Toggle navigation
Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
ՀԱՀ
Eng
Մուտք
Գրադարան
Թեմաներ
Բոլորը
Պատմագրութիւն
Փիլիսոփայութիւն
Աստուածաբանութիւն
Մանկավարժութիւն
Իրաւունքի յուշարձաններ
Բնական գիտութիւններ
Լեզուաբանութիւն
Ազգագրութիւն
Առողջապահութիւն
Աշխարհագրութիւն
Ուղեգրութիւններ եւ ուխտագնացութիւններ
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Գեղարուեստական գրականութիւն
Թարգմանական գրականութիւն
Հրապարակախօսութիւն
Օտարալեզու հայ հեղինակներ
Տնտեսութիւն
Հեղինակներ
Բոլոր հեղինակներ
Իմ նախագծերը
Իրադարձութիւններ
Մեր մասին
Կայքը
Անձնակազմ
Պատմութեան ժամանակագրութիւն
Տաղեր
Հեղինակ
ՄՈՎՍԷՍ ՏԱԹԵՎԱՑԻ
Բաժին
Հայ դասական մատենագրութիւն
Թեմա
Գեղարուեստական գրականութիւն
Դիտել
Աւելացնել իմ նախագծերում
Էջանշել տուեալ էջը
Ամայի
եղեալ
հօրէդ
հեռացայ
,
Որբացեալ
որդեակս
առ
ո՞վ
զարգանամ
:
Բանի
կարօտեալ
,
սրտիւ
թախանձեալ
,
Կերակրի
կարօտս
առ
ո՞վ
լիանամ
:
Գծուծ
նուաստիս
,
մերկակ
շրջողիս
,
Ի
հօրէդ
անկեալ
առ
ո՞վ
պերճանամ
:
Դսրով
պարսաւեալ
,
ծաղրով
նախատեալ
,
Դանդաղեալ
մտօք
առ
ո՞վ
ժողովեմ
:
Երկիրս
օտարութիւն
,
լալով
հառաչեմ
,
Ըղձալի
սրտիւ
ընդ
քեզ
մեռանիմ
:
Զանխուլս
բանից
մարդկանց
նախատիմ
,
Կոչեցեալ
աշակերտս
առ
ո՞վ
ուսանիմ
:
Է~
,
աստող
մուրացկանս
,
այպելով
շրջիմ
,
Ոչ
գոլով
տեղի
,
զիա՞րդ
դադարիմ
:
Ընկրկեալ
բանիւ
ի
քէն
հեռացայ
,
Կաթիդ
պակասեալ
,
սրտիւ
նուաղիմ
:
Թափառիկ
եղեալ
,
մոլորեալ
շրջիմ
:
Սառուցեալ
ցրտու
առ
ո՞վ
անգանիմ
:
Ժտելով
բանի
ի
քէն
քաղցրացայ
,
Թերացեալ
մտօք
առ
ո՞վ
լիանամ
:
Ի
հօրէ
թողեալ
առ
քեզ
դիմեցայ
,
Որբացեալ
որդեակս
առ
ո՞վ
ես
երթամ
:
Լքեալ
կորնչիմ
,
ծարաւ
պապակիմ
,
Նուազեալ
շունչս
,
ընդ
քեզ
մեռանիմ
,
Խելագար
շրջիմ
,
սրով
խոցոտիմ
,
Սիրելի
վարդապետ
,
հողով
քո
ծածկիմ
:
Ծասկել
կերակրոց
մօրըդ
կարօտիմ
,
Շիրիմ
տապանի
ընդ
քեզ
իջանիմ
:
Կականաւ
ձայնիւ
առ
քեզ
հառաչեմ
,
Մթացեալ
գիշերիս
առ
ո՞վ
ժողովիմ
:
Համանակ
նման
քեզ
ոչ
երեւին
,
Կսկիծ
աղետից
զիա՞րդ
դարմանիմ
:
Ձայնիւ
գոչելով
,
աւաղ
ասելով
,
Մթացեալ
հոգովս
ընդ
քեզ
ելանիմ
:
Ղեկաւարդ
ճարտար
,
յաշխարհ
հեռացար
,
Ղեկիս
մոլորեալ
հոգով
մեռանիմ
:
Ճեւոտ
յաշխարհէս
կամաւ
հետեւիմ
,
Ձախողի
եղեալ
,
որո՞վ
ուղղիմ
:
Մաղթելով
հայցեմ
,
առ
քեզ
պաղատիմ
,
Որբացեալ
որդեակս
ընդ
քեզ
մեռանիմ
:
Յափրացեալ
սրտիս
վիրօք
խոցոտեմ
,
Յանցաւոր
աշխարհէս
զիա՞րդ
ելանեմ
:
Ներքեւեալ
հոգով
մոլորեալ
շրջիմ
,
Յովհաննէս
Կախիկ
առ
քեզ
հառաչեմ
:
Շարաբարդեալ
մեղաց
ուժգին
զարհուրեմ
,
Նախնիդ
իմ
Գրիգոր
,
առ
քեզ
աղերսեմ
:
Ողբոց
արժանիս
կսկիծ
աղէտիս
,
Մխիթար
տոհմի
,
լալով
պաղատիմ
:
Չորացեալ
խռիւս
հրով
տոչորիմ
,
Կարապետ
արի
,
առ
քեզ
անկանիմ
,
Պարուրեաց
կսկիծ
իմ
յաղէտ
գորովի
,
Յովհաննէս
Համշի
առ
քեզ
դիմեցի
:
Ջաղելով
կոծիմ
,
սրտիւ
խոցոտիմ
,
Գրիգոր
Տարօնի
առ
քեզ
բողոքիմ
:
Ռիմ
չարացեալս
,
խելագար
շրջիմ
,
Թորոս
անուանի
,
մեծաւ
պաղատիմ
:
Սովեալ
կորնչիմ
,
քաղցեալ
մեռանիմ
,
Յովհաննէս
Շիրաք
,
առ
քեզ
աղերսիմ
:
Վիրօք
խօցոտիմ
,
շարաւ
տեսանիմ
,
Ղուկասդ
վեհի
կոծով
պաղատիմ
:
Տիրական
ազգիս
,
սեռէս
Հայկազան
,
Սրապիոն
աբբայ
,
զիա՞րդ
մեռանիս
.
Րապաղ
նուաստիս
,
Մովսէս
եղկելիս
,
Յովհաննէս
Համշիրակ
,
առ
ո՞վ
դարանիմ
:
Ցնորեալ
խելօք
խղճիւ
վարանիմ
,
Մածուցեալ
մեղօք
,
որով
բաժանիմ
:
Ւիւծեալ
հառաչեմ
,
հոգով
տառապիմ
,
Յերկիրս
օտարութիւն
առ
ո՞վ
դադարիմ
:
Փանաքի
եղեալ
,
եղբարց
բաժանեալ
,
Կսկիծ
աղէտօք
միմեանց
հեռացեալ
,
Քառեակ
տասնակի
եւ
իննեակ
ամի
,
Քաղցրութիւն
սրտիս
տէրն
իմ
մեռանի
:
[Ա Ողբ ի մահն Սրապիոն կաթողիկոսի, Մովսէսի միոյ, որ է տեղեաւ Տաթեւացի, սակաւ բան]
[Բ]
[Գ]
[Դ]
[Ե]
Բառարաններ
ՆՀԲ
ՀԱԲ
ԳՀԲ
×
×
×
Մուտք գործէք
Չունե՞ք հաշիւ`
գրանցուէք
×
×
×