Դ.
Սառնամանեաց
թագաւորութեան
հայրենիքում
մի
կատաղի
ձմեռ
իր
բոլոր
արհաւիրքներով,
սովը,
անգործութիւնը
իրենց
ահաւոր
եւ
դժխեմ
ուրւականներով
իրար
համերաշխած,
անկեղծ
կերպով
ձեռք
ձեռքի
տւած,
սրարշաւ
չափչփում
էին
անծայրածիր
տարածութիւնը՝
ապաբաղդ
Ռուսաստանի
տափարակի
վրայ
իրենց
նախճիրները
սփռելով։
Եւ
նրանց
երկրակործան
արշաւին
ո´չ
մի
արգելք,
ո´չ
մի
խոչընդոտ
չկար
ասես,
ինչպէս
չկար
եւ
մի
բլուր,
բնական
մի
բարձրութիւն,
որ
հարթ
մակերեւոյթի
միօրինակութիւնը
խանգարել
յանդգներ,
իր
համարձակ
ներկայութեամբ։
Ամենուրեք
աչքի
էր
ընկնում
տափակութի՜ւն
եւ
միա՜յն
տափակութիւն…։
Սով
էր.
Ռուսաստանի
մեծ
սովերից։
Հսկայական
երկրի
միլիօնաւոր
շինական
ազգաբնակութիւնը
հոգեւարքային
ճիչերով
մնչում
էր
վիթխարի,
հազար
գլխանի
հրէշի
սուր
ժանիքների
ճնշումների
տակ,
ժանիքներ՝
որոնք
զերթ
սրածայր
ժայռեր
ցցւել
էին
նրա
ամենակուլ
երախում։
Ոչի´նչ,
բառի
բովանդակ
նշանակութեամբ
ոչինչ
չունէր
թշւառ
գիւղացին։
Մինչեւ
կալոցի
ժամանակ,
նա
անցեալ
տարւանից
արդէն
ծախել
կամ
գրաւ
էր
դրել
իր
բաժին
բերքի
մի
մասը,
եւ
փոխարէնը
վաշխառուից,
կալւածատէրից
դրամ
էր
առել
իր
սուր
կարիքները
հոգալու
համար։
Եւ
կալոցի
օրերին,
երբ
նա
ծեծել
ու
պատրաստել
էր
ցորնի
շեղջը
ու
շուշ
ցորենը
կուտակել,
եկան
յաւիտենական
պահանջատէրերը։
Կալւածատէրը
տարաւ
բերքի
ուղիղ
կէսը։
Վաշխառուն
վերցրեց
մէկ
տւածի
փոխարէն
հինգ,
մուրհակը
իւր
տոկոսներով
բարդեց,
վերանորոգեց
ու
գնաց։
Եկաւ
հոգեւոր
տէրը,
Աստծու
պաշտօնեան,
երկնի
եւ
երկրի
միջնորդը,
բռնեց
մեծ
չափ
մաղը
եւ
տարաւ
տասից
մէկ
բաժին,
վանքերի
ու
եկեղեցիների
կալէմաղը։
Եկան
եւ
շրջիկ
մուրացկանները,
Երուսաղէմի
եւ
այլ
սուրբ
տեղերի
առաքեալ
խաչագողները,
առին,
գնացին
իրենց
հասանելիքները։
Ի՞նչ
մնաց
շեղջակոյտ
շուշ
ցորենից…
Շատ
քիչ,
կամ
աւելի
ճիշտ՝
ոչինչ…
Եւ
վերջապէս
բարեհաճեցին
շնորհ
բերել
կառավարական
հարկահաւաքները
ու
յափշտակեցին
մնացեալը։
Եղածը
քիչ
էր,
չբաւականացաւ,
չգոցեց
պարտքը.
տէրութեան
պահանջները
շատ
էին,
յետնեալ
տուրքեր
էլ
կային.
պատերազմ
էր
արւած,
արտակարգ
եւ
նոր
հարկեր
կային
բարդւած,
պէ´տք
էր
բոլորն
էլ
վճարէին…
եւ
վաճառեցին
ինչ
որ
ունէին…
Երբ
ձմեռն
եկաւ
ձիւն
ու
փոթորիկներով,
եւ
երկրի
երեսը
բռնեց
սառոյցէ
թանձր
ծածկոցներով,
եկաւ
եւ
սովը
գիւղացու
գլխին,
շինականի
դրանը
չոքեց…
Սոսկաց
նա,
ի՞նչ
անէր,
ճար
ճարակ
չկար,
պատսպարանք
չկար…
Թունաւոր
մի
իժ
օձ,
մտած
Ռուսաստանի
սրտի
մէջ,
սողում
էր
նրա
երակներում,
գալարւում
էր,
կծկւում
ու
խայթում
նրան,
անտանելի
կսկիծ
մրմուռներով
տանջում
աներեւակայելի
ցաւերով
հոգեվարք
պատրաստում։
Ցուրտ
էր
տարին,
սով
էր
տարին…։
Մերկ
էր
գիւղացին,
քաղցած
էր
աշխատաւորը…։
Մե՜ծ,
Աշխատաւո՜ր
Ռուսաստանը
մեռնում
էր.
նրան
սպանում
էին։
Փոքր,
Շահագործող
Ռուսաստանը
հրճւում
էր,
շւայտութեան
մէջ
յղփանում։
Առաջինները
դիմում
էին
իրենց
դարերով
պաշտած
Աստծուն,
մոմ
վառում
սուրբերի
պատկերների
առջեւ,
որոնք
լուռ
էին,
հա´մր,
կո´յր…
Երկրորդները
հիւրասիրում
էին
Աստծուն
ու
սուրբերին
իրենց
շքեղ
պալատներում,
տաքուկ
դահլիճներում,
ճոխ
սեղանների
շուրջը
եւ
նրանց
արբեցնում
առաջինների
արցունքներից
պատրաստած
օղիով,
նրանց
արիւնից
շինած
գինիով…
Գիւղացու
սովը
այնքան
սուր
էր,
գիւղի
ցուրտը
ա՜յնքան
սաստիկ,
որ
կարող
էին
Աստծուն
անգամ
սովամահ
անել,
ցրտահար
սպաննել։
Այս
կեանքը
ապրեց
եւ
Բէլկան,
ականատես
եղաւ
բոլորին։
Նա
իր
կաշու
վրայ
զգաց
ցուրտի
մինչեւ
ոսկորների
ուղն
ու
ծուծը
ազդող
սլաքների
սուր
ծակոցները,
անօթութեան
համը
առեց,
ականջալուր
եղաւ
մորմոք
լացերին,
աչքերից
հազիւ
դուրս
եկած
եւ
թերթեւունքների
վրայ
սառած
արտասուքների
կաթիլները
տեսաւ,
տեսաւ
քաղցից
նւաղած,
մօր
կրծքին
կպած,
չորցած
ցամքած
ծծերի
պտուկները
ատամներով
կրծոտող
երեխաներին,
տեսաւ
եւ
նրանց
յուսահատ
թպրտալը,
մրմնջալը։
Թունդ
ելաւ
նրա
ազնիւ
զգացումների
պահարան
սիրտը,
զարգացաւ
պարտականութեան
գաղափարը,
եւ
աննման
ինքնամոռացութեամբ,
մի
չքնաղ
անձնւիրութեամբ
նա
հրապարակ
ելաւ։
Մէկ
տարի
էր
ինչ
որ
նա
գիւղ
էր
եկել,
եւ
արդէն
ծանօթ
էր
բոլոր
բնակիչներին։
Նա
հասնում
էր
ամեն
տեղ,
ուր
որ
իրեն
կանչում
էին,
ուր
որ
ինքը
կարող
էր
ո
եւ
է
կերպով
օգտակար
լինել։
Փափկասուն
օրիորդը,
ո´չ
միայն
հանդուրժեց
ոչ
մարմնական
տանջանքներին,
այլ
եւ
տոկաց,
տարաւ
իրեն
անսովոր
մարմնական
նեղութիւնները,
զրկանքները,
քաղցն
ու
ցուրտը։
Այս
բոլոր
ներքին
եւ
արտաքին
հարւածների
եւ
աներեւակայելի
պայմանների
դէմ,
նա
ունէր
աննիւթ,
աննկուն
մի
վահան՝
գաղափարը,
որով
քաջօրէն
պաշտպանւում
էր։
Այդ
գաղափարը
նրան
մի
դիւցազնուհի
դարձրեց,
իսկ
դիւցազնուհին՝
ոգեւորւած
եւ
նրան
իր
մէջ
մարմնացրած,
նրա
հմայքը,
վեհութիւնը
տարածեց։
Բէլկան
ժողովրդի
պաշտելին
էր,
նրա
փրկութեան
փարոսը,
իղձերի
պսակը։
Նախապաշարեալ
եւ
սնոտիապաշտ
զգացումներից
առաջնորդւած
ցարի
պատկերի
առաջ
խոնարհւող
եւ
խաչակնքող
գիւղացին,
վարձատրութիւն
ստանալու
եւ
գործած
մեղքերի
քաւութեան
համար
զանազան
սուրբերի
առաջ
մոմ
վառող,
մատաղների
սեղան
սարքող
շինականը,
կալւածատէրերի
եւ
բոլոր
«մեծեր»ի
առաջ
հլու
հնազանդ
աշխատաւորը,
վիզը
ճուկ,
ձեռքերը
սրտին
կցած
շինականները
այժմ
արդէն
բոլորովին
փոխւել
էին։
Առանց
յոգնութեան,
առանց
տրտունջի
եւ
գանգատի,
ամենքի
ցաւը
հաւաքած,
ամենքի
վիշտը
իր
շալակն
առած,
շրջում
էր
Բէլկան
գիշեր
ու
ցերեկ,
տնէ
տուն,
փողոցէ
փողոց։
Եւ
ի՞նչ
էր
տեսնում։
Նա
տեսնում
էր
գիւղացու
բնակարանը՝
քառակուսի
մի
ծածկ,
չորս
կողմից
մի
ծայրը
գետնի
մէջ
ամրացրած,
միւսը
վերեւից
իրար
հետ
կապած
մի
քանի
գերաններ,
նրանց
բացերը
հիւսած
կաղնի
ճիւղերով
եւ
ապա
սեւ
ցեխով
ծեփած,
առաստաղը
դարձեալ
ճիւղերով
կոնաձեւ
գործւած,
եւ
ահա´
գիւղացու
տունը,
նրա
կառուցւածքը,
որը
տատանւում
էր
ուժեղ
քամիների
առաջ,
ընդունում
էր
ցուրտ
հովերը,
անցքեր
ու
ծակոտիներ
բացած
ներս
էր
հրաւիրում
մաղւող
ձիւնի,
թափւող
անձրեւի
կաթիլները։
Այս
ծածկի
տակ,
այս
փոքր
եւ
միակտուր
շրջափակում,
տեղաւորւում
էր
գիւղացու
կայքը,
ընտանիքը,
անասունները
եւ
վերջապէս
ամեն
բան։
Տան
մի
անկիւնում,
գետնի
երեսին
բարձրանում
էր
բաւականին
մեծ
ու
քառանկիւնի
մի
սաքու,
ներքեւի
մասում,
յատակին
հաւասար
հնոցով.
սա
գիւղացու
վառարանն
էր
(փէչ)։
Վառարանի
վերի
մասը՝
հարթ
մակերեւոյթ
ծածկը,
ընտանիքի
մշտական
բնակավայրն
էր,
միակ
տեղը,
որ
նրան
պատսպարում
էր
սառնամանիքից,
մեղմում
էր
ցրտի
սաստկութիւնը։
Տան
միւս
անկիւնում,
մսուրների
առաջ
կապում
էին
անասունները,
տէրերի
հետ
միասին,
միեւնոյն
ծածքի
տակ
եւ
մինչեւ
անգամ
աւելի
լայն
տեղում։
Շինական
համախմբում
կար.
ծեր
ու
մանուկ,
կին
ու
այր,
ամենքը
հաւաքւել
էին։
Մի
այնպիսի
զօրաւոր
եւ
անվանելի
թշնամի
էր
սպառնում
նրանց,
որ
ստիպւած
էին
հաւաքական
աշխատութեան,
խորհրդակցութեան
դիմել։
Այստեղ
էր
եւ
Բէլկան,
նա
երկար
ժամանակ
եւ
համբերութեամբ
լսեց
գիւղացիների
ասածները,
առաջարկները
եւ
փիլիսոփայութիւնները,
ապա
վերջում
ինքը
սկսեց
ոգեւորիչ
եւ
համոզող
ձայնով
խօսիլ։
—
Ինչպէս
բնութեան
մէջ
չկայ
ո´չ
մի
երեւոյթ,
ո´չ
մի
առարկայ,
որ
իր
ծագման
եւ
գոյութեան
պատճառները
չունենայ,
այնպէս
էլ
մարդկային
կեանքի
եւ
ապրող
իրականութեան
մէջ
առաջ
եկած
իւրաքանչիւր
դէպքը,
իրողութիւնը
ունի
իր
պատճառները,
ծնողը,
գոյութեան
պայմանները
երաշխաւորող
գործօնները,
ազդակները։
Այսպէս,
սովը
այսօր
դառն
ու
սարսափելի
դրութեան
տէրն
է,
նա
անարգել
հնձում
է
մարդկային
կեանքի
կանաչ
եւ
ոսկի
հասկերը։
Նա
աւարի
եւ
կողոպուտի
առարկայ
է
դարձնում
մեր
կեանքերը
եւ
յաղթանակ
տարած՝
սլանում
է
մեր
դաշտերի
վրայով
եւ
դիւային
քրքիջներ
արձակում։
Բայց
ինչո՞ւ
այսպէս,
ո՞վ
է,
ի՞նչն
է
այս
դժոխքի
ծնողը,
ո՞րն
է
իսկական
պատճառը։
Ասում
են՝
սա
Աստւածային
պատիժ
է,
բնութիւնից
ուղարկւած
պատուհաս,
անբերրիութեան,
երաշտի
եւ
կամ
կարկուտի
հետեւանք
է։
Ո´չ,
բարեկամներս,
ո´չ,
այս
սխալ
հասկացողութիւն
է
կորստաբեր
եւ
չարամիտ
սխալ,
վարպետ
մի
յերիւրանք
նրանց
կողմից,
որոնք
իսկական
հեղինակներն
են
սովի
եւ
քաղցածութեան…
ահա´
թէ
ինչո´ւ
եւ
ի՜նչպէս։
Ասում
են՝
«Աստւածային
պատիժ
է»։
Բայց
սա´
ի՞նչ
առեղծւած
է.
նայեցէ´ք
ձեր
շուրջը,
մտքով
սլացէ´ք
տարիներով
յետ,
մէկը
միւսի
ետեւից
յիշեցէք
այն
պարբերական
սովերը,
կանոնաւոր
կերպով
իրար
յաջորդող,
եւ
միշտ
միմիայն
ձեր
դուռը,
ձեր
վզին
նստող
սովերը…
Ինչո՞ւ
այդ
Աստւածը
միայն
մեզ
է
պատժում։
Տեսա՞ք
մի
օր,
մի
ժամանակ,
որ
նա
հարուստին
եւ
կալւածատիրոջն
էլ
սովամահ
անէր։
Աստւածային
պատիժ
են
ասում,
որպէս
զի
ձեզ
խաբեն,
լռեցնեն,
եւ
այդ
դժբաղդաբար
մինչեւ
այսօր
աջողւելէ
իրենց…
Եւ
միթէ
կարելի՞
է
հաւատալ
դրան.
Աստւած
մարդասպա՜ն…
Աստւած
ոճրագո՜րծ…
Ի՞նչ
բաներ
են
բնութեան
պատուհասները՝
անբերրիութիւն,
երաշտ,
կարկուտ
եւն.
եւն…։
Ո՞վ
մտածեց
անբերրիութեան
դէմ
մաքառել,
ո՞վ
մտածեց
մեր
դաշտերն
ու
արտերը
պարարտացնելու
եւ
մշակելու
համար։
Ո՞վ
աշխատեց
հիմնել
հասարակական-խնայողական
շտեմարաններ,
որտեղերում
տարւէ
տարի
բերքի
մի
մասը
պահէին
սեւ
օրերի
համար։
Ո՞վ
հաղորդակցութեան
միջոցներ
ստեղծեց
եւ
մեզ
տանելի
ու
մատչելի
դարձրեց,
որպէս
զի
ի
հարկին
այլ
վայրերից
կարողանայինք
պէտք
եղածը
հեշտութեամբ
փոխադրել։
Երկնային
պատուհաս
են
համարում
երաշտը,
մինչդեռ
ոչ
ոք
չի
ձեռնարկում,
չի
խորհում
մեծ-մեծ
գետերից
ջրանցքներ
բերել
եւ
մեր
ընդարձակ
դաշտերը
ոռոգել,
արհեստական
աղբիւրներով
անջրդի
հողերը
մշակել։
Ո՞վ
բերեց
մեզ
գիտութեան
հնարած
կարկտարգել
եւ
ամպացիր
մեքենաները…
պատասխանը
պարզ
է,
ոչ
ոք։
Եւ
ո´չ
միայն
չեն
բերում,
չեն
մտածում
այս
բոլորի
մասին,
այլ
ընդհակառակը,
խանգարում
են
մեզ,
արգիլում
են
այսպէս
ձեռնարկողներին…։
Այս
բոլորը
այսպէս
լինելուց
յետոյ,
այժմ
ասէ´ք՝
ձեզանից
ո՞վ
հող
ունի,
եւ
եթէ
քիչւորներ
ունին
մի
մի
կտոր,
դրանք
արդեօք
ի՞նչ
սարսափելի
պայմանների
ներքոյ
են։
Գիւղացիութեան
ամենախոշոր
տոկոսը,
բառի
բովանդակ
նշանակութեամբ,
հող
չունի,
հողազո´ւրկ
է,
իսկ
նրա
փոքրամասնութիւնը
ունի
այնքան,
որքանը
ընդունակ
է
միայն
մարդուս
շարունակ
չարչարելու,
բայց
ոչ
կերակրելու։
Ինչո՞ւ
է
այսպէս…
որովհետեւ
հողը
պատկանում
է
նրանց,
սեփհականութիւն
է
փոքրաթիւ
մարդկանց,
որո´նք
չեն
աշխատում,
այլ
շահագործում
են,
որո´նք
չեն
արդիւնաբերում,
այլ
հարստահարում
եւ
վայելում
են…
Այն
օրը,
երբ
ամեն
բանի
հետ
կը
դադարի
եւ
հողի
մասնաւոր
սեփհականացումը,
երբ
նա
էլ
կը
դառնայ
հասարակական,
միա´յն
այն
օրը
կը
վերանան
ներկայի
բոլոր
անարդարութիւնները,
զրկանքները
եւ
թշւառութիւնները.
մնացեալները,
սրանից
դուրս
եղածները
միմիայն
կիսամիջոցներ
են,
կարկատաններ
են
եւ
աւելի
ոչինչ։
Բայց
սովը
անբերրիութեան
եւ
բնութեան
պատուհասների
հետեւանք,
արդիւնք
չէ,
ինչպէս
չէ
այս
տարւանը։
Ձեզ
յայտնի
է,
որ
ո´չ
երաշտ,
ո´չ
կարկուտ,
եւ
ո´չ
մի
այլ
երկնային
դժւարավանելի
կամ
թէկուզ
անվանելի
պատճառ
չկար,
բայց
եկաւ
սովը,
ուժեղ
եւ
սաստիկ
թափով.
ուրեմն
ինչո՞ւ։
—
Որովհետեւ
տիրապետողները
այդպէս
կամեցան,
որովհետեւ
այդպէս
էր
պահանջում
նրանց
շահը։
Եւ
նրանք
գործադրեցին
իրենց
տրամադրելի
բոլոր
միջոցները.
հարկահաւաքները,
հոգեւորականները,
կալւածատէրերը
եւ
սրանց
երկրորդական
բոլոր
գործիքները
միահամուռ
ուժերով
հրապարակ
իջան
ու
տարան
ամեն
բան,
եւ
ուտելիքի
պաշարը,
եւ
ապրուստի
այլ
միջոցները։
Ձեր
աշխատած,
արդիւնաբերած
բարիքները,
այսօր
ծախում
են
այլոց,
վաճառում
են
եւ
ձեզ
անասելի
գներով,
մի
արժէք
որ
դուք
չունիք
եւ
չէք
կարող
ունենալ։
Եւ
այս
արհեստական
սով
է,
նիւթւած
տէրերի
ձեռքով։
Մե´նք
անօթի,
նրանք
կուշտ.
մեր
տներում
մի
հատիկ
ցորեն,
վարսակ
չկայ,
նրանց
ամբարները
լիքն
են
բերնէ
բերան
եւ
մարդկանց
փոխարէն
ոճիլներն
են
կերակրւում
դրանցով։
Ի՞նչ
անել
այժմ,
ի՞նչ
է
մնում
մեզ։
—
—
Կազմակերպւել,
մեր
շահերի,
—
որը
եւ
է
համամարդկային
—
գիտակցութիւն
ձեռք
բերել,
ձեռք
տալ
քաղաքացի
մեր
բաղդակիցներին
եւ
կռւելով
այս
կարգերի
դէմ՝
վերջ
դնել
մասնաւոր
սեփհականութեան
եւ
նրանից
ուղղակի
եւ
անուղղակի
բղխող
բոլոր
չարիքներին,
դժւարութիւններին
եւ
անհաւասարութեանց։
—
Բայց
մինչեւ
այդ,
մինչեւ
այդ
օրւան
ժամանումը,
մենք
սովամահ
կը
կոտորւինք.
մենք
քաղցած
ենք,
մեզ
հա՜ց…
կերակո՜ւր…
սնունդ
տւէք,
գոռաց
ունկնդիր
բազմութիւնը…
Բարձրացող
աղմուկի
մէջ
անլսելի
դարձան
օրիորդի
վերջին
խօսքերը,
իսկ
ցրւել
սկսող
գիւղացիները
մէկը
միւսին
հարցնում
էին.
—
Հաց
կայ,
ցորեն
շա՜տ,
սովը
արհեստական
է
եւ
սարքւած
մեծերի
ձեռքով,
տէրերի
կամքով…
ի՞նչ
անել։