«Կինն
է
այն
առանցքը,
որի
շուրջը
պտըտւում
է
քաղաքակրթութիւնը»:
Ինձ
շատ
անգամ
պատահել
է
կարդալ
հատ
ու
կտոր
յօդուածներ
հայ
կնոջ
մասին,
շատ
անգամ
տեսել
եմ
նրա
նկարագիրը
փոքրիկ
վէպիկների
մէջ,
բայց
այդ
բոլորն
այն
աստիճան
անկատար
են
եղել
եւ
այն
աստիճան
հարեւանցօրէն
նկարագրել
են
նրա
տիպը,
որ
հազիւ
թէ
ընթերցողը
կարող
էր
ծանօթանալ
ընդհանուր
գծերի
հետ:
Առհասարակ
շատ
սխալ
կարծիքներ
են
կազմուել
արեւելքի
կանանց
մասին
ընդհանրապէս,
իսկ
մեր
մէջ
հայ
կնոջ
մասին
մասնաւորապէս:
Մինչեւ
անգամ
նշանաւոր
հեղինակները,
կամ
պօէզիայով
յափշտակուած,
նրանց
պատկերացնում
են
որպէս
հարեմի
զարդարանք,
որպէս
ընտանեկան
սրբարանի
կուռքը,
եւ
կամ
բոլորովին
արհամարհելով,
«ստրուկ»
բառը
տեղի
եւ
անտեղի
կպցնում
են
նրանց
ճակատին:
Եթէ
«կինն
է
մարդկային
ընկերութեան
գլխաւոր
քաղաքակրթիչ
տարերքից
մէկը»,
—
որպէս
ասում
են
գիտնականները,
—
ուրեմն
պէտք
է
լաւ
ուսումնասիրել
նրան:
Եւ
այդ
կը
լինի
իմ
հետազօտութեան
նպատակը: