ՍՏԵՓԱՆՈՍ
ՕՐԲԵԼՅԱՆ
XIII
դարի
հայ
պատմագիրների
համաստեղության
փայլուն
դեմքերից
էր
Սյունյաց
հոգեւոր
թեմի
առաջնորդ
–
մետրոպոլիտ,
Օրբելյան
իշխանական
տան
ականավոր
ներկայացուցիչ
Ստեփանոս
եպիսկոպոսը:
Նրա
ծննդյան
թիվը
հայտնի
չէ,
մահացել
է
1305թ.:
Իր
մասին
նա
հաղորդում
է
հետեւյալը.
«Ես
Ստեփաննոս
…
ի
մօրէ
Սիսական
եւ
ի
հօրէ՝
Օրբէլեան.
…
Իսկ
հոգեւոր
ծննդեամբ
սուրբ
աւազանին
որդիացեալ
Տեառն
Հայրապետի՝
եպիսկոպոսի
Սիւնեաց:
Սնեալ
եւ
ուսեալ
առ
ոտս
աստուածարեալ
արանց,
կրթեալ
ի
հրահանգս
ընթերցման
եւ
երաժշտութեան
եղէ
փսաղտ
(սաղմոս
երգող
–
Լ.
Բ.
)
եւ
անագանոս
(ընթերցող
Լ.
Բ.
)
ի
գաւիթս
Տեառն,
կոչեցայ
ի
դպրութիւն
եւ
ի
սարկավագութիւն
տանն
Աստուծոյ.
Քահանայացայ
եւ
մանկական
տիօք
կարգեալ
կղերիկոս
ահարկու
եւ
աստուածընկալ
բեմին
անպատշաճ
ոգով
եւ
անարի
անձամբ,
վարժեցայ
ի
կրթարանի
աստուածեղէն
տառից՝
սակաւ
մի
առեալ
զճաշակ
ռետնի
(խոսել
–
Լ.
Բ.
)
քաղցրութեան
առի
հրաման
յաստուածազգեաց
եւ
յաշխարահալոյս
րաբունապետէն
Ներսիսէ.
եւ
տհաս
խակութեամբ
նստայ
յաթոռ
վարդապետական»
[1]:
Այնուհետեւ
ասում
է,
թե
հայրը՝
Տարսայիճ
Օրբելյանը
1280
թ.
Ժողով
է
հրավիրել
բազում
եպիսկոպոսների,
վարդապետների
եւ
վանականների
«աշխարհախումբ
հանդիսիւ
ի
գերափառ
ուխտին
նորուանից»
[2]
եւ
իրեն
ձեռնադրել
են
քահանա,
իսկ
հինգ
տարի
հետո՝
1285
թ.
Իրեն
ուղարկել
են
Կիլիկիա
Հակոբ
կաթողիկոսի
մոտ
եպիսկոպոս
ձեռնադրվելու
համար:
Սակայն,
երբ
նա
ժամանել
է
Կիլիկիա,
կաթողիկոսը
մահացած
է
եղել
եւ
նա
ստիպված
սպասել
է
նոր
կաթողիկոսի
ընտրությանը:
Այդ
ժամանակամիջոցի
կապակցությամբ
նա
գրում
է,
թե
«…
բազում
պատիւ
եւ
մեծամեծ
փառս
ընդունէր
(ինքը
–
Լ.
Բ.
)
ի
թագաւորէն
հայոց
որ
եւ
յոլով
թախանձանս
առնէր
նմա
մնալ
անդէն
եւ
նստել
յաթոռ
կաթողիկոսութեան
հայոց»
[3]:
Նա
հրաժարվել
է
այդ
մեծ
փառքից
եւ
Կոստանդինին
կաթողիկոս
ընտրելուց
հետո,
իրեն
ձեռնադրել
են
«Սյունյաց
մեծ
աթոռի»
մետրոպոլիտ
[4]:
Այնուհետեւ
մանրամասն
նկարագրում
է
ձեռնադրման
արարողությունը:
Վերադառնալուց
հետո,
երբ
տեսնում
է,
որ
Տաթեւի
երկու
եպիսկոպոսներ՝
Հայրապետը
եւ
Հովհաննեսը,
գնացել
են
«այլազգիների»
մոտ
եւ
«բազում
ոճիրս
սերմանեցին
եւ
յոլով
վիշտս
հասունցին
եկեղեցւոյ»
[5],
ստիպված
անձամբ
ներկայացնում
է
Արղուն
իլխանին,
ցույց
է
տալիս
կաթողիկոսի
նամակը
(թերեւս
իրեն
մետրոպոլիտ
նշանակելու
մասին
–
Լ.
Բ.
)
եւ
ծանոթացնում
ստեղծված
իրադրության
հետ:
Վերջինս
մեծ
պատվով
ընդունել
է
նրան,
հաճույքով
լսել
ու
հատուկ
հրամանագրով
(յառլեխ)
հաստատել
Ստեփանոսի
«…զամենայն
եկեղեցիս
եւ
զաշխարհն
եւ
զեպիսկոպոսունսն»
[6],
եւ
արքունիքից
մի
մարդ
ու
արտոնագիր
(փայիզա)
է
տվել
եւ
ուղարկել
Սյունիք:
Այս
կապակցությամբ
ՀԱ
գլխում
ասում
է.
Արղունը
իրեն
շատ
հարգեց
եւ
սիրեց,
վերստին
հաստատեց
«…ի
մեզ
զբովանդակն
կրկին
իշխանութեամբ
հոգեւոր
եւ
մարմնաւոր»
[7]:
Այնուհետեւ
գրում
է,
թե
Արղունը
հրամայել
է
իրեն
մնալ
եւ
օրհնել
Հռոմի
պապի
ուղարկած
եկեղեցին
[8]
(հավանաբար
շարժական
վրան-եկեղեցին
):
Հավանական
է,
որ
Օրբելյանն
իբրեւ
Սյունյաց
մետրոպոլիտ՝
օժտված
է
եղել
հոգեւոր
եւ
աշխարհիկ
իշխանությամբ,
այլ
խոսքով՝
պարոնտերի
դերում
է
հանդես
եկել:
Նա
բարյացակամությամբ
է
խոսում
մոնղոլ
տիրակալներից
ոմանց
մասին:
Եղել
է
Քեյղաթու
իլխանի
մոտ
(«…ի
նմանէ
ընկալաք
պատիւ
որպէս
յեղբօրէն»)
եւ
«վերստին
հաստատութեամբ»
հրաման
է
վերցրել
[9]:
Այցելել
է
նաեւ
«հզօր
եւ
բարձր
բազուկ»
ունեցող
[10]
Ղազան
իլխանին.
«…
բարձրագոյն
ի
նմանէ
ընկալաք
փառս
քան
յայլոցն»
[11]:
Եկեղեցիներին
արված
իր
նվիրատվությունների,
գյուղերի
գնման
փաստաթղթերի,
դավանաբանական
թղթերի
կապակցությամբ
առաջին
դեմքով
է
գրում՝
հաստատեցի,
գնեցի,
գրեցի
եւ
այլն:
Ստեփանոսը
կենսագիրն
է
նաեւ
իր
մեծ
տոհմի՝
Օրբելյանների:
Ստեփանոս
պատմագրի
նպատակը
նույնն
է
եղել,
ինչ
բոլոր
տոհմիկ
հեղինակները.
«…ընձեռել
գրով
ըստ
իմում
կարի
զպայազատութիւն
նախարարութեան
եւ
զմեծ
նահապետութիւն
բարձր
իշխանութեանս
Սիւնեաց
եւ
զնախագահութիւն
վսեմական
եւ
աստուածամեծար
աթոռոյ
Հայրապետութեանս
այսմ.
եւ
այս
ո՛չ
վայրապար.
այլ
հոգոյն
ազդմամբ,
զի
ի
նուազեալ
աւուրս
եւ
ի
վերջին
ժամանակս
տեսաք
ամենայնիւ
բարձեալ
եւ
ջնջեալ
զյիշատակ
այսմ
գեղեցիկ
եւ
մեծափառ
աթոռոյ
տէրութեանց.
մարմնականն
բնաւին
սպառեալ
եւ
ի
մոռացօնս
անկեալ.
եւ
հոգեւորն
ոչ
ընդհատ
քան
զնա
մերձ
ի
սպառումն:
Յոլով
երկօք
որոնեալ,
-
ցավով
շարունակում
է
իր
Հայրենիքին՝
Սյունիքին
անհուն
սիրով
նվիրված
պատմագիրը,
-
ոչ
գտաք
յառաջնոցն
զյիշատակ
սոցա
ընդ
գրով
արկեալ,
եւ
զկնի
եկելոցս
թողեալ
արձան
գովելի:
Թէ
ոչ
էին
գրեալ,
եւ
կամ
թէ
ի
բազում
աւերմանց
եւ
հինահարութեանց
կորուսեալ
էր՝
ոչ
գիտեմ:
Յաղագս
որոյ
եւ
մեք
ոչ
կամեցանք
անփոյթ
առնել
եւ
ընդ
անգիտութեան
խաւարու
թողուլ
եւ
կոուսանել
զորպիսութիւն
այսց
իշխանութեանցս,
եւ
զանազան
զրոյցս
պիռանիս
եւ
գովելիս
հոգեւոր
եւ
մարմնական
գործոց
իշխանաց
եւ
հայրապետաց.
եւ
այս
երկու
պատճառաւ.
մի՝
զի
մի՛
կորիցէ
առաջնոցն
գովելի
գործ
քաջութեանցն:
Եւ
մի՝
զի
մի՛
բնաւին
ջնջեսցի,
եւ
յանգիտութիւն
անկցի
յղկնի
եկելոցս
յիշատակ
առաջնոցն,
եւ
ժառանգութիւն
եկեղեցեացս…:
…ուղղեսցուք
զընթացս
բանիս
ի
վերայ
անյայտ
շաւղաց
անկոխ
ռահիս՝
սկիզբն
առնելով
համառօտիւք
հին
եւ
նոր
զրուցաց
յոգնատեղեակ
վիպարութեանս
որում
աւարտն
եւ
նաւահանգիստն
յանձն
է
քաջ
եւ
անմոլոր
նաւապետին»
[12]:
Իր
այդ
բարի
նպատակը
իրականացնելու
համար
նա
շրջագայել
է
հեռավոր
եւ
մոտիկ
վայրերը,
եղել
է
վանքերում,
փնտրել
է
Սյունիքին
վերաբերող
զրույցներ
կամ
տեղեկություններ,
սակայն
ոչինչ
չի
գտել,
որից
հետո
կարդացել
է
հայ
պատմագիրների
(Ագաթանգեղո,
Խորենացի,
Եղիշե,
Փարպեցի,
Զենոբ
Գլակ,
Ղեւոնդ,
Ուխտանես,
Կաղանկատվացի,
Դրասխանակերտցի,
Մխիթար
Անեցի
)
երկերը,
որոշ
աղբյուրներ
էլ
օգագործել
է,
սակայն
հեղինակներին
չի
նշել,
օրինակ
Փավստոս
Բուզանդին,
Կորյունին
եւ
ուրիշներին:
Որոշ
նյութ
վերցրել
Սյունյաց
տեր
Բաբիկի
մասին
Պետրես
Սյունեցու
(VI-
VII
դ.
)
գրած
ճառից
(որը
չի
պահպանվել)
եւ
հայոց
թագավորները
եւ
Սյունյաց
եպիսկոպոսների
հին
նամակներից,
մեծապես
օգտագործել
է
նաեւ
եկեղեցիների
վիմական
արձանագրությունները,
գրքերի
հիշատակարանները
[13]:
Գրքի
ԻԶ
գլխի
վերջում,
ուր
պատմում
է
հայոց
միաբանության,
Աբրահամ
կաթողիկոսի,
Դվինի
ժողովի,
վրացիների
բաժանման
մասին,
գրում
է.
«…ո՛վ
ընթերցասէր
զայս
փոքր
ի
շատէ
համառօտիւք
ցուցի
քեզ
զբաւականն
միայն.
եւ
թէ
զլիովն
եւ
զերկայնն
կամիս
լսել՝
ընթերցիր
զՈւխտանէսն
եւ
զԱղվանից
պատմութիւնն
եւ
ի
զիրս
թղթոցն
տեղեկացիր…
…Ես
յետ
բազում
ընթերցման
տեսայ
այլ
եւ
այլ
զգրեալսն,
եւ
բազում
ջանիւ
գտայ
զստոյգն
եւ
կարգեցի
զստոյգն
եւ
կարգեցի
աստ.
Վասն
այն
ոչ
զնկարագիր
նոցին
բանիցն
եդի,
այլ
զբնութիւն
բանին
ամբողջ
ունելով.
եւ
զկարգն
ուղիղ
շարայարեցի
աստէն.
եւ
դու
ամենայն
ողջմտութեամբ
ընկա՛լ
եւ
մի՛
ինչ
երկբայիր
[14]:
Խոսելով
վրաց
Օրբելիների
մասին,
նշում
է,
որ
«…
զայս
ծանեաք
ընդ
աղօտ
ինչ
ի
Վրաց
պատմութենէն,
բայց
վասն
նախանձուն
Գէորգի
Թագաւորին
որ
ազգաւ
ջնջեաց
զնոսա
ի
Վրաց
աշխարհէն,
ջնջեցին
զանունս
նոցա
ի
պատմուԹենէն
իւրեանց
եւ
յամենայն
գրեանցն
եւ
յեկեղեցեացն:
Վասն
որոյ
եւ
մեք
քննեալ
եւ
տեղեկացեալ
ձանեաք
զսական
ի
բազմաց
ի
դիտող
արանց
եւ
ի
մնացեալ
յիշատակարանաց
ուրեք
ուրեք,
եւս
եւ
յաւանդութեանց
նախնեացն
իւրեանց
զոր
ծանուցին
հարք
որդւոց
մինչեւ
ցմեզ։ ...
բայց
զոր
գտաք
ի
հայալեզու
գիրս
սակաւ
ինչ
յիշատակ՝
դիցուք,
եւս
եւ
զվախճան
կատարածի
նոցա
զոր
հաւաստեաւ
ծանոյց
մեզ
գեղեցիկ
պատմութիւնն
Մխիթարայ
Անեցւոյ»
[15]
։
Սակայն
Մխիթարի
«Պատմությունիցս»
պահպանվել
է
մի
փոքր
մասը
միայն,
ուր
Օրբելիների
մասին
ոչինչ
չկա։
Մի
այլ
կապակցությամբ
էլ
գրում
է.
«Եւ
զայս
թէպէտ
վրացի
լեզուաւ
գրէին,
սակայն
մեք
յեղափոխեալ
ի
հայ
բան
յարմարեցաք»
[16]:
Վիմական
արձանագրություներն
օգտագործելով
որպես
վավերական
նյութ,
պատմագիրը
միաժամանակ
հետապնդել
է
մի
այլ
նպատակ՝
պահպանել
ու
դարերին
հանձնել
նվիրատուների
հիշատակը:
Մաքենացոց
եկեղեցու
մի
արձանագրության
կապակցությամբ
գրում
է.
«...
վասն
հնութեանն
եւ
խախտելոյ
քարանցն
ոչ
կարացաք
զբովանդակն
իմանալ.
այլ
բազում
բանք
եւ
տուրք
իշխանացն
պակասին.
զայս
փոքր
ի
շատէ
եդաք
զի
մի
բնաւին
ջնջեալ
կորիցէ
յիշատակ
նոցա»
[17]
։
Մեծ
չափերով
օգտվել
է
թղթերից,
կաթողիկոսական
շրջաբերականներից,
հրովարտակներից,
կալվածագրերից։
Պատմագրի
գրավոր
աղբյուրները
պատմական
վավերագրեր
են,
որոնցով
եւ
նրա
«Պատմությունը»,
առանձին
արժեք
է
ստանում
նաեւ
հին
մասի
մեջ,
որին
նա
ժամանակակից
չէ։
Նման
մոտեցումը
Օրբելյանին
մի,
քանի
գլխով
բարձրացրել
է
իր
նախորդ
եւ
հետնորդ
պատմագիրներից:
«Աստ
եւ
անդ
գտեալ
զթիւ
աւուրց
եւ
զթուական
ժամանակաց,
—գրում
է
Ստեփանոսը,
—
իշխանաց
եւ
եպիսկոպոսաց,
եւ
իւրաքանչիւր
գործոց
եւ
բանից,
շինութեանց
եւ
աւերմանց,
նաեւ
կարգի
եւ
սահմանի
եւ
պատուոյ
սուրբ
աթոռոյս
եւ
առատատուր
պարգեւաց
ի
սուրբ
եկեղեցիս
զոր
ժողովեալ
սեւադեղով՝
եդաք
ի
մի
պարութաիկս
սակաւ
ինչ
տեղեկութիւն
զոր
հնար
էր
ի
մէնջ
եւ
կար»
[18]
։
Հիշատակարանում
էլ
գրում
է.
«...
թողաք
զսա
արձան
անջնջելի
եւ
յիշատակ
գովելի
յապա
ժամանակաց
ի
հաստատութիւն
սուրբ
եւ
երկնահանգէտ
աթոռոյս
Սիւնեաց»
[19]
։
Ստեփանոսի
«Պատմության»
մեջ
բավական
տեղ
են
գտել
ժողովըրդական
զրույցները
վանքերի
ծագման
ու
ճգնավորների
մասին,
հրաշապատումներ
ու
առասպելական
ավանդություններ:
«էր
ինչ
եւ
որ
յաւանդութեանց
ստուգագէտ
արանց,
—
գրում
է
նա,
—
որում
վկայէին
իրքն
եւ
տեղիքն,
զհետ
մտեալ
ամենայն
ճշդիւ
ստուգութեան,
ի
բաց
ձգեալ
եւ
զունայնախոյզ
զրաբանութիւնն
ղի
մի
տաղտկասցին
լսողք»
[20]
։
Պատմագիրը
համոզված
է,
որ
դրանք
պատմություն
չեն,
այլ
բերում
է
միայն,
որպեսզի
Սյունիքի
մասին,
որքան
կարելի
է,
շատ
ծանոթություններ
տա։
Նշելով,
որ
Գողթան
գավառի
իշխանները
Սիսական
ցեղից
են,
անմիջապես
ասում
է.
«...
որպես
ցուցանէ
քեզ
Մովսէս
Խորենացի»
[21]
։
Քրմերի
դեմ
Տրդատի
մղած
պատերազմի
կապակցությամբ
գրում
է
«...
զոր
պատմէ
թուղթն
Զենոբայ»
[22]
։
Գողթան
գավառը
Լուսավորչի
կողմից
Սյունյաց
եպիսկոպոսությանը
հանձնելու
առիթով
նշում
է,
թե
«...
որում
վկայ
առաջին
կաթողիկոսացն
շրջաբերական
թուղթք
եւ
հին
գաւազան
գաւառացն
որ
վասն
հարկաց
եկեղեցւոյն…»
[23]
։
Անդոկի
որդու՝
Բաբիկի
մասին
պատմելիս
նշում
է,
որ
«Եւ
դարձեալ,
որպէս
վերագոյնն
ասացաք,
յերանելւոյն
Պետրոսի՝
Սիւնեաց
եպիսկոպոսի,
ի
ներբողմանէն
առաք,
զոր
արարն
ի
վեհն
Բաբիկ»
[24]
։
Վրացիների
բաժանման
մասին
ասում
է
նյութը
«...
հաւաքեցաք
ի
հին
նամակաց
եւ
յՈւխտանէսի
գրոց»
[25]
։
Նման
հղումները
բավական
շատ
են
եւ
դա
ցույց
է
տալիս
մի
կողմից՝
պատմագրի
բարեխղճությունը,
մյուս
կողմից՝
պատմագրի
աշխատանքի
մեթոդը
եւ
հաղորդած
նյութի
վավերականությունը:
Վայոց
ձորի
վկայաբանի
մասին
գրելիս
նշում
է,
որ
«...
զայս
ամենայն
ծանեաք
յիւրոց
արձանագրութեանցն,
եւ
այլն՝
էր
որ
ի
գրոց,
եւ
էր
որ
ի
տեղեացն
եւ
ի
վկայիցն
եւ
յանուանցն
եւ
ի
հաւաստի
աւանդութեանց
հնոցն
ծանեաք,
եւ
տեղեկացեալ
ամենայնի
ստուգիւ՝
աւանդեցաք
ձեզ»
[26]:
Ավանդությունների
եւ
ավանդական
բանահյուսության
գրառումը,
նույնպես,
հանդիսանում
է
տաղանդավոր
պատմագրի
երկի
արժանիքներից
մեկը:
Նա
նպատակ
է
ունեցել
դրանցով
հետնորդներին
ծանոթացնել
իր
ապրած
օրերում
ժողովրդի
մեջ
տիրող
բարքերն
ու
մտայնությունը,
ազգային
կյանքը
եւ
այլն։
Օրբելյանը
բացատրում
է,
թե
ինչու
մինչեւ
Սյունիքում
քրիստոնեությունը
պետական
կրոն
դառնալու
ժամանակաշրջանի
մասին
գրեթե
նյութ
չունի
գրելու
եւ
որն
է
դրա
պատճառը:
«Զի
ցայս
վայր,
—
գրում
է
նա,
—
իբր
զժահահոտ
մեռելոյ
ուրուք
ճառեցաք
զբանս
որք
ի
հեթանոսական
մոլորութեանցն
էին
յափշտակեալք,
միայն
մարմնոյ
եւ
եղծական
փառաց
հաղորդեալք,
զուրկ
եւ
ունայն
ի
ճշմարիտ
գեղեցկութեանցն
եւ
յանկողոպտելի
փառացն»
[27]
։
Դրա
համար
էլ
ինքը
Սյունիքի
նահապետների
եւ
իշխանների
անունների
եւ
ծնունդների
մասին,
նրանց
հաջորդականության
եւ
Հարազատության
մասին
ոչինչ
չունի
ասելու,
քանի
որ
նախորդ
պատմագիրներին
էլ
անհայտ
էին
իրողությունները։
Եվ
ինքը
չնայած
բազում
անգամ
է
ջանացել,
գտել
է
այնքան
նյութ,
ինչքան
որ
գրքում
գրել:
Դիմելով
ընթերցողներին,
նա
ասում
է.
«Եւ
թէ
է°ր
աղագաւ.
ասացից
զպատճառն,
զի
եւ
դու
մի
պահանջեսցես
յինէն
կարգս
եւ
շարս
իշխանաց
եւ
թիւս
շարեալ
ժամանակաց...
գրեալ
ուրոյն
առանձին
զզրոյցք
եւ
զորպիսութիւն
այսմ
աշխարհի
եւ
տէրանց,
որպէս
զայլոցդ
տեսաք՝
զՄամիկոնեանն
եւ
զՏարօնոյն,
զԲագրատունեացն,
զՎասպուրականացն...,
զՎրացն,
զԱղվանիցն»
[28]
։
Այնուհետեւ
նշում
է,
որ
նախորդ
պատմագիրները
Սյունիքի
իշխանների
նշանավոր
գործերի
մասին
են
գրել
միայն,
իսկ
աննշան
ու
անհայտ
գործերի
մասին
չեն
գրել
«որպէս
օտարի
ուրուք»
[29],
մի
տեսակ
դժգոհ
եզրակացնում
է
պատմագիրը:
Տալով
իր
ձեռնարկած
գործի
շարժառիթները,
հայրենասեր
եւ
առաջին
հերթին
տոհմասեր
պատմագիրը,
ընթերցողին
հասկացնել
է
տալիս,
թէ՝
եթե
նշված
տոհմերի
եւ
վրացիների
ու
աղվանների
պատմությունները
գրվել
են,
բա
ինչպե՞ս
կարելի
է
այնպիսի
նշանավոր
տոհմի
մասին,
ինչպիսին
Օրբելյաններինն
է
եւ
այնպիսի
մեծ
մետրոպոլիտության
մասին,
ինչպիսին
Սյունյացն
է,
որի
աթոռին
նստած
է
ինքը,
պատմությունը
չգրվի
ու
չթողնվի
իբրեւ
«գովելի
արձան
գալիք
սերունդներին:
Նախորդ
պատմագիրներից
եւ
ոչ
մեկը,
անգամ
Մովսես
Խորենացին,
աստվածաշնչյան
նախնական
պատմվածքները
սնոտիապաշտում
վեպ
չեն
համարել,
հավատացել
են
նրանց,
նրանց
վրա
կառուցել
իրենց
հուշարձան-պատմական
երկերը։
Այդպես
չի
վարվել
Ստեփանոս
պատմագիրը։
Նյութ
չունենալու
պատճառով,
նա
չի
տվել
Սյունյաց
իշխանական
տան
ծննդաբանությունը,
դրա
համար,
ինչպես
ճիշտ
նկատում
է
Մ.
Աբեղյանը,
նա
ստիպված
պիտի
լիներ
շատ
բան
հերյուրել
[30]
։
Պատմության
նկատմամբ
սա
արդեն
միանգամայն
նոր
մոտեցում
է,
որը
եւ
կազմում
է
Օրբելյանի
պատմական
երկի
կարեւոր
առանձնահատկություններից
մեկը։
Օրբելյանը
Սիսական
նահանգի
բուն
պատմությունն
սկսելուց
առաջ
տվել
է
հատուկ
գլուխ՝
նվիրված
նրա
աշխարհագրությանր.
«Ցուցմունք
սահմանաց
աշխարհիս
Սիւնեաց.
եւ
թէ
զինչ
ունի
պարարտութիւն
ի
պէտս
մարդկան.
եւ
որքանութիւն
գաւառաց
եւ
անառիկ
բերդից»
[31]
։
Իր
պակասություններով
հանդերձ,
սա
է
նոր
երեւույթ
է
մեր
միջնադարյան
պատմագրության
մեջ։
Պատմագիրը
պատմագիրը
պատմությունը
կապել
է
որոշակի
տարածքի
հետ,
օբյեկտիվորեն
հաստատելով
այն
միտքը,
թե
տարածքից
դուրս
չկա
պատմության։
Ի
դեպ
նկատենք
որ
Ստեփանոս
Օրբելյանը
Մովսես
Խորենացուց
հետո
հայ
առաջին
պատմագիրն
է,
որ
փորձել
է
պատմության
շարադրանքը
տալ
հավաստի
եւ
վավերական
աղբյուրների
հիման
վրա,
սեփական
քննական
մոտեցմամբ
հանդերձ:
«Պատմություն
նահանգին
Սիսական»
երկը
իր
բնույթով
բացառիկ
նշանակություն
ունի։
Այն
Հայաստանի
ամենամեծ
նահանգներից
մեկի՝
Սյունյաց
աշխարհի
եւ
նրանում
իշխած
երկու
նշանավոր
իշխանական
տոհմերի՝
Սիսակյանների
եւ
Օրբելյանների
կենսագրությունն
է։
Նրանում
տրված
Սյունիքի
տեղագրությունը,
Սյունյաց
նախարարության
առաջացումը,
նրա
խաղացած
դերը
Արշակունիների
տիրապետության
եւ
մարզպանության
ժամանակաշրջաններում,
քրիստոնեության
տարածումը
Սյունիքում,
եւ
համառոտագրելով
պատմությունը
հասցված
է
մինչեւ
IX
դարը։
Այնուհետեւ
փաստական
հարուստ
նյութերի
հիման
վրա
հանգամանորեն
շարադրված
է
IX
դարից
սկսած
Սյունյաց
իշխանների
եւ
Տաթեւի
առաջնորդների
ծավալած
քաղաքական,
տնտեսական,
շինարարական
եւ
մշակութային
գործունեության
եւ
Սյունյաց
եւ
Բաղաց
թագավորության
պատմությունը։
Զգալի
տեղ
է
տրված
Սյունյաց
եպիսկոպոսների
եւ
հայոց
ու
աղվանից
կաթողիկոսների,
Սյունյաց
իշխանների
ու
թագավորների
եւ
հայ
եւ
օտար
իշխանների
ու
թագավորների
փոխհարաբերությունների
պատմությանը։
Շատ
ավելի
հանգամանորեն
է
տրված
Օրբելյաններին
վերաբերող
բաժինը,
որ
կրում
է
«Վասն
մեծի
նախարարութեանն
ՕրբԷլեանց
եթէ
ուստի
էին
եւ
որպէս,
եւ
վասն
գալոյ
նոցա
յաշխարհս
յայս.
եւ
վասն
բազում
բանից
եւ
գործոց
զրոյցք
յոլովք»
խորագիրը
(368-433
էջերը)։
Այստեղ
տրված
է
ճենաց
ծագում
ունեցող
մի
իշխանական
տոհմի
վրացիացման,
հետագայում
հայացման
ավանդական
պատմությունը'
Սյունյաց
Օրբելյանների
պատմությունը,
նրանց
խաղացած
դերը
Զաքարյանների
ֆեոդալական
իշխանության
մեջ
եւ
մոնղոլական
տիրապետության
ժամանակաշրջանում։
Մեծարժեք
այդ
երկասիրությունը
ավարտվում
է
XIII
դարի
վերջին
(1297
թ.
)
տեղի
ունեցած
դեպքերի
նկարագրությամբ։
Ընդհանրապես
պետք
է
նկատենք,
որ
ամբողջ
երկը,
բաղկացած
է
73
գլխից,
իր
մեջ
պարունակում
է
չափազանց
արժեքավոր
տեղեկություններ
Սյունիքի
ներքին
կյանքի,
ֆեոդալական
հիերարխիայի,
ագրարային
հարաբերությունների,
հողատիրության
ձեւերի,
սոցիալ-տնտեսական
նորմերի,
սոցիալ-դասակարգային
պայքարի,
դավանաբանական
վեճերի,
օտար
տիրապետությունների
կառավարման
համակարգերի,
վարած
քաղաքականության,
տեղական
եւ
քոչվոր
ազնվականության
միջֆեոդալական
հակամարտությունների,
եկեղեցաշինության
եւ
վանքապատկան
խոշոր
կալվածատիրության
ուռճացման,
անգամ
մոնղոլ
տիրակալների
ժամանակագրության,
մոնղոլների
մարդաբանական
նկարագրության
նրանց
սովորությունների
եւ
շատ
ու
շատ
կարեւոր
հարցերի
մասին։
Երկի
վերջում
էլ
տրված
է
մի
ընդարձակ
ցուցակ
Uյունիքի
12
գավառների՝
իրեց
բազմաթիվ
գյուղերով
եւ
եկեղեցական
հարկի
քանակով։
Օրբելյանի
«Պատմության»
մեջ
պահպանված
ժամանակագրական
տվյալներն
իրոք
կարեւոր
աղբյուր
են
ոչ
միայն
Սյունիքի,
այլեւ
բովանդակ
Հայաստանի
պատմական
ժամանակագրական
վիճելի
մի
շարք
հարցերի
լուսաբանման
ու
ճշտման
համար
[32]:
*
*
*
Ստեփանոս
պատմագիրրը
ձգտել
է
ընթերցողներին
ցույց
տալ,
որ
Օրբելյանները
հաջորդել
են
անվանի
ու
արժանավոր
նախարարական-
թագավորական
տոհմի,
որ
Սյունիքին
միշտ
էլ
տիրել
են
հայրենասեր,
քաջ
ու
խիզախ
մարդիկ:
«Արդ՝
սկսեալ
նահապետութիւնս
այս
ի
նախնւոյն
Սիսակայ
երեւելի
հարազատութեամբ
պայազատեն
զտէրութիւնն
որդիք
ի
հարց
երկայն
եւ
բազում
ժամանակօք։
Բազում
եւ
մեծամեծ
քաջութիւնս
ցուցեալ
ի
պատերազմունս
թագաւորացն
Հայոց.
եւ
բազում
եւ
մեծամեծ
պարգեւօք
եւ
գահիւք
պատուեցան
ի
թագաւորացն
Պարսից
եւ
Հայոց
նաեւ
Յունաց
իսկ։
Եւ
այնքան
անուանիք
եղեն,
մինչ
հրամայեցաւ
նոցա
գահոյս
ունել
արծաթի,
եւ
վարսակալ
ածել
մարգարտեայ
եւ
մատանի
ունել
վարազագիր:
Նաեւ
կօշիկ
կարմիր
եւ
մական
ոսկի՝
ունելով
ի
վերայ
գրեալ
զանուն
եւ
զպատիւ
ցեղին»
[33]:
Ասում
է
այսպես
շարունակվեց
մինչեւ
Վաղարշակը,
որին
իր
եղբայրը՝
պարսից
Արշակ
արքան
թագավորեցրել
էր
հայոց
վրա
եւ
սկիզբ
դրել
Արշակունյաց
թագավորական
հարստությանը
Հայաստանում։
Ապա
քաղագրում
է
Խորենացու
«Պատմության»
տվյալները
Վաղարշակ
թագավորի
պետական
միջոցառումների
մասին՝
դարձյալ
ուռճացնելով
Սիսակյաններին
վերաբերող
տեղեկությունները
[34]:
Անհրաժեշտ
էր
ընթերցողներին
ցույց
տալ,
որ
Սյունյաց
եպիսկոպոսությունը
ոչ
այլ
ոք
է
հիմնադրել,
եթե
ոչ
Գրիգոր
Լուսավորիչը։
Նրա
պատմածով,
երբ
Գրիգորը
Հայոց
արեւելյան
կողմանքից
վերադառնալիս
է
եղել,
Սյունյաց
մեծ
նախարարը
ընդառաջ
է
գնացել
նրան,
բերել
իր
տունը
եւ
մեծամեծ
պատիվներ
տվել։
Գրիգորը
շրջելով
գավառները,
բոլորին
հաստատում
է
հավատի
մեջ,
հարմար
տեղերում
եկեղեցիներ
է
շինել
տալիս։
Սյունյաց
տերը
խնդրում
է
Գրիգորից
հոգեւոր
առաջնորդ
տալ
իրենց,
վերջինս
կատարում
է
այդ
խնդրանքը,
վերադառնում
է
Վաղարշապատ,
իր
մերձավոր
աշակերտներից
Գրիգորիս
անունով
մեկին
ձեռնադրում
է
ու
«վիճակեցուցանել
յեպիսկոպոսութիւն
աշխարհիս
Սիւնեաց»։
Ապա
հպարտությամբ
ընդգծում
է.
«Աստանօր
եղեւ
սկիզբն
եպիսկոպոսութեանս
Սիւնեաց»
[35]
։
Ի
դեպ
նշենք,
որ
Ստեփանոսը
հաստատում
է
Կորյունի
վկայությունն
այն
մասին,
որ
չնայած
քրիստոնեությունը
պետական
կրոն
էր
դարձել,
սակայն
գավառներում
«...
դեռ
եւս
կային
կռոցն
եւ
մեհենիցն
բազմութիւնք»
[36]:
Սյունյաց
իշխանը
Գրիգոր
Լուսավորչի
ուղեկցողներից
մեկն
է
եղել
ձեռնադրվելու
համար
Կեսարիա
գնալիս։
Նա
իր
գնդով
Տրդատի
եւ
մյուսների
հետ
Եփրատ
գետում
մկրտվել
է
Լուսավորչի
կողմից
եւ
Տըրդատին
ուղեկցել
է
Հոոմ
Կոստանդիանոս
կայսրի
հետ
հանդիպելու
[37]
։
Սյունյաց
իշխանը՝
Տրդատի
կողմից
հաստատված
ութ
գահագլուխ
իշխաններից
յոթերորդն
է
եղել
[38]
։
Այդօրինակ
բարձր
գահ
է
ունեցել
նաեւ
Սյունյաց
եպիսկոպոսությունը
[39]
։
Ներսեսին
էլ
Կեսարիա
ուղեկցել
են
նախարարների
եւ
եպիսկոպոսների
պատվիրակությունները,
առաջիններին
գլխավորել
է
Սյունյաց
Անդոկ
նախարարը,
երկրորդներին՝
Սյունյաց
Գրիգորիոս
եպիսկոպոսը
[40]
։
Պատմագիրը
գոհունակությամբ
ընդգծում
է,
որ
վերադառնալուց
հետո
Ներսեսը
Սյունյաց
եպիսկոպոսին
ամենամեծ
պատվին
է
արժանացնում՝
Սյունիքի
մետրոպոլիտությունը
դարձնում
է
պատրիարքին
նախաթոռ,
որ
հունարեն
կոչվում
է
«պրոտոֆրաւնտէս
Հայոց
մեծաց»
[41]:
*
*
*
Ստեփանոս
Օրբելյանը
մեծ
հայրենասեր
է
եւ
այդ
զգացմունքը
կարմիր
թելի
նման
անցնում
նրա
անզուգական
երկով
մեկ:
Սյունյաց
մեծ
իշխան
Անդոկի,
Շապուհի
դեմ
ըմբոստանալու
պատճառը
տալու
համար
նա
օգտվել
է
ոչ
թե
Փավստոս
Բուզանդից,
ըստ
որի
ծնողական
վրեժն
է
շարժառիթ
հանդիսացել,
այլ
Կաղանկատվացուց,
որի
մոտ
պատճառը
տոհմային
արժանահավատությունն
է:
Շապուհին
ներկայացրած
հայ
նախարարների
գրքում,
Սյունյաց
նախարարական
տոհմը
14-րդն
է
եղել,
ըստ
այդ
հերթականության
նախարարները
նստել
են
արքայական
սեղանի
շուրջը,
իսկ
բոլորը
17-ն
են
եղել։
Անդոկը
վիրավորվել
է,
ոչինչ
չի
ճաշակել
եւ
զգացնել
է
տվել
իր
դժգոհությունը,
բայց
թագավորը
դրան
ուշադրություն
չի
դարձրել
[42]:
Անդոկը
«դավաճանել»
է
արքային,
նրա
հետ
չի
գնացել
խազիրների
դեմ
կռվի,
իր
1700
մարդկանցով
կողոպտել
է
Տիզբոնում
թագավորական
եւ
մեծամեծների
տները
ու
հսկայական
հարստությամբ
վերադարձել
է
Սյունիք,
ամրացել
Բաղաբերդում,
իսկ
Սյունիքի
բնակչու-թյանն
էլ
հրամայել
էր
փախչել
ու
իրենց
տներն
ու
պաշարեղենը
այրել։
Շապուհը
վերադարձել
է
պատերազմից,
որոշել
դաժան
հաշվեհարդար
տեսնել
Սյունիքի
հետ,
սակայն
նահանգի
ամայացած
վիճակը
տեսնելով,
գազազել
է,
պարսից
զորքը
պաշարել
է
Բաղաբերդը,
բայց
գրավել
չի
կարողացել,
Անդոկը
մեծ
հարստությամբ
անցել
է
Բյուզանդիա։
Պատմագիրը
նկատում
է
որ
ոչ
ոք
չէր
համարձակվում
Սյունիքի
անունը
տալ,
քսանհինգ
տարի
երկրամասը
մնացել
էր
անմարդաբնակ
ու
անմշակ
[43]:
Անդոկի
եւ
նրա
որդու
Բաբիկի
մասին
շարադրանքը
ամբողջությամբ,
գրեթե
բառացի
վերցրել
է
Կաղանկատվացուց
[44],
դուրս
թողնելով
միայն
«Իսկ
Անդոկը
չարիք
նյութեց
իր
եւ
իր
երկրի
համար»
[45]
գրածը։
Օրբելյանի
համար
տոհմային
արժանապատվության
ոտնահարման
վրեժ
լուծելը
չարիք
չէր՝
անկախ
նրա
ծանր
հետեւանքներից:
Անդոկը
քաջ
գիտեր,
թե
իր
հետ
Շապուհին
ինչպիսի
դաժան
հաշվեհարդար
պիտի
տեսներ
եւ
այնուամենայնիվ
անպատվությունը
չի
հանդուրժում։
Չէ՞
որ
Վաղարշակն
(Տրդատ
Ա)
էր
հրամայել
«Սիսականացն
հրամանատար
լինել
ի
վերայ
ամենայն
արքունի
զորացն
եւ
երկրորդ
թագաւորութեան
իւրոյ»։
Ըստ
Ստեփանոսի,
Սյունիքի
համար
դա
չարիք
չէր,
որովհետեւ
Անդոկը
ոչ
միայն
իր,
այլեւ
Սյունիքի
համար
է
վրեժ
լուծել։
Քսանհինգ
տարի
շարունակ
Շապուհի
դռանը
դրված
է
եղել
պղնձե
սանդ,
լցված
հնոցի
մոխրով,
ովքեր
գնում
էին
այնտեղ,
խփում
էին
սանդին,
ու
ասում.
«…
եթէ
Սիւնեաց
տէրանցն
նախագահութիւն
տէրութեանն
ընդ
այս
մոխիրս
ի
վայր
լիցի,
եւ
որպիսութիւն
նոցին
խորհրդոց
եւ
կենաց»
[46]
։
Սյունիքի
համար
այդ
անպատվությունը
վերացնում
է
Անդոկի
որ¬դին՝
Բաբիկը
«պատրկաց
պատրիկ»
տիտղոսը
կրող
հոր
մահից
հետո։
Ի
դեպ,
միայն
Կաղանկատվացին
է
ասում,
որ
Անդոկը
կայսրի
կողմից
մեծ
պատիվների
արժանացավ
[47],
բայց
այդ
տիտղոսի
մասին
չի
նշում։
Օրբելյանը
որոշակի
գրում
է.
«...
պատիւ
մեծագոյն
գտեալ,
այսինքն
պատրկաց
պատրիկ
արարեալ»
[48]
Բաբիկը
չնայած
կայսրի
կողմից
բազում
եւ
մեծամեծ
պատիվ
ուներ,
«...
ոչ
հանդուրժէր
արտաքոյ
բնիկ
տէրութեան
իւրոյ՝
փափագեալ
սաստիկ
կարօտութեամբ
յաշխարհ
իւր
ըստ
ասացելումն
Դաւթայ
թէ
ի
հողս
իւրեանց
գթասցին.
եւ
դարձեալ
ըստ
իմաստնոյն
բանի,
եթէ
չիք
ումեք
քաղցրագոյն
քան
զծնօղս,
եւ
ո՛չ
քան
զգաւառ
իւր»
[49]:
Բաբիկր
գնում
է
պարսից
արքունիք,
մտնում
զինվորական
ծառայության,
ցուցաբերում
խիզախություններ,
«...
բազում
արութիւնս
պէսպէս
յոլոմպիադսն
Պարսից»
[50],
ի
վերջո
Շապուհի
փոխարեն
մենամարտում
է
հոների
առաջնորդի
—
«զմարդախողող
եւ
զվիշապազօր
գազանի»
[51]
հետ
եւ
սպանում
նրան։
Շապուհի
հարցին,
թե
այդ
հերոսության
համար
նա
ինչ
է
ցանկանում
ի
հատուցումն,
Բաբիկն
ասում
է.
«...
առ
ի
բառնալ
զսանդն
լի
մոխրով
հնոցի
զոր
ի
դարապասին
եդեալ...
։
«Եւ
խնդրեալ
Բաբկայ
յարքայիցն
արքայէ
զի
միայն
զսեպհական
աշխարհն
իւր'
զբնիկն,
զնախնական
տէրութիւնն
իւր
ազգին
ի
նա
դարձուսցէ
[52]
։
Շապուհը
կատարում
է
նրա
խնդրանքը,
հրամայում
է
սանդը
հանել
տեղից
եւ
«...
առաքէ
զնա
մեծաւ
պատուով
յաշխարհն
իւր
Սիւնեաց.
ե
աւանդէ
նմա
նախագահ
լինել
ընդ
Բագրատունւոյ
եւ
ընդ
Մամիկոնէի
համապատիւ
եղանիլ»
[53]:
Բաբիկր
փրկում
է
իր
հայրենիքի
պատիվը,
վերականգնում
է
Սիսական
տոհմի
երբեմնի
փառքը։
Պատմագիրը
մեծ
բավականությամբ
գրում
է.
«Եւ
բաղձալի
ի
կենցաղս
ո՛չ
այլ
ինչ
բայց
միայն
սեպհականութեան
ժառանգութիւն
առն,
յորում
ծնեալ
եւ
սնեալ
լինի
եւ,
վայելել
խորհիցի.
որպէս
զստինս
մօր
եւ
զգութ
հօր,
այնպէս
քաղցր
թուեցեալ
լինի
ի
միտս
ժառանգորդին։
Վասն
որոյ
միշտ
կարօտի
շրջիլ,
տեսանել,
զբօսնուլ,
խնդամտիլ
ի
վերայ
նորա...
»
[54]
։
Ահա
մեծ
հայրենասեր
մեր
պատմագրի՝
հայրենիքի,
հայրենի
ժառանգության
մասին
ունեցած
պատկերացումը։
Նա
Սիսական
տոհմին
վերագրում
է
թագավորական
ծագում,
գրում
է,
թէ.
«...
գիտասցես
զսոսա
ոչ
միայն
Հայկազունիս,
այլ
եւ
խառնեալ
ի
թագաւորական
ցեղն
Պահլաւկաց
եւ
Արշակունեաց.
եւ
յայսմհետէ
իմասցիս
զսոսա
ճետ
Արշակունի
եւ
զաւակ
Պահլաւունի,
եւ
այնքան
բարձր
եւ
փառաւոր
գոլ,
զի
հաւասար
էին
խնամութեամբ
ընդ
Պարսից
թագաւորութեանն
եւ
ընդ
Հայոց»
[55]:
Պատմագիրը
շատ
է
վշտացել
ու
զայրացել
Սյունիքի
դավաճան
ու
ուրացող
իշխանների
վրա:
Դրանք
են
եղել
Վարազվաղանը,
Վասակը
եւ
Գդեհոնը,
որոնք
ընդունել
էին
զրադաշտությունը
եւ
պարսից
բանակները
առաջնորդել
էին
դեպի
Հայաստան:
Նա
գրում
է,
թե
«Այս
երեքս
ելին
յաստուածադրոշմ
ուխտէ
եկեղեցւոյ՝
յիմարեալք
չարութեամբ
եւ
պատրեալք
ի
հրապաշտիցն»
[56]
։
«...
յիմարեալ
լինէր
անօրէնն
Վասակ»
[57],
Գդեհոնր՝
«...
յանօրէն
եւ
ի
կայենատիպ»
է
[58]
եւ
այլն։
Ստեփանոսը
Վասակի
դավաճանության
լուրը
«մահարաը
բօթ»
[59]
է
համարում։
Տհաճությունից
Վասակի
ողբերգական
վախճանի
մասին
ինքը
չի
գրում,
այլ
հղում
է
Եղիշեին
եւ
Փարպեցուն
«...
զորպէսն
լիով
պատմեն
քեզ
Եղիշէ
եւ
Ղազար
Փարպեցի»
[60]
։
Ի
դեպ
նկատենք,
պատմագիրը
նաեւ
մեծ
հոգեբան
է:
Նա
աշխատում
է
թափանցել
գործող
անձերի
ներաշխարհը,
հոգեբանորեն
բացատրել
նրանց
արածները։.
Այսպես,
դատապարտելով
Վասակին,
միաժամանակ
փորձում
է
բացահայտել
նրա
այդ
քայլի
պատճառները։
Գրում
է,
թե
մոգերին
սպանելուց
հետո
«...
ընդ
որ
խոժոռեալ
Վասակայ՝
վարանէր
ի
մեծի
տրտմութեան,
մի՝
զի
բոց
ծնողոլթեանն
ջեռոյց
զփորոտիս
նորա
վասն
որղւոցն
որ
կային
անդ
ի
պատանդի,
եւ
խելացնորեալ
ափշեցուցին
զնա,
եւ
մի՝
զի
երկիւղ
թշնամւոյն
Վարազ-Վաղանայ,
որ
կայր
առ
արքայի,
եւ
սպասէր
Վասակայ
մահու.
եւ
մի
զի
զրկումն
մեծ
եւ
երեւելի
փառացն
եւ
հայրենի
տէրությանն։
Յայսց
երից
անհնարին
տարակուսանաց
տագնապեալ
խուճապէր
միշտ
եւ
ոչ
ունէր
քուն
ի
գիշերի
կամ
հանգիստ
ի
տունջեան։
Եւ
զի
սահման
է
մարմնոյ
ի
կենցաղումս
հանապազ
սխալիլ
եւ
գթիլ.
սակս
որոյ
եւ
սա
սխալեաց
յերդումն
սուրբ
աւետարանին.
եւ
զայս
համարձակիմ
ասել
եթէ
միով
բանիւ
զմեղայ
էր
խոստովանեալ
ի
վերջոյ.
ոչ
էր
թողեալ
զնա
ի
կորուստ
անսահման
գթութիւնն
Աստուծոյ։
Բայց
այս
ծնունդ
էր
չար
յուսահատութեան...
։
Արդ
սակս
այսր
պատճառի
խաբեալ
ի
չար
դիլէն՝
ապաշխարութեան
յուսով
ստեաց
ուխտին
առ
ժամ
մի
(զի)
թերեւս
զերծուսցէ
յեկեալ,
հասեալ
չարէն
զորդիսն
իւր
եւ
զինքն»
[61]
։
Սակայն
միաժամանակ
հպարտացել
է
տոհմի
պատիվն
ու
փառքը
բարձրացնող
իշխաններով:
«Լաւագոյն
եւ
խրախալի
թուի
ինձ
այժմոյս,
—
գրում
է
նա,
—
վիպաբանութիւն
քան
գերասացեալդ.
զի
թէ
միով
իւիք
պարտեալք
ամաչեցաք
եւ
կորագլուխ
եղաք
վասն
ամօթալի
գործոց
իշխանացն
Սիւնի.
սակայն
միւսովս
բարձր
ի
գլուխ
պարծիմք.
եւ
իբր
պսակ
զարմանահիւս
ի
գագաթ
մեր
եդեալ՝
բժշկիմք
յառաջին
խո-
ցուածոց.
եւ
համարձակ
շքեղութեամբ
պերճապաճոյճ
պայծառանամք»
[62]:
Պատմագիրը
գիտե
տաղանդավոր
ձեւով
գովել
ու
հպարտանալ
այն
ամենով,
ինչ
պատիվ
է
բերում
Սյունյաց
աշխարհին:
Տալով
Տաթեւի
կաթողիկե
եկեղեցու
շինարարության
ավարտման
եւ
օծման
արարողության
պատմությունը,
Օրբելյանը
անզուսպ
հրճվանքով
գրում
է.
«...
արար
ցանկալի
հեռաւորաց
եւ
մերձաւորաց
բոլոր
Հայաստանս
աշխարհիս,
եւ
ջահաւորեալ
իբրեւ
զարեգակն
ի
մէջ
աստեղաց՝
երեւելի
էր
ի
մէջ
ամենայնի
ոչ
միայն
շինուածովք,
այլ
եւ
պայծառանայր
քահանայական
եւ
կրօնաւորական
դասուք
ի
չափ
500
եղբարց,
լի
էր
եւ
ծովամատոյց
փիլիսոփայիւք
երաժշտական
երգոց,
ճոխ
էր
եւ
վարժարանն
վարդապետական
կրթութեամբն.
նա
եւ
արհեստաւորք
նկարչացն
եւ
գրողաց
անհամեմատք։
Վասն
որոյ
յասպիսի
համբաւոյ
հրաշացեալ
թագաւորք
եւ
իշխանք
եւ
եպիսկոպոսունք
գային
ի
տեսութիւն
եւ
ընծայաբերք
լինէին»
[63]:
Այնուհետեւ
գրում
է,
թե
օծման
արարողությանը
ներկա
էին
Սմբատ
թագավորը,
կաթողիկոսը,
Գագիկ
Արծրունի
թագավորը,
Աղվանքի
կաթողիկոսը
իրենց
իշխաններով
եւ
եպիսկոպոսներով,
Սյունիքի
իշխանները,
ազատները
եւ
աշխարհականները
[64]
։
Ապա
տալիս
է
նորակառույց
վանքին
նրանցից
յուրաքանչյուրի
նվիրաբերած
գյուղերի
անուններն
ու
սահմանները:
Ստեփանոս
Սյունեցու
ուսումնառության
կապակցությամբ
գրում
է,
թե
նա
«...
ի
գիտութիւն
եւ
ի
կրթութիւն
աստուածային
իմաստիցն
ջանայր
հասանել.
զի
ոչ
է
անկ
միակողմանի
լծով
ձգել
զակօս
երկրագործութեան.
այլ
զերկուսն
լծել՝
զտեսականն
ասեմ
եւ
զգործնականն,
զի
ամենայնն
պատշաճաւոր
լիցի»,
դրա
համար
նա
թողնում
է
Մաքենացոց
վանքը
եւ
«...
ճեպի
յաղբիւրն
իմաստից՝
ի
վարդապետարանն
Սիւնեաց,
որ
գլուխ
էր
ամենայն
գիտնոց
Հայոց
եւ
պայծառացեալ
դպրոցքն
որ
ի
նմա.
քանզի
որպէս
Աթենացիքն
ի
մէջ
Հոռոմոց
եւ
Յունաց
ճոխացեալ
էին
եւ
մայր
իմաստից
կոչեցեալ
յԻսպանիացւոց
աշխարհին
լատին
եւ
հելլէն
դպրութեամբ.
այսպէս
եւ
սոքա
ի
տանս
Թորգոմայ
յաշխարհիս
Հայոց»
[65]:
Ահա
այդ
Ստեփանոս
Սյունեցու
նկարագրության
մեջ
է,
որ
մեր
պատմագիրը
դրսեւորում
է
ներբողագրի
իր
տաղանդը։
«Ստեփաննոս՝
սիւնն
երկնի
եւ
խարիսխն
հաւատոյ,
վէմն
անդրդուելի
եւ
ախոյեանն
անվախ
սուրբ
եկեղեցւոյ,
մարդն
երկնային
եւ
հրեշտակն
երկրային,
հանապազ
մեռեալն
եւ
միշտ
կենդանին,
հիացուցիչն
հրեղինաց
եւ
զարմացուցիչն
քերոբէից»
[66],
—
հիացմունքով
գրում
է
մեր
պատմագիրը։
Սյունյաց
մետրոպոլիտությունը
ստանձնելուց
հետո,
այդ
նույն
Ստեփանոսը
«...
խրատէր
եւ
ուսուցանէր,
որպէս
սուր
հատանէր
զախտացեալսն,
որպէս
բժիշկ
իմաստուն
բժշկէր
զվիրաւորսն,
որպէս
աղ
ընտիր
համեմէր
զանհամեալսն,
որպէս
արեգակն
պայծառ
լոլսաւորէր
զխաւարեալսն, ...
որոյ
բանքն
նշանաւոր
ի
մէջ
այլոց
մեկնչացն
փայլին
որպէս
ջահ
պայծառ»
[67]
։
Շնորհիվ
Օրբելյանի,
մենք
շատ
բան
ենք
իմանում
VIII
դարի
առաջին
կեսին
ապրած
ու
գործած
ականավոր
մտավորական,
աստվածաբան
ու
երաժիշտ
Ստեփանոս
Սյունեցի
եպիսկոպոսի
մասին։
Փաստորեն
պատմագիրը
տվել
է
նրա
ամբողջական
կենսագրությունը՝
սկսած
ծնված
օրվանից
մինչեւ
մահը։
Օրբելյանն
է
տեղեկացնում
մեզ
հայ
առաջին
կին
երաժշտուհու
մասին։
Ասում
է
Սյունեցու
քույրը՝
Սահակդուխտը
«...
յոյժ
հմուտ
էր
երաժշտական
արհեստին...
ուսոլցանէր
զբազումս։
Եւ
արար
կցուրդս
եւ
մեղեդիս
քաղցրեղանակս...
»
[68]
։
Օրբելյանից
ենք
իմանում
նաեւ,
որ
Ստեփաննոս
Սյունեցին
էլ
է
երաժիշտ
եղել։
«...
բաժանեաց
եւ
զութն
ձայնսն,
—
գրում
է
պատմագիրը,
—
եւ
կարգեաց,
շարեաց
զՅարութեան
օրհնութիւնսն.
երգեաց
եւ
կցուրդս
քաղցրահամս,
յարմարեաց
եւ
զստողոգին
Յինանց
եօթն
եղանակօք
յոյժ
խորհրդաւոր,
եւ
զպահոցն
որ
յաղուհացսն
երգի.
մեկնեաց
եւ
զխորհուրդ
գիշերային
պաշտամանն»
[69]
։
Մեծ
գոհունակությամբ,
մանրամասն
նկարագրում
է
Սյունյաց
իշխանների,
իշխանուհիների,
թագավորների
ու
թագուհիների
ծավալած
եկեղեցաշեն
գործունեությունը,
նրանց
թողած
արձանագրությունները
ուր
տրված
են
ամեն
մի
նվիրատուի՝
վանք
կամ
եկեղեցի
կառուցելու
դրդապատճառները
եւ
նրանց
տրված
նվիրատվությունները։
«Թագաւորն
եւ
իշխանքն
Սիւնեաց
տեսեալ
զայնպիսի
հանդէս
եւ
զայնքան
չքնաղագուն
յօրինուած՝
առաւելապէս
սիրեն
եւ
պատուեն
զտեղին,
եւ
մեծ
տրօք
փարթամացուցանեն.
եւ
յոյժ
ընդարաձկեն
զսահման
տեղւոյն
[70]
։
X—XII
դարերում
Սյունիքում
վանքաշինությունը
մրցակցություն
ու
նախանձ
է
առաջ
բերել
իշխանների
միջեւ։
Կարծես
ամեն
մեկն
աշխատել
է
ավելի
շքեղ
ու
հոյակապ
վանք
կառուցել
եւ
դրանով
իսկ
անմահ
հուշարձան
թողնել
իր
համար։
Պատմագիրը
հաղորդում
է,
որ
Շապուհ
Բագրատունին
նախանձել
էր
Սահակ
Սյունուն՝
Նորատուսում
«մեծածախ
յորինվածքով»
վանք
կառուցելու
կապակցությամբ
եւ
ինքն
էլ
Վանեվանում
է
վանք
կառուցում
ու
թողնում
հետեւյալ
արձանագրությունը.
«...
ես
Շապուհ
Բագրատունիս՝
Հայոց
ասպարապետ...
իմացայ
եւ
ծանեայ
թէ
ամենայն
փառք
եւ
մեծութիւն
սպառելոց
են
եւ
վաղիւ
կորնչելոց.
եւ
մեծափափագ
տենչանօք...
յիմումս
իշխանութեան
ի
Վանէվանս
տուն
Աստուածոյ
կանգնեալ
վիմատաշ
կոփածովք,...
թերեւս
լիցի
ինձ
ողորմութիւն
յայնմ
աւուր
յորժամ
բանքն
սպառին
եւ
գործքն
թագաւորեն»
[71]
։
Բերելով
մի
քանի
նվիրատվական
արձանագրություններ,
պատմագիրը
ընդգծում
է,
թե
«...
այսքան
տեղեկութիւն
քեզ
գովելի
գործոց
իշխանացս,
եւ
շինութեան
եկեղեցեաց
եւ
ժառանգութեան
նոցին,
որ
եւ
ոչ
միայն
այս,
այլ
եւ
բազում
էին
շինեալ
եկեղեցիք
ի
Սիսական
աշխարհի
եւ
յԱրարատեան
գաւառի։
Բայց
մեծ
իշխանքն
գահագլուխք
Սիւնեաց
տէրոլթեան
Աշոտ
եւ
որդի
իւր'
Սմբատ
եւ
այլք
յոլով
եւ
մեծամեծ
երեւեցուցին
գործս
ի
շինուածս
եկեղեցւոյ,
զարմացուցիչ
ամենայն
տեսողաց
[72]
։
Ստեփանոս
Օրբելյան
պատմագրի
հայրենասիրությունը
վառ
կերպով
արտահայտվում
է
երկի
այն
հատվածներում,
ուր
հեղինակը
ողբում
է
հայրենիքին
վրա
հասած
արհավիրքներն
ու
դրանց
հետեւանքները:
Նկարագրելով
Ատրպատականի
ամիրա
Յուսուֆի
ասպատակությունները
Հայաստանում
եւ
Սմբատ
Ա
Բագրատունուն
հետապնդելը,
պատմագիրը
միանգամայն
Ճիշտ
բացահայտում
է
առաջինի
հաջողությունների
պատճառները:
Նա
ցավով
գրում
է.
«Իսկ
անիծեալն
Տուսուփ
բազում
մարտս
ընդ
թագաւորին
Սմբատայ
յարդարէր
զամն
ողջոյն
առ
ի
որսալ
զնա,
եւ
ոչ
կարէր։
Եւ
այս
եղեւ
յապստամբութենէ
իշխանացն
որք
ճեղքեցան
ի
մի
միաբանութենէ
սնոտի
յուսով,
եւ
ածին
խաւար
մեծ
ինքեանց
եւ
աշխարհիս
Հայոց»
[73]
։
Երնջակ
բերդի
գրավման
կապակցությամբ
դառնացած
Ստեփանոսը
գրում
է,
թե
Ցուսուֆի
հետապնդումներից
խուսափած
Սյունիքի
մի
քանի
իշխաններ
գնում
են
Երնջակ
եւ
տեսնում
են
«...
քակեալ
զարքունական
ապարանսն
իւրեանց,
աւերեալ
զեկեղեցիս
եւ
անբնակ
անապատացեալ
զմեծամեծ
աւանսն,
եւ
զգեղեցիկ
դաստակերտն,
ունայնացեալ
զամբարս
ցորենոյ
եւ
խորտակեալ
զգուբս
գինւոյ»
[74]:
Ստեփանոսը
կշտամբում
է
Գագիկ
Արծրունու
եւ
Աշոտ
Բագրատունու
վարքագիծը,
գտնում
է,
որ
նրանք
«ապստամբական
անուն»
են
ժառանգել,
իսկ
Վասակ
Սյունեցին,
որին
մեծարում
էր
Ափշինը,
հրաժարվում
է
թագ
ստանալուց,
որպեսզի
«ապստամբական
անուն»
չժառանգի։
Սակայն
հետագայում
Սյունյաց
Սմբատ
իշխանը
նույնպես
թագ
է
ստանում
եւ
հիմք
դնում
Սյունյաց
թագավորությանը։
Պատմագիրը
իրեն
հատուկ
կողմնապահությամբ
աշխատում
է
արդարացնել
Սմբատի
այդ
նախաձեռնությունը
եւ
այդ
կենտրոնախույս
տրամադրությունն
արդարացնելու
համար
իրար
ետեւից
շարում
է
բազմաթիվ
«մեղմացուցիչ»
հանգամանքներ,
որոնցից
ոչ
մեկն
էլ
չի
կարող
արդարացի
համարվել
թեկուզ
եւ
հասարակ
տրամաբանությամբ։
Նշելով,
որ
սելջուկները
Սիսական
նահանգի
շատ
գավառներ
էին
շորթել
եւ
թագավորությունը
փոքրացել
էր,
ամփոփվելով
Բաղաց
կամ
Կապանի
գավառում
եւ
դրվադական
խոսք
ասելով
սուլթան
Մելիքշահի
մասին
(«այր
բարեբարոյ
եւ
խաղաղարար»),
որի
շնորհիվ
Բաղաց
Սենեքերիմ
թագավորը
գրեթե
վերականգնել
էր
Սյունյաց
թագավորության
նախկին
սահմաններն
ու
փառքը,
Ստեփանոսը
մեծ
բավականոլթյամբ
գրում
է,
թէ
Մելի
քշահից
«...
մեծարեալ
լինէր
Սենեքերիմ
ի
պատիւ
թագաւորութեան.
եւ
յոյժ
երեւելի
փառօք
թագաւորեաց
ի
տանս
Բաղաց,
եւ
ընդարձակեաց
զամենայն
սահմանս
տէրութեան
իւրոյ,
եւ
բազում
ամօք
վարեալ
զթագաւորութիւնն
քաղցր
եւ
խաղաղական
կենօք
մինչեւ
ի
մահ
Մէլիք
սուլտանին»
[75]
։
Այնուհետեւ
ցավով
արձանագրում
է,
որ
նրա
մահից
հետո
«...
սկսաւ
քայքայիլ
խաղաղութիւնն
եւ
ապականիլ
ամենայն
շինութիւնք
աշխարհիս»
[76]
։
Դառնությամբ
ասում
է,
թե
բոլորը
գլուխ
էին
բարձրացրել,
տիրում
էր
անձնիշխանություն,
ով
որ
կարողանում
էր,
ավերում
էր
երկիրր,
«Սակս
որոյ
խանդացեալ
անիծեալ
Իսմայէլականացն
ընդ
գեղեցիկ
եւ
ամուր
թագաւորութիւնս
Բաղաց
զոր
խոչ
մեծ
համարէին
ինքեանց»
[77]
։
Այն
թագավորությունը,
որ
ունեցել
էր
48
բերդ,
որոնցից
12-ը
անվանի,
48
վանք
եւ
1008
գյուղ։
Նկարագրելով
Ելտկուզ
աթաբեկի
ասպատակությունները
Սյունիքում
եւ
բերդերի
գրավումը,
պատմագիրը
ողբում
է
դրանց
Հետեւանքները։
Ապա
ցասումով
բացականչում
է.
«Աւա՛ղ
եւ
եղո՛ւկ
է
մեզ
զի
առաւել
եղեւ
մերս
կորուստ
եւ
ապականութիւն
քան
ղԵրուսաղէմին
ի
Նաբուգոդոնոսորայ
արքայէ.
քանզի
նմա
երբեմն
եղեւ
դարձ
եւ
նորոգումն
որ
ի
Կիւրոսէ.
իսկ
մեզ
վերջինն
տիրեաց
թշուառութիւն
անդարձ
եւ
յաւիտենական»
[78]
։
Աշ.
Հովհաննիսյանը
միանգամայն
ճիշտ
նկատում
է,
թե
«Օրբելյանի
գրական
ժառանգությունը
ազդանշում
է
քաղաքական
մտքի
այն
անկումը,
որ
ծայր
էր
առնում
ֆեոդալական
Հայաստանում
եւ
Անդրկովկասում
մոնղոլական
կրունկի
տակ։ ...
Օրբելյանը—
արծարծում
էր
այն
գաղափարախոսությունը,
որի
կոնտուրները
ուրվագծվում
էին
Հայաստանի
եւ
Անդրկովկասի
բազմացեղ
պետականության
վայրէջքի
պահին
Սյունյաց
երկրի
հայ
քաղաքական
գավառայնության
եւ
հայ
եկեղեցա-կան
անձկամտության
փարախում»
[79]
։
Պատմագիրը
ողբում
է
ստեղծված
վիճակը,
դառնացած
գրում
է.
«...
եւ
ժամանակ
դառն
եւ
դժնդակ
հառաւ.
եւ
առ
հասարակ
ամենայն
երկիր
եւ
շինանիստքն
յաւեր
դարձան
եւ
անմարդաբնակ
եղեն»
[80]
։
Եվ
ամփոփելով
իր
շարադրանքը
Սյունյաց
եւ
Բաղաց
թագավորությունների
մասին
գրում
է.
«Ահա
զայսօրինակ
բարձաւ
տէրութիւն
Սիւնեաց
եւ
Բաղաց.
եւ
եղեւ
վախճան
տոհմին
Սիսակայ
եւ
նախարարութեան
Սիւնեաց...
»
[81]:
Պատմագրինուրախացրել
են
ոչ
միայն
Սյունիքի
այլեւ
հավասար
չափով
նաեւ
ամբողջ
Հայաստանի
հաջողությունները:
Գրում
է,
թե
885
թ.
Գրիգոր
Սուփան
եւ
Վասակ
Իշխանիկ
Սյունիքի
տերերը
Արծրունյաց
տան
իշխան
Գրիգոր
Դերենիկի
եւ
հայոց
այլ
իշխանների
հետ
միասին
խնդրել
են
«Ամիր-Ահմատ»
ամիրապետից՝
Աշոտ
Բագրատունուն
Հայոց
թագավոր
դարձնել
եւ
գոհունակությամբ
ավելացնում
է.
«...
նորոգապէս
զարդարեցաւ
աշխարհս
Հայոց
ի
շինութիւնս
եւ
ի
խոր
խաղաղութիւնս»
[82]
։
Խոսելով
Զաքարյանների
մասին
նշում
է,
որ
Թամար
թագուհին
«բարձրացուցանէ
ի
փառս
եւ
ի
պատիւ»
Սարգիս
Զաքարյանի
Զաքարե
եւ
Իվանե
որդիներին,
որոնք
ազգությամբ
հայ
էին
եւ
հավատով
ուղղափառ։
Զաքարեին
նշանակել
էր
Օրբելիների
տեղը՝
ամիրսպասալար,
իսկ
Իվանեին՝
հայոց
եւ
վրաց
աթաբեկ։
Ապա
գոհունակությամբ
ընդգծում
է,
որ
սրանք
«...
բազում
ջանիւ
թափեցին
զաշխարհս
Հայոց
ի
Պարսից
(իմա՝
սելջուկներից),
եւ
առին
յԱռանայ
մինչեւ
ցներքին
Բասեն
եւ
ի
Բարկուշատայ
մինչ
ի
Մժնկերտ։
Առին
զԿարս,
զՎաղարշակերտ,
զԿաղղվան,
զՍուրբ
Մարի,
զԱնի,
զԱնբերդ,
զԲջնի
եւ
զԳառնի,
զԴվին
մայրաքաղաք»,
այնուհետեւ
թվարկում
է
ազատագրված
մյուս
շրջանները,
այդ
թվում
Սյունիքը
եւ
ավելացնում
է,
«...
թէպէտ
յայլ
եւ
յայլ
թուականս
առան,
սակայն
զհասարակն
սոքա
առին
եւ
որդիքն
իւրեանց.
եւ
ազատեցին
զաշխարհս
ի
դառն
ծառայութենէ
Տաճկաց»
[83]
։
Սակայն
մեր
պատմագրի
ուրախությունը
կարճ
է
տեւում,
նա
ստիպված
էր
նորից
ողբալ։
Ջալալ
աղդինի
հրոսակների
ասպատակությունների
կապակցությամբ
գրում
է.
«Իսկ
զկնի
այսր
անհնարին
պատուհասիւք
եւ
զանազան
դիպուածովք
ապականեալ
եղեւ
աշխարհս
ամենայն.
զի
գտեալ
Խորազմիկքն
զաշխարհս
անտերունչ՝
անխնայ
կոտորեցին
եւ
գերեցին
եւ
հրդեհեցին
զամենայն
շինուածս
տանց
եւ
յարկաց
քաղաքաց,
գիւղից
եւ
վանորէից.
այրեցին
եւ
զվաստակս
ամենայն,
եւ
հարին
ցայգիս
եւ
զծառս.
վասն
որոյ
սով
սաստիկ
տիրեաց
առ
հասարակ։
Եկն
եւ
օձ
թանձրագին
որ
եռայր
յամանս
եւ
յանկողինս
ի
տուէ
եւ
ի
գիշերի։
Եկեր
եւ
մարախն
մեծ
մինչ
ի
ծովն
Ովկիանոս
եւ
էած
սով
առ
հասարակ
մարդոյ
եւ
անասնոյ։
Եւ
ամենեքան
առ
հասարակ
տապաստ
անկեալ
լինէին
լերանց
եւ
դաշտից
եւ
ձորոց.
սակս
որոյ
եւ
անկաւ
գայլ
մարդակեր,
եւ
զմնացեալսն
ի
սրոյն.
յօձէն,
ի
սովոյն
եւ
ի
մահուանէն
նոքա
գիշատեալ
սատակէին»
[84]:
Ստեփանոսի
մոտ
պարսիկ,
արաբ,
սելջուկ
բռնակալները
(բացառություն
են
կազմում
պարսից
«խաղաղասեր»
Վաղարշը
եւ
սելջուկ
Մելիքշահը),
պիղծ
են
[85],
օձ
են
[86],
շուն
են
[87],
անիծյալ
նեռ
են
[88],
շնաբարո
են
[89],
իսկ
պարսիկները
«չարիմաց
չարահնար»
[90]
ազգ
են։
*
*
*
Պատմագիրը
հիացմունքով
եւ
հպարտությամբ
է
խոսում
վրաց
Օրբելիների
մասին:
Ասում
է,
թե
պարսից
Խոսրով
մեծ
թագավորի
ժամանակ
վրացիները
թագավոր
չունեին
եւ
շատ
էին
նեղվում
պարսիկների
կողմից.
հուսահատվել
էին
եւ
մեծ
վշտի
մեջ
էին։
Այդ
ժամանակ
ճենաստանի
թագավորազուններից
«...
այր
յաջողակ
եւ
պատշաճագեղ,
ուժեղ
եւ
անձնեայ
երիտասարդ
հասակաւ»
մեկը,
չտանելով
գահաժառանգության
համար
սկսված
պատերազմը,
վերցնում
է
ընտանիքը
եւ
«...
զդունդն
թագաւորական
գանձուքն՝
օդապարիկ
երիւարօք
սրաթռիչ
լեալ
անցանեն
ընդ
բազում
աշխարհօք
այնքան
ահագին
կերպարանօք
զի
ոչ
ոք
համարձակէր
ընդ
առաջ
լինել
նոցա։
Եւ
անցեալք
ընդ
դուռն
Դարիալայ՝
իբր
վերին
ակնարկմամբն
եկին
յաշխարհն
Քարթլայ,
առ
տանուտէրն
Մցխիթայ.
եւ
տեսին
զնոսա
նեղեալ
եւ
ի
մեծ
վտանգի
տարակուսեալ
ի
Պարսկացն»
[91]:
Ներկայանում
են
Մցխիթի
տանուտերին,
առաջարկում
իրենց
ծառայությունները
պայմանով,
որ
իրենց
տրվի
բնակության
տեղ։
«Իսկ
տեսեալ
աւագ
տանուտէրաց
աշխարհին
զայնպիսի
արս
քա¬ջակորովս
եւ
ուժեղս»
[92]
շատ
են
ուրախացել
եւ
«...
բարձր
փառօք
եւ
մեծաշուք
պատուով
ընկալան
զնոսա
եւ
սիրեցին
յոյժ
յոյժ.
եւ
զանառիկ
ամուրն
Օրբէթ,
որ
շինեալ
էր
ձեռամբն
Քարթլոսայ,
ետուն
նոցա
տուն
բնակութեան
եւ
տեղի
ամրութեան.
եւ
զգաւառս
բազումս
եւ
աւանս
մեծամեծս
եւ
բերդեարս
ետուն
ի
ժառանգութիւն
նոցա»
[93]
։
Այնուհետեւ,
ասում
է,
այդ
բերդի
անունով
էլ
նախկին
ճենեուլք՝
ճենացիք,
սկսեցին
անվանվել
Օրբուլք՝
Օրբեթէցիք,
քանի
որ
վրացիների
սովորությունն
էր
բնակատեղի
անունով
կոչել
իշխաններին
[94]
։
Ահա
այդ
Օրբելիները
զորք
են
գումարում
եւ
վրացիների
հետ
հարձակվում
են
բոլոր
«նեղիչների»՝
թշնամիների
վրա
եւ
դուրս
քշում
երկրից.
«եղեւ
խաղաղութիւն
յաշխարհին
այնմ»
[95]
գոհունակությամբ
գրում
է
պատմագիրը։
Օրբելիներն
ի
հատուցումն
իրենց
այդ
ծառայության
նշանակվում
են
«ասպարապետ
եւ
զօրագլուխ
ամենայն
տանն
Վրաց»
[96]
։
Պատմագիրն
ասում
է,
որ
նրանք
առավել
պատվվեցին
վրաց
առաջին
թագավոր
Փառնավազի
կողմից
եւ
նրանց
նման
կամ
հավասար
բացի
թագավորից
ոչ
ոք
չկար
[97]
։
Վրաց
Դավիթ
եւ
հայոց
Գագիկ
(Վանանդի)
թագավորները,
երբ
լսեցին
սելջուկների
Անդրկովկաս
ներխուժելը,
չհամարձակվեցին
դուրս
գալ
թշնամու
դեմ,
այլ
«մեծապաղատ
թախանձանօք»
համոզում
էին
քաջ
ու
անպարտելի
Լիպարիտ
Օրբելիանին,
որ
նա
իր
զորքով
գնա
միանա
կայսրության
բանակին
եւ
մարտ
տա
թշնամուն,
իսկ
իրենք,
հեգնանքով
գրում
է
Ատեփանոսը,
«...
ղօղեալ
որջացան
յամուրս
աշխարհին»
[98]
։
Պատմագիրն
այնուհետեւ
ռոմանտիկ
գույներով
նկարագրում
է
Լիպարիտի
խիզախությունը,
ապա
նենգաբար
սպանությունը
եւ
գտնում
է,
որ
«...
բայց
ես
զսպանումն
Լիպարտի
համարիմ
ոչ
կորուստ
անձին,
այլ
գիւտ
մեծի
փրկութեան՝
զի
եդեալ
ղանձն
ի
վերայ
հօտին
Քրիստոսի»
[99]
։
Ներբողագիրն
այլ
կերպ
չէր
կարող
ներկայացնել
այդ
ոճրա-գործությունը։
Դրանից
հետո,
գոհունակությամբ
շարունակում
է
պատմագիրը,
«Իսկ
պատիւ
եւ
բարձ
ցեղին
Օրբէլեանց
ի
տան
թագաւորին
էր
այսպէս.
լինել
սպասալար
ամենայն
զօրացն
եւ
հրամանատար
ամենայն
աշխարհին
Վրաց.
եւ
ամենայն
գործակալք
տանն
արքունի
ընդ
ձեռամբ
նոցին
(էին).
ունել
սեպհական
երկոտասան
դրօշս
եւ
յամեն
դրօշ՝
հազար
այր.
եւ
զի
սահման
էր
թագաւորին
սպիտակ
լինել
վառն
եւ
կարմիր
նշան
ունել,
հրամայեցին
սոցա
կարմիր
ունել
զվառ
դրօշին
եւ
սպիտակ
նշան
ի
վերայ՝
եւ
ի
շրջելն
առաջի
թագաւորին
եւ
ի
կանգնելն
ունել
ի
ձեռին
գաւազան
առիւծագլուխ,
եւ
ի
ժամ
ճաշոյն
աոանձին
նստել
բազմականացն
ի
վերոյ
քան
զամենայն
դեդեպուլ
նախարարսն,
եւ
ուտել
հաց
արծաթի
սեղանով.
եւ
սոքա
էին
թագադիրք
թագաւորին»
[100]:
XIII
դարի
վերջին
հայ
Օրբելյանների
հզորացման
պայմաններում։
երբ
Սյունյաց
իշխանները
հովանավորվում
էին
մոնղոլների
կողմից
եւ
Վրաստանն
էլ
կորցրել
էր
երբեմնի
իր
հզորությունն
ու
փառքը,
պատմագիրը
կարող
էր
իրեն
իրավունք
վերապահել
այդպես
ներկայացնելու
իր
վրացիացած
նախնիներին
նպատակ
ունենալով
ժամանակակիցներին
համոզել,
որ
հայ
Օրբելյաններն
էլ
լինելով
իրենց
նախնիների
արժանավոր
ժառանգները,
պետք
է
վրաց
արքունիքում
եւ
հայ
միջավայրում
նույն
արտոնյալ
դիրքում
լինեն,
ինչպիսիք
ունեին
լիպարիտներն
ու
իվանեները։
Պակաս
չափով
չի
մեծարված
ամիրսպասալար
Իվանե
Օրբելիանը։
Նա
«...
յոյժ
արիացեալ
ընդարձակեցոյց
զսահմանն
Վրաց»
[101]
։
Օրբելիները
խնամիական
կապերի
մեջ
են
եղել
վրաց
թագավորի
եւ
Կյուրիկյան
Բագրատունիների
հետ,
դրա
համար
էլ,
ասում
է
Ստեփանոսը,
Սմբատ,
Իվանե
(Հովհաննես)
անունները
Կյուրիկյաններից
էին
փոխառել,
իսկ
Լիպարիտ,
Ելիկում,
Բուրթել
անունները՝
ճենաստանից
եկած
իրենց
նախնիներից
եւ
մյուս
անունները՝
վրացիներից
[102]:
Այնուհետեւ
նկարագրելով
Իվանեի
գլխավորությամբ
վրաց
ֆեոդալների՝
1177
թ.
Գեորգի
Գ-ի
դեմ
կազմակերպած
դավադրությունը
եւ
Օրբելիան
տոհմի
ոչնչացումը,
Ստեփանոսը
դառնացած
գրում
է,
թե
Գեորգին
«...
հրամայեաց
ջնջել
զյիշատակ
ազգին
Օրբէլեանց
ի
պատմագրոց
իւրեանց
նաեւ
յեկեղեցեաց:...
Եւ
ետ
գրել
զրոյց
այսր
ապստամբութեան,
ոչ
որպէս
եղեալն
էր,
զիրաւացի
պատճառն,
այլ,
ըստ
իւրում
բարուցն,
մեծամեծ
զրաբանութիւնս
յօդեալ
եւ
պատուաստեալ
ի
վերայ
նոցա
եւ
կարգեաց
ի
նզովս
զի
մի
եւս
յիշեսցեն
զանուն
նոցա,
եւ
մի
թողցեն
ի
նոցանէ
զոք
ի
Վրաց
աշխարհին,
եւ
եդ
զայն
կտակ
չարի
յիւրում
գանձարանին։
Եւ
այս
եղեւ
ի
626
թուականին»
[103]
։
Ահա
այսպես
Օրբելիները
հալածվեցին
եւ
զրկվեցին
իրենց
հայրենիքից,
որտեղ,
ճենաստանից
գալուց
հետո,
ապրել
էին
ավելի
քան
հազար
տարի,
դառնացած
արձանագրում
է
մեր
պատմագիրը
[104]:
Զայրույթով
նա
գրում
է,
թե
«Ոմանք
զրաբանեն
զնոսա
եթէ
անձանց
խոկալով
փառս՝
կամեցան
ինքեանց
առնուլ
զթագաւորութիւնն,
որ
եւ
ամենեւիմբ
սուտ
են
եւ
որպէս
զշուն
հաջեն,
այլ
վասն
ուխտին
եւ
երդմանն
Դաւթի
թագաւորի՝
ի
վերայ
որդւոյ
նորա
զկեանս
իւրեանց
ի
մահ
եդին,
որպէս
օրէն
է
ուխտապահ
եւ
տիրասէր
արանց»
[105],
—
ընդգծում,
է
Ստեփանոսը։
Այնուհետեւ
Ստեփանոսը
տալիս
է
իր
տոհմի՝
Սյունյաց
Оրբելյանների
պատմությունը,
ասում
է,
թե
Գեորգիի
վրեժխնդրությունից
ազատվել
է
Իվանեի
Լիպարիտ
եղբայրը
իր
երկու
որդիների՝
էլիկումի
ու
Իվանեի
հետ,
եւ
գնացել
Ատրպատականի
ու
Գանձակի
աթաբեկ
Ելտկուզի
մոտ՝
զինական
օգնություն
խնդրելու
նպատակով։
Նա
այդ
օգնությունը
ստանում
է
եւ
60000
զորքով
գալիս
է
եղբորն
օգնելու,
բայց
ճանապարհին
իմանալով
կատարվածի
մասին
ասում
է,
«...
անմեղ
քրիստոնեայքն
զի՞նչ
մեղան
զի
երթեալ
կորուստից
զնոսա.
եւ
արեւան
պարտքն
մեր
զուր
երեւին
զի
նոսա
ընդ
բռամբ
ածից»
[106],
Վերադառնում
է
Ելտկուզի
մոտ
եւ
«...
ի
դառն
կսկծոյն
եւ
ի
չարաչար
սգոյն
սակաւ
աւուրս
կեցեալ՝
մեռանի
յօտար
աշխարհի»
[107]
։
Էլիկումը
մնում
է
աթաբեկի
մոտ,
իսկ
Իվանեն
գնում
է
Գանձակ
եւ
նրա
ամիրայից
մեծ
փառքի
ու
պատվի
արժանանում:
Պատմագիրը
չի
ասում,
թե
Ելտկուզը՝
եւ
նրա
ամիրաներն
ինչ
պատճառով
են
նրանց
մեծարում,
փառքի
ու
պատվի
արժանացնում։
Դրա
պատճառը՝
Վրաստանի
օրեցոր
հզորացումն
էր,
որի
պայմաններում
Օրբելիների
կենդանի
մնացած
ներկայացուցիչներին
կարող
էին
գործիք
դարձնել
իրենց
նպատակների
իրականացման
համար,
սակայն
սխալվեցին։
Պատմագիրը
գոհունակությամբ
նշում
է,
թե
էլիկումը
Ելտկուզի
եւ
նրա
Փահլավան
եւ
Խզլ
Ասլան
որդիների
կողմից
փառքի
եւ
պատվի
է
արժանանում,
ավելի
քան
«...
զամենայն
մեծամեծ
աւագանին
Արեաց
եւ
Պարսից
աշխարհին»
[108]
։
Ելտկուզը
նրան
է
տալիս
Համիան
մեծ
քաղաքը,
իր
որդին
է
համարում
էլիկումին,
նշանակում
է
Ռեյ,
Սպահան
Ղազվին
մեծ
քաղաքների
ամիրա
եւ
քաղաքապետ։
12
տարի
մնում
է
այդ
պաշտոնում,
սակայն
երբ
Ելտկուզը
ուզում
է
փեսայացնել
նրան՝
խոստանալով
տալ
իր
տիրույթների
մեծ
մասը,
պայմանով
միայն,
որ
նա
կրոնափոխ
լինի.
«Եւ
Ելիկումն,
թէպէտ
տղայ
էր
հասակաւ,
—
գոհունակությամբ
գրում
է
պատմագիրը,
—
այլ
լի
էր
հանճարով,
ոչ
տայր
տեղի
բանիցն
եւ
ոչ
թուլանայր
ի
հաւատոցն,
վասն
որոյ
նեղեալ
ի
Պարսկացն
եւ
երկուցեալ
ի
հաւատոցն
զի
մի
բռնադատեսցեն»
[109]
։
Հալածանքից
ազատվելու
նպատակով
նա
աթաբեկից
խնդրում
է
Նախճավանի
գավառում
տեղ
տալ
իրեն,
պատճառաբանելով,
որ
«...
այն
երկիր
(ասէ)
մօտագոյն
է
ի
Վիրս,
եւ
անտի
հեշտ
է
ինձ
եւ
դիւրաւ
առնուլ
զվրէժ
արեան
հարցն
եւ
եղբարցն
իմոց»
[110]
։
Աթաբեկը
հավանություն
է
տալիս
եւ
«...
տայ
նմա
զբերդն
Երնջակայ
եւ
զճահուկն
աւան
եւ
զքալասրահն
ի
Նախջաւան
եւ
այլ
բազում
տուրս,
եւ
կացուցանէ
գործակալ
եւ
զօրագլուխ
այնմ
կողման։ ...
Եւ
յուղարկէ
զնա
բազում
փարթամութեամբ
եւ
երեվելի
փառօք
ի
քաղաքն
Նախջաւան»
[111]:
Նախճավանում
նա
Սյունյաց
Ստեփանոս
եպիսկոպոսի
մոտ
ապաշխարում
է
իր
մեղքերը,
ամուսնանում
ճահուկի
ազատներից
մեկի
դուստր
Խաթունի
հետ,
ունենում
է
Լիպարիտ
անունով
որդի։
Որոշ
ժամանակ
անց
ծանր
հիվանդանում
է:
Ելտկուզը
այցելության
է
գալիս
եւ
ստիպում
այդ
վիճակում
կրոնափոխ
լինել
«Եւ
մինչ
կարի
ստիպեաց,
—
գրում
է
պատմագիրը,
—
ապա
ողորմելին
այն
նեղեալ
եւ
ցնորեալ
ի
ցաւոցն,
եւ
խուճապեալ
ի
յԱթաբէկէն'
իբր
խելագար
իմն
ցնդեալ
ընդ
բանսն
ասէ,
եղից
ըստ
բանի
քում»
[112]:
Սակայն
առողջանալուց
հետո
գնում
է
աթաբեկի
մոտ,
հրաժարվում
նրանց
կրոնից,
վերստին
ընդունում
իր
հավատքն
ասելով
«...
ո՞վ
տեարք
իմ՝
եթէ
կամ
է
ձեզ,
ես
կացից
իմ
հաւատովս,
եւ
միամիտ
սրտիւ
ծառայեցից
ձեզ.
եւ
թէ
ոչ՝
ես
պատրաստ
եմ
ի
մեռանել
վասն
հաւատոյս
իմոյ։
Եւ
նոքա,
—
շեշտում
է
Ստեփանոսը,
—
վասն
յոյժ
պիտանութեան
առնն
ոչ
ինչ
նեղերին,
այլ
թողին
զնա
ի
կամս
իւր»
[113]
։
էլիկումը
պատերազմում
սպանվում
է:
Զաքարյան
եղբայրները
Հայաստանի
հյուսիսային
շրջանները
սելջուկներից
ազատագրելուց
հետո,
հետաքրքրվում
են
Լիպարիտ
Օրբելիանի
ժառանգների
ճակա¬տագրով։
Երբ
Սյունյաց
եպիսկոպոսից
իմանում
են,
որ
էլիկումի
Լիպա-րիտ
որդին
գտնվում
է
Նախճավանում,
շատ
են
ուրախանում։
Իվանե
Զաքարյանը
երբ
տեսնում
է
Լիպարիտին
«...
անտանելի
խնդութեամթ
լնոյր.
եւ
առ
ժամայն
ծանուցանէր
Թամարին
եւ
Լաշային.
եւ
նոքա
յոյժ
խրախանային
քանզի
միշտ
ի
կասկածի
էին
նոցանէ»
[114]:
Վրաց
թագավոր
Գեորգի
Լաշան
տալիս
է
«փոխան
հայրենեացն
Լիպարիտի
անանցական
գրով
զՀրաշկաբերդ
իւր
գաւառովն
եւ
այլ
բազում
գեղօրէս»:
Լիպարիտը
նշանակվում
է
Սյունյաց
աշխարհի
կողմնակալ
եւ
«մեծաւ
բարեպաշտութեմաբ
քաղաքավարէր»
[115]
։
Նրան
հաջորդում
է
որդին՝
էլիկումը,
որը
հպատակություն
է
հայտնում
մոնղոլ
զորավար
Ասլան
նոյինին
եւ
նրանից
ստանում
Սյունյաց
գավառներին
տիրելու
իրավունքը։
Այնուհետեւ
էլիկումը
Ավագ
եւ
Շահնշահ
Զաքարյանների
ու
մյուս
հայ
իշխանների
հետ,
մոնղոլական
զորքի
կազմում,
մասնակցում
է
Նփրկերտի
պաշարմանը,
այնտեղ
էլ
ծանր
հիվանդանում
է
ու
կնքում
իր
մահկանացուն։
Պատմագիրը
նշում
է,
թէ
«...
որպէս
ասեն,
դեղակուր
լինի
ի
բժշկաց
ի
հրամանէ
Աւագին»
[116]
։
Էլիկումից
հետո
իշխանությունը
անցնում
է
նրա
Սմբատ
եղբորը,
«...
որ
էր
հանճարով
մեծ,
խորհրդով
ուժեղ,
խելօք
աննման,
հնարիւք
բագմագէտ,
բանիւ
աոատ
եւ
քաղցր,
լեզուաց
հմուտ
եւ
ճարտար,
ի
դատարանի
դիւանին
անպարտելի.
զի
խօսէր
լեզուս
հինգ՝
հայ
եւ
վրացի,
ուզուր
(թերեւս
ույղուրերեն
—
Լ.
Բ.
)
եւ
փարսի
եւ
զմուղալն
(մոնղոլերեն
—
Լ.
Բ.
)
իսկ»
[117]:
Ավելին,
Սմբատը
«...
էր
մեծահաւատ
եւ
բարեպաշտօն,
սիրող
սրբոց
եւ
եկեղեցեաց,
շինող
վանորէից,
սփոփիչ
եւ
մխիթարիչ
քահանայից,
ողորմած
աղքատաց,
կանգնիչ
եւ
զօրացուցիչ
վշտագնեալ
ազգիս
Հայոց,
գերեթափ
եւ
ազատարար
ամենեցուն»
[118]:
Ըստ
Ստեփանոս
պատմագրի,
Սյունյաց
տերերն
այդպիսին
են
եղել՝
նրանց
անհանգստացրել
է
ոչ
միայն
Սյունիքի
ու
նրա
բնակչության
վիճակը,
այլեւ
ողջ
Հայաստանի
ու
հայ
ժողովրդի
ճակատագիրը:
Սմբատը
վրաց
Դավիթ
թագավորից
ստացած
թանկագին
գոհարը
պարգեւվում
է
Մանգու
խանին
եւ
խնդրում
«ի
նմանէ
ողորմութիւն
վասն
աշխարհիս
այս»
[119],
այսինքն՝
Հայասատանի
համար։
Ստեփանոսը
մեծ
գոհունակությամբ
նկարագրում
է
Կարակորումում
Սմբատին
ցույց
տված
ընդունելությունը։
Գրում
է,
թէ
Մանգու-խանը
իմանալով,
որ
նա
քրիստոնյա
է
եւ
ազգությամբ
հայ,
առավել
շատ
է
սիրել
նրան,
Սմբատը
«…զամենայնն
բովանդակ
ցուցանէր
նմա՝
զնեղութիւն
եկեղեցեաց
եւ
զզրկութիւն
իւր...
եւ
զամենայն
որպիսութիւն
աշխարհիս
ծանուցանէր»
[120]
։
Մանգուն
նրան
«ինջու»
(անմիջապես
իրեն
ենթակա—
Լ.
Բ.
)
է
դարձնում՝
օժտելով
լայն
արտոնություններով:
Սմբատի
վերադարձից
հետո
«ծագեաց
խաղաղութիւն,
որպէս
արեգակն
ի
մէջ
գիշերի»
[121]:
Սմբատը
մեծ
չափերով
ընդարձակում
է
իր
իշխանության
սահմանները,
վանքեր
է
կառուցում,
ավերված
եկեղեցիները
վերանորոգում
եւ
«արար
բազում
խնդութիւն
քրիստոնէից»
[122]:
Աշ.
Հովհաննիսյանը
նկատում
է,
որ
«Դեպի
քաղաքական
իր
մայրամուտը
թեքվող
հայ
ֆեոդալների
այս
պարագլխի
մեջ
(Ստ.
Օրրելյանի—
Լ.
Բ.
)
վառ
էր
տակավին
իր
տոհմի
վաղեմի
ատելությունն
ու
ոխակալությունը
Հայաստանի
եւ
Վրաստանի
քաղաքական
համակենտրոնցումը
գլխավորող
Բագրատունիների
եւ
Զաքարյանների
հանդեպ։
Քաղաքական
իր
բովանդակությամբ
նրա
գիրքը
մի
փորձ
էր
հետին
թվով
արդարացնել
Իվանե
Օրբելյանու
եւ
սրա
հետքերով
քայլող
Սմբատ
«արքայի»
պարտիկուլյարիստական
ոճրաշավիղ
վարքագիծը։
Սյունյաց
մետրոպոլիտը
փաստապես
չէր
բարձրանում
իր
տոհմի
եւ
իր
դասի
նեղ
մտահորիզոններից
անգամ
այն
դեպքում,
երբ
աշխուժացնելով
անցյալի
ստվերները,
գծագրում
էր
սգապսակ
«Արքայուհու»
կերպարը
(Ողբում—
Լ.
Բ.
):
Ֆեոդալական
հասարակարգի
ընդհանուր
եւ
տեւական
շահախնդրությունները
չէ,
որ
հուզում
էին
նրան,
այլ
իշխանական
եւ
կղերական
վերնախավերի
մասնավոր
ու
անմիջական
պահանջները,
պահանջներ,
որոնք
նա
հետամուտ
էր
գոհացնել
ի
հաշիվ
ճնշված
ու
թալանված
«ամբոխի»,
ի
հաշիվ
«հավասարութեան»
ձգտող
«սինլքոր»
բազմության
[123]
։
Օրբելյան
պատմիչը
նկարագրում
է
XIII
դարի
երկրորդ
կեսում
Հայաստանում
ծավալված
ֆեոդալական
ներքին
հակամարտությունները՝
քաղաքական
գերիշխող
դիրք
գրավելու
համար:
Զաքարյանները,
որոնք
հանդիսանում
էին
մյուս
բոլոր
հայ
իշխանների
սյուզերենը,
այդ
ժամանակ
արդեն
թուլացել
էին
եւ
փաստորեն
կորցրել
իրենց
այդ
դերը,
երկրում
խորացել
էր
ֆեոդալական
մասնատվածության
ընթացքը,
հզորացող
Օրբելյանները
ձգտում
էին
գրավել
Զաքարյանների
տեղն
ու
դիրքը
եւ
այդ
անում
էին
մոնղոլ
նվաճողների
հովանավորությամբ:
Պատահական
չէ,
որ
պատմագիրը
Սմբատին
ներկայացնում
է
ամբողջ
հայության
ու
«ամենայն
աշխարհիս
Հայոցի»
ցավերը
հոգացողի
դերում։
Նա
որոշակի
գրում
է,
թէ
Օրբելյաննեբի
տունը
Սմբատի
շնորհիվ
է
հզորացել
[124],
որովհետեւ
հենց
Սմբատն
է
հավակնություն
հանդես
բերել
փոխարինելու
Զաքարյաններին:
Ստեփանոսը
զայրույթով
գրում
է.
«Բայց
յետ
Ելիկումին
բազում
նախանձու
եւ
թշնամութեամբ
վարէր
տունն
Աւագին
ընդ
տանն
Օրբելեան.
եւս
առավել
Գոնցայն՝
կին
Աւագին.
եւ
կամէին
վարատել
եւ
հալածել,
կամ,
կորուսանել
զորբ
մնացեալ
մանկունսն՝
զՍմբատ
եւ
զեղբարս
իւր.
եւ
յափշտակէին
զհայրենիս
նոցա»
[125]:
Այնուհետեւ
նշում
է,
որ
Գոնցան
եւ
վրաց
մեծամեծները
գնում
են
Արղունի
մոտ՝
Տփղիս
մեծ
կաշառք
են
տալիս
նրան,
որպեսզի
նա
Սմբատին
ասպարեզից
հեռացնի
եւ
չժառանգեցնի
իր
երկրում։
Արղունր
չի
համարձակվում
նրանց
պահանջը
կատարել,
սակայն
թշնամիները
Սմբատից
խլում
են
շատ
գյուղեր
ու
ավաններ
եւ
մնացածներին
էլ
սաստիկ
կեղեքում
են։
Սմբատը
ստիպված
երկրորդ
անգամ
է
գնում
Կարակորում
Մանդույի
մոտ։
Պատմագիրր
Սմբատի
ուժն
ու
հեղինակությունը
ցույց
տալու
նպատակով
գրում
է,
թե
Մանգուն
Սմբատին
շատ
էր
սիրում
եւ
հավատում,
նրան
ասում
էր.
«...
եկ
արքայուն՝
եւ
ծանո
ինձ
զամենայն
որպիսութիւն
այնր
աշխարհի
եւ
զորաց
իմոցս
[126]
։
Այնուհետեւ
հարցնում
է
Արղունի
մասին,
որն
այդ
ժամանակ
բանտարկված
էր
Կարակորումում,
«...
եթէ
որպէս
աւերեաց
զաշխարհն
զքահանայս
եւ
զմին
սպանեալ
է»
[127]
։
Պատմագիրն
այստեղ
ելնելով
դասակարգային-տոհմային
շահերից,
մեղանչում
է
պատմության
առաջ,
գրում
է,
թէ
Սմբատը
«…արդարացուցանէ
զԱրզունն.
եւ
ամենեւիմբ
ստէ
զմատնողսն:
Ընդ
որ
ցասուցեալ
արքայի
մեծամեծացն
իւր
եթէ
ընդէ'ր
ոչ
ուղիղ
քննեն։
Եւ
հրամայէ
վաղվաղակի
ատեան
դնել
եւ
քննել
Սմբատաւ
հանդերձ,
զոր
եւ
ի
վաղիւն
արարին
իսկ։
Եւ
ստեալ
Սմբատայ
զնոսա՝
առ
ժամայն
սատակեցին»
[128]
մատնողները,
եւ
ավելացնում
է,
թե
«...
վասն
մեծի
երախտեացն
ոչ
գիտէր
Արղունն
եթէ
որո՛վ
պատուեսցէ
զՍմբատ»։
Ապա
գոհունակությամբ
ընդգծում
է.
«Իսկ
ի
գալն
Սմբատայ
յամօթ
եղեն
ամենայն
թշնամիք
եւ
հակառակորդք
նորա:
Որ
եւ
տիրեաց
ամենայն
գաւառաց
եւ
գիւղից
իւրոց.
բայց
յետոյ
իւր
կամաւ
վասն
սիրոյ
եւ
միաբանութեան՝
ոմանց
դարձոյց
եւ
եթող
յետս
աստ
եւ
անդ
ի
գիւղից
եւ
յագարակաց,
եւ
գայլն
հաստատեաց
սեպհական
հայրենիք
իւրոյ
ազգի
եւ
զաւակաց»
[129]:
Այնուհետեւ
նույն
գոհունակությամբ
շեշտում
է,
որ
Հուլավուն
էլ
է
շատ
սիրել
ու
պատվել
Սմբատին
եւ
նրան
«...
կացուցեալ
ի
վերայ
բազում
գործոց
իւրոց»
[130]:
Եղել
է
Հուլավուի
համար
Դարան
դաշտում
կառուցվող
ամառանոցի
շինարարության
կառավարիչը
եւ
այլն։
ժամանակակից
աղբյուրներից
հայտնի
են
Արղունի՝
Անդրկովկասում
կատարած
վայրագությունները։
Սակայն
Ստեփանոս
պատմագիրը
լռում
է
այդ
մասին
կամ
համակրանքով
է
արտահայտվում՝
լոկ
այն
պատճառով,
որ
նա
Սմբատին
շնորհել
է
արտոնություններ։
Նրա
Սմբատը
պաշտպանության
տակ
է
առնում
ու
արդարացնում
ժողովրդի
դահճին,
քանի
որ
ակնկալում
էր
ստանալիք
արտոնություններ։
Ընդհանրապես
նկատենք,
որ
մոնղոլներին
բնութագրելիս
Օրբելյանը
միշտ
էլ
սուբյեկտիվ
է
ու
անարդար:
Ահա
նրանք՝
«...
անաստուածք
եւ
անօրէնք.
բայց
բնութեամբ
օրինացն
զարդարեալք,
ատեցողք
աղտեղի
գիջութեանց
եւ
ամենայն
վնասակար
գործոց,
արդարամիտք
առ
միմեանս,
միամիտք
եւ
հնազանդ
առաջնորդի
իւրեանց,
իրաւարարք
եւ
իրաւադատք,
իսկ
բարուք
աղքատք
եւ
ընչաքաղցք,
նեղիչք
եւ
կեղեքիչք
մարդկան.
պատկերով
յոյժ
գեղեցիկք
եւ
լերկք
ըստ
կանացի
դիմաց,
եւ
ծանօթք
քրիստոսեան
հաւատոյ.
եւ
յոյժ
սիրողը
քրիստոնէից,
յաղեղունս
կորովիք
եւ
յամենայն
պատերազմունս
յոյժ
հնարաւորք»։
Եւ
կարծեք
ափսոսանքով
ավելացնում
է.
«Բայց
յետոյ
թողին
զբնական
բարս
իւրեանց
եւ
ելին
ի
հայրենի
սահմանէն
զոր
ունէին.
մտին
ընդ
Մահմետի
օրինօքն
եւ
ուսան
զամենայն
պղծութիւնս
եւ
անկարգութիւնս,
եւ
յանառակ
կեանս
վարէին»
[131]
։
Եվ
սա
էլ
չի
խանգարում
նրան
Հուլավու
իշխանին
գնահատելու
իբրեւ
«...
մեծ
եւ
բարեպաշտ
արքայն—աշխարհակալ,
յոյսն
եւ
ակնկալութիւնն
քրիստոնէից»
[132],
Աբաղան՝
«...
այր
հեզ
եւ
բարի
եւ
խաղաղարար,
եւ
սա
սիրող
քրիստոնէից,
վարեալ
զղանութիւնն
բարեյաղթ
յաջողմամբ»
[133]
։
Ղազանը
իշխանությունը
«...
վարէր
ահեղ
ուժով
եւ
ահարկու
բոնութեամբ,
հզօր
եւ
բարձր
բազկաւ»
[134]
։
Նրա
զորավար
Խութլուշահը՝
«...
այր
բարի
եւ
հզօր
եւ
յաղթող
ի
պատերազմունս,
որ
էր
յոյժ
բարեկամ
եւ
օգնական
Քրիստոնէից...
եւ
ի
սադրելոյ
սորա
լինէր
խաղաղութիւն
մեզ
եւ
ամենայն
աշխարհիս
Հայոց»
[135]
։
Սակայն
ժամանակակից
հիշատակարանների
հեղինակները
հակառակն
են
վկայում։
Հայտնի
է,
որ
Ավագ
Զաքարյանի
մահից
հետո
գերիշխանության
համար
Սմբատ
Օրբելյանի
եւ
Սադուն
Արծրունու
միջեւ
ուժեղ
մրցակցություն
է
սկսվում,
որից
հաղթող
է
դուրս
գալիս
վերջինս։
Պատմագիրր,
սակայն
միտումնավոր
ձեւով
ոչինչ
չի
ասում
Սադունի՝
իշխանության
քաղաքական
կյանքում
1260—1270-ական
թվականներին
խաղացած
կարեւոր
դերի
մասին։
Ժամանակակից
պատմագիրներից
եւ
ոչ
մեկը
չի
փառաբանում
Սմբատ
Օրբելյանին։
Պատմագիրը
շատ
լավ
գիտակցել
է,
որ
եթե
Սադունի
մասին
գրեր,
ապա
ստվեր
պիտի
գցեր
Սմբատի
վրա
եւ
իր
հիմնական
նպատակին
չէր
հասնի,
այն
է՝
ցույց
տալ,
որ
Ավագ
Զաքարյանից
հետո
գերիշխող
դիրք
էր
գրավել
ոչ
այլ
ոք,
քան
Օրբելյան
տոհմի
ներկայացուցիչը՝
Սմբատը։
Նա
շատ
լավ
գիտակցել
է
նաեւ,
թե
որքան
կարեւոր
նշանակություն
ունի
հարկահանման
գործը
նվաճողների
համար,
որ
հարկատվության
պարտականության
մեջ
թերանալը
կամ
հրաժարվելը
ամենավտանգավոր
հանցանքն
է
համարվել,
եւ
նրա
Սմբատն
իր
հակառակորդների
հետ
հաշվեհարդար
էր
տեսնում
հենց
այդ
ճանպարհով,
նրանց
մեղադրում
էր
այդ
պարտականության
թերանալու
մեջ
եւ
իրեն
երախտապարտ
Արղունի
միջոցով
ասպարեզից
հեռացնում։
Ըստ
պատմագրի,
Սմբատին
հովանավորում
էին
ոչ
միայն
Հուլավուն,
Արղունն
ու
արքունի
մեծամեծները,
այլեւ
վրաց
Դավիթ
թագավորը,
որին
Սմբատն
ամենայն
հավատարմությամբ
հպատակվել
էր
«...
եւ
բազում
եւ
մեծամեծ
երախտիս
ցուցանէր
նմա
առաջի
Հուլաւու
ղանին
եւ
առաջի
մեծամեծացն,
եւս
առաւել
ի
մեծ
դրանն»
[136]:
Ավելին,
Դավիթն
այնքան
է
սիրել
Սմբատին,
որ
իրեն
հավասար
էր
համարում
նրան
եւ
իր
Դեմետրե
որդուն
հանձնում
է
նրա
խնամակալությանը:
Պատմագրին
եւ
նրա
Սմբատին
շատ
է
մտահոգել
իրենց
նախնիների
բարի
հիշատակի
վերականգնումը:
Վրաց
Դավիթ
թագավորը
Սմբատին
կանչում
է
Տփղիս
մեծամեծ
պարգեւներ
տալու
նպատակով։
Նրա
հարցին,
թե
ինչպիսի
պարգեւ
է
ցանկանում,
Սմբատը
պատասխանում
է,
թէ
խնդրում
եմ
«...
բարձ
զչար
յիշատակն
մեր
զոր
զրպարտեաց
նախնին
քո
Գէորգի
զնախնիսն
իմ,
եւ
ետ
գրել
եւ
նզովք
կարգել
զի
մի
թողցեն
զմեզ
ի
հայրենիս
մեր.
եւ
պահեաց
ի
տան
գանձու
իւրում.
տո՛ւր
զայն
ի
ձեռս
իմ»
[137]
։
Թագավորը
զարմանում
է,
նախատում
Գեորգիին
ու
ասում,
«...
ըն՞դ
էր
զայսպիսի
արս
զօրեղս
եւ
յաջողակս
եհան
ի
տանէս
մերմէ»
[138]:
Հրամայում
է
գտնել
գրածը,
սպասավորներր
գտնում
են
ու
տալիս
Սմբատին,
սակայն
վերջինս
ասում
է.
«...
այդ
գիրք
գրեալ
է
ձեոամբ
թագաւորի,
պարտ
է
եւ
ջնջիլ
ձեոամբ
թագաւորի.
հրամայեա
լուցանել
առաջի
քո
կրակ,
եւ
քո
ձեռամբ
ընկեա
ի
նա
գգիրքդ»
[139]
։
Այդպես
էլ
արվում
է.
վերականգնված
են
Վրաց
Օրբելիների
երբեմնի
դիրքն
ու
հեղինակությունը։
Պատմագիրր
ոչ
պակաս
չափով
իդեալականացնում
է
նաեւ
իր
հորը՝
Տարսայիճ
Օրբելյանին,
որը
հաջորդել
է
Սմբատին։
Նա
«...
պատուեալ
եւ
սիրեցեալ
յաչս
աշխարհակալացն
եւ
ամենայն
մեծամեծաց՝
վարէր
զիշխանութիւնն
իւր
բարձր
եւ
շքեղ
փառօք,
ահարկու
ի
վերայ
ամենայն
թշնամեաց.
եւ
այնքան
յարգեալ
լինէր
առաջի
Ապաղայ
ղանին,
որ
բազում
անգամ
զարքայական
հանդերձն
իւր
մերկացեալ
հանձնէ՝
հագուցանէր
Տարսայիճին
յոտից
մինչեւ
ցգլոլխն,
եւ
զկամարն
ի
համակ
ոսկւոյ
բազմագին
ակամբք
եւ
մարգարտօք
լցեալ՝
տայր
ածել
ընդ
մէջ
նորա։
Եւ
զի
այր
ուժեղ
եւ
սրտեայ
եւ
պատերազմող
էր,
եւ
հասակաւ
ահարկու,
յամենայն
պատերազմունս,
յոր
եւ
երթայր,
մեծամեծ
քաջութիւնս
եւ
անպարտելի
զօրութիւնս
ցուցանէր»
[140]
։
Վրաց
Դավիթ
թագավորը
իր
Դեմետրե
որդու
խնամակալ
է
նշանակել
Տարսայիճին,
որին,
Դավթի
մահից
հետո,
Տարսայիճը
«...
բազում
ջանիւ
եւ
օժանդակութեամբ
նստուցանէ
յաթօռ
հօր
իւրոյ
թագաւոր
վրաց»
[141]:
Պատմագիրը
ասում
է.
Արղուն
խանը
շատ
է
սիրել
Դեմետրեին,
նրան
է
տվել
ամբողջ
Հայոց
աշխարհը՝
«...
զտունն
Աւագեան
եւ
զտունն
Շահանշահեան
եւ
զԳագեցին
եւ
ղորդիսն
Սադուն
աթաբէկին»
[142]
։
Հետագայում
Դեմետրեն
Տարսայիճին
տանում
է
«...
յերկիրն
Աւագեան՝
յԱյրարատ.
եւ
բազում
թախանձանօք
բռնազբօսեաց
ղնա.
եւ
եդ
աթաբէկ
ի
վերայ
ամենայն
տէրութեան
իւրոյ»
[143]:
Ստեփանոսը
վառ
գույներով
է
նկարագրում
Սյունիքի
վիճակը
նաեւ
Տարսայիճից
հետո
[144]
։
Նրան
հաջորդում
է
ավագ
որդին՝
էլիկումը,
որն
իր
ժառանգությունից
բաժին
է
տալիս
եղբորը
եւ
հորեղբոր
տղային
«Եւ
այնպէս
կային
միաբանութեամբ
եւ
վարէին
զտէրութիւն
յայսմ
նահանգի
մեծարգոյ
եւ
շքեղաշուք
իշխանութեամբ
պատուեալ
եւ
փառաւորեալ
յաչս
աշխարհակալացն
եւ
մեծամեծացն,
պահելով
զաշխարհս
զայս
ի
խաղաղութեան,
եւ
զվանորայս
ի
շինութեան»։
Հրճվանքով
շարունակում
է
իր
նկարագրությունը
տոհմիկ
պատմագիրը.
«Եւ
զի
յայսմ
ժամանակի
ամենայն
աշխարհ
աւերեալ
եւ
ապականեալ
էր,
եւ
վանորայք
խափանեալ
ի
պաշտամանէ,
եւ
ամենեքեան
առ
հասարակ
դիմեալ
ի
տերութիւն
սորա,
աստ
զհանգիստ
առեալ
գետեղէին,
որպէս
եւ
եկն
կաթողիկոսն
Աղվանից
Տէր
Ստեփաննոս,
եւ
բնակէր
առ
Տեառն
Ստեփաննոսի'
եղբոր
սորա,
եւ
այլ
բազում
եպիսկոպոսք
եւ
վարդապետք
եւ
յազատ
արանց,
եւ
էր
տեսանել
շնորհօքն
Աստուծոյ
զտունս
զայս
իբր
զտապանն
Նոյեան
ի
մէջ
աշխարհակործան
ալեացն...:
Բայց
այսու
յոյժ
գեղեցկացան.
զի
ինքեանք
մարմնական
իշխանութեամբն
պայծառանային
եւ
եղբայր
իւրեանց
Տէր
Ստեփաննոս՝
(իմա
ինքը
պատմագիրը—Լ.
Բ.
)
հոգեւոր
շնորհօք
եւ
բարձր
դիտապետութեամբ
շքեղանայր...
»
[145],
Ահա
թե
ինչպիսի
երանգներով
է
մատենագիրը
ներկայացնում
իր
ապրած
օրերի
Սյունյաց
նահանգը
եւ
նրա
աշխարհիկ
ու
հոգեւոր
տերերին։
Նրա
տեսադաշտում
են
միայն
իշխանները,
կաթողիկոսներն
ու
եպիսկոպոսները,
վարդապետներն
ու
ազատները։
Նա
պերճախոս
ոչ
մի
գովեստ
չի
խնայում
նաեւ
իր
անձին։
Չկան
շինականն
ու
ռամիկը,
նրանց
վարքն
ու
կենցաղը,
նրանց
հոգսերն
ու
ցավերը:
Իսկ
եթե
երբեմն
էլ
փորձում
է
խոսել
նրանց
մասին,
ապա
ստացվում
է
մեղադրանք։
Իբրեւ
ֆեոդալական
դասակարգի
գաղափարախոս,
Օրբելյանի
համար
ժողովուրղը
«խառնիճաղանճ
ամբոխ»
է
եւ
այդ
իսկ
պատճառով
պատմության
սուբյեկտ
լինել
չի
կարող։
ճիշտ
է,
Սյունիքը
«ինջու»
լինելով
օժտված
էր
որոշ
արտոնություններով՝
գերազանցապես
գանձահասութային,
համեմատաբար
զերծ
էր
մոնղոլ
պաշտոնեության
կամայականություններից
ու
չարաշահումներից,
սակայն
նվաճողների
անասելի
ծանր
հարկային
քաղաքականությունն
իր
ավերիչ
դերն
էր
կատարում
նաեւ
Սյունիքում,
որի
մասին,
սակայն,
դեպի
մոնղոլ
նվաճողները
բարյացակամորեն
տրամադրված
մեր
պատմագիրը
գրեթե
ոչինչ
չի
ասում:
Բացառիկ
դեպքերում
միայն
Օրբելյան
պատմիչը
մոռանալով
իր
անձնական
կապերը
մոնղոլ
խաների
հետ
ու
նրանց
հովանավորությունը,
հայրենասերի
գրչով
տալիս
է
հայրենիքին
ու
ժողովրդին
հասած
ծանր
արհավիրքների
դառը
պատկերը:
Խոսելով
Արցախի
իշխանների
մասին,
որոնք
ապաստանել
էին
Սյունիքում,
գրում
է.
«...
Նեղեալ
տեարք
նորա
յաւերմանէ
գաւառին
իւրեանց
եւ
ի
գաոն
եւ
վերջին
աղքատութենէ:
Որք
եկեալ
բնակեցան
առ
մեօք.
եւ
սակս
չարաչար
կարեաց
իւրեանց,
որ
էին
պարտական
այլազգեաց
եւ
կամէին
գերի
վարել,
եւ
տագնապէին
ի
դառն
եւ
յանհնարին
աղքատութեանց…»
[146]:
«Սխալ
կլիներ
այնուամենայնիվ
պնդել,
—
միանգամայն
ճիշտ
նկատում
է
Աշ.
Հովհաննիսյանը,
—
թե
որչափ
Օրբելյանը
ելնում
էր
տոհմային,
դասային
կամ
գավառային
շահերի
տեսանկյունից՝
նրա
գործունեությունը
իսպառ
զուրկ
էր
պատմականորեն
պրոգրեսիվ
մոմենտներից,
ինչպես
Սմբատ
«արքայի»,
այնպես
նաեւ
Ստեփանոս
մետրոպոլիտի
դիվանագիտական
գործունեությունն
ունեցավ
դրական
այն
նշանակությունը,
որ
հենվելով
մոնղոլների
օժանդակության
վրա,
նրանք
կարողացան
բարձրացնել,
Սյունյաց
երկրի
քաղաքական
կշիռը։
Նյութական
բացառիկ
վիճակ
ստեղծվեց
Սյունյաց
ֆեոդալ-եկեղեցական
տիրույթների
համար,
Սյունյաց
լեռներում
եւ
Տաթեւի
եւ
Նորավանքի
մենաստաններում
կենտրոնացնելով
ռազմական
եւ
գրական-դպրոցական
կենսունակ
ուժեր,
նրանք
կարողացան
ապահովել
տեղական
ֆեոդալների
ու
եկեղեցականների
գերազանցությունը
եւ
հակակշիռ
կազմել
էթնիկական
եւ
քաղաքական
դիմազրկման
միտված
Զաքարյանների
ու
Հեթումյանների
վարքագծին»։
Այնուհետեւ
շարունակում
է
իր
միտքը
Աշ.
Հովհաննիսյանը.
«Ստեփանոս
Օրբելյանի
շնորհիվ
նախադրյալներ
ստեղծվեցին
Տաթեւի
դպրոցի
հետագա
բեղմնավոր
գործունեության
համար,
որի
նշանակությունը
դուրս
էր
գալու
Սյունյաց
գավառի
նեղ
սահմաններից՝
իր
ազդեցությամբ
ընդգրկելով
XIV—XV
դարի
հոգեւոր
կուլտուրայի
մի
շարք
մարզերը։ ...
Եվ
վերջապես,
Սյունյաց
մետրոպոլիտին
վիճակվեց
իւոշոր
դեր
կատարել
այն
պայքարի
մեջ,
որ
նրա
ժամանակ
արծարծվում
էր
դեպի
Արեւմուտք
կողմնորոշված
կիլիկեցիների
եւ
Արեւելյան
Հայաստանի
հայ
եկեղեցական
կենտրոնների
միջեւ»
[147]
։
*
*
*
Մետրոպոլիտ
պատմագրի
ուշադրությունից
չեն
վրիպել
Սյունիքում
X—XI
դարերում
ծավալված
գյուղացիական
ապստամբությունները,
որոնց
մասնակիցներին
նա
որակում
է
«բարբարոս
եւ
պիղծ
մարդիկ»,
«ելուզակներ»,
իսկ
ապստամբ
գյուղերը՝
«ավազականոցներ»,
«անիծաբնակ»
վայրեր:
Տաթեւին
տրված
գյուղերի
նվիրատվությունների
կապակցությամբ
նշում
է.
«Բայց
թէպէտ
զայս
ամենայն
տուրս
արարին,
զբնակիչս
բերդին
Ցուրայ
ոչ
կարացին
հանել
ի
տեղւոյն.
զի
հին
Հայրենի
տէրք
էին
եւ
բարբարոսք
եւ
պիղծ
մարդիկ.
այսպէս
եւ
ոչ
զՏամալէկս...
կարացին
սեպհականել.
զի
եւ
նոքա
նոյնպիսիք
էին։
Էր
եւ
աւազականոց
մի
Բերդ
անուն...
որ
Առաւելադաշտն
կոչեն...
եւ
զայն
եւս
ոչ
հալածեցին.
յորոց
վտանգ
ոչ
սակաւ
հասանէր
եղբայրութեանն»
[148]
։
Պատմագիրը
զայրույթով
գրում
է,
թե
«...
բազում
եւ
մեծամեծ
վիշտըս
հասուցանէին
սուրբ
ուխտին
Տաթեւոյ
բնակիչք
Ցուրայ
բերդին,
որք
էին
անաստուածք,
ժպիրհք
եւ
ելուզակք»
[149]:
Մեծ
բավականությամբ
նշում
է
աշխարհիկ
եւ
հոգեւոր
տերերի
գործադրած
ջանքերը
ապստամբությունները
ճնշելու
ուղղությամբ:
«Փառաւորեալ»
իշխան
Սմբատը
«ըստ
քաջ
սրտին
եւ
մեծայոյս
հաւատոյն,
իբրեւ
զառիւծ
մրմռեալ
ի
վերայ
չարացն՝
ցան
եւ
ցիր
կացոյց
զամենեսեան»
[150]:
Նա
«...
հալածական
արարեալ
զանիծեալ
բնակիչս
Ցուրայ
քարին,
զոմանս
ի
մեծամեծ
պատիժս
եւ
պատուհասս
արկանէր,
եւ
առ
հասարակ
ջնջեալ
հեռացոյց
յաշխարհէս
…»
[151]
։
Պատմագրի
զայրույթն
այնքան
սաստիկ
է,
որ
Հակոբ
եպիսկոպոսին
սպանող
ապստամբներին
անվանում
է
«շնաբարոյքն»
[152],
իսկ
«ապստամբանոց»
Տամալեկը՝
«խոզանոց»:
Ասում
է
տամալեկցիները
մեծամեծ
վիշտ
եւ
նեղություն
էին
պատճառում
վանքերին,
չնայած
տեր
Հովհաննեսը
շատ
անգամ
էր
ջանացել,
սակայն
չէր
կարողացել
հալածել
բնակիչներին
եւ
սեփականացնել
գյուղը:
Հետագայում'
Հակոբ
եպիսկոպոսի
ժամանակ,
իշխան
Սմբատի
կինը՝
Սոփիան,
ստիպված
է
լինում
հազար
դահեկանով
Տամալեկր
գնել
եւ
տալ
վանքին
եւ
«բառնայ
զայն
խոչ
ի
նոցանէ»
[153]
։
Նկատենք,
որ
նշված
դարերում
Սյունիքում
ծավալված
գյուղացիական
ապստամբությունների
պատմության
միակ
աղբյուրը
Ստեփանոս
պատմագրի
«Պատմությունն»
է:
Չլիներ
այդ
երկը,
մենք
չէինք
իմանա,
որ
Հայաստանում
մի
դար
տեւող
գյուղացիական
հակաֆեոդալական
շարժումները
բացահայտ
զինված
ապստամբության
բնույթ
են
կրել
եւ
աշխարհիկ
ու
հոգեւոր
տերերը
համատեղ
ուժերով
հսկայական
եւ
ապարդյուն
ջանքեր
են
գործադրել
դրանք
ճնշելու
համար։
Առանձին
դեպքերում
նույնիսկ,
ստիպված
են
եղել
տեղի
տալ
եւ
դրամով
գնել
իրենց
իսկ
տիրապետության
տակ
գտնվող
գյուղերը։
Ստեփանոսից
ենք
իմանում
վանքապատական
խոշոր
կալվածատիրության
առաջացման,
զարգացման
եւ
հատկապես
ուռճացման,
վանքերի
ու
եկեղեցիների
բուռն
շինարարության
եւ
նրանց,
տրվող
մասսայական
նվիրատվությունների
սոցիալ-քաղաքական
ու
տնտեսական
դրդապատճառները։
Ճիշտ
են
նշում
Թ.
Հակոբյանը
եւ
Ս.
Մելիք-Բախշյանը,
որ
Օրբելյանը
հիացմունքով
է
խոսում
վանքերի,
սլացիկ
գմբեթների,
ամրաշար
պատերի,
հոյակապ
սյուների,
բարձրարվեստ
կամարների,
նրբակերտ
քանդակների,
որմնանկարների
եւ
ճարտարապետական
այլ
արժանիքների
մասին։
Գիտակ
պատմիչի
հաղորդումները
պատմագիտության
եւ
հատկապես
ճարտարապետության
պատմության
համար
ավելի
մեծ
նշանակություն
են
ստանում
առանձնապես
այն
պատճառով,
որ
նրա
նկարագրած
վանքերի
մի
մասը
այժմ
գոյություն
չունի
կամ
գտնվում
է
ավերված
վիճակում
եւ
անհնար
է՜
միայն
ավերակների
հիման
վրա
վերականգնել
նրանց
նախկին
իսկական
պատկերը
[154]
։
Վանական
տնտեսությունների
ուռճացման'
Ստեփանոսի
շատ
օրինակներից
բերենք
միայն
մեկը։
Ասում
է,
Աղվանից
Վաչագան
արքան
եւ
իր
փեսան
Երասխի
ափին
գտնվող
մի
վանքի
հինգ
գյուղ
են
նվիրել,
ապա
նկարագրում
է
այդ
գյուղերի
սահմանները
եւ
ավելացնում.
«Եւ
փարթամացեալ
էր
տունն
զի
էր
նոբա
առջառ
1000,
ոչխար
12.
000,
ուղտ
700,
ձի
600,
էշ
400
եւ
այգեգործս
կատապանս
170»
[155]
։
Միջնադարյան
Հայաստանի
ֆեոդալական
հիերարխիայի,
ագրարային
հարաբերությունների,
հողատիրության
ձեւերի,
ռենտայի
եւ
հարկերի,
հասարակության
սոցիալական
շերտավորման,
գյուղական
համայնքի,
գյուղացիության
շահագործման
ձեւերի,
նրանց
ճորտացման
ընթացքի,
իրավական
նորմերի,
տնտեսության
կազմակերպման,
գյուղատնտեսական
կուլտուրաների
մշակման,
ջրանցքաշինարարության
եւ
բազմաթիվ
այլ
բնագավառների
պատմության
ուսումնասիրության
համար
Օրբելյանի
«Պատմությունը»
բացառիկ
արժեք
ունեցող
աղբյուր
է:
Օրբելյանն
իր
երկում
հսկայական
տեղ
է
հատկացրել
սոցիալ-տընտեսական
կյանքի
բազում
կողմերի
լուսաբանմանը,
եւ
նրա
հաղորղած
փաստական
հարուստ
նյութը
հնարավորություն
է
տվել
պատմաբաններին
բացահայտելու
Հայաստանի
այդ
բնագավառի
պատմության
կըննռոտ
ու
մութ
շատ
հարցերի
էությունը:
Միջնադարյան
հայ
պատմիչների
շարքում
Ստեփանոս
Օրբելյանը
սոցիալ-տնտեսական
տերմինների
պահպանման
ու
արժեքավորման
գործում
եզակի
տեղ
է
գրավում։
Նրանցից
շատերի
«խոստակ»,
«խոստակդար»,
«ենչու»
եւ
այլն
մասին
նրա
հաղորդած
նյութը
հիմք
է
հանդիսացել
պատմաբանների
համար
նոր
լույս
սփռելու
Հայաստանի
սոցիալ-տնտեսական
կյանքի
մի
շարքի
կնճռոտ
հարցերի
վրա։
Ստեփանոս
պատմագիրը
չափազանց
արժեքավոր
տեղեկություններ
է
հաղորդում
այն
մասին,
որ
ֆեոդալական
մասնատվածությունը
եւ
կենտրոնախույս
ուժերի
ձգտումները
դրսեւորվել
են
նաեւ
եկեղեցական
կյանքում
որոնց
կրողներին
նա
«զգայլացեալ
հովիւսն»
է
համարում:
Խոսելով
Սյունյաց
Հովհաննես
եպիսկոպոսի
մասին
գրում
է,
թե
նրա
օրով,
Վասակ
թագավորի
աջակցությամբ,
սկսել
էր
փարթամանալ
ու
պայծառանալ
Սյունյաց
հոգեւոր
աթոռը,
շնորհիվ
այն
բանի,
որ
«...
զամենայն
յափշտակեալ
ժառանգութիւնսն
անդրէն
դարձուցանէին.
քանզի
Մաքենոցացիքն
զԳեղաքունի
էին
յափշտակեալ,
ոմն
մի
զՎայոց
ձոր,
եւ
եպիսկոպոս
նստեալ.
եւ
ոմն
մի՝
զԵրնջակայ
գաւառն,
եւ
անդ
նստեալ
եպիսկոպոս
յԵրնջակայ
վանքն.
եւ
Գողթնացիքն՝
զԲոտեձորն
եւ
զԲուստ
եւ
զՕրդուատ։
Նմանապէս
եւ
իշխանքն
զգեղանն
էին
բաշխեալ
ազատաց
իւրեանց»
[156]
։
Սակայն
գոհունակությամբ
նշում
է,
որ
այդ
բոլորը
վերադարձվեցին
աթոռին
եւ
Հովհաննես
եպիսկոպոսը
«...
հնազանդեgnյg
ինքեան
եւ
հերքեալ
հալածեաց
զօտար
եւ
զգայացեալ
հովիւսն»
[157]
։
Ստեփանոսը
զայրույթով
է
գրում
իշխան
Պռոշի
մասին,
որը
հանդըգնել
էր
Երնջակ
գավառը
անջատել
Սյունյաց
մետրոպոլիտությունից
եւ
ստեղծել
Երնջակի
ինքնուրույն
թեմ
[158]:
Այսպիսով,
Օրբելյանի
«Պատմությունն»
արժեքավոր
նյութեր
է
պարունակում
նաեւ
Սյունիքում
ու
նրա
սահմանակից
գավառներում
ծավալված
ֆեոդալական
ներքին
հակամարտությունների
մասին։
Պատմագիրը
ցույց
է
տալիս,
որ
քաղաքական
ու
տնտեսական
գերիշխող
դիրք
գրավելու
ձգտումը
եւ
դրա
համար
ծավալված
հակամարտությունները
մղվում
էին
ոչ
միայն
տարբեր
ֆեոդալական
տների,
այլեւ
միեւնույն
ֆեոդալական
տոհմի
ներսում,
արյունակից
հարազատների
միջեւ։
Ստեփանոսից
ենք
իմանում,
ոի
Սյունիքում
IX
դարի
կեսերից
այդ
հողի
վրա
սկսվել
է
դաժան
ու
եղբայրասպան
պայքար։
նրա
մոտ
բազմաթիվ
են
«ի
վերայ
հայրենեացն»,
«ի
վերայ
հայրենեացն
ժառանգութեան»
ներքին
հակամարտությունների,
Սյունյաց
ֆեոդալական
տան
ճյուղավորումների
միջեւ
մղվող
ընդդիմամարտի
նկարագրությունները
[159]
։
*
*
*
XIII
դարի
վերջին
դավանաբանական
տարաձայնությունները
հայոց
եւ
Բյուզանդական
եկեղեցիների
միջեւ
խիստ
սրվել
էին:
Քաղկեդոնական
ագրեսիան
իր
դերը
կատարել
էր
Կիլիկյան
հայկական
պետության
մեջ,
ուր
երկու
եկեղեցիների
միավորելոլ
շարժումը
լայն
ծավալ
էր
ստացել,
ներգրավելով
ոչ
միայն
գահակալող
դինաստիայի
ներկայացուցիչներին,
այլեւ
Սսի
կաթողիկոսարանը
ի
դեմս
Գրիգոր
է
Անավարզեցի
կաթողիկոսի։
Այս
իրողությունը
շատ
էր
զայրացրել
Արեւելյան
Հայաստանի
հոգեւոր
վերնախավին
եւ
առանձնապես
հակաքաղկեդոնական
շարժման
ղեկավար՝
Սյունյաց
մետրոպոլիտ
Ստեփանոս
Օրբելյանին:
«...
Միայն
գյուղացիական-աղանդավորական
շարժման
«սինքլորների
դեմ
չէ,
որ
զրահվում
էր
Օրբելյանը,
—
գրում
է
Աշ.
Հովհաննիսյանը,
—
Կաթողիկէի
«Ողբի»
էջերում
վերարթնացնելով
անցյալի
գիրկը
գլորված
հայրապետների
եւ
թաղավորների
ստվերները՝
նա
հակադրում
էր
նաեւ
միաբանողական
դրսեկ
այն
պրոպագանդին,
որ
քաղկեդոնական
նշանաբանների
տակ
արծարծվում
էր
ոչ
միայն
հեռու
Կիլիկիայում
կամ
Բյուզանդիայի
հայաբնակ
քաղաքներում,
այլեւ
Արեւելյան
Հայաստանում։
Օրբելյանը
գլխավորում
էր
մի
պայքար,
որ
տարվում
էր
«Հայոց
եւ
Վրաց
թագավորության»
սահմաններում»
[160]
։
Օրբելյանն
իր
1302
թ.
գրած
«Հակաճառութիւն
ընդդէմ
երկաբնակաց»
աստվածաբանական
տետրակում
դառնացած
նշում
է
հայաբնակ
այն
քաղաքները,
որտեղ
իր
ժամանակ
արմատ
էին
ձգել
լատին
քարոզիչները։
«Կիլիկիա
բոլոր՝
որ
տեղի
էր
մեր
պարծանաց,
յայս
իսկ
վարակեալ
կայ
եւ
գլխաւոր
քաղաք
որ
ի
Հոռոմք՝
ի
սոյն
մոլորեալ
են.
եւ
եհաս
մինչեւ
առ
մեզ։
Զի
քարոզի
այս
յայտնապէս
ի
թագաւորական
քաղաքն
ի
Տփխիս,
եւ
ի
հին
Տունն
Բագրատունեաց
յԱնի...
Նաեւ
ի
Թավրեժ
շահաստան,
եւ
յայլ
բազում
տեղիս։
Ահա
ո՞
մնաց
ի
հայոց
ի
հայրենի
աւանդութեան,
միայն
սինլքորքն
յանկեան
ուրեք»
[161]
։
Պատմագիրը
զայրույթով
գրում
է
Գրիգոր
Անավարզեցի
կաթողիկոսի
մասին,
որր
«…սխալեաց
մեծապէս
եւ
ի
բաց
եկաց
ի
ճշմարտութենէն.
զի
թողեալ
զբնական
եւ
զհայրենի
շաւիղս
նախնեացն
սրբոց՝
հետեվեցաւ
ընդ
թիւր
եւ
զարտուղի
ընթացս
Յունաց»
[162]
։
Գրիգորը
սկսել
էր
«...
առ
սակաւ
սակաւ
զամենայն
աւանդութիւնս
Հոռոմոց
եկեղեցւոյն
սպրդեալ
մուծանել
ի
մերս
եկեղեցի,
եւ
ի
մերոյս
ի
բաց
քեցել
մի
մի»,
ապա
դառնացած
շարունակում
է,
թե
«...
յեկելոցն
հոտ
դառնադաժան
մաղձիցն
երեւեալ
լինէր
ի
տէղիս
տէղիս,
եւ
ոմանք
եւս
ի
մերոց
աշխարհէս
հաճեալ
հաւանեցան
եւ
սկսան
եպերել
զնախնիսն
մեր.
եւ
առնել
նորաձեւութիւնս,
եւ
այլաձեւութիւնս»
[163]
։
Օրբելյանը
խիստ
դեմ
է
եղել
ծիսակատարություններում
նորաձեւություններ
մտցնելուն,
այն
կարծիքին
է
եղել,
որ
հայրերից
ժառանգություն
ստացած
ավանդույթները
պետք
է
սրբությամբ
պահպանել:
Այդ
կապակցությամբ
նա
խսիստ
զայրացել
է
Հեթում
Բ֊ի
վրա,
որը
«հրապուրեալ
զամենեսեան
տիրանենգ
խորհրդով՝
առնէ
ժողով
ի
Սիս
մայրաքաղաք»
[164]
ծիսակատարություններում
նորաձեւություններ
մտցնելու
նպատակով։
Կոստանդին
կաթողիկոսը
դիմադրել
է
Հեթումին
եւ
նրա
համախոհներին,
որի
համար
գահընկեց
է
արվել
ու
բանտարկվել։
Օրբելյանը
իր
պաշտպանության
տակ
է
առնում
կաթողիկոսին,
հեքում
նրան
ներկայացրած
մեղադրանքներից
մի
քանիսը
եւ
ավելացնում.
«Նմանապէս
եւ
այլքն
ըստ
սմին
օրինակի
էին
բանք
որք
երբէք
ոչ
տային
կարծիս
վնասու
ինչ
ի
հաւատ
կամ
յեկեղեցի,
զոր
աւելորդ
եւ
անկարգ
համարեցաք
գրել
աստ»
[165]:
Օրբելյանի
սիրտը
«…կը
սկսի
բորբոքիլ,
—
գրում
է
Մ.
Օրմանյանը,
—
որպէս
զի
ախոյեան
կանգնի
ընդդեմ
կալ
հոգեււոր
մարտին:
Հանապազ,
կը
գրէ,
աղեցաւ
եւ
լերդախոց
լինելով,
հալեալ
մաշեաք
ծփական
խորհրդովք,
սակայն
չէր
համարձակեր
նախայարձակ
լինել,
եւ
Հայաստանի
ու
Կիլիկիոյ
Հայութեանց
մէջ
հակառակութիւն
գրգռել:
Ժամանակը
փափուկ
էր,
Հայութիւնը
պառակտեալ,
եւ
ազգային
կեանքին
վերջին
ապաւէնն
եղող
Կիլիկիոյ
Թագաւորութիւնն
ալ
վտանգի
ենթարկված,
որուն
դեմ
նոր
դժուարութիւններ
հանել,
կրնար
վտանգը
սաստկացնել:
Երկնչեաք
կ՚ըսէ,
(Օրբելյանը—
Լ.
Բ.
)
եթէ
յարուցանէ
մրրիկ
խռովութէան
ի
մէջ
մեր,
եւ
ընթադրեալ
կործանէ
զսինքոր
մնացուած
ազգիս
(Օրբ.
Բ.
196):
Խոհական
ազգասիրութեան
արդիւնք
էին
Օրբելյանի
այդ
զգացումները,
որ
իր
եկեղեցասիրութեան
բորբոքն
ալ
կը
զսպեր,
որպես
զի
չըլլայ
թէ
կործանէ
զսինլքոր
մնացուած
ազգիս…»
[166]
։
Օրբելյանը
ցավով
գրում
է,
թե
«…դեսպանք
եւ
հրաւիրակք
Հոռոմոց
երբէք
ոչ
դադարէին
յերթեւեկութեանց,
բազում
անգամ
հրանման
տային
ժողովոյ»
[167]
։Միաժամանակ
ժամանակակիցներին
հասկացնել
է
տալիս,
որ
Հայոց
դավանանքը
սասանելու
անցյալի
բոլոր
փորձերը
ապարդյուն
են
անցել:
Ասել
է
թե՛
իր
ապրած
օրերում
էլ
այդ
«դեսպանք
եւ
հրաւիրակք»
նույնպես
հաջողություն
չպիտի
ունենա:
Եվ
այդպես
էլ
եղել
է:
1297
թ.
Սյունիք
է
ժամանում
Անավարզեցու
պատվիրակը
եւ
եպիսկոպոսներին
է
ներկայացնում
երկու
եկեղեցիները
միավորելու
նրա
կազմած
ծրագիրը՝
առաջարկները:
Կաթողիկոսին
պատասխանելու
համար
Օրբելյանը
հրավիրում
է
խորհրդակցություն
Արեւելյան
Հայաստանի
հոգեվոր
եւ
աշխարիկ
ֆեոդոլական
վերնախավերի
ականավոր
ներկայացուցիչների
մասնակցությամբ:
Խորհրդակցությունը
կտրականապես
մերժում
է
կաթողիկոսի
առաջարկները
եւ
հանձնարարում
է
Օրբելյանին
պատասխան
նամակ
պատրաստել:
Օրբելյանը
նամակը
գրում
է,
ուր
հիմնավորում
է
իրենց
մերժումը
ու
տասնմեկ
հոգեւորականներ
չորս
իշխանների
ստորագրություններով
այն
ուղարկվում
է
Սիս:
Այն
կրում
է.
«Թուղթ
վասն
հաւատոյ
եւ
կարգաց
եկեղեցւոյ
յարեւելեան
աշխարհէս
առ
կաթողիկոսն
Հայոց
Տէր
Գրիգոր,
գրեալ
ձեռամբ
Տեսառն
Ստեփաննոսի՝
Սիւնեաց
եպիսկոպոսի.
Ընդ
նմին
եւ
դաւանութիւն
ուղղափառ
հաւատոյն
սրբոյն
Գրիգորի
Սքանչելագործի
եւ
Աթանասի
Աղեքսանդրացւոյ»
խորագիրը
[168]:
Նրանք
ցասումով
ու
հեգնանքով
գրում
են
կաթողիկոսին.
«…Հաւան
եմք
մեք
ընդ
մեր
հարսն
ի
դժոխս
իջանել.
եւ
ոչ
ընդ
Հոռոմոց
յերկինս
ելանել...
ըստ
ձեր
կամաց
լիցի
աշխարհդ
այդ
եւ
այլ
ոք
որ
կամիցի.
եւ
զմենք
թողէք
ի
մեր
ստրուկ
գերութեանս»
[169]:
Դավանանքի
հարցերում
անզիջում
մեր
պատմագիրը
հանդգնում
է
«աստուծոյ
փոխանորդին»
գրել.
«Ապա
թէ
աւելի
ինչ
կամ
պակաս
կամիք
մուծանել
յեկեղեցիս
մեր,
զոր
ոչ
ունիմք
ի
հարցն:
Եւ
կամ
գրեալքս
խոտան
են
առ
ձեզ,
յայնժամ
մի՛
աշխատ
լինիք
եւ
մի
զմեզ
աշխատ
առնէք…
Եւ
թէ
թագաւորական
սաստիւ
պատժէք
զմեզ,
մեք
պատրաստ
եմք
ի
տանջանս,
յաքսորս
եւ
ի
բանդ,
ի
մահ
եւ
ի
մեռանել
ի
վերայ
սուրբ
եւ
առաքելական
հարցն
աւանդից»
[170]:
Ահա
իր
դավանանքի
անաղարտության
պահպանման
համար
հոգեվոր
պայքարի
ելած
մեր
պատմագրի
ու
նրա
համախոհների
անձնազոհության
պատրաստականության
աստիճանը:
Ըստ
Օրբելյանի,
աղանդներն
ակտիվանում
են
հատկապես
այն
ժամանակ,
երբ
պետականությունը
թուլանում
է:
Նա
գիտակցել
է
Մաշտոցի
գյուտի
այն
հզոր
ուժը,
որի
շնորհիվ
վերջ
տրվեց
Հայաստանում
հեթանոսությանը
եւ
աղանդներին:
Այդ
գիտակցումն
էր,
որ
ուժ
ու
եռանդ
էր
ներշնչում
մետրոպոլիտ
պայմանագրին՝
ջանքեր
չխնայել
ուսումնակրթական
գործը
Սյունիքում
բարձր
հիմքերի
վրա
դնելու
ուղղությամբ,
նախադրյալներ
ստեղծել
Տաթեւի
դպրոցի
հետագա
բեղմնավոր
գործունեության
համար:
Ատելությամբ
գրելով
վրաց
Կյուրիոն
կաթողիկոսի
մասին,
Օրբելյանը
բացահայտում
է
Կաղանկատվացու
մոտ
Եղիշե
քարոզիչի
մասին
վարկածը,
որ
իբր
քրիստոնեությունը
Աղվանքում
ավելի
շուտ
է
տարածվել
քան
Հայաստանում:
Ասում
է,
թե
վրացիները
դեմ
էին
հաստատված
այն
կարգին,
ըստ
որի,
Աղվանքի
եկեղեցին
արքեպիսկոպոսություն
էր,
իսկ
Վրաստանինը՝
մետրոպոլիտություն:
«…Վրաց
մեծաբանեալ
ի
վերայ
Աղվանքից՝
ոչ
կամէին
ի
ներքոյ
լինել
դասու.
այլ
զՎիրս
յառաջահաւատ
կարդային
քան
զԱղվանս»
[171]:
Աղվանները
լսելով
այդ
մասին
«…երեւեցուցին
եւ
նոքա
զառաքեալ
ոմն
եկեալ
կանխագոյն
քան
ի
հայս
յԱղվանս
Եղիշէ
անուն»
[172]:
Ստեփանոս
Օրբելյանի
գրիչին
են
պատկանում
նաեւ
«Ողբ
ի
ս.
Կաթուղիկէն»
[173]
բանաստեղծությունը
եւ
մի
փոքր
«Տարեգրություն»
[174]:
Առաջինը
որպես
պատմական
սկզբնաղբյուր,
առանձին
արժեք
չի
ներկայացնում:
Երկրորդը
ընդգրկում
է
1195թ.
Մինչեւ
1290
թ.
Ժամանակահատվածը
եւ
մեծ
արժեք
է
ներկայացնում
իբրեւ
սկզբնաղբյուր,
հատկապես
13-րդ
դարի
70-80-ական
թվականների
պատմության
լուսաբանման
համար:
Ճիշտ
է
նկատել
Աշ.
Աբրահամյանը,
որ
նրանում
կան
հիշատակված
պատմական
այնպիսի
փաստերի
մանրամասնություններ,
որոնք
մեզ
չեն
հանդիպում
այլ
սկզբնաղբյուրներում:
Կան
նաեւ
հիշատակված
այնպիսի
թվականներ,
որոնք
մեծ
չափով
օգնում
են
մեզ
ճշտելու
Անդրկովկասի
պատմության
մեջ
տեղ
գտած
որոշ
անախրոնիզմներ
(Նուքարդինին
տված
ջարդը,
Կոստանդինի
ընտրությունը
եւ
այլն)
[175]:
Առանձնապես
շատ
կարեւոր
ու
մանրամասն
տեղեկություններ
է
հաղորդում
1280-ական
թվականներին
ծավալված
գահակալական
կռիվների
եւ
դավադրությունների
մասին,
որոնք
որպես
կանոն
վերջանում
էին
արյունալից
մարտերով:
Այդպիսի
մանրամասն
նկարագրություններից
են
Արղունի
եւ
Թակուդար
Ահմատի
միջեւ
գահակալական
կռիվը,
գլխավոր
էմիրներ
Բուղայի
եւ
Նովրուզի
դավադրությունները
Արղունի
դեմ
եւ
այլն,
որոնք
չկան
պարսկական
եւ
այլ
աղբյուրներում:
Ի
դեպ,
եթե
իր
«Մատմության»
մեջ
Ստեփանոսն
Արղունի
մասին
զուսպ
է
արտահայտվել,
ապա
«Տարեգրության»
մեջ
տալով
նրա
հաղթանակը,
գոհունակությամբ
գրում
է.
«Իսկ
աստուածակոչն
այն
եւ
աստուածադիր
Արղունն,
արքայակերպ
ճոխութեամբ
գայ
ի
հայրենի
աշխարհն…
նստի
ղան
եւ
թագաւոր
ի
վերայ
ամենայն
աշխարհիս:
Խաղաղանայ
աշխարհս.
խնդան
քրիստոնեայք
եւ
պայծառանան
եկեղեցիք
ի
փառս
Քրիստոսի,
խնամողին
զմեզ,
որում
փառք,
յաւիտեանս»
[176]:
Պատմագիրը,
ըստ
երեւույթին,
դրանով
արտահայտել
է
այն
մտայնությունը,
որ
հայ
միջավայրում
իր
ժամանակ
տարածում
էր
գտել:
Արղունի,
ինչպես
քրիստոնեության
նկատմամբ
վարած
քաղաքականությունը,
այնպես
եւ
Հռոմի
պապի
հետ
սկսած
բանակցությունները,
ճիշտ
նկատում
է
Աշ.
Հովհաննիսյանը,
հայերի
մեջ
առաջ
էին
բերել
այն
հույսերը,
որ
Արղունն
իրենց
երազած
թագավորը
պիտի
լինի,
որ
նա՝
դաշնակցած
Արեւմուտքի
քրիստոնյա
պետությունների
հետ,
ազատություն
կբերի
հայերին
[177]:
*
*
*
Ստեփանոս
Օրբելյանը
մի
կրոնասեր
եւ
ավանդապահ
անձ
է,
ինչպես
միանգամայն
ճիշտ
բնութագրում
է
նրան
Մ.
Աբեղյանը,
միաժամանակ
եւ
հայրենասեր,
գործունյա,
հմուտ
եւ
լուրջ,
զարգացմամբ
ու
հասկացողությամբ
բարձր,
քան
շատերը
ժամանակակիցներից,
հոգացող
երկրի
շինության
ու
լուսավորության:
Լինելով
ուսումնասեր,
նա
ձեռք
է
բերել
եւ
իր
համար
ուրիշ
տեղերում
արտագրել
է
տվել
մի
շարք
մատենագիրների
երկեր:
Իր
այս
հատկությունների
շնորհիվ
նրա
գրած
«Պատմությունը»
տարբերվում
է
մեր
շատ
պատմագիրների
գրվածքներից
[178]:
Հիրավի
շատ
բանով
է
տարբերվում:
Խորենացուց
հետո
նրա
երկը
երկրորդ
փորձն
է
պատմության
գիտական
շարադրման:
Ստեփանոսի
գրիչը
անմահացրել
է
Սյունյաց
երկու
խոշոր
իշխանական
տոհմերի
պատմությունը:
«Պատմութիւն
նահանգին
Սիսականը»
արժեքավոր
աղբյուր
է
Հայաստանի
եւ
հարեւան
երկրների,
Կիլիկիայի
եւ
իշխանության
քաղաքական
պատմության
ուսումնասիրության
համար:
Հարուստ
ու
հետաքրքիր
նյութ
կա
հայ-վրացական,
հայ-աղվանական,
հայ-մոնղոլական
քաղաքական,
կրոնական
մշակութային
փոխհարաբերությունների
լուսաբանման
համար:
Ոչ
պակաս
կարեւոր
են
տեղական
իշխանությունների
եւ
մոնղոլական
իշխող
վերնախավի
միջեւ
հարաբերություններին
վերաբերող
տեղեկությունները:
Միանգամայն
ճիշտ
են
նշում
Թ.
Հակոբյանը
եւ
Ս.
Մելիք-Բախշյանը,
որ
մոնղոլների
արտաքինի,
սովորությունների
մասին
Օրբելյանի
հաղորդումները
Կիրակոս
Գանձակեղու,
Գրիգոր
պատմիչի
եւ
մյուս
հեղինակների
հաղորդած
տեղեկությունների
հետ
միասին,
ունեն
ոչ
միայն
նեղ
հայագիտական
նշանակություն,
այլեւ
կարեւոր
են
արեւելագիտության
ու
ընդհանուր
պատմության
համար
[179]:
Ստեփանոս
պատմագրի
պատմական
անզուգական
երկի
առավելություններն
ու
արժանիքները
հիրավի
շատ
են:
Պատմագիրը
պատվով
է
կատարել
իր
առջեւ
դրած
բարդ
խնդիրը
եւ
հետագա
սերունդներին
է
թողել
իր
եւ
իր
դարաշրջան
հիասքանչ
հուշարձանը:
[1]
Ստ.
Օրբելյան,
էջ
477-478:
[2]
Նույն
տեղում,
էջ
427:
[4]
Նույն
տեղում,
էջ
428:
[5]
Նույն
տեղում,
էջ
429:
[7]
Նույն
տեղում,
էջ
482:
[8]
Նույն
տեղում,
էջ
482:
[10]
Նույն
տեղում,
էջ
474:
[11]
Նույն
տեղում,
էջ
482։
[12]
Նույն
տեղում,
էջ
8-10։
[13]
Նույն
տեղում,
էջ
8-70:
[14]
Նոյն
տեղում,
էջ
706-707:
[15]
Նույն
տեղում,
էջ
371-373:
[16]
Նույն
տեղում,
էջ
388:
[17]
Նույն
տեղում,
էջ
181:
[18]
Նույն
տեղում,
էջ
10-11:
[19]
Նույն
տեղում,
էջ
506:
[20]
Նույն
տեղում,
էջ
505:
[21]
Նույն
տեղում,
էջ
24:
[22]
Նույն
տեղում,
էջ
19:
[23]
Նույն
տեղում,
էջ
23:
[24]
Նույն
տեղում,
էջ
39:
[25]
Նույն
տեղում,
էջ
100:
[26]
Նույն
տեղում,
էջ
72:
[27]
Նույն
տեղում,
էջ
17:
[28]
Նույն
տեղում,
էջ
17-18:
[29]
Նույն
տեղում,
էջ
18:
[30]
Մ.
Աբեղյան,
նշվ.
աշխ.,
հտ.
2,
էջ
211:
[31]
Ստ.
Օրբելյան,
էջ
12:
[32]
Թ.
Հակոբյան,
Ս.
Մելիք-Բախշյան,
Ստեփաննոս
Օրբելյան,
Երեւան,
1960,
էջ
45։
[33]
Ստ.
Օրբելյան,
էջ
14-25:
[34]
Նույն
տեղում,
էջ
16:
[35]
Նույն
տեղում,
էջ
20:
[36]
Նույն
տեղում,
էջ
19:
[37]
Նույն
տեղում,
էջ
18-19:
[38]
Նույն
տեղում,
էջ
24:
[39]
Նույն
տեղում,
էջ
25:
[40]
Նույն
տեղում,
էջ
25:
[41]
Նույն
տեղում,
էջ
26:
[42]
Նույն
տեղում,
էջ
32:
[43]
Նույն
տեղում,
էջ
34։
[44]
Նույն
տեղում,
էջ
39-40,
Տե՜ս
նաեւ
Կաղանկատվացի,
էջ
79-84։
[45]
Կաղանկատվացի,
էջ
80։
[46]
Ստ.
Օրբելյան,
էջ
40։
[47]
Կաղանկատվացի,
էջ
81—82։
[48]
Ստ.
Օրբելյան,
էջ
37։
[50]
Նույն
տեղում,
էջ
38:
[51]
Նույն
տեղում,
էջ
39:
[52]
Նույն
տեղում,
էջ
40:
[54]
Նույն
տեղում,
էջ
41:
[55]
Նույն
տեղում,
էջ
52:
[56]
Նույն
տեղում,
էջ
51:
[57]
Նույն
տեղում,
էջ
63:
[58]
Նույն
տեղում,
էջ
66:
[59]
Նույն
տեղում,
էջ
62:
[60]
Նույն
տեղում,
էջ
62-63:
[61]
Նույն
տեղում,
էջ
60-61:
[62]
Նույն
տեղում,
էջ
63-64:
[63]
Նույն
տեղում,
էջ
226:
[64]
Նույն
տեղում,
էջ
226-227:
[65]
Նույն
տեղում,
էջ
133:
[66]
Նույն
տեղում,
էջ
132:
[67]
Նույն
տեղում,
էւ
138։
[68]
Նույն
տեղում,
էջ
139:
[69]
Նույն
տեղում,
էջ
138-139:
[70]
Նույն
տեղում,
էջ
228։
[71]
Նույն
տեղում,
էջ
181-182:
[72]
Նույն
տեղում,
էջ
183։
[73]
Նույն
տեղում,
էջ
187։
[74]
Նույն
տեղում,
էջ
193,
299-301։
[75]
Նույն
տեղում,
էջ
319։
[78]
Նույն
տեղում,
էջ
336:
[79]
Աշ.
Հովհաննիսյան,
նշվ.
աշխ.,
հ.
1,
էջ
322:
[80]
Ստ.
Օրբելյան,
էջ
366:
[81]
Նույն
տեղում,
էջ
337:
[82]
Նույն
տեղում,
էջ
175:
[83]
Նույն
տեղում,
էջ
391-392:
[84]
Նույն
տեղում,
էջ
399-400:
[85]
Նույն
տեղում,
էջ
65:
[86]
Նույն
տեղում,
էջ
59:
[87]
Նույն
տեղում,
էջ
185:
[88]
Նույն
տեղում,
էջ
183:
[89]
Նույն
տեղում,
էջ
198:
[90]
Նույն
տեղում,
էջ
35:
[91]
Նույն
տեղում,
էջ
370:
[92]
Նույն
տեղում,
էջ
371:
[93]
Նույն
տեղում,
էջ
371:
[95]
Նույն
տեղում,
էջ
371-372:
[96]
Նույն
տեղում,
էջ
372:
[97]
Նույն
տեղում,
էջ
372:
[98]
Նույն
տեղում,
Էջ
374:
[99]
Նույն
տեղում,
Էջ
377:
[100]
Նույն
տեղում,
էջ
378։
[101]
Նույն
տեղում,
էջ
379:
[102]
Նույն
տեղում,
էջ
379-380։
[103]
Նույն
տեղում,
էջ
388-389։
[104]
Նույն
տեղում,
էջ
389:
[105]
Նույն
տեղում,
էջ
389-390։
[106]
Նույն
տեղում,
էջ
390:
[108]
Նույն
տեղում,
էջ
392:
[110]
Նույն
տեղում,
էջ
392-393:
[111]
Նույն
տեղում,
էջ
393:
[112]
Նույն
տեղում,
էջ
394։
[113]
Նույն
տեղում,
էջ
395։
[114]
Նույն
տեղում,
էջ
396:
[115]
Նույն
տեղում,
էջ
397։
[116]
Նույն
տեղում,
էջ
404:
[117]
Նույն
տեղում,
էջ
405։
[119]
Նույն
տեղում,
էջ
407:
[120]
Նույն
տեղում,
էջ
408-409:
[121]
Նույն
տեղում,
էջ
411:
[122]
Նույն
տեղում,
էջ
412։
[123]
Աշ.
Հովհաննիսյան,
նշվ.
աշխ.,
հտ.
1,
էջ
323:
[124]
Ստ.
Օրբելյան,
էջ
405:
[125]
Նույն
տեղում,
էջ
405:
[126]
Նույն
տեղում,
էջ
413:
[128]
Նույն
տեղում,
էջ
413-414:
[129]
Նույն
տեղում,
էջ
414։
[130]
Նույն
տեղում,
էջ
414:
[131]
Նույն
տեղում,
էջ
400-401:
[132]
Նույն
տեղում,
էջ
419:
[134]
Նույն
տեղում,
էջ
474:
[135]
Նույն
տեղում,
էջ
474-475:
[136]
Նույն
տեղում,
էջ
421:
[137]
Նույն
տեղում,
էջ
422:
[139]
Նույն
տեղում,
էջ
422-423:
[141]
Նույն
տեղում,
էջ
425։
[142]
Նույն
տեղում,
էջ
426։
[143]
Նույն
տեղում,
էջ
426։
[144]
Նույն
տեղում,
էջ
431-432։
[145]
Նույն
տեղում,
էջ
431
—
432:
[146]
Նույն
տեղում,
էջ
488։
[147]
Աշ.
Հովհաննիսյան,
նշվ.
աշխ.,
հ.
1,
էշ
323-324:
[148]
Ստ.
Օրբելյան,
էջ
230,
257:
[149]
Նույն
տեղում,
էջ
247,
257:
[150]
Նույն
տեղում,
էջ
249:
[151]
Նույն
տեղում,
էջ
248,
294:
[152]
Նույն
տեղում,
էջ
250:
[153]
նույն
տեղում,
էշ
271։
[154]
Թ.
Հակոբյան,
Մելիք-Բախշյան,
նշվ.
աշխ.,
էջ
67-68։
[155]
Ստ.
Օրբելյան,
Էջ
86։
[156]
Նույն
տեղում,
էջ
304-305:
[157]
Նույն
տեղում,
էջ
305։
[158]
Նույն
տեղում,
էջ
364—365։
[159]
Նույն
տեղում,
էջ
197,
296-297
եւն:
[160]
Աշ.
Հովհաննիսյան,
նշվ.
աշխ.,
հ.
1,
էջ
327։
[161]
«Տեառն
Ստեփաննոսի
նախագահ
Արքեպիսկոպոսի՝
Հակաճառութիւն
ընդդէմ
երկաբնակաց
շարագրեալ
ի
թուին
Հայոց
ՁծԱ»,
Կ.
Պոլիս,
1756,
էջ
43։
[162]
Ստ.
Oրբլյան,
էջ
447։
[163]
Նույն
տեղում,
էջ
447-448։
[164]
Նույն
տեղում,
էջ
437։
[165]
Նույն
տեղում,
էջ
440:
[166]
Մաղաքիս
Օրմանյան,
Ազգապատում,
Հտ.
Բ,
Ա.
գիրք,
Բեյրութ
1960,
էջ
1764-1765:
[167]
Ստ.
Օրբելյան,
էջ
101:
[168]
Նույն
տեղում,
էջ
449:
[169]
Նույն
տեղում,
էջ
459-460:
[170]
Նույն
տեղում,
էջ
460:
[171]
Նույն
տեղում,
էջ
104:
[173]
«Ստեփաննես
Օրպէլեանի
«Ողբ
ի
ս.
Կաթուղիկէն»,
Թիֆլիս,
1885:
«Ողբի»
մասին
տե՛ս
Ե.
Աբեղյան,
նշվ.
աշխ.,
Հտ.
2.,
էջ
215-228,
Թ.
Հակոբյան,
Ս.
Մելիք-Բախշյան,
«Ստեփանոս
Օրբելյան»,
էջ
87-89:
[174]
«Ստեփաննոս
եպիսկոպոսի
Տարեգրությունը»
(13
դ.
),
տե՛ս
Մանր
ժամանակագրություններ,
13-18
դդ.,
հտ.
1,
էջ
35-47,
կազմեց
Վ.
Ա.
Հակոբյան,
Երեւան,
1951:
[175]
«Ժամանակագրութիւն
Ստեփաննոսի
Օրբելեանի»,
Առաջաբան,
էջ
6-7,
Երեւան,
1942:
Հրատարակության
է
պատրաստել
Աշ.
Աբրահամյանը:
Հայագիտության
մեջ
երկու
կարծիք
կա
այս
«Տարեգրության»
հեղինակի
մասին:
Ն.
Ակինյանը,
Վ.
Քոսյանը,
Գ.
Հովսեփյանը,
նրանց
հետեւելեվ
Աշ.
Աբրահամյանը
եւ
վերջինիս
էլ՝
Է.
Բաղդասարյանը
եւ
Վ.
Հակոբյանը՝
Սյունիքում
եղած
մի
ուրիշ
Ստեփանոս
անունով
եպիսկոպոսի:
Մենք
հակված
ենք
առաջին
կարծիքին:
[176]
«Մանր
ժամանակագրություններ,
հ.
1,
էջ
47:
[177]
Աշ.
Հովհաննիսյան,
նշվ.
աշխ.,
հ.
1,
էջ
251-252:
[178]
Մ.
Աբեղյան,
նշվ.
աշխ.
հ.
2,
էջ
210-211:
[179]
Թ.
Հակոբյան,
Ս.
Մելիք-Բախշյան,
նշվ.
աշխ.,
էջ
60: