Զ
Գաղզուանու
Ամիրին
աղջիկ
մի
կայ,
անուն
Խանդուդ
խանըմ։
Ըդի
լսեց
Դաւիթի
զօրեղութեն,
հախ
տուեց
աշողի
մ՚
ու
ասեց.
-Գնա
զիմ
գովասանք
էրա
Դաւիթին.
բըլքըմ
իգայ
հոդա,
զիրար
առնենք։
Աշողն
էր
էլաւ
գնաց
ի
Սասուն,
գինէր
խը՛յ
Դաւիթն
ի
Սասուն
էր։
Էկաւ
ու
էլաւ
Ցռանվէգու
բերդ,
գինէր
թը
Դաւիթն
է
ընտեղ
նստուկ։
Նստաւ
դամ
էրեց
Ցռանվէգուն։
Ցռանվէգին
ասեց.
-Գիդի՛,
ելէք
զըդի
ծեծէք,
էրէք
դուրս.
էդի
էկեր
է
զիմ
աղբէր
խաբէ
տանի։
Ծեծեցին
ու
տարան
ձոր
մի
զըդ
աշող,
վըր
ճամբուն
թալեցին։
Իրիկուան
հօտըղներ
զուրանց
եզներ
հեծած
են
կ՚իգան
գեղ։
Մէկի
եզ
խրտաւ,
հօտաղ
պատաւ
վրաւէն.
ոլըրդան
գտան
զաշող։
Աշող
լաց
ու
աղաչաց
ըդ
հօտըղներուց
ու
հարցուց.
-Ըդ
ո՞րն
է
նստուկ
մէջ
էդա
բերդին։
Հօտըղներ
ասեցին,
թէ.
-Ըդի
Ցռանվէգին
է։
Դաւիթ
հանդ
է
Մըսր։
Էլաւ
աշող
ոսկի
մը
տուեց
հօտըղներուն։
Հօտըղներ
գոմեցին
զուր
դամբուռի
կտորտանք
տուեցին
ուրան,
ճամբէն
ցըցուցին,
ու
աշող
դէմ
էրեց
ի
Մըսր։
Գնաց
զխանըմի
հիմաթն
էրեց
Դաւիթին։
Դաւիթ
շատ
բէշգէշ
(բաշխիշ)
տուեց
ըդ
աշողին
ու
ասեց.
-Դու
գնա,
ես
կ՚իգամ։
Աշողն
էկաւ,
Խանդուդ
խանըմին
ասեց։
Դաւիթ
լէ
Մըսրայ
էլաւ
շիտակ
էկաւ
ի
Սասուն։
Սասնու
էկաւ
հասաւ
ի
Ծծմակայ
քիթ,
տեսաւ
որ
գութան
մի
վըր
ճամբուն
էր։
Արձկեց
զտաւար,
էրեց
դէն,
բըռնեց
զզընջիլ,
հեծաւ
զձին,
իտա
դիէն
կը
քաշէր
զգութան,
կը
հանէր
Սարու
գլո՜խ
ու
ընդիէն
քաշէր
բերէր
ցած.
ու
ըդ
հըմալ
Սեւ
սարու
գլուխնը
վե
գլխվրաւ,
էկաւ
վըր
Մառնիկ
գեղի
հնին։
Էկաւ
տեսաւ,
որ
գըմէշ
մի
պրծեր
է
էկե
ճամբու
վրէն
ու
թըրքեր
է։
Ըդուր
թրիք
կը
տեսնայ,
կ՚ասէ.
-Ընձի
թ՚
որ
զաւալմ՚
եղնի՝
ըդուր
թըրքողիցն
է,
չեղնի՝
ըդուր
թրքողիցն
է։
Տեսաւ
գըմէշ
մի
տըլի
մէջէն
էլաւ։
Դաւիթ,
որ
հըմլայ
բան
ըսկի
չըր
տեսե,
քաշեց
զկուրզն
ու
կայնաւ,
որ
գըմշուն
զարկէր։
Մէկ
հօտաղ
ընդիէն
էկաւ
ու
գըմշուն
կը
քըֆրէր
։
Դաւիթ
գիցաւ
խը՛յ
ուրան
կը
քըֆրէ.
ասեց.
-Լաօ,
ես
քեզ
ի՞նչ
եմ
էրե,
որ
ընձի
կը
քըֆրես։
Հօտաղն
ասեց.
-Հըդ
քըզի
ո՞րն
է,
աղբէր.
դու
Սասնու
ծո՞ւռն
ես,
դու
տունեա
չըս
տեսեր
ես,
ես
իմ
գըմշուն
կ՚ասեմ։
Ասեց.
-Լաօ,
հօրի՛
կը
ռըգես,
ամօ՞թ
բան
է.
ես
հըմլայ
բան
չըմ
տեսե.
ընդուր
ինէ
շատ
կա՞յ
ձըր
երկիր։
Հօտաղն
ասեց.
-Արի
քըզի
նշանց
տամ։
Գացին
Աւզուտայ
դաշտ,
որ
ընտեղ
գութան
մի
գոմըշներով
լծեր
են
ու
կը
քշեն։
Էկաւ
տեսաւ,
որ
գոմըշտան
շոքուց
զուրանց
լեզուն
թալեր
են
դուրս
ու
գութան
կը
քաշեն։
Դաւթի
խեղճ
էկաւ
ըդունց
վրէն,
արձակեց
զգոմշտանք
ու
տարաւ
գօլ.
ու
մանճկալն
առ
անիծեց
ըդուր։
Ասեց
Դաւիթ.
-Մանճկալ,
մ՚
անիծէ
զիս.
զըդ
գութանի
զընջիլ
տուր
իմ
ձեռք։
Բռնեց
զզընջիլ
ու
քաշեց.
մանճկալ
կայնաւ
վրէն՝
ինն
փաթ
զըվըրցուց
զգութան։
Հօտաղն
ասեց
Դաւիթին.
-Ըդի
քո
հընար
չէ,
իջի
ձիու
վրաւէն,
քաշէ
տեսնենք,
քո
հնա՞րն
է,
թէ
չէ
քո
ձիուն։
Իջաւ,
տասն
փաթ
լէ
առանց
ձիու
քաշեց։
Ըս
անգամ
մանճկալն
ասեց.
-Դաւիթ,
ղուրբան
քըզի‚
կէս
օր
է,
նստի
հաց
կե
ու
նոր
գնա։
Դաւիթն
ասեց.
-Չէ,
ես
կ՚էրթամ.
թըղ
հաց
ձըր
ճժեր
ուտեն.
ես
ուտեմ՝
ուրանց
բան
չմնայ։
Ախըր
նստաւ։
Ու
յեբոր
հաց
դրեցին,
ինչ
ղըդըր
հաց
կէր,
ժողվեց
ու
մէկ
հաղ
սրբեց
զքասէք
ու
դրեց
բերան։
Հօտաղն
ասեց.
-Եըմա՜ն,
ելէք
փախէք,
էդի
մարդ
կ՚ուտէ
հպա։
Դաւիթն
ասեց.
-Լաօ,
հըլբա՜թ
գութան
քաշող
հաց
կ՚ուտէ,
ի՜նչ
կ՚էնէ։
Ու
էլաւ
ըդ
տեղէն,
խըստ
էրեց
Խանդուդ
խանըմն
ու
գնաց։