Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այգոյ խրամատի եղաք նմանի, որ ցանկն քակի,
Այգին կոխ լինի մարդոց ՚ւ անասնի, եւ խոզ արածի:
Բուրաստան ծաղկի եղաք նմանի, որ ջուրն ըսպառի,
Բուրաստանն լի, ծաղկունքն խամրի, հոտն այլ ոչ բուրի:
Գոյնագէղ վարդի եղաք նմանի, որ յարմոյ խլի
Գոյնն այն վարդի, թարշամեալ թառմի ՚ւ անպիտան լինի:
Դրախտի պտղալի եղաք նմանի, այլ տիրամեռի,
Դրախտն անտիրի, ծառքն ճղատի, ոստքն կոտորի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Երկիր պարարտի եղաք նմանի, մեռեալ գործողի,
Երկիրն պնտի, կորդ, խոպան լինի եւ փուշ բուսանի:
Զօրաց հեծելի եղաք նմանի, գլուխն որ մեռնի,
Զօրքն ահաբեկի մեծ զօրագլխի, անկեալ ի մարտի:
Էրաժիշտ քնարի եղաք նմանի, քնարաբեկի,
Էրաժիշտն արի գործոյն խափանի եւ ձայնն լռի:
Ըմբիշ մարտակցի եղաք նմանի, ուժն որ հատանի,
Ըմբիշն ըմբռնի իւր մէնամարտի, հարեալ ի գետնի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Թռչնոց թեւալի եղաք նմանի, որ թեւքն թափի,
Թռչունն անկանի ի վերայ գետնի, ողորմ եւ լալի:
Ժառանգաւորի եղաք նմանի, հայրենազրկի,
Ժառանգն հայրենի, որ յափշտակի ՚ւ օտարաց լինի:
Իշխանաց երկրի եղաք նմանի, արքայամեռի,
Իշխանքն անտիրի, աշխարհ վրդովի, խնդայ թշնամի:
Լապտերք ի մթի եղաք նմանի, որ ձեթն ըսպառի,
Լապտերքն աղօտի, նուաղեալ շիջանի, տունն խաւարի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Խաշանց արօտի եղաք նմանի, հովիւն որ մեռնի,
Խաշինքն ցրուի, գազանաց միջի գիշատեալ լինի:
Ծառայի վատի եղաք նմանի, տեառնակորուսի,
Ծառայն ամենի յոյժ կոխան լինի եւ կռփահարի:
Կոչ հարսնարանի եղաք նմանի փեսայամեռի,
Կոչունքն խմի, լաց ՚ւ կոծ փոխի ի սուգ մեռելի:
Հովւաց ոչխարի եղաք նմանի, հովւապետն մեռնի,
Հովիւն տրտմի, տէր հօտին մեռնի, հօտն յափշտակի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Ձկանց ի ջրի եղաք նմանի, ջուրն որ հատանի
Ձուկն նուաղի, յետին շունչ հասնի, մերձ ի մահ լինի:
Ղեկիս օղ յուղի եղաք նմանի, բեռնակորուսի,
Ղեկիս օղն զրկի բեռանց մեծագնի, մուրացող լինի:
Ճրագի գիշերի եղաք նմանի, աշտանակ անկի,
Ճրագն բեկի, լոյսն խափանի եւ խաւար լինի:
Մանկանց տղայի եղաք նմանի, որ հայրն մեռնի,
Մանկունքն որբ լինի, դռնէդուռ շրջի, մուրանալ հացի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո ողբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Յաղթող զինւորի եղաք նմանի, զէնն որ բեկանի,
Յաղթողն յաղթի, զինւորն այն պարտի, թշնամեաց կոխւի:
Նաւի, որ ծովի, եղաք նմանի, նաւապետ սուզի,
Նաւն ալէկոծի, նաւավար չունի, նաւորդքն յիմարի:
Շնապեաց առիւծի եղաք նմանի, մայրն որ մեռանի,
Շնապիքն սովի, որս բերող չունի, քաղցեալ նուաղի:
Ողկուզաց որթի եղաք նմանի, որթն որ հատանի,
Ողկոյզն ազոխի, այլ ոչ հասանի, չորացեալ լին:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Չչից կաթնալի եղաք նմանի, կաթն որ սպառի,
Չիչքն ցամաքի, կաթնասունն սովի, լալագին լինի:
Պարտիզաց երկրի եղաք նմանի, պարտիզպանն մեռնի,
Պարտէզն աւերի, ոտից կոխ լինի, սաղարթքն թառմի:
Ջրոց աղբիւրի եղաք նմանի, աղբիւրն որ խցի,
Ջուրն ցամաքի, արբողքն ջրի նման ծարաւի:
Ռէմոց արքայի եղաք նմանի, արքայամեռի,
Ռէմն այն արքայի ստրուկ անկանի` ի ձեռս օտարի:
Ահա կեցո զմեզ, Տէր, եւ արդարացո որբացելոցս ի հօրէն մերմէ,
Աղաչեմք:

Սեանցն տաճարի եղաք նմանի, խարիսխ որ խախտի,
Սիւնքն կործանի, շենքն տապալի, տաճարն աւերի:
Վրան խորանի եղաք նմանի, վանդակն որ կոտրի,
Վրանն շրջի, անկեալ կործանի տարածեալ գետնի:
Տղայի ըստնդի եղաք նմանի, որ մայրն մեռնի,
Տղայն լալովի մօրն կարօտի, կաթին փափագի:
Րաքով ուժովի եղաք նմանի, միջակոտորի,
Րաքովն անկարի, յուժոյն անկանի, տկար երեւի:
Յիշեա, Տէր, եւ ողորմեա, զհոգիս Հօր մերոյ,
Աղաչեմք:

Ցնցուղ ջրալի եղաք նմանի, ջուրն որ ցամաքի,
Ցնցուղն ջրի մնայ ունայնի, սողնոց որջք լինի:
Ւիւանդ ախտալի եղաք նմանի, բժշկամեռի,
Ւիւանդ ի ցաւի այլ ակն ոչ ունի, թէ առողջ լինի:
Փոքր պատանի եղաք նմանի, վարժողամեռի,
Փոքրն ի հասակի անվարժ սովորի, անկիրթ եւ յոռի:
Քաղաք բազմալի եղաք նմանի, մեռեալ իշխանի,
Քաղաքն ամբոխի, ոչ գոլ դատողի, բազմանալ չարի:
Ողորմեաց մեզ, Տէր աստուած մեր, ասասցուք միաբանութեամբ,
Աղաչեմք: