ԳԼՈՒԽ
Բ
«ՄԱՀ
ԻՄԱՑԵԱԼ՝
ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ
Է…»
Նախորդ
գլխում
խօսեցինք
արդէն
Հայաստանի՝
շուրջ
387
թ.
տեղի
ունեցած
բաժանման
մասին
Բիւզանդական
կայսրութեան
եւ
Սասանեանների
միջեւ:
Թագաւորական
իշխանութիւնը
կայացած
համաձայնութեամբ
իսկոյն
չվերացաւ:
Արեւելեան
գահի
վրայ
էր
Խոսրով
Դ-ն,
Արեւմուտքում՝
Արշակ
Գ-ը՝
երկուսն
էլ
Արշակունի:
Սակայն
վերջինիս
տարիները
հաշւուած
էին.
նրա
մահուամբ
390
թ.
Հայաստանի
այդ
մասը
ենթարկուեց
անմիջապէս
կայսերական
վարչութեանը՝
ճիշտ
է,
պահպանելով
որոշ
արտօնութիւններ:
Արեւելեան
բաժնում
աւանդական
իշխանութիւնը
աւելի
կայուն
գտնուեց:
Գահն
անցաւ
Խոսրով
Գ
Արշակունուն
(387-389),
սակայն
շուտով
նախարարների
ոտնձգութիւնների
հետեւանքով
նա
զրկուեց
իշխանութիւնից՝
զիջելով
գահը
իր
Վռամշապուհ
եղբօրը:
Այդ
թագաւորի
գահակալութեան
շրջանը
(389-414)
բաւականին
խաղաղ
է
եղել.
նրա
օրօք
է
ստեղծուել
հայոց
գիրը,
սկիզբ
առել
գրականութիւնը:
Վռամշապուհի
մահուանից
յետոյ
գահը
կրկին
անցաւ
նրա
եղբայր
նոյն
Խոսրովին,
բայց
Խոսրովը
մնաց
իշխանութեան
գլուխ
ընդամէնը
8
ամիս
եւ
վախճանուեց:
Նրանից
յետոյ
Հայոց
թագաւոր
է
դառնում
Յազկերտ
Ա
արքայից
արքայի
որդի
Շապուհը,
որի
ներկայութիւնը
Հայաստանում
բնակչութիւնը
պարսկացնելու
առաջին
աչքի
ընկնող
փորձն
էր:
Հասարակական
կարծիքը
վիրաւորուած
էր
անշուշտ.
Աստծոյ
օծեալի
տեղում
բազմել
էր
զրադաշտական,
ժամանակի
գիտակցութեամբ՝
մոգ,
հեթանոս
եւ
այլն:
Մովսէս
Խորենացու
մօտ
պահպանուած
առասպելախառն
աւանդոյթից
կարելի
է
եզրակացնել,
որ
Շապուհը
լեզու
չգտաւ
իր
հայ
հպատակների
հետ,
եւ
նրան
պարզապէս
վանեցին
երկրից
(իսկ
Յազկերտի
մահուան
օրը
սպանեցին
հէնց
Պարսից
արքունիքում):
Պարսկաստանում
իշխանութեան
գլուխ
անցած
Վռամը
(Վահրամ
Ե
Գոռ)
Հայոց
գահին
նստեցրեց
Վռամշապուհի
որդի
Արտաշէս
Արշակունուն
(422-428):
Նախարարները
նրան
էլ
չհանդուրժեցին
եւ
բողոք
ներկայացրին
Պարսից
արքունիքին:
Սահակ
կաթողիկոսը
փորձեց
պաշտպանել
Արտաշէսին
(«ըստ
աւազանի
ծննդեան
թէպէտ
մեղաւոր
է,
սակայն
եղբայր
եւ
մարմին
մեր
է»),
բայց
նրա
ջերմագին
կոչը
ունկնդիր
չգտաւ:
Արտաշէսին
եւ
Սահակին
կանչեցին
արքունիք,
եւ
այնտեղ
որոշուեց
երկուսի
ճակատագիրը.
թագաւորը
գահընկէց
արուեց,
կաթողիկոսը
հեռացուեց
իր
պաշտօնից:
Ղազար
Փարպեցու
ասելով,
նախարարներն
իրենք
պահանջեցին,
որպէսզի
Հայաստանն
այնուհետեւ
ենթարկուի
որեւէ
պարսիկ
իշխանի
[Ղազ.
Փարպ.,
էջ
24.
35-36]:
Աղբիւրները
պնդում
են,
որ
Արտաշէսի
անառակ
կեանքն
էր
դժգոհութիւն
առաջացնում,
բայց
դժուար
թէ
բուն
պատճառը
եղած
լինի
թագաւորի
կենցաղը:
Նախարարները
հերթական
անգամ
ուզեցին
ազատուել
թագաւորական
իշխանութեան
զսպող
ուժից
եւ
ձեռք
բերել
ազատութիւն:
Այդպէս
էլ
ստացուեց.
նրանց
Տիզբոն
գնացած
ներկայացուցիչները
վերադարձան
հայրենիք
պարսիկ
Վեհմիհրշապուհ
մարզպանի
հետ
միասին
[Մով.
Խոր.,
էջ
349.
8-9]:
Ղազար
Փարպեցու
շարադրանքը
մի
փոքր
տարբեր
է:
Երբ
Սահակ
կաթողիկոսը
հեռացուեց,
նրա
տեղը
գրաւեց
Սուրմակ
անունով
մի
երէց:
Սրա
դէմ
բողոք
բարձրացաւ,
Սուրմակին
վանեցին,
եւ
այդ
կապակցութեամբ
արքայից
արքայ
Վռամը
Հայաստան
ուղարկեց
մի
պարսիկ
մարզպան
(հեղինակը
անունը
չի
տալիս):
Ահա
թէ
ինչպէս
հայերն
ընկան
«անօրէն
Պարսից
ազգի
ծառայութեան
լծի
տակ»,
_
ասում
է
հեղինակը
[Ղազ.
Փարպ.,
էջ
25.
11-18]:
Այսպէս
թէ
այնպէս,
Հայաստանը
դարձաւ
մարզպանութիւն՝
Պարսկաստանին
ենթակայ
սահմանամերձ
առանձին
միաւոր,
որը
վարում
էր
շահանշահի
կողմից
նշանակուած
մարզպանը:
Փոփոխութիւնները
ազդել
էին
անշուշտ
նաեւ
եկեղեցական
կեանքի
վրայ:
387
թ.
կաթողիկոս
էր
ընտրուել
Սահակ
Պարթեւը՝
Գրիգոր
Լուսաւորչի
ցեղից,
Ներսէս
Ա
կաթողիկոսի
որդին,
Բիւզանդիայում
կրթութիւն
ստացած,
իր
ժամանակի
ամէնից
գիտուն
մարդկանցից
մէկը:
Սահակը
շուտով
զոհ
գնաց
ամբաստանութեան
եւ
հեռացուեց:
Նրա
իրաւունքները
վերականգնուեցին
Վռամշապուհ
թագաւորի
միջնորդութեամբ,
սակայն
428
թ.,
երբ
նա,
ինչպէս
ասացինք,
բացայայտ
եղանակով
պաշտպանել
էր
Արտաշէս
թագաւորին,
կրկին
հեռացուեց:
Նրա
յաջորդը՝
Սուրմակը,
տեղում
մնաց
ընդամէնը
մէկ
տարի:
Նրան
փոխարինեց
Բրքիշոն՝
ազգութեամբ
ասորի,
որին
Հայաստան
էր
ուղարկել
Վռամ
թագաւորը:
Բրքիշոն
ժամանեց
իր
հայրենակիցների
մի
խմբով:
Նորեկներն
իրենց
բարքերով
տարբերւում
էին
տեղացիներից:
Նրանք
բերել
էին
իրենց
հետ
տանտիկիններ,
որոնք
պիտի
վարէին
տան
գործերը:
Եկեղեցական
օրէնքները
արգելում
էին
այդ
կանանց
ներկայութիւնը
հոգեւորականների
տներում
[1],
Ղազար
Փարպեցու
համար
կարգի
խախտումը
եղել
է
«զեղխ
եւ
անարժան»:
Դժուար
թէ
բուն
պատճառը
տանտիկինները
լինէին,
բայց
հայերը
վանեցին
Բրքիշոյին,
բողոքեցին
Վռամին,
եւ
արքայից
արքան
Հայաստան
ուղարկեց
մէկ
ուրիշ
ասորու՝
Շմուէլ
անունով:
Սա
եւս
ընտել
չեղաւ
տեղացիներին.
դժգոհում
էին,
որ
եկուորներն
ընչասէր
են,
կողոպտում
են
եկեղեցու
ունեցուածքը:
Շմուէլի
մահից
յետոյ
տեղը
կրկին
անցաւ
Սուրմակին:
Պէտք
է
ենթադրել,
որ
ուղարկուածները
չէին
ընկալւում
որպէս
լիիրաւ
կաթողիկոսներ,
մինչդեռ
Սահակը
պահպանել
էր
իր
ողջ
հեղինակութիւնը:
Եթէ
Գահնամակի
մեզ
հասած
առաջաբանը
վաւերական
է,
ապա
հայ
նախարարների
գահերը
հաստատելու
համար
հէնց
Սահակն
է
գնացած
եղել
Վռամ
թագաւորի
մօտ
եւ
վերադարձել
հաստատուած
գրութեամբ:
Սահակը
վախճանուեց
439
թ.,
նրան
փոխարինեց
(Մաշտոցի
ընտրութեամբ)
Յովսէփը:
Յովսէփը
Վայոց
ձորի
Հողոցիմք
գիւղից
էը:
Ձեռնադրուած
լինելով
երէց,
համարուելով
Հայրապետական
աթոռի
լոկ
տեղապահ՝
նա
այնուամենայնիւ
հանդէս
եկաւ
որպէս
երկրի
իսկական
հոգեւոր
տէր:
Յովսէփի
օրօք
եկեղեցին
կարողացաւ
համախմբել
իր
ուժերը,
վերականգնել
ազգային
կերպարը:
Շուրջ
444
թ.
Յովսէփը
գումարեց
Շահապիվանի
եկեղեցական
ժողովը,
որն,
ի
թիւս
այլ
հարցերի,
նզովեց
տարածում
ստացած
մծղնէական
աղանդը
[2]:
Ժողովի
որոշումների
նախաբանում
ասուած
է,
որ
հաւաքը
տեղի
է
ունեցել
Պարսից
Յազկերտ
արքայի
հինգերորդ
տարում,
երբ
Հայաստանի
մարզպանն
էր
Վասակ
Սիւնին,
հազարապետը՝
Վահան
Ամատունին,
իսկ
մաղխազը՝
Վրիւ
Խորխոռունին:
Նախաբանը
մեզ
է
հասել
վերախմբագրուած
վիճակում,
բայց
այդ
հատուածը
հարազատ
է
թւում:
Հայոց
եկեղեցին
ենթարկուած
է
Պարսից
թագաւորին,
բայց
միաժամանակ
գտնւում
է
մարզպանի,
հազարապետի
եւ
մաղխազի
(երեքն
էլ՝
տեղացի
իշխաններ)
պաշտպանութեան
տակ:
Անկայունութիւնը
վերացուել
էր,
եկեղեցին
լրիւ
վերականգնել
իր
դիրքը
եւ,
ինչպէս
ցոյց
տուեցին
հետագայ
անցքերը,
պատրաստ
էր
դիմակայելու
Պարսկաստանից
սպառնացող
վտանգին:
Սասանեան
վարչակարգը
եղել
է
բռնապետական:
Բռնապետութիւնն
ինքնին
միասնութիւն
է
ենթադրում,
ձգտում
է
միանմանութեան
թէ՛
երկրի
կառավարման,
թէ՛
տնտեսութեան,
թէ՛,
վերջապէս,
գաղափարախօսութեան
բնագաւառում:
Այդ
միտումը
առկայ
էր
ինչպէս
պարսիկ,
այնպէս
եւ
բազմաթիւ
օտար
հպատակների
նկատմամբ:
Սասանեաններին
չէր
յաջողւում
ամէնուրեք
տարածել
բռնապետական
սկզբունքները,
բայց
նրանք
շարունակ
ձգտում
էին
դրան:
Պարսից
արքունիքը
հանդուրժողականութիւն
է
ցուցաբերել
միայն
այն
դէպքերում,
երբ
ի
վիճակի
չի
եղել
զսպելու
եւ
ճնշելու
հակադրուող
ուժին:
Մեր
ասածը
ամբողջութեամբ
վերաբերում
է
յատկապէս
կրօնին:
Զրադաշտականութեան
այն
հոսանքը,
որը
Գ
դարի
վերջերին
հռչակաւոր
քուրմ
Կարտիրի
գործունէութեամբ
պալատական
ճանաչում
գտաւ,
կոչուած
էր
համախմբելու
Սասանեան
բռնապետութեան
բոլոր
հպատակներին
եւ
ապահովելու
նրանց
միասնութիւնը
գաղափարական
ոլորտում:
Մինչդեռ
Սասանեան
պետութեան
սահմաններում
բնակւում
էին
նաեւ
այլադաւաններ,
որոնց
մի
մասը
քրիստոնեայ
էր:
313
թ.
քրիստոնէութիւնը
Հռոմէական
կայսրութեան
սահմաններում
ճանաչուեց
հանդուրժելի,
իսկ
318
թ.
՝
պաշտօնական
կրօն:
Այդ
կապակցութեամբ
քրիստոնեաների
վիճակը
Պարսկաստանում
առաւել
բարդացաւ.
Սասանեանների
աչքում
նրանք
դարձել
էին
Հռոմէական
կայսրութեանը
ծառայող
իւրատեսակ
հինգերորդ
զօրասիւն:
339/340
թ.
սկսած՝
քրիստոնեայ
փոքրամասնութիւններից
մէկը
(ազգով՝
ասորի)
պարբերաբար
հալածանքների
է
ենթարկւում:
Միայն
Պերոզ
արքայից
արքայի
օրօք
(457/459-484),
երբ
ասորի
քրիստոնեաների
մի
մասը
կազմեց
նեստորական
կոչուող
յատուկ
եկեղեցի
եւ
դրանով
հակադրեց
իրեն
Արեւմուտքի
տիեզերական
եկեղեցուն,
այդ
փոքրամասնութեան
վիճակը
աւելի
ապահով
դարձաւ:
Անընդհատ
վտանգի
տակ
են
եղել
նաեւ
նուաճուած
պետութիւնների
քրիստոնեայ
համայնքները:
Բաւական
էր,
որ
Պարսից
իշխանութիւնը
Հայաստանում
քիչ
թէ
շատ
ամրանար,
որպէսզի
սկսուէին
կրօնական
հալածանքներ,
բռնի
դաւանափոխութեան
փորձեր
եւ
այլն:
Այն
պայմաններում,
երբ
գաղափարախօսութիւնն
արտայայտւում
էր
կրօնական
եղանակով,
իսկ
կրօնը
ընդգրկում
էր
հասարակութեան
գաղափարախօսութիւնը
թէկուզ
իր
էական
մասով,
դաւանափոխութիւնը
նշանակում
էր
մարդու
հոգեկան
աշխարհի
կատարեալ
այլակերպում:
Խօսքն,
իհարկէ,
ոչ
թէ
առանձին
անհատների,
այլ
զանգուածի
մասին
է:
Վերափոխութիւնները
կարող
էին
լինել
տեւական,
բայց
ամէն
պարագայի
դրանք
անխուսափելի
էին:
Հայ
հասարակութեան
մի
զգալի
մասը,
գիտակցաբար
թէ
անգիտակցաբար,
մերժում
էր
մոգութիւնը:
Հայերը
պաշտպանում
էին
քրիստոնեայ
հաւատը,
որովհետեւ
իրենցն
էր
(յամենայն
դէպս
վաղուց
ի
վեր
իրենցն
էր
դարձել
կամ
այդպէս
էր
ընկալւում),
եւ
մերժում
զրադաշտութիւնը՝
որպէս
օտար
մի
երեւոյթ:
Կրօնը
զգալի
չափով
կանխորոշում
է
մարդու
կենցաղը,
մասնաւորպէս՝
ընտանեկան
յարաբերութիւնները:
Մոգութիւնն
ընդունած
Գուգարքի
բդեշխ
Վազգէնի
(նրա
մասին՝
Գ
գլխում)
տիկինը՝
Վարդան
Մամիկոնեանի
դուստր
Շուշանիկը,
երբ
տեղեկանում
է,
որ
ամուսինը
Պարսկաստանից
եւս
մի
կին
է
բերելու,
քրիստոնեայ
բարոյագիտութեան
տեսանկիւնից
նման
վարմունքը
դիտում
է
զազրելի
եւ
մերժում
ամուսնուն:
Ժամանակակից
ոճով
արտայայտուած
մեր
այս
մտքերը
ամենեւին
էլ
պատմափիլիսոփայական,
վերացական
մտորումներ
չեն:
Նոյնպէս
է
մեկնաբանել
իրականութիւնը
Ե
դարում
ապրած
Ղազար
Փարպեցին:
Նրա
ասելով՝
Պարսից
շահանշահ
Յազկերտ
Ա-ը,
մտադրուելով
թագաւորեցնել
Հայաստանում
իր
Շապուհ
որդուն,
խորհում
է
Հայոց
երկրի
մասին,
եւ
ահա
թէ
ինչպէս
է
ներկայացնում
մեր
հեղինակը
արքայից
արքայի
խորհրդածութիւնները
(դրսեւորելով,
անշուշտ,
հասարակական
տեսակէտը).
«Հայոց
աշխարհը,
_
մտածում
է
Յազկերտը,
_
մեծ
է
եւ
օգտակար,
նա
սահմանակից
եւ
դրկից
է
Յունաց
պետութեանը:
Շատ
հնարաւոր
է,
որ
յոյների
եւ
պարսիկներին
ենթարկուած
Արշակունիների
մօտ
փոխադարձ
սէր
առաջանայ,
եւ
նրանք
կը
խօսեն
խաղաղութեան
մասին
Յունաց
թագաւորի
հետ:
Նախընտրելով
վերջինին
եւ
հնազանդուելով
նրան՝
Արշակունիները
մեր
դէմ
կ՚ապստամբեն,
կը
սկսեն
մեզ
նեղել
պատերազմներով:
Նրանք՝
հայերը,
օտար
են
մեր
օրէնքներին,
ատում
են
դրանք,
բայց
լիովին
ընդունում
են
յոյների
պաշտամունքը
եւ
յունաց
օրէնքները:
Արդ,
եթէ
Հայաստանում
թագաւոր
լինի
մերոնցից
մէկը,
ապա
Պարսից
թագաւորութիւնը
կ՚ազատուի
իր
հոգսերից:
Հայերը
մինչեւ
վերջ
երկիւղով
կը
ծառայեն
մեզ,
նրանց
մօտ
օտար
գաղափարներ
չեն
առաջանայ:
Նրանք
կ՚ընտելանան
մեր
օրէնքներին,
դրան
նպաստելու
են
փոխադարձ
խօսքերը
եւ
բարեկամութիւնը,
որը
ծնունդ
կ՚առնի
մեր
եւ
նրանց
ընդհանուր
որսորդութեան
եւ
խաղերի
միջոցին:
Պարսիկները
եւ
հայերը
կը
մերձենան
խառն
ամուսնութիւնների
շնորհիւ,
եւ,
որպէս
արդիւնք,
Հայոց
երկրի
բնակչութիւնը
կը
հեռանայ
իր
հին
սիրուց
եւ
օրէնքներից»
[Ղազ.
Փարպ.,
էջ
18.
26-19.
5]:
Այստեղ
օրէնք
բառը
հարկաւոր
է
մեկնաբանել
ամենալայն
իմաստով
(նաեւ
հաւատք),
իսկ
արքայից
արքայի
արտայայտած
մտքերը
ոչ
այլ
ինչ
են,
եթէ
ոչ՝
հայերին
առնմանեցնելու
մի
մշակուած
ծրագիր:
Այդ
ծրագիրը
տապալուեց,
տապալուեց
բացարձակ
եւ
յամառ
դիմադրութեան
շնորհիւ,
սակայն
ընդհանուր
դրութիւնը
այնքան
էլ
միանշանակ
չէր:
Ե
դարի
որոշ
պատմիչների
աչքում
387
թ.
բաժանումը
եղել
է
կատարեալ
ողբերգութիւն:
Իւրացնելով
ժողովրդական
վիպերգութեանը
յատուկ
ոճ՝
Փաւստոս
Բուզանդը
հետեւեալ
կերպ
է
նկարագրում
եղելութիւնը:
Համաձայնութեան
գալով
Հայոց
երկրի
վերաբերեալ՝
Պարսից
թագաւորը
եւ
կայսրը
նշում
էին.
«Ի
միջի
մերոց
բնակեալ
է
այս
հզօր
եւ
հարուստ
[այսինքն՝
զօրեղ]
թագաւորութիւնը,
լաւ
կը
լինի
եթէ
ընդունուած
որոշման
շնորհիւ
կարողանանք
այդ
թագաւորութիւնը
քանդել
եւ
խորտակել:
Արշակունի
երկու
թագաւորներին
պիտի
փորձենք
կրծել,
աղքատացնել,
արկանել
ի
ծառայութիւն,
_
շարունակում
էին
նրանք,
_
որպէսզի
գլուխ
բարձրացնել
չկարողանան»:
Այնուհետեւ
շատ
գաւառներ
կրծեցին
Հայոց
երկրից,
թագաւորներին
մնաց
փոքր
մասը
[Փաւ.
Բուզ.,
Զ,
1]:
Ղազար
Փարպեցու
ասելով՝
Հայաստանի
արեւելեան
հատուածը
ենթարկուեց
Պարսից
արքայի
«դառը
եւ
բռնաւոր
ծառայութեանը»:
Որոշելով
տեղափոխուել
կայսեր
կողմերը՝
Արշակ
Գ-ը
ողբում
էր,
որ
հայրենիքը
բաժին
է
հասել
«ամբարհաւաճ
եւ
անաստուած
ազգին
Պարսկաց»
[Ղազ.
Փարպ.,
էջ
9.
2-3]:
Ասենք,
Արշակի
բողոքը
առաջացել
էր
մասամբ
անձնական
հողի
վրայ.
չէ՞
որ
Խոսրովի
համեմատութեամբ
նրա
բաժինը
շատ
փոքր
է
եղել
[3]:
Բայց
այդ
դէպքերին
ժամանակով
համեմատաբար
մօտ
կանգնած
պատմիչները,
կարծես,
աւելի
սառնարիւն
էին
ընկալում
տեղի
ունեցած
փոփոխութիւնները
եւ
նրանց
անմիջական
հետեւանքները:
Մաշտոցի
կենսագիր
Կորիւնը,
որի
օրօք
վերջին
Արշակունի
թագաւորը
զրկուեց
գահից,
հարկ
չի
համարում
արձանագրել
այդ
փաստը:
Ճիշտ
է,
«Վարքի»
կառուցուածքը
այդ
չէր
էլ
պահանջում,
բայց
ահա
պատմութեան
այն
պարբերացումը,
որն
առաջարկում
է
Եղիշէն.
վերջ
տալով
Արշակունիներին՝
Սասան
պարսկի
ազգը
իշխանութիւնը
վարում
է
մոգութեան
օրէնքներով,
պատերազմում
նրանց
դէմ,
ովքեր
չեն
ենթարկւում
այդ
օրէնքներին՝
սկսելով
Տիրանի
որդի
Արշակից
(Արշակ
Բ)
եւ
պայքարը
շարունակելով
մինչեւ
Վռամշապուհի
որդի
Արտաշէսը:
Իսկ
երբ
Արտաշէսին
էլ
են
զրկում
թագաւորութիւնից,
ապա
թագաւորական
գործառութիւններն
անցնում
են
նախարարներին
(«ի
նախարարսն
Հայոց
անկանէր
թագաւորութիւնն»):
Տուրքերը,
շարունակում
է
Եղիշէն,
գանձում
էր
Պարսից
արքունիքը,
բայց
այրուձին
մնացել
էր
նախարարների
ձեռքում.
պատերազմի
ժամանակ
նախարարներն
էին
առաջնորդում
զօրքին
[Եղ.,
էջ
6]:
Հայաստանի
բաժանումը
եւ
Արշակունեաց
իշխանութեան
վերացումը
Եղիշէն
չի
դիտում
որպէս
երկու
դարաշրջանի
բացարձակ
սահմանագիծ:
Իշխանութիւնը
նախարարների
ձեռքն
է
անցել,
եւ
դրա
շնորհիւ
աստուածպաշտութիւնը
Հայոց
երկրում
շարունակում
է
մնալ
երեւելի:
Այդ
վիճակը
տեւում
է
արքայից
արքայ
Շապուհից
(Շապուհ
Գ՝
383-388
թթ.
)
մինչեւ
արքայից
արքայ
Յազկերտը
(Յազկերտ
Բ՝
439-457
թթ.
):
Սա
էր,
որ
գահակալութեան
երկրորդ
տարուց
սկսեց
պատերազմել
Կայսրութեան
դէմ,
հալածանքի
ենթարկել
քրիստոնեաներին:
Այսպէս
է
տեսնում
Եղիշէն
Հայոց
պատմութեան
առանձին
մի
շրջանի
սկիզբը:
Հեղինակի
ասածը
նշանակալից
է:
Թէեւ
երկիրը
զրկուել
է
սեփական
թագաւորից,
հայ
հասարակութիւնն,
այնուամենայնիւ,
չի
կորցրել
իր
դէմքը,
շարունակում
է
գործել
որպէս
ինքնուրոյն
համակարգ,
իսկ
նախարարներն
իրենց
զօրքով
ապահովում
են
այդ
հասարակութեան
կենսագործելիութիւնը:
Մեր
հեղինակի
իւրովի
արտայայտուած
լաւատեսութիւնը
ունեցել
է,
ըստ
երեւոյթին,
ինչ-որ
հիմքեր:
Եւ
իրօք,
նախարարական
զօրքը՝
ազատագունդը,
մեծ
կշիռ
է
ունեցել
պարսիկների
աչքում:
Նոյն
Եղիշէին
է
պատկանում
հետեւեալ
հատուածը,
որը
բերում
ենք
(ինչպէս
եւ
նման
միւս
դէպքերում)
Երուանդ
Տէր-Մինասեանի
թարգմանութեամբ.
«Առաջուան
ժամանակներում
կարգն
այն
էր,
որ
երբ
Հայաստանից
որեւէ
պատուաւոր
զօրավարի
առաջնորդութեամբ
հեծելազօր
էր
գնում
Դուռը
[4],
[թագաւորը]
մարդ
էր
ուղարկում
ընդառաջ
եւ
հարցնում
Հայոց
աշխարհի
ողջութիւնն
ու
խաղաղութիւնը
եւ
երկու-երեք
անգամ
նոյնն
էր
անում.
զօրահանդէսն
էլ
[թագաւորը]
ինքն
էր
անում
եւ
պատերազմ
սկսելուց
առաջ
նրանց
իրեն
մօտ
գալ
հասնելն
անգամ
մեծ
շնորհակալութեան
արժանի
էր
համարում
եւ
իր
աթոռակիցների
ու
բոլոր
մեծամեծների
առաջ
գովասանք
էր
տալիս
ամենքին,
յիշում
էր
նրանց
նախնիների
ծառայութիւնները
եւ
պատմում
նրանցից
իւրաքանչիւրի
քաջութիւնը»
[Եղ.,
էջ
44.
5-12]:
Զինեալ
ուժերի
գլուխ
կանգնած
է
եղել
սպարապետը,
եւ
այդ
գործակալութիւնը,
ինչպէս
ասացինք
Ա
գլխում,
մնացել
էր
Մամիկոնեան
տոհմի
առանձնաշնորհը:
Այդ
առումով
Արշակունեաց
տոհմի
վերացումը
զինուորական
բնագաւառում
որեւէ
փոփոխութիւն
չառաջացրեց:
Աւելին՝
թագաւորական
իշխանութեան
վերացումից
յետոյ
էր,
որ
նախարարները
հանդէս
եկան
որպէս
երկրի
հիմնական
հասարակական
ուժ:
Յիշենք,
թէ
ինչպիսի
դեր
կատարեցին
նրանք
Արտաշէս
Արշակունու
տապալման
դէպքում:
Վարչական
հաստատութիւններից
որոշ
ժամանակ
անփոփոխ
էր
մնացել
նաեւ
հազարապետութիւնը:
Աւանդական
եղանակը
(երբ
հազարապետ
էր
լինում
տեղացի
իշխաններից
մէկը)
խախտուեց
միայն
Վարդանանց
պատերազմի
նախօրէին:
Վահան
Ամատունին
զրկուեց
հազարապետութիւնից,
պաշտօնը
յանձնուեց
եկուոր
պարսկի,
եւ
այդ
երեւոյթն
իր
հերթին
նպաստեց
հասարակական
կրքերի
բորբոքմանը:
Հին
հաստատութիւններից
փոփոխման
չէր
ենթարկուել
մաղխազութիւնը՝
այդ
պաշտօնը
շարունակում
էին
վարել
Խորխոռունիները:
Բայց
եթէ
առաջներում
նրանք
պարտաւոր
էին
ապահովել
ներքին
կարգը
յօգուտ
Հայոց
արքայի,
ապա
այժմ
նրանց
տէրն
էր
Պարսից
արքայից
արքան:
Նոյնը
կարելի
է
ասել
նաեւ
մարդպետութեան
վերաբերեալ՝
Աւարայրի
ճակատամարտում
միջին
գնդի
հրամանատարը
եղել
է
մարդպետ
Միհրշապուհ
(Ներշապուհ)
Արծրունին
[5]
[Ղազ.
Փարպ.,
էջ
39-40]:
Որեւէ
կերպ
չէր
խախտուել,
վերջապէս,
եկեղեցական
հաստատութիւնը:
Նոր
պայմաններում
Պարսից
արքունիքը
կարող
էր
հեռացնել
կաթողիկոսին՝
տեղ
ապահովելով
իր
դրածոյի
համար,
բայց
հաստատութիւնը,
որպէս
այդպիսին,
մնացել
էր
նոյնը,
իսկ
հասարակական
կշիռը
անգամ
աճել
էր:
Սակայն
Արշակունիների
օրօք
վաղուց
վերջնական
ձեւ
ստացած
այդ
հաստատութիւնների
կողքին
առաջացել
էր
նորը՝
մարզպանութիւնը:
Մարզպանը
եղել
է
երկրի
գլխաւոր
վարչապետը,
ներկայացրել
արքայից
արքայի
գերագոյն
իշխանութիւնը
[6]:
Հայոց
երկիրը
դարձել
էր
Սասանեան
աշխարհակալ
պետութեան
մարզերից
մէկը:
Բայց
Պարսից
վարչական
մտքի
այդ
ծնունդը
ինչ-որ
չափով
հայանում
է.
մարզպան
են
դառնում
նաեւ
տեղացի
հայ
իշխանները՝
արքայից
արքայի
առջեւ
պաշտպանելով
նախարարութեան
եւ
ողջ
երկրի
շահերը:
Վարդանանց
ապստամբութեան
ժամանակ
Վասակ
Սիւնին
իրեն
դրսեւորել
էր
որպէս
դաւաճան,
բայց
նրան
մարզպան
նշանակելը
ընդհանուր
առմամբ
մի
կարեւոր
նշան
էր,
որ
Պարսից
Դուռը
հաշուի
է
առնում
մարզպանութեան
վերածուած
Հայոց
երկրի
սեփական
շահերը:
Այսպիսով,
տեսնում
ենք,
որ
սեփական
պետականութիւնը
կորցնելով՝
հայ
ժողովուրդը
այդուհանդերձ
պահպանել
էր
իր
ազգային
ինքնուրոյն
դէմքը,
որոշ
չափով
պահպանել
հասարակական
առաւել
կարեւոր
հաստատութիւնները
եւ,
ինչպէս
ցոյց
տուեց
մօտ
ապագան,
պատրաստ
էր
եւ
կարող
էր
զէնքը
ձեռքին
պաշտպանել
պատմական
երկարատեւ
զարգացման
այդ
նուաճումները:
Յանուն
ինքնավարութեան
մղուող
պայքարը
կազմելու
էր
Ե-Թ
դարերում
Հայոց
պատմութեան
առանցքը,
իսկ
Բագրատունեաց
թագաւորութիւնը
ծնունդ
էր
առնելու՝
որպէս
նախորդ
շրջանի
ինքնավարութեան
հաստատութիւնների
օրինական
ժառանգ
[7]:
Բայց
այդպիսի
պատկեր
է
առաջանում
այն
դէպքում,
երբ
իրականութիւնը
դիտում
ենք
երկու-երեք
հարիւրամեակի
սահմաններում,
այն
էլ՝
այսօրուայ
տեսանկիւնից.
ժամանակակիցներն
անշուշտ
այլ
աչքով
էին
դիտում
վիճակը:
Հետագայ
շարադրանքի
մէջ
մենք
խօսելու
ենք
գլխաւորապէս
450-451
եւ
482-484
թթ.
ապստամբութիւնների
մասին,
որոնք
ծաւալուել
էին
մարզպանական
Հայաստանում:
Բիւզանդական
կայսրութեան
մաս
կազմող
Հայոց
երկրի
դերը
եղել
է
անուղղակի
եւ
աննշան,
հետեւաբար
ապստամբական
շարժումների
կապակցութեամբ
այդ
հատուածի
վրայ
մենք
կանգ
չենք
առնելու:
Ինչ
վերաբերում
է
Արեւելքին,
ապա
այստեղ
մթնոլորտը
գնալով
շիկանում
էր:
Վարդանանց
ապստամբութիւնը
բռնկուել
էր՝
որպէս
հայ
հասարակութեան
եւ
պարսից
բռնապետութեան
բախման
հետեւանք,
ընդ
որում
այդ
հակադիր
ուժերից
երկրորդը
առաջինի
համար
եղել
է
արտաքին:
Ճգնաժամային
վիճակ
է
ստեղծուել
այն
պահից,
երբ
նուաճուած
ժողովուրդների,
ինչպէս
նաեւ
Բիւզանդական
կայսրութեան
նկատմամբ
Պարսից
պետութեան
քաղաքականութիւնը
յանկարծակի
փոխուեց
բացայայտ
թշնամութեան:
Եղիշէն
(որի
երկը
լինելու
է
մեր
շարադրութեան
գլխաւոր
սկզբնաղբիւրը)
այդ
բեկումը
թուագրում
է
Յազկերտ
Բ
արքայի
(439-457)
երկրորդ
տարով:
Յազկերտը
ասպատակում
է
Բիւզանդական
կայսրութեան
արեւելեան
գաւառները,
հրի
մատնում
եկեղեցիները,
կողոպտում
եւ
գերի
վերցնում
բնակչութեանը:
Բիւզանդական
զօրքը
ահաբեկուած
էր.
Թէոդոս
Բ
կայսրը
(408-450)
թշնամուն
դիմադրելու
ուժ
չունէր:
Յազկերտին
մեղմացնելու
համար
նրա
մօտ
ուղարկեց
Արեւելքի
սպարապետ
Անատոլիոսին:
Արքայից
արքայի
բարկութիւնը
զսպելու
համար
կայսրը
նրան
թանկարժէք
նուէրներ
ուղարկեց,
ետ
վերադարձրեց
Կոստանդնուպոլիս
փախած
քրիստոնեայ
պարսիկներին:
Նրա
կամքը
կոտրուել
էր.
նա
ամէն
ինչում
ենթարկւում
էր
իր
հզօր
ախոյեանին:
Հետագայում
իր
հպատակ
ժողովուրդներին
հաղորդելով
նոր
պատերազմի
մասին՝
Յազկերտը
առանձնապէս
չէր
շեղուելու
իրականութիւնից՝
կայսեր
դէմ
ձեռնարկուած
արշաւանքը
ներկայացնելով
հետեւեալ
խօսքերով՝
«Առանց
ձեզ
որեւէ
նեղութիւն
տալու,
եկանք-գնացինք
Յոյների
երկիրը
եւ,
առանց
պատերազմի,
սիրով
եւ
մարդասիրութեամբ
(!)
նուաճեցինք
ամբողջ
երկիրը
մեզ
ծառայելու»
[Եղ.,
էջ
9.
18-20]:
Թէոդոսը
բաւարարեց
Յազկերտի
բոլոր
պահանջները,
եւ
արքայից
արքան
վերադարձաւ
իր
Տիզբոն
մայրաքաղաքը
[8]:
Այդ
դէպքերը
տեղի
են
ունեցել
440
թ.,
նոյն
թուականին
պարսիկները
սկսեցին
պատերազմական
գործողութիւններ
արեւելեան
թշնամու՝
քուշանների
դէմ:
Պարսկաստանին
ենթակայ
շատ
երկրներում
զօրահաւաք
էր
յայտարարուած.
կազմուած
ահռելի
բանակը
մեկնեց
Ապար
աշխարհը
(այժմեան
Խորասանում):
Պարսիկներին
ոչ
մի
կերպ
չէր
յաջողւում
կոտրել
քուշանների
դիմադրութիւնը:
Երկամեայ
ապարդիւն
կռիւներից
յետոյ
Յազկերտը
ետ
ուղարկեց
յոգնած
զօրամասերը՝
փոխարէնը
կանչելով
թարմ
ուժեր:
Այնուհետեւ
442
թ.
հիմք
դրեց
մի
նոր
նստոց
քաղաքի՝
շարունակելով
պատերազմել
նոյն
ձեւով
մինչեւ
449
թ.:
Պատերազմական
գործողութիւնները
յաջողութեամբ
պսակուեցին
միայն
Յազկերտի
տասներորդ
տարում՝
450
թ.,
երբ,
հաւաքելով
մի
նոր
բանակ,
արքայից
արքան
գրոհեց
Տաղական
քաղաքը:
Քուշանների
թագաւորը
նահանջեց
եւ
դիմեց
փախուստի,
իսկ
Յազկերտը
սկսեց
աւերել
նրա
երկիրը՝
գերիներին
եւ
աւարը
ուղարկելով
Պարսկաստան:
Քուշանները
ստիպուած
էին
իրենց
հողերի
մի
մասը
զիջել
պարսիկներին:
Այսպիսով,
440
թ.
Յազկերտ
Բ-ը
անցաւ
իր
արտաքին
քաղաքականութեան
լայն
ծրագրի
իրագործմանը,
այն
է՝
ապահովել
Սասանեան
պետութեան
եղած
սահմանները,
իսկ
Արեւելքում՝
նրա
կազմի
մէջ
ներգրաւել
նոր
տարածութիւններ:
Ծրագիրը
յաջողուեց:
Հռոմէացիները
հաւատարիմ
մնացին
դաշինքին.
երբ
Յազկերտը
ամբողջութեամբ
տարուած
էր
քուշանների
դէմ
մղուող
պատերազմով,
Բիւզանդական
կայսրութիւնը
փորձ
չարեց
օգտուել
հանգամանքից
եւ
պահպանեց
իր
չէզոքութիւնը:
Բիւզանդացիք
չէզոք
մնացին
նաեւ
հետագայում
եւ
հայերին
օգնութեան
չեկան
ո՛չ
450-451,
ո՛չ
էլ
482-484
թթ.:
Ապահով
էր
պարսիկների
նաեւ
հիւսիսային
սահմանը.
Յազկերտն
աւերեց
հոներին
ենթակայ
մի
շարք
վայրեր,
այնտեղ
բնակուող
խայլանդուրները
(հոների
առանձին
մի
ճիւղ,
ըստ
բիւզանդական
աղբիւրների՝
օնոգուրներ)
այլեւս
չէին
մտնում
Սասանեան
պետութեան
տարածքը:
Այժմեան
Դերբենդի
մօտերքը՝
Կասպից
ծովի
ափին
գտնուող
Ճորայ
Պահակը,
նրանց
համար
մնացել
էր
փակ:
Արեւելեան
պատերազմին
մասնակցում
էին
նաեւ
հայերը,
վրացիները,
աղուանները,
այսրկովկասեան
մի
շարք
այլ
ժողովուրդներ:
Նրանց
մասնակցութիւնը
եղել
է
սովորոյթի
խախտում.
առաջներում
ազատ
էին
այդ
վայրերում
պատերազմելու
պարտականութիւնից,
յայտնում
է
Եղիշէն
[Եղ.,
էջ
10.
10-11]:
Մեր
պատմիչի
ասելով՝
նրանք
հաւատարիմ
կատարում
էին
իրենց
պարտականութիւնները,
բայց
կարգի
խախտումը
չէր
կարող
դժգոհութիւն
չառաջացնել:
Ռազմական
ծրագիրն
իրագործելով՝
Յազկերտ
Բ-ը
եւ
նրա
շրջապատը
նպատակ
են
ունեցել
ամրացնելու
Իրանի
դիրքը
միջազգային
յարաբերութիւնների
ոլորտում:
Եւ
միաժամանակ
ձգտում
կար
ամրապնդել
Սասանեան
իշխանութիւնը
նուաճուած
կամ
ենթակայ
երկրներում,
իսկ
դրան
պիտի
նպաստէր
դաւանական
միասնութիւնը
(որը
քրիստոնեաների
համար
նշանակում
էր
դաւանափոխութիւն):
Մոգերը
պնդում
էին,
որ
Յազկերտին
ենթարկուող
բոլոր
ժողովուրդները
միակրօն
դարձնելով՝
արքայից
արքան
կամրապնդի
իր
դիրքը
նաեւ
արտաքին
աշխարհում:
Հաւատարմութիւնը
դէպի
Սասանեանների
գերագոյն
իշխանութիւնը
Յազկերտը
եւ
նրա
շրջապատը
սկսել
էին
բացայայտ
կերպով
կապել
դաւանանքի
հետ:
Ստորեւ
ցոյց
կը
տանք,
որ
ընդարձակ
գրութիւն
է
ուղարկւում
Հայաստան,
ուր
շարադրուած
են
եղել
մազդեզանց
ուսմունքի
հիմունքները:
Հայերին
առաջարկւում
էր
հրաժարուել
իրենց
հայրերի
դաւանանքից
եւ
ընդունել
պարսից
կրօնը:
Հայոց
եկեղեցին
մերժեց,
բնականաբար,
այդ
առաջարկը,
բայց
տուեալ
դէպքում
հետաքրքիր
է,
թէ
Յազկերտը
ինչպէս
ընկալեց
պատասխան
թուղթը:
Արքայից
արքան,
պատմում
է
Ղազար
Փարպեցին,
իսկոյն
նկատեց,
որ
որոշ
հարցերում
հայերը
լիովին
ենթարկւում
են
նրա
կամքին,
բայց
կայ
մի
բնագաւառ,
որտեղ
նրանք
բոլորովին
անկախ
են՝
«է
ինչ,
որ
ոչ
քեզ
պարտ
է
ասել
եւ
ոչ
մեզ
հնար
է
հնազանդել
եւ
յանձն
առնուլ»:
Մերժումը,
ինչպէս
ասացինք,
նկատի
է
ունեցել
դաւանանքը,
բայց
հէնց
այդ
հարցում
Յազկերտը
չէր
ուզում
զիջել:
Թագաւորը
եւ
բոլոր
արիք
նախ
եւ
առաջ
սպասում
են,
որ
հայերը
կ՚ընդունեն
մոգութիւնը,
դրանով
կը
ճանաչուեն
Պարսից
տէրութիւնը
եւ
կ՚ապահովուեն
հայերի
արդար
ծառայութիւնն
ու
հնազանդութիւնը
[Ղազ.
Փարպ.,
էջ
48.
24-30]:
Անշուշտ,
Փարպեցին
է
այդ
խօսքերը
Յազկերտի
բերանը
դրել,
բայց
մեզ
համար
կարեւոր
է
գաղափարը,
որն
այստեղ
արտայայտուած
է
զարմանալի
յստակութեամբ:
Վերադառնանք,
սակայն,
ապստամբութեանը
նախորդող
շրջանին:
Պարսկաստանում
սկսուեցին
կրօնական
հալածանքներ:
Արտաքին
յաջողութիւններից
ոգեւորուելով՝
Յազկերտը
հրամայեց,
որպէսզի
Պարսկաստանում
բնակուող
քրիստոնեաների
գոյքը
բռնագրաւուի.
մարդկանց
սկսեցին
ենթարկել
մարմնական
պատիժների:
Զոհ
էին
դառնում
քուշանների
դէմ
պատերազմի
գնացած
քրիստոնեայ
զօրականները:
Նրանց
պահում
էին
Պահ
Դռան
ներսում
եւ
ենթարկում
չարչարանքների:
Իսկ
երբեմն,
որպէս
պատիժ,
ուղարկում
էին
հեռաւոր
անբնակ
վայրեր
Պարսկաստանը
թշնամիներից
պաշտպանելու,
եւ
շատերը
հէնց
այդ
տեղերում
էլ
գտան
իրենց
մահը:
«Եւ
բոլորի
նշանակուած
թոշակները
(իմա՛
օրապահիկները)
պակասեցնում
էին,
_
գրում
է
Եղիշէն,
_
եւ
քաղցով
ու
ծարաւով
տանջում
նրանց.
ձմեռելու
համար
դժնդակ
տեղեր
էին
նշանակում
նրանց
եւ
բոլորի
աչքում
անարգ
ու
վատթար
նրանց
էին
ցոյց
տալիս»
[Եղ.,
էջ
21.
6-9]:
Մեր
պատմիչը
որոշ
մանրամասնութիւններ
է
հաղորդում
այդ
հալածանքների
մասին:
Պաշտպանելով
քրիստոնեայ
ուսմունքը՝
հայ
նախարարներից
Գարեգին
անունով
մէկը
ընդդիմաբանեց
թագաւորին:
Կատաղած
Յազկերտի
հրամանով
Գարեգինին
երկու
տարի
տանջեցին,
ապա
ենթարկեցին
մահապատժի:
Եղիշէն
պատմում
է
նաեւ
այն
մասին,
թէ
ինչպէս
ճաշկերոյթից
յետոյ
մի
խումբ
նախարարների
ձեռքերը
կապեցին,
իսկ
խոնջանները՝
կնքեցին
(խոնջանները՝
վարտիքի
կամ
անդրավարտիքի
կապերն
են:
Կնքելով
կապերը՝
մարդկանց
հարկադրում
էին
մնալ
իրենց
կեղտոտութիւնների
մէջ):
Ծանր
է
եղել
նաեւ
այնպիսիների
վիճակը,
որոնց
յաջողուել
էր
խուսափել
նման
հալածանքներից:
Եղիշէն
վկայում
է,
որ
գտնուելով
տանջալից
պայմաններում,
չարքաշ
կեանք
վարելով՝
նախարարներն,
այնուամենայնիւ,
հաստատ
մնացին
իրենց
հաւատի
մէջ:
Նրանք
ենթարկւում
էին
նաեւ
այլ,
աւելի
խորամանկ
փորձութիւնների:
Եղիշէն
գրում
է,
որ
Յազկերտը
«ոմանց
խաբում
էր
ոսկով
ու
արծաթով
եւ
շատերին
էլ՝
ուրիշ
առատ
պարգեւներով,
ոմանց
էլ՝
ագարակներ
ու
մեծամեծ
գիւղեր
[շնորհելով],
ոմանց՝
մեծամեծ
պատիւներով
ու
իշխանութիւններով»:
Եթէ
նախարարները
յանձն
առնեն
մոգութիւնը,
համոզում
էր
արքան,
ապա
կը
հասնեն
մեծութիւնների
եւ
աւագութիւնների,
կը
հաւասարուեն
եւ
անգամ
կը
գերազանցեն
իր
սիրելի
պարսիկ
նախարարներին
[Եղ.,
էջ
17]:
Սակայն
նախարարները
տոկուն
գտնուեցին
նաեւ
այդ
հրապուրանքների
նկատմամբ:
Բայց
ահա
թէ
ինչ
է
հաղորդում
մեր
պատմիչը.
«Քանի
որ
ձեռքը
ձգել
եւ
բռնել
չէր
կարողանում,
որովհետեւ
ամէնքը
միատեղ
չէին
նրա
մօտ
միեւնոյն
վայրում,
[Յազկերտն]
այնուհետեւ
սկսեց
առաջ
քաշել
կրտսերներին
աւագների
եւ
պատուականների
միջից,
եւ
տգէտներին՝
գիտունների
միջից,
եւ
վախկոտներին՝
քաջ
մարդկանց
միջից.
եւ
էլ
ի՞նչ
մէկ-մէկ
թուեմ,
բոլոր
անարժաններին
առաջ
էր
քաշում,
իսկ
բոլոր
արժանաւոր
մարդկանց
յետ
էր
տանում,
մինչեւ
անգամ
հօրն
ու
որդուն
բաժանում
էր
միմեանցից
[Եղ.,
էջ
16.
16-21]:
Միջնադարեան
հասարակութիւնը
ընդհանուր
առմամբ
եղել
է
պահպանողական:
Հասարակական
սանդուղքի
վրայ
իրենց
կայուն
տեղն
են
ունեցել
ոչ
միայն
առանձին
արտօնեալ
դասեր,
այլեւ
այդ
դասերը
կազմող
առանձին
տոհմեր
եւ
անդամներ:
Հայաստանի
պայմաններում
Գահնամակով
որոշուած
է
եղել
նախարարական
տոհմերի
յարաբերական
ոյժն
ու
կշիռը,
եւ
այդ
կարգը
փոփոխւում
էր
միայն
ծայրայեղ
պայմաններում:
Թւում
է,
որ
հէնց
այդպիսի
քայլի
դիմեց
Յազկերտ
Բ-ը,
երբ
կրտսերներին
առաջ
քաշեց
աւագների,
անարգներին՝
պատուականների
միջից
եւ
այլն:
Բայց
առաջ
քաշուածները
ի՞նչ
գնով
էին
գրաւում
նոր
դիրքեր:
Դժուար
թէ
սխալուենք՝
պնդելով,
որ
արտօնութիւնները
բաշխում
էին
ուրացութեան
դիմաց:
Եղիշէն
ինքն
է
ասում,
որ
երբ
Տիզբոն
ժամանած
Վասակ
Սիւնին,
Վարդան
Մամիկոնեանը
եւ
միւս
նախարարները
յետ
կանգնեցին
իրենց
հաւատից,
ապա
Յազկերտը
այլ
պարգեւների
հետ
մէկտեղ
վերադարձրեց
իրենց
պատիւն
ու
գահը
[Եղ.,
էջ
50.
20]:
Որպէս
զուգահեռ՝
բերենք
Եղիշէից
մի
այլ
հատուած:
450
թ.
Աղուանք
է
ներխուժում
Պարսից
մի
մեծ
բանակ՝
իր
հետ
բերելով
300
մոգ:
Պարսիկները
նեղում
են
աղուաններին,
թագաւորի
անունից
ասում՝
եթէ
մոգութիւն
ընդունէք,
ապա
նրանից
պարգեւներ
ու
պատիւներ
կը
ստանաք,
իսկ
ձեր
հարկերը
արքունիքը
կը
ների
[Եղ.,
էջ
70.
20-22]:
Նոյնը,
վերջապէս,
կը
կրկնուի
482-484
թթ.
ապստամբութեան
նախօրէին,
երբ
Պերոզ
արքան
կը
հետեւի
իր
նախորդի՝
Յազկերտ
Բ-ի
քաղաքականութեանը,
եւ
արդիւնքը
կը
լինի
նոյնը
(աւելի
մանրամասն՝
Գ
գլխում):
Ինչպէս
տեսնում
ենք,
արդէն
Վարդան
Մամիկոնեանի
օրօք
ոչ
միայն
վկայութիւնն
ու
խոստովանութիւնը,
այլեւ
ուրացութիւնը
դարձել
էր
դարաշրջանի
յատկանիշերից
մէկը:
Իր
«Պատմութեան»
առաջին
էջերում
Եղիշէն
ներկայացնում
է
այն
ընդհանուր
պատկերը,
որն
առաջացել
էր
Յազկերտ
Բ-ի
նորամուծութիւնների
հետեւանքով:
Նա
միաժամանակ
նշում
է,
որ
արքայից
արքայի
անկարգութիւններն
առաւել
չափով
վնասեցին
Հայոց
երկրին
եւ
աստիճանաբար
ծանրացրեցին
յատկապէս
հայերի
վիճակը:
449
թ.
Հայաստան
է
ժամանում
Յազկերտի
վստահելի
ծառայ,
բարձր
պաշտօնեայ
Դենշապուհը:
Նա
եկել
էր
իբր
հարկերը
վերացնելու
եւ
այրուձին
պահելու
համար
գանձուող
տուրքերը
կրճատելու
նպատակով:
Իրականում
նրա
քայլերը
ճիշտ
հակառակ
ուղղուածութիւն
ունեցան:
Երկրի
հարկը
նա
աւելի
ծանրացրեց,
ասում
է
Եղիշէն:
Յայտնի
է,
որ
քրիստոնեայ
երկրում
Եկեղեցին
օգտւում
է
հարկային
իմունիտետի
(ապահարկութեան)
իրաւունքից,
իսկ
Դենշապուհը
եկեղեցու
ազատութիւնը
ծառայութեան
տակ
դրեց,
այսինքն՝
այն
դարձրեց
հարկատու:
Աշխարհագրի
տակ
ընկան
նաեւ
վանականները,
ուստի
նրանք
եւս
պիտի
հարկ
վճարէին:
Հարկերը
ծանր
էին,
շարունակում
է
մեր
պատմիչը,
«որովհետեւ
որտեղից
պէտք
էր
հարիւր
դահեկան
առնել,
կրկնապատիկն
էին
առնում.
այսպէս
էլ
[հարկի
տակ]
դրին
եպիսկոպոսներին
եւ
երէցներին,
ոչ
միայն
շէն,
այլեւ
աւերակ
տեղերը:
Մանաւանդ,
ո՞վ
կարող
է
պատմել,
թէ
ինչպիսի
ծանր
տուրքեր
ու
սակեր,
բաժեր
ու
հասեր
էին
նշանակուած
լեռների,
դաշտերի
ու
անտառների
վրայ
[9]:
Առնում
էին
ոչ
թէ
ինչպէս
վայել
է
պետական
արժանապատւութեանը,
այլ
աւազակաբար
յափշտակելով՝
այն
աստիճան,
որ
իրենք
էլ
մեծապէս
զարմանում
էին՝
թէ
մի
տեղից
որ
այսքան
գանձ
է
դուրս
գալիս,
էլ
ինչպէ՞ս
է
շէն
մնում
այդ
աշխարհը»
[Եղ.,
էջ
22-23]:
Որպէս
չորրորդ
կէտ՝
Եղիշէն
նշում
է,
որ
Դենշապուհը
նախարարներին
բանսարկութեամբ
թշնամացրեց
միմեանց
հետ
եւ
ամէն
տան
մէջ
խռովութիւն
գցեց:
Պատմիչն,
անշուշտ,
ակնարկում
է,
որ
նախարարական
կարգը
շարունակում
էր
խախտուել,
եւ
դա
բնական
է,
Դենշապուհը
Հայաստան
էր
ժամանել
որպէս
արքայից
արքայի
կամակատար:
«Եւ
այս
ամէնն
անում
էր,
որպէսզի
գուցէ
քանդի
միաբանութիւնը,
եւ
եկեղեցու
ուխտը
ցրուի,
եւ
միայնակեացներին
փախցնի
եւ
շինականներին
տկարացնի,
եւ
չափազանց
աղքատութեան
պատճառով
ակամայ
ընդունեն
մոգական
կրօնը»:
Բայց
ամէնից
վատթարը
հինգերորդն
է
եղել,
«որովհետեւ
նա,
որ
երկրի
հազարապետն
էր,
համարւում
էր
քրիստոնեայ
աշխարհականների
վերակացու
հայրը,
սրա
դէմ
գրգռելով՝
ամբաստանութիւն
յարուցեց
եւ,
նրան
գործից
հանելով,
նրա
փոխարէն
մի
պարսիկ
բերեց
[մեր]
աշխարհը
եւ
մի
մոգպետի
էլ
աշխարհին
դատաւոր
[կարգեց],
որպէսզի
Եկեղեցու
փառքը
նսեմացնեն»:
Հազարապետը
մեզ
յայտնի
Վահան
Ամատունին
է
եղել:
Այն,
ինչ
գիտենք
նրա
մասին,
հիմք
է
տալիս
մտածելու,
որ
նա
պիտի
դիմադրէր
Դենշապուհի
միջոցառումներին:
Այդ
կռահում
էր
նաեւ
Յազկերտը,
որի
պահանջով,
անշուշտ,
Վահան
Ամատունին
հեռացուեց
իր
բարձր
պաշտօնից:
Վահանի
հրաժարեցումով
հազարապետութիւնը,
թւում
է,
վերջնականապէս
գնաց
տեղացիների
ձեռքից:
Ճիշտ
է,
Տեկորի
տաճարի
յայտնի
արձանագրութեան
մէջ
[10]
յիշատակւում
է
ոմն
Մանան
հազարապետ:
Սակայն
արձանագրութեան
ծագումը
անորոշ
է,
տարբեր
կարծիքներ
կան
փորագրութեան
ժամանակի
վերաբերեալ
(Ե-Ժ
դարեր),
այդ
Մանանն
էլ
այլուր
չի
յիշատակւում,
ուստի
հեռու
գնացող
հետեւութիւններից
առայժմ
ձեռնպահ
պիտի
մնալ:
Եղիշէից
գիտենք,
որ
Դենշապուհը
իր
հետ
բերել
էր
նաեւ
նոր
դատաւոր:
Վերջինիս
ներկայութիւնը
Հայաստանում
սահմանափակում
էր
թէ՛
եպիսկոպոսի,
թէ՛
տեղացի
աշխարհիկ
դատաւորի
իրաւասութիւնը,
հարուած
հասցնում
տեղական
ինքնավարութեանը:
Յիշենք,
որ
նորեկը
եղել
է
ոչ
թէ
սովորական
զրադաշտական,
այլ
մոգպետ,
որը
յատուկ
պիտի
նպաստէր
Պարսից
արքունիքի
կրօնական
քաղաքականութեանը
Հայոց
երկրում:
Թուարկելով
Դենշապուհի
միջոցառումները,
նշելով,
որ
նրա
գործերը
դժնդակ
էին՝
Եղիշէն
այնուամենայնիւ
ամփոփում
է,
որ
«դեռ
ոչ
ոք
յայտնի
կերպով
ձեռք
չէր
տուել
Եկեղեցուն,
այդ
պատճառով
էլ
ոչ
ոք
նրան
չընդդիմացաւ»,
թէպէտ
հարկերը
ծանր
էին,
եւ
այլն:
Եւ
իրօք,
պոռթկումն
առաջացաւ
միայն
այն
պահին,
երբ
պարսիկները
բացայայտ
կերպով
խախտեցին
եկեղեցու՝
որպէս
կրօնական
հաստատութեան
իրաւունքները:
Սակայն
շարունակենք
հետեւել
մեր
պատմիչի
շարադրանքին:
Տեսնելով,
որ
մասնակի
միջոցառումները
մեծ
արդիւնք
չեն
տալիս՝
Պարսից
քաղաքագէտները
դիմեցին
աւելի
լայն
ծրագրի:
Միհրներսեհ
վզուրկ
հրամանատարի
(տե՛ս
ստորեւ)
ստորագրութեամբ
Հայաստան
է
ուղարկւում
մի
գրութիւն,
որով
քրիստոնեայ
ուսմունքը
մոլորութիւն
է
յայտարարւում,
իսկ,
որպէս
ճիշտը,
նրան
հակադրւում
է
զրադաշտական
կրօնը:
Այդ
թուղթը
եղել
է
բանավէճի
իւրատեսակ
մի
կոչ.
«Երկու
բան
կայ
ձեր
առաջ՝
կա՛մ
կէտ
առ
կէտ
պատասխա՛ն
տուէք
այս
նամակին,
կա՛մ
վեր
կացէք
Դո՛ւռն
եկէք
եւ
ներկայացէ՛ք
մեծ
ատեանին»:
Այսպիսի
խօսքերով
էր
վերջանում
գրութիւնը:
Մովպետան
մովպետից,
այսինքն՝
գերագոյն
քրմապետից
յետոյ
վզուրկ
հրամանատարը
եղել
է
ամէնից
բարձր
պաշտօնեան:
Միհրներսեհը
յատկապէս
մեծ
կշիռ
է
ունեցել
արքունիքում:
Եղիշէն
գրում
է,
որ
«սա
ամբողջ
Պարսից
պետութեան
իշխանն
ու
հրամանատարն
էր,
…
եւ
ամենեւին
ոչ
մէկը
չկար,
որ
համարձակուէր
նրա
խօսքից
դուրս
գալ:
Եւ
ոչ
միայն
մեծամեծներն
ու
փոքրերը,
այլեւ
թագաւորն
ինքը
լսում
էր
նրա
խօսքին»
[Եղ.,
էջ
88.
21-24]:
Միհրներսեհի
մասին
նոյնն
են
ասում
նաեւ
օտար
աղբիւրները:
Միհրներսեհի
ստորագրութիւնը
թղթի
մեծ
կարեւորութեան
վկայութիւնն
է
եղել:
Ստանալով
այդպիսի
գրութիւն՝
Հայոց
եկեղեցին
ոչ
մի
դէպքում
չէր
կարող
այն
անուշադրութեան
մատնել:
Պատասխան
նամակը
գրուել
է
Այրարատի
եպիսկոպոս,
Հայոց
կաթողիկոսի
տեղապահ
Յովսէփի
եւ
17
այլ
եպիսկոպոսների
անունից:
Թուղթը
նախապէս
ընթերցուեց
Արտաշատում
գումարուած
մեծ
ժողովում:
Ստորագրողներից
բացի,
այստեղ
ներկայ
են
եղել
բազմաթիւ
քորեպիսկոպոսներ
եւ
պատուական
երէցներ,
մեծամեծ
նախարարներ
[Եղ.,
էջ
27-28,
Ղազ.
Փարպ.,
էջ
44-45]:
Դժուար
չէ
կռահել,
որ
պատասխան
նամակը
բովանդակել
է
զրադաշտութեան
հերքում
եւ
քրիստոնեայ
ուսմունքի
ջատագովութիւն:
Նամակից
միանգամայն
պարզ
է,
որ
հայերը
կտրականապէս
մերժում
են
օտար
կրօնը,
հաւատարիմ
են
մնում
իրենց
դաւանանքին:
Բայց
իր
ծրագրից
յետ
չէր
կանգնում
նաեւ
Յազկերտը:
Առաւել
զայրանալով
ստացուած
պատասխանից՝
նա,
պատմում
է
Եղիշէն,
իր
մօտ
կանչեց
10
նախարարի:
Նրանց
թւում
էին
մարզպան
Վասակ
Սիւնին,
սպարապետ
Վարդան
Մամիկոնեանը,
նախկին
հազարապետ
Վահան
Ամատունին,
Գադիշոյ
Խորխոռունին
(նրա
տոհմից
էին
լինում
մաղխազները):
Նոյն
ցուցակը
բերում
է
նաեւ
Ղազար
Փարպեցին՝
աւելացնելով
միայն
Գուգարքի
բդեշխ
Աշուշային:
Այսպիսով,
նախարարների
խումբը
կազմուած
է
եղել
իրապէս
ոչ
թէ
10,
այլ
11
հոգուց
[Եղ.,
էջ
42-43,
Ղազ.
Փարպ.,
էջ
47]:
Նախարարների
մի
մասը
ժամանել
էր
Հայոց
երկրից,
ոմանք
ստիպուած
էին
թողնել
իրենց
ծառայութիւնը
Ճորայ
Պահակում
(ուր
ապահովում
էին
սահմանը
հոների
ասպատակումներից),
իսկ
ոմանք
առանց
այն
էլ
գտնւում
էին
արքունի
բանակում:
450
թ.
Զատկի
Աւագ
շաբաթ
օրը,
ապրիլի
15-ին,
նրանք
ներկայացան
արքայից
արքային:
Արդէն
Տիզբոն
ժամանելու
հրովարտակը
արտասովոր
խիստ
ձեւով
էր
կազմուած:
Յազկերտը
զայրագին
խօսքեր
էր
նետում
նախարարներին,
որոնք
դարձել
էին
նրա
համար
«ատելի
եւ
անպիտան».
արքայից
արքան
մոռացութեան
էր
տուել
նրանց
նախկին
ծառայութիւնները:
Փոխուել
էր
նաեւ
ընդունելութիւնների
կարգը:
Հնում,
դեռեւս
բանակ
չհասած,
նրանց
ողջունում
էին
պատուաւոր
ձեւով,
իսկ
այժմ
Պարսից
թագաւորը
դիմաւորեց
նրանց
սպառնալիքով՝
եթէ
վաղը
ծունր
չդնէք
Արեւի
առաջ,
ապա
մեծ
պատիժների
կ՚ենթարկուէք:
Մթնոլորտը
գնալով
աւելի
ու
աւելի
էր
շիկանում:
Յազկերտը
այն
մարդը
չէր,
որ
բաւարարուէր
սոսկ
սպառնալիքներով:
Ծանր
տանջանքներ
էին
սպասում
թէ՛
նախարարներին,
թէ՛
նրանց
հարազատներին:
Արդէն
զօրք
էին
հաւաքում,
որպէսզի
նրանց
աքսոր
քշեն
(այդպէս
վարուել
էին
վրացի
բազմաթիւ
ազնուականների
հետ):
Ճիշտ
է,
հէնց
այդ
ժամանակ
քուշաններն
ասպատակեցին
Պարսից
մի
շարք
գաւառներ.
Յազկերտը
շտապեց
իր
զօրականների
յետեւից
եւ
«խափանեց
իր
առաջին
հաստատուն
երդումը»
[Եղ.,
էջ
49]:
Պարզ
էր,
սակայն,
որ
փրկութիւնը
ժամանակաւոր
էր:
Եղիշէն
եւ
յատկապէս՝
Ղազար
Փարպեցին
պատկերաւոր
են
նկարագրում
նախարարների
ապրումները
վճռական
քայլից
առաջ,
վերաշարադրում
նրանց
աղօթքներն
ու
երդումները՝
հաւատարիմ
մնալ
իսկական
Աստծուն
եւ
այլն:
Բայց
միակ
միջոցը,
որը
կ՚ապահովէր
նրանց
կեանքը,
կրօնափոխութիւնն
էր,
եւ
նրանք
ստիպուած
եղան
ենթարկուել
Յազկերտի
կամքին:
Սրտի
խորքում,
պնդում
են
պատմիչները,
նրանք
մնացին
քրիստոնեայ,
այսինքն՝
մոգութիւնն
(ինչպէս
շեշտւում
է
սովորաբար
պատմագիտական
ուսումնասիրութիւններում
եւ
ձեռնարկներում)
ընդունեցին
առերես:
Բայց
տուեալ
դէպքում
Յազկերտը
հանդէս
էր
եկել
ոչ
թէ
որպէս
հոգեբան,
այլ
արքայից
արքայ.
Տիզբոն
եկած
նախարարների
հոգեկան
աշխարհը
նրան
դժուար
թէ
մտահոգէր:
Վասակը,
Վարդանը
եւ
միւսները
հրապարակաւ
հրաժարուեցին
իրենց
Աստծուց
եւ
երկրպագեցին
Արեւին.
տուեալ
պայմաններում
քաղաքական
խաղի
օրէնքը
աւելին
չէր
պահանջում:
Նախարարների
ընտրած
վարքագիծը
իսկոյն
վարձատրուեց:
Ետ
ստացան
իրենց
պատիւն
ու
գահը,
Յազկերտը
նրանց
ագարակներ
ու
աւաններ
շնորհեց,
սիրելի
ու
բարեկամ
անուանեց:
Բայց
դրա
հետ
մէկտեղ
Աշուշա
բդեշխին
եւ
Վասակի
երկու
որդիներին
պատանդ
պահեց
[Ղազ.
Փարպ.,
էջ
55.
28-32]:
Դաւանափոխ
իշխանները
պատկանել
են
հայոց
նախարարութեան
սերուցքին.
արքունիքը
սպասում
էր,
որ
նրանց
օրինակին
կը
հետեւեն
նաեւ
հայրենակիցները:
Կռապաշտութիւնը
Հայաստանում
տարածելու
եւ
հաստատելու
համար
այրուձի
է
գումարւում,
ազնուական
մի
մոգպետի
գլխաւորութեամբ
հաւաքւում
է
700
մոգերից
կազմուած
խումբ:
Հայաստանից
բացի,
նրանք
պիտի
քարոզէին
Վիրքում,
Աղուանքում,
Լփնաց,
Աղձնեաց,
Կորդուաց,
Ծաւդէից,
Դասն
աշխարհներում:
Արդէն
վիճակ
էին
գցում,
թէ
որ
ժողովուրդը
որ
խմբին
է
աշակերտելու:
Արքայից
արքայի
հրովարտակը
Եղիշէն
մէջբերում
է
վերախմբագրուած
ձեւով.
քրիստոնեայ
հեղինակին
յատուկ
բանաձեւեր
են
հանդիպում
ամէն
քայլափոխում,
սակայն,
ըստ
երեւոյթին,
այն
ճիշտ
է
արձանագրում
բովանդակութիւնը:
Հրովարտակից
կարելի
է
պարզ
պատկերացում
կազմել
Պարսից
արքունիքի
ծրագրի
վերաբերեալ:
«Նաւասարդից
մինչեւ
նաւասարդ
(այսինքն՝
ողջ
տարին
_
Կ.
Իւզ.
),
_
ասում
է
[հրովարտակը],
_
մեծ
թագաւորի
իշխանութեան
տակ
գտնուած
բոլոր
վայրերում
պէտք
է
վերանան
եկեղեցու
արարողութիւնները,
պէտք
է
փակուեն
եւ
կնքուեն
սուրբ
տաճարների
դռները,
նուիրական
անօթները
պէտք
է
գրով
ու
համարով
յարքունիս
գրաւուեն,
լռեն
սաղմոսերգութեան
ձայները,
եւ
դադարեն
անսուտ
մարգարէների
ընթերցուածները:
Քահանաները
չվստահանան
իրենց
տներում
ուսուցանել
ժողովրդին,
եւ
Քրիստոսին
հաւատացող
այն
տղամարդիկ
ու
կանայք,
որոնք
բնակուած
են
մենանոցներում,
փոխեն
իրենց
հագուստը՝
աշխարհական
կարգի
համաձայն»:
Ինչպէս
տեսնում
ենք,
հրովարտակի
առաջին
տողերը
նուիրուած
են
Պարսից
ծրագրի,
այսպէս
ասած,
ժխտողական
մասին:
Բայց
ինչպիսի՞ն
է
լինելու
նոր
կարգը,
որը
կը
գրաւի
աւանդականի
տեղը.
հետեւենք
հրովարտակին՝
«Նոյնպէս
եւ
նախարարների
կանայք
պէտք
է
ընդունեն
մոգերի
ուսմունքն
ու
վարդապետութիւնը:
Ազատների
եւ
շինականների
տղաներն
ու
աղջիկները
պէտք
է
կրթուեն
նոյն
մոգերի
հրահանգների
համաձայն:
Պէտք
է
կարճուի
եւ
արգելուի
սուրբ
ամուսնութեան
օրէնքը,
որ
ունէին
նախնիքներից՝
քրիստոնէութեան
սովորութեան
համաձայն.
մէկ
կնոջ
փոխարէն
թող
շատ
կանայք
առնեն,
որպէսզի
Հայոց
ազգն
աճի-բազմանայ:
Աղջիկներն
ամուսնանան
[իրենց]
հայրերի
հետ,
եւ
քոյրերը՝
եղբայրների
հետ.
մայրերը
չխորշեն
[իրենց]
որդիներից,
այլեւ
թոռները
մտնեն
[իրենց]
պապերի
անկողինը»:
Վերեւում
առիթ
ունեցանք
նշելու,
թէ
քրիստոնեայ
ազգերի
աչքում
որչափ
խորթ
եւ
անսովոր,
զազրելի
պիտի
երեւային
զրադաշտական
ամուսնութեան
այդ
սովորոյթները:
Այնուհետեւ
հրովարտակը
խօսում
է
մուծուելիք
նոր
ծէսերի
մասին՝
«Զոհելու
կենդանիները
չմորթուեն
առանց
[աստուածներին]
նուիրուելու,
թէ՛
ոչխար
լինի,
թէ՛
այծ,
թէ՛
արջառ,
թէ՛
թռչուն
եւ
թէ՛
խոզ:
Խմորն
առանց
փանդամի
[11]
չհունցուի,
ծիրտն
ու
քակորը
կրակի
մէջ
չգցուեն,
ձեռքերն
առանց
գումիզի
[12]
չլուացուեն,
ջրշուններն,
աղուէսներն
ու
նապաստակները
չսպանուեն:
0ձերն
ու
մողէսները,
գորտերն
ու
մրջիւնները
եւ
էլի
ինչ
որ
խառնափնթոր
ճճիներ
կան՝
ոչնչացուեն
եւ
թուով
ու
համարով
մէջ
բերուեն
արքունի
չափի
համեմատ:
Եւ
էլի
ինչ
որ
ծառայութիւններ
կան
զոհելու
կամ
մորթելու
վերաբերեալ՝
ըստ
տարեկան
տօների
եւ
կապճաթիւ
մոխրաչափ
կարգով
[պէտք
է]
կատարուեն»
[13]
[Եղ.,
էջ
52-53]:
Նշուած
է
եղել
կատարման
ժամկէտը՝
տարուայ
վերջը
[14]:
Ունենալով
այդպիսի
հրահանգ՝
մոգերը
գիշեր
ու
ցերեկ
շտապում
էին
հասնել
Հայոց
երկիրը.
նրանք
իրենց
ժամկէտն
են
ունեցել՝
վեցերորդ
ամիսը
[15]:
Արդ,
մի
փոքր
կանգ
առնենք
մեր
սկզբնաղբիւրների
որոշ
առանձնայատկութիւնների
վրայ,
որոնք
պատմութեան
իրական
ընթացքը
վերականգնելիս
դժուարութիւններ
են
առաջացնում:
Ներկայացնելով
ապստամբութեան
եւ
յարակից
երեւոյթների
նկարագրութիւնը՝
ե՛ւ
Եղիշէն,
ե՛ւ
Ղազար
Փարպեցին
(նաեւ
այն
դրուագներում,
որտեղ
վերջինս
շեղւում
է
Եղիշէից)
ունեցել
են
արժանահաւատ
փաստեր:
Բայց
այդ
փաստերը
բաւական
չեն
եղել,
որպէսզի
ընթերցողին
հրամցուի
ողջ
պատմութիւնը
հեղինակի
ցանկացած
եւ
ծրագրուած
սահմաններում:
Եւ
ահա,
շատ
դէպքերում
պատմիչը
բացը
լրացնում
է
իր
երեւակայութեամբ:
Այդպիսի
հատուածները
բխում
են
դարաշրջանի,
իրադրութեան
ընդհանուր
հասկացութիւնից,
բայց
դրանք
չպիտի
դիտուեն
որպէս
իրականութեան
հարազատ
պատճէն:
Անցքերը
շարադրելիս
միջնադարեան
պատմիչը
խուսափում
է
առարկայութիւնից,
ստեղծում
ընհանրացուած
պատկեր:
Եղիշէն,
օրինակ,
ասում
է,
որ
նախարարների
ուրացութեան
բօթը
հասաւ
Հայաստան,
«երեւեցան
ամենեքեան
զինեալք
եւ
սաղաւարտեալք,
սուր
ընդ
մէջ
եւ
վահան
ի
ձեռին»
[Եղ.,
էջ
57.
24-53.
1]:
Կենդանի
թուացող
այդ
պատկերն
իրականում
ներշնչուած
է
Պօղոս
առաքեալի
խօսքով՝
«Եւ
ի
վերայ
ամենայնի
առէք
զվահանն
հաւատոց.
որով
կարող
լինիջիք
զամենայն
նետս
մուխս
չարին
շիջուցանել:
Եւ
առէք
զսաղաւարտն
փրկութեան
եւ
զսուսեր
հոգւոյն…»
[Եփես.
Զ
16-17]:
Երկու
դէպքում
էլ
վահանը,
սաղաւարտը,
սուրը՝
բառեր
են,
որոնք
արտայայտում
են
զէնքի
լոկ
գաղափարը,
ստեղծում
ընդհանրացուած,
խորհրդանշային
պատկեր:
Այն
էլ
ասենք,
որ
նման
դէպքերում
եւս
յաճախակի
առաջանում
է
գեղարուեստական
յուզիչ
կերպար,
եւ
անգամ
փորձուած
աղբիւրագէտի
համար
հեշտ
չի
լինում
կռահել,
որ
պատկերաւոր
նկարագրութիւնը
բխում
է
պատմիչի
երեւակայութիւնից:
Այդպիսի
նկարագրութիւնները
յատուկ
մօտեցում
են
պահանջում,
բայց,
ենթարկուելով
համապատասխան
վերլուծութեան,
իրենց
հերթին
կարող
են
նպաստել
իրականութեան
ճիշտ
ըմբռնմանը:
Վերջապէս,
մէկ
առանձնայատկութիւն
եւս:
Միջնադարեան
գրողի
աչքում
պատմութիւնը
զարգանում
է
սովորաբար
ուղիղ
գծով,
առանց
շեղումների,
դա
մէկը
միւսին
փոխարինող
անցքերի
շարան
է:
Զուգահեռականութեան
գաղափարն
ընդհանուր
առմամբ
նրան
խորթ
է,
տուեալ
պահի
հետ
նա
կապում
է
միայն
մէկ
երեւոյթ:
Դէպքերը
կարող
են
տեղի
ունենալ
տարբեր
վայրերում՝
Հայոց
երկրում,
Վիրքում,
Աղուանքում,
Արեաց
աշխարհում,
Յունաց
կողմերում,
բայց
պատմիչի
համար
դրանք
չեն
կարող
կատարուել
միաժամանակ:
Սովորաբար
նա
ետ
ու
առաջ
չի
վազում,
այլ
շարադրում
է
երեւոյթները
յաջորդաբար
եւ
դրանով
իսկ
դրսեւորում
պատճառ-հետեւանքային
կապերի
իր
հասկացութիւնը:
Բայց
պատմական
այդ
մոդելը,
որի
հիմքում
ընկած
է
երեւոյթների
գծային
զարգացման
գաղափարը,
յաճախ
չի
համընկնում
իրականութեան
հետ,
եւ
ժամանակակից
հետազօտողը
նրա
մէջ
մտցնում
է
իր
ուղղումները:
Վերադառնանք,
սակայն,
բուն
անցքերի
մեր
ընդհատուած
շարադրութեանը:
Պարսից
բանակում
կային
տարբեր
երկրներից
եկած
քրիստոնեաներ:
Իմանալով
հայ
նախարարների
ուրացութեան
մասին՝
նրանք
ծանր
վշտի
մէջ
ընկան,
յանդիմանեցին
նրանց,
պախարակեցին
նաեւ
նախարարների
հետ
եղած
քահանաներին
(այն
խօսքերը,
որոնք
Եղիշէն
դնում
է
նրանց
բերանը,
ճարտասանութեան
ընտիր
օրինակներ
են):
Հոգեւորականները,
պատմում
է
հեղինակը,
չդիմացան
այդ
մեղադրանքներին,
հեռացան
նախարարներից
եւ,
անհնարին
համարելով
թաքցնել
լուրը,
սուրհանդակ
ուղարկեցին
Հայաստան:
Հայերի
արձագանքների
մասին
խօսելիս
Եղիշէն,
թւում
է,
պիտի
յատկապէս
ընդգծէր
առաջացած
անխուսափելի
յուսահատութիւնը:
Մինչդեռ
նա
պատմում
է
միայն
այն
գործնական
քայլերի
մասին,
որոնց
դիմեցին
բացայայտ
դիմադրութեան
պատրաստուող
մարդիկ:
Եպիսկոպոսները
ցրուեցին
ամէն
մէկը
իր
իշխանութիւնը,
հաղորդում
է
պատմիչը,
քորեպիսկոպոսները
սկսեցին
շրջել
գիւղերը,
ագարակները,
լեռնային
գաւառների
ամրոցները:
«Դրդեցին,
հաւաքեցին
մեծ
բազմութեամբ
այր
եւ
կին,
շինական
եւ
ազատ,
քահանայ
եւ
միայնակեաց,
խրատեցին,
ամրապնդեցին
եւ
բոլորին
Քրիստոսի
զինուոր
դարձրին»:
Այդ
որոշումը
ընդունուած
է
եղել
եպիսկոպոսների
ժողովի
կողմից
(որին
եւ
աւետել
էր
ուրացութեան
ծանր
լուրը
Պարսկաստանից
եկած
գուժկանը).
նոյն
ժողովը
դիմեց
հետեւեալ
կոչով.
«Հարազատ
եղբօր
ձեռքը
թող
բարձրանայ
այն
մերձաւորի
դէմ,
որ
դուրս
է
եկել
Աստծոյ
պատուիրանի
ուխտից.
հայրը
չխնայի
որդուն,
եւ
որդին
չակնածի
հօր
պատուից:
Կինը
կռուի
իր
ամուսնու
դէմ,
եւ
ծառան
դիմադրի
իր
տիրոջը:
Աստուածային
օրէնքը
թագաւորի
ամէն
բանում,
եւ
նոյն
օրէնքից
յանցաւորները
ստանան
իրենց
դատապարտութիւնն
ու
պատիժը»:
Արձագանքելով
այդ
կոչին,
ասում
է
պատմիչը,
զինուեցին
ոչ
միայն
տղամարդիկ,
այլեւ
կանայք
[Եղ.,
էջ
57]:
Ինչպէս
պատմութեան
բազմաթիւ
այլ
հատուածներում,
այնպէս
եւ
այստեղ
Եղիշէի
շարադրանքը
չի
կարելի
բառացի
հասկանալ:
Նկարագրութիւնները
շատ
անգամ
ճարտասանական
բնոյթ
ունեն:
Բայց
էականի
վերաբերեալ
կասկածելու
հիմք
չունենք:
Իմանալով
նախարարների
ուրացութեան
մասին,
անմիջապէս
կռահելով
դրա
հետեւանքները՝
հայերը
պատրաստուեցին
դիմադրութեան:
Նրանք,
ասես,
վաղուց
էին
ընտելացել
ապստամբութեան
գաղափարին:
Այդպիսին
է
եղել
հայրենի
երկիրը
ըստ
Եղիշէի,
երբ
նախարարները
վերադարձան
Պարսից
մայրաքաղաքից,
վերադարձան
«ողջք
եւ
ոչ
ողջք»
[Ղազ.
Փարպ.,
էջ
55.
34-35]:
Հաղորդելով
այդ
մասին՝
Ղազար
Փարպեցին
սպարապետի
կեանքից
մի
դէպք
է
պատմում,
որի
մասին
Եղիշէն
ոչինչ
չի
ասում:
Ղազարի
ասելով՝
Հայաստանում
իբր
նոր
պիտի
իմանային
ուրացութեան
մասին:
Նորեկներին
դիմաւորում
են
հոգեւոր
երգերով,
բայց
երբ
պարզւում
է
նրանց
ուրացութիւնը,
ողբ
ու
ճիչ
է
լսւում,
հարազատները
հեռանում
են
նրանցից
եւ
այլն:
Նախարարները,
որոնք
դիմել
էին
այդ
քայլին
«պատճառանօք
եւ
ոչ
ճշմարտութեամբ»,
ուզում
են
տեղնուտեղը
ինքնասպան
լինել:
Մինչդեռ
մոգերը
կրակ
էին
վառում
եկեղեցիներում
եւ
նոր
ատրուշաններ
հիմնում:
Տեսնելով
այդ՝
Վարդան
Մամիկոնեանը
հաւաքում
է
իր
ողջ
գերդաստանը,
խոստովանում,
որ
իրապէս
չի
հրաժարուել
իր
Աստծուց,
ուրացել
է
պատճառանօք,
այսինքն՝
առերերս:
Այժմ
այդ
քայլի
դիմաց
նա
ուզում
է
թողնել
ամէն
ինչ
եւ
գնալ
յօտարութիւն
(դեռեւս
Տիզբոնում
«յօտարութիւն»
գնալը
նախարարները
դիտում
էին
որպէս
փրկութեան
ճանապարհներից
մէկը
[Ղազ.
Փարպ.,
էջ
50.
12-13]:
Ով
որ
ցանկանում
է,
շարունակում
է
իր
խօսքը
Մամիկոնեան
տէրը,
թող
միանայ
նրան:
Մերձաւորները
համաձայնութիւն
են
յայտնում.
սպարապետը
ամբողջ
գերդաստանով
անցնում
է
Բագրեւանդ
գաւառի
Արաման
գիւղը,
որպէսզի
այնտեղից
շարժուեն
Յունաց
աշխարհ:
Այդ
մասին
իմանում
են
մարզպան
Վասակը
եւ
միւս
նախարարները:
Առանց
ազգի
առաջնորդի
(!),
մտածում
են
նրանք,
մեր
Հայոց
աշխարհին
ոչ
մի
գործ
չի
յաջողուի:
Սպարապետին
անհրաժեշտ
է
վերադարձնել:
Նամակներ
են
գրում,
Աւետարանի
վրայ
երդւում
եւ
մի
պատշաճ
պատուիրակութիւն
ուղարկում
Արաման
գիւղը:
Վարդանին
համոզում
են
ոչ
միայն
մնալ
երկրում
եւ
միանալ
ընկերներին,
այլեւ
«վաղվաղակի
յայտնել
զիրս
ապստամբութեան»:
Վարդանը
տատանման
մէջ
է,
չի
կարող
մոռանալ
Մամիկոնեանների
նկատմամբ
հնում
ցուցաբերած
անարդարութիւնը,
անհանգիստ
է
ընկերների,
յատկապէս՝
պատանդ
մնացած
Աշուշայի
եւ
Վասակի
երկու
որդիների
համար:
Բայց
նահատակութեան
ցանկութիւնը
վեր
է
ամէն
ինչից,
եւ
սպարապետը
որոշում
է
մնալ:
Գարնան
վերջին
օրերին
նա
տեղափոխւում
է
Ծաղկուտն
(Ծաղկոտն)
գաւառի
Անգղ
ամրոցը
եւ
ամբողջ
ամառը
անցկացնում
այնտեղ
[Ղազ.
Փարպ.
ԻԹ-ԼԱ]:
Ղազարի
շարադրանքը
(որի
վաւերականութիւնը
դժուար
թէ
կասկածի
առիթ
տայ)
կարեւոր
մի
բաց
է
լրացնում
ապստամբութեան
պատմութեան
մէջ.
Եղիշէի
լռութիւնը
այդ
հարցի
շուրջ
պատճառաբանուած
է
պարզապէս
պատմիչի
անտեղեակութեամբ.
Մամիկոնեանների
պատմութեանը
նրանց
ջատագով
Ղազարն
աւելի
լաւ
է
ծանօթ:
Մամիկոնեաններից
մէկը՝
Վասակը,
Բիւզանդական
Հայաստանում
սպարապետ
է
եղել:
Մամիկոնեաններն,
այսպիսով,
յենարան
են
ունեցել
նաեւ
Արեւմուտքում:
Հետագայ
դարերում
եւս
նրանք
սերտօրէն
կապուած
են
եղել
Բիւզանդիային,
ծառայել
նրան,
իսկ
Մամիկոնեան
կանանցից
մէկը
դարձել
էր
անգամ
կայսրուհի:
Զարմանալի
չէ,
որ
ողբերգական
ապրումներից
յետոյ
հայրենիքում
չտեսնելով
որեւէ
հեռանկար՝
Վարդանն
իր
ամբողջ
գերդաստանով
որոշել
էր
քաշուել
Յունաց
կողմերը:
Ասացինք,
որ
նախարարների
ուրացութիւնից
յետոյ
Յազկերտը
մի
մեծ
բանակ
ուղարկեց
Հայաստան,
որի
հետ
եղել
են
աւելի
քան
700
մոգեր՝
իրենց
մոգպետներով:
Այդ
զօրքը
Հայաստան
մտաւ
նախարարների
գլխաւորութեամբ:
Հէնց
այդ
բանակը,
աւելի
ճիշտ՝
նրա
մի
մասը
նկատի
ունի
Եղիշէն՝
պատմելով
Անգղում
տեղի
ունեցած
դէպքերի
մասին:
Հայոց
գունդը,
ասում
է
պատմիչը,
չորրորդ
ամսում
հասաւ
Անգղ
գիւղաքաղաքը,
նրանց
հետ
են
եղել
նաեւ
մոգերը:
25
օրից
ժամանեց
մոգպետը,
որպէսզի
քանդի
եկեղեցու
դռները
(աւելացնենք՝
ներսը
կրակ
վառի,
տաճարը
պղծի):
«Իսկ
սուրբ
Ղեւոնդ
երէցը
առաջին
խորհրդակիցների
եւ
բազմաթիւ
ուխտակիցների
հետ
միաբան
այնտեղ
պատրաստ
գտնուեց:
Թէպէտեւ
լաւ
տեղեակ
չէր
բոլոր
նախարարների
մտադրութիւններին
եւ
ոչ
էլ
մոգպետի
ուժին
ու
զօրութեանը,
ամենեւին
չսպասեց
բոլոր
եպիսկոպոսներին
եւ
նոյնիսկ
մի
քիչ
էլ
չհամբերեց
ու
չներեց
անօրէն
իշխանին,
այլ
մեծ
աղմուկ
ու
տագնապ
առաջացրեց
զօրքերի
եւ
մոգերի
մէջ:
Որովհետեւ
դագանակները
ձեռքներն
առած՝
մոգերի
եւ
մոգպետի
գլուխները
ջարդեցին,
բոլորին
փախցրին
իրենց
կացարանները,
իսկ
իրենք,
պաշտամունքը
վերսկսելով
եկեղեցում,
կիրակնօրեայ
կարգն
էին
կատարում՝
շարունակելով
այն
ամբողջ
նոյն
կիրակի
օրը»
[Եղ.,
էջ
58]:
Թւում
է,
թէ
Ղազար
Փարպեցու՝
մոգերի
կոտորածի
մասին
պատմածը
վերաբերում
է
նոյն
դէպքերին:
Հեղինակը
հաղորդում
է,
որ
Վարդան
Մամիկոնեանը
ժամանում
է
Ծաղկոտն
գաւառը
եւ
բանակ
դնում
Անգղ
բերդի
մօտերքում:
Այնուհետեւ
նրա
եւ
միւս
նախարարների
միջեւ
համաձայնութիւն
է
հաստատւում՝
ապստամբել:
Յատուկ
գրութիւն
են
կազմում,
դաշինքը
կնքում
իրենց
մատանիներով,
դնում
Աւետարանի
մէջ,
եպիսկոպոսներին
եւ
միւս
հոգեւորականներին
ի
պահ
յանձնում:
Մտնում
են
եկեղեցի
աղօթելու,
այդ
ժամանակ
ռամիկ
զօրականները,
չսպասելով
աւագների
հրամաններին,
վազում
են
դէպի
մոխրանոց
(կրակի
տաճար
կամ
բագին,
ատրուշան),
կրակը
ջուրը
գցում,
մոգերին
մէկ
օր
պահում,
իսկ
առաւօտեան
տանում
Զարեհաւան
գիւղը
եւ
սպանում
[Ղազ.
Փարպ.,
էջ
62-63]:
Շարադրութիւնից
երեւում
է,
որ
Անգղը
եւ
Զարեհաւանը
իրար
մօտ
են
եղել:
Ս.
Երեմեանի
կազմած
քարտէզի
վրայ
դրանք
նշուած
են
կողք-կողքի
[16]:
Տեսանք,
որ
ըստ
Եղիշէի՝
մոգերի
ջարդը
տեղի
է
ունեցել
Անգղում,
իսկ
Վասակի
դատավարութիւնը
նկարագրելիս
(տե՛ս
ստորեւ)
պատմիչը
պնդում
է,
որ
մարզպանը
Զարեհաւանում
մոգերի
սպանութեան
մասնակից
է
եղել:
Այլուր
նա
ոչ
Զարեհաւան
է
յիշում,
ոչ
էլ
մոգերի
սպանութիւն:
Եթէ
նոյնացումը
ճիշտ
է,
եթէ
պատմիչները
միեւնոյն
դէպքերի
մասին
են
հաղորդում,
ապա
հասկանալի
է
դառնում,
թէ
ինչն
է
նկատի
ունեցել
Եղիշէն՝
նշելով
Հայոց
գնդի
գալուստը:
Դա
եղել
է
հայոց
այն
զօրքը,
որը
Անգղ
էր
ժամանել
Վարդան
Մամիկոնեանի
գլխաւորութեամբ:
Մոգերը
հայերի
աչքում
եղել
են
սուտ
վարդապետներ,
նրանք
են
մարմնաւորել
այն
նոր
քաղաքականութիւնը,
որին
ձեռնամուխ
էր
եղել
պարսից
արքունիքը:
Մոգերից
խորշում
էին.
կանայք
թոյլ
չէին
տալիս,
որպէսզի
երեխաները
դրանցից
դասեր
առնեն:
Անգամ
առերես
զրադաշտութիւն
ընդունած,
բայց
սրտի
խորքում
քրիստոնեայ
մնացածները
(«պատճառանօք
կարծեցուցանէին
զինքեանս
ուրացողս»)
թոյլ
չէին
տալիս,
որմոգերըիրենց
ներկայութեամբ
հաց
ուտեն:
Մոգերը
չէին
կարող
թողնել
երկիրը
եւ
փախչել,
իսկ
մնալը
նրանց
համար
դարձել
էր
անտանելի
եւ
կորուստ
էր
գուշակում:
Այդ
վիճակում
մնում
էր
մի
ելք՝
գաղտնի
հաղորդել
հայերի
ապստամբութեան
մասին
[Ղազ.
Փարպ.,
էջ
60.
24-34]:
Մեր
պատմիչների
բովանդակալից
շարադրանքը
հնարաւորութիւն
է
տալիս
պատկերացում
կազմելու
ապստամբութեան
ընթացքի,
նրա
հիմնական
դէպքերի,
առանձին
երեւոյթների
կապի
մասին:
Սակայն
ժամանակագրական
ատաղձը
այնքան
էլ
պարզ
չէ:
Եղիշէի
ժամանակագրական
տուեալների
վրայ
անհրաժեշտ
է
առանձին
կանգ
առնել:
Հեղինակը
մի
շարք
երեւոյթներ
թուագրել
է
Յազկերտ
Բ-ի
թագաւորութեան
տարիներով:
Յայտնի
է,
որ
երկրի
պտոյտը
Արեւի
շուրջ
տեւում
է
365
օր,
5
ժամ,
48
րոպէ
եւ
գրեթէ
46
վայրկեան:
Պարսից
տարին
ունեցել
է
12
ամիս
(իւրաքանչիւրը
30
օր)
եւ
5
օր,
ընդամէնը
ուղիղ
365
օր:
Լինելով
իրական
տարուց
կարճ՝
այն
ամէն
տարի
յետ
է
նահանջել
մօտաւորապէս
6
ժամով.
4
տարուայ
ընթացքում
նահանջը
կազմել
է
1
օր,
120
տարին
մէկ
տարբերութիւնը
պիտի
դառնար
մէկ
ամիս,
իսկ
մեր
1660
տարիներին
կը
համապատասխանէր
պարսից
1661
տարուայ
ժամանակամիջոցը:
Իսկական
եւ
շարժական
տարիների
անհամաձայնութիւնը
վերացնելու
համար
ժամանակ
առ
ժամանակ
յաւելեալ
ամիս
էին
մտցնում,
որից
յետոյ
տարբերութիւնը,
բնականաբար,
սկսում
էր
կրկին
աճել:
Պէտք
է
ասել,
որ
այդ
յաւելեալ
ամիսների
գործառնութիւնը
մեզ
քիչ
է
ծանօթ,
գիտելիքները
յենւում
են
բաւական
անորոշ
տուեալների
վրայ:
Արաբական
տեղեկութիւններից
յայտնի
է,
որ
Սասանեանների
իշխանութեան
շրջանում
վերջին
ուղղումը
իբր
տեղի
է
ունեցել
Յազկերտ
Ա-ի
(399-421)
օրօք:
Շարժական
է
եղել
նաեւ
Հայոց
տարին.
պարսկականի
պէս
ունեցել
է
12
ամիս
եւ
5
աւելեաց
օր՝
ընդամէնը
365
օր:
Միակ
տարբերութիւնն
այն
է
եղել,
որ
սկսուել
է
պարսկականից
5
օրով
ուշ:
Գիտութիւնը
վաղուց
ի
վեր
պարզել
է
այդ
շարժական
եւ
մեր
անշարժ
տոմարների
յարաբերութիւնը,
ճշտուած
են
նաեւ
սասանեան
թագաւորների
գահակալութեան
տարիները
(գահակալութեան
տարին
տոմարական
հասկացութիւն
է.
այն
կարող
է
չհամընկնել
գահը
գրաւելու
իրական
ժամկէտի
հետ):
Եղիշէի
երկում
եղած
տուեալների
շնորհիւ
մենք
հաստատ
գիտենք,
որ
նախարարները
Տիզբոն
են
կանչուել
450
թ:
Գիտենք
նաեւ,
որ
նրանք
տեղ
են
հասել
Զատկի
շաբաթ
օրը,
որը
ճշտւում
է
առանց
դժուարութեան.
450
թ.
Զատիկը
եղել
է
ապրիլի
16-ին՝
կիրակի,
ուստի
շաբաթն
ընկել
է
ապրիլի
15-ին:
Թագաւորական
հրովարտակում
ասուած
է
եղել,
որ
«Նաւասարդից
Նաւասարդ
տեւող
ժամանակամիջոցում
քրիստոնէութիւնը
պիտի
տեղի
տայ
կրակապաշտութեանը»:
Նաւասարդը՝
Հայոց
տարուայ
առաջին
ամիսն
է.
450
թ.
սկսուել
է
օգոստոսի
6-ին:
Գիտութեան
մէջ
այն
կարծիքն
է
իշխում,
որ
հայերին
մէկ
տարուայ
ժամկէտ
է
տրուած
եղել:
Սակայն
աւելի
հաւանական
է,
որ
այդ
բանաձեւը
էպիկական
երանգ
ունի.
հայերը
ողջ
տարին,
այսինքն՝
մշտապէս
պիտի
հետեւեն
կրակապաշտութեան
օրէնքներին:
Հակառակ
դէպքում
անհասկանալի
է՝
ինչու
պիտի
յիշուէր
դաւանափոխութեան
սկիզբը.
բաւական
էր
կարգադրութիւն
անել
աւարտման
ժամկէտի
վերաբերեալ:
Այն
էլ
ասենք,
որ
հրովարտակը
մէջ
է
բերուած
ոչ
թէ
իր
իսկական
ձեւով,
այլ
աչքի
ընկնող
գիտակցած
փոփոխութեամբ:
Զրադաշտական
կողմից
ստորագրուած
թղթում
անհնարին
կը
լինէին
այնպիսի
դարձուածքներ,
ինչպէս
սուրբ
տաճարներ,
նուիրեալ
սպասներ,
անսուտ
մարգարէներ
եւ
այլն
(բոլորը
վերաբերում
են
քրիստոնէական
հաւատին):
Հայաստան
առաքուած
մոգերին
ժամկէտ
է
տրուած
եղել
վեցերորդ
ամիսը:
Համարենք,
որ
դա
պարսկական
շահրեւար
ամիսն
է,
որը
սկսուել
է
450
թ.
դեկտեմբերի
29-ին
եւ
աւարտուել
յունուարի
27-ին:
Այնուհետեւ
Եղիշէի
մօտ
կը
տեսնենք,
որ
ամբողջ
քաղոց
ամիսը
հայերը
պիտի
անցկացնեն
պահքով
եւ
աղօթքով,
իսկ
յաղթութեան
տօնը
[17]
խառնեն
Քրիստոսի
Յայտնութեան
տօնին:
Եկեղեցու
տօները
լինում
են
շարժական
եւ
անշարժ:
Զատկի
տօնը
շարժական
է.
ամէն
տարի
այն
որոշւում
է
յատուկ
հաշւումներով
(Ե
դարում
հայերը
հաշիւը
կատարել
են,
ըստ
էութեան,
համաձայն
յուլեան
հին
տոմարի).
իսկ
Յայտնութիւնը
անշարժ
է,
նշուել
է
յունուարի
6-ին:
Քաղոցը
Հայոց
տարուայ
հինգերորդ
ամիսն
է.
սկսուել
է
450
թ.
դեկտեմբերի
4-ին,
աւարտուել
451
թ.
յունուարի
2-ին:
Այսպիսով,
քաղոց
ամսուայ
եւ
Յայտնութեան
տօնի
նշումները
իրար
լաւ
են
համընկնում:
Եղիշէի
եւ
Ղազար
Փարպեցու
մի
շարք
տուեալներից
երեւում
է,
որ
պատերազմական
գործողութիւններն
Աղուանքում
իսկապէս
ձմռանն
աւարտուեցին:
Բայց
դրանից
առաջ
Եղիշէի
«Պատմութեան»
մէջ
գտնում
ենք
եւս
մի
ժամանակագրական
վկայութիւն:
Հայոց
գունդը
բոլոր
օգնականներով
եւ
բազմաթիւ
մոգերով
Անգղ
մտաւ
չորրորդ
ամսում:
Վերեւում
պարզեցինք,
որ
խօսքն
այն
գնդի
մասին
է,
որը
Հայաստան
ժամանեց
ուրացող
նախարարների
հետ,
եւ
այն
մոգերի,
որոնք
Յազկերտի
հրովարտակի
համաձայն
պիտի
զրադաշտութիւն
հաստատէին
Հայոց
երկրում:
Անցաւ
25
օր,
եւ
Անգղ
գիւղաքաղաք
ժամանեց
ինքը
մոգպետը:
Մոգպետի
գալստեան
օրը
տեղի
ունեցաւ
Ղեւոնդ
երէցի
եւ
զայրացած
ամբոխի
ելոյթը,
որն
աւարտուեց
մոգերի
կոտորածով:
Եթէ
չորրորդ
ամիս
ասելով՝
Եղիշէն
նկատի
է
ունեցել
Հայոց
տրէ
ամիսը,
ապա
450
թ.
այն
սկսուել
է
նոյեմբերի
4-ին,
աւարտուել
դեկտեմբերի
3-ին:
Եթէ
դա
Պարսից
տիր
ամիսն
է
եղել,
ապա
սկսուել
ու
աւարտուել
է
5
օր
առաջ:
Ինչպէս
էլ
հաշուելու
լինենք,
ստացւում
է,
որ
Անգղի
ելոյթը
տեղի
է
ունեցել
ոչ
շուտ
քան
նոյեմբերի
վերջերին,
սակայն
նոյն
հաւանականութեամբ
այդ
ժամկէտը
հնարաւոր
է
տեղափոխել
դեկտեմբերի
մէջ:
Իսկ
յունուարի
6-ին
հայերը
արդէն
նշում
էին
Վարդան
Մամիկոնեանի
յաղթանակը
Աղուանքում:
Ստորեւ
կը
տեսնենք,
որ
այդ
երկու
ժամկէտների
միջեւ
այնքան
դէպքեր
են
եղել,
որ
անգամ
մէկ
ամսուայ
տեւողութիւնը
բաւական
չէր
լինի
դրանք
ընդգրկելու:
Աւելին՝
ըստ
Եղիշէի՝
Անգղի
դէպքերից
յետոյ
հայերը
մի
հրովարտակ
են
ուղարկում
բիւզանդական
Թէոդոս
կայսրին:
Դեսպանները
ընդունւում
են
կայսեր
կողմից
եւ
ինչ-որ
ժամանակ
հետը
բանակցութիւններ
վարում:
Ինչպէ՞ս
համաձայնեցնել
այդ
փաստը
եւ
չորրորդ
ամսուայ
յիշատակութիւնը:
Եղիշէն
սխալուել
չէր
կարող.
այդ
դէպքերը
նկարագրելիս
նա
օրերով
է
հաշւում
ժամանակը
[Եղ.,
էջ
70.
13,
80.
8],
մինչդեռ
հակասութիւնը
ակնյայտ
է:
Մնում
է
ենթադրել,
որ
սոյն
տեղում
բնագիրը
աղճատուած
է.
չորրորդի
փոխարէն
մի
ուրիշ
բառ
է
եղել,
ասենք,
հայկական
որեւէ
այլ
ամսուայ
անուն:
Այսպէս
թէ
այնպէս
պարզ
է,
որ
Անգղի
դէպքերը
նոյեմբեր-հոկտեմբերով
թուագրել
անհնարին
է.
դրանք
պիտի
տեղի
ունեցած
լինէին
ամիսներ
առաջ:
Ղազար
Փարպեցու
տուեալները
հաստատում
են
այդ
միտքը:
Նրա
ասելով,
մոգերի
գործունէութիւնը
Հայաստանում
սկսուել
էր
արդէն
ամռանը,
գարնանն
էր
վերադարձել
նաեւ
Վարդան
Մամիկոնեանը,
իսկ
Անգղի
ընդհարումը
եղել
է
շոգ
ամիսներին
(«հասեալ
ամիսք
տօթոյն
ջերմութեան»).
հէնց
այդ
ժամանակ
է
Անգղին
մօտեցել
սպարապետը:
Ամռանը
նա
մնացել
է
նոյն
Անգղում
(«դադարէին
անդէն
զաւուրս
տօթոյն»),
ապա
մասնակցել
Աղուանքի
պատերազմական
գործողութիւններին
[Ղազ.
Փարպ.,
էջ
60.
18-19,
63.
8)
[18]:
Անգղում
հայերն
առաջին
անգամ
բացայայտ
կերպով
դիմադրեցին
պարսից
իշխանութեանը:
Ապստամբութեան
գաղտնի
ծրագրերն
իրականացւում
էին
առանց
հեղինակների
անմիջական
մասնակցութեան:
Այդ
առաջին,
տարերային
բնոյթ
կրող
ելոյթը
կարծես
սարսափեցրեց
հայերին:
«Հայոց
աշխարհի
բոլոր
կողմերից
տղամարդկանց
ու
կանանց
մեծ
բազմութիւն
հասաւ
նոյն
տեղը:
Պէտք
էր
տեսնել,
թէ
ինչպիսի
աղէտալի
իրարանցում
ընկաւ.
ոմանք
աղբիւրի
պէս
հորդ
արտասուք
էին
թափում
իրենց
աչքերից.
ուրիշները
բարձր
ճչալով
կարծես
թէ
երկինք
էին
դողացնում,
իսկ
կէսն
էլ,
խիզախելով
ու
դէպի
զէնքը
վազելով,
նախընտրում
էր
մեռնել,
քան
թէ
ապրել…»
[Եղ.,
էջ
58.
21-59.
4]:
Բայց
պոռթկումը
կայացել
էր.
նահանջելու
ուղի
այլեւս
չկար:
Մինչդեռ
կրակապաշտութեան
բռնի
տարածումը
շարունակւում
էր,
մոգերի
ջարդը
Անգղում
եւ
Զարեհաւանում
միջադէպ
էր
եղել:
Ճիշտ
է,
մոգպետին
տագնապ
էր
պատել.
ուզեցել
էր
իբր
յայտնել
արքունիքին,
որ
մոգութեան
հաստատումը
Հայաստանում
անյոյս
բան
է,
այդ
երկրում
հասնել
ինչ-որ
նպատակի
կարելի
է
միայն
քաղցր
խօսքով
[19]:
Եւ
միաժամանակ
մարզպանը
«սկսեց
մոգեր
բաժանել
նախարարների
տները
եւ
մեծամեծ
ռոճիկներ
նշանակել,
կենդանիներ
զոհել
եւ
բռնութեամբ
ստիպել
կնքուած
մարդկանց,
որ
զոհուած
միս
ուտեն
եւ
արեգակին
երկրպագութիւն
տան»:
Մէկ
օր
էլ
փշտիպանների
[20]
կանայք
հանգցրին
եկեղեցու
ճրագները
եւ
յարձակուեցին
կոյսերի
վրայ
[Եղ.,
էջ
64.
23-65.
4]:
Ատրուշաններ
կանգնեցրին
Արտաշատում
եւ
Հայոց
երկրի
այլ
տեղերում:
Հետագայում,
երբ
երկիրն
արդէն
խաղաղուել
էր,
մի
շարք
անուանի
եկեղեցականներ
խիստ
տուժեցին
այդ
ատրուշանները
քանդելու
եւ
կրակի
պաշտօնեաներին
հալածելու
համար
[Եղ.,
էջ
129-130]:
Մոգերը
ապաւինել
էին
այն
զօրագնդին,
որը
եկել
էր
Պարսկաստանից.
հարկաւոր
էր
այդ
ուժը
ապստամբների
կողմը
քաշել
կամ
առնուազն
չէզոքացնել:
«Եպիսկոպոսները,
_
ասում
է
Եղիշէն,
_
աղաչում
էին
Վարդան
Մամիկոնեանին
(որն,
ըստ
երեւոյթին,
գնդի
հետ
էր)
դիմել
կտրուկ
միջոցների»:
Այդ
կոչին
արձագանքեցին
նաեւ
միւս
նախարարները՝
«ոչնչի
տեղ
դրին
արքունի
պարգեւները
եւ
ոտնատակ
տուին
ահռելի
հրամանները»:
Իրենց
զօրամասերով
շրջապատեցին
բանակը,
«շատերին
կոտորեցին,
էլ
աւելի
շատերին
երեւելի
մարդկանցից
կապեցին
եւ
ամուր
բերդերում
բանտարկեցին
իրենց
իշխանութեան
տակ:
Եւ
բանակի
կողոպուտը,
թալանն
ու
աւարը
մի
տեղ
ժողոված
պահում-պահպանում
էին
իբր
թագաւորի
հրամանով
[Եղ.,
էջ
65-66]:
Ձերբակալեցին
նաեւ
մարզպանին,
_
շարունակում
է
Եղիշէն,
_
Վասակն
ապաշխարեց,
երդումներ
տուեց
եւ
այսպիսով
միաբանեց
նրանց,
որոնք
հրաժարուել
էին
ճանաչել
պարսից
իշխանութիւնը
եւ
դուրս
էին
եկել
նրա
դէմ»:
Ղազար
Փարպեցին
այլ
կերպ
է
ներկայացնում
իրավիճակը.
նա
ոչինչ
չգիտէ
մոգերի
յենարան
բանակի
դէմ
գրոհելու
մասին,
իսկ
միաբանութիւնը
Վասակի
հետ
ներկայացնում
է
որպէս
խաղաղ
մի
գործողութիւն
[Ղազ.
Փարպ.,
գլ.
ԼԳ]:
Այնուամենայնիւ,
երկու
հեղինակների
ասածը
էականում
համընկնում
է՝
Վարդան
Մամիկոնեանը
ապստամբների
շարքերում
է,
նրան
է
միացել
(կամայ
թէ
ակամայ)
նաեւ
Վասակ
Սիւնին:
Ըստ
երեւոյթին,
հէնց
այդ
շրջանում
Վարդանին
ճանաչեցին
գլխաւոր
ղեկավար:
Աւարայրի
նախօրեակին
նա
կը
յիշեցնի
իր
մարտակիցներին՝
դուք
ձեր
կամքով
եւ
յօժարութեամբ
կարգեցիք
ինձ
առաջնորդ
եւ
ղեկավար
[Եղ.,
էջ
101.
19-20]:
Շարժումն
աւելի
ու
աւելի
էր
ծաւալւում:
Դուրս
շպրտելով
պարսիկներին՝
ապստամբները
գրաւեցին
Արտաշատը,
Գառնին,
Անին
[21],
Արտագերսը
եւ
մի
շարք
աւաններ՝
նրանց
շրջապատող
գիւղերով
եւ
աւաններով:
Զայրոյթն
ուղղուած
է
եղել
ոչ
միայն
եկուորների
դէմ:
Եղիշէն
ասում
է,
որ
«տղամարդկանց
ու
կանանց
գերի
տարան
իրենց
գոյքերով
ու
ստացուածքներով,
թանկագին
գանձերով
ու
կահ-կարասիով:
Տապալում-քանդում
էին
նրանց
շէնքերը
եւ
հրկիզում
էին
կրակի
պաշտամունքի
տեղերը»:
Խօսքն,
անշուշտ,
կռապաշտութիւն
ընդունած
տեղացիների
մասին
է:
Ապստամբական
շարժումը
գնալով
դրսեւորում
էր
նաեւ
քաղաքացիական
պատերազմին
յատուկ
գծեր.
ո՞վ
պիտի
առաջնորդէր
ապստամբ
հայրենակիցներին:
Հայաստանի
քաղաքական
հորիզոնում
երկու
անձնաւորութիւն
էին
երեւում,
որոնք
կը
կարողանային
ղեկավարել
տարերային
ձեւով
սկսուած
շարժումը՝
դա
սպարապետ
Վարդան
Մամիկոնեանն
էր
եւ
մարզպան
Վասակ
Սիւնին:
Ասացինք,
որ
Վարդանը,
ապաշխարելով,
կրկին
ճանաչուեց
քրիստոնեայ,
հրաժարուեց
գաղթելու
մտքից
եւ
մնաց
երկրում:
Սպարապետը,
կարծես,
պիտի
մասնակցած
լինէր
վերեւում
նշուած
երեւոյթներին,
բայց
առայժմ
նա
մնում
է
ստուերի
մէջ:
Մինչդեռ
մարզպանը
գործունեայ
է
եւ
շատ
բարդ
խաղ
է
վարում:
Համոզում
է,
որպէսզի
սպարապետը
չլքի
երկիրը,
մասնակցում
է
գաղտնի
ծրագրերին,
կամաւոր
կերպով
թէ
ճնշման
տակ
ապաշխարում,
եւ
եկեղեցին,
հանելով
իր
բանադրանքը,
նրան
կրկին
քրիստոնեայ
է
ճանաչում:
«Մարզպանն,
_
ասում
է
Եղիշէն,
_
խառն
էր
մոգերի
կոտորածին
Զարեհաւանում»,
բայց
դա
կը
պարզուի
միայն
հետագայում,
երբ
Վասակը
կ՚երեւայ
դատական
ատեանի
առջեւ:
Այդ
օրը,
որպէս
վկայ,
ներկայ
էին
հէնց
կապանքներից
ազատուած
մոգերն
ու
փշտիպանները:
Նրանք
հաստատեցին
«այն
բոլոր
անցքերն
ու
չարչարանքները,
որոնք
անցան
մեր
գլխով,
եւ
այն
բազմաթիւ
հարուածները,
որ
թափուեցին
արքունի
զօրքի
վրայ,
եւ
Հայոց
աշխարհի
աւերն
ու
գերութիւնը,
այլեւ
արքունի
հարկերի
կորուստը.
այդ
բոլոր
չարիքների
սկզբնապատճառն
ու
առաջնորդն
այդ
մարդը
եղաւ»
[Եղ.,
էջ
132-133]:
Վասակին
մեղադրում
էին,
որ
գող
դուրս
եկաւ,
իւրացրեց
այն
հարկերը,
որոնք
պիտի
տարուէին
Պարսկաստան:
Սակայն
այդ
բոլորը
պարզուեց
հետագայում,
առայժմ
մարզպանը
(գոնէ
արտաքնապէս)
մնում
է
արքունիքի
հաւատարիմ
ծառայ:
Ինքն
է
համոզում
մոգպետին
(Անգղից
յետոյ)
դիմել
կտրուկ
միջոցների:
Ասացինք,
որ
մոգերին
բաժանեց
նախարարների
տները,
իր
դիրքն
ապահովելու
համար
Սիւնիքից
կանչեց
իրեն
ենթակայ
զօրականներին.
պահանջեց,
որպէսզի
Աղուանքում
եղած
10.
000-ոց
այրուձին
ձմեռն
անցկացնի
Հայաստանում:
Սեփական
ուժերի
եւ
Աղուանքից
սպասելի
զօրքի
օգնութեամբ
մտադիր
էր
ապահովել
մոգութեան
տարածումը:
Մարզպանի
հաւատարմութիւնը
արքունիքին
ինչ-որ
չափով
ապահովագրուած
էր.
նրա
երկու
որդիները
պատանդ
էին
մնացել
Տիզբոնում
(սրանց
ապագայ
ճակատագիրն
անյայտ
է):
Բայց
Սիւնեաց
իշխանը
մերժում
է
անձայն
ստրուկի
դերը,
հակառակ
սպասածին.
ինքն
է
թելադրում
մոգպետին,
թէ
ինչ
է
հարկաւոր
անել
ներկայ
պայմաններում:
Վասակը
լի
է
եռանդով:
Ասացինք,
որ
բանակցութիւնները
Վարդանի
հետ
նրա
նախաձեռնութեամբ
են
եղել:
Նա
ջանք
չի
խնայում
հայրենակիցներին
քաշելու
իր
կողմը,
ոմանց
խաբում
է
գոյքով,
ոմանց՝
յորդորական
խօսքերով,
իսկ
ռամիկներին
սպառնում-վախեցնում
է
[Եղ.,
էջ
63.
23-24]:
Արքունիքից
շատ
դրամ
է
բերել
եւ
սրան-նրան
կաշառում
էր,
իբր
թէ
պարգեւ
ու
պատիւ
է
տալիս:
Նախարարութեան
մի
զգալի
մասը
ենթարկւում
է
Վասակին.
մարզպանը
փորձեց
իրեն
կապել
նաեւ
սպարապետին,
կարծես
թէ
այստեղ
էլ
յաջողակ
գտնուեց:
Եղիշէն
պնդում
է,
որ
Վասակը
«սրտանց
էր
ընդունել
պարսկական
կրօնը»,
իսկ
եպիսկոպոսները
խորշում
էին
նրանից
[Եղ.,
էջ
62.
14-15,
63.
21-28,
64.
12-13,
20-21]:
Այնուամենայնիւ,
մինչեւ
ձմեռ
մարզպանն
էր
մնում
Հայոց
երկրի
քաղաքական
առաջին
դէմքը:
Նա
պահպանեց
իր
դիրքն
ինչպէս
այն
շրջանում,
երբ
բացայայտ
չէր
միացել
ապստամբութեանը
(եւ
ամէն
ինչ
անում
էր,
որպէսզի
ցրի
արքունիքի
հնարաւոր
կասկածները),
այնպէս
էլ
հետագայ
մի
քանի
ամիսների
ընթացքում,
երբ
այդ
կասկածները
արդէն
լիովին
արդարացան:
Մինչ
հետագայ
դէպքերին
անդրադառնալը,
մէկ
անգամ
եւս
ընդգծենք
Ե
դարում
ապստամբական
շարժումների
էական
մի
կողմը:
Արդէն
մի
քանի
անգամ
առիթ
ենք
ունեցել
ցոյց
տալու,
որ
Սասանեան
լծի
տակ
էին
ընկել
մի
շարք
ժողովուրդներ,
որոնք
ունեցել
են
սեփական
դէմք,
սեփական
մշակոյթ,
ուստի
եւ
դիմադրել
են
արքունիքի
համահարթող
ուժին:
Այդ
տեսակէտից
հայերը,
վրացիները,
աղուանները
նոյն
դիրքն
էին
գրաւել,
չնայած
դիմադրութիւնը
տարբեր
թափ
էր
ստացել,
տարբեր
եղանակով
արտայայտուել:
Դրացի
ժողովուրդների
ընդհանուր
ճակատագրի
գաղափարը
առկայ
է
Եղիշէի
ստեղծագործութեան
մէջ,
բայց
առաւել
ցայտուն
այն
դրսեւորուել
է
Ղազար
Փարպեցու
մօտ,
որն
ականատես
է
եղել
նաեւ
երկրորդ
մեծ
ապստամբութեանը
եւ
ընդհանրացնելու
առատ
նիւթ
ունեցել:
Նրա
հեղինակած
պատմութեան
մէջ
Հայք,
Վիրք,
Աղուանք
երրորդութիւնը
հանդիպում
է
ամէն
քայլափոխում:
Պարսից
արքունիքը
լաւ
էր
ըմբռնել
այդ
միասնութիւնը,
հասկացել
էր
նաեւ,
որ,
թուլացնելով
օղակներից
մէկը,
կը
թուլանայ
ամբողջ
շղթան:
Ուրուագծելով
Արեաց
աշխարհի
նուաճումների
ծրագիրը՝
Միհրներսէհ
մեծ
հազարապետը
իբր
ասել
է
Յազկերտ
արքային.
«Երբ
Հայքը
հաստատապէս
կը
լինի
մերը,
Վիրքն
ու
Աղուանքը
մերն
են
ու
մերը»
[Ղազ.
Փարպ.,
էջ
43.
8-9]:
Պարսից
ծրագրի
տապալումը
Հայաստանում
ուղղակի
թէ
անուղղակի
թուլացրեց
արքունիքի
դիրքը
նաեւ
հարեւան
երկրներում:
Բայց
դրան
նախորդել
է
լարուած
դիմադրութիւն,
եւ
այդ
դիմադրութեան
դրուագներից
մէկը
եղել
է
Վարդան
Մամիկոնեանի
պատերազմը
Աղուանքում:
Հայերը
շարունակում
էին
կործանել
ատրուշանները
եւ
պատերազմել
կրակապաշտութիւն
ընդունած
հայրենակիցների
դէմ,
երբ
Հայաստան
ժամանեցին
Աղուանից
երկրի
հազարապետը
եւ
գլխաւոր
եպիսկոպոսը:
Նրանք
պատմեցին,
թէ
հոների
դէմ
ուղարկուած
Պարսից
զօրքը
մտաւ
Աղուանք,
նրան
միացաւ
նաեւ
արքունիքից
եկած
այրուձին:
Աղուանից
երկրում
երեւացին
թուով
300
մոգեր
եւ
սկսեցին
այն,
ինչ
որ
առժամանակ
առաջ
փորձեցին
անել
Հայաստանում,
այսինքն՝
կրակատներ
հիմնել,
պարսից
կրօնը
տարածել:
Թագաւորի
հրամանով
անհնազանդները
ենթակայ
էին
մահուան
պատժի,
իսկ
նրանց
կանայք
ու
որդիները
պիտի
աքսորուէին
եւ
ստրկական
աշխատանք
կատարէին
արքունի
կալուածքներում:
Ստանալով
այդ
լուրը՝
հայերը
իրենց
ուժերը
բաժանեցին
3
գնդի:
Առաջին
գունդը
յանձնուեց
Ներշապուհ
Ռմբոսեանին:
Այդ
գունդը
շարժուեց
դէպի
Ատրպատականի
սահմանները:
Երկրորդ
գունդը
տուեցին
Վարդան
Մամիկոնեանին,
որը
Վրաց
աշխարհով՝
Գուգարքով
պիտի
անցնէր
Աղուանք
[22]:
Երրորդ
գունդը
մնաց
Վասակ
Սիւնուն:
Մարզպանը
մտադիր
էր
իր
հայրենի
Սիւնիքից
նեղել
Աղուանք
մտած
պարսիկներին:
Վարդանը
սկսեց
շարժուել
դէպի
Աղուանք,
սակայն
մինչ
այդ
նա
մասնակցեց
կարեւոր
(չնայած
եւ
ապարդիւն)
քաղաքական
մի
քայլի:
Եղիշէն
պատմում
է,
որ
հէնց
այն
ժամանակ,
երբ
հայերը
ելք
էին
որոնում
դրացիներին
օգնելու
համար,
նրանք
Արեւմուտք
ուղարկեցին
մեծ
նախարարներից
մէկին՝
Ատոմ
Գնունուն:
Ատոմը
պիտի
ներկայանար
Թէոդոս
կայսրին,
հաղորդէր
արքայից
արքայի
չար
մտադրութիւնների
մասին,
հաւաստէր
պարսիկներին
դիմադրելու
հայերի
պատրաստակամութիւնը
եւ,
վերջապէս,
օգնութիւն
եւ
օժանդակութիւն
խնդրէր:
Պատուիրակը
լիազօրուած
էր
կայսրին
յայտնելու
նրա
ծառայութեան
տակ
մտնելու
հայերի
յօժարութեան
մասին:
Ատոմը
հրովարտակը
յանձնեց
կայսերը:
Գրութիւնը
կազմուած
է
եղել
Յովսէփ
եպիսկոպոսի
(եւ
բազմաթիւ
եպիսկոպոսների),
մարզպան
Վասակի,
Ներշապուհ
Ռմբոսեանի,
սպարապետի
եւ
բոլոր
մեծամեծ
նախարարների
անունից:
Նրանք
փառաբանում
էին
կայսեր
նախնիներին,
ակնարկում
Հռոմէական
կայսրութեան
գերագոյն
իշխանութիւնը
Հայաստանի
վրայ,
յիշեցնում,
որ
Հայոց
Տրդատիոսը,
փրկուելով
իր
հօրեղբայրների
ձեռքից,
ապաստան
էր
գտել
Յունաց
երկրում
եւ
յոյների
օգնութեամբ
տիրացել
իր
աշխարհին:
Քրիստոսի
հաւատն
ընդունած
է
եղել
Հռոմի
եպիսկոպոսապետից,
լուսաւորել
Հիւսիսի
խաւար
կողմերը,
իսկ
այժմ
Արեւելքի
խաւարասէր
որդիներն
ուզում
են
այդ
երկիրը
խլել:
Հայերը
դիմադրում
են՝
ապաւինելով
յոյների
պաշտպանութեանը,
զգուշացնում,
որ
եթէ
օգնութիւնն
ուշանայ,
«գուցէ
այս
կրակի
բոցը
ուրիշ
շատ
աշխարհների
էլ
հասնի»
(վերջին
խօսքերով
ակնարկում
էին,
որ
նոյն
վտանգը
կարող
է
սպառնալ
նաեւ
Յունաց
երկրին)
[23]:
Ատոմ
Գնունու
դեսպանութիւնը
որեւէ
արդիւնք
չունեցաւ:
Թէոդոս
կայսրը
տատանումների
մէջ
էր,
փորձում
էր,
ասում
է
հեղինակը,
խաղաղ
միջոցներով
ապահովել
Արեւելքի
եկեղեցիները:
Բայց
շուտով
նա
մեռաւ,
եւ
օգնութիւնը
խափանուեց:
Թէոդոսին
յաջորդեց
Մարկիանոսը.
սա
դիմեց
մեզ
արդէն
ծանօթ
Անատոլիոսին
եւ
Եղփարիոս
(կամ,
ինչպէս
Փարպեցին
է
ասում,
Փլորենտիոս)
ասորուն
եւ
այդ
անարգների
եւ
վատթարների
խորհրդով
ետ
կանգնեց
հայերի
գործից,
աւելին՝
դաշինք
կնքեց
պարսիկների
հետ՝
խոստանալով
չօգնել
հայերին
ոչ
իսկ
զէնքով
[Եղ.,
էջ
72-73]:
Այդ
նոյն
դէպքերը
Ղազար
Փարպեցին
ներկայացնում
է
մի
փոքր
այլ
ձեւով:
Երբ
յայտնի
դարձաւ,
որ
պարսիկները
մտել
են
Աղուանք,
մարզպան
Վասակը
նրանց
դէմ
ուղարկեց
Վարդան
Մամիկոնեանին,
իսկ
ինքը
սկսեց
նամակներ
յղել
կայսերը
եւ
Յունաց
ողջ
աւագանուն,
ապա
Բիւզանդական
Հայաստանի
իշխաններին
եւ
կողմնակալներին,
Անտիոքի
մեծ
սպարապետին
(այսինքն՝
Անատոլիոսին):
Նամակները
տարան
Վահան
Ամատունին,
Վարդան
Մամիկոնեանի
եղբայր
Հմայեակը
եւ
մի
շարք
այլ
ազնուականներ
(Ատոմ
Գնունին
այդ
ցուցակում
չկայ)
[Ղազ.
Փարպ.,
գլ.
ԼԳ]:
Աւարայրի
ճակատամարտից
յետոյ
ապստամբներից
շատերը
հաւաքուել
էին
Տայքում
եւ
Հմայեակ
Մամիկոնեանի
ղեկավարութեամբ
շարունակում
էին
դիմադրել
պարսիկներին:
Հեղինակը
խօսում
է
451
թ.
երկրորդ
կիսի
անցքերի
մասին:
Նա
յիշեցնում
է,
որ
Հմայեակը
կայսեր
մօտ
գնացած
է
եղել
զօրք
խնդրելու,
երկար
ժամանակ
մնացել
Յունաց
երկրում
(«ինչպէս
այդ
մասին
գրուած
է
իր
տեղում»,
_
աւելացնում
է
հեղինակը՝
վկայակոչելով
անշուշտ
իր
աշխատութեան
ԼԳ
գլուխը):
Այնուհետեւ
նա
մօտաւորապէս
նոյն
բանն
է
ասում,
ինչ
որ
եւ
Եղիշէն.
Թէոդոսը
ուզում
է
օգնել,
բայց
վախճանւում
է.
Անատոլիոսը
եւ
Փլորենտիոսը
համոզեցին
նրա
յաջորդ
Մարկիանոսին
հրաժարուել
որեւէ
օգնութիւնից,
հաւատարիմ
մնալ
պարսիկների
հետ
կնքած
դաշինքին
եւ
այլն:
Պատասխանն
այնքան
ուշացաւ,
որ
պարսիկների
եւ
հայերի
պատերազմն
արդէն
աւարտուեց:
Յունաց
աշխարհ
գնացած
տանուտէրերը
եւ
նախարարները
ոչ
մի
օգուտ
չքաղեցին
եւ
վերադարձան,
որպէսզի
իրենց
ընկերների
հետ
ըմպեն
մարտիրոսութեան
բաժակը
[Ղազ.
Փարպ.,
գլ.
ԽԱ]:
Նամակի
բովանդակութիւնից
եւ
պատմիչների
հաղորդումներից
կարելի
է
անել
ժամանակագրական
կարեւոր
հետեւութիւններ:
Յայտնի
է,
որ
Թէոդոսը
վախճանուել
է
450
թ.
յուլիսի
28-ին,
իսկ
նրա
յաջորդը
կայսր
է
հռչակուել
օգոստոսի
24-ին:
Ժամանելով
Բիւզանդիա՝
պատուիրակութիւնը
ինչ-որ
ժամանակ
անց
է
կացրել
մայրաքաղաքում
դեռեւս
Թէոդոսի
օրօք,
բացի
այդ,
Այրարատից
դէպի
Կոստանդնուպոլիս
ճանապարհորդութիւնը
ժամանակ
է
պահանջել:
Սխալուած
չենք
լինի,
եթէ
ենթադրենք,
որ
խնդրոյ
առարկայ
հրովարտակը
ստորագրուած
է
Թէոդոսի
մահուան
օրուանից
շաբաթներ
առաջ՝
յունիսին
կամ
յուլիսի
սկզբներին:
Հէնց
այն
ժամանակ
էլ
լուր
էր
եկել
Աղուանքի
ծանր
կացութեան
մասին,
եւ
Հայոց
զօրագունդը
Վարդան
Մամիկոնեանի
գլխաւորութեամբ
սկսել
էր
արշաւը
դէպի
հարեւան
երկիրը:
Հետագայում,
երբ
Վասակը
ներկայացաւ
դատական
ատեանի
առջեւ
ի
թիւս
միւսների,
յիշեցին
նաեւ
այդ
յանցանքը:
Դուրս
գալով
առաջ՝
Ատոմ
Գնունին
մարզպանին
մեղադրեց
«հէնց
այն
հրովարտակով,
որ
նա
տուել
էր՝
կնքած
իր
մատանիով»
[Եղ.
էջ
133.
4-7]:
Ինչ
վերաբերում
է
Ղազար
Փարպեցու
տարբերակին,
ապա
պատմիչը
շփոթել
է
Թէոդոս
կայսեր
անունով
գրուած
հրովարտակը
Բիւզանդիա
ուղարկուած
մի
ուրիշ
թղթի
հետ,
որը
ստորագրել
էր
մարզպանն
անձամբ:
Այդ
մասին
մենք
դեռ
կը
խօսենք,
իսկ
այժմ
վերադառնանք
Աղուանք
աշխարհ՝
Վարդան
Մամիկոնեանի
գործերին:
Նրա
հակառակորդը
եղել
է
Սեբուխտ
Նիխորական
մարզպանը:
Կանխելով
Հայոց
զօրքի
շարժումը՝
նա
թողեց
Ճորայ
Պահակը,
անցաւ
Կուր
գետը
եւ
մօտեցաւ
Աղուանից
թագաւորների
ձմեռոց
Խաղխաղին
[24]:
Պարսից
ուժերը
գերազանցում
էին
Հայոց
գնդին
թէ՛
քանակով,
թէ՛
սպառազինութեամբ:
Այնուամենայնիւ,
յաղթանակ
տարան
հայերը,
եւ
դա
առիթ
եղաւ,
որպէսզի
Եղիշէն,
խիստ
հետեւելով
վիպական
կանոններին,
փառաբանի
հայ
զօրականների
խիզախութիւնը
[Եղ.,
էջ
75-77]:
Հայերը
գրոհում
էին
Աղուանքի
բերդերն
ու
քաղաքները,
ուր
փորձել
էին
ամրանալ
պարսիկները,
ջարդ
տալիս
մոգերին:
Վերադարձան
Կովկասեան
լեռները
փախած
աղուանները՝
«նրանց
հետ
միաբան
եւ
հաւասար
մասնակցեցին
քաջութեան
գործին»,
_
գրում
է
պատմիչը:
Յարձակում
կատարեցին
Հոնաց
կամ
Ճորայ
Պահակի
վրայ,
որը
եղել
է
պարսիկների
յենարաններից
մէկը,
գրաւելով
այն՝
այնտեղ
նստեցրին
Վահանին
(պատկանել
է
Աղուանից
թագաւորների
տոհմին)
[Եղ.,
էջ
78.
5]:
Վահանը
բանակցութիւններ
սկսեց
հոների
հետ:
Նրանք
պարսիկների
համար
մեծ
վտանգ
էին
ներկայացնում,
վտանգաւոր
էին
նաեւ
Բիւզանդական
կայսրութեան
համար:
Բիւզանդացիք
յատուկ
գումար
էին
վճարում
Պարսից
թագաւորին,
որպէսզի
սահմանը
ապահովի
քոչուորների
ներխուժումներից:
Մինչդեռ
նրանք
շարունակ
խախտում
էին
սահմանը:
Եղիշէն
ասում
է,
որ
հէնց
այն
ժամանակ,
երբ
հայերը
հալածում
էին
իրենց
հայրենիքում
բուն
դրած
մոգերին,
«աշխարհի
արեւելեան
կողմից
ոմանք
յարձակուեցին
Ատրպատական
աշխարհի
վրայ
եւ
զանազան
տեղերում
մեծ
վնասներ
տուին՝
բազմաթիւ
ատրուշաններ
առնելով,
աւերելով
ու
կործանելով»
[Եղ.,
69.
18-21]:
Արդեօ՞ք
այդ
ոմանք
հոներից
էին:
Այսպէս
թէ
այնպէս,
Վահանի
դեսպանութիւնն
աւարտուեց
կատարեալ
յաջողութեամբ:
Կողմերը
դաշինք
կնքեցին,
ապստամբները
(հայերը
եւ
աղուանները)
հիւսիսից
իրենց
ապահովուած
զգացին:
Եւ
այդ
ժամանակ
պարզուեց,
որ
վտանգը
բուն
է
դրել
հէնց
Հայոց
երկրում:
Վարդանն
իր
զօրքով
դեռեւս
Աղուանքում
էր,
երբ
լուր
հասաւ,
որ
Վասակն
անջատուել
է,
գրաւել
Հայոց
երկրի
միջնաշխարհը:
Ստանալով
այդ
լուրը՝
սպարապետը
շտապեց
հայրենիք՝
30
օրում
կտրելով
Աղուանքից
Հայաստան
տանող
ճանապարհը:
Իմանալով
այդ
մասին՝
Վասակը
դիմեց
փախուստի,
ամրացաւ
Սիւնիքում:
Ձմեռ
էր.
թշնամին
իր
հետ
տարել
էր
կամ
ոչնչացրել
պաշարը:
Վարդանն
իր
զինուորներին
տեղաւորեց
տարբեր
գաւառներում,
իսկ
ինքը
մի
քանի
աւագ
նախարարների
հետ
մնաց
թագաւորանիստ
տեղերում՝
ոստանում:
Զօրավարն
ու
բանակը
սպասում
էին
գարնան
օրերին,
որպէսզի
շարունակէին
պայքարը
դրսի
թշնամու
դէմ:
Իսկ
մարզպանի
հետ
ծագած
ընդհարումը
վերածուեց
կատարեալ
պատերազմի:
Ինչպէս
450-451,
այնպէս
էլ
482-484
թթ.
ապստամբութիւնները
եղել
են
խոշոր
շարժումներ,
ընդգրկել
մասնակիցների
լայն
զանգուածներ:
Ապստամբների
միասնութիւնն
անհնարին
էր.
անհամաձայնութեանը
նպաստել
էին
ե՛ւ
տեղային
առանձնայատկութիւնները,
ե՛ւ
դասային
բարդ
կազմը,
ե՛ւ
նախարարական
տոհմերի
միջեւ
եղած
մրցակցութիւնն
ու
թշնամանքը:
Զարմանալի
չէ,
որ
հերոսական
պայքարի
հետ
մէկտեղ
տեղի
է
ունեցել
դաւաճանութիւն,
դասալքութիւն
եւ
այլն:
Որչափ
խոշոր
է
լինում
պատմական
երեւոյթը,
նոյնչափ
սուր՝
նրան
կից
հակասութիւնները:
Բայց
հակասութիւնների
այդ
հանգոյցում
նշմարւում
է,
այնուամենայնիւ,
քաղաքական
երկու
հիմնական
ուղղութիւն,
որոնցից
մէկը
մարմնաւորում
է
Վարդան
Մամիկոնեանը,
միւսը՝
Վասակ
Սիւնին:
Պատմիչները
նրանց
կերպարները
կերտել
են
այն
շրջանում,
երբ
Վարդանանքն
աւարտուել
էր,
նրա
հետեւանքները
պարզուել,
անցեալի
վերաբերեալ
հասարակական
կարծիքը
ձեւաւորուել:
Եւ
յետադարձ
հայեացք
ձգելով
դէպի
անցեալը՝
պատմիչները
դիտել
են
պատճառները՝
ինչ-որ
չափով
ելնելով
դրանց
հետեւանքներից:
Վարդանի
կերպարը
պարզ
է,
յստակ:
Մանուկ
հասակից
իւրացնելով
Սուրբ
Գիրքը՝
նա
մէկ
անգամ
է
միայն
շեղուել
նրա
պատուիրանից՝
Տիզբոնում
առերես
ուրանալով
իր
հաւատը:
Վերադառնալով
Հայոց
երկիրը,
զգալով
իր
յանցանքի
ծանրութիւնը՝
որոշել
էր
հեռանալ
Յունաց
կողմերը,
բայց
մնացել
էր
հայրենիքում
եւ
ապա
հետեւողականօրէն
պայքարել
Պարսից
իշխանութեան
դէմ
ինչպէս
Հայաստանում,
այնպէս
էլ
Աղուանից
աշխարհում:
Նահատակուեց
Աւարայրի
ճակատամարտում,
ճանաչուեց
սուրբ
եւ
հէնց
այդ
պսակով
մուտք
գործեց
հայոց
հին
գրականութիւն:
Սպարապետի
համեմատութեամբ,
մարզպանի
կերպարը
շատ
աւելի
բարդ
է:
Սիւնեաց
քաջ
իշխանի
երբեմնի
բնութագիրը
«այր
խորհրդական
եւ
հանճարեղ
եւ
առաջիմաց,
շնորհատուր
իմաստութեամբն
Աստուծոյ»
[Կոր.,
էջ
62.
2-4],
մոռացուած
է
իհարկէ
ընդմիշտ:
Տիզբոնում
Վասակի
ուրացութիւնը
եղել
է
սրտանց,
Վարդանին
միացել
է
իր
կամքին
հակառակ,
Անգղի
դէպքերից
յետոյ
չար
մտքեր
ներշնչել
մոգպետին,
ապա
գաղտնի
բանակցութիւններ
վարել
պարսիկների
հետ,
ապստամբել
Վարդանի
դէմ,
Աւարայրի
ճակատարմարտին
մասնակցել
հակառակորդի
կողմից,
այնուհետեւ
արքունի
դատի
տրուել
ու
կեանքն
աւարտել
զնդանում:
Սեւ
գոյները
խտացնելով՝
պատմիչները
հաւանաբար
ձգտել
են
կերտել
Վարդանի
հակապատկերը,
բայց
դա
նրանց
չի
յաջողուել:
Նրանք
կը
հասնէին
իրենց
նպատակին,
եթէ
Վասակին
ներկայացնէին
որպէս
թագաւորի
դրածոյ,
արքունիքի
հլու
կամակատար:
Մինչդեռ
Վասակն
իր
սեփական
գիծն
է
բռնել,
եւ
այդ
կարեւոր
հանգամանքն
արձանագրել
են
պատմիչները՝
նրանք,
որոնց
համար
այդ
գիծը
եղել
է
միանգամայն
մերժելի:
Վարդանանց
ապստամբութեան
եւ
սկիզբ
առած
քաղաքացիական
պատերազմի
անցքերը
հասկանալու
համար
առաւել
կարեւոր
է
ճիշտ
մեկնաբանել
Վասակ
Սիւնու
բռնած
դիրքը:
Մենք
տեսանք,
որ
Վասակը
սկսեց
գործունէութիւն
ծաւալել
Տիզբոնից
անմիջապէս
յետոյ.
Վարդանին
պահեց
երկրում:
Ամենայն
հաւանականութեամբ,
նա
անհրաժեշտ
էր
համարել
արքունիքին
ցուցադրել
Հայոց
երկրի
ռազմական
ուժը.
առանց
Մամիկոնեան
սպարապետի
այն,
անշուշտ,
թերի
կը
լինէր:
Վարդանն,
ըստ
երեւոյթին,
թերահաւատ
է
եղել
Վասակի
նկատմամբ:
Պատմիչներից
իւրաքանչիւրը
իւրովի
է
ներկայացնում,
թէ
սպարապետն
ինչպէս
ապստամբութեան
որոշում
ընդունեց,
բայց
երկուսի
պատմածից
էլ
պարզ
է,
որ
նա
չէր
շտապում
այդ
մասին
յայտնել
մարզպանին:
Կ՚անցնի
մէկ
թէ
երկու
տարի,
եւ
դատավարութեան
ընթացքում
կը
պարզուի
Վասակի
մասնակցութիւնը
Անգղի-Զարեհաւանի
դէպքերին:
Իսկ
առայժմ
մոգպետն
ու
մարզպանը
միասին
ելք
են
որոնում
առաջացած
ճգնաժամից
դուրս
գալու
համար:
Վասակը
միջոցառումների
ծրագիր
է
ներկայացնում՝
խոստանալով
միաժամանակ
երկփեղկել
Եկեղեցու
ուխտը
[Եղ.,
էջ
63.
9-10]:
Իսկ
երբ
Վարդանը
զօրքով
մեկնում
է
Աղուանք,
Վասակն
այդ
մասին
անմիջապէս
յայտնում
է
Սեբուխտ
մարզպանին՝
նշելով,
որ
սպարապետի
զօրքը
փոքրաթիւ
է,
նրան
դժուար
չի
լինի
ջարդել:
Եւ,
վերջապէս,
բանակցութիւններ
է
վարում
մեծ
հազարապետ
Միհրներսեհի
հետ,
որը
ժամանել
էր
Փայտակարան
քաղաքը
եւ
այնտեղից
էր
հետեւում
ապստամբութեան
ընթացքին:
Միհրներսեհի
անձնաւորութեան,
նրա
մեծ
ուժի
մասին
ասուեց
վերեւում:
Այժմ,
Պարսից
իշխանութեան
համակարգում
այդպիսի
դիրք
գրաւող
պաշտօնեան
հաւանութիւն
է
տալիս
Վասակի
գործունէութեանը,
խրախուսում
նրան,
անգամ
ակնարկում,
որ
Վասակին
վայել
է
թագաւորական
վիճակի
հասնել:
Եւ
ահա,
մարզպանն
ու
թագաւորը
դառնում
են
դաշնակիցներ:
Մարզպանը
պիտի
չէզոքացնի
սպարապետին,
իրացնի
Պարսից
քաղաքականութիւնը
Հայաստանում:
Եթէ
մենք
մնանք
թուարկուած
փաստերի
սահմաններում,
այսինքն՝
հետեւենք
Եղիշէի
սխեմային,
ապա
Վասակի
բռնած
նոր
դիրքը
պիտի
բացատրենք
վերջինիս
ներքին
յատկութիւններով,
հրաժարուենք
նրան
որպէս
քաղաքագէտի
դիտելու
մտքից:
Մինչդեռ
նա
խորամանկ
եւ
ճկուն
քաղաքագէտ
էր,
եւ
նրա
էւոլիւցիան
ըմբռնելու
համար
հարկաւոր
է
հաշուի
առնել
մի
կարեւոր
հանգամանք,
այն
է՝
Պարսից
կառավարութեան
ինչ-որ
չափով
փոխուած
քաղաքականութիւնը:
Իմանալով
Հայաստանում
եւ
Աղուանքում
տեղի
ունեցած
դէպքերի
մասին՝
Յազկերտն
իբր
զղջացել
էր,
ամբողջ
մեղքը
դրել
խորհրդատուների
վրայ
եւ
յայտարարել,
որ
ամէն
մէկը
կարող
է
հետեւել
իր
նախընտրած
դաւանանքին,
երբեմնի
իրաւունքներն
ու
արտօնութիւնները
վերականգնւում
են:
«Ամենեւին
մտքովս
չեմ
անցկացնի
վրէժխնդիր
լինել:
Ինչպէս
առաջները
ճշմարտութեամբ
պահում
էիք
ձեր
կրօնը,
այսուհետեւ
աւելի
պահեցէք.
միայն
թէ
մեր
ծառայութիւնից
դուրս
մի
գաք»
[Եղ.,
էջ
82-86]:
Բայց
Յազկերտը
շուտով
իմացաւ,
որ
հոռոմները
ոչնչով
չեն
օգնելու
քրիստոնեաներին,
եւ
վերադարձաւ
իր
նախկին
ծրագրերին:
Այսպիսով,
ինչ-որ
ժամանակ
Յազկերտը
յետ
էր
կանգնել
իր
հին
նպատակից.
թւում
է,
որ
մարզպանը
հէնց
այդ
ալիքի
վրայ
բարձրացաւ:
Ճիշտ
է,
Եղիշէն
ասում
է,
որ
Վասակը
(ո՛րերորդ
անգամ)
ուրացաւ
քրիստոնեայ
հաւատի
սկզբունքները,
դարձաւ
սատանայի
գործիք
եւ
այլն:
Բայց
ուշադրութիւն
դարձրէք
նոյն
Եղիշէի
հետեւեալ
հատուածների
վրայ.
«Եւ
իր
ամբողջ
երկիրը
լիովին
ապստամբեցրեց
եւ
ուրանալ
տուեց
ոչ
միայն
բազմաթիւ
աշխարհականների,
այլեւ
շատերին
Եկեղեցու
սուրբ
ուխտից,
մանաւանդ
սուտ
երէցների
միջոցով,
որոնց
ձեռքով
գործում
էր
այն
չարիքները…
Սրանց
ուղարկում
էր
անմեղ
մարդկանց
մօտ,
խաբում
էր
ու
մոլորեցնում.
երդւում
էին
սուրբ
Աւետարանով
եւ
ասում,
թէ՝
«Թագաւորի
կողմից
ամենքին
պէտք
է
շնորհուի
քրիստոնէութիւնը»:
Եւ
այսպէս
խաբէութեամբ
շատերին
անջատում
էին
սուրբ
միաբանութիւնից,
տանում
ու
խառնում
էին
ուրացողների
խմբերին»
[Եղ.,
էջ
92.
14-22]:
Ազատների
եւ
շինականների
հետ
միասին
Վասակը
իր
յետեւից
էր
տանում
նաեւ
նրանց,
ովքեր
միայն
անունով
էին
քահանայ
[Եղ.,
91.
24-25]:
Այդպիսի
սուտ
քահանաների
օգնութեամբ
«խաբում
ու
մոլորեցնում
էր,
ինչպէս
ճշմարիտ
մարդկանցով.
Աւերտարանն
էր
ուղարկում
խաչի
հետ
միասին,
եւ
իր
ամբողջ
սատանայական
ստութիւնը
ծածկում
էր
նրանցով:
Իրեն
եւ
բոլոր
ուրացողներին
աստուածապաշտների
կարգն
էր
դասում.
իրեն
աւելի
հաստատուն
էր
ցոյց
տալիս,
քան
ամբողջ
Հայոց
զօրքը.
երդւում
էր
ու
հաստատում
եւ
ցոյց
էր
տալիս
արքունիքից
ստացած
թողութեան
բոլոր
հրամանները»
[Եղ.,
էջ
93.
18-22,
94.
1-2]:
Վկայաբերուած
բոլոր
օրինակներում
մարդիկ
ուրանում
են,
յետ
կանգնում
քրիստոնէութիւնից,
բայց
այդ
բոլորը
քահանայի
միջնորդութեամբ,
Աւետարանի
ու
խաչի
միջոցով:
Նոյնն
է
հաղորդում
նաեւ
Ղազար
Փարպեցին:
Վասակ
Սիւնին
նամակներ
է
գրում
հայ
իշխաններին,
շինականներին
եւ
քահանաներին՝
ասելով,
որ
արքայից
արքան
քրիստոնէութիւն
է
շնորհել
աշխարհին,
իսկ
մոգերի
կոտորածի
համար
վրէժխնդիր
չի
լինելու,
ապստամբութիւնը
մոռանալու
է,
միայն
թէ
դուք
յետ
կանգնէք
Վարդանի
խրատներից
ու
խօսքերից,
որ
նրա
հետ
միասին
չկորչէք:
Վասակը
որոշում
է
նաեւ
իր
դերը՝
«Ես
այս
բոլորի
միջնորդն
եմ
եւ
անվնաս
կը
պահեմ
իմ
Հայոց
աշխարհը»:
Սուտ
քահանաների
(չքահանաների)
միջոցով,
Վարդանից
գաղտնի,
տարածում
է
նամակներ,
ընդ
որում
նրանք,
ովքեր
թուլացել
էին
հաւատով
եւ
կորցրել
յոյսերը,
միանում
էին
նրան,
իսկ
պինդերը
եւ
մարտիրոսութեան
սպասողները
թղթերը
մերժելով՝
աւելի
զօրանում
[Ղազ.
Փարպ.,
էջ
67.
38,
68.
14]:
Մեզ
վիճակուած
չէ
կռահել
Յազկերտ
Բ-ի,
Միհրներսեհի,
նրանց
շրջապատի
գաղտնի
մտքերը:
Պէտք
է
մտածել,
որ
զիջումը
եղել
է
հարկադրուած:
Հպատակ
ժողովուրդների
ապստամբութիւնը
խիստ
անհանգստութիւն
էր
պատճառել
արքունիքին,
ստիպել
նրան
վերադառնալ
(թէկուզ
ժամանակաւորապէս)
դաւանական
ազատութեանը:
Հանդուրժողականութիւնը
դարձել
էր
հասարակական
կեանքի
փաստ:
Եւ
այդ
քաղաքականութիւնն
իրացւում
էր
մարզպան
Վասակ
Սիւնու
եւ
իւրայինների
ձեռքով:
Թւում
է,
որ
քաղաքական
կուրսի
այդ
փոփոխութիւնն
է
ստիպել
Վասակին
փոխել
դիրքը
եւ,
լքելով
Վարդանին,
դառնալ
նրա
բռնած
գծի
կատաղի
թշնամին:
Աղբիւրները
պնդում
են,
որ
Վասակը
եղել
է
ընչասէր,
փառամոլ,
թագաւորական
գահի
ցնորքն
է
նրան
խելահան
արել:
Բայց
նոյն
յատկութիւններն
է
ունեցել
նա,
երբ
իրեն
յայտարարել
է
ապստամբ:
Կողմնորոշումը
փոխելու
համար
հարկաւոր
էր,
որպէսզի
փոխուեն
պայմանները,
տուեալ
դէպքում՝
փոխուի
Պարսից
իշխանութեան
քաղաքականութիւնը:
Վասակը
դրա
հետ
է
կապել
թէ՛
իր
անձնական
բարեբախտութիւնը,
թէ՛
իր
ժողովրդի
բարօրութիւնը:
Այլ
հարց
է՝
ճի՞շտ
է
նա
կշռադատել
հանգամանքները,
թէ՞
ոչ:
Ի
ցոյց
հանելով
նոր
քաղաքականութեան
նուաճումները
(«իբր
թէ
ամբողջ
Հայաստանը
միաբանուել
է
իր
հետ»)՝
Վասակը
մի
թուղթ
է
յղում
կայսրին,
որը
տեղ
է
հասցնում
Բիւզանդական
Հայաստանի
սպարապետ
Վասակ
Մամիկոնեանը:
Հասցէատէրերին
տրամադրելով
իրեն
հակառակորդ
նախարարների
դէմ՝
Վասակ
Սիւնին
նոյնպիսի
նամակներ
է
ուղարկում
Տմորիք,
Կորդուք,
Արցախ,
Աղուանք,
Վիրք
եւ
Խաղտիք:
Մարզպանի
դատավարութեան
ընթացքում
կը
պարզուի,
որ
մէկ
նամակ
էլ
ուղարկած
է
եղել
Անտիոքի
մեծ
սպարապետին,
այսինքն՝
մեզ
ծանօթ
Անատոլիոսին
[25]:
Այսպիսով,
ինչպէս
էլ
որ
մօտենալու
լինենք
հարցին,
Վասակին
եւ
նրա
համախոհներին
չի
կարելի
դիտել
իբրեւ
մի
բուռ
խռովարարների,
որոնք
խառը
պայմաններում
ուզեցել
են
միայն
ինչ-որ
օգուտ
քաղել:
Ո՛չ,
նրանք
փոփոխուած
պայմաններում
մի
նոր
ուղղութիւն
են
ներկայացրել:
Յազկերտի
խոստումները
տեղ
հասան.
Հայոց
երկրի
մի
զգալի
մասը
հաւատաց
նրան
եւ
հրաժարուեց
ձեռք
բարձրացնել
օտար
իշխանութեան
դէմ:
Դրան
նպաստեցին
նաեւ
այլ
հանգամանքներ:
Հոռոմները
հրաժարուեցին
օգնել
հայերին.
Մարկիանոս
կայսրը
այդ
մասին
յատուկ
դաշինք
կնքեց
Յազկերտի
հետ
[Եղ.,
էջ
73.
5-15]:
Հայերն,
ասում
է
Եղիշէն,
ո՛չ
թագաւոր
ունէին
իրենց
առաջնորդ,
ո՛չ
էլ
դրսից
որեւէ
օգնական,
յոյներից
բացի:
Յուսահատութեան
համար
կային
բոլոր
նախադրեալները:
Սկզբնաղբիւրներից
երեւում
է,
որ
մարզպանի
կողմնակիցները
եղել
են
բազմաթիւ:
Ասուեց,
որ
նրանք
հրաժարուեցին
զէնք
բարձրացնել
օտարների
դէմ:
Բայց
պատմութեան
դաժան
տրամաբանութիւնը
ստիպեց
նրանց
այդ
զէնքով
դուրս
գալ
իրենց
հայրենակիցների
դէմ:
Կիսուելով
երկուսի՝
մարզպանական
Հայաստանը
ապրեց
քաղաքացիական
պատերազմի
սարսափներ:
Ահա
թէ
Վասակի
մասին
ինչ
պատմեց
Հայաստանից
եկած
գուժակը
Աղուանքում
գտնուող
Վարդանին.
«Հեռացել
է
քրիստոնէութեան
ուխտից
եւ
աւերել
Հայոց
աշխարհի
շատ
տեղերը,
մանաւանդ
արքունի
ձմեռոցները,
որոնք
զօրքի
կայեաններն
էին,
Գառնին
եւ
Երամոնքը
եւ
Դրասխանակերտը՝
մեծ
դաստակերտը,
Վարդանաշատը
եւ
Օշական
ամրոցը,
Փառախոտը,
Սարդեանքը,
Ձողակերտ
աւանը
եւ
Արմաւիրի
բերդը,
Կուաշ
աւանը,
Արուճը,
Աշնակը
եւ
ամբողջ
Արագածոտնը,
Արտաշատի
նահանգը
եւ
նոյնիսկ
Արտաշատն
ամբողջովին,
ինչպէս
եւ
նրա
շուրջը
գտնուած
բոլոր
գիւղերն
ու
աւանները՝
առել,
աւերել
եւ
կրակ
է
տուել
եւ
ձեր
ընտանիքները
փախցրել-հեռացրել
է
իրենց
բնակութիւնից:
Ձեռք
է
տուել
նաեւ
սուրբ
եկեղեցիներին:
Տարել
է
նաեւ
եկեղեցու
սեղանի
սուրբ
անօթները.
գերել
է
քահանաների
ընտանիքներին,
իսկ
նրանց
կապել
ու
բանտ
է
դրել.
եւ
ինքը,
ասպատակ
սփռելով
ու
տարածելով
ամէն
կողմ,
ամբողջ
երկիրն
աւերում
է…»
[Եղ.,
էջ
78-79]:
«Մամիկոնեան,
Կամսարական,
տանուտէրական
միւս
տոհմերի
զաւակներին
պոկելով
իւրաքանչիւրին
դայեակից՝
տեղափոխեց
Սիւնեաց
իշխանութեան
բերդերը,
հրամայեց
որպէսզի
այդ
բերդերը
լաւ
հսկեն:
Այնուհետեւ
նենգաւոր
Վասակը
ուղարկեց
այդ
տղաներին
Պարսից
թագաւորի
մօտ»
[Ղազ.
Փարպ.,
էջ
67.
6-10]:
Իսկ
Վարդանը՝
«գունդ-գունդ
զօրք
էր
ուղարկում
Սիւնեաց
երկիրը,
առնում
ու
աւերում
էր
շատ
գաւառներ
եւ
այնպէս
նեղը
լծեց
[Վասակին]
եւ
նրա
հետ
եղած
ամբողջ
զօրքին,
որ
սովի
վտանգից
անխտիր
սատկած
էշերի
եւ
ձիերի
միս
էին
ուտում:
Եւ
շատ
հարուածներ
էր
հասցնում
ուրացեալին,
այնպէս
որ
սուրբ
եպիսկոպոսների
ժողովն
ու
քահանայութեան
ամբողջ
ուխտը
դառն
արտասուք
էին
թափում
չարաչար
տանջուածների
վրայ,
որովհետեւ
բոբիկ
ու
ոտքով
էին
քշում
տղամարդկանց
ու
փափկասուն
կանանց
եւ,
շատ
տղաներ
քարերին
խփելով
սպանեցին
գցեցին
ճանապարհների
վրայ»
[Եղ.,
էջ
81.
1-8]:
Ապստամբութեան
հէնց
սկզբում
եպիսկոպոսները,
պատմիչի
ասելով,
խրատում
էին
իրենց
հօտին.
«Հարազատ
եղբօր
ձեռքը
բարձրանայ
այն
մերձաւորի
դէմ,
որ
դուրս
է
եկել
Աստծոյ
պատուիրանի
ուխտից.
հայրը
չխնայի
որդուն,
եւ
որդին
չակնածի
հօր
պատուից:
Կինը
կռուի
իր
ամուսնու
դէմ,
եւ
ծառան
դիմադրի
իր
տիրողջը»
[Եղ.,
57.
17-21]:
Եղիշէի
ճարտասանութեան
ծնունդ
են
այդ
խօսքերը,
բայց
այնուհանդերձ
լիովին
համապատասխանում
են
իրականութեանը.
քաղաքացիական
պատերազմը
հարազատներին
դարձրել
էր
թշնամի:
Մեզ
յայտնի
է,
թէ
ազնուականներից
ովքեր
են
յարել
Վասակ
Սիւնուն.
բերենք
նրանց
ցուցակը՝
Արտակ
Ռշտունի
Գադիշոյ
Խորխոռունի
Գիւտ
Վահեւունի
Տիրոց
Բագրատունի
Մանէճ
Ապահունի
Արտէն
Գաբեղեան
Ընջուղ
իշխան
Ակէոյ
Ներսեհ
Ուրծայ
իշխան
Վարազշապուհ
Պալունի
Մանէն
Ամատունի
[26]:
Բայց
նոյն
այդ
տոհմանունները
յիշւում
են
նաեւ
այլ
կապակցութեամբ:
Անտեսելով
հզօր
տանուտէրի
իշխանութիւնը՝
Բաբգէն
եւ
Բակուր
Սիւնիները
միացան
Վարդան
Մամիկոնեանին,
Աւարայրից
յետոյ
աքսորուեցին:
Բաբգէն
Սիւնին
մասնակցեց
նաեւ
482-484
թթ.
ապստամբութեանը:
Խորէն
Խորխոռունին,
Արտակ
Պալունին,
Վահան
Ամատունին,
Խոսրով
Գաբեղեանը
մայիսի
26-ին
գտնւում
էին
Աւարայրի
դաշտում.
կորովի
Խորէնը
այնտեղ
էլ
նահատակուեց:
Առանց
անունները
տալու,
միւս
մասնակիցների
կողքին
Եղիշէն
նշում
է
նաեւ
Ակէացիների
եւ
Ռշտունիների
զօրքը:
Իսկ
Գիւտ
Վահեւունին
լքեց
Վասակին
եւ
Աւարայրի
ճակատամարտին
մասնակցեց
որպէս
Վարդանի
կողմնակից:
Քաղաքացիական
պատերազմը
քանդում
էր
նաեւ
ընտանեկան
բնական
կապերը:
Պատրաստուելով
վճռական
ճակատամարտին՝
Վարդանն
իր
զօրքը
հաւաքեց
Արտաշատում,
նրանց
փոխարէն,
ովքեր
յետ
էին
կացել
միաբանութիւնից
ու
քաշուել
Սիւնիք,
կարգեց
նրանց
եղբայրներին,
որդիներին
կամ
եղբօրորդիներին
[Եղ.
էջ
99.
11-13]:
Եղիշէի
ասածը
գեղեցիկ
արտայայտութիւն
չէ,
այլ
իրական
նկարագիր:
Ներքին
հակասութիւններն
իրենց
գագաթնակէտին
հասան
Աւարայրի
ճակատամարտում,
երբ
Վարդանը
ստիպուած
էր
կռուել
ոչ
միայն
եկուոր
պարսիկների,
այլեւ
իր
հայրենակիցների՝
Վասակի
ու
նրա
կողմնակիցների
դէմ:
Յետարշակունեաց
Հայաստանում
տեղի
ունեցած
ճակատամարտերից
(որոնց
հայերը
մասնակցել
էին
որպէս
կռուող
ինքնուրոյն
կողմ)
Աւարայրը
հաւանաբար
եղել
է
խոշորագոյնը:
Ուժերի
այդպիսի
բախում
չի
եղել
ո՛չ
482-484
թթ.,
ո՛չ
հետագայում՝
Սասանեանների
օրօք,
ո՛չ
էլ
արաբական
իշխանութեան
շրջանում,
երբ
հայերը
մի
քանի
անգամ
ապստամբեցին
խալիֆայութեան
դէմ:
Հայոց
թէ՛
ռազմական,
թէ՛
ընդհանուր
պատմութեան
մէջ
Աւարայրը
յատուկ
տեղ
է
գրաւում:
Բայց
լինելով
իրական
կեանքի
խոշոր
երեւոյթ՝
Աւարայրը
հանդէս
է
գալիս
նաեւ
որպէս
ազգային
պատմութեան
իւրատեսակ
խորհրդանշան:
Անցեալի
եւ
ներկայի
ողբերգական
ընկալումը,
որը
մասամբ
յատուկ
է
Հայոց
պատմափիլիսոփայութեանը,
փաստօրէն
սկսւում
է
Եղիշէից:
Հայոց
պատերազմը
[27]
նա
ներկայացնում
է
որպէս
հերոսական
ողբերգութիւն՝
փառաբանելով
հերոսների
յամառութիւնն
ու
խիզախութիւնը,
ողբում
է
նրանց
դառը
ճակատագիրը:
Հին
հայերէնում
նահատակ
բառը
նշանակել
է
առաջամարտիկ,
քաջ
ախոյեան,
բայց
հետագայում
վերաիմաստաւորուել
է՝
ստանալով
նաեւ
մարտիրոսի,
վկայի
նշանակութիւն:
Եղիշէն
Վարդանին
եւ
նրա
ընկերներին
ներկայացնում
է
որպէս
նահատակների
այդ
երկու
իմաստով:
«Չերկնչենք
ու
չվախենանք
հեթանոսների
բազմութիւնից,
_
կոչ
է
անում
Վարդանը,
_
ոչ
էլ
մահկանացու
մարդու
ահռելի
սրի
դէմ
թիկունքներս
դարձնենք,
որպէսզի
եթէ
Տէրը
յաղթութիւնը
մեր
ձեռքը
տայ,
ոչնչացնենք
նրանց
զօրութիւնը,
որպէսզի
բարձրանայ
ճշմարտութեան
կողմը:
Բայց
եթէ
մեզ
մահ
է
վիճակուած,
_
շարունակում
է
սպարապետը,
_
ապա
ընդունենք
ուրախ
սրտով,
միայն
թէ
արիութեան
ու
քաջութեան
մէջ
վախկոտութիւն
չխառնենք»
[Եղ.,
էջ
101.
21-102.
3]:
Իսկ
զինուորների
խօսքը
այլ
շեշտ
է
կրում՝
«Թող
մեր
մահը
արդարների
մահուան
հետ
հաւասարուի
եւ
մեր
արեան
թափուելը՝
սուրբ
մարտիրոսների
արեան
հետ.
թող
Աստծուն
հաճելի
լինի
մեր
կամաւոր
զոհաբերութիւնը»
եւ
այլն
[Եղ.,
էջ
114.
8-11]:
Աւարայրի
խորհրդանշային
դերը
հասկանալի
է
միայն
Հայոց
միջնադարեան
մտայնութեան
կոնտեքստում:
Վերադառնանք,
սակայն,
հերոսական
ողբերգութեան
իրական
գործողութիւններին:
Փայտակարանը
ընտրելով
որպէս
նստոց՝
մեծ
հազարապետ
Միհրներսեհը
շարունակում
էր
մնալ
այնտեղ
եւ
բանակցութիւններ
վարել
Վասակի
հետ,
հարցուփորձ
էր
անում
Հայոց
զօրքի,
նրա
կազմի,
սպառազինութեան,
զօրավարների
մասին:
Նրան
յատկապէս
հետաքրքրում
էր
զօրքի
մարտական
ոգին՝
«նրանցից
որը
պէտք
է
տատանման
մէջ
մնայ,
եւ
կամ
նրանցից
որը
ջանք
թափի՝
իր
անձը
մահուան
ենթարկելով»
[Եղ.,
էջ
95-96]:
Վասակը
նշանակուեց
իւրօրինակ
գլխաւոր
խորհրդարար՝
բոլորը
պիտի
հետեւէին
նրա
խրատներին:
Իսկ
Պարսից
զօրքի
գլխաւոր
հրամանատար
դարձաւ
Մուշկան
Նիւսալաւուրտը:
Գարնանը
նա
սկսեց
շարժուել
դէպի
Հայաստան:
Զատկի
տօնից,
որը
451
թ.
ընկել
էր
ապրիլի
8-ին,
անցաւ
մի
քանի
օր
եւ
յայտնի
դարձաւ,
որ
թշնամին
մտել
է
Հեր
եւ
Զարեւանդ
գաւառը:
Դարեր
շարունակ,
հաւաքուելով
Ատրպատականում,
թշնամու
բանակներն
այդ
ճանապարհով
էին
մուտք
գործում
Հայաստան:
Վարդանը
դիմեց
ուխտապահ
իր
կողմնակիցներին,
որոնք
գնացել
էին
տները՝
Զատիկը
տօնելու
իրենց
ընտանիքներում,
յայտնեց
նրանց
Մուշկանի
գալստեան
մասին,
կոչեց
վերջին
մարտի:
Ուժերը
կենտրոնացրեց
Արտաշատում,
ապա
շարժուեց
դէպի
Արտազ՝
Հեր
եւ
Զարեւանդին
յարող
գաւառը:
Վարդանը
շտապում
էր,
ուզում
էր
Մուշկանի
վրայ
գրոհել
Հեր
եւ
Զարեւանդ
գաւառում,
թոյլ
չտալ,
որ
նա
սպանութեամբ
ու
գերելով
յարձակուի
ու
վնաս
հասցնի
բուն
երկրին:
Հոգ
տանելով
զօրքի
պատրաստութեան
մասին՝
իր
սեփական
միջոցներով
օգնութեան
էր
գալիս
ամենքին,
զէնք
հայթայթում,
զգեստ
ապահովում,
ձի
նուիրում,
պարէն
հասցնում:
Հակառակորդի
մասին
լաւ
գիտէր.
Առանձար
Ամատունի
սեպուհը
300
հեծեալով
յարձակուել
էր
Մուշկանի
վերջապահ
թեւի
վրայ՝
շատերին
սպանել,
միւսներին՝
փախուստի
մատնել,
իսկ
վերադառնալով՝
անհրաժեշտ
տեղեկութիւնները
հաղորդել
սպարապետին
[Ղազ.
Փարպ.,
էջ
69.
1-11]:
Նոյն
այդ
միջադէպի
մասին
հաղորդում
է
նաեւ
Եղիշէն
այն
էական
տարբերութեամբ,
որ
հայ
զինուորների
թիւը
հասցնում
է
2000
հոգու:
Ի՞նչ
է
մեզ
յայտնի
պատերազմող
կողմերի
ուժերի
մասին:
Դեռեւս
Վասակի
հետ
զրուցելիս,
Միհրներսեհը
ցանկացաւ
իմանալ
Հայոց
զօրքի
թիւը.
մարզպանն
ասաց,
որ
60000-ից
աւել
է.
մէկ
ուրիշ
տեղ
Եղիշէն
նշում
է,
որ
Արտազում
հաւաքուեց
66000
հեծեալ
եւ
հետեւակ
[Եղ.,
էջ
96.
2,
100.
16-17]:
Հայոց
զօրքի
իւրաքանչիւր
պարագլխի
դէմ
Միհրներսեհը
մտադիր
էր
դնել
երեքին
[Եղ.,
էջ
96.
8-9],
այսինքն՝
Պարսից
ուժը
պիտի
երիցս
գերազանցէր
հայկականին:
Հայկական
կողմը
Աւարայրում
կորցրեց
1036
հոգի,
պարսկականը՝
3544.
ճակատամարտից
յետոյ
Մուշկանը
ողբում
էր,
որ
իր
զօրքի
կորուստը
հայկականից
երեք
անգամ
աւելի
մեծ
է
[Եղ.,
էջ
1204
Ղազ.
Փարպ.,
72-73]:
Պարսից
զօրքում
գտնւում
էր
ռազմական
փղերի
երամակ՝
ոմն
Արտաշիրի
գլխաւորութեամբ.
գրոհի
ժամանակ
նրանք
պիտի
տրորէին
հակառակորդին:
Իւրաքանչիւր
3000-անոց
խմբին
տրւում
էր
մէկ
փիղ
[Եղ.,
էջ
115.
19-20]:
Ահա
այն
թուային
տուեալները,
որոնք
ունենք
մեր
ձեռքի
տակ:
Յիշենք,
որ
Մուշկանի
զօրքում
էր
գտնւում
նաեւ
Վասակն
իր
բազմաթիւ
կողմնակիցներով:
Մինչեւ
վերջին
օրերը
մարզպանը
ձգտում
էր
իր
կողմը
քաշել
հայրենակիցներին,
շրջում
էր
սուտ
երէցների
հետ,
նրանց
միջոցով
յայտնում
քրիստոնէութիւնը
դաւանելու
արքայի
թոյլտւութիւնը:
Բայց
բաժանումն
արդէն
կատարուել
էր,
եւ
նա
նոր
հետեւորդներ
չունեցաւ:
Այդ
մտքի
հետ
հաշտուեց
նաեւ
Մուշկան
Նիւսալաւուրտը:
Մինչդեռ
վճռական
օրը
մօտենում
էր,
Հայոց
եւ
Պարսից
զօրքերը
դէմ-դիմաց
կանգնեցին
Հեր
եւ
Զարեւանդի
եւ
Արտազի
միջեւ
ընկած
Աւարայրի
կամ
Արտազի
դաշտում,
որի
միջով
հոսում
էր
Տղմուտ
գետը:
Մուշկան
Նիւսալաւուրտը
«բանակ
դրեց,
փոս
փորեց,
պատնէշ
շինեց,
ցցապատերով
փակեց,
եւ
ամէն
պատրաստութեամբ
ամրացրեց
ինչպէս
քաղաք»
[Եղ.,
էջ
105.
18-20]:
Այդպիսի
բանակը
կոչուել
է
ղակիշ,
հին
արտասանութեամբ՝
լակիշ:
Ճակատամարտից
անմիջապէս
առաջ
Մուշկանը
դասաւորեց
իր
զօրքերը՝
ճակատը
ձգելով
դաշտի
երկարութեամբ:
Կենտրոնական
(Մատեան)
գունդը
ամրացրեց
իբրեւ
հզօր
աշտարակ
կամ
անմատոյց
բերդ:
Զօրքում
կային
յատուկ
ջոկատներ՝
կազմուած
Կասպից
ծովի
հարաւային
եւ
հարաւարեւմտեան
ափերին
բնակուող
ապարհացիներից,
կատիշներից,
գեղերից,
նաեւ
յոյներից:
Նրանց
տեղը
եղել
է
աջից:
Մուշկանը
բաժանեց
զինուորական
նշանները,
հրամայեց
արձակել
դրօշները
եւ
սպասել
մեծ
փողի
ձայնին:
Պատրաստութիւնն
աւարտեց
միայն
գիշերը՝
ճակատամարտի
նախօրեակին,
ասում
է
Ղազար
Փարպեցին,
հայերը
կարող
էին
մեծ
վնաս
հասցնել
հակառակորդին,
բայց
առիթը
բաց
թողեցին
[Ղազ.
Փարպ.,
էջ
69.
29-36]:
Մարտին
պատրաստ
էր
նաեւ
սպարապետը:
Նա
իր
զօրքը
բաժանել
էր
4
գնդի,
նշանակել
զօրագլուխներ,
օգնական
զինակիցներ
եւ
համհարզներ:
Չորրորդ
գունդը
իրեն
էր
թողել՝
որպէս
նիզակակից
ընտրելով
Արշաւիր
Արշարունուն
եւ
իր
հարազատ
եղբայր
Համազասպեանին:
«Այսպէս
կարգաւորեց
ու
ճակատ
կազմեց՝
սփռելով
դաշտի
ամբողջ
երեսին,
Արեաց
զօրքի
դէմուդէմ,
Տղմուտ
գետի
ափին»
[Եղ.,
էջ
116]:
Ղազար
Փարպեցու
նկարագրութիւնը
մի
քիչ
այլ
է:
Վարդանը
զօրքը
բաժանում
է
3
առաջի
(«բաժանեալ
զիւր
գունդն
յերիս
առաջս»):
Համազասպեանին
թողնում
է
վերջապահ
եւ
կարգադրում,
որպէսզի
ոչ
ոքի
չբռնադատի,
այլ
խօսքերով
միայն
յորդորի,
նրանց
իսկ
փրկութեան
համար
[Ղազ.
Փարպ.,
էջ
71.
36-40-72.
1-10]:
Վերջին
դիտողութիւնը
նկատի
ունի
բանակի
մարտական
ոգին,
որն
ինչ-որ
չափով
պիտի
կանխորոշէր
ճակատամարտի
աւարտը:
Ըստ
Եղիշէի՝
Վասակի
հետ
զրուցելիս
Միհրներսեհը
հարցուփորձ
էր
անում
ոչ
միայն
Հայոց
զօրքի,
նրա
կազմի,
սպառազինութեան,
զօրավարների
մասին,
այլ
յատկապէս
հետաքրքրւում
էր,
թէ
«նրանցից
որը
պէտք
է
տատանման
մէջ
մնայ,
եւ
կամ
նրանցից
որը
ջանք
թափի՝
իր
անձը
մահուան
ենթարկելով»
[Եղ.,
էջ
95-96]:
Այդ
հարցը
մտահոգում
էր
նաեւ
սպարապետին:
Խրախուսում
էր
զօրականներին,
օրինակներ
բերում
Սուրբ
Գրքից,
որին
ծանօթ
էր
մանկուց:
Զինուորներին
քաջալերում
էին
նաեւ
բանակում
գտնուող
եկեղեցականները,
յատկապէս՝
Ղեւոնդ
երէցը՝
այն
գրասէրը,
որի
անունը
յայտնի
դարձաւ
Անգղի
նշանաւոր
դէպքերից
յետոյ:
Գիշեր
էր,
երբ
Ղեւոնդն
աւարտեց
իր
խօսքը.
եկեղեցականները
սեղանի
շուրջ
կատարեցին
ամենասուրբ
խորհուրդը,
այսինքն՝
պատարագը,
ապա
պատրաստեցին
մի
աւազան
եւ
մկրտեցին
նրանց,
ովքեր
դեռեւս
մկրտուած
չէին:
Հաղորդութիւն
ընդունելով՝
զօրականները
սպասում
էին
լուսաբացին:
Ճակատամարտը
սկսուեց:
Նկարագրելով
նրա
ընթացքը՝
Եղիշէն
մեծ
մասամբ
առաջնորդւում
է
Աստուածաշնչով,
յատկապէս՝
Մակաբայեցւոց
գրքից
քաղուած
օրինակներով,
հետեւում
գրական
տարածուած
նորմերին:
Ահա
մի
հատուած.
«Բազմաթիւ
սաղաւարտներն
ու
զրահապատուած
զօրականների
զէնքերը
փայլում
էին
ինչպէս
արեւի
ճառագայթների
շողալուց
եւ
բազմախուռն
նիզակների
ճոճուելուց,
կարծես
ահագին
կրակ
էր
թափւում
երկնքից…»:
Գեղագիտական
բոլոր
արժանիքներով
հանդերձ,
այդպիսի
նկարագրութիւնները
ոչինչ
չեն
ասում
մարտի
բուն
ընթացքի
մասին:
Ի
տարբերութիւն
Եղիշէի,
Ղազար
Փարպեցու
պատմածը
շատ
աւելի
համառօտ
է,
ընդամէնը
տպագիր
19
տող:
Այնուամենայնիւ,
պատմիչների
ներկայացուած
պատկերները
պահպանել
են
իրական
կարեւոր
գծեր:
Եղիշէի
ասելով՝
պարսիկները
մնացին
տեղում,
իսկ
հայերը
ձիերով
անցան
գետը,
եւ
կողմերն
իրար
զարկուեցին:
Սպարապետը
գտնւում
էր
ձախ
թեւում,
որովհետեւ,
նկատում
է
Ղազար
Փարպեցին,
այդ
կողմից
լաւ
էին
երեւում
Սիւնեաց
զօրքի
դիրքերը
[Ղազ.
Փարպ.,
էջ
72.
6-8]:
Յիշենք,
որ
Պարսից
աջ
թեւում
(այսինքն՝
Հայոց
ձախ
թեւի
դիմաց)
Մուշկանը
դրել
էր
իր
ընտիր
զօրականներին,
կարգադրել,
որպէսզի
պատրաստ
լինեն
կռուելու
հէնց
սպարապետի
դէմ:
Արեաց
զօրքերն
այդ
ձախ
թեւը
մի
պահ
ընկճեցին,
բայց
Վարդանը
վրայ
հասաւ
եւ
հակառակորդին
սեղմեց
դէպի
իր
իսկ
փղերը:
Անգամ
Մատեան
գունդը
դիմեց
փախուստի:
Իսկ
Հայոց
զօրքից
ոմանք
բաժանուել
ու
յետ
էին
ընկել
լեռների
հովիտներում:
Տեսնելով
այդ՝
Մուշկանը
աղաղակեց,
քաջալերեց
իր
զինուորներին,
որոնք
գտնւում
էին
Վարդանի
գնդի
հանդէպ:
Բախումից
յետոյ
երկու
կողմերն
էլ
իրենց
պարտուած
էին
համարում,
նրանց
շուրջը
գետինը
ծածկուած
էր
դիակներով:
Մուշկանը
սպասում
էր,
որպէսզի
մօտենան
փղերը:
Նրանց
հետեւող
զօրամասերի
առաջնորդը՝
Արտաշիրը,
նստած
էր
փղերից
մէկի
վրայ՝
դիտանոցում,
որը
նմանւում
էր
քաղաքի
միջնաբերդի:
Գալարափողերի
ձայնով
շտապեցրեց
իր
ջոկատներին,
առաջամարտիկ
զօրքերը
շրջապատեցին
Մուշկանին:
«Իսկ
կորովի
Վարդանն
իր
քաջ
նիզակակիցներով
մեծ
կոտորած
արեց
այնտեղ,
ուր
եւ
հէնց
ինքն
էլ
արժանի
եղաւ
ստանալու
կատարեալ
նահատակութեան
պսակը»
[Եղ.,
էջ
117-118]:
Հաւանաբար,
բեկում
առաջացրեց
հէնց
սպարապետի
մահը:
Հայոց
զօրքի
մի
մասը
հերոսաբար
էր
կռւում,
բայց
քիչ
չէին
այնպիսիները,
որոնք
մարտի
էին
եկել
հարկադրուած
եւ
ոչ
իրենց
կամքով
[Ղազ.
Փարպ.,
էջ
72.
16-17]:
Նրանք
դիմեցին
փախուստի՝
խուճապ
առաջացնելով
նաեւ
միւսների
շարքերում:
Զինուորական
բախտը
երես
թեքեց
հայերից:
Պարսիկները
հետապնդում
էին
փախստականներին
եւ
անխնայ
կոտորում:
Նրանք
փորձում
էին
ապաստան
գտնել
ամուր
ձորերում
եւ
լեռնադաշտերում,
ասում
է
Եղիշէն,
իսկ
հանդիպելով
հակառակորդների
հետ՝
դարձեալ
սպանում
մէկմէկու
[Եղ.,
էջ
118.
19-21]:
Հայոց
զօրքի
մի
մասը
գերի
էր
ընկել,
բայց
նրանք
կարողացան
ոչնչացնել
պահապաններին
եւ
հեռանալ:
Այնուամենայնիւ,
յաջորդ
օրուայ
լուսաբացին
կրկին
բռնուեցին,
նրանց
տարան
Պարսից
բանակը
եւ
կոտորեցին՝
սրի
քաշելով
կամ
շպրտելով
փղերի
ոտների
տակ
[Ղազ.
Փարպ.,
էջ
72.
23-29]:
Աւարայրի
ճակատամարտը
տեւեց
ընդամէնը
մէկ
օր
եւ
աւարտուեց
գիշերը:
Ըստ
Եղիշէի՝
կռուի
դաշտում
ընկան
9
աւագ
նախարար՝
քաջ
Վարդան
Մամիկոնեանը,
կորովի
Խորէն
Խորխոռունին,
արի
Արտակ
Պալունին,
զարմանալի
Տաճատ
Գնթունին,
իմաստուն
Հմայեակ
Դիմաքսեանը,
հրաշակերտ
Ներսեհ
Քաջբերունին,
մանուկ
Վահան
Գնունին,
արդար
Արսէն
Ընծայինը,
յառաջադէմ
Գարեգին
Սրուանձտեանը
(պատկերաւոր
մակդիրները
Եղիշէի
ստեղծագործական
գրչի
ծնունդ
են):
Նրանց
հետ
դաշտում
մնացին
287
հոգի:
Միւս
զոհուածներին
(թագաւորական
տնից,
Արծրունիներից
եւ
նախարարական
միւս
տոհմերից)
պատմիչը
հաշւում
է
740
հոգի:
Այսպիսով,
ընդհանուրը
9+287+740=1036
մարդ:
Ղազար
Փարպեցու
հաշիւը
մի
փոքր
այլ
է:
Նախարարների
ցուցակը
լրիւ
համընկնում
է,
սակայն
նրանց
հետ
կեանքն
աւարտեցին
276
հոգի,
իսկ
մնացածների
թիւն
է՝
750:
Ընդհանուրը
պիտի
լինէր
9+276+750=1035,
սակայն
Ղազարի
մօտ
նշուած
է
ճիշտ
այնպէս,
ինչպէս
եւ
Եղիշէի
մօտ՝
1036:
Ուրացողներից
եւ
հեթանոսներից
այդ
օրն
ընկան
3544
հոգի,
այս
կէտում
եւս
մեր
պատմիչները
միաձայն
են
[Եղ.,
էջ
119-120.
Ղազ.
Փարպ.,
72-73]
[28]:
Աւարայրում
զոհուած
1036-ը
դասուեցին
Հայոց
Եկեղեցու
սրբերի
կարգում
Վարդանանք՝
վարդանականներ
անուան
տակ:
Ինչպէս
ասացինք,
նրանց
տօնը
շարունակում
է
նշուել
մինչեւ
օրս:
Իսկ
Վարդանանք
բառը
այժմ
վերաիմաստաւորուել
է
եւ
նկատի
ունի
Վարդան
Մամիկոնեանի
ապստամբութիւնն
առհասարակ:
Ե՞րբ
է
տեղի
ունեցել
Աւարայրի
ճակատամարտը:
Եղիշէից
(այն
էլ
շատ
ընդհանուր
եւ
անորոշ
ձեւով)
կարելի
է
իմանալ,
որ
մարտը
եղել
է
գարնանը:
Ղազար
Փարպեցու
տուեալները
աւելի
որոշ
են:
Նրա
շարադրանքից
երեւում
է,
որ
ճակատամարտի
նախօրեակը
եղել
է
Պենտեկոստէ
մեծ
տօնի
ուրբաթ
օրը:
Պենտեկոստէն
կամ
Հոգեգալուստը
նշւում
է
Զատկի
կիրակիից
հաշուած
50-րդ
օրը՝
դարձեալ
կիրակի
[29]:
451
թ.
Զատիկը
եղել
է
ապրիլի
8-ին,
ուստի
Հոգեգալուստը
ընկել
է
մայիսի
27-ին:
Ինչպէ՞ս
է
առնչւում
այդ
ամսաթուին
Աւարայրի
շաբաթ
օրը:
Դեռեւս
Միքայէլ
Չամչեանը,
կատարելով
պարզ
հաշիւներ,
եկել
էր
այն
եզրակացութեան,
որ
Աւարայրի
ճակատամարտը
տեղի
է
ունեցել
յունիսի
2-ին,
այսինքն՝
Պենտեկոստէին
կամ
Հոգեգալուստին
յաջորդող
շաբաթ
օրը
[30]:
Այդ
ամսաթիւը
մինչեւ
օրս
ճանաչում
ունի
գրականութեան
մէջ:
Մինչդեռ
Մ.
Օրմանեանը
գտնում
է,
որ
դա
թիւրիմացութիւն
է,
մարտն
իրապէս
տեղի
է
ունեցել
Պենտեկոստէին
նախորդող
օրը,
այսինքն՝
մայիսի
26-ին
[31]:
Այդ
ամսաթիւը
եւս
տարածուած
է
գրականութեան
մէջ,
ընդ
որում
Մ.
Օրմանեանի
նուրբ
դիտողութիւնները
համոզում
են,
որ
Աւարայրի
ճակատամարտը
եղել
է
իրօք
451
թ.
մայիսի
26-ին:
Ապստամբական
շարժումը
Աւարայրում
գտաւ
իր
ծայրայեղ
արտայայտութիւնը,
բայց
ազատագրական
պայքարը
դրանով
չաւարտուեց:
Տարածուելով
երկրով
մէկ՝
հայերը
շարունակում
էին
դիմադրութիւնը:
Հայկական
մի
գունդ
ամրացել
էր
ինչ-որ
բերդում:
Մուշկանի
զինուորները
շրջապատեցին
այդ
բերդը,
գրոհեցին,
բայց
չկարողացան
վերցնել:
Բերդում
էին
նաեւ
Յովսէփ
կաթողիկոսը,
Ղեւոնդ
երէցը
եւ
միւս
քահանաները:
Սրանք
եղել
են
Աւարայրի
դաշտում,
բայց
փրկուել
են
կոտորածից:
Զօրականների
մի
մեծ
խմբի
(700
հոգի
Բակի
գլխաւորութեամբ)
յաջողուեց
փախչել
ամրոցից:
Մինչդեռ
պարէնի
պակասութեան
պատճառով
213
զինուոր
իջան
ներքեւ,
եւ
նրանց
անմիջապէս
սպանեցին:
Յանձնուեցին
նաեւ
եկեղեցականները:
Եղիշէի
ասելով՝
Յովսէփին
եւ
Ղեւոնդին
գանահարեցին
եւ
խիստ
հսկողութեամբ
ուղարկեցին
Տիզբոն:
Միւսներին
ազատ
արձակեցին,
որպէսզի
երկիրը
շէնացնեն
եւ
խաղաղեցնեն:
Երկար
դիմադրեցին
Միջնաշխարհի
Կապոյտ
լեռան
մօտ
ամրացածները:
Այնուամենայնիւ,
Վասակին
յաջողուեց
խաբէութեամբ
իջեցնել
նրանց
եւ
գերի
վերցնել,
իսկ
ամրութիւնները
կրակի
մատնել:
Նախարարներից
շատերն
ապաստան
էին
որոնում
երկրի
հեռաւոր
վայրերում
կամ
նրա
սահմաններից
դուրս՝
Արցախում,
Տմորիքում,
Խաղտիքում:
Տմորիք
փախածները
նոյնիսկ
յարձակուեցին
հարեւան
Պարսից
գաւառների
վրայ,
բնակչութեան
մի
մասին
կոտորեցին,
միւսին
գերեվարեցին,
իսկ
երկիրը
հրի
մատնեցին:
Խաղտիք
փախածները
մտան
Տայք,
որտեղ
գտնւում
էին
Կոստանդնուպոլսից
վերադարձած
սպարապետի
եղբայրը՝
Հմայեակը,
եւ
նրա
շուրջ
եղած
ապստամբները:
Ընդհանուր
ուժերով
յաջողուեց
ջարդել
թշնամուն,
բայց
Հմայեակը
ընկաւ
մարտում:
Իսկ
Արցախի
անտառներում
ապաստան
գտածները
յորդորում
էին
հոներին՝
ի
կատարումն
հայերի
հետ
ունեցած
դաշինքի,
դուրս
գալ
պարսիկների
դէմ:
Ապստամբութեան
թեժ
պահին,
դրժելով
եղած
ուխտը,
հոները
օգնութեան
չեկան,
բայց
այս
անգամ
նրանք
ներխուժեցին
Պարսից
երկիրը
եւ
վերադարձան
մեծ
աւարով
[Եղ.,
էջ
122-128.
Ղազ.
Փարպ.,
գլ.
ԽԱ]:
Հայոց
աշխարհը
խաղաղուեց
միայն
ձմռանը:
Խռովութիւնն
աւարտուեց,
իսկ
դատաստանը
նոր
էր
սկսւում:
Սակայն
նախապէս
տեսնենք,
թէ
ինչ
հետեւանքներ
է
ունեցել
ապստամբութիւնը,
յատկապէս՝
Աւարայրի
ճակատամարտը
Հայոց
ներքին
կեանքում:
Ռազմական
առումով
հայերն
Աւարայրում
պարտութիւն
կրեցին:
Կորուստն
այնքան
էլ
մեծ
չի
եղել:
Եթէ
ընդունենք,
որ
Վարդանն
իր
հետ
բերել
էր
66000
մարդ,
իսկ
Աւարայրի
դաշտում
մնաց
1036
հոգի,
ապա
տոկոսային
յարաբերութեամբ
դա
կը
լինի
մօտաւորապէս
1,
5%:
Բայց
66000-ը
(եւ
յատկապէս՝
Պարսից
զօրքի
200000-ը)
կասկածելի
են,
իրապէս
բուն
ճակատամարտին
պիտի
մասնակցէին
աւելի
փոքրաթիւ
ուժեր:
Սպարապետը,
հրամանատարութեան
մի
զգալի
մասը
սպանուեց,
իսկ
մարտադաշտը
մնաց
թշնամուն:
Տարուայ
վերջին
ապստամբութիւնն
արդէն
ճնշուած
էր:
Բայց
Արեաց
(իմա՛
Պարսից)
կողմն
էլ
իրեն
յաղթող
չէր
համարում:
Մուշկանն
անհանգիստ
էր՝
չէ՞
որ
պատերազմում
ընկան
թագաւորին
անձամբ
յայտնի
անուանի
մարդիկ:
Հայերի
համեմատութեամբ
պարսիկների
կորուստը
եղել
է
եռակի:
Պէտք
է
ասել,
որ
Հայոց
զօրքի
կորուստներն
իրենց
հերթին
պիտի
ցաւ
պատճառէին
արքունիքին,
որովհետեւ
դրանով
թուլանում
էր
Պարսից
պետութեան
ընդհանուր
ռազմական
զօրութիւնը:
Եղիշէն
գրում
է.
«Ոչ
թէ
մէկ
կողմը
յաղթեց,
եւ
միւս
կողմը
պարտուեց,
այլ
քաջերը
քաջերի
դէմ
դուրս
գալով՝
երկու
կողմն
էլ
պարտութիւն
կրեցին»
[Եղ.,
էջ
119.
7-9]:
Այդ
նախադասութիւնը
կարելի
է
մեկնել
նաեւ
ընդլայնուած
իմաստով՝
որպէս
բախման
ընդհանուր
արդիւնք:
Հայոց
դիմադրութիւնը
մեծ
անհանգստութիւն
էր
պատճառել
արքունիքին,
իսկ
Աւարայրի
աւարտը
միայն
ուժեղացրեց
այդ
տրամադրութիւնը:
Ճակատամարտից
անմիջապէս
յետոյ
Վասակը
գործունէութիւն
ծաւալեց
երկիրը
խաղաղեցնելու
համար:
«Երդումներ
էր
կնքում
թագաւորի
հրամանով
եւ
իր
անձի
վկայութեամբ
եւ
այն
խաբեբայ
երէցների
միջոցով,
որոնք
նրա
հետ
էին.
պատգամաւոր
էր
ուղարկում
նրանց
եւ
այնպէս
էր
ցոյց
տալիս,
թէ
ապստամբութիւնը
ներուած
է,
եւ
կրկին
իրաւունք
է
շնորհուած
եկեղեցիները
շինելու,
եւ
բոլոր
կարգերը
դարձեալ
նորոգելու
առաջուայ
սովորութեան
համաձայն»:
Թագաւորի
հրամանն
իսկութեամբ
էր
տրուած,
շարունակում
է
հեղինակը,
սակայն
Հայոց
զօրքը
մնում
էր
թերահաւատ
[Եղ.,
էջ
121]:
Սակայն
Վասակի
մարզպանութեան
օրերը
հաշուած
էին:
Նրան
շուտով
կանչեցին
Տիզբոն,
իսկ
իշխանութիւնը
յանձնեցին
Ատրորմիզդ
Արշականին:
Ատրորմիզդը
անձամբ
մասնակցել
էր
Աւարայրի
ճակատամարտին:
Նրա
իշխանութիւնը,
գրում
է
Եղիշէն,
սահմանակից
էր
Հայոց
աշխարհին,
իսկ
Ղազար
Փարպեցին
յայտնում
է,
որ
նա
պարզապէս
Հայոց
աշխարհից
է
եղել
[Եղ.,
էջ
128.
22-23,
Ղազ.
Փարպ.,
էջ
73.
18]:
Մտնելով
Հայաստան
սիրով
եւ
խաղաղութեամբ՝
նոր
մարզպանը
հաստատեց,
որ
աստուածպաշտութիւնը
(այսինքն՝
քրիստոնէական
հաւատը)
ամբողջութեամբ
վերականգնւում
է.
իրենց
նախկին
հաւատն
են
ընդունում
նրանք,
ովքեր
բռնութեամբ
մոգութիւն
էին
ճանաչել:
«Եւ
եթէ
մէկը
որեւէ
հեռու
աշխարհ
է
գնացել,
արքունիքից
իրաւունք
եմ
ստացել,
_
հաղորդում
էր
մարզպանը,
_
որ
ազատ
լինեն
նրանք՝
թէ՛
շինական,
թէ՛
եկեղեցական,
ինչ
կայք
էլ
թողած
լինեն՝
թող
գան,
եւ
իւրաքանչիւրն
իր
ունեցածին
տէր
կանգնի»:
Մարդիկ
սկսել
էին
նրան
հաւատալ
եւ
վերադառնալ
հայրենիք:
Երկիրն
աւերուած
էր.
մարզպանը
որոշում
ընդունեց
երկրի
հարկերը
ներել,
իսկ
արքունիք
ուղարկուող
այրուձին
միառժամանակ
կրճատել
[Եղ.,
էջ
128-131.
հմմտ.
Ղազ.
Փարպ.,
գլ.
Խ]:
Պարսից
զօրքը
Հայաստանից
գնացել
էր
հիւսիսային
այն
երկրները,
որոնք
աւերել
էին
հոները:
Ահա
այսպիսի
պայմաններում
Ատրորմիզդին
յաջողուեց
մի
քանի
ամսուայ
ընթացքում
հաշտութեան
բերել
Հայոց
երկիրը:
Բայց
հաշտարար
քայլերի
հետ
մէկտեղ
Ատրորմիզդը
պիտի
ապահովէր
նաեւ
ապստամբութեան
մեղաւորների
դատաստանը:
Դեռեւս
Աւարայրից
առաջ
թագաւորն
իբր
երդուել
էր՝
«եթէ
այն
անօրէնը
(Վասակ
Սիւնին)
ողջ
ազատուի
մեծ
պատերազմից,
մեծ
անարգանքով
նրան
պէտք
է
խմեցնեմ
մահուան
դառն
բաժակը»
[Եղ.,
էջ
79.
5-7]:
Պաշտօնանկ
մարզպանին
այժմ
սպասում
էին
Տիզբոնում:
Տեսնելով,
որ
երկիրը
ամոքւում
է,
իսկ
եկեղեցին
ապահով
է,
նախարարների
մի
մեծ
խումբ
յանձնուեց
մարզպանին.
նրան
թողեցին
ընտանիքները,
իրենց
ունեցած
գոյքը
եւ
շարժուեցին
դէպի
արքունի
ձմեռոցը:
Նոյն
ճանապարհով
ուղեւորուեցին
նաեւ
եկեղեցականները:
Վերջիններիս
թւում
էին
Յովսէփ
կաթողիկոսը,
Ղեւոնդ
երէցը
(նրանց
մասին
խօսուեց
վերեւում),
Ռշտունեաց
եպիսկոպոս
Սահակը,
Արծրունեաց
երկրի
առաջնորդ
Մուշէ
երէցը,
Սամուէլը,
Աբրահամը,
Արշէնը,
Քաջաջը:
Եկեղեցականներին
կապանքներով
էին
քշում,
նրանք
տեղ
հասան
երկու
ամիս
քսան
օրուայ
ընթացքում:
Եղիշէի
գրքի
երկրորդ
կէսը,
ինչպէս
նաեւ
Ղազարի
պատմութեան
Բ
դրուագի
յաջորդ
գլուխները
նուիրուած
են
գլխաւորապէս
նրանց
ճակատագրին:
Բաց
թողնելով
մանրամասնութիւնները
(պատմիչների
շարադրանքն
այս
մասում
շատ
գունեղ
է)՝
նշենք,
որ
Վասակը
մեղաւոր
ճանաչուեց,
նրա
դէմ
խօսեցին
բոլորը,
եւ
Սիւնեաց
իշխանն
իր
կեանքն
աւարտեց
զնդանում:
Եկեղեցականները
մարտիրոսական
մահ
ընդունեցին՝
3
հոգի՝
454
թ.
յուլիսի
7-ին,
6
հոգի՝
նոյն
տարուայ
յուլիսի
25-ին:
Երկու
երէց՝
Խորէն
Որկովեցին
եւ
Աբրահամ
Զենակացին,
նոյնպէս
հրաժարուելով
ուրանալ
հաւատը,
ծանր
տառապանքներ
կրեցին,
սակայն
մահապատժի
չենթարկուեցին,
այլ
ստրկական
աշխատանք
էին
անում
արքունի
կալուածքներում:
Խորէնը
վախճանուեց
Ասորեստանում,
իսկ
Աբրահամը
12
տարի
աքսորում
անցկացնելուց
յետոյ
վերադարձաւ
հայրենիք:
Դատապարտուեցին
նաեւ
Տիզբոնի
ատեանին
ներկայացած
նախարարները՝
37
հոգի:
Մինչեւ
457
թ.
նրանք
մնացին
կապանքներում,
ապա
անցան
զինուորական
ծառայութեան
եւ
միայն
464
թ.
վերադարձան
հայրենիք:
Աւարայրի
ճակատամարտից
անցել
էր
13
տարի:
Մինչեւ
ԺԹ
դարը
ներառեալ
գիտութիւնը
ընկալել
էր
Վարդանանքը
եւ
յատկապէս՝
Վարդանի
ու
Վասակի
վարքագիծը
ճիշտ
այնպէս,
ինչպէս
եւ
անցքերի
ժամանակակից
Եղիշէն:
Վարդանը
սուրբ
է,
առերես
ընդունելով
մոգութիւն,
նա
ապաշխարել
է
եւ,
հետեւողական
պայքար
մղելով
հեթանոսների
դէմ,
նահատակի
վախճան
ունեցել:
Վասակը
սրտանց
է
դարձել
կրակապաշտ,
դաւաճանել
իր
բուն
հաւատը,
դաւաճանել
իր
ժողովրդին,
վերջապէս
ըստ
արժանւոյն
պատժուել:
Ի
դարը
վերանայել
է
այդ
ըմբռնումը,
ցոյց
տուել,
որ
բախումը
տեղի
է
ունեցել
ոչ
թէ
բարոյական,
այլ
քաղաքական
հողի
վրայ:
Իրականում
մարզպանն
իբր
ձգտել
է
փրկել
իր
հայրենակիցներին,
եթէ
յաղթանակէր
նրա
բռնած
գիծը,
ապա
ձեռք
բերուած
ազատութիւնը
այդքան
թանկ
չէր
նստի
հայերի
համար
[32]:
Փորձենք
մէկ
անգամ
եւս
անդրադառնալ
այդ
հարցին:
Ապստամբութեան
ընթացքը
շարադրելիս
մենք
նշեցինք,
որ
ենթակայ
ժողովուրդների
նկատմամբ
շահանշահի
քաղաքականութիւնը
ինչ-որ
պահի
փոխուեց:
Յազկերտը
խոստացաւ
կրօնական
ազատութիւն,
միաժամանակ
նաեւ
ապստամբութեան
մեղքի
թողութիւն:
Փոխուեց
նաեւ
Վասակ
Սիւնու
դիրքը,
ըմբոստ
մարզպանի
փոխարէն
հանդէս
եկաւ
արքունիքի
կամակատար
մէկը,
որը
ջանք
չխնայեց,
որպէսզի
հայերնակիցներին
հաշտեցնի
գերագոյն
իշխանութեան
հետ:
Պառակտումը
Վարդանի
եւ
Վասակի
միջեւ
անցքերի
զարգացման
տրամաբանական
հետեւանք
է
եղել:
Կարեւորութիւն
չտալով
Յազկերտի
խոստումներին՝
սպարապետը
շարունակեց
պայքարը,
իսկ
մայիսի
26-ին
նա
եւ
մարզպանը
գտնուեցին
Տղմուտ
գետի
հակառակ
ափերին:
Այսպիսով,
Վարդանի
եւ
Վասակի
բախումը,
որը
վերածուեց
քաղաքացիական
պատերազմի,
առաջացել
է
նախ
եւ
առաջ
քաղաքական
հողի
վրայ,
եղել
է
քաղաքական
տարբեր
ըմբռնումների
հետեւանք:
Այդ
առումով
միջնադարեան
տեսակէտը,
որի
համաձայն
պատերազմը
ծագել
է
բարոյական
հողի
վրայ,
աստուածապահների
եւ
ուրացողների
միջեւ,
անշուշտ
ենթակայ
է
վերանայման:
Բայց
ո՞ր
գիծն
է
եղել
աւելի
իմաստուն,
ի՞նչ
կը
լինէր
Հայաստանի
վիճակը,
եթէ
հայերն
իսկոյն
զէնքը
վար
դնէին՝
այդ
մենք
չենք
կարող
ասել,
եղած
սկզբնաղբիւրները
քիչ
թէ
շատ
հաւանական
պատասխանի
համար
անբաւարար
են:
Աւա՜ղ,
պատմութիւնը
պայմանական
եղանակ
չի
ճանաչում:
Վերեւում
թուարկեցինք
Աւարայրի
անմիջական
հետեւանքները:
Պարսից
արքունիքը
քրիստոնէութիւն
շնորհեց
հայերին,
թեթեւացրեց
նրանց
պարտականութիւնները
գերագոյն
իշխանութեան
նկատմամբ:
Անշուշտ,
դա
դիտուել
է
որպէս
խոշոր
նուաճում:
Բայց
դրա
հետ
մէկտեղ
Հայաստանի
ինքնավարութիւնը
սահմանափակուեց
կարեւոր
մի
կէտում՝
վարչական
իշխանութիւնը
տեղացի
մարզպանից
անցաւ
եկուորին:
Ճիշտ
է,
այդ
եկուորի
տիրոյթները
գտնուել
են
սահմանամերձ
վայրում
(ուստի
նա
ինչ-որ
չափով
ծանօթ
է
եղել
հայերի
վարք
ու
բարքին),
իսկ
տոհմանունը
եղել
է
Արշական
(Արշակունի):
Բացառուած
չէ,
որ,
Հայոց
մարզպան
նշանակելով
հէնց
Ատրորմիզդ
Արշականին,
Պարսից
Դուռը
մտածել
է,
թէ
նրա,
այսպէս
ասած,
կենսագրական
տուեալները
կարող
են
սփոփել
նուաճուած
ժողովրդի
ազգային
վիրաւորուած
զգացմունքը:
Բայց
եթէ
անգամ
դա
իրօք
այդպէս
է
եղել,
Ատրորմիզդի
նշանակումը
մի
այլ
սկզբունքի
յաղթանակ
է
արտայայտել:
Եկուոր
մարզպանը
չէր
կարող
(թէկուզ
խորհրդանշային
եղանակով)
ներկայացնել
հայերի
շահերը
արքունիքի
առջեւ,
ինչպէս
դա
կ՚անէր
տեղացի
որեւէ
իշխան,
ինչպէս
դա
եղել
է
Վասակ
Սիւնու
դէպքում:
Այնուամենայնիւ,
բոլոր
սահմանափակումներով
հանդերձ,
ճանաչուած
ազատութիւնները
կարեւոր
են
եղել,
որպէսզի
հայ
ժողովուրդը
ընթանայ
իր
զարգացման
բնական
ուղիով,
որպէսզի
բռնի
կերպով
չվերացուեն
պատմական
դարաւոր
աւանդոյթները:
Եւ
եթէ
մեզ
յայտնի
չեն
երկընտրանքային
վճռի
հնարաւոր
արդիւնքները,
ապա
կարող
ենք
հաստատ
ասել,
որ
Վարդան
Մամիկոնեանի
գիծն
է
ապահովել
թուարկուած
նուաճումները,
ապահովել
է
Վարդանանց
պատերազմը:
Իր
աշխատութեան
երկրորդ
գլխի
սկզբում,
մէջբերում
անելով
մի
հին
աշխատութիւնից,
Եղիշէն
գրում
է.
«Մահ
ոչ
իմացեալ՝
մահ
է,
մահ
իմացեալ՝
անմահութիւն
է»
[Եղ.,
էջ
14.
5-6]:
Մեր
հեղինակը
քրիստոնեայ
բովանդակութիւն
է
դնում
դրա
մէջ,
սակայն
այդ
ասոյթն
առաջացել
է
հեթանոսական
կամ
կիսահեթանոսական
փիլիսոփայական
հողի
վրայ,
իսկ
այժմ
ընկալւում
է
զուտ
աշխարհիկ
առումով:
Վարդանանքը
համաշխարհային
պատմութեան
այն
անցքերից
է,
երբ
ժողովուրդն
իր
ազատութիւնը
պաշտպանելու
համար
մահու
պայքարի
է
ելնում
ոսոխի
դէմ:
Տուեալ
դարաշրջանում
ազատութիւնը
հնարաւոր
էր
միայն
արեան
գնով,
դա
լաւ
են
հասկացել
Վարդանն
ու
իր
զօրականները:
Սոյն
գլխի
վերնագիրն
ակնարկում
է
Վարդանանքի
այդ
էական
կողմը:
[1]
Տանտիկինների
մասին
Կանոնագրքում
ասուած
է.
«Եպիսկոպոս
ոք
կամ
երէց
կամ
սարկաւագ
կամ
ով
եւ
իցէ
ի
պաշտաւնէից
կամ
յուխտէ,
տանտիկին
կին
զոք
մի'
իշխեսցէ
ունել,
որպէս
եւ
սովորութիւն
է
մծղնէից…»
[Կան.,
հտ.
Ա,
էջ
450.
6-8]:
Կանոնական
իրաւունքին
համաձայն`
կուսակրօն
հոգեւորականի
տանը
կարող
էին
մնալ
միայն
տատը,
մայրը
եւ
քոյրերը.
Կան.,
հտ.
Բ,
էջ
62.
Յ,
73.
6:
[2]
Այդ
աղանդի
մասին
տե'ս
Ե.
Տէր-Մինասեան,
Միջնադարեան
աղանդների
ծագման
եւ
զարգացման
պատմութիւնից,
Երեւան,
1968,
էջ
73-85:
[3]
Է
դարում
ապրած
ոմն
Եզնակ
երէց
գոյացած
վիճակը
մէկ
բառով
կ՚անուանի
օտարակալութիւն
[Սամ.
Ան.,
էջ
267]:
0տարակալութիւնը
շարունակուելու
է
մինչեւ
886
թ.,
երբ
գահ
կը
բարձրանայ
Բագրատունի
առաջին
թագաւորը`
Աշոտ
Ա,
իսկ
նրա
պետութեան
պաշտօնական
անունը
կը
լինի
նոյնը,
ինչ
որ
եւ
Արշակունիներինը`
Մեծ
Հայք:
[4]
Այսինքն`
Պարսից
արքունիքի
Տիզբոն
մայրաքաղաքում:
[5]
Հմմտ.
Հ.
Աճառեան,
Հայոց
անձնանունների
բառարան,
հտ.
Գ,
էջ
336:
[6]
Մարզպան
եզրի
մասին
տե'ս
А.
И.
Колесников,
О
термине
"марзбан"
в
Сасанидскон
Иране,
-
"Палестинский
сборник",
в.
27(90),
1981.
[7]
Հայոց
ինքնավարութեան
խնդրի
շուրջ
արտայայտուել
են
մի
շարք
ուսումնասիրողներ:
Այժմ
տե'ս
К.
Н.
Юзбашян,
Армянские
государства
эпохи
Багратидов
и
Византия.
IX-XI
вв.,
Москва,
"Наука",
1988,
гл.
I:
Самоуправление
армян
в
условиях
персидского,
византийского
и
арабского
владычества.
[8]
363
թ.
պարսկա-հռոմէական
պատերազմից
յետոյ
Մծբինը
գտնւում
էր
Պարսից
պետութեան
կազմի
մէջ,
մինչդեռ
Եղիշէն
գրում
է,
որ
Յազկերտը
«հարուածեց
մինչեւ
Մծբին
քաղաքը»:
Այդ
հարցը
դեռեւս
բաւարար
կերպով
չի
բացատրուած:
Ե.
Տէր-Մինասեանը
ենթադրում
է,
որ
այդ
հատուածը
յետին
ընդմիջարկութիւն
է,
բայց
ինչպէflս
պատճառաբանել
այդ
յաւելումը:
Հնարաւոր
չէfl,
արդեօք,
ենթադրել,
որ
սկզբնապէս
բնագրում
մի
այլ
տեղանուն
է
եղել,
որն
աղճատուելով
դարձել
է
Մծբին
(հմմտ.
նաեւ
Մով.
Խոր.,
Գ,
67):
[9]
Այդ
տուրքերի
մասին
տե'ս
Թ.
Աւդալբէգեան,
Հայագիտական
հետազօտութիւններ,
Երեւան,
1969,
էջ
362-413:
[10]
Տաճարը
արձանագրութեան
հետ
միասին
այլեւս
գոյութիւն
չունի:
[11]
Փանդամ`
_
ճերմակ
լաթից
քող,
որով
մոգերը
կրակին
մօտենալիս
ծածկում
էին
իրենց
դէմքերը,
որպէսզի
արտաշնչմամբ
չպղծեն
հուրը:
[12]
Գումէզ
_
կովի
մէզ.
գործածում
էին
ձեռքերի
պղծութիւնը
վերացնելու
համար:
[13]
Այսպիսով,
ամէն
մի
ընտանիք,
ի
նշան
իր
բարեպաշտութեան,
պարտաւոր
էր
կապիճով
(յատուկ
չափ
է)
մոխիր
ներկայացնել:
[14]
Հրովարտակը
նկատի
ունի
այն
տարին,
որը
հայերի
մօտ
սկսուել
է
450
թ.
օգոստոսի
5-ին.
պարսից
նոյն
տարին
սկսուել
ու
աւարտուել
է
5
օր
առաջ:
[15]
Հայերի
մօտ
վեցերորդ
ամիսը
կոչուել
է
Արաց,
իսկ
պարսիկների
մօտ`
Շահրեւար:
[16]
Ս.
Երեմեան,
Հայաստանը
ըստ
«Աշխարհացոյց»-ի,
քարտէզ,
Գ
5
[17]
Խօսքը
Աղուանքում
Պարսից
զօրքի
դէմ
Վարդան
Մամիկոնեանի
տարած
յաղթանակի
մասին
է.
տե'ս
ստորեւ:
[18]
Ժամանակագրական
հարցերի
վրայ
յատուկ
կանգ
է
առնում
Մաղաքիա
0րմանեանը:
Գիտնականի
կարծիքով,
կրօնական
տոմարը
Պարսկաստանում,
ի
տարբերութիւն
քաղաքականի,
պարբերաբար
ուղղուել
է:
411
թ.
նահանջ
ամիս
է
աւելացուել,
պարսից
տարեմուտը
համընկել
է
մարտի
21-ի
գարնանային
գիշերահաւասարին:
Որպէս
հետեւանք`
450
թ.
տարին
սկսուել
է
մարտի
12-ին,
չորրորդ
ամիսը`
յունիսի
10-ին,
վեցերորդը`
օգոստոսի
9-ին:
Ընդհանուր
առմամբ,
այդ
թուերը
շատ
լաւ
են
համընկնում
Վարդանանքի
ողջ
ժամանակագրութեանը,
սակայն
Մ.
0րմանեանի
ելակէտը
խախուտ
է.
աղբիւրներում
եղած
տուեալներով
չի
կարելի
ապացուցել,
որ
հէնց
411
թ.
կրօնականը
ենթարկուել
է
ուղղման:
Բացի
այդ,
մեր
գիտելիքները
կրօնական
տարբերակի
մասին
շատ
անորոշ
են
եւ,
վերջապէս,
եթէ
այն
իրօք
գործել
է
այդ
կերպ,
ինչոflւ
պիտի
քաղաքական
քայլը
թուագրուէր
այդ
տոմարով,
եթէ
վերջինս
կիրառուել
է
միայն
ծիսակատարութիւնների
ժամանակները
որոշելու
համար
(տե'ս
Մ.
0րմանեան,
Ազգապատում,
Կոստանդնուպոլիս,
1912,
սիւն.
357-359):
[19]
Եղիշէն
մի
ընդարձակ
ճառ
է
յօրինում,
որը
մոգպետն
իբր
ուղղած
է
եղել
Վասակին:
Վերջին
տեղեկութիւնը
քաղում
ենք
այդ
ճառից
[Եղ.,
էջ
59-63]:
[20]
Փշտիպանները
կամ
փուշտիպանները
կազմել
են
թիկնապահների
մի
առանձին
զօրամաս.
նրանց
ներկայութիւնը
Հայոց
երկրում
ցոյց
է
տալիս,
որ
մոգերի
գործունէութիւնը
պիտի
յատուկ
ապահովուած
լինէր:
[21]
Ապագայ
հռչակաւոր
մայրաքաղաքի
առաջին
յիշատակութիւնն
է
հայ
գրականութեան
մէջ:
[22]
Ղազար
Փարպեցին
գրում
է,
որ
Վարդանն
իր
հետ
վերցրեց
նաեւ
մարդպետական
այրուձիի
կազմի
մէջ
մտնող
ջոկատներ.
ստացւում
է,
որ
Արշակունեաց
շրջանում
ստեղծուած
մարդպետական
գունդը
իր
գոյութիւնը
պահպանել
էր
նաեւ
մարզպանների
օրօք
[Ղազ.
Փարպ.,
էջ
64.
9]:
[23]
Վաւերագիրն
իսկագրի
տպաւորութիւն
է
թողնում.
Եղիշէն
հաւանաբար
վերաշարադրել
է
այն`
պահպանելով
էութիւնը:
[24]
Մինչեւ
Ուտիքի`
Աղուանից
թագաւորութեանն
անցնելը
այդ
քաղաքը
եղել
է
Հայոց
թագաւորների
ձմեռոցը
[Ագաթ.,
գլ.
28]:
[25]
Տե'ս
Եղ.,
էջ
93-94:
Ղազար
Փարպեցու
համաձայն`
Վասակը
նամակներ
է
գրել
կայսրին,
Աղձնիքի
բդեշխին,
Անգեղ
տան,
Ծոփաց,
Հաշտենից,
Եկեղեաց
եւ
այլ
գաւառների
իշխաններին
(նշուած
հասցէները
կայսրութեան
սահմաններում
են
եղել):
Եղիշէի
ցուցակը
այլ
է,
բայց
այդ
չէ
էական
տարբերութիւնը:
Ըստ
Եղիշէի`
Վասակը
այդ
նամակագրութիւնը
ձեռնարկեց
այն
շրջանում,
երբ
պառակտումը
դարձել
էր
իրականութիւն:
Իսկ
ըստ
Ղազար
Փարպեցու`
Վասակը
գործում
է
բոլորովին
այլ
պարագաներում:
Մարզպանն
ու
սպարապետը
դեռեւս
գաղափարակիցներ
են.
Վարդանը
յիշեցնում
է,
որ
հարկաւոր
է
դեսպաններ
ուղարկել
կայսեր
մօտ,
եւ
Վասակը
պատրաստութեամբ
նամակներ
է
կազմում:
Դեսպանների
ցուցակի
մէջ
են
Վարդանի
իսկական
մերձաւորները`
Վահան
Ամատունին,
Հմայեակ
Մամիկոնեանը,
Մեհրուժան
Արծրունին
եւ
միւսները
[Ղազ.
Փարպ.,
գլ.
ԼԳ,
ԽԱ]:
Պատմիչները
նկատի
ունեն
նամակների
նոյն
շարքը:
Եւ
ընդհանուր
առմամբ
ճիշտը,
ըստ
երեւոյթին,
Եղիշէն
է,
բայց
մի
հարցում
Ղազարը
դժուար
թէ
սխալուէր:
Սպարապետի
եղբայր
Հմայեակ
Մամիկոնեանը
անշուշտ
գնացած
է
եղել
կայսեր
մօտ,
Հայաստան
է
վերադարձել
Աւարայրից
յետոյ
եւ
նահատակուել
Տայքում:
Մամիկոնեանների
հովանու
տակ
մեծացած
Ղազարն
այդ
մասին
պիտի
իմանար
տոհմային
աւանդութիւններից,
պարզապէս`
յուշերից:
Բայց
Հմայեակը
գնացած
պիտի
լինէր
այն
ժամանակ,
երբ
նրա
եղբօր
եւ
մարզպանի
միջեւ
դեռեւս
թշնամութիւն
չի
եղել:
Արդեօflք
նա
մասնակցել
է
(Վարդանին
մօտ
կանգնած
միւս
նախարարների
հետ
միասին)
Ատոմ
Գնունու
դեսպանութեանը:
Միջադէպը
հանելուկային
է:
[26]
Ցուցակում
անշուշտ
գրանցուած
են
գլխաւոր
նախարարները,
Վասակի
կողմնակիցները
աւելի
շատ
պիտի
լինէին:
Ինչ
վերաբերում
է
ցուցակին,
ապա
նշանակալից
է,
որ
5
հոգի
(ինքը
Վասակը,
ապա`
Արտակ
Ռշտունին,
Գադիշո
Խորխոռունին,
Մանէճ
Ապահունին,
Գիւտ
Վահեւունին)
պատկանել
են
այն
խմբին,
որի
անդամները
450
թ.
Տիզբոնում
ստիպուած
եղան
ուրանալ
իրենց
բուն
հաւատը:
Դժուար
թէ
դա
պատահականութիւն
լինի:
Ամենայն
հաւանականութեամբ,
այդ
քայլը
առաջացրեց
հոգեկան
բարոյալքում,
եւ
ընտրութեան
պահին
նրանք
անցան
այն
կուսակցութեան
շարքերը,
որը
փաստօրէն
դաշնակցեց
Պարսից
իշխանութեան
հետ:
[27]
Եղիշէի
աշխատութեան
բուն
վերնագիրն
է`
«Բան
վասն
Հայոց
պատերազմի»,
իսկ
պատերազմ
բառը
նշանակում
է
ե'ւ
առանձին
ճակատամարտ,
ե'ւ
պատերազմ
այսօրուայ
իմաստով:
[28]
Թշնամու
կորստի
մասին
խօսելիս
Եղիշէն
(ըստ
քննական
բնագրի)
գրում
է.
«Իսկ
ի
կողմանէ
ուրացելոցն
անկանէր
յայնմ
աւուր
երեք
հազար
հինգ
հարիւր
քառասուն
եւ
չորք
այր»
(էջ
120.
11-12),
ընդ
որում
այդ
ընթերցումը
պահել
են
բոլոր
յայտնի
ձեռագրերը:
Միայն
«Անտոնեան
օրինակն»
է,
որ
ունի
ուրացելոցն
եւ
հեթանոսաց:
«Անտոնեան
օրինակը»
ձեռագրի
վիճակով
չի
պահպանուել,
նրա
ծագումն
առեղծուածային
է,
այնուամենայնիւ
այդ
ընթերցումը
ստիպուած
ենք
դիտել
որպէս
նախընտրելի:
Հակառակ
դէպքում
պիտի
համարենք,
որ
3544
թիւը
վերաբերում
է
միայն
Վասակի
կողմնակիցներին`
ուրացողներին:
Մինչդեռ
վշտանալով,
որ
իր
զօրքի
ստացած
հարուածները
երեք
անգամ
աւելի
մեծ
էին,
քան
հայերինը`
Մուշկան
Նիւսալաւուրտը
նկատի
է
ունեցել
իրեն
ենթակայ
ամբողջ
բանակը:
[29]
Յուն.
pentekosthv
բառացի
նշանակում
է
50-րդ
օր.
պենտեկոստէ
ասելով`
հասկացել
են
նաեւ
Զատկից
մինչեւ
Հոգեգալուստ
50
օրուայ
միջոցը,
որի
բուն
հայերէն
անուանումն
է`
Յինունք:
[30]
Մ.
Չամչեան,
Պատմութիւն
Հայոց,
Բ,
Վենետիկ-Ս.
Ղազար,
1785,
էջ
464-465
[31]
Մ.
Օրմանեան,
Ազգապատում,
Անթիլիաս,
2001,
հտ.
Ա,
սիւն.
372-373
[32]
Н.
Адонц,
Марзбан
Васак
перед
судом
историков.
Записки
восточного
отделения
Императорского
Русского
археологического
общества,
1904.