В. В. Ива нов, Выделение разных хронологических слоев в древне армянско м, էջ 30-31 (հմմտ. T. В. Гaм­крe­ли­дзe, В. В. Ивaнoв, Индoeврoпeйские язы­ки и индоевропейцы, էջ 913; В. В. Ива нов, О взаи­мо­дей­ст­вии ин­дo­eврoпeйских и северокавказских диалектов в ареале А рмянско го нагорья, էջ 137): Նա­եւ՝ շա­րու­նա­կու­­թեան մէջ. «Մեծ հաւանականութեամբ, Էբլայի բնագրերում յիշատակուած Արմի (որպէս քա­ղաք, որը վաղ վիմա­գրերում՝ առանձին թագաւոր, աւելի ուշ՝ Էբլացի կուսակալ ունէր) նոյնանում է Ar­mā­num հետ, որը Էբլայի հետ միասին նշուած է Նարամ-Սուէն Աքքադացու վիմագրերում... Այ­նու­հե­տեւ նոյն բնա­գրում այլոց մէջ յիշատակուած է Azi ... Մէկ այլ տնտեսական բնագրում յիշուած է Հայա Խու­տիմ -ից» (էջ 32): Ի դէպ, արամէաբնակ Էբլա քաղաքը գտնուել է Ասորիքի հիւսիսում, Հալէպի մօտ:

[34] Վերջինիս հիմքում Գ. Ջահուկեանը դիտարկում էր Արեւմտեան Եփրատի վերնահովտի հայասական Սա­մու­խա նշանակալից քաղաքի անուանումը (հետագայ Երիզա/Երզնկայի մերձակայքում), այլ ոչ թէ ծոփ­քեան Ծուխմէ-Սուխմու գա­ւառ­ա­նունը, ինչպէս նախկին հետազօտողների մօտ էր ( Գ. Բ. Ջա­հու­կեան, Հայոց լեզուի պատմութիւն. նախագրային ժամանակաշրջան, Եր., 1987, էջ 288): Սա ­ մու ­ խայի տե­ղա­դրու­թեան համար հմմտ. В. Н. Хачатрян, Восточные провинции Хеттской империи (Вопросы то­по­ни­ми­ки), Ер., 1971, էջ 62-66; Ա. Քոսեան, Հայկական լեռնաշխարհի տեղանունները ( Ըստ խեթական սե­պա­գիր աղ­բիւր­նե­րի ), Ե­ր., 2004, էջ 85-89; Ս. Պետ­րո­սեան, Սա­մու­խայի Մայր դիցուհու պաշ­տամուն­քի ա­կունք­ները, ՊԲՀ, 2004, հ մր 1, էջ 160-174: Սամուխայի աւելի արեւմտեան տեղորոշման մասին տե՛ս S. Alp, Die Lage von Šamu a, "Anatolia", I, 1956, էջ 77-80:

[35] М. А. Катвалян, Процесс образования первого единого го­су­дар­ства на Армянском на­го­рье, էջ 28-29: Քար­դու-Կորդուք հինկտակարանային եւ վաղ քրիստոնեական յիշատակու­թիւն­ները տե՛ս Հ. Վ. Ինգ­լի­զեան, Հայաստան Սուրբ Գրքի մէջ. սուրբ գրական-աշխարհագրական ուսում­նասիրու­­թիւն, Վիեննա, 1947, էջ 15-21:

[36] Տե՛ս И. М. Дьяконов, К праистории армянского язык а, էջ 173; նոյնի՝ Предыстория армянского народа, էջ 234-235:

[37] Hom. Il. II, 771-777: Ի դէպ, արմենների եւ արիմների նման համադրումը, որ շրջանառւում էր ողջ ԺԹ-Ի դարերում, Ի. Դեակոնովը եւ այլ հետազօտողներ մերժել են ուրիշ կարգի հիմքերով:

[38] Հմմտ. Ս. Տ. Երեմեան, Հայերի ցեղային միութիւնը Արմէ-Շուպրիա երկրում, ՊԲՀ, 19 58, հ մր 3, էջ 66-68:

[39] Մանրամասն տե՛ս Հ. Մ. Աւետիսեան, Հայկական լեռնաշխարհի եւ հիւսիսային Միջագետքի պետա­կան կազ­մա­ւո­րում­նե­րի քաղաքական պատմութիւնը մ. թ. ա. XVII-IX դդ., Եր., 2002, էջ 108-113: Ուրա քաղաքի տե­ղա­դրու­թեան մասին տե՛ս Ն. Մարտիրոսեան, Խարբերդի շրջանները ՝ Հայոց հնագոյն օր­րա­նը Խարբերդ եւ անոր ոս­կե­ղէն դաշտը, Նիւ-Եօրք 195 7, էջ 120; В. Н. Хачатрян, Восточные про­вин­ции Хеттской империи, էջ 129-132; Ա. Քոսեան, Հայկական լեռնաշխարհի տեղանունները, էջ 100-101:

[40] Հր. Աճառեան, Հայոց լեզուի պատմութիւն, I մաս, էջ 1 50 -190: Հմմտ. նաեւ Մ. Մկրեան, Հայ ժողովրդի կազմաւորման եւ հայ գրականութեան սկզբնաւորման հարցը, ԲԵՀ, 1967, հ մր 1, էջ 45-49:

[41] Տե՛ս Г. Б. Джаукян, У рартски й и индoeврoпeйские язы­ки, Ер., 1963; նոյնի՝ Взаимоотношения индoeв­рo­пeй­ских, хурритско-у рартски х и кавказских язы­ков, Ер., 1967; նոյնի՝ Հայկական շերտը ուրարտական դիցա­րա­նում, ՊԲՀ, 19 8 6, հ մր 1, էջ 43-58; նոյնի՝ Հայոց լեզուի պատմութիւն. նախագրային ժամանակա­շր­ջան, էջ 427-445; Բ. Ն. Առաքելեան, Գ. Բ. Ջահուկեան, Գ. Խ. Սարգսեան, Ուրարտու Հայաստան, էջ 135-168:

[42] Էթնոհամախմբման գործընթացում միջցեղային կոյնէի ձեւաւորման կարեւորութեան մասին տե՛ս Э. Г. Туман ян, Язы­к как система этнолингвистических систем. Синхронно-диахронное исследование, Москва, 1985, էջ 40 եւ յետոյ:

[43] Այս տարածքում բիացիների համար, հաւանաբար, իբրեւ ենթաշերտ (սուբստրատ) ծառայած նա­խա­հա­յախօս բնակ­չու­թեան մասին դիտարկումներ տե՛ս Յ. Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սե­պա­գիր աղ­բիւր­նե­րում, էջ 33-34; А. Е. Петросян, Ар­мян­ский эпос и мифология, էջ 196-198: