Արդ,
զայս
տուաք
բան
սակաւուց
ձեզ
մխիթար
տրտմեցելոց`
ՅԵրկրաւորաց,
՚ւ
ոչ
երկնայնոց,
յուսով
սպասել,
որ
լինելոց:
Զի
զայն
հնար
չէ
ասելոց,
եւ
ոչ
մարդոյ
բան
խօսելոց,
Ո'չ
հողեղէն
տեսեալ
աչաց
եւ
ո'չ
ունկամբ
լուր
լսելոց,
Ո'չ
է
ի
միտս
անկեալ
մարդոց,
զոր
պատրաստեաց
Տէր
իւր
սրբոց:
Որով
թէ
դուք
համբերիցէք
չարչարանացդ
հասելոց,
Զարքայութիւն
Տեառն
ընտրելոց
էք
ընդ
նոսին
ժառանգելոց,
Յորում
տեղւոջ
տեսանիցէք
զսիրելեաց
անձինս
ի
լոյս:
Զորս
այժմ
ողբայք
լալով
անյոյս,
անդէն
ցնծայք
տեսլեամբ
սրբոց,
Անդր
ի
դրախտն
էք
մտելոց,
ի
միասին
զուարճանալոց,
Ի
հայրենին,
զոր
կորուսաք,
յանմահական
կեանս
երկնայնոց: