Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԷ
ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆԸ ԴԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԷ ՈՐՈ'ՆՔ ԵՆ ԵՒ ԻՆՉՊԷ'Ս ԵՆ ՎԱՐՒՈՒՄ

 

Այսպէս` երբ Բանն Աստուած եկաւ եւ մարդու կերպարանք ստանալով մեր մարդկային էութիւնն ազատեց սատանայի գերութիւնից, երկնահրաւէր Աւետարանով լուսաւորեց ու աւազանի վերածնութեամբ որդիացրեց երկնաւոր Հօրը: Եւ այդ Անճառելին հրեղէններին ու հողեղէններին շնորհներ տուեց, մարդկանց առատապէս պարգեւեց իր մարմինն ու արիւնը որպէս կերակուր, որով Աստծոյ հետ միանում են եւաստուածացածները: Մարդկային ցեղը հրաւիրեց դէպի երկնային քահանայութիւն` իրաւունք տալով աստուածաբար կաշկանդել կամ ազատ պահել երկնքից մինչեւ երկիր, եւ ահռելի շնորհներով ու փառքով զարդարեց մեր էութիւնը: Դրա համար հիմնեց ուհաստատեց երկրի վրայ երկինքը` սուրբ եկեղեցին: Եւքանի որ մենք` երկրածիններս, դարձանք կենդանիերկնայիններ, ապա պէտք էր, որ երկնայիններս երկնքիմէջ ներկայանայինք եւ հրեշտակների հետ ճախրէինք ու փառաւորապէս ճեմէինք` Աստծոյ մշտնջենական փառաբանութեան համար: Եւ ահա այս ձեւով երկինքը կառուցուած էր լինում երկրի վրայ, եւ երկնային երկրաւորներս էլ նրա մէջ ներկայացուած: Ուրեմն`համապատասխանաբար պէտք էր, որ երկնայինները դասով ու սահմանով կարգաւորուէին եկեղեցու մէջ` ըստ երեք քահանայապետութիւնների ու ինը դասերի, որոնք Հոգի Աստուածը սահմանելով տնօրինեց աստուածային տեսչութեամբ` առաքեալների ու հայրապետների միջոցով: Դա ունի հետեւեալ պատկերը:

Եկեղեցու առաջին դասը, որ անմիջականօրէն մօտ է աստուածայիններին, հայրապետներն են` պատրիարք անուանումով, որոնք բազմած են չորս աւետարանիչների աթոռներին: Սրանք ընդունում են առաքելական ձեւ` զգեստաւորուելով բոլոր ակնափորտով ու գցելով հնգակի եմիփորոն: Սրանց գործն է արքեպիսկոպոսներ ձեռնադրել աշխարհի չորս բաժիններում եւ աշխարհաժողովներ գումարելուհրաման տալ:

Երկրորդ դասն են արքեպիսկոպոսները, այսինքն` եպիսկոպոսապետները, որոնք կոչւում են կաթողիկոսներ: Նրանց հագուստն է մինչեւ կրունկները հասնող բազմախաչ փիլոնը, վրայից քառակի եմիփորոն: Նրանց գործն է ձեռնադրել մետրոպոլիտ ու օրհնել աստուածաստեղծ մեռոնը: Իսկ երբ պատրիարքը մեռնում է, երեք արքեպիսկոպոսներ եկեղեցական ուրիշ դասերով ձեռնադրում են պատրիարք:

Երրորդ դասը մետրոպոլիտներն են, որոնքլինում են մայրաքաղաքների եւ աւագագոյն աթոռներիվերակացուներ: Նրանց հագուստն է նափորտը` վրան թուխ կտաւէ խաչեր` իրենց ենթակայ եպիսկոպոսների թուի չափով, ու եռակի եմիփորոն: Նրանց գործն էեպիսկոպոսներ ձեռնադրել եւ օրհնել այն ձէթը, որ եկեղեցին յաւելեալ պահում է երեխաների ու հիւանդների կարիքների համար. իսկ եթէ կամենան, [կարող են] խառնել առաքելական ձէթին, այսինքն` մեռոնին: Եթէ ինչ-որ անհրաժեշտութիւն է լինում` կա'մ պատրիարք չի լինում, կա'մ ուրիշ շատ մեծ պատճառ էլինում, մեծ աթոռի հրամանով երեք մետրոպոլիտներ եկեղեցական ուրիշ դասերով ձեռնադրում են իրենց արքեպիսկոպոսին:

Չորրորդ դասը եպիսկոպոսներն են, որկոչւում են [նաեւ] այցելուներ, իշխում են գաւառների վրայ: Նրանց զգեստն են անխաչ նափորտը եւ եմիփորոնը` միայն երկակի: Նրանց գործն է ձեռնադրել քահանաներ ու սարկաւագներ, օրհնել եկեղեցի, օծել սեղան ուաւազան, բայց մեծագոյն աթոռի մեռոնն ստանում են իրենց մետրոպոլիտից, իսկ մետրոպոլիտը` իր արքեպիսկոպոսից, որովհետեւ աստուածային շնորհը աստիճանանման իջնում է վերեւից` սկսած պատրիարքից գալիս-հասնում է բուն վերջիններին, որոնք ժողովրդականներն են:

Հինգերորդ դասը երէցները, այսինքն`քահանաներն են: Նրանց տարազն է շուրջառը, երկուուսերին` ուրարը, այսինքն` փակեղը, եւ բեմի վրայիրաւունք ունեն լինել բաճկոնով: Նրանց գործն է` կատարել հաղորդութեան կենարար խորհուրդը եւ [հաղորդութիւնը] բաժանել արժանաւորներին, մկրտութիւն անել ու օրհնել խաչ եւ, ինչպէս որ քրիստոնեաների համար սահմանուած կարգ է, մեղք գործածներից խոստովանութիւն վերցնել ու մեղքերի ներում տալ: Կարող են իրենց համայնքին բանադրել-կաշկանդել ու ներել-ազատել. սակայնիրաւունք չունեն տեղափոխելու մեռոնը, այլ` հասարակձէթը, որ մետրոպոլիտներն ու եպիսկոպոսներն են օրհնում, որվհետեւ մեռոնը, որ առաքելական ձէթ է, միայն եպիսկոպոսն իրաւունք ունի տեղափոխելու եւ տարին մէկ անգամ շրջելով գաւառում` օծում էձեռնադրուած քահանաներին: [Քահանան] կարող է մանուկներին դարձնել գրակարդացներ ու սաղմոսերգուներ, ինչպէս եւ կարգ է տալիս ապաշխարողներին ու սարկաւագուհիներին:

Վեցերորդ դասն են սարկաւագները, այսինքն` սպասաւորները, որ ուրիշ լեզուով դիակոն են կոչւում: Սրանք շապիկ են հագնում եւ մերկ դրութեամբ միայն ձախ ուսին փակեղ են կրում, գլխաբաց սպասաւորում են սուրբ բեմին, սեղանին ու քահանաներին: Նրանց գործն է Աւետարան կարդալ, քարոզել, խնկարկել, ծառայել սուրբ խորհրդին` սկիհն ու մաղզման բռնել: Իսկ կանանցից լինում են սարկաւագուհիներ, որպէսզի կանանց վանքերում քարոզեն: Նրանք միանձնուհիների զգեստներ են ունենում. փիլոն են գցում, ճակատին խաչ են ունենում եւ փոքրիկ ուրարը աջ կողմից բազկից ներքեւ շորից կամ գօտուց կախ պահած` բարձրանում են բեմ, քարոզում ու Աւետարան են կարդում ոչ թէ ամբիոնում, բեմի վրայ, այլ` առանձին կամ մի անկիւնում: Բայց սուրբ պատարագին սպասաւորութեամբ բոլորովին չեն մասնակցում, ինչպէս որ արական սարկաւագներն [են անում]:

Եօթերորդ դասը դպիրներն են, որոնք կէսսարկաւագ են: Ունենում են սարկաւագների զգեստ, բայցուրարը [կրում են] ձախ բազկին, արմունկի վրայ, կանգնում են առանց գօտու: Սրանց գործն է կարդալ առաքելական եկեղեցական գրքերը, սպասաւորել տաճարին, վերցնել մոմեղէնն ու գլխին խաչ ունեցող գաւազանը եւ պահել եկեղեցու դռները:

Ութերորդ դասը անագանոսներն են, այսինքն` գրակարդացները: Հագնում են նոյն զգեստն ուաղաբողոնը, բայց առանց ուրարի: Եկեղեցուց դուրս հագնում են կտաւէ վերնազգեստ` պաճուճանքներից զերծ: Նրանց գործն է մարգարէական ու վարդապետական գրքեր կարդալը:

Իններորդ դասը փսաղտները, այսինքն` սաղմոսերգուներն են, որոնց զգեստն ու հագնելաձեւն էլ նոյնն են: Նրանց գործն է սաղմոսերգել ու երգասացութեամբ սպասաւորել եկեղեցուն, ձայնական արուեստով երգել ալէլուիա, միջներգ եւ նման ուրիշները:

Ահա սրանք են եկեղեցու ինը դասերը, որոնք կարգով սահմանեց Սուրբ Հոգին սուրբ առաքեալների ունրանց յաջորդող սուրբ հայրապետների միջոցով, որոնք լրիւ ու անթերի պիտի պահպանի եկեղեցին, որովհետեւբոլորովին անհնար է, որ սրանց ամբողջութիւնը պակաս ունենայ: Իսկ եթէ պակաս լինի, Աստուած չի հաւանի, նոյն ձեւով էլ պակաս կլինի աստուածային շնորհը: Իմացի'ր, որ եկեղեցին յօրինուած է մարդու մարմնի անդամների ամբողջութեան նման` Քրիստոս գլխով: Ուրեմն` եթէ եկեղեցու անդամներից պակաս կայ, թէկուզեւ խիստ փոքրագոյններից, նրա մարմինն արատաւոր է, իսկ արատաւոր մարմնի համար Քրիստոսը չի ցանկանայ գլուխ լինել: Եւ դու, եղբա'յր, քննի'ր ու իմացի'ր վնասի չափը: Բայց եթէ եկեղեցու այս բոլոր դասերը ամբողջական ու միասնացած են, կարող են ձեռնադրել պատրիարքին: