Շուշուայ 
     
      Ղազանչեցոց 
     
      վանքի 
     
      աւագ 
     
      քահանայ 
     
      տէր 
     
      Առաքել 
     
      Իւզբաշեանցի 
     
      ծոռ, 
     
      նոյն 
     
      քաղաքի 
     
      պատուաւոր 
     
      քաղաքացի 
     
      Եղոտենց 
     
      Մովսէս
     
      -
     
      բէկի 
     
      թոռ, 
     
      հռչակաւոր 
     
      ռէալականն 
     
      աւարտած 
     
      Մկրտիչ 
     
      Իւզբաշեանի 
     
      որդի, 
     
      Թիֆլիսում
     
      ՝ 
     
      ախալցխացի 
     
      մօրից 
     
      ծնուած, 
     
      Երեւանում 
     
      մեծացած 
     
      ու 
     
      ձեւաւորուած, 
     
      կեանքիս 
     
      մեծ 
     
      մասը 
     
      Ռուսաստանում 
     
      անցկացրած
     
      ՝ 
     
      ես 
     
      իմ 
     
      ողջ 
     
      էութեամբ 
     
      մնում 
     
      եմ 
     
      ղարաբաղցի 
     
      ու 
     
      նուիրում 
     
      սոյն 
     
      գիրքը 
     
      Արցախի 
     
      հպարտ 
     
      ու 
     
      խիզախ 
     
      համերկրացիներիս:
  
 
    
     ՆԱԽԱԲԱՆ
  
 
    
     Յետադարձ 
    
     հայեացք 
    
     ձգելով 
    
     մեր 
    
     պատմական 
    
     անցեալին, 
    
     մտովի 
    
     ընդգրկելով 
    
     հազարամեակների 
    
     ծանր 
    
     ու 
    
     բարդ 
    
     ուղին՝ 
    
     մենք 
    
     յատուկ 
    
     կանգ 
    
     ենք 
    
     առնում 
    
     Ե 
    
     դարի 
    
     անցքերի 
    
     վրայ: 
    
     Այդ 
    
     դարում 
    
     է 
    
     ստեղծուել 
    
     ազգային 
    
     գիրը, 
    
     որով 
    
     հայերն 
    
     առաջին 
    
     անգամ 
    
     կարողացան 
    
     ընթերցել 
    
     Սուրբ 
    
     Գիրքը 
    
     մայրենի 
    
     լեզուով: 
    
     Այդ 
    
     դարում 
    
     է 
    
     ծնունդ 
    
     առել 
    
     հայոց 
    
     գրականութիւնը՝ 
    
     առաջացնելով 
    
     հոգեւոր 
    
     զարգացման 
    
     աննախընթաց 
    
     վերելք: 
    
     Այդ 
    
     դարում 
    
     հայերը 
    
     կորցրեցին 
    
     իրենց 
    
     պետականութիւնը, 
    
     բայց 
    
     եւ, 
    
     բարձրացնելով 
    
     երկու 
    
     յուժկու 
    
     ապստամբութիւն, 
    
     դրսեւորեցին 
    
     անկախութեան 
    
     հասնելու 
    
     իրենց 
    
     կամքն 
    
     ու 
    
     ձգտումը: 
    
     Անկախ 
    
     անմիջական 
    
     արդիւնքներից, 
    
     այդ 
    
     շարժումներն 
    
     ամրացրին 
    
     ինքնավարութեան 
    
     հիմքերը, 
    
     դրանց 
    
     շնորհիւ 
    
     հայերը 
    
     կարողացան 
    
     պահպանել 
    
     ազգային 
    
     կերպարը:
  
 
    
     Ե 
    
     դարի 
    
     մասին 
    
     գրել 
    
     են 
    
     տակաւին 
    
     ժամանակակիցները՝ 
    
     դրսեւորելով 
    
     իրենց 
    
     դարաշրջանի 
    
     հասարակական 
    
     ինքնագիտակցութիւնը: 
    
     Հետագայում 
    
     ամբողջ 
    
     միջնադարն 
    
     առաջնորդուել 
    
     է 
    
     այդ 
    
     գաղափարներով, 
    
     եւ 
    
     անփոփոխ 
    
     ձեւով 
    
     նրանք 
    
     մտել 
    
     են 
    
     եռահատոր 
    
     «Հայոց 
    
     պատմութեան» 
    
     մէջ, 
    
     որը 
    
     1784-1786 
    
     թթ. 
    
     լոյս 
    
     է 
    
     ընծայել 
    
     Միքայէլ 
    
     Չամչեանը 
    
     (այդ 
    
     հսկայից 
    
     է 
    
     սկսւում 
    
     մեր 
    
     նոր 
    
     պատմագրութիւնը): 
    
     Այնուհետեւ 
    
     հատորներ 
    
     են 
    
     գրուել 
    
     Ե 
    
     դարի 
    
     քաղաքական 
    
     պատմութեան, 
    
     Հայաստանի 
    
     հասարակական 
    
     կարգի 
    
     եւ 
    
     մշակոյթի 
    
     մասին: 
    
     Այդ 
    
     շրջանի 
    
     ձգողական 
    
     ուժին 
    
     ենթարկուել 
    
     են 
    
     լուրջ 
    
     գիտնականներ 
    
     ու 
    
     սիրողներ, 
    
     բանաստեղծներ 
    
     ու 
    
     վիպասաններ: 
    
     Եւ 
    
     Ե 
    
     դարում 
    
     ապրած 
    
     իւրաքանչիւր 
    
     հայ, 
    
     որը 
    
     յայտնի 
    
     է 
    
     մեզ 
    
     թէկուզ 
    
     միայն 
    
     անունով, 
    
     արձանագրուել 
    
     է 
    
     մէկ 
    
     ուրիշ 
    
     հսկայի՝ 
    
     Հրաչեայ 
    
     Աճառեանի 
    
     «Հայոց 
    
     անձնանունների 
    
     բառարանում»:
  
 
    
     Գիտութիւնն 
    
     այժմ 
    
     մեծ 
    
     նիւթ 
    
     է 
    
     հաւաքել 
    
     Ե 
    
     դարի 
    
     պատմութեան 
    
     եւ 
    
     մշակոյթի 
    
     մասին: 
    
     Խնդիր 
    
     չկայ, 
    
     որն 
    
     այսպէս 
    
     թէ 
    
     այնպէս 
    
     շօշափուած 
    
     չլինի 
    
     բազմաթիւ 
    
     մենագրութիւններում 
    
     եւ 
    
     յօդուածներում: 
    
     Հինգերորդ 
    
     կամ 
    
     հետագայ 
    
     դարերի 
    
     ծնունդ 
    
     գրաւոր 
    
     յուշարձաններին, 
    
     որոնք 
    
     ինչ-որ 
    
     չափով 
    
     լուսաբանում 
    
     են 
    
     այդ 
    
     շրջանը, 
    
     նուիրուած 
    
     է 
    
     վիթխարի 
    
     գրականութիւն: 
    
     Այնուամենայնիւ, 
    
     պրպտումները 
    
     շարունակւում 
    
     են: 
    
     Պատճառներից 
    
     մէկն 
    
     այն 
    
     է, 
    
     որ 
    
     իւրաքանչիւր 
    
     սերունդ 
    
     իւրովի 
    
     է 
    
     մեկնաբանում 
    
     այդ 
    
     դէպքերը, 
    
     նոր 
    
     շեշտեր 
    
     դնում 
    
     եւ 
    
     նոր 
    
     տեսանկիւնից 
    
     մօտենում 
    
     դրանց: 
    
     Դասական 
    
     համարուող 
    
     դարաշրջանը 
    
     դասական 
    
     վերլուծութեան 
    
     չի 
    
     ենթարկւում:
  
 
    
     Հիմք 
    
     չունենք 
    
     պնդելու, 
    
     թէ 
    
     հէնց 
    
     Ե 
    
     դարն 
    
     է 
    
     կանխորոշել 
    
     հայութեան 
    
     շարունակուող 
    
     զարգացումը. 
    
     իրապէս, 
    
     պատմական 
    
     իւրաքանչիւր 
    
     շրջանի 
    
     համար 
    
     նախապատմութիւն 
    
     է 
    
     լինում 
    
     նախորդ 
    
     ողջ 
    
     ընթացքը: 
    
     Սակայն 
    
     ազգային 
    
     գիտակցութեան 
    
     ձեւաւորման 
    
     համար 
    
     Ե 
    
     դարը 
    
     իրօք 
    
     որ 
    
     հսկայական 
    
     դեր 
    
     է 
    
     կատարել:
  
 
    
     Այս 
    
     փոքրիկ 
    
     գրքում 
    
     փորձ 
    
     է 
    
     արուած 
    
     կրկին 
    
     անգամ 
    
     կերտել 
    
     Ե 
    
     դարի 
    
     Հայաստանի 
    
     կերպարը, 
    
     լուսաբանել 
    
     քաղաքական 
    
     վիճակը 
    
     եւ 
    
     հասարակական 
    
     յարաբերութիւնները, 
    
     ազատագրական 
    
     շարժումները 
    
     եւ 
    
     դարաշրջանի 
    
     անկրկնելի 
    
     մշակոյթը: 
    
     Հեղինակի 
    
     նպատակից 
    
     դուրս 
    
     է 
    
     եղել 
    
     այդ 
    
     հարցերն 
    
     արծարծել 
    
     ամբողջութեամբ, 
    
     շատ 
    
     դէպքերում 
    
     ուրուագծւում 
    
     են 
    
     միայն 
    
     պատմական 
    
     միտումները, 
    
     բայց 
    
     գրերի 
    
     գիւտը 
    
     եւ 
    
     450-451 
    
     եւ 
    
     482-484 
    
     թթ. 
    
     ապստամբութիւնները 
    
     շարադրուած 
    
     են 
    
     հնարաւորին 
    
     չափ 
    
     մանրամասն:
  
 
    
     Աշխատութեան 
    
     վերնագիրը 
    
     պարունակում 
    
     է 
    
     երկու 
    
     տեղանուն. 
    
     Աւարայրը 
    
     յայտնի 
    
     է 
    
     ամենքին. 
    
     այստեղ 
    
     451 
    
     թ. 
    
     մայիսի 
    
     26-ին 
    
     տեղի 
    
     է 
    
     ունեցել 
    
     այն 
    
     ճակատամարտը, 
    
     որը 
    
     յաւերժացրեց 
    
     Վարդան 
    
     Մամիկոնեանի 
    
     եւ 
    
     նրա 
    
     զօրակիցների 
    
     անունները: 
    
     Նուարսակ 
    
     գիւղը 
    
     գտնուելիս 
    
     է 
    
     եղել 
    
     Հայոց 
    
     երկիրը 
    
     Պարսկաստանից 
    
     անջատող 
    
     սահմանագծի 
    
     մօտերքում: 
    
     Նուարսակում 
    
     484 
    
     թ. 
    
     ապստամբ 
    
     սպարապետ 
    
     Վահան 
    
     Մամիկոնեանը 
    
     հաշտութեան 
    
     բանակցութիւններ 
    
     սկսեց 
    
     Պարսից 
    
     զօրապետ 
    
     Նիխորի 
    
     հետ՝ 
    
     թելադրելով 
    
     հակառակորդին 
    
     իր 
    
     կամքը: 
    
     Վերնագիրն 
    
     ինչ-որ 
    
     չափով 
    
     փոխաբերական 
    
     է: 
    
     Ծանր 
    
     հարուածներ 
    
     ստանալով 
    
     Աւարայրի 
    
     դաշտում՝ 
    
     հայերը 
    
     չընկճուեցին 
    
     եւ, 
    
     երկրորդ 
    
     անգամ 
    
     ապստամբելով, 
    
     ապահովեցին 
    
     երկրին 
    
     լայն 
    
     չափերի 
    
     հասնող 
    
     ինքնավարութիւն: 
    
     Աւարայրից 
    
     դէպի 
    
     Նուարսակ 
    
     տանող 
    
     ուղին 
    
     խորհրդանշում 
    
     է 
    
     Հայոց 
    
     ողջ 
    
     պատմութիւնը: 
    
     Այդ 
    
     եմ 
    
     նկատի 
    
     ունեցել՝ 
    
     վերնագրելով 
    
     աշխատութիւնը 
    
     «Աւարայրի 
    
     ճակատամարտից 
    
     դէպի 
    
     Նուարսակի 
    
     պայմանադրութիւնը»:
  
 
    
     Այս 
    
     գիրքը 
    
     առաջին 
    
     անգամ 
    
     հրապարակուել 
    
     է 
    
     1989 
    
     թ., 
    
     իսկ 
    
     2001 
    
     թ. 
    
     լոյս 
    
     է 
    
     տեսել 
    
     նրա 
    
     ռուսերէն 
    
     տարբերակը: 
    
     Նման 
    
     աշխատութեան 
    
     գաղափարը 
    
     ներշնչել 
    
     էր 
    
     ինձ 
    
     Պարոյր 
    
     Մուրադեանը, 
    
     իսկ 
    
     գիրքը՝ 
    
     խմբագրել 
    
     Կիմ 
    
     Մուրադեանը: 
    
     Որպէս 
    
     պատասխանատու 
    
     խմբագիր՝ 
    
     Կիմ 
    
     Մուրադեանը 
    
     մեծ 
    
     աշխատանք 
    
     է 
    
     տարել՝ 
    
     ուշադրութեանս 
    
     առաջարկելով 
    
     անխուսափելի 
    
     թերութիւններ. 
    
     նա 
    
     է 
    
     տուել 
    
     գրքին 
    
     վերջնական 
    
     տեսք: 
    
     Աշխատութիւնը 
    
     հրատարակութեան 
    
     էին 
    
     երաշխաւորել 
    
     Գագիկ 
    
     Սարգսեանը 
    
     եւ 
    
     Պարոյր 
    
     Մուրադեանը: 
    
     Պարծենում 
    
     եմ 
    
     նրանով, 
    
     որ 
    
     իմ 
    
     աշխատանքին 
    
     ընթացք 
    
     են 
    
     տուել 
    
     արդի 
    
     հայագիտութեան 
    
     այդպիսի 
    
     կարկառուն 
    
     ներկայացուցիչներ, 
    
     որոնցից 
    
     երկուսը, 
    
     աւաղ, 
    
     ընդմիշտ 
    
     հեռացել 
    
     են 
    
     մեզնից:
  
 
    
     Գիրքը 
    
     հասցէագրուած 
    
     է 
    
     ոչ 
    
     միայն 
    
     մասնագէտներին, 
    
     այլեւ 
    
     ընթերցողների 
    
     լայն 
    
     շրջաններին, 
    
     ուստի 
    
     գիտական 
    
     գրականութեանը 
    
     վերաբերող 
    
     յղումները 
    
     սակաւաթիւ 
    
     են, 
    
     սարուածքը՝ 
    
     թեթեւացուած: 
    
     Բացի 
    
     այդ, 
    
     մեծ 
    
     մասամբ 
    
     խուսափել 
    
     եմ 
    
     բանավէճի 
    
     մէջ 
    
     մտնել 
    
     այն 
    
     դէպքերում, 
    
     երբ 
    
     իմ 
    
     մօտեցումը 
    
     տարբեր 
    
     է 
    
     եղել 
    
     միւս 
    
     հետազօտողների 
    
     կարծիքից: 
    
     Գրքի 
    
     նիւթը 
    
     (յամենայն 
    
     դէպս, 
    
     զուտ 
    
     հայագիտական 
    
     մասում) 
    
     քաղուած 
    
     է 
    
     անմիջապէս 
    
     սկզբնաղբիւրներից: 
    
     Նիւթը 
    
     շարադրելիս 
    
     յաճախակի 
    
     պահպանել 
    
     եմ 
    
     սկզբնաղբիւրի 
    
     լեզուն, 
    
     ոճը: 
    
     Շատ 
    
     դէպքերում, 
    
     բնականաբար, 
    
     այդ 
    
     հատուածները 
    
     հարկաւոր 
    
     է 
    
     ընկալել 
    
     ոչ 
    
     թէ 
    
     բառացի, 
    
     այլ 
    
     լոկ 
    
     իբրեւ 
    
     փոխաբերութիւն: 
    
     Յուսով 
    
     եմ, 
    
     որ 
    
     ժամանակակից 
    
     ընթերցողը 
    
     կը 
    
     կարողանայ 
    
     ճիշտ 
    
     կողմնորոշուել 
    
     եւ 
    
     տարբերել 
    
     իրականը 
    
     երեւակայականից:
  
 
    
     Ներկայ 
    
     տարբերակի 
    
     վրայ 
    
     աշխատելիս 
    
     մտցրել 
    
     եմ 
    
     մի 
    
     շարք 
    
     էական 
    
     փոփոխութիւններ 
    
     եւ 
    
     լրացումեր: 
    
     Պարոյր 
    
     Մուրադեանը 
    
     նայել 
    
     է 
    
     նաեւ 
    
     նոր 
    
     տարբերակը: 
    
     Շնորհակալութեամբ 
    
     հաշուի 
    
     եմ 
    
     առել 
    
     նաեւ 
    
     Բաբկէն 
    
     Յարութիւնեանի՝ 
    
     անտիպ 
    
     մնացած 
    
     գրախօսականի 
    
     կարեւոր 
    
     դիտողութիւնները՝ 
    
     կատարելով 
    
     համապատասխան 
    
     ուղղումներ: 
    
     Իսկ 
    
     գիրքը 
    
     վերջնականապէս 
    
     ձեւաւորուել 
    
     է 
    
     Հայաստանի 
    
     ամերիկեան 
    
     համալսարանի 
    
     «Հայ 
    
     դասական 
    
     մատենագրութեան 
    
     թուային 
    
     գրադարանում», 
    
     եւ 
    
     ես 
    
     անչափ 
    
     պարտական 
    
     եմ 
    
     այս 
    
     հիմնարկութեան 
    
     իմ 
    
     երիտասարդ 
    
     բարեկամներին
     
      [1]:
  
 
    
     Ընծայականը, 
    
     որով 
    
     բացւում 
    
     է 
    
     գիրքը, 
    
     կցուած 
    
     է 
    
     եղել 
    
     նաեւ 
    
     առաջին 
    
     տարբերակի 
    
     ձեռագրին, 
    
     սակայն 
    
     ինչ-ինչ 
    
     պատճառներով 
    
     համարուել 
    
     է 
    
     անընդունելի 
    
     եւ, 
    
     հեղինակի 
    
     կամքին 
    
     հակառակ՝ 
    
     մնացել 
    
     տպարանում:
  
 
     
      Կ. 
     
      Իւզբաշեան
  
 
    
     Սանկտ 
    
     Պետերբուրգ-Երեւան
  
 
    
     6-ը 
    
     դեկտեմբերի, 
    
     2004 
    
     թ.
  
 
  
  
   
  
    
   
       
        [1]      
      
       Սոյն 
      
       աշխատութիւնը 
      
       արդէն 
      
       ձեւաւորուած 
      
       էր, 
      
       երբ 
      
       լոյս 
      
       տեսաւ 
      
       «Մատենագիրք 
      
       հայոց» 
      
       (Ա-Բ, 
      
       Անթիլիաս-Լիբանան, 
      
       2003) 
      
       շարքը, 
      
       որն 
      
       ընդգրկում 
      
       է 
      
       Ե 
      
       դարի 
      
       սկզբնաղբիւրները: 
      
       Առաջիկայում, 
      
       բնականաբար, 
      
       հին 
      
       հրատարակութիւնները 
      
       իրենց 
      
       ողջ 
      
       արժէքով 
      
       հանդերձ 
      
       զիջելու 
      
       են 
      
       իրենց 
      
       տեղը 
      
       նոր 
      
       հրապարակումներին: 
      
       Սոյն 
      
       աշխատութեան 
      
       մէջ 
      
       հաշուի 
      
       առնել 
      
       այդ 
      
       հրատարակութիւնները, 
      
       ցաւօք, 
      
       չի 
      
       յաջողուել` 
      
       մէկ 
      
       բացառութեամբ: