Մուշ - Տարօն. Ազգագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԳԱՆԵԼԻՔ

       Կանանց - Սովորաբար հագնում են սոլ, ջզմա և ճթիկսօլ (հողաթափ բապուճ ) և մըխս- (այծի սև կաշուց կտրուած մէաս)։ 

       Տղամարդկանց. - Ոտներին հագնում են սաղ, հետզհետէ լայնացող մինչև ծունկը հասնող բրդից գործուածք, որի վերին ծայրը թելով կապում են, իսկ ներքին ծայրը դնում գուլպի բկի մէջ և վերջինիս թելով կապում։

       Գուլպայի վրայից հագնում են չարուխ (տրեխ ), կամ մարդանակ սոլ, որ տարբերւում է կնկնակ (կանանց ) սոլից նրանով՝ որ կրնկի մօտ փոքրիկ պոչ ունի , հագնելիս բռնել, քաշելու համար։