Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԴ
ՏԷՐ-ՎԱՀԱՆԻՑ ՅԵՏՈՅ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ

 

Վահանից յետոյ նրա տեղը եպիսկոպոս եննստեցնում Աշոտ անունով մի որբեւայրի քահանայի`առաւել ճգնակեցութեան ու խոհեմութեան համար: Քանի որ նա սիրուած էր իշխանների կողմից ու երեւելիէր ամբողջ նահանգում, ուստի եւ նրան ձեռնադրեց նոյնՎահան կաթողիկոսը: Այս Աշոտը նաեւ ունէր միեպիսկոպոս[ացու]` Յովհաննէս անունով, որդի, որինաճեցնում էր մեծ զգուշութեամբ: Եւ հասցուելովայրութեան արբունքի հասակի` [դարձաւ] պարկեշտ եւմաքրակրօն, վայելչագեղ եւ հանճարեղ: Նրան էլ հէնցձեռնադրել տուեցին Սիւնեաց եպիսկոպոս: Նրա հայրտէր-Աշոտը, աթոռին մնալով տասնեօթ տարի, աթոռըյանձնեց նրան` իր որդի տէր-Յովհաննէսին, իսկ ինքըզբաղուեց աղօթքներով: Յովհաննէսն էլ, մնալով վեց ուկէս տարի, վախճանւում է: Եւ ստիպելով նրա հօրը`Աշոտին, վերստին դնում են նոյն աթոռին, որը եւ, մնալով հինգ ու կէս տարի, վախճանւում է: Սրանիցյետոյ նշանակում են տէր-Սամուէլին` բարի ու հեզ միմարդու, որը, մնալով հինգ տարի, մեռնում է:

Ապա ընտրում են Յակոբ անունով մի լաւ, խիստ պիտանի մարդու` դաստիարակուած սրբութեամբ ուկուսութեամբ, եւ նշանակում են Սիւնեաց եպիսկոպոսիպաշտօնին: Սրա օրերում վախճանւում է Սահակի որդի, Սիւնեաց տէր Սմբատը եւ թաղւում Տաթեւիեպիսկոպոսարանում: Այս Սմբատը թագ դնելով` իրենթագաւոր հռչակեց: Եւ նրա բարեպաշտ կինը` թագուհիՇահանդուխտը, իր որդիներ Վասակն ու Սեւադանբարեպաշտ ու աստուածասէր Սմբատ թագաւորի հոգուհամար սուրբ եկեղեցուն նուիրեցին վեց հազար դրամեւ Հաբանդ գաւառի Տեղ գիւղը, որը նոյն ինքըՇահանդուխտն էր շէնացրել խոպան վայրից: Եւ մեծամեծնզովքներով վճռագիր գրեցին, որն այսպիսին էր.

«Յանուն Աստծոյ ես` Սեւադայի դուստրՇահանդուխտս, կամեցայ [եկեղեցուն] Հաբանդ գաւառիՏեղ կոչուած գիւղը` իր բոլոր շրջակայ սահման[ներ]ով, լեռնով, դաշտով, միւս եկամուտներով, որ ինձ էրնուիրել իմ թագաւոր Սմբատը, եւ ես խոպան տեղից գիւղէի դարձրել, իմ երանելի թագաւորի վախճանից յետոյնրա հոգու համար Տաթեւի սուրբ կենտրոնական վանքինու սուրբ նշանին տուեցի Սիւնեաց եպիսկոպոս Յակոբիմիջոցով: Այսուհետեւ ես եւ իմ որդիներ Վասակն ուՍեւադան տիրող չենք, որովհետեւ Աստծոյ միջոցովսուրբ նշանիս ենք յանձնել: [Վանքի կրօնաւորները]պարտաւոր են ամէն տարի Վարդավառի քառասունքինպատարագել իմ թագաւորի հոգու համար ու ամէն օր«Երանի' ում թողութիւնե սաղմոսն ասել նոյնքառասունքին: Արդ` այս աթոռում յաջորդող սուրբհայրապետներ, պարտաւոր էք սա անխափան կատարել ուայդ գիւղն էլ հարկերից ազատ վայելել: Աստուածընդունելի անի: Արդ` եթէ մեր զաւակներից կա'մօտարներից, կա'մ աւագներից որեւէ մէկը ինչ-ինչպատճառներով մտածի այդ Տեղ գիւղը Տաթեւից խլել, կա'մ հակառակ կանգնել մեր հոգուն, կամ էլ չար թէարքունի ուրիշ որեւէ հարկ վրան դնել, այնպիսին իրունեցածը չվայելի ու բոլոր չարագործների մեղքերինպարտական լինի, Յուդայի ու Պիղատոսի հետ դատուի, Նեռի հետ անիծուի, անշէջ կրակի մէջ տանջուի եւ երեքհարիւր տասնութ հայրապետների կողմից նզովուածլինի: Իսկ եթէ մահմեդական մեծաւոր լինի ու ջանայյափշտակել, իր հաւատքից ու փեղամբարից մերժուածլինի, առաջին փեղամբարից, նրա բոլոր յաջորդներից ուգալիք վերջինից նալլաթի արժանանայ, երկինքը նրա[գլխին] կրակ մաղի, երկիրը նրա համար փուշ ու տատասկբուսեցնի եւ նրա ու իր որդիների, իրեն սիրողներիանուն[ներ]ը կորչեն ու ջնջուեն երկրից, նրայիշատակն էլ երբէք չերեւայ այլեւս:

Առաւել հաստատ լինելու համար այսվճռագիրը գրեցի իմ ձեռքով ես` Սմբատ թագաւորիորդի Վասակս, իմ մօր հրամանով: Աստուած շնորհաւորանի: Հայոց չորս հարիւր քառասունեօթ թուականին[գրուեց] եւ կնքուեց մեր մատանիովե:

«Սա իմ` Սիւնեաց տան [եպիսկոպոս] Յակոբիսպատուիրանն է Տաթեւի նախապատիւ աթոռին ուլուսաճեմ տաճարին, որի [միաբանութեան] վրայյոյս դրեց մեր երանելի թագաւորը, որ պարտաւոր էքանխափան կատարելու սահմանուած յիշատակը եւքառասունքը` Տեղ գիւղի [նուիրատւութեան] համար: Եւմենք այդ վկայելով` մեր ստորագրութեամբ անքակտելիկապերով կաշկանդեցինք սրան հակառակուողներին ուկնքեցինք մեր մատանիով` Աստծոյ կամքովե:

«Աստծոյ շնորհիւ եւ ես` Սիւնեացեպիսկոպոս Գրիգորս, հաստատեցի այս վճռագիրը` Տեղգիւղի մասին, որով սուրբ թագուհի Շահանդուխտի ու իրորդիների կողմից գիւղը տրուել էր սուրբ եկեղեցուն`իրենց խաղաղարար եւ վայելուչ Սմբատ թագաւորի[հոգու] համար, որ ոչ ոք չհամարձակուի խախտել այսսուրբ աթոռից: Ով հակառակուի, կախարդ Սիմոնի հետգիշամահ սատկի, Աստծուց ու բոլոր սրբերից նզովուածլինի: Սմբատի յիշատակը, որ սահմանուած է տօներին, անխափան պիտի կատարենե:

Այս Յակոբն էլ, սակաւ տարիներ ապրելով, մեռնում է: Կարծեմ սրան դաւաճանութեամբ սպանելեն ցուրացիները Ցուրի փոսի վերեւում, որտեղ էլգտնւում է գերեզմանը, որի վրայ բժշկութիւններ ենլինում: Յակոբին յաջորդում է Գրիգորը, որը ամէնինչով պայծառացած էր` թէ' ներքնապէս, թէ'արտաքնապէս, եւ բազմաթիւ երեւելի գործեր կատարեցհայրապետանոցում. քանդեց ու հիմնիվեր բնաջնջեցանիծաբնակ Ցուրայ քարը, Ձագիկ իշխանի որդի Փարաջիցհոգեբաժին նուէր վերցրեց Բոլորաքարը` իր ողջսահման[ներ]ով, բացի Նորիքի վանքի բաժնից, որը յետոյվերցրեց միւս տէր-Գրիգորը Խաղբակի որդի Դլէնից: Փարաջի վճռագիրն այսպիսին է.

«Յանուն Աստծոյ սա իմ` Ձագիկ իշխանի որդիՓարաջիս ձեռքով գրածն է: Կարդալով առաջիններիգրածը` Տաթեւի սուրբ եկեղեցիների եւ տէր-Գրիգորիվրայ վերստին հաստատեցինք Բոլորաքարը` իրսահմաններով, որն իմ սեփական կալուածքն էր. այնթէեւ առաջ նրանց վրայ հաստատուած սեփականութիւնէր, սակայն քիչ ժամանակով անջատուած էրեպիսկոպոսարանի խանգարման պատճառով: - Մենք նորիցհաստատեցինք` նոյն այգով, ծառ ու տունկով, հողով ուջրով, Տաթեւի այս սուրբ կենտրոնի, սուրբ նշանի ուսուրբ Առաքելոցի վրայ` Սիւնեաց տէր-Գրիգորեպիսկոպոսի միջոցով: Սա ես յանձնեցի իմ կամքով եւոչ թէ հարկադրանքով կամ մեծաւորների բռնութեամբկամ թէ չէ յարբած լինելով, այլ երկիւղ կրելովառաջին հայրապետներից, իշխաններից ու սոսկալինզովքներից` սրտիս սիրով տուեցի իմ հոգուփրկութեան համար: Եւ դուք, աստուածապահ տէրեր ուսուրբ եկեղեցականներ, մի' մոռանաք իմ անտէր ումեղաւոր հոգին, այլ յիշելու եւ աղօթքներիարժանացրէք այն: Իսկ եթէ որեւէ մէկը այսնուիրատւութեան խաթարման կամ խանգարման պատճառլինի ու մի հոգին ոտնահարի եւ չքաշուի առաջիններիու մեր նզովքներից, նզովուած լինի ԱմենասուրբԵրրորդութիւնից եւ ամօթալից դուրս գայ իրդատաստանից ու Յուդայի բաժինն ստանայ: Սրահաստատման համար վրան դրեցինք աստուածապսակթագաւոր Վասակի ու մեր սուրբ հայրապետ տէր-Գրիգորիմատանի[ներ]ըե:

Սրանից յետոյ տէր-Գրիգորը, քիչ ժամանակապրելով, վախճանւում է, եւ նրան յաջորդում էԱստծոյ բախտաւոր ու բազմերանելի այր, այն մարած տանեւ մեր ամբողջ Սիսական աշխարհի երկրորդ լուսաւորիչու երկրորդ նորոգիչ տէր-Յովհաննէսը, որը մեծաշխատանքով եւ երեւելի փառքով աթոռին մնաց աւելիքան յիսուն տարի: Նա արիւնակից ազգական էր հայոցկաթողիկոս տէր-Սարգսին, որի գործերի մասին իրտեղում կպատմեմ: Սակայն այժմ պարտք եմ համարում ետդառնալ, մի փոքր ցոյց տալ նաեւ իշխաններիհանգամանքները: