Բ.
Մինչդեռ
քաղաքի
հարուստաբնակ
եւ
պաշտօնական
շրջանակների
բոլոր
թաղերը
լողում
էին
ելեկտրական
բազմաթիւ,
առատ
լոյս
մատակարարող
լապտերների
շողարձակ
փողփողանքի
մէջ,
եւ
հրապարակի
լայնք
ու
երկայնքը
անդադար
չափչփում
էին
սրարշաւ
կառքերն
եւ
ինքնաշարժ
հանրակառքերը,
ազնւական
գեներալ
Կօլեա
Իվանօվի
դուռը
բացւեց
եւ
այնտեղից
զգուշութեամբ
դուրս
եկան
երկու
հոգի,
ու
իրենց
քայլերը
ուղղեցին
դէպի
հարաւային
անկիւնը։
Նրանցից
մէկը
հագած
էր
զինւորական
սպայի
համազգեստ,
եւ
գեղեցկադէմ
մի
երիտասարդ
էր,
միւսը
մանկահասակ
մի
կին
էր,
առոյգ
եւ
ծիծաղկոտ։
Նրանք
թեւանցուկ
արագ
արագ
գնում
էին,
կինը
խօսում
էր
եւ
յաճախակի
կատակում
եւ
ծիծաղում,
իսկ
երիտասարդը
լուռ
էր,
մտազբաղ
եւ
խորհրդաւոր
կերպով
գլուխը
խոնարհած
քայլում
էր։
Զոյգը
մտաւ
քաղաքի
նեղլիկ,
ծուռ
փողոցները,
ուր
լուսաւորութեան
խեղճութիւնը,
համապատասխանում
էր
տների
եւ
շինութիւնների
խեղճ,
ողորմելի
արտաքինին՝
ընդհանուր
կառուցւածքներին։
Կեանքը
ասես
դադար
էր
առել,
ննջել
կամ
մեռել
էր,
շարժունութիւն,
ձայն,
ծպուտ,
երթեւեկ
չկար,
կային
միայն
փոքրիկ
լուսամուտների
աղտոտած
ապակիների
միւս
երեսում,
հազիւ
նկատելի
ու
թափանձիկ,
ճրագների
փայլը,
որոնք
ասես
գերեզմանների
մարմրող,
իւղ
ձէթ
հատած
կանթեղներ
լինէին.
ահա´
սրանք
էին
միայն
յարտարար
նշանը
մարդու
ներկայութեան։
Այս
բանւորների,
աշխատաւորների
թաղն
էր։
Մարմնական
բոլոր
ուժերը
սպառող
քրտնալի
գործից
վերադարձած
աշխարհի
խորթ
տղերքը
քնել
էին,
հանգստանում,
իբրեւ
թէ
կորցրածը
վերստանալու,
կազդուրելու,
որպէսզի
առաւօտեան
վեց
ժամը
ազդարարող
սուլիչի
սուր
շւոցի
հետ
միաժամանակ
կարողանան
ելնել
ու
շարունակել
տքնել։
Գործաւորական
հանրակացարանների
դարպասի
առջեւում,
մուտքը
լուսաւորող
լամբի
սիւնի
տակին
կանգնել
էին
մի
քանի
հոգի
ու
խօսակցում
էին։
—
Բայց
ինչու՞
այսքան
ուշացաւ,
նա
խոստացել
էր
գալ
ուղիղ
ինը
ժամին,
մինչդեռ
տասն
անցկացաւ
արդէն,
նկատեց
մէկը։
—
Ով
գիտէ
ի՞նչ
պատահեց,
պատասխանեց
դիմացիններից
մէկը,
գուցէ
հնարաւորութիւն
չի
ունեցել
տանից
դուրս
ելնելու,
եւ
կամ
մի
անակընկալ
է
պատահել,
այլապէս
նա
այժմ
այստեղ
կը
լինէր,
որովհետեւ
նա
խիստ
ճշտապահ
է։
—
Ո´չ
այս,
ո´չ
էլ
այն,
միջամտեց
երրորդ
անձնաւորութիւնը,
ամենից
հաւանական
է
որ
նա
որսկանների
ճանկն
է
ընկել,
նրանք
այժմ
քան
երբէք
ուժեղ
ցանցերով
բռնել
են
ամեն
տեղ
եւ
շա՜տ
սուր
հոտառութիւն
ունին։
«Որսկաննե՜ր»
…
հոտառու
եւ
ուժեղ
որսորդներ
անունով
էին
մկրտել
մարդկանց
այն
ահագին
ու
ծախւած
բազմութեան,
որոնք
մութ
եւ
դաւաճան
կերպերով,
գործիք,
մեքենայ
դարձած
իշխանաւոր
դասակարգի
ձեռքում,
հետեւում
էի
«կասկածելիներին»,
«անբարեյոյսներին»
եւ
նրանց
որսում
կառավարութեան
ձեռքը
մատնում։
Երկիրը
դարձեալ
աղմկւել
էր,
տարրերային
շարժումների
նախանշան
երեւոյթները
սարսեցնում
էին,
ահաւոր
գալիքին
կարապետող
շշուկները
բերնէ
բերան
տարածւելով
մտքեր
էին
վրդովում։
Որսորդները,
—
այսպէս
էին
բնորոշում
գաղտնի
ոստիկաններին
եւ
լրտեսներին,
—
գործի
սկսեցին։
Բացի
կանոնաւորապէս
վճարւող
ռոճիկից,
նրանք
յաճախ
ստանում
էին
եւ
լաւ
լաւ
նւէրներ,
արժանանում
էին
իրենց
ստամոքսները
վօտկայով
(օղի)
լեցնելու
բաղդին,
եւ
ի
վերայ
այսր
ամենայնի,
իւրաքանչիւր
ցանց
ձգածի
համար,
նայած
նրա
կարեւորութեանը,
պարգեւատրւում
էին
խոշոր
գումարներով։
Տնտեսական
անկումը,
սնանկութիւնը,
գործազրկութեամբ
սովամահի
դատապարտւող
բազմութիւնից
մեծ
առատութեամբ,
առանց
սեռի
եւ
հասակի
խտրութեան,
բազմացնում
եւ
ստւարացնում
էր
լրտեսների
շարքերը։
Հակակառավարական
ոեւէ
շարժում,
կասկածելի
մի
քայլ
նշանաւոր
դժուարութեամբ
էր
արւում,
եւ
ահա´
այս
էր
պատճառը
որ
խօսակցողները
անհանգիստ
էին
եւ
մտատանջւում
ուշացած
գալողի
համար։
—
Բարե´ւ
ընկերներ,
երեւի
ինձ
էք
սպասում,
հա´,
գիտե´մ
շա՜տ
էք
սպասել,
բայց
յանցանքը
իմը
չէ։
Գնա´նք,
յետոյ
կը
պատմեմ։
Այսպէս
ասաց
զինւորական
սպան,
ընկերների
ձեռքը
սեղմելով։
Սա
քիչ
առաջ
ծերունի
հրամանատարի
դռնից
ելնող
երիտասարդ
այրն
էր,
որն
այժմ
մին
մինակ
խաւարին
փողոցի
մի
ծայրից
լոյս
ընկաւ։
Նրանք
ամենքը
միասին
ներս
մտան
դարպասից,
անցկացան
մի
երկար,
մութ
եւ
խոնաւ
միջանցքով,
որի
երկու
կողմերուն
տեղաւորւած
էին
բանւորների
բնակարանները,
ուրկից
երբեմն
լսւում
էր
քնածների
խռպոտ
ձայները,
տքոցները,
եւ
յաճախ
խորին
ու
թոքասպան
հազոցներ։
Վերջապէս
սրանք
կանգ
առին
մի
դրան
առաջ,
ընկերներից
մէկը
զգուշութեամբ
բաց
արեց
դուռը
եւ
բոլորը
ներս
մտան,
ապա
յետեւներից
կողպեցին։
Երբ
ամենքը
արդէն
սենեակումն
էին,
մէկը
մօտեցաւ
անկիւնում
դրած
մահճակալին,
մի
կողմ
քաշեց,
ուժգին
սեղմեց
տախտակամածի
երեսին
փայլող
մեխերից
մէկի
գլուխը,
եւ
յանկարծ
մի
փոքրիկ
դռնակ
բացւեց
եւ
երեւաց
դէպի
խորք
տանող
անցքի
բերանը։
Ներկաներից
մէկը
ծռացաւ
եւ
սուլեց
մեղմիւ,
զիլ
հնչիւնը
սուրաց
նրբանցքի
մէջ,
զմզմաց
եւ
պատասխանը
արձագանքեց.
անցքը
լուսաւորեց
ստորերկրեայ
նկուղներից
մէկից
դուրս
բերւած
ճրագով,
վերինները
սկսեցին
զգուշութեամբ
ցած
իջնել
նեղլիկ
աստիճաններից։
Տան
ներքնայարկում,
գետնի
երեսից
մի
տասնեակ
կանգուն
խոր
փորւած
երկրի
սրտի
մէջ,
շինւած
էր
բաւական
ընդարձակ
մի
թագստոց,
որը
բաղկանում
էր
մի
քանի
սենեակներից
եւ
փոքրիկ
նկուղներից։
Սենեակները
բոլորն
էլ
լուսաւորւած
էին
ելէքտրական
ճրագներով
եւ
լիքն
էին
զանազան
աշխատանքներով
զբաղւած
երկսեռ
մարդկանցով։
Այսպէս,
դրանցից
առաջինում
դրւած
էր
տպագրական
մի
փոքրիկ
մամուլ
իւր
պարագաներով,
միւսումը
դարբիններ
էին
աշխատում
սնդանի
վրայ,
քուրայի
առաջ,
զանազան
պէտքերի
յատկացւած
մեքենաների
առջեւ,
երրորդում
մի
խումբ՝
բոլորած
սեղանների
շուրջ
գրական
աշխատանքներ
էր
կատարում։
Գետնափորը
ներկայացնում
էր
հալածւածների
եւ
ընչազուրկների
փրկութեան
համար
աշխատող
գաղտնի
մի
կուսակցութեան
շրջանային
կեդրոնավայրերից
մէկը,
որպիսիք
տնտեսական
եւ
քաղաքական
աննախընթաց
պրկումներից
գալարւող
մեծ
երկրի
մէջ,
վերջին
ժամանակներում
շատ
բազմացել
էին։
Եկւորները
նորեկին
առաջնորդեցին
այն
սենեակը,
ուր
թւով
եօթ-ութ
հոգի
շրջապատելով
կլորակ
մի
սեղան,
ինչ
որ
լուրջ
խնդրի
համար
խորհրդակցում
էին։
Նրանց
վիճաբանութիւնը
երբեմն
տաքանում,
ձայները
բարձրանում
էին,
իսկ
երբեմն,
ասես,
անլուծելի
մի
հանգոյցի
հանդիպելով,
կանգ
էին
առնում,
լուռ
խոկում
եւ
մտածում։
—
Վերջապէ՜ս
եկաք,
ոտքի
ելնելով
ասաց
մէկը,
որի
գլուխը
եւ
երեսը
մազէ
թաւուտներով
եւ
մացառներով
էին
ծածկւած։
—
Այո,
վերջապէս,
պատասխանեց
սպան,
քիչ
էր
մնացել
որ
«Կայսերական
հիւրանոց»
երթայի,
բազմաթիւ
հրաւիրակներ
էին
ուղարկել
ինձ
ընդառաջելու,
բայց
էլի
խնայեցի
ձեզ,
չուզեցի
վշտացնել
ընկերներիս։
«Կայսերական
հիւրանոց»
էին
անւանում
Ռուսաստանի
խոնաւ
եւ
խաւար
բանտերը,
ստորերկրեայ
զնտանները։
—
Տանից
դուրս
եկայ
մեր
սպասուհու
հետ
թեւանցուկ,
եւ
զարտուղի,
ծուռմուռ
ճամբաներով
սկսեցի
դէպի
այս
կողմ
առաջանալ,
մի
ժամանակ
նկատում
եմ
որ
մեզ
հետեւում
են
կասկածելի
անձնաւորութիւններ,
արդէն
հասկցայ
որ
լրտեսւում
ենք,
չանցած
մի
քանի
րոպէ
եւ
հետեւորդներից
մէկը
օգտւելով
մի
խաւար
անկիւնից
մեր
անցկենալուց,
շտապով
մօտեցաւ
մեզ,
դիպաւ
սպասուհուն
եւ
անցկացաւ
արագութեամբ։
Խորամանկ
եւ
վարպետ
դարձւածքը
քիչ
յետոյ
պարզւեց,
երբ
մի
այլ
փողոց
մտնելով
ճրագի
լուսով
տեսայ
սպասուհու
թիկունքի
մէջտեղը,
զգեստի
վրայ
փակցւած
կարմիր
մի
կտոր…
ես
վայրկենապէս
պոկ
տւի,
օրիորդը
ոչինչ
չհասկացաւ,
բայց
միեւնոյն
ժամանակ
նա
էլ
տեսել
էր
իմ
զգեստիս
վրայ
կաւիճով
գծւած
մի
նշան,
եւ
թաշկինակը
հանելով
զարմացած
սրբեց,
մաքրեց։
Շուրջս
եմ
նայում,
դարձեալ
լրտեսներ
են
հետեւում.
ի՞նչ
անել,
ստիպւեցի
վերադառնալ
մեր
հրապարակը,
սպասուհուն
տուն
ուղարկել
եւ
ինքս
մենակ,
հետքս
բազմութեան
մէջ
կորցրի,
կառք
նստայ
եւ
այժմ
ահա
ես
ձեզ
մօտ
եմ,
…
փոխանակ
կայսերական
հիւրանոցի,
ընկերների
ստորերկրեայ
բնակարանում։
Նա
խօսքը
վերջացնելով,
գլխարկը
եւ
ապա
մինչեւ
ոտները
կրունկները
իջնող
եւ
առջեւից
մինչեւ
վերջին
կոճակը
կապած
վերարկուն
հանեց
եւ
…
կանացի
հարուստ
ծամերի
հիւսքը
փռւեց
ցարդ՝
զինւորական
ներկայացողի
գլխի
եւ
ուսերի
վրայ.
կանացի
զգեստները
երեւացին,
թեթեւ
մի
ժպիտ
խաղաց
նրա
դէմքին,
եւ
շնորհալի
բերնի
երկու
կողքերին
սիրունիկ
փոսիկներ
ձեւացան
ու
կլանեցին
ժպիտի
խաղերը։
Սպայի
համազգեստ
կրողը
Բէլկան
էր…
ազնւական
հրամանատար
Կօլեա
Իվանօվի
աղջիկը։
—
Շնորհակալութի՜ւն
օրիորդ,
որ
գերադասել
էք
մեր
համեստ
գետնայարկը
«Ռօմանօվեան
պալատներից»,
ուր
յաճախ
առիթ
կ’ունենանք
այցելելու
այսուհետեւ,
ծիծաղով
եւ
զաւեշտական
արտայայտութեամբ
ասաց
երիտասարդներից
մէկը,
որը
յետոյ
աթոռ
առաջարկեց
օրիորդին,
եւ
յետոյ
աւելացրեց,
—
դէ´
այժմ
մեր
գործը
վերսկսենք,
կատակ-մատակ
մի
կողմ
թողնենք։
—
Ամենից
առաջ
պիտի
կարգադրել
Պարսկաստանից
զանազան
գծերով
ստացւելիք
հրատարակութիւնների
գործը.
առաջարկեց
ժողովականներից
մէկը։
Ես
նամակներ
ստացայ
Թաւրիզի,
Ռաշտի
եւ
Աստարայի
մեր
մասնաճիւղերից,
որոնք
յայտնում
են
որ
մեծ
քանակութեամբ
արդէն
փոխադրել
են
յաջողութեամբ,
բայց
տակաւին
մնում
են
կապոցների
ահագին
դէզեր,
մինչդեռ
դրամական
միջոցները
անբաւարար
են,
ասաց
սեւահեր
մի
երիտասարդ։
—
Ես
նախապէս
արդէն
շեշտեցի
այդ
գործի
նշանակութիւնը
եւ
անյետաձգելիութիւնը.
մանրամասնօրէն
ծանօթ
էի
ընկեր
Գուրգէնի
զեկուցումներից,
եւ
մանաւանդ
նրա
յիշատակած
վայրերի
Հնչակեան
կեդրոնական
մասնաճիւղի
ուղարկած
մի
ընդարձակ
տեղեկագրից։
Այժմ
մեզ
ուրիշ
բան
չի
մնում
անել,
եթէ
ոչ՝
անմիջապէս
դրամ
հասցնել,
ներկայումս
աւելի
քան
երբէք
հարկաւոր
են
տարածել
մեր
արտասահմանեան
հրատարակութիւնները,
մասնաւորապէս
«Իսկրա»ի
համարները։
—
Ուրեմն
խնդիրը
այդպէս
էլ
պիտի
կարգադրել,
պէտք
եղած
դրամը
ես
կըտամ,
կարծում
եմ
որ
ժամանակը
հասաւ
իմ
օժիտի
էլ
գործածութեանը,
միջամտեց
շէկլիկ,
կապուտաչեայ
մի
օրիորդ։
–
Շա՜տ
լաւ,
ընկերուհի
Սօֆիա,
օժիտիդ
առաջին
գումարը
կը
յատկացուի
դրան,
իսկ
երկրորդ
եւ
խոշոր
մասը
պիտի
տրամադրելի
անել
Մարուսաի
գործին,
նրա
բժշկութեան
ու
կարիքներին
եւ
առաւելապէս
ա´յն
հրէշների
դէմ,
որոնք
անլուր,
աննման
մի
ոճիրով
թունաւորեցին
նրա
կեանքը,
պատասխանեց
խորին
դառնութեամբ
ընկեր
Վաչագիցէն։
Մարուսաի
անուան
յիշատակումը,
արտասովոր
թափով
ցնցեց
ներկաներին,
շատերի
դէմքերը
խոժոռւեցին,
մի
քանիսի
աչքերում
արցունքի
շիթեր
փայլեցին։
–
Ինչո՞ւ,
ո՞վ
էր
նա
…
Մարուսան
…
Մարուսան
մէկն
էր
Ռուսաստանի
այն
բազմաթիւ
աղջիկներից,
որոնք
տարւած
պարտականութեան
գիտակցութեամբ,
ահաւոր
մարտի
դաշտն
էին
իջել
եւ
զոհաբերում
ամէն
ինչ։
Եւ
մի
անգամ,
երբ
նա
կատարում
էր
իր
յօժար
կամքով
ստանձնած
յեղափոխական
նշանաւոր
մի
պարտաւորութիւն,
ընկաւ
կառավարութեան
ճանկը.
եւ
մի
սարսափելի
օր,
կառավարականները
բռնացան
բանտարկւած
հերոսուհու
վրայ
եւ
նրա
կուսական
մարմնի
մէջ
վեներախտի
(սիֆիլիա)
թոյնը
ներարկեցին…։
–
Ես
այսօր
մի
երկտող
ստացայ
Մարուսաից,
ասաց
Բէլկան
եւ
ծոցից
հանեց
սպիտակ
լաթի
մի
փոքրիկ
կտոր
եւ
սկսեց
կարդալ.
«Ընկերներ,
արիւնիս
թանաքով
եմ
գրում,
տանջանքներս
ահռելի
են,
ինձ
թոյն
հասցրէք։
Մարուսա»։
–
Ընկերոջ
ձեռքով
եւ
իւր
սեպհական
արիւնով
գրւած
այս
տողերը,
այսօր
սարսափելի
կերպով
ծառացել
են
ուղեղիս
վրայ,
իրենց
մագիլներով
ճզմել
են
սիրտս…
այլեւս
չի
կարելի
հանդուրժել
ու
համբերել։
Ես
եկայ
ձեզ
մօտ,
ընկերնե՜ր,
յայտնելու
իմ
վերջնական
դիտաւորութիւնը,
է´լ
չեմ
կարող
քննութիւններին
մնալ,
շուտով
ինձ
գործ
տւէք,
կեանքի
այս
ընթացքը
զզւելի
է,
պիտի
հետեւիլ
Մարուսաին,
ոգեւորւած
բայց
տրտմաձայն
կերպով
վերջացրեց
Բէլկան…
—
Եթէ
այդպէս
վարւես,
այն
ժամանակ,
քո
տասնեակ
հազարանոց
օժիտի
հետ,
կը
կորցնենք
ու
կը
թաղենք
նաեւ
մեր
շատ
կարեւոր
եւ
գեղեցիկ
ծրագիրները։
Որպէսզի
այդպէս
չլինի,
դու
պիտի
համբերես
քննութիւնների
վախճանին,
որին
շատ
կարճ
ժամանակամիջոց
մնաց,
իսկ
մինչ
այդ
մենք
սկսենք
եւ
վերջացնենք
նշանտւուքի
եւ
պսակի
գործը,
եւ
հօրդ
քեզ
տալիք
դրամօժիտի
գլխին
«հոգոց
հանգուցելոց»ը
կարդանք,
համոզկիր
շեշտերով
ասաց
Վաչագիձէն։
–
Այժմ
արդէն
մենք
յարմար
փեսացու
էլ
ունինք,
շարունակեց
նա,
ծագումով
ազնւական
եւ
քեզ
նման
հարուստի
զաւակ։
Այս
ասելիս
նա
դարձաւ
եւ
մատնացոյց
արեց
Գուրգէնը,
լա´ւ
հանդիպում
է,
դուք
էլ
լաւ
զոյգեր
էք,
այնպէս
որ
ես
վստահ
եմ
թէ
ծնողներդ
չը
պիտի
առարկեն
կամ
մերժեն,
երբ
Գուրգէնը
գայ
ձեռքդ
խնդրելու։
Այնուհետեւ
էլ
ո´չ
մի
դժուարութիւն
չի
մնալ
պաշտօնական
ձեւակերպութիւնները
կատարելու,
բացի
Գուրգէնի
օրթօտօքս
եկեղեցուն
չպատկանիլը,
մի
արգելք
որ
պիտի
վերացնել,
այսինքն
պիտի
վերամկրտել
Գուրգէնին…
Այս
խօսքերի
ժամանակ՝
ընկերները
չկարողանալով
դիմանալ,
սկսեցին
ծիծաղել։
—
Կը
ծիծաղէ՜ք
հապա,
էլի´
հարսանիքի
հոտ
առիք,
շարունակեց
խօսքը
ինքն
էլ
ժպտալով,
տեսնո՞ւմ
էք
ինչպէս
նախանձախնդիր
եմ
ուղղափառ
եկեղեցուն,
եթէ
այս
իմանայ
հոգեւոր
տէրը,
ինձ
անպատճառ
առաջնորդ
կը
կարգէ
եւ
լանջախաչ
նշան
կը
տայ,
Հային՝
Ռուս
եմ
դարձնում,
մինչդեռ
Գոլիցինը
իր
բանակներով
չի
կարողանում
կայսերական
կառավարութեան
եւ
«իսկական
Ռուսներ»ի
այդ
ծրագիրը
իրագործել։
Ընկերոջ
հեգնալի
եւ
այլաբանական
խօսւածքը
ա՜յնքան
դիւրական
էր
եւ
հաճոյալի,
որ
միւսները
մի
պահ
մոռացան
քիչ
առաջւայ
թեւատարած
թախիծի
ներկայութիւնը։
—
Առանց
նախապէս
ձեր
կամքը
առնելու,
սիրելի
հարսնացու
եւ
փեսացու,
ես
արդէն
վճռեցի,
ձեզ
կը
մնայ
միմիայն,
առանց
առարկութեան,
համաձայնիլ.
շուտով
պիտի
ձեռնարկել
գործողութեան։
Քննութիւններից
յետոյ
ձեզ
կը
պսակենք
եւ
կը
ճանապարհենք
արտասահման
ուսում
շարունակելու,
օժիտը
կը
մնայ
մեր
տրամադրութեան
տակ,
որը
ձեր
մեկնելուց
առաջ
պիտի
մտնի
յեղափոխական
գանձարանը,
իսկ
ձեր
արտասահմանը
կը
լինի
Ռուսաստանի
գիւղերը,
համալսարանը՝
գիւղացու
կեանքն
ու
ցաւը,
հասարակական
գործչի
ամենալաւ
եւ
գործնական
ուսուցիչ
դպրոցը։
Յեղափոխականների
ժողովը
նախագծում
էր
մէկը
այն
գործերից,
որոնք
ա՜յնքան
յաճախադէպ
էին
Ռուս
զարթօնքի
շրջանում։
«Կեղծ
Պսակներ»ը
արդէն
սովորական
միջոցներ
էին
ի
սպաս
ժողովրդական
փրկարար
գործին
ծառայեցնելու
այս
ուխտին
զինւորագրւած
այն
բազմաթիւ
օրիորդների
համար,
որոնք
այլապէս
չէին
կարող
բաժինք
ստանալ,
եւ
նրանք
հարկադրւած
էին
այս
ձեւով
պաշտօնական
աշխարհի
առաջ
գալ,
օրինականանալ,
ապա
իրենց
բաժին
հարստութեան
տէր
դառնալուց,
բոլորովին
նւիրւիլ
սիրած
գաղափարի
համար
յայտարարւած
կռւին
եւ
բերածը
յատկացնել
նրա
գանձարանին։
Այս
անգամ
հերթը
Բէլկաին
էր։
—
Մարուսաի
համար
վերջապէս
ինձ
յաջողւեց
տեսնել
բանտապետին,
կաշառել
նրան
եւ
նրա
միջոցով
բանտային
բժիշկին։
Սրանք
ամէն
հնարաւոր
միջոցներ
գործ
են
դնում
նրա
առողջութեան
համար,
բայց
ինչպէս
յայտնեց
ինձ
բժիշկը,
նա
սարսափելի
կերպով
յուսահատւել
է,
չի
ուզում
մարդ
արարածի,
մանաւանդ
այր
մարդու
երեսը
տեսնել,
ձայնը
լսել։
Շատ
անգամ
փորձել
է
ինքնասպան
լինել,
սակայն
չի
յաջողւել,
ամէն
հնարաւորութիւններից
եւ
միջոցներից
զրկել
են
նրան։
Վերջերս
աշխատել
է
սովամահ
լինել,
կերակուր,
ջուր
չի
ընդունել
եւ
մի
քանի
օրւայ
մէջ
իսպառ
նւաղել
է,
բայց
արհեստական
կերպով
սնունդ
են
ներարկել
եւ
փրկել
մահից։
Ես
կարծում
եմ,
որ
պիտի
ճար
գտնել
յուսադրելու
նրան,
եւ
այս
մի
միայն
Բէլկաին
կը
յաջողւի։
Խօսողը
երկար
մազաւոր
երիտասարդն
էր.
նա
տակաւին
չվերջացրած,
ներս
մտաւ
մի
պատանի,
սեւ
բլիւզը
հագին,
եւ
տւեց
մի
թռուցիկի
սրբագրութիւնը
եւ
ապա
հեռացաւ։
–
Ընկերնե´ր,
այժմ
լսէք
թռուցիկը,
թող
Սօֆիան
կարդայ,
առաջարկեց
մէկը։
Օրիորդը
վեր
առաւ
եւ
սկսեց
հանդիսաւոր
ընթերցումը։
Նրա
առոգանութիւնը
եւ
զգացումով
լի
շեշտերը
աւելի
ազդու
եւ
տպաւորիչ
էին
դարձնում
գրւածքի
ուժեղ
բովանդակութիւնը։
Թռուցիկում
ամենավառ
գոյներով
նկարագրւած
էր
երկրի
բնակիչների
ամենախոշոր
մեծամասնութեան
անհանդուրժելի
տանջանքն
ու
վիճակը,
պատմում
էր
երկրի
լաւագոյն
զաւակների
կրած
տառապանքները
բանտերում
եւ
աքսորավայրերում.
ասում
էր
թէ
ինչպէս
բռնանում
են
հօրը
վրայ,
որ
նա
սապոնէ
կախաղանի
չւանը
եւ
իր
հարազատ
որդու
վզին
անցկացնէ,
ճախարակը
ոլորէ
եւ
զաւակին
խեղդէ,
սպաննէ.
հայրը՝
որդու
դահիճ։
Վերջում
կոչ
էին
անում
Նոր
Ռուսաստանին,
որ
ոտքի
ելնէ
Պառաւ
Ռուսաստանի
դէմ,
շարժւէ
ու
թափ
տայ
անարգ
ստրկութեան
դարաւոր
շղթան
եւ
գոնէ´
հնար
ունենայ
տեսնելու
թէ
իրեն
կապող,
կաշկանդող
շղթաները
ի՜նչ
գոյն
ունին,
ի՜նչպէս
եւ
ի՜նչ
մետաղից
են
շինւած։
Թռուցիկը
վերջանում
էր
մարտահրաւէր
կոչերով
եւ
առաջադրում
էր
պատրաստւել
համառուսական
գործադուլի
համար։
Նա
գրւած
էր
ռուս,
հայ
եւ
վրաց
լեզուներով
եւ
ստորագրւած
Ռուս.
Ս.
Դէմ.
Բանւորական
եւ
Հնչակ.
Ս.
Դ.
Կուսակցութիւնների
տեղական
վարչութիւններից։
Ընթերցումը
վերջացաւ,
մի
պահ
ամէնքը
լռութեամբ
իրար
նայեցին,
Սօֆիան
գրպանի
ժամացոյցին
նայելով
ասաց.
–
Օ՜…
մօտ
է
ժամի
տասներկուսը,
եւ
մենք
վաղ
առաւօտեանից
ո´չինչ
չենք
կերել,
այժմ
բաւական
է,
վերջ
տւէք
զբաղումներին,
ես
սկսեմ
թէյի
պատրաստութիւնը։
Նա
ելաւ
եւ
կողքի
նկուղից
բերեց
հեշտաեռը,
դրեց
սեղանի
վրայ,
թէյը
առեց,
բաժակները
լւաց
եւ
կարգով
շարեց,
յետոյ
կտրտեց
սեւ
հացը
եւ
բաժանեց։
Մինչ
այս
մինչ
այն,
ներկաները
շրջապատեցին
քըփըր
քըփըր
եռացող
հեշտաեռը
եւ
իւրաքանչիւրը
իւր
ձեռքով
պատրաստեց
իր
համար
թէյ։
Սեւ՜
հաց,
կծովի՜
թէյ,
ճո՜խ
ընթրիք
ժողովրդական
գործիչների…