Զօրք
  
 
    
     Պետութեան 
    
     սահմանների 
    
     անվտանգութիւնը 
    
     ամէնից 
    
     կարեւոր 
    
     խնդիրներից 
    
     մէկն 
    
     է. 
    
     այդ 
    
     առումով 
    
     Հայաստանը 
    
     ոչնչով 
    
     չէր 
    
     տարբերւում 
    
     միւս 
    
     երկրներից: 
    
     Ըստ 
    
     երեւոյթին՝ 
    
     սոյն 
    
     պարտականութիւնը 
    
     դրուած 
    
     էր 
    
     առաջին 
    
     հերթին 
    
     բդեշխների 
    
     վրայ: 
    
     Բդեշխները 
    
     (թուով 
    
     չորս) 
    
     սահմանամերձ 
    
     մարզերի 
    
     տիրակալ-վարչապետներ 
    
     էին, 
    
     որոնք, 
    
     ըստ 
    
     Մեծ 
    
     Հայքի 
    
     պետական 
    
     կարգի, 
    
     գալիս 
    
     էին 
    
     թագաւորից 
    
     անմիջապէս 
    
     յետոյ: 
    
     Պարսկերէնում 
    
     այդ 
    
     բառը 
    
     նշանակում 
    
     էր 
    
     յատուկ 
    
     պաշտօնեայ, 
    
     իսկ 
    
     հայերէնում 
    
     դրա 
    
     հոմանիշերն 
    
     էին 
    
     սահմանապահ, 
    
     սահմանակալ, 
    
     կողմնապահ, 
    
     կողմնակալ 
    
     անուանումները: 
    
     Հնուց 
    
     ի 
    
     վեր 
    
     բդեշխները 
    
     սովորական 
    
     նախարարների 
    
     շարքից 
    
     դուրս 
    
     են 
    
     եղել: 
    
     Աւանդութիւնն 
    
     ասում 
    
     է, 
    
     թէ 
    
     երբ 
    
     Տրդատ 
    
     Գ-ը 
    
     տեղեկանում 
    
     է, 
    
     որ 
    
     հռոմէացիների 
    
     կայսր 
    
     Կոստանդինոսը 
    
     քրիստոնէութիւն 
    
     է 
    
     ընդունել, 
    
     Գրիգոր 
    
     Լուսաւորչի 
    
     հետ 
    
     միասին 
    
     ուղեւորւում 
    
     է 
    
     նրա 
    
     մօտ: 
    
     Ագաթանգեղոսը, 
    
     որից 
    
     քաղում 
    
     ենք 
    
     այդ 
    
     տեղեկութիւնը, 
    
     ասում 
    
     է, 
    
     որ 
    
     թագաւորի 
    
     շքախմբում 
    
     առաջինները 
    
     եղել 
    
     են 
    
     չորս 
    
     բդեշխները 
    
     [Ագաթ., 
    
     ՃԻԶ 
    
     873]: 
    
     Այստեղ 
    
     խօսքը 
    
     Նոր 
    
     Շիրականի, 
    
     Ասորեստանի, 
    
     Արուաստանի 
    
     եւ 
    
     Մասքթաց 
    
     կողմերի 
    
     սահմանակալների 
    
     մասին 
    
     է: 
    
     Ճանապարհորդութեան 
    
     փաստը 
    
     կասկած 
    
     է 
    
     առաջացնում, 
    
     սակայն 
    
     այն 
    
     դերը, 
    
     որը 
    
     պատմիչը 
    
     վերագրել 
    
     է 
    
     բդեշխներին, 
    
     համապատասխանում 
    
     է 
    
     իրականութեանը:
  
  
    
     Այդ 
    
     բդեշխութիւնները 
    
     աստիճանաբար 
    
     անջատուեցին 
    
     Մեծ 
    
     Հայքից: 
    
     Վերջինը 
    
     Գուգարքն 
    
     էր, 
    
     որը 
    
     Մեծ 
    
     Հայքի 
    
     կազմից 
    
     դուրս 
    
     բերուեց 
    
     363-387 
    
     թթ. 
    
     արանքում 
    
     եւ 
    
     հետագայում 
    
     մտցուեց 
    
     Վրաց 
    
     մարզպանութեան 
    
     մէջ: 
    
     Այնուամենայնիւ, 
    
     Գուգարքի 
    
     կապը 
    
     հայերի 
    
     հետ 
    
     մնացել 
    
     էր 
    
     ամուր: 
    
     Գուգարքի 
    
     բդեշխութիւնն 
    
     իր 
    
     դերն 
    
     է 
    
     կատարել 
    
     ինչպէս 
    
     450-451, 
    
     այնպէս 
    
     էլ 
    
     482-484 
    
     թթ. 
    
     շարժումների 
    
     ժամանակ:
  
 
    
     Բդեշխներից 
    
     յետոյ 
    
     գալիս 
    
     էին 
    
     նախարարները: 
    
     Իւրաքանչիւր 
    
     նախարար 
    
     ունի 
    
     իր 
    
     իշխանազօրը: 
    
     Մեզ 
    
     է 
    
     հասել 
    
     մի 
    
     կարեւոր 
    
     վաւերագիր, 
    
     որը 
    
     կոչւում 
    
     է 
    
     Զօրանամակ: 
    
     Այստեղ 
    
     թուարկուած 
    
     է 
    
     86 
    
     տոհմանուն, 
    
     ընդ 
    
     որում 
    
     իւրաքանչիւրի 
    
     դիմաց 
    
     նշուած 
    
     է 
    
     իշխանազօրի 
    
     մեծութիւնը: 
    
     Պարզւում 
    
     է, 
    
     որ 
    
     Մեծ 
    
     Հայքը 
    
     բաժանուած 
    
     է 
    
     եղել 
    
     4 
    
     դռների՝ 
    
     Արեւմտեան, 
    
     Արեւելեան, 
    
     Հիւսիսային, 
    
     Հարաւային: 
    
     Ըստ 
    
     այդ 
    
     վաւերագրի՝ 
    
     զօրքը 
    
     ընդգրկել 
    
     է 
    
     120.
    
     000 
    
     հոգի: 
    
     Սիւնեաց 
    
     իշխանի 
    
     տրամադրութեան 
    
     տակ 
    
     եղել 
    
     է 
    
     19.
    
     400 
    
     զօրական, 
    
     Կադմէացիների՝ 
    
     13.
    
     200
     
      [1], 
    
     Գուգարքի 
    
     բդեշխի՝ 
    
     4.
    
     500, 
    
     Աղձնիքի 
    
     բդեշխի 
    
     եւ 
    
     Ընծային 
    
     տոհմի՝ 
    
     4.
    
     000, 
    
     Անգեղ 
    
     տան 
    
     զօրքի 
    
     թիւը 
    
     եղել 
    
     է 
    
     3.
    
     400, 
    
     Կասպեցիք 
    
     եւ 
    
     Բզնունիները 
    
     ներկայացրել 
    
     են 
    
     3.
    
     000 
    
     հազար 
    
     հոգի: 
    
     16 
    
     նախարար 
    
     գալիս 
    
     էին 
    
     պատերազմի՝ 
    
     ունենալով 
    
     1000 
    
     հոգի, 
    
     2-ը՝ 
    
     600, 
    
     5-ը՝ 
    
     500, 
    
     20-ը՝ 
    
     300, 
    
     4-ը՝ 
    
     200, 
    
     16-ը՝ 
    
     100 
    
     եւ 
    
     14-ը՝ 
    
     50:
  
 
    
     Զօրանամակը 
    
     մեզ 
    
     է 
    
     հասել 
    
     ուշ 
    
     շրջանի 
    
     ընդօրինակութեամբ, 
    
     այն 
    
     չի 
    
     պահուել 
    
     իր 
    
     նախնական 
    
     ձեւով: 
    
     Այնուամենայնիւ, 
    
     այդ 
    
     վաւերագիրն 
    
     ընդհանուր 
    
     առմամբ 
    
     ճիշտ 
    
     է 
    
     պատկերում 
    
     զինուորական 
    
     ուժերի 
    
     բաշխումը 
    
     առանձին 
    
     նախարարական 
    
     տոհմերի 
    
     միջեւ: 
    
     Այդ 
    
     ուժերի 
    
     կորիզը 
    
     կազմում 
    
     էին 
    
     հեծեալ 
    
     ազատները, 
    
     այսինքն՝ 
    
     նախարարական 
    
     տոհմի 
    
     ստորին 
    
     շերտը: 
    
     Բայց 
    
     զօրքն, 
    
     անշուշտ, 
    
     չէր 
    
     կարող 
    
     կազմուած 
    
     լինել 
    
     զուտ 
    
     ազնուականներից. 
    
     զինուորական 
    
     ծառայութիւնից 
    
     ազատ 
    
     չի 
    
     եղել 
    
     նաեւ 
    
     հասարակ 
    
     ժողովուրդը, 
    
     ռամիկ-շինականները:
  
 
    
     Զօրքի 
    
     գլխաւոր 
    
     հրամանատարը 
    
     կոչուել 
    
     է 
    
     սպարապետ, 
    
     զօրավար, 
    
     ստրատիլատ 
    
     (վերջին 
    
     բառը 
    
     փոխառութիւն 
    
     է 
    
     յունարէնից): 
    
     Պետական 
    
     գործակալութիւնների 
    
     շարքում 
    
     սպարապետութիւնը 
    
     կարեւորագոյններից 
    
     մէկն 
    
     էր, 
    
     եթէ 
    
     ոչ 
    
     ամէնից 
    
     կարեւորը: 
    
     Սպարապետութիւնը 
    
     սովորաբար 
    
     վստահուած 
    
     էր 
    
     լինում 
    
     Մամիկոնեաններին: 
    
     Դ-Ե 
    
     դարերի 
    
     սկզբին 
    
     սպարապետ 
    
     են 
    
     եղել 
    
     Արտաւազդ 
    
     Մամիկոնեանը, 
    
     նրա 
    
     որդի 
    
     Վաչէն, 
    
     Վաչէի 
    
     որդի 
    
     Արտաւազդը, 
    
     Արտաւազդի 
    
     որդի 
    
     Վասակը, 
    
     նրա 
    
     որդի 
    
     Մուշեղը, 
    
     ապա 
    
     Արտաշէսի 
    
     որդի 
    
     Մանուէլը, 
    
     Մանուէլի 
    
     որդիներ 
    
     Արտաշէսը 
    
     եւ 
    
     Համազասպը՝ 
    
     ընդամէնը 
    
     8 
    
     հոգի: 
    
     Յիշենք, 
    
     որ 
    
     Ե 
    
     դարի 
    
     ապստամբութիւնների 
    
     հերոսները՝ 
    
     Վարդանը 
    
     եւ 
    
     Վահանը, 
    
     երկուսն 
    
     էլ 
    
     Մամիկոնեան 
    
     տոհմից 
    
     էին, 
    
     երկուսն 
    
     էլ 
    
     եղել 
    
     են 
    
     սպարապետ:
  
 
    
     Պարսկաստանում 
    
     եւս 
    
     եղել 
    
     են 
    
     սպարապետներ, 
    
     կոչուել 
    
     են 
    
     սպահպատ:
  
 
  
  
   
  
    
   
        
         [1]      
      
       Կարծիք 
      
       կայ, 
      
       սակայն, 
      
       որ 
      
       վաւերագրի 
      
       մէջ 
      
       սխալներ 
      
       են 
      
       սպրդել. 
      
       իրապէս 
      
       Սիւնեցիները 
      
       ունեցել 
      
       են 
      
       միայն 
      
       9.
      
       400 
      
       զօրական, 
      
       Կադմէացիները` 
      
       3.
      
       200: 
      
       Ուղղումը 
      
       թւում 
      
       է 
      
       տեղին, 
      
       տարբերութիւնը 
      
       միւս 
      
       թուական 
      
       տուեալներից 
      
       շատ 
      
       է 
      
       աչքի 
      
       ընկնում: