Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գ.
       Գեարիւն ի, տաս օր Նիսան կինացիր ի, քսան մնացիր.
       Լոստամ ուր մարտիր ժողվից, ասաց կուրուղչուն. - Կինա սահրանգէն, տըսի չայիրքիր շինուի՞ր, թի չէ, ծաղկտիր եղի՞ր ի, թի չէ, մհինք ախպուրքիր եղի՞ր ի, մհա վիրու ոչխար կա՞յ մէչ, խազալ կա՞յ ինի, մինք տ՚երթանք սէհրանգէն սէհր անիլիւ,
       Ըլաւ զթխիր կիրից, յրեողկից քաղքնէր, Միրաբէ Քաբլին իւր կուշումով իրի, Տիւսէ Նազարի ուր կուշումով իրի, Գուրգինի ուր կուշումով իրի, յրեողկից զԳոդարգ ուր կուշումով իպի, յրեողկից Զանգէ Շահուրի իպի, յրեողկից Գիւ իպի, փալաւանքտիր բիրադի բարաւից. էլան ուրինց չադրքիր առին, կեացին, սէհրանգի մէչ զեարկիցին գետըն, էլան զկանաչ կարմիր թալիցին չադրի վերայ, քեամին կ՚զեարկի, կ՚վիրուցի։
       Ռոստամ էլաւ զԲրզոյ Ֆէրամազ յրեողկից ճամբխի վերայ ղարաւիւլ. զԳիւ յրեողկից կարմնջի վերայ ղարաւիւլ, ուր կուշումին իզին ետու, ասաց. - Սահրանգի մէչ ուրախութին ըրէք ձեզի խամա. զվէրու օչխար սպանըցէք, զչայիր քիր արըծացէք, զպիւլիւր ծաղկտիր կոխրճըցէք։
       Յախպուրնիր բիրադի աւիրիցին. Լոստամն էլ էնքան խմիր ի, սարխոշ ի, ակախ չ՚ունի. Սէհրագէն աւիրիցին, թող էտու վերայ։
       Ռոստամ կանչից փալաւանքտիր իպի, ըսաց. - Եիս խլիսուն տ՛երթամ Արֆասիան Ջաբա-Փիշանի սէհրանդի մէդ նստիմ։
       Էլ ըմ խիլք գլխուց կինաց. Մնաց լիւսցաւ։ Էնու փալաւանքտիր ասըցին- Մինք չինք կիրի էրթանք էնտեղ (իրարու կասին)։
       Ռոստամ խլիսուն ակախ էկաւ վրայ, նստաւ կանչից փալաւանքտիրուն, ասաց- Եիսիյիրկուն ինչ ըմ ասի։
       Ասին- Մինք չինք գիտը։
       Ուրացան։
       Կանչնց Գիւ իպի, ըսաց- Գիւ, եիս յիրիկուն ինչ իմ ասի։
       Ըսաց- Տիւ յիրիկուն ասիր իս, մինք տերթանք Ալֆասիա-
       Ջաբա-Փիշանի սէհրանգի մէչ նստինք, զէնու չայիր քիր քիրադի տ՛արըծանք էնու ծաղկտիր բիրադի տը կեոխինք, զէնու յաղպըրքիր բիրադի տ՛աւրինք, տեառնանք, կեանք, էթանք միր տուն, նստինք։
       Էլան զչադր խիւաթ վիրուցին, էլան ըեացին Ալֆասիայ սէհրանգիմէչ նստան։ Ռոստոմ չադր էզար Ալֆասիայ՝ չադրի տեղ, չադր ըմ էզար Հըմանի չադրի տեղ, չադր մէզար Փիրանի չադրի տեղ, Գիւու չադր էզար Ղարամանի չադըր տեղ, չադըր մ՛՛էզար Ֆիլասըմի չադրի տեղ, փալաւանքտիրու չադր էզար Թիւրանայ փալաւանքտիրու չադր տեղ։ Էլաւ զԲրդոյ Ֆարմազ յրեողկից ղարաւիւլ, Գիւ Գոդարզ յրեողկից կարմնջի զարաւիլ, իզին ետու կուշումին, Զղուշում բրախից ասաց- Ընկըցէք սէհրանզի մէչ, ձե խամար նէճիր արէք։
       Զչայիրքիր բիրադի արըծացին, զծաղկընտիր պիւլիւր կոխըցին, զյաղըպըրքիր բիրադի աւրիցին. թող մառախուն էտու վեար սէհրանգին։
       Թիւրանայ թագւաոր նստաւ վեար ուր թախտին պիւլիւր կանչից իւր փլիր, փալաւանտիր, բիրադի ժողովից էսաց Ղուրուղչի ըսաց կինա իրիշին մի սահրէնգին բացուիր ի, ձիւն վերէն կինացիր ի, մե չայերքիր եղեր ի, վէրու ոչխար կայ ինի, թի չի մինք տ՛երթանք սէհրանդէ ուրախութին էնինք մե խամա։
       Կուրուղչին առից զդիւրբին, կնաց սէհրանդէն երեշից, տաս ւերկու խէւաթ զեարկած սահրանդ մէյ, իրիշից զխիւաթ քիր իրարուց ճիւկից, զեարձաւ յիտ էկաւ, զբիւրբին եթըլ յեռջիւ թագաւորին, հիւու տեատրաւ։
       Թագաւուր ըսաց- Էդ ի՞նչ էղիր քեզի։
       Ըսաց- Տասւերկու խէյվաթ մեաչ քիւ սէհրանգին տրած ի ըսաց, խէւաթ ըմ քիւ խէւաթի տեղն ի զարկած խէվաթ ըմ Ղարամանը խէւաթը տեղն ի զարկած, խէւաթի տեղն ի զարկած, փալաւանքտիրու տեղ բիրադի խէւաթ քիր զարկած ի ըսաց չայերքիր էրըծացած ի, զծաղկըտիր կոխած ի զվէրու ոչխար սպանած ի զյաղպըրքիր բիրադի աւրած ի սէհրանդիւն ըսկուն էրած, թող ու մառախուղն ալ տէր չճանչնայ։
       Ասաց- Վի՞ չադըրնիր ի , տիւ չիս ճանաչի, վի՞ր չադրնիրն ի։
       Էսաց- Չադր ըմ նահընգեայ, խէյված ըմ պլինդի ա խէյվաթ ըմ շիքիլի ռոժիա, խէյվաթ ըմ շիքիլի շավիա, խէյվաթա քի ասմանիա, խէյվաթա քի շանգառիա ձիմ էլ խէյվաթի տիւռ կապուկ ի, էնու ականջքիր էրկնուց խիտ, մէկ փալաւան էնտեղ քնիր ի, եաման էնու գեորգ։
       Թագաւոր ըսաց- Փիրան վզրին ըսաց, էն վո՞վ ուր խուկիւց կշտացիր ի, եկիր ի իմ սէհրանդի մէչ նստիր ի։
       Էսաց- Թագաւոր, Ռոստոմէ Զալ չըլնը, ախշրի վերայ մարտ չ՛կայ կեայ քիւ սէհրանդի մէչ, յասօր իկիր ի վաղ տ՛երթայ, ընցկուն էնինք վեար մեզի չ՛ակախած։
       Բհար էտու գեախ մէկ էլ վզիր, ասաց- Հըման, էն վո՞վ ի խոկիւց կշտացի, իկի իմ սէհրանդի մէչ, շատ կլազ ի վըր ուր ումրի։
       Ըսաց- Տիւ տը զձը չխարցնէր։
      
       Յրեողկից զքաթըպ պի- մէկ կիր կիրի, կանչինք պիւլիւր ախշարք ժողվինք, էրթանք էնունց չուրս զիւլիւր պռնինք, խաբրապիր էնունց մնէն չպըրծնի։
       Ըսաց- Է՜ ըսաց, մէ խալաթ պիրէք Հըմանի խամար, ըսաց Հըման աղէկ փալաւան ի։
       Էլան կանգնան, տըսւերկու խազար մարտ սարը եանէ յրեօղկիցին, կենաց, թագաւուր ուր թախումով ճամբխի խիտ կեացին, կեացին խասան տէմաց կարմնջին։ Գիւ զկարմունջ պռնիր ի, չթորկի մարտ ընցը։ Էնքան գեորգ կզեարկին Գիւուն, ըսկուն ինչ տարպին կռանքտիր կ՚զեարկի։ Գիւ զկարմունջ չի թորկի, ճամբախ չի տայ։
       Կանչից թագաւուր ուր վզրի վրայ, ըսաց. - Էս ի՞նչ մարտ ի, էս կարմունջ պռնիր ի։
       Ըսաց. - Գիւն ի, ըսաց, էն մարտն ի, ինչ եօթ տարի չոլի մէչն ի կացիր, էն ինչ զՖրընգիս Քեանգըհու քեաղքէն փախցըցուց, էին ինչ խատ Հիւտնահիւթուն կռիւ էրի։
       Թագաւուր մօտխասցաւ, կանչից, ըսաց. - Գիւ, ըսաց, խես ձի տիւ իմ փալաւան ըլնիր, եիս քի աղէկ քեայիր ձի տը տէր, զքի աղէկ սիլախ տը տէր, եիս քի միծ քաղքընիր բեախշիշ տը տէր։
       Ըսաց. - Է՜, քիւ աչքիր յիտ պեաց. եիս իմ մհէլ չիմ իտայ մէկ պեռ կուրիկ (էնիկաս քեան պեռըմ կուրիկ չ՚հաշիւից)։
       Զաւարէն կանչից, ըսաց - Ռո՛ստամ, քինուց վիր իլի, զԳիւ սպանըցին։
       Ռոստամ նստաւ, կ՚իրիշին կ՚ըխի Գիւու ձէն կ՚երթայ երկինք, ընցկուն կռիւ կ՚էնին։
       Ըսաց. - Է՜, ըսաց, մէկ թաս գինի տուէք ձի, Գիւու ձէն անիւշ կ՚կեայ կըռւու մէչ, քեանի Գիւ սաղ ի, ախշար մազի փարէմ չ՚էնի։
       Լոստամ էտու քընու։
       Թիւրանայ թագաւուր վեար Գիւուն կանչից ըսաց. - Գիւ, ըսաց, էրանի ան մարտուն, ինչ տիւն խզմաթ կ՚էնիս, ըսաց Գիւ, էրանիք էն մարտուն, ինչ տիւն էնու փալաւան իս։
       Թիւրանայ վզրին մէկ ախպէր կէր, անուն էլ Ֆիլասըմ, յանկեախ էկաւ, խասաւ, կըռւուն։
       Հըման ըսաց. - Թա՛գաւուր, ինչ տիւ կ՚ըսէր աղէկ ձին տուէք Ֆիլասըմին, ըսաց, քիւ Ֆիլասըմ էկաւ, տի ի՞նչ էնի։
       Թագաւուր կանչից Ֆիլասըմին, ըսաց. - Ֆիլասըմ քէնէ գիտիմ։
       Ֆիլասըմ Գիւուն մօտխասցաւ, գէորզ ըմ էզարկ Գիւուն, զԳիւ կարմնջից էթալ էտու վեար Գիւու փուրուն, ընցաւ։ Տաս փալաւան խատ էնու երկու վզրին ընցան սէհրանգըհի մէչ։ Գիւ էլ ըմ կանգնաւ, էն եանէն էթըլ, էլ ըմ էկաւ, վեար կարմնջին նստաւ։
       Զաւարէն Ռոստամուն կանչից, ասաց, - Ռոստամ իլի, Գիւ սպանիցին, զկարմունջ առին, չիւրս պիւլիւր էղաւ կռիւ։
       Ռոստամ էլ էլըմ նստաւ, կիրիշի Գիւու ձէն կ՚կեայ, գլեոխ էտի գետին քինաւ։
       Մեհրաբէ Քաբլի գեորզ վիրուց, էկաւ դեախ ֆիլասըմ գեորզ ըմ էզար Ֆիլասըմին, Ֆիլասըմ մարտալ ետու յիռջիւ։ Ֆիլասըմ գեորզ ըմ էզարկ Միրաբէ Քաբլին, էտու վեար էնուր սրտին, ձիուց իպի տակ, ընցաւ։ Զանգէ Շահուրի գեորզ վիրուց էկաւ դեախ Ֆիլասըմ, գեորզ ըմ էզար։ Զանգէ Շահուրին, ձիուց իպի տակ.
       Հըման զթուր քեշից, կինաց վեար Ռոստամու չադրը տրան, տը զՌոստամու վիզ կտրի, իրիշից, պառաւ ըմ կեոյ յանդեղ. կանչից ըսաց. - Հը՛ման, տիւ ի՞նչ էկիր իս ըստեղ, կըխի՞ս էսա կտաւ, էսա սապուն, էսա պղինձ ճիւր, տը զքի վլամ, քիւ պատանք կարիմ (հրիշտակ էր, շանք էտու)։
       Հըման փախաւ։ Զաւրէն զգեորզն առից, կինաց դեախ Ֆիլասըմ, գեորզ ըմ էզարկ Ֆիլասըմին. Ֆիլասըմ մարտալ էտու յիռջիւ գեորզոն, զմարտալ կուտրից։
       Ըսաց - Էս մարտ Ռոստամն ի, Ռոստամ չ՚ըլնը, մարտ իմ մարտալ չըր կուտրի։ Մէ գեորզ էզար Զաւարին. Զաւարէն ձիուց իպի տակ. զթուր քեշից վիզ տը կտրէր, Բեոռաց Զաւարէն։ Ռոստամ լսաւ էնու ձէն, որ լսաւ, նըստաւ, կ՚իրիշ, մարտ ըմ Զաւարէն տիրի գետին, թուր քեաշիր, վիզ տը կտրի։ Կանչից վերէն, ըսաց. - Եիս էն կ՚սիրիմ, ինչ զերկինք գետինք ստեղծիր ի, տիւ թուր տնիս, էնու վիզ կտրիս, եիս տ՚ըլնիմ մէկ գիւրզ զեարկիմ քի, եօթ տապաղէն գետնու տակ մտնիս։
       Ըսաց. - Գըդը քեաֆր, ըսաց, իմ խիալ էն տի՞ւ իր։
       Զաւարէն էթող, կինաց դեախ Ռոստամ.
       Ռոստամ կանգնաւ, լահ ուր թուր կապից, նիրիզ խանջար էզար մէչք, էնու պիւռ զթիւ ընցաւ, զտիրկեաւան կախից, զքեամար կապից, զզրեխէ շապիկ խակաւ, զքիւրք էթըլ վըր թիւին, աչքիր շուռ առից, հըմէն մէ քեան չինու կթխէ, էնու բեղիր պիրից, զականջ ընցաւ, էնու մազիր կանգնան, զրեխէ շապիկ տիւս էտու։ Կանչից սայսքիրուն, զձին թիմրիցին, սադաֆէ զին իտի քեամակ, ալտուլամայ ռըքեբ կախից, ձեռ էթըլ զգեորզ վիրուց, իրիք խարիր բաթման, տիր ըմ կանչից վերան, էրկու առին յիրուր։ Ըցկուն գեորզ կ՚զեարկին յիրարու, անցկուն ինչ կարկուտ կեայ։
       Քեաւխսիր իբըն Բարաք ակախաւ, թի Ռոստամ կինացիր Թիւրանայ թագաւուրու սահրանգի, առից ուր ղուշում կինաց, ասաց - Եիս չ՚երթամ զՌոստամ տ՚սպանին ղուշումով։ Էկաւ տեսաւ Ռոստամ կ՚անցնի կռիւ։ Գիւ զկարմունջ էթող, Թիւրանայ թագաւուր լցուաւ մեանչ սէհրանգին։ Շատ մարտ ասաց. «ախշարք աւրաւ»։ Թոզ էղիր ի, էրկնուց իբիս ի պռնի։
       Ռոստամ գեորզ ըմ էզարկ, զՖիլասըմ սպանից։ Սազիր զեարկիցին Իրանայ թագաւուր, Թիւրանայ թագաւուր, էրկու կուշում առից յիրուր. էնքան իրար ջեարտիցին, էրուն էղաւ գիտ, զջամդաքտիր կտանը։ Տիր ըմ թրըխուց ընգեաւ Թիւրանայ թագաւուրու ասքեար, Թիւրանայ ասքեար փախաւ, Իրանայ թագաւուր ինգեաւ յիտիւ, Աւաշահադառիւն ընցաւ։ Իրանայ թագաւուր յիտ տեարձաւ, որ ըսպանուաւ, տիւ ողջ մնաք, որ մնաց, կինաց ուր տուն, խասաւ ուր մրազին։ Տիւ խասնէք ձի մրազին։