Ջերմանց մխիթարութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Պատմութիւն եւ նախագիտութիւն վասն սավտային ջերմերոյն, որ է սեւ մաղձն։

Յառաջ զտետռատէոսն յիշենք. եւ ինքն երկու ցեղ լինի։ Այլ գիտացիր՝ որ սաւտայն կամ բորբոսած լինի, եւ կամ անբորբոս։ Ապա թէ բորբոսած լինի, անհնար ընդ ամենայն մարմինն լինի, եւ կամ ՚ի բաժին մի մարմնոյն։ Ապա թէ ընդ ամենայն մարմինն լինի, անհնար է՝ կամ ցներքսէ երակացն լինի, եւ կամ ՚ի դուրս յերակացն։ Ապա թէ ցներքսէ երակացն բորբոսի, նա առնէ զտետռատէոս ջերմն, որ երկու օր հիտրաց ունի զնոպայն, եւ օր մի չունի. վասն անոր անուանեցին զայս ջերմս կրկնակ, եւ երկու տետռատէօս, որ ՚ի ներքս ՚ի յերակսն լինի բորբոսն։ Ապա թէ ՚ի դուրս յերակացն բորբոսի, նա առնէ զտետռատէօս ջերմն, որ երկու օր ընդ մէջ նոպայ ունի. զայս ջերմս հոռոմն տետռատէօս անուանէ, եւ տաճիկն րբղ, որ թարգմանի չորեքօրեայ։ Ապա թէ ՚ի բաժին մի ՚ի մարմնոյն բորբոսի, որ է ՚ի յանդամ մին, նա այրնէ զայն ցաւն՝ որ անուանի սարաթան. հոռոմն կարկինոս ասէ, որ է խեցգետին։

Ապա թէ սաւտայն անբորբոս լինի, նա կամ ընդ ամենայն մարմինն արգիլած լինի, եւ կամ ՚ի յանդամ մին ՚ի մարմնոյն։ Իսկ թէ յամենայն մարմինն լինի արգիլած՝ նա այրնէ սեւ արական, որ է դեղնանալն։ Ապա թէ ՚ի յանդամ մին լինի արգիլած, նա այրնէ զայն պինտ այտոցն, որ անուանի սիկառօս, որ է պնդութիւն։

Այլ գիտացիր որ այս երկու օր ընդ մէջ ջերմանս նշաննին առնուն ՚ի յայն ՚ի յերեք պատճառանացն, զոր այլ ՚ի յառաջ ասացաք, որ մէկն բնութեամբ լինի, եւ երկրորդն առանց բնութեան, եւ երրորդն ՚ի դուրս ՚ի բնութենէ։ Իսկ այն նշաննին՝ որ բնութեամբ լինի՝ այս են, որ հիւանդին խառնուածքն հով եւ չորային լինի, եւ սաւտայն իւր խառնուածոցն յաղթեալ լինի, եւ տարօքն միջավայր լինի ընդ մանկութիւն եւ ալեւորութիւն, եւ ժամն աշնան աւուրքն լինի, եւ օդն հով եւ չորային լինի, նոյնպէս եւ երկիրն։ Իսկ այն նշաննին եւ պատճառն՝ որ առանց բնութեան լինին, այս են՝ որ հիւանդին կերակուրն յառաջն սաւտայիկ լինի՝ զերդ զոսբն, եւ զկաղամբն, եւ զպախրէ միսն, եւ զքօշին միսն, եւ պատընճանն, եւ այլ զոր ինչ նման են այսոց։ Իսկ այն նշաննին եւ պատճառն՝ որ ՚ի դուրս են ՚ի բնութենէն, այս են։ Բայց կան նշաննի՝ որ ՚ի յառաջ են քան զջերմն, եւ այլ կան՝ որ հետ ջերմանն լինին. եւ այն նշանն՝ որ յառաջ էր քան զհիւանդութիւնն՝ այն է, որ այլ եւ այլ ցեղ ջերմն լինի կալել. եւ երբ այն նիւթներն այրեցան, նա յայս ՚ի ջերմս փոխեցաւ, կամ փայծաղնացաւն, եւ փայծաղն պինդ լինի։ Իսկ այն նշաննին՝ որ հետ ջերմանն հանդիպեցան՝ այն է, որ ՚ի նոպային սկիզբն դողալն, եւ ծանդրանալն, եւ խիստ ցրտանալն ընդ ամենայն մարմինն լինի. եւ իւր երակսն յոյլ եւ յուշ լինի, բայց շատ փոփոխական լինի. եւ ՚ի նոպային յաւելնալն տաքութիւն լինի, բայց ոչ սուր եւ ոչ այրեցող, զերդ որ օր ընդ մէջ ջերմանն. եւ երակսն սակաւ մի սրանայ եւ շոյտ լինի քան որ ՚ի նոպային սկիզբն էր, եւ քան զօր ընդ մէջ ջերմանն այլ փոքր եւ այլ յուշ լինի. եւ ծարաւն սակաւ լինի. եւ գոզն հում եւ հոտած լինի։ Եւ ՚ի նոպային իջանիլն՝ իւր ցրտանալն պակաս լինի քան զօր ընդ մէջ ջերմանն, եւ ՚ի թողուլն նոպային՝ երակսն յուշ եւ յոյլ լինի եւ փոփոխական. եւ իւր գոզին գոյնն այլ եւ այլ ցեղ լինի եւ հում։ Ապա թէ զայս նշաննիս տեսանես, եւ կամ զշատն իւրեանցմէ, գիտացիր որ այս երկու օր ընդ մէջ ջերմս խալըս է, որ է յիստակ բնական սաւտայն։

Երբ այս ջերմս յիստակ լինի, նա իւր նոպայն քսան եւ չորս պահ լինի. ապա թէ ընդ խարտեշ մաղձն խառնի՝ նա կարճ այնէ զնոպայն քան զքսան եւ չորս պահն. ապա թէ ընդ պալղամն խառնի, նա այլ աւելի այրնէ զնոպայն քան զքսան եւ չորս պահն. եւ ամռան աւուրքն այլ կարճ լինի իւր նոպայն։ Եւ իւր գոզին գոյնն ՚ի հիւանդութեան յառաջքն սպիտակ լինի եւ հում. եւ այտոր պատճառն սաւտային հիւանդութիւնն լինի. եւ ՚ի հիւանդութեանն ՚ի վերջքն՝ իւր գոզն սեւ լինի, զի եփեցաւ սեւ մաղձն, որ է սաւտայն, եւ իջանէ հետ գոզին։ Եւ հանապազ հետ այդ ջերմանդ փայծաղնացաւութիւն լինի. նա վասն այդ պատճառանացդ հիւանդին գոյնն վատթարի եւ թխանայ, եւ իւր կաշին սակաւ մին խոշորի եւ տապի, մանաւանդ երբ յերկար քաշէ։

Այլ այս ջերմս ընծայի՝ երբ երեք նիւթերն այրին եւ ՚ի սաւտայ փոխին։ Մէկն լինի՝ երբ արիւնն խանձի. եւ երկրորդն լինի՝ երբ պալղամն խորովի. եւ երրորդն լինի՝ երբ խարտէշ մաղձն այրի։ Այլ բնական սաւտայն չընծայէ ջերմն, զերդ որ ասացին այլ ոմանք յիմաստասիրացն. զի իւր օգտակարութեան նշանքն շատ եւ մեծ է ՚ի մարմինն։ Այլ իւրեանց նշաննին եւ վկայքն այդ երեք ցեղ պատճառանացդ ուրիշ ուրիշ այս են, որ երբ արիւնն խանձել լինի եւ այրել, նա յառաջ հիւանդն արեան ջերմ է կալել, զերդ սինէհիսն եւ այլն, կամ հիւանդին մարմինն շատ արիւն ընծայէ, կամ ժամն գարնան աւուրքն լինի. եւ իւր գոզին գոյնն դէպ ՚ի յարեան գոյնն հակէ. եւ երակսն ՚ի լի լինի. եւ երբ զայդ նշաննիտ տեսանես, գիտացի՛ր որ արիւնն խանձել լինի եւ այրել։

Իսկ թէ ընդ յառաջքն օր ընդ մէջ ջերմ է կալել, որ է տռիտէոս, եւ հիւանդին մարմինն մաղձային լինի, այրեցն եւ ծարաւն շատ լինի, եւ գոզին գոյնն կարմիր եւ պարկեշտ լինի, եւ երակսն շուտ լինի, եւ հիւանդն չէ մահուան, եւ սրտնեղ լինի, գիտացիր որ այն ջերմն ՚ի խարտէշ մաղձին այրելոյն լինի։ Ապա թէ ընդ յառաջսն պալղամիկ ջերմ է կալել, որ է ափիմեռինոսն, եւ հիւանդն պալղամիկ լինի. եւ իւր քունն շատ լինի, եւ տարօքն ալեւոր լինի, եւ ժամն ձմեռնաւուրք լինի, եւ երկիրն հովային լինի, եւ հիւանդին ծարաւն սակաւ լինի, եւ գոզն սպիտակ եւ պղտոր լինի, եւ երակսն յուշ եւ լայն լինի, ապա գիտացի՛ր որ այս ջերմս ՚ի պալղամին խորովելոյն լինի եւ ՚ի յայրելոյն։ Ապա երբ գիտենաս զպատճառն, եւ զխլտն՝ որ է նիւթն, յորոյ ընծայեցաւ ջերմն, դիւրաւ բժշկես։