Ռուբէն Թառումեան. Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը

03.04.2013 00:00

Սիրով հրաւիրում ենք Ձեզ տառատեսակի շնորհանդէսին՝ 

Բաղրամեան պող. 40, ՀԱՀ, ՓԱ մասնաշէնք, Ալեք Մանուկեան դահլիճ, Ապրիլի 3, ժամը 18:30։

Ներկայացուելու է Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը, որն ստեղծուած է ապահովելու համար բարձրորակ աշխատանք բազմալեզու գրուածքներ կազմելիս՝ աւանդական տպագրութեան եւ տեսատիպ սարքերի համար։ 
Չնայած որ վերջին երկու տասնամեակների ընթացքում ստեղծուել են համակարգչային տասնեակ հայատառ տառատեսակներ, սակայն դեռեւս քիչ են բազմալեզու գրուածքների համար նախատեսուածները։ Սովորաբար բազմալեզու գրուածքի հայերէն եւ ոչ հայերէն հատուածները ստիպուած են լինում իրագործել տարբեր տառատեսակներով, ինչը վատ է անդրադառնում աշխատանքի որակի վրայ եւ յաճախ էլ տեխնիկական բարդութիւնների է հանգեցնում․ յատկապես՝ ծրագրային միջերեսներում։ 
Ներկայումս, Արիան ԱՄՅու-ն հայերէնից բացի հնարաւորութիւն է տալիս գրուածքներ կազմել բոլոր եւրոպական լեզուներով՝ լատինատառ, յունատառ եւ կիրիլատառ, ինչպէս նաեւ վրացերէն եւ եբրայերէն, դրանով իսկ ծածկելով Հայաստանի բնակիչների՝ լեզուների հետ կապուած գրեթէ բոլոր խնդիրները։ Դրանից բացի այն ներկայացուած է ոճային երեք խմբերով՝ գրչագիր, շղագիր եւ միալայնք, ինչի շնորհիւ Արիան ԱՄՅու-ն կարող է համարուել ներկայումս տառատեսակների ամենախոշոր հայկական գերընտանիքը։ Փաթեթում ընդգրկուած են նաեւ երկու աւանդական տառաոճեր՝ գրքի եւ արամեան։ Վերջիններս նախատեսուած են յատկապէս բանասիրական եւ գեղարուեստական բնոյթի գրուածքների համար, որոնք աւանդաբար ներկայացւում են այդ գրատեսակներով։
Տառատեսակից օգտուելը լիովին ազատ է ու անվճար։

Տեսանյութը

Ռուբէն Թառումեան

***
Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը  կարելի է անվճար բեռնել այստեղից՝ http://arian.tarumian.am/



***

Ռուբէն Թառումեան. Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը - Մշակութային ազդագիր 08.04.2013 («Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն) www.youtube.com/embed/rbwYxyIibk4



***
Լուսանկարները տե՛ս https://www.facebook.com/media/set/?set=oa.540154396027660&type=1



***


***

***
 

***


***


***




***


***

Մեկնաբանություններ