Այսօր
տօնեմք,
ձեզ
աւետիս,
Ահա
ցնծամք
յայսմ
տօնիս,
Բարօվ
տեսայ
գաւաթն
ափիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Գաւաթն
որ
եկ
մեծ
ամպով
յիս,
Գինիս
անուշ,
որ
ճաշակիս,
Դու
այլ
խմէ
գաւաթն
ի
յիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ես
քեզ
կարաս
բանամ
գերիս,
Եւ
քեզ
բերեմ
զանուշ
գինիս,
Զի
դու
խմես
եւ
կարմրիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Էրէց
տանուտէր,
զոր
կամիս,
Եպիսկոպոս,
աբեղանիս,
Ընդ
ձեզ
խմեմք
եօթնեւութ
ամիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Թէ
դու
լսես
իմ
խրատիս,
Թող
դու
հազար
տարի
ապրիս,
Ժամ-ժամ
խմէ,
հանգչի
հոգիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ինձ
մեծ
աման
տուր,
թէ
ունիս,
Ւ
քեզ
նայիմք
իրիցանիս,
Լից,
տուր,
եղբայր,
ի՞նչ
կու
նայիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Խնդամք
ամէն
շուրջ
կարասիս,
Խորվենք
հաւ,
սագ,
ոչխրի
միս,
Ծաղկունք
բերենք
մէջ
ժողովիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Կամկար
կերէք
զամէն
բարիս,
Գաւաթ
լցէք
շուրջ
սեղանիս,
Հիւրեր
բազում
եւ
դրացնիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ձայն
գայ
պաշտման
ի
ձեր
մէճլիս,
Ձեզ
շատ
երէց
գայ
յայս
տարիս,
Ղարիպ
շահրիս,
զոր
ընդունիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ճերմակ
գինի`
լաւ
դեղ
սրտիս,
Ճաշակն
անուշ,
ամառն
յունիս,
Մեք
այլ
յայտնիս
խմենք
այտից.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Յարի
ի
վեր,
հաշտեաց
ընդ
յիս,
Յիս
դու
խմէ,
համբուրէ
զիս,
Նոյնպէս
ամէն
ժողովրդիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Շուտով
խմէ,
որ
դու
օրհնիս,
Շատ
մի՛
խմեր,
քուն
չի
լինիս,
Որ
դու
գինուն
պահակ
նստիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Չորս
մեծ
գաւաթ
տուր,
թէ
ունիս,
Չափով
մի՛
տար
քո
ծառայիս,
Պղտոր
մի՛
տար
քնքուշ
լերդիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ջուր
մի՛
խառներ,
որ
շուտ
հարբիս,
Ջարդես
քարղէն
եւ
գլորիս,
Ռամկաց
շատ
տուր
այսմ
յատենիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Սիրով
խմէ
վեց
թաս
ի
յիս,
Սէրն
Աստուծոյ
կամ
սուրբ
Սարգիս,
Վեց
տասն
ու
վեց,
հարիւր
շահիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Տանձ
եւ
խնձոր,
նուռն
իմ
առջիս,
Տասն
դեկան
ի
գրպանիս,
Րամեալ
գինի
բերեմ
հարկիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Ցնծման
արժան
արար
Տէր
զիս,
Ցաւօք
մաշիմ
յայսմ
աշխարհիս,
Ւիւսին
պսակ
տուր
կարօտիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս:
Փրկեա
մեղաց,
Տէր,
զեղկելիս,
Փրկչէն
խնդրեմ
ողորմելիս,
Քո
Մարտիրոս
խարասարցիս.
Աւետիս
տամ
Հայոց
ազգիս: