Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼԵՌՆԱՅԻՆ լինել մերոյ աշխարհիս վկայէ Ստրաբոն յասելն. «Իսկ Հայաստան բազում են լերինք, եւ բազում լեռնադաշտակք, յորս եւ ոչ իսկ որթ դիւրաւ բուսանի. եւ բազում հովիտք, ոմանք չափաւոր՝ եւ ոմանք կարի իմն արգաւանդք»։ Զնոյն վկայէ եւ գրելն խառն զՄարաց եւ զՀայոց. «Ի մէջն անկանին Մարք եւ Հայք, բազում լերինս ունելով եւ բազում լեռնադաշտակս, եւ մեծամեծ հովիտս, եւ բազում լեռնաբնակս»։ Որպէս եւ թղթ. 520 գրելն զՄարաց. «Անկեալ մէջ Տօրոս (լեառն) անդանօր բազում մասունս բաժանի, եւ խոխոմս խորաձորս. զոր եւ Հայաստան է տեսանել»։ Արդարեւ բազմօք բարձրաբերձ լերամբք զարդարեալ գոլով աշխարհս, բազում են եւ նորա խորաձորք. բայց լերինք նորա են երեւելիք, որպէս եւ վկայէ Պտղոմէոս՝ որ յետ յիշելոյ լերինս քանի մի՝ Հայաստան աշխարհիս, զոր եւ մեք ունիմք ստորեւ յիշել, ասէ. «Են եւ այլ լերինք արժանի յիշատակի»։ Յորս յամենեսին Մասիս գոլով մի միայն լեառն յանուանէ ծանուցեալ մէջ նախնական լերանցն՝ որ յառաջ քան զջրհեղեղն, արժան է նախ եւ առաջ զայնմանէ գրել ըստ կարգի, մանաւանդ զի վասն տեղւոյ նորա բազում օտարախորթ կարծիս մտաբերեալ տեսանեմք նաեւ զերեւելիս յաշխարհագրաց, սակս անտեղեակ գոլոյ պատմ ութեան աշխարհիս։