Եւ
եղեւ
յետ
մահուանն
Արտեւանայ,
որդւոյ
Վաղարշու
արքային
Պարթեւաց,
թագաւորեաց
Արտաշիր
որդի
Սասանայ
/493ա/
միահեծան
տէրութեամբ
ի
վերայ
Բաբելացւոց
եւ
Ասորւոց
եւ
Մարաց
եւ
Պարսից
եւ
Պարթեւաց,
ամս
Ծ:
Յամի
երրորդի
Եղիանոսի
կայսեր,
եւ
յամս
Լերորդի
առաջի
Մեծին
Խոսրովայ
արքային
Հայոց՝
փոփոխումն
թագաւորութեանն
այսորիկ
լեալ:
Եւ
էր
Խոսրով՝
ԼԱ
ամ:
Եղիանոս՝
երրորդն.
Արտաշիր՝
զառաջինն:
Յամին
Լերորդի
չորրորդի
Մեծին
Խոսրովայ,
եւ
չորրորդ
ամի
արքային
Պարսից
Արտաշրի
թագաւորէ
Տերենտիանոս
ամիսս
վեց.
քանզի
փութանակի
վախճանի:
Յամին
ԼԵերորդի
Խոսրովայ
արքայի,
եւ
ի
հինգերորդ
ամի
Արտաշրի
Պարսից
արքայի
թագաւորէ
Պրոպոս
ամս
Զ:
Խոսրով՝
ԼԵ:
Արտաշիր՝
Ե:
Պրոպոս՝
զառաջինն:
Եւ
եղեւ
յամին
ԽԱերորդի
Մեծին
Խոսրովայ,
եւ
ի
ԺԱ
ամի
Արտաշրի
թագաւորէ
Յունաց
Կարոս,
հանդերձ
որդւովքն
իւրովք
Կարինաւ
եւ
Նոմերիանոսիւ՝
ամս
Է:
Խոսրով՝
ԽԱ:
Արտաշիր՝
ԺԱ:
Կարոս՝
զառաջինն:
Յամին
ԽԸերորդի
Խոսրովայ,
ԺԸ
Արտաշրի,
մինչ
արչքայ
Խոսրով
ի
Միջագետս
էր,
Կարոս
կայսր
գումարէ
ամբոխ
զաւրաց
բազմաց,
եւ
դիմէ
ի
վերայ
արքային
Խոսրովայ:
Անտի
աճապարեալ
ընդդէմ
նորա
ելանէ
Կոռնակ
սպարապետ
մեծին
Խոսրովու
հաւրն
Տրդատայ:
Ասեն
զսմանէ
յերկարեալ
զամս
կենացն
ՃԿ
եւ
ունել
ի
ժամ
մահուանն
զհերս
եւ
զաչս
եւ
զլսելիս
եւ
զզաւրութիւնն
եւ
զթեթեւութիւն
մանկութեանն:
Եւ
ապա
յայնժամ
եղեւ
պատերազմ
մեծ
ի
մէջ
Խառանու
եւ
Ուրհայի.
հարկանեն
եւ
վանեն
զզաւրն
Յունաց.
եւ
մեռանի
Կարոս
ի
պատերազմին
հանդերձ
միով
որդւովն
Կարիանոսիւ:
Եւ
ի
նմին
ամի
թագաւորէ
Յունաց
Դիոկղետիանոս
ամս
ԻԲ:
Խոսրով՝
ԽԸ:
Արտաշիր՝
ԺԸ:
Դիոկղետիանոս՝
զառաջինն:
Յամի
Իերորդի
առաջներորդի
Արտաշրի
Պարսից
արքային
ի
չորրորդում
ամի
Դիոկղետիանոսի
կայսեր՝
մեռանի
Քաջն
Խոսրով
ի
վատանուն
Անակայ:
Եւ
տիրէ
ի
վերայ
աշխարհիս
Հայոց
Արտաշիր
արքայ
Պարսից
ամս
ԺԱ:
Դիոկղետիանոս՝
զչորրորդն:
Յամին
ԼԲերորդի
Արտաշրի,
հնգետասաներորդի
Դիոկղետիանոսի,
կայսերակերպ
շքեղութեամբ
Տրդատիոս
ելանէ
ախոյեան
ընդդէմ
արքային
Գդաց:
Եւ
անդէն
ձերբակալ
արարեալ
զախոյեանն
անարի
զթագաւորն
Գդաց՝
ածեալ
կացուցանէ
յանդիման
կայսերն
Դիոկղետիա/493բ/նոսի.
եւ
անդէն
ի
նմին
ամի
թագաւորեցուցանէ
Դիոկղետիանոս
զՏրդատ
ի
վերայ
աշխարհիս
Հայոց:
Գումարէ
ի
ձեռս
սորա
զաւրս
բազումս
եւ
արձակէ
յիւրական
իշխանութիւն
աշխարհին
Հայոց:
Որ
տիրէ
ամենայն
քաջութեամբ
եւ
բարեպաշտութեամբ
ամս
Հ:
Եւ
է
այսպես.
Արտաշիր՝
ԼԲ:
Դիոկղետիանոս՝
ԺԵ:
Տրդատէս՝
զառաջինն:
Յամին
Թերորդի
Տրդատայ
արքային
Հայոց
թագաւորէ
ի
վերայ
Յունաց
աշխարհին
Կոստանդիանոս,
որ
շինեաց
զԲիւզանդիա՝
ամս
Թ:
Արտաշիր՝
զԽ:
Տրդատիոս՝
իններորդ:
Կոստանդիանոս՝
զառաջինն:
Յամին
ԽԹերորդի
Արտաշրի
արքային
Պարսից,
եւ
ԺԹ
ամ
Տրդատայ
արքային
Հայոց
թագաւորէ
Շապուհ
որդի
Արտաշրի
ի
վերայ
աշխարհին
Պարսից
ամս
ՀԳ:
Եւ
ի
սոյն
ամի
վախճանի
կայսրն
Յունաց
Կոստանդիանոս
եւ
թագաւորէ
Մաքսիմիանոս
եւ
Գալիանոս
ամս
ԺԸ,
եւ
տայ
պատերազմ
ընդ
Շապհոյ
որդւոյ
Արտաշրի
ի
Միջագետս
ի
Խառան.
եւ
լինի
անդ
կոտորած
մեծ,
մինչեւ
ի
նեղ
անկանել
զաւրուն
Պարսից
յերկիրն
Ուրհայու:
Եւ
տեսեալ
Շապուհ
զպարտութիւն
իւր
զաւրուն,
զիջանի
առնել
խաղաղութիւն
ընդ
կայսեր.
եւ
նա
առեալ
զգանձս
եւ
զաւարս
բազումս
դառնայ
ի
տեղի
իւր:
Տրդատէս՝
Ի:
Մաքսիմիանոս
եւ
Գալիանոս՝
զերկրորդն:
Շապուհ՝
զառաջինն:
Յամին
ԼԷերորդի
Տրդատայ
արքային,
ԺԸերորդի
Շապհոյ
արքայի
թագաւորէ
Յունաց
Մաքսիմիանոս
որդի
Մաքսիմիանոսի՝
ամս
ԺԳ:
Տրդատէս՝
ԼԷ:
Շապուհ՝
ԺԸ:
Մաքսիմիանոս՝
զառաջինն:
Յամին
Ծերորդի
Տրդատայ
արքային՝
թագաւորէ
Յունաց
Կոստանդէս՝
ամս
ԺԷ:
Տրդատէս՝
Ծ:
Շապուհ՝
ԼԱ:
Կոստանդէս՝
զառաջինն:
Յամին
ԿԷերորդի
Տրդատայ
արքայի
Հայոց,
ԽԸ
ամի
Շապհոյ
արքային
Պարսից՝
թագաւորէ
Կոստանդիանոս
որդի
Կոստանդեայ
ամս
ԼԲ:
Տրդատ՝
ԿԷ:
Շապուհ՝
ԽԸ:
Կոստանդիանոս՝
զառաջինն:
Յամին
ԾԲերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
Եերորդի
ամի
բարեպաշտին
Կոստանդիանոսի
կայսեր,
վախճանի
երանելին
Տրդատէս.
եւ
թագաւորէ
Խոսրով
որդի
նորա
ամս
ԺԷ:
Շապուհ՝
ԾԲ:
Կոստանդիանոս՝
Եերորդն:
Խոսրով՝
զառաջինն:
Յամին
ԿԹերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
ԻԲ
Կոստանդիանոսի
կայսեր՝
թագաւորէ
ի
վերայ
Հայոց
Տիրան,
որդի
Խոսրովայ,
ամս
ԺԲ:
Շապուհ՝
ԿԹ:
Կոստանդիանոս՝
ԻԲ:
Տիրան՝
զառաջինն:
Յամի
ԻԷերորդի
Կոստանդիանոսի
կայսեր,
ի
Զ
ամի
Տիրանայ
արքային
Հայոց՝
թագաւորէ
Ներսէհ
որդի
Շապհոյ
ի
վերայ
Պարսից
ամս
Թ:
Կոստանդիանոս՝
ԻԷ:
Տիրան՝
Զ:
Ներսէհ՝
/494ա/
զառաջինն:
Յամի
ԺԲերորդի
Տիրանայ
արքայի
Հայոց
թագաւորեն
Կոստանդիաս
եւ
Կոստաս,
որդիք
Կոստանդիանոսի
բարեպաշտի՝
ամս
ԺԴ:
Տիրան՝
ամս
ԺԲ:
Ներսէհ՝
Է:
Կոստանդիաս
եւ
Կոստաս՝
զառաջինն:
Յամին
ԺԲերորդի
Տիրանայ,
եւ
Էերորդ
ամի
Ներսէհի
արքային
Պարսից,
եւ
Ա
ամի
Կոստանդի
եւ
Կոստասայ,
որդւոց
Կոստանդիանոսի
բարեպաշտի
Հռովմայ՝
եկն
ի
վերայ
նորա
ի
Բասեան
գաւառի
ի
գեաւղն
Յոսխայ,
մինչ
դարձուցանել
նմա
զՏիրան
արքայ
ամենայն
գերութեամբն
հանդերձ,
եւ
զորդի
նորա
Արշակ
թագաւորեցուցանել
եւ
արձակել
ի
Հայս:
Ներսէհ՝
զութերորդն:
Կոստանդիաս
եւ
Կոստաս՝
զԲ:
Արշակ՝
զառաջինն:
Յամի
չորրորդի
Կոստանդեայ
եւ
Կոստասու,
եւ
յերրորդի
ամի
Արշակայ
թագաւորեաց
Պարսից
Որամազդ
որդի
Շապհոյ
ամս
Գ:
Կոստանդիաս
եւ
Կոստաս՝
Դ:
Որամազդ՝
զառաջինն:
Յամի
Զերորդի
Արշակայ
արքային
Հայոց
թագաւորէ
ի
վերայ
Պարսից
Շապուհ
որդի
Որամազդայ՝
ամս
Հ:
Կոստանդիաս
եւ
Կոստաս՝
Էերորդն:
Արշակ՝
Զերորդն:
Շապուհ՝
զառաջինն:
Յամի
Թ
եւ
Ժերորդի
Շապհոյ
արքայի
Պարսից,
Իերորդի
չորրորդի
ամի
Արշակայ
արքայի
Հայոց,
թագաւորէ
Յունաց
Յուլիանոս՝
ամս
Բ:
Արշակ՝
ԻԴ:
Շապուհ՝
ԺԹ:
Յուլիանոս
նզովածն՝
զառաջինն:
Սա
որդի
է
քեռ
մեծին
Կոստանդիանոսի.
թողեալ
զքրիստոնէութիւնն
եւ
եղեւ
կռապաշտ:
Ի
նոյն
աւուրս
երանելին
Աթանաս
հալածեցաւ
յԱրիանոսացն,
զոր
Սոկրատն
պատմէ:
(Ի
սուրբն
Կոստանդիանոսէ
սկսանի
եւ
մինչ
ի
Փոքր
Թէոդոսն
զանսրբոց
եւ
զսրբոց
գործքն
եւ
զհայրապետացն
զուղղափառութիւնս:
Յուլիանոս
եւ
Գաղիանոս,
որդիք
Դաղմատիոսի
ումեմն,
մնացին
որբ
ի
մէկ
հաւրէ
եւ
ոչ
ի
մաւրէ,
զոր
սնոյց
Կոստանդ
բարեպաշտն.
յետոյ
եղեն
կռապաշտ:
Կոստի
քոյր
թագաւորին
Կոստանդէ,
կին
Լիկիանէ
թագաւորին,
որ
ի
բռնազբաւսելն
մեռաւ):
Յամին
ԻԶերորդի
Արշակայ
թագաւորին
Հայոց
եւ
ի
ԻԱերորդի
ամի
Շապուհ
արքային
Պարսից՝
թագաւորէ
Վաղենտիանոս
եւ
Վաղէս՝
ամս
ԺԳ:
Արշակ՝
ԻԶ:
Շապուհ՝
ԻԱ:
Վաղենտիանոս
եւ
Վաղէս՝
զառաջինն:
Յամի
ԼԴերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
ԼԹ
ամի
Արշակայ
արքային
Հայոց՝
թագաւորէ
Յունաց
Գրատիանոս
զառաջինն:
Յամի
ԽԴերորդի
/494բ/
Շապհոյ
արքային
Պարսից
(եւ
Յուլիանոսի
պղծոյ)
ըմբռնի
Արշակ
Հայոց
արքայ
ի
Շապհոյ
արքայէն
Պարսից:
Եւ
տիրէ
Շապուհ
ի
վերայ
Հայոց
ամս
ԺԲ
սրով
եւ
հրով
եւ
գերութեամբ:
Ապա
թագաւորէ
Յունաց
Թէոդոս՝
ամս
ԺԹ:
Շապուհ
ԾԱ,
ի
տէրութեան
ի
վերայ
Հայոց՝
զեւթներորդն:
Թէոդոսն
Մեծ
զառաջինն:
Յամին
ԾԶերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
եւ
ի
Զերորդի
ամի
թագաւորութեանն
Թէոդոսի
Մեծի,
թագաւորեցոյց
Թէոդոս
զՊապ
որդի
Արշակայ
ի
վերայ
աշխարհին
Հայոց:
Տիրէ
ամս
ԺԳ:
Շապուհ՝
ԾԶ:
Թէոդոս՝
Զ:
Պապ՝
զառաջին:
Յամի
ԿԹերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
ԺԹերորդի
Թէոդոսի
Մեծի,
թագաւորէ
ի
վերայ
Հայոց
Վարազդատ՝
ամս
Զ:
Շապուհ՝
ԿԹ:
Վարազդատ՝
զառաջինն:
Յամի
Հերորդի
Շապհոյ
արքային
Պարսից,
երկրորդ
ամի
Վարազդատայ
արքայի
Հայոց՝
թագաւորէ
Յունաց
Արկադէոս
որդի
Թէոդոսի
ամս
ԺԹ:
Շապուհ՝
Հ:
Վարազդատ՝
զերկրորդն:
Արկադէոս՝
զառաջինն:
Յամի
Եերորդի
Արկադեայ
կայսեր,
ի
Զերորդ
Վարազդատայ
արքայի
Հայոց,
թագաւորէ
Պարսից
Արտաշիր
որդի
Շապհոյ՝
ամս
Դ:
Արկադէոս՝
Ե:
Վարազդատ՝
Զ:
Արտաշիր՝
զառաջինն:
Յամի
Զերորդի
Արկադեայ
կայսեր,
յերկրորդի
ամի
Արտաշրի
արքային
Պարսից,
թագաւորեն
ի
վերայ
Հայոց
Արշակ
եւ
Վաղարշակ՝
ամս
Ե:
Արկադէոս՝
Զ:
Արտաշիր՝
Բ:
Արշակ
եւ
Վաղարշակ՝
զառաջինն:
Ապա
թագաւորէ
Պարսից
Վռամ
ամս
ԺԱ:
Արկադէոս՝
ամս
Թ:
Արշակ
եւ
Վաղարշակ՝
Դ:
Վռամ
զառաջինն:
Յամի
երկրորդի
Վռամայ,
մետասաներորդի
ամի
Արկադեայ
կայսեր,
թագաւորէ
ի
վերայ
Հայոց
Խոսրով
ոմն
հրամանաւ
Պարսից
արքային՝
ամս
Գ:
Արկադէոս՝
ԺԱ:
Խոսրով՝
զառաջինն:
Յամի
ԺԴերորդի
Արկադեայ
կայսեր,
եւ
ի
Զերորդի
ամի
Վռամայ
Պարսից
արքային՝
թագաւորէ
Հայոց
Վռամշապուհ
արքայ
ամս
Ը:
Արկադէոս՝
ԺԴ:
Վռամ՝
Զերորդն:
Վռամշապուհ՝
զառաջինն:
Յամին
ԺԱերորդի
Վռամայ
Պարսից
արքայի
թագաւորէ
Յունաց
Ոնորիոս՝
ամս
ԻԲ:
Վռամշապուհ՝
Է:
Յազկերտ՝
զառաջինն:
Յամի
երկրորդի
Յազկերտի
որդւոյ
Վռամայ,
եւ
յամի
երկրորդի
Ոնորեայ
կայսեր
բարձաւ
թագաւորութիւնն
Հայոց,
որ
տեւեաց
ամս
ՆԵ:
Եւ
վախճանեցաւ
եւ
վճարեցաւ: