Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԴ
ԽՈՏԱԿԵՐԱՑ` ՔԱՐԿՈՓ ԱՆՈՒԱՆՈՒԱԾ ՎԱՆՔԻ, ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՆՐԱ ԿՈՐԾԱՆՈՒԵԼՈՒ ԵՒ ՇՈՒՇԱՆ ՏԻԿՆՈՋ ՈՒ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՇԻՆՈՒԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Այս վանքի [կառուցումից] առաջ, շատժամանակներից ի վեր խոտաճարակ ու քուրձ հագնողմարդիկ էին բնակւում Վայոց ձորի խորքերում, Հրասեկի բերդի սահմաններում, Արաստամուղ գիւղիմօտ, որը բարձր դիտանոցի նման նայում էր Շարուրիդաշտին: Նրանք մեծ բազմութիւններով հեռացած էինզգեստներից ու նիւթական կերակուրներից եւ ցրիւեկած տեղի քարաժայռերի ու խորաձորերի մէջ`զբաղուած էին մշտական աղօթքներով. կիրակնօրեայտօներին խմբւում էին իրար մօտ ու հաղորդակիցլինում երկնային զենմանը. դա էլ լինում էր նրանցհամար հացի ու գինու վայելում: Միւս օրերին նրանցիցոմանք բնակւում էին ծերպերում, ոմանք` խիստ նեղհիւղակներում, ոմանք` առանց օթեւանի, լուռ ուանմռունչ եւ բաւարարւում էին հունդերով կամբանջարների սակաւ սնունդով: Ոմանք մի նեղ ձորակում, քաղցրահամ աղբիւրի մօտ մատուռ էին շինել ու այնտեղէին կենում: Նա այժմ Ուռոյ քար է կոչւում: Այնտեղնրանց գերեզմաններն են, եւ մեծամեծ բժշկութիւններեն լինում: Ոմանք միւս լայն ձորում շինել էինսենեակ ու այնտեղ էին ապրում: Դա Հին վանք ենկոչում: Ուրիշներն էլ այս ու այնտեղ ցիրուցան էին: Նրանց բուն կենտրոնատեղին Արաստամուղ գիւղի մօտիեկեղեցին էր, որի մէջ մի յարմար տեղ հաստատել էինահարկու եւ աստուածահրաշ սուրբ նշանը, որԽոտակերաց խաչ է կոչւում: Եւ մեր աշխարհի աւերումիցյետոյ այդ կրօնաւորները ցրիւ եկան, ու այն տեղըաւերակ եւ անբնակ մնաց մինչեւ Սիւնեաց տէր Աշոտիշխանի օրերը: Յետոյ Սիւնեաց մեծ եպիսկոպոստէր-Յովհաննէսը նրան իրազեկ է դարձնումիրողութեանը, եւ նա հրամայում է վերստին շինելեկեղեցին ու վանքը` [այնտեղ] հաւաքելովկրօնաւորներին: Որպէս կալուածք եկեղեցուն է տալիսԱրաստամուղ գիւղը: Դրանք այդպէս էլ կատարւում են:

Այնուհետեւ վախճանւում է բարեպաշտ ուարքայաշուք այն Աշոտ իշխանը, եւ սաստիկերկրաշարժից տապալւում են եկեղեցին ու վանքի բոլորշինութիւնները, որի մասին նորից եպիսկոպոսըտեղեկացնում է երանելի Շուշան տիկնոջը: Եւ սա, առաւել աստուածասէր ու բարեպաշտ լինելով, խնդրումէ եպիսկոպոսին շտապ կերպով սկսել կառուցելեկեղեցին ու շրջակայքը` առաջինից աւելի շքեղ`ասելով. «Որ չկորչի իմ տէր Աշոտի յիշատակըե: Երջանիկ եպիսկոպոս տէր-Յովհաննէսը հէնց անյապաղ ուշտապ կերպով կատարում է դա: Նաւակատիքին էլհրաւիրեցին հայոց մեծ կաթողիկոս տէր-Յովհաննէսին: Վանքը զարդարեցին պայծառօրէն ու առաւելագոյնչափով եւ եկեղեցու վրայ Աշոտի ու Շուշանիյիշատակին փորագրեցին արձանագրութիւն, որիպատճէնը սա է. «Սրանից առաջ նախ եղել է Խոտակերացվանքը. եւ քանի որ աւերուել էին այս կրօնաւորանոցուխտը եւ սրա մէջ վաղուց եղած քաւարանը, ուստի իմտէր երանելի Աշոտը ջանադրութեամբ շինել էր սուրբեկեղեցին ու միաժամանակ ամբողջ շինութիւններըզարդարել կրօնաւորական դասերով: Իսկ հէնց որ իմ տէրԱշոտը, այս մարմնական կեանքից դուրս գալով, փոխադրուեց իր հայրերի մօտ, մեր որդիներըԱրաստամուղ գիւղը սահմանեցին սուրբ ուխտի մէջ իրայն սահմաններով, որոնք իրենց հայրերը վայելել էին, երանելի իշխան Աշոտի եւ ինձ` Սիւնեաց տիկինՇուշանիս համար` որպէս հոգեւոր արձան ու յիշատակմեզ եւ մեր որդիների արեւշատութեան համար: Եւպատահեց [այնպէս], որ այս եկեղեցիները հիմնաշարժլինելով` աւերուեցին: Ես, կամենալով իմ տէր Աշոտիկեանքին հաղորդակից լինել, նրա` Քրիստոսի մօտփոխադրուածի յիշատակը նորոգելու նպատակով շինեցիայս նոր սուրբ եկեղեցին կրօնաւորանոցշինութիւններով` սրբուհի եւ մշտապէս կոյս ՄարիամԱստուածածնի անունով: Եւ իմ երանելի տէր, Սիւնեացիշխան Աշոտի ու իմ մեղաւոր հոգու փրկութեան եւ մերորդիների` Սմբատի ու միւսների երկարաձիգ կեանքի ույաջողութեան համար նոյն Արաստամուղ գիւղը նրա`մինչեւ այժմ վայելած բոլոր սահմաններով այս վանքիառաջնորդի միջոցով անխախտ պայմանով հաստատեցիԽոտակերաց վանքի սուրբ Աստուածածնի վրայ`յաւիտենաբար, իմ որդիների կամակցութեամբ: Եւ այսսուրբ կրօնաւորանոցում, իմ շինած հինգեկեղեցիներում այս պայմանը դրեցի: Այս մերեկեղեցին, որ Աստուածածինն է, յանուն իմ տէր Աշոտիու ինձ լինի, եւ տարեկան երեք քառասունք կատարենմեր մեղաւոր հոգիների համար. թերեւս ողորմութիւնգտնենք Քրիստոսի ահեղ դատաստանի ժամանակ: Իսկ միւսչորս եկեղեցիները լինեն մեր որդիներիարեւշատութեան, հոգիների փրկութեան ու վանքիկարիքների համար: Արդ` ոչ ոք չհամարձակուիհակառակութիւն կամ խափանում առաջ բերել այսորոշմանն ու պայմանին, այլապէս այնպիսին մատնիչՅուդային գործակից լինի եւ Քրիստոսի ահեղդատաստանի օրը մեր մեղքերի դիմաց հաշիւ տայ: Եւմենք` հայոց կաթողիկոս տէր-Յովհաննէսը, մերեպիսկոպոսներով ու [միւս] կրօնաւորներով, Սիւնեացեպիսկոպոս տէր-Յովհաննէսս, վկայ ենք այս գրութեաննու որոշմանը: Այս կտակ-յիշատակագրութիւնը գրուեցհայոց երեք հարիւր յիսունինը թուականին, ամենակալԱստծոյ կամքով, որը եւ օրհնած է յաւիտենապէս, ամե'նե: