Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԸ
ԻՒՍՈՒՓԻ ԳԱԼԸ ՄԵՐ ՍԻՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ, ՄԵՐ ԳԱՒԱՌՆԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏՆ ՈՒ ԿՈՏՈՐԱԾԸ, ԻՇԽԱՆՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ, ԱՇԽԱՐՀԱՈՂԲ ՏԱԳՆԱՊԸ, ՀՐԿԻԶՈՒՄԸ, ՀՐԴԵՀՈՒՄԸ` [ԱՌԱՋԱՑԱԾ] ԵՐԿՆՔԻՑ ՏԵՂԱՑՈՂ ԲԱՐԿՈՒԹԵԱՄԲ. ՍՄԲԱՏ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԱԿԱՆ ՄԱՀԸ. ԳԵՐՈՒԱԾՆԵՐԻ ՈՒ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ԶՐՈՅՑՆԵՐ, ՈՐՈՆՑ [ՊԱՏՄԱԾ ԱՆՑՔԵՐԸ] ՁԳՒՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ԵՐԵՔ ՀԱՐԻՒՐ ՅԻՍՈՒՆՈՒԹ ԹՈՒԱԿԱՆԻՑ ԴԷՊԻ ԱՅՍ ԿՈՂՄ

 

Այն ժամանակ Իւսուփը, ապստամբուածլինելով իր ամիրապետի դէմ, կամենում էր բախուել նրահետ: Դրա համար ամիրապետը պատգամ է յղում Սմբատթագաւորին` մեծ զօրքով գնալ Իւսուփի վրայ`Ատրպատական: Սմբատն էլ դա կամեցաւ կատարել, ուստիզօրք գումարեց եւ ծածուկ կերպով իրողութեան մասինտեղեկացրեց Իւսուփին: Բայց նա չհաւատաց այդմտերմութեանը եւ իր մտքում դաժան վրէժխնդրութիւնէր պատրաստում [նրա դէմ] ու աչք պահած սպասումյարմար ժամի: Ապա հնարաւոր միջոցներ ստեղծելով ուհաշտուելով ամիրապետի հետ` իր իրաւունքին էենթարկում նաեւ հայերին. զօրք է գումարում, պատրաստութիւն տեսնում գալիք գարնանը մեր Հայոցաշխարհն արշաւելու համար: Այդ օրերին Սիւնի մեծնախարար եւ գահերէց իշխան Աշոտը բազումքաջութիւններից, մեծամեծ ու երեւելի գործերից`այնքա~ն բարեպաշտութիւններից, աշխարհի, եկեղեցիների ու վանքերի կառուցումներից յետոյվախճանուեց: Իսկ նրա կինը` բարեպաշտուհի, կանանցմէջ անհամեմատելի Շուշանը, նրա դին զարդարեցարքունական ձեւով. եւ աշխարհաժողով բազմութեամբ, դամբանական փողերով, ողբերգու քնարահարներովտարան, թաղեցին Տաթեւ եպիսկոպոսարանում, այնեկեղեցու բակում, որն իր հրամանով կառուցել էրտէր-Յովհաննէսը: Նրան սգալու եկաւ Սմբատ թագաւորը`Հայաստանի բոլոր իշխաններով հանդերձ. եւ մեծ ողբովլաց լինելով` մխիթարեցին նրա տիկնոջն ու որդիներին`Սմբատին, Սահակին, Բաբկէնին եւ Վասակին: Սմբատին էլնշանակեցին Սիւնիքի գահագլուխ իշխան եւ տէր`ամբողջ Սիսական աշխարհի վրայ: Իսկ եւ իսկ, հէնց որգարունը բացուեց, փչեց դառն քամին, եւ ցոլացհարաւային բոցը մեր աշխարհում. իր որջից դուրս եկաւվանդակազերծ գազանը եւ կատաղի շունը` Իւսուփը, որըկամենում էր կլանել ամբողջ Հայաստանը: Պասեքիօրերին հասնելով Նախիջեւան քաղաքը եւ ասպատակելով`ուզեց ջնջել Սիւնիք նահանգը ու իշխաններին բռնել: Իսկ Սիւնեաց գահերէց իշխան Սմբատը, հաւաքելովեղբայրներին ու ազգականներին, իր իշխանութեանամբողջ ազատագունդ զօրքերը, դուրս եկաւ արաբականզօրքերի դէմ, բռնեց ճանապարհների անցքերն ուկիրճերը: Այդպէս շատերին կոտորեցին:

Բայց քանի որ Աստծոյ խնամքը հեռացել էր, եւ [Աստուած] ուզում էր մեզ [փորձութեան] մատնել, ոչինչ չօգնեց, եւ [մերոնք] չկարողացան դիմադրել. Սմբատն իր մայր Շուշանին, իր կին Սոփիին, որըԴերենիկի դուստրը, Վասպուրականում թագաւորողԳագիկի քոյրն էր, մի փոքրիկ, ծծկեր տղայով, եւ իրեղբայր Սահակի կնոջը, որ Գուգարաց բդեշխի դուստրնէր, [եղբօր հետ] տարաւ, ամրացրեց Երնջակի անառիկամրոցում. իսկ իրենք փախուստի դիմեցին: Սմբատը գնացՎասպուրական` իր աներ Գագիկի մօտ, Սահակը` Գուգարք`իր աներոջ մօտ: Բայց Բաբկէնն ու Վասակը մնացինայնտեղ: Գրիգոր Սուփանն ու իր եղբայրները մնացինիրենց տեղերում` ամրացած լեռների կատարներին ուժայռերի ծերպերում: Իսկ անիծեալ Իւսուփն այդիմանալով` ասպատակ սփռեց ամբողջ նահանգում եւհաւաքեց կողոպուտ ու գերի բռնեց բազմաթիւմարդկանց, որոնց նոյն ժամանակ գտաւ: Նրանցիցպիտանիներին ու աւելի գեղեցիկներին ընտրեց, գերութեան քշեց, միւսներին սրի ճարակ դարձնելով`կոտորեց: Սա տեղի ունեցաւ սուրբ Զատկի տօնի օրերին: Եւ անհամար սպանուածների արիւնը խառնուեց մերՓրկիչ Յիսուսի փրկական արեանը, որ այն օրը թափուեցխաչի վրայ: Նրանց մարտիրոսական պսակը պահպանւում է: Սա կատարուեց հայոց երեք հարիւր յիսունութթուականին:

Անիծեալ Իւսուփը, այս բոլորոճրագործութիւնները կատարելով, տասներկու գիշերայստեղ անցկացնելով, անցաւ, գնաց Դուին քաղաքը եւհսկայական բանակներով նստեց Երասխ գետի ափին: Այնուհետեւ, երբ փրկութեան ամէն մի հնար վերջացելէր, եւ ոչ մի տեղից [օգնութեան] ակնկալութիւն չկար, Սիւնեաց իշխան Գրիգոր Սուփանը եկաւ Իւսուփի մօտ`անձնատուր լինելու, որպէսզի դրանով հնարաւոր լինիզերծ մնալ վերահաս չարիքից: Իւսուփը նրան տեսնելովգոհունակութեամբ ողջունեց եւ անմիջապէս ընդունեցպատուով, բայց արտաքուստ: Նրա ազգական կտրիճՎասակը, տեսնելով եւ իմանալով, որ Գրիգորը պատուիարժանացաւ ու չվնասուեց, ինքն էլ գնաց Իւսուփի մօտ`անձնատուր լինելու: Իւսուփը նրան իսկոյն ընդունեց, բայց քիչ ժամանակ անց բանտ նետեց Դուին քաղաքում, որը եւ այնտեղ մնաց մէկ տարի: Իսկ անիծեալ ԻւսուփըՍմբատի դէմ ամբողջ տարին բազմաթիւ ճակատամարտերէր կազմակերպում` նրան որսալու համար, բայց չէրկարողանում: Եւ սա եղաւ ապստամբութիւնից [հայոց]այն իշխանների, որոնք պառակտեցին մէկմիասնութիւնից` դատարկ յոյսով եւ մեծ խաւարբերեցին ե'ւ իրենց, ե'ւ մեր Հայոց աշխարհին: Նկատիունեմ մանաւանդ Գագիկ Արծրունուն, որը թագաւորեցՎասպուրականին` յատկապէս միացած լինելով Իւսուփիհետ` մի չնչին պատճառով. չէ՞ որ նա Սմբատթագաւորից պահանջեց Նախիջեւանը վերցնել ՍիւնիՍմբատ իշխանից ու յանձնել իրեն, իսկ նաչհամաձայնեց, որովհետեւ այն բուն հայրենիք էր: Հէնցդրա համար [Գագիկն] ապստամբուելով` գնաց Իւսուփիմօտ եւ թագադիր լինելով ուզեց թագաւորել Հայոցաշխարհի վրայ: Ապա Իւսուփի մօտ է գալիս նաեւ Սմբատարքայի եղբօրորդի Աշոտը եւ ենթարկւում նրան: Իւսուփը պատերազմում բռնում է եւ Սմբատի որդիՄուշեղին: Եւ այսպէս խրոխտացած, գոռոզացած` խիստփքուածութեամբ գալիս է Դուին` իր հետ ունենալովԳրիգոր Սուփանին: Ապա ինչ-որ կասկածանքիպատճառով բացայայտօրէն չէր կարողանում դաւելՍիւնեաց մեծ իշխանին ու շարունակ մահ էր խորհում, որի համար գազանապէս նրան մահու թոյն է մատուցում. եւ այն ողողում է նրա ստամոքսը, ու նա տագնապովշունչը փչում է: Գագիկ թագաւորը եւ ԱշոտԲագրատունին նրա մօր` Մարիամի ու եղբայրների`Սահակի եւ Վասակի հետ սգալով նրան` վերցրին, տարանու դրեցին տապանի մէջ` իր ձեռքով կերտուած սուրբՇիմոնի սրբարանում: Այս ձեւով էլ նոյն մահու թոյնըխմեցրեց Մուշեղին եւս, որին տարան Տարօն եւ դրեցինիր նախնիների մօտ: Նոյնպէս եւ Սմբատին` Սմբատթագաւորի եղբօրորդուն, սպանեցին: Իսկ գեղասլացպատանի, կտրիճ Վասակը` Սիւնեաց տէր Սմբատիեղբայրը, որ անիծեալ Իւսուփի չար կամքինչենթարկուելու պատճառով բանտ էր նետուած աւելիքան մէկ տարի, մի օր, երբ մութն ընկաւ, օգնութեանկանչելով վերին կամքը եւ երեսը խաչակնքելով` ասաց. «Օգնեցէ'ք ինձ, Սիւնեաց եկեղեցիներե: Վերցնելովպողպատի սուրն ու գործի դնելով` պահապաններինդիաթաւալ արեց: Ինքն էլ, բաւական տարածութիւնվազելով, կախուեց պարսպից ու իջաւ: Եւ քանի որ նրածառաները [նախօրօք] ձի էին պատրաստ պահել, հեծաւ այդերիվարն ու փախաւ: Ապա պահակների ճիչն ուզինուորների ձայնը մինչեւ կուժեղանային, մինչ այս, մինչ այն` նա ընկաւ այգիների միջնակները, այլ եւ այլճանապարհներով անցաւ, գնաց իր երկրի ամուրտեղերը: Այստեղ էլ այնուհետեւ Սիւնեաց հայկազունիշխանները` Սուփան անուանուած Գրիգորի եղբայրներՍահակն ու Վասակը, իրենց մօր` երանելի տիկինՄարիամի հետ իրենց կեանքի [փրկութեան համար] հնարորոնելով ու սրտապնդուելով, ուզեցին պոկուելանօրէնի ձեռքից եւ փախչել, ընկնել իրենց աշխարհիամուր տեղերը, բայց տարագիր չդառնալ, մինչեւ անցնիԱստծոյ բարկութիւնը: Եւ արագաշարժ նաւակներովգնացին, ամրացան Սեւանայ կղզում: Իւսուփն այսլսելով` նրանց ետեւից զօրք ուղարկեց, որը եկաւ եւնստեց կղզու դիմաց` [լճափին]: Իսկ նրանքվախենալով, որ թերեւս այդ չար մարդկանց ստեղծածհնարաւորութեամբ իրենց հարազատ փոթորկայոյզ[լճի] զնդանում բռնուեն, այնտեղից դուրս գալով`գիշերը շատ նաւակներով անցան այն կողմը եւ գնացինՄիափոր ամուր գաւառը: Այդ իմանալով` զօրքը նրանցհետապնդեց, բայց նախ մտնելով կղզին` ամէն ինչկողոպտեց: Ապա իշխանները, տեսնելով եկած-հասածհրոսակներին, ետ դարձան, յոյժ քաջութեամբ շատերինկոտորեցին, ուրիշներին էլ փախուստի մատնեցին, իսկիրենք անցան-գնացին Գարդմանի ու Արցախի ամուրաշխարհը եւ մնացին այնտեղ` վերին օգնութիւննակնկալելով: Եւ հէնց այնտեղ էլ թափառականութեան ուպանդխտութեան մէջ վրայ հասաւ երանելի տիկինՄարիամի` իրենց մօր վախճանը: Նրան խնկելով ուզմռսելով` դրեցին փայտէ տապանի մէջ, մինչեւնախախնամութեան գթութեան եւ իրենց հայրենիտէրութիւնը վերադառնալու օրը` նման Յովսէփիոսկրերին, որ իսրայէլացիների հետ Եգիպտոսում էինեւ նրանց կողմից բերուեցին Աւետեաց երկիր: Իսկ երբիշխանները վերադարձան, իրենց մօրը շատ շքեղպատուով բերեցին ու խիստ բազմամարդ հանդէսովգերեզման դրեցին իր կառուցած Շողուագայ եկեղեցումօտ:

Իսկ անիծեալ Իւսուփը, քիչ օրեր անց դուրսգալով Դուինից, կրկին անգամ մտածեց ձեռք գցել Սմբատարքային, որն ամրացել էր Աշորնեաց ձորում, Կապոյտկոչուած բերդում: Նա երդմամբ հնարամտում ու[այնտեղից] արքային դուրս է հանում, վերցնում, գալիսէ Դուին, դնում երկաթի դաժան կապանքների մէջ`լիովին դէն նետելով իր չարութեան պատրուակի քողը: Ապա նրան վերցրած` գալիս է կռուելու Երնջակի անառիկամրոցի դէմ, որտեղ էին գտնւում Սիւնեաց պատուականտիկիններ Շուշանն ու Սոփին եւ բազմաթիւ ուրիշազնուական կանայք ու տղամարդիկ: Շատ օրեր սաստիկմարտ է մղում բերդի դէմ: Զանազան միջոցներովօրաւուր խստացնում էր մարտը, բայց ոչինչ չէրօգնում: Դրանից կատաղած` թագաւորին բերել է տալիսբերդի դիմաց եւ զանազան կտտանքներով չարչարում էու հրամայում. «Ասա', որ բերդը յանձնենե: Իսկ նաիմանալով, որ [միեւնոյն է]` այդ չարից պրծում չկայ, ոչինչ չէր խօսում: Ուստի եւ այնտեղ Սմբատ սուրբթագաւորին գերմարդկային սարսափելի տանջանքներովսպանեցին եւ հրամայեցին տանել Դուին ու մեռածմարմինը կախել փայտից: Այսպէս նրա նահատակութիւնըլուսաճաճանչ փայլեց բարձունքից: [Նրասրբութեամբ] մեծ բժշկութիւններ եղան, եւ շատերըքրիստոնեայ դարձան: Սա տեղի ունեցաւ հայոց երեքհարիւր վաթսուներկու թուականին:

Անիծեալը, այսպիսի մեծ ու յանդուգնոճիր գործելով, [դեռ] չյագեցաւ չարիքներից, այլհէնց այն ժամանակ ուզում էր իր թոյնը թափել բերդումեղած գաղթականների վրայ: Այդ պատճառով այնտեղիցչհեռացաւ, մինչեւ որ գիշերը գողունի բերդը գրաւեց`երկաթէ ճանկերի յարմարեցումով անմատչելիժայռերը մագլցող` անձաւամուտ ու քարագնաց մարդկանցմիջոցով: Թէպէտեւ գրաւեց, բայց ոչ մարդկանցհնարամտութեամբ, այլ Աստուած էր ուզում կործանումբերել եւ այդպէս էլ արեց: Ապա բացելով բերդի դռները`հանեցին փառաւոր տիկիններին` կուտակուած բազումգանձերով: Այնտեղի բնակիչներին էլ սրակոտորարեցին, իսկ մեծ բարեպաշտուհի տիկին Շուշանին`Աշոտի կնոջը, Սմբատի ու միւսների մօրը, եւ Սոփիին`Սմբատի կնոջն ու Գագիկ թագաւորի քրոջը` մի տղայով, Սահակի կնոջը` ուրիշ ազնուական կանանց հետ, քշեցինորպէս գերիների, տարան Դուին ու բանտարկեցինխաւարչտին բանտի նեղ որջում: Այնտեղ պէտք էր տեսնելողբալի վիճակը փափկասուն ու արքայազուն կանանց, որոնք անգամ ջուր ու ցամաք հաց չէին գտնում`յագենալու համար, ոչ էլ խոտեղէն գետնախշտի անկողին`փետրալի հաճելի անկողնու եւ ոսկեթելգահաւորակների փոխարէն:

Այս սարսափելի [իրողութեան] գոյժըլսելով` Սմբատը` Վասպուրականում եւ Սահակը`Գուգարքում, ճիգ ու ջանք գործադրելով շատձգտեցին ազատել գերիներին, [բայց] չկարողացան: Իսկայն ժամանակ ամենաբարեպաշտ, խորահաւատ ու իմաստունտիկին Շուշանը այն բանտում գոհութեամբ, [բայց]խղճալի մահով մեռաւ, նրա հետ էլ` Սոփիի ու Սմբատիփոքրիկ ծծկեր մանկիկը: Պահապանները բանտից հանելով[նրանց] դուրս նետեցին, որոնց քահանաները եւսպասաւորները վերցրին, իբրեւ ինչ-որ օտարականի [դի], տարան, թաղեցին այն եկեղեցու բակում, որը Սերգէնահատակի անունով կանգնեցրել էր Ներսէս Շինողը: Իսկ երկու տիկիններին` Սմբատի ու Սահակի կանանց, [արաբները] տարան Պարսկաստան, Ատրպատական եւ իրենցամրոցներում բանտարկեցին: Այսքան անցքերից յետոյՍմբատի եղբօրորդի Աշոտը սպարապետութեան պաշտօնումէր, իսկ իր որդի Աշոտը փախուստի մէջ էր բիւզանդականկայսեր մօտ: Ռոմանոս կայսրը սրան թագադրելովուղարկեց Հայաստան: Դրանից սպարապետ Աշոտըզայրացաւ, եւ [նրանք] ուզում էին սաստկութեամբկռուել միմեանց դէմ, բայց մեծ կաթողիկոսՅովհաննէսը համոզեց ու խաղաղեցրեց, եւ մեր երկիրըմի փոքր շունչ քաշեց Իւսուփի աւազակայինյարձակումներից:

Այն ժամանակ Սիւնի մեծ իշխան ՍմբատըՎասպուրականից եկաւ արքայորդի Աշոտ թագաւորի մօտ, որին սա մեծ պատուով ընդունեց ու տեսակ-տեսակփառքերով շքեղացրեց: Եկաւ նաեւ Գրիգոր Սուփանիեղբայր Վասակը: Աշոտը նրան էլ խնդութեամբ ընդունեցու արժանացրեց իր տէրութեանը: Կարճ ժամանակ անցիրենց բնիկ աշխարհը` Սիւնիք, եկան նաեւփախստականներ Սիւնեաց տէր Սահակը, Բաբկէնը ուՎասակը` Սմբատի եղբայրները: Սմբատն այդ լսելով`թոյլտւութիւն է ստանում արքայից ու վերադառնումԱրագած լեռնից, գալիս, գտնում է իր եղբայրներին, որոնք շատ են ուրախանում: Նրանք տեսնում էին իրենցարքունական ապարանքները քանդուած, եկեղեցիներնաւերուած, մեծամեծ աւանները եւ գեղեցիկդաստակերտները անբնակ անապատների վերածուած, ցորենի ամբարները դատարկուած ու գինու հորերըխափանուած: Նրանց մէջ քիչ սուգ, տրտմութիւն ուարտասուքի հեղում չեղան` առաւել եւս գերի տարուածտիկնանց համար: Մինչ այսպէս վարանած էին, եկան նաեւնրանց կանայք` Իւսուփի դաժան գերութիւնիցազատուած` Աստծոյ գթութեամբ: Դրա համար մեծապէսուրախանալով` խիստ գոհունակութիւն մատուցեցիննրանց պարգեւող Աստծուն: Այնուհետեւ ողբ ու սգիփոխարէն մեծ ցնծութիւն էր լինում նրանց մէջ: Եւշուտափոյթ կերպով նրանց ապարանքների ամբողջաւերածութիւնը [վերացուեց], եւ առաջուայ նմանլիակատար շէնութեան հասան նրանք: Իսկ Սահակը`Գրիգորի ու Վասակի եղբայրը, եկաւ Գեղարքունիքի իրհայրենի կալուածքը: Կարճ ժամանակ ապրելով`վախճանուեց եւ թաղուեց իր կառուցած դամբարանում`Նորատուքի մեծ եկեղեցու դռանը:

Սրա եղբայր Վասակն էլ քիչ օրեր անցվախեցաւ հայոց երկփեղկուած թագաւորութիւնից, որինտիրում էին երկու Աշոտները եւ միշտ բորբոքւում էին`միմեանց դէմ պատերազմելու: Արքայորդին Աշոտիցկասկածի ենթարկուելով` նրա մօտ չգնաց. մէկ [այնպատճառով], որ միւս Աշոտը` Շապուհի որդին, սիրումէր իրեն, մէկ էլ` որ փեսայ էր Վրաց բդեշխ Գուրգէնին, իսկ Գուրգէնը հակառակ էր Աշոտ [արքայորդիթագաւորին]: Ապա Յովհաննէս կաթողիկոսին մէջ գցելով`հաշտութեան երդմնագիր է խնդրում, որպէսզի նրա հետհամարձակ ու անկասկածելի լինի, որը եւ Աշոտ[արքայորդի] թագաւորը տալիս է` յարգելով իրնկատմամբ նրա [արտայայտած] ցանկութիւնը: Վասակը, այդ երդմնագիրը վերցնելով կաթողիկոսի ձեռքից, գնում է Աշոտի մօտ եւ անկեղծօրէն ու մտերմաբարընդունւում նրա կողմից` որպէս սիրելի համախոհ: Իսկյետոյ Աշոտը մոլորեցւում է ոմանց կողմից, որոնքասում էին, թէ Վասակին ուղղուած թուղթ է գտնուել միսուրհանդակի մօտ` գրուած միւս Աշոտի ու Գուրգէնի`Վասակի աներոջ կողմից, լի քեզ վերաբերող ամենայնչար խորամանկութեամբ: Այդ պատճառով Վասակինբռնելով` երկաթի կապանքներով դնում է Կայէնի ամուրբերդը: Թէպէտեւ կաթողիկոսը, թագաւորի մօտ շատմիջոցներ գործադրելով, ջանում էր նրան ազատել, [բայց թագաւորը] չէր լսում` ինչ-ինչպատճառաբանութիւններ բերելով: Ապա որոշ օրեր անցբռնութեամբ ազատուեց Ձորագետի եւ Գարդմանի իշխանՍահակի ձեռքով եւ ուղարկուեց իր տուն` Գեղարքունիքգաւառը, քանի որ հէնց նա էր իրենց ժառանգականբաժինը մեր Սիսական աշխարհում:

Այս դէպքերից յետոյ Սիւնեաց մեծ իշխանՍմբատը եւ նրա երեք եղբայրները, ցասկոտ սրտովդժկամելով այն ժամանակ Գողթան գաւառինբռնակալաբար տիրող ամիրայից, պահանջեցին իրենցսեփական տիրոյթները` Երնջակի բերդն ու շրջակայգաւառները, որոնք Իւսուփը նրան էր վստահել, բայցԳողթնի ամիրան չկամեցաւ տալ, այլ ասաց. «Արքունուստհէնց ինձ են պարգեւուածե: Սմբատն այդ լսելով` զօրք էգումարում` ահաւոր սաստկութեամբ պատերազմելուհամար` իր հետ բերելով նաեւ սկիւթացի թուրքերին, որոնք վրաններով բնակուել էին իր նահանգում: Եւամիրան էլ ելնում է նրանց դէմ. երբ բախւում ենմիմեանց, հագարացին պարտւում է: Ապա այն ժամանակթուրք զինուորները, որ ձախ կողմից Վասակիթիկունքում էին, միմեանց հետ դիւային խորհուրդանելով` միասնաբար յարձակուեցին Վասակի վրայ, դիաթաւալ գետին գլորեցին եւ ուղղութիւն վերցրածփախան Նախիջեւանի կողմերով: Իսկ գեղեցիկերիտասարդի դիակը ճակատամարտի տեղից վերցնելով`նրա եղբայրները անսահման ողբերով, բարձրագոչաղաղակներով տարան, դրեցին իր հօր` Աշոտի մօտ եւվրան մեծ լաց ու կոծ արեցին:

Բայց այժմ պիտի պատմեմ նաեւ Իւսուփիմասին: Մեր Հայոց աշխարհի նկատմամբ այս բոլորոճրագործութիւնները կատարելուց յետոյ նա գնացԱտրպատական եւ սկսեց ըմբոստանալ ամիրապետի դէմ: Իսկ սա, իմանալով Իւսուփի խորամանկութիւնը, մեծզօրք է հաւաքում ու մի հաւատարիմ մարդուղեկավարութեամբ ուղարկում Իւսուփի մօտ: Նրանբռնելով` ծանր կապանքներով բերում են ամիրապետիմօտ: Իսկ սա շատ ծեծելով նրան կապանքներով նետել էտալիս մթին, նեղ, խոնաւ ու ցեխոտ բանտը: Եւ որոշտարիներ այնտեղ մնալուց յետոյ իրենց չար օրէնքի միգլխաւոր մարդու միջնորդութեամբ կալանքից ազատուեցու վերստին ուղարկուեց նոյն գահին իշխելու: Նրանյանձնարարուեց Հայաստանի հարկահանութիւնը: Եւ նագալով Վասպուրական` [կրկին] գնաց Ատրպատական ուՀայաստանի վրայ ոստիկան նշանակեց իր ծառաներիցմէկին` Նսըր անունով, որին նաեւ Սրբրքի էին կոչում: Եկաւ այն անիծեալը` Իւսուփից կրկնակի չարն ուշնաբարոն, որոշ ժամանակ բնակուեց Նախիջեւանում:

Խաղաղ ու հաւասար վայելումով էին ապրումՍիւնեաց իշխաններ Սմբատն ու Սահակը` [միմեանցմիջեւ] բաժանած լինելով նահանգի իրենց հայրենիկալուածքները. աւագը` Սմբատը, բաժին ունէր Սիւնիքիարեւմտեան կողմի մեծ մասն ու ամբողջ Վայոց ձորը, իսկ Սահակը` արեւելեան կողմը, մինչեւ Հագարի. սակայն կրտսերը` Բաբկէնը, մի փոքր պակաս բաժինունէր: Այդ պատճառով, չար խանդից դրդուած, իրհամար զրկողութիւն է համարում Սահակի մեծտէրութիւնը եւ մտքում սնոտի յոյսի մի գաղափարյղանալով, ինչպէս եւ չար մարդկանց կողմիցհաղորդուելով` վեր է կենում, գնում Նախիջեւան`յիշեալ Նսըրի մօտ: Դժոխային պայման ընդունելով`դաշինք է կնքում նրա հետ եւ ցոյց է տալիս իրճնշուածութիւնը Սահակից: Իսկ Նսըրը, չար ուխորամանկ մտքով իսկոյն ընդունելով նրանց, խոստանում է խնդրանքը կատարել. ապա հրաւիրակներ էուղարկում, կանչում Սահակին [իբր] սիրոյ համար: Սահակը, այդ լսելով եւ խելացնոր կերպով հաւատալովնրան, ուրախութեամբ գնում է հրաւէրին, որպէս թէարքունիք է գնում` բազում ու մեծամեծ ընծաներով: ԵւՆսըրը, նրան հանդիպելով Նախիջեւանում, նոյնպէսխնդութեամբ է ընդունում` հրճուելով մեծ որսիհեշտադաւ գիւտի մտքերով: Սահակը եւս անմիջապէս նրահետ հաւատարմութեան դաշինք է կնքում: Նսըրն ասումէ. «Գնանք Դուին ու այնտեղ ապահովուած մտածենքմիմեանց օգուտի մասինե: Եւ Սահակին ու Բաբկէնինվերցրած` գնում է Դուին: Երբ մտնում է քաղաք եւհանգստանում ապարանքում, որ բանտի մօտ էր գտնւում, արձակում է չարութեան քողը, բռնում է Սահակին ուԲաբկէնին, երկաթի կապանքներով բանտ դնում այդխելքից բթացածներին ու սրտից անզգայացածներին, որոնք իրենց կամքով անձնատուր էին եղել, անձամբյանձնուել:

Շնաբարոյ Նսըրն այս անելով` քիչ ժամանականց դուրս եկաւ, զօրքերը սփռեց ամբողջ երկիրը, ասպատակեց, իսպառ ջնջեց մեր ամբողջ Հայոց աշխարհըեւս, Այրարատեան երեք գաւառներն էլ: Եւ աւարներովու գերիներով հարստացած` բնակւում էր Դուինում: ԱպաՆսըրին հրաման եկաւ` գնալ Ատրպատական: Եւ անմիջապէսիր ծառաներից մէկին` Բշըր անունով, նշանակեցԴուինում կալանաւորուած Սիւնեաց իշխանների վրայեւ ինքն անցաւ, գնաց Պարսկաստան, Ատրպատական: Եւայնտեղ հոգաց արքունի բոլոր հոգսերը ու այնտեղիցվերադարձաւ սպայակոյտ մեծ զօրքով: Իր մէջ մտածեցգնալ Սիսականի կողմերով ու նահանգը աւարի առնել, իսկ եթէ հնարաւոր լինի` բռնել Սիւնեաց գահերէցիշխան Սմբատին` կա'մ աւազակաբար յանկարծակիյարձակուելով, կա'մ ճակատամարտերով ոտնատականելով, գերել ու աւերել նրա տունը, իրեն էլ տանելԴուին` եղբայրների մօտ: Իսկ իմաստնագոյն Սմբատը իրսեփական գաւառում` Վայոց ձորում, հանգիստ ու խաղաղնստած էր: Լսելով նրա գալու լուրը` ամրացրեց իրտունն ու Վայոց ձորի ամբողջ ամուր գաւառը: Ինքն էլզօրքերը դուրս բերելով` սպայակոյտ զօրքի մեծամբոխով իրեն շրջապատեց արքունական ապարանքում, որը գտնւում էր Եղեգիք գիւղաքաղաքում: ԱյնուհետեւՆսըրը, գալով եւ տեսնելով նրան այնպիսիպատրաստութեամբ ու անյաղթահարելի զօրութեամբզգուշացած, իր մտադրութիւնը չկարողացաւ ի յայտբերել, այլ նրա հետ խօսեց խաղաղութեամբ ու բազմաթիւպատգամաւորների միջոցով հաշտութեան եւխաղաղութեան պայմանագիր կնքեց: Սմբատն էլ պահանջեցիր եղբայրներին, որոնք կապանքների մէջ Դուինումէին, եւ Նսըրը խոստացաւ բաց թողնել [նրանց]: Այնուհետեւ միմեանց մօտ գալով` մեծ ուրախութիւնարեցին, եւ Նսըրը, Սմբատից բազմաթիւ նուէրներ ուպարգեւներ ստանալով, ճանապարհուեց, գնաց մտաւԴուին: Եւ իսկապէս, Բաբկէնից չպարտաւորուածգլխագին վերցրեց ու նրան ազատեց, բայց Սահակին [դեռ]բանտարկուած թողեց այնտեղ, որովհետեւ սադահեկանների այն ծանր չափը չունէր, որ գերեգին էինպահանջում: Ապա նա էլ, քիչ ժամանակ անց մեծ կշռովոսկի վճարելով իր փրկագինը ու ազատուելով, կապանքներից դուրս եկաւ, գնաց իր սեփականտէրութիւնը: Եւ մեծ ուրախութիւն եղաւ եղբայրներիմէջ ու [իրենց] նահանգում: Նրանք ապրում էին հաշտ ուխաղաղ` զբաղուած լինելով շինարարութեամբ եւ [այլ]գովելի գործերով:

Այն օրերին ծաղկում էր այս իշխաններիազգական Ձագիկ մեծ իշխանը` Սիսական տոհմից` [լի]ամենայն բարեպաշտութեամբ, որը բաժին ունէր Բաղացաշխարհն ու Կապան քաղաքը: Բազմաթիւբարեգործութիւններից յետոյ նա վախճանւում է ութաղւում իր նախնիների մօտ` ժառանգ թողնելովքաջազօր Ջեւանշերին եւ Վահանին: Նրա իշխանութիւնըժառանգեց Ջեւանշերը երկար ժամանակ: Իսկ նրա եղբայրՎահանը, յանկարծակի չար դեւից զարնուելով, տանջւում է: Այդ պատճառով հրաժարուեց աշխարհականկարգից, կրօնաւորի տարազ հագաւ ու երկար ժամանակճգնում էր Տանձափարախի սուրբ վկայարանում եւՇատանյա վանքի խստակրօն, մեծահռչակմշտնջենաւորանոցում: Մաքրուելով պիղծ ոգուց`կամեցաւ իր անունով վանք շինել ու նրա մէջ հաստատելկրօնաւորների բազմութիւն: Դրա մասին յետոյկպատմեմ: Իսկ երջանիկ ու փառաբանուած Սմբատ իշխանըաստուածավայել բազում բարեպաշտութիւններից յետոյայս աշխարհից փոխադրուեց ու թաղուեց իր հօր` Աշոտիմօտ` ժառանգ թողնելով իր զաւակ, արի ու հանճարեղիշխան Վասակին: