Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գ
       Աբամէլիք, որ նստուկ էր Մըսըր, զուր մօտից եղող տղէն զՄսրամէլիք թողեց ուր տեղ ու ինքն էկաւ ի Սասուն։ Մէկ ժուկ մ՚ ու ժամանակ ըդ մէջ ընցաւ. քընիմ՚ տղայ ըդուրա մօտից եղան. մէկի անուն դրեց Ճնճղափոքրիկ ճոչ տղի անուն դրեց Ցռանվէգի‚ մէկին՝ Ձէնով Ովան, մէկի անուն լէ՝ Խոր Գուսան, ու յըմնու պստկի անուն լէ՝ Դաւիթ ։
       Էդ տղէկներու մէջ Ճնճղափոքրիկն ու Ցռանվէգին իսկ բանի պէտք չիգէն։ Ըմա Ձէնով Ովան հըմալ ձէնով էր, որ եօթն գըմշու կաշի կը թալէր արեւ չորցընէր, ու կը փաթթէր զինք, ու կը բօռէր, որ չեղնէր պատռուէր։
       Դաւիթ քընց զըմէնլէ հընարով էր, ուր զօրութեն՝ էլ լեզւով թարիֆ չեղնի։
       Իդա անգամ մէկ ժուկ ու ժամանակ մնաց, հալւորաւ Աբամէլիք։ Օր մի օրերուց ինք ու յինք նստաւ ու դուշուրմիշ եղաւ, ասեց.
       -Չորս կողմ եղաւ ընձի դուշման, ետեւ իմ անցման էլ ո՞ր իմ ճժերուն տիրութեն տ՚էնէ. թէ որ էնէ՝ պտի Մսրամէլիքն էնէ. էլ բաշխա մարդ չկռնայ դիմանայ իմ դուշմներաց։
       Էլաւ խըստ էրեց Մսրամէլիքն ու գնաց։ Ծեր ժամանակն էր։ Ասեց.
       -Մսրամէլիք, օղուլ, դու լէ իմ ավլատն ես։ Թէ ես շուտ մեռայ, իմ ճժեր ամանաթ քըզի, թէ դու շուտ մեռար, քու ճժեր ամանաթ ընձի. ես կը պահեմ։
       Դառձաւ ու էկաւ, մնաց ուր բերդ։ Մահու օրն էկաւ, մեռաւ։
       Մսրամէլիքն էկաւ, զըդրա ճժերն առաւ ու գնաց. չունքի զուր պապու թամբիհ չըր մոռցի։ Եօթն տարի Սասուն սուգ մնաց Աբամէլիքի մեռնելուց ետեւ։
       Օրերուց մէկ նստան ու դրեցին գինեխում քեռի Թորոսն ու գեղացիք։
       Գեղացիքն ասեցին.
       -Քեռի Թորոս, մըր տղէկներ հալւորան, ու մըր աղջըկտիք պառուան. թը դու կ՚ինաս թը մըր եօթ տարի սուգ պահելով մըր Աբամէլիք կը սաղնայ, եօթ լէ աւլի կը պահենք։
       Քեռի Թորոս իզին տուեց դուր դրկցներուն ու ասեց.
       -Կարգէք զձըր տըղէկներ ու աղջըկտիք. սուգ պահելով բան չեղնի։
       Դրեցին զուրանց գինուխում ու քէֆ էրեցին։ Քեռի Թորոսն առեց զկթխէն ի ձեռք, կայնաւ ու միտք արեց. նը կը խմէ, նը կը դնէ։ Թորոսի տղէն ի փողանէն ձէն տուեց պապուն ու ասեց.
       -Աբօ, ըդունք Սասնոյ ծռերն են. մկայ մէկ քամ խօսք քե կ՚ասեն, եա՛ խմէ, եա՛ դիր գետին‚ քէլէ։
       Պապ վերուց տղին ասեց.
       -Հէ՜յ շան որդի. ես նստիմ հոդայ կերուխում էնեմ, Մսրամէլիքն իգայ տանի զմըր ճժեր. զԱբամէլիքի տղէկները դըրթըփէ, ես նստիմ հոդայ կեր ու խում էնեմ. ամօթ չէ՞ մըզի. «Հաց գինի ու տէր կենդանի»‚ քըն զըդ կըթխէն էւել խմած չեղնիմ, ելնեմ երթամ իմ ճժերուն երեւան։
       Քեռի Թորոս Սասնու զարկեց ու գնաց ի Մըսըր. ղօնըշմիշ եղան ինք ու Մսրամէլիք ու նստան. ասեց.
       -Հայդէ՛, ես ու դու Աստծու դատաստուն։ Ղորդ է, դու ու Աբամէլիք իրար հետ սանատլաշմիշ եղեր էք, ամա գերին գին եղնի, տիրուն կը հասնի։
       Էլան ու գացին շարեաթ. ճժեր հասաւ քեռի Թորոսին։
       Մսրամէլիքի աչք շատ կը վախենայ ըդ ճժերուց. քեռի Թորոսին ասեց.
       -Բե ւ՚ արի զըդ ճժեր ընցու իմ թրի տակն ու առ ու գնա։
       Էկաւ ու թարիֆ էրեց տղէկներուն քեռի Թորոսն։
       Ցռանվէգին ասեց.
       -Երթանք ընցնինք ուր թրի տակն ու երթանք։
       Մըկէլ երկու սլէ հմալ ասեցին։ Ըմա՝ Դաւիթն ասեց.
       -Կը սպանէ՝ թող ըսօր սպանէ, որ խըլխ ասեն ճիժ մ՚ սպանեց. ես ընդրայ թրի տըկով չըմ ընցնայ. հըմալ կ՚էնէ, որ վաղ ես մեծնամ՝ սուր չքաշե՞մ ուր վրէն։
       Ուր ահուն քեռի Թորոս զըդոնք թօփ էրեց, որ տանի ընցու թրի տըկով։ Դաւիթ զընկռաւ ու կայնաւ ու չերթայ թրի տըկով։ Քեռի Թորոս բռնեց զԴաւիթի պառեկն ու հլոտեց, որ ընցնայ թրի տըկով։ Դաւիթ չգնաց թրի տըկով, կշտով ընցաւ, ուր ճոչ բոթ քիսաւ ի ջարդու քար՝ կրակ էլաւ մօտէն։ Յեբոր Մսրամէլիք տեսաւ, շատ վախեցաւ ու ասեց.
       -Իդա պզտիկ է, էսքան է, որ մեծցաւ, ի՞նչ տ՚եղնի։ Թէ որ ընձի զաւալ մի եղնի՝ ըդրա մօտէն է։
       Քեռի Թորոս առաւ զճժեր ու էկաւ ի Սասուն։ Ցռանվէգին դրեց բերդի մէջ ուր պապու տեղ ու Դաւիթ, որ ըմնու պստիկն էր, դրեց հորթերու առէջ։