Թարգմանութիւններ եւ փոխադրութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՍԻՐՈՅ ԹԱՂՈՒՄԸ
      
       Նոճիին շուքին ներքեւ պեղեցի
       փոս մը՝ մանկական գերեզմանի պէս.
       ու թաղեցի հոն խոստումներդ ես,
       խոստումներ՝ զոր մերթ տուաւ սէրդ ինծի։
      
       Զանոնք մղեցի հողերուն տակ գորշ,
       ու մամռոտ քար մը դրի վրանին.
       ու բոլորտիքը սիրոյ դամբանին
       պսակ հիւսեցի վարդէն վաղաթօշ։
      
       Մեռան ծաղիկներն՝ անզօր՝ սիրոյդ պէս,
       արեւմարքէն ալ առաջ իրիկուան.
       սակայն՝ իմ ցաւիս նման անսասան
       նոճին՝ տարինե՜րն են հանդիսատես։
       ԹՈՄԱՍ ԼԸՒ ՓԻՔՈՔ