ԿԱՆԱՆՑ
ԶԳԵՍՏՆԵՐ .
-
Մշեցի
կանայք
նախ
հագնում
են
շալէ
շապիկ
որ
կարում
են
կարմիր,
տեղական
շալից։
Սա
իջնում
է
մինչև
ոտները,
ունի
երկար
թևեր,
կրծքի
բացուածք
և
բկի
տակ
միայն
մի
կոճակ։
Շապկի
ներքին
մասի
յետևի
եզրն
ասեղնագործած
է
լինում,
որպէսզի
երբ
աշխատելիս
կամ
ճանապարհ
գնալիս
անթարու
քղանցքները
յետ
ծալեն,
գեղեցիկ
երևայ։
Շապկի
տակից,
ոտներին
հագնում
են
վարտիկ,
որին
կոչում
են
թումպան.
-
Այս
կարում
են
տեղական
շիլայից
կամ
զալից
(կապոյտ
կտոր)։
Սա
կողքերին
և
առաջից
բացուածք
չունի,
ոչ
էլ
չափազանց
լայն
է,
ինչպէս
վանեցիներինը։
Վերին
եզրին
ունի
խոնչին
դարձ,
որի
միջով
անց
են
կացնում
թելից
գործած
խոնջան,
որը
հանգուստում
են
աջ
կողքի
վրայ։
Վարտիքի
փոխ-բերանը
(ներքին
ծայրը
)
մի
թելով
փնջուած
է,
այսինքն
ծոպեր
տալով
նեղացրուած
է։
Շապկի
վրայից
հագնում
են
անթարին.
-
Սա
կարում
են
Հալէպ,
Անթափ
և
Արաբկիր
գործուած
բամբակէ
կտորից
(մանուսա
)
և
կամ
եւրոպական
չթից,
կարմիր
շիլա
աստառով։
Անթարին
շատ
նման
է
զբունին .
սա
էլ
իջնում
է
մինչև
ոտները,
և
քղանցքների
աջ
ու
ձախ
կողմերում,
մէջքից
մինչև
ներքև
ճեղքուած
է,
և
եզրափակուած
ղայթանով,
ու
սրանց
կողքերին
չորս
սանտ.
լայնութեան
կապոյտ
կտոր
է
կարած՝
որ
սըճեւ
է
անւանւում։
Այս
ճեղքերը
կոչւում
են
չաք։
Սրա
թևերն
էլ
երկար
են
և
հասնում
են
մինչև
դաստակը։
Սրանք
էլ
ծայրերում
փոքրիկ
չաք
ունին
և
եզրափակուած
են
ղայթանով
(փոկ)։
Կուրծքը
չի
կոճկւում,
այլ
քղանցքները
միմեանց
վրայ
են
բերւում
և
կրծոսկրի
մօտ
եռանկիւնաձև
բացուածք
թողնում,
որի
վրայ
կապում
են
սրտանոցը։
Անթարին
զբունից
տարբերւում
է
նրանով,
որ
սրա
քղանցքներն
աւելի
լայն
են,
և
կողքերին
գրպաններ
չունին,
թէպէտև
ոմանց
գրպան
էլ
են
կարում։
Մշեցիներն
էլ
իրենց
հարստութիւնը
ցոյց
տալու
նպատակով
մի
քանի
անթարի
միմեանց
վրայ
են
հագնում,
մինը
միւսից
5-8
սանտիմետր
բարձր,
որպէսզի
նկատելի
լինին։
Անթարու
վրայ
կապում
են
գոգնոցը,
որ
միզար
է
կոչւում։
Սա
կամ
գործում
են
կամ
կարում
մահուտի
կտորից։
Սրանց
միզտրը
կուրծքը
չի
ծածկում,
այլ
միայն
գօտակտեղից
մինչև
ոտները։
Միզրթելը,
որ
շալ-թելից
են
գործում,
բաւական
երկար
է
լինում
և
3-4
անգամ
սրտանոցի
և
միզարի
վրայով
փաթաթելով
մէջքին,
հանգուստում
են։
Թեւնոց.
-
Ծղիկի
երկարութեան,
հետզհետէ
լայնացող
մի
կտոր
է,
որի
առաջի,
նեղ
ծայրը
ծոպով
նեղացրուած
է
այնքան,
որ
դաստակը
հազիւհազ
կարողանում
է
ներս
մտնել,
իսկ
միւս
ծայրը
ունի
խունջանդարձ,
մէջը
թել
անցկացրած,
որը
հագնելուց
յետոյ
քաշում
են
և
փաթաթում
իրեն
վրայ։
Թևնոցը
հագնում
են
միայն
աշխատելիս,
ծղիկի
վրայ,
անթարու
թևի
վրայից,
որպէսզի
անթարու
թևերը
շուտով
չկեղտոտուին։
Շապկի
վրայ,
միայն
յետոյքին,
կապում
են
փալան
։
Սա
մանուսայից
կարուած
քառանկիւնի,
մէջքից
մինչև
ոտները
և
յետևի
կողմից
մի
կողից
մինչև
միւս
կողը
բռնող
երկտակ
և
մէջը
բրդի
կամ
բամբակի
շերտ
դրած
մի
կտոր
է,
որ
ճոթով
(թել
)
կապում
են
մէջքին։
Այս
գլխաւորապէս
կապում
են
նիհար
կանայք,
իրենց
աւելի
գեր
ցոյց
տալու
նպատակով։
Անթարու
վրայ,
կրծքին,
կապում
են
սրտանոց.
սա
կրծքի
մեծութեան,
քառանկիւնի
և
վերին
ծայրը
փոքր
ինչ
նեղացած
կտոր
է
և
ունենում
է
պոր,
այսինքն
կիսաբոլոր
կտրուածք,
վիզը
գրկելու։
Մի
ժապաւէն
ամրացրած
է
մի
ծայրին,
որ
բոլորելով
վզի
շուրջը,
ամրանում
է
միւս
ծայրի
կոճակի
վրայ։
Սրտանոցի
կուրծքը
զարդարուած
է
զանազան
ասեղնագործ
նշխերով։