Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱ
ԿԱՊԱՆԻ ԱՒԵՐՄԱՆ ՈՒ ԲԵՐԴԵՐԻ ԳՐԱՒՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ. ԲԱՂԱՑ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՒ ՍԻՍԱԿԱՆ ՏՈՀՄԻ ՎԵՐՋԸ

 

Այն տարում, երբ հայոց հինգ հարիւրյիսուներկու թուականն էր, եղաւ Կապան գաւառի եւԲաղաց ամուր աշխարհի աւերման ու նրանց թագաւորներիեւ իշխանների տիրապետութեան վերացման սկիզբը, որիմասին կարդացինք ու իմացանք Սիւնեաց եպիսկոպոստէր-Ստեփանոսի թղթից, որ գրել էր հոյակապ Անիքաղաքում` Մխիթար քահանայի` քաղաքի աւագ երէցի եւսուրբ կաթողիկէի փակակալի խնդրանքով:

Մեծ կոտորածի պատճառն էլ այս էր: -Սենեքերիմ թագաւորը գնում է Պարսկաստանիմայրաքաղաք Սպահան` Մելիքշահ սուլթանինտեսակցութեան: Հանդիպելով նրան` բարձրագոյն փառքովմեծարւում է ու նստեցւում վերեւի տեղում: Սուլթանըխիստ սիրուած մի ծառայ ունէր` Չորթման անունով, որընրա մօտ մատռուակութիւն էր անում: Ճաշի ժամանակ սագինով խիստ նեղում է Սենեքերիմ թագաւորին, որը թէեւշատ պարգեւներ է խոստանում նրան, բայց նաուշադրութիւն չի դարձնում: Ապա խոստանում էՉորթմանին տալ իր դուստրը, որի համար իրենցսովորութեան համաձայն Չորթմանը հանգոյց է դնումՍենեքերիմի գօտու վրայ` որպէս նշան այդ խոստման, ուտանում, ցոյց է տալիս սուլթանին: Դրանից յետոյկատակով ասուած այն խօսքերը Չորթմանըխորամանկութեամբ պահում էր իր մտքում` խժդժութիւնառաջ բերելու նպատակով: Ապա հասնելով բարձր դիրքիեւ իշխանութեան` Սենեքերիմից պահանջում է խոստացածաղջիկը: Իսկ նա խիստ խօսքերով է պատասխանում`ծաղրելով նրա պահանջը: Այն ժամանակ, երբ Չորթմաննիմացաւ թագաւորի կարծիքը, ըստ որի` իր պահանջիկատարումն անհնարին էր, սկսեց դաժան հալածանքներովու տեսակ-տեսակ նեղութիւններով կեղեքել եւ աւերելնրա ամբողջ տէրութիւնը: Բայց հինգ հարիւր քսանհինգթուականին շէն էին Կապանի գաւառները, վանքերըծաղկած էին պաշտամունքային արարողութիւններով ուլուսաւորութեամբ: Իսկ հինգ հարիւր քառասունմէկթուականին, երբ Մելիքշահ սուլթանը մեռաւ, մէկամբողջ տարի նրանք բոլորն առհասարակ ահ ու դողի մէջգտնուեցին: Ապա Մելիքշահի որդի Բեկիարուխիիշխանութեան ժամանակ եօթ տարի մի փոքր խաղաղութիւնտիրեց: Իսկ հինգ հարիւր քառասունութ թուականին, երբԲեկիարուխը մեռաւ, նրանք դարձեալ դառնապէսցնցուեցին: Եւ երբ տասնմէկ յիսնամյակը եւ երկութիւը լրացաւ, այսինքն` հինգ հարիւր յիսուներկութուականին, մի օր, երբ քաղաքացիներն անհոգ դրութեանմէջ էին, Տէրը [կորստեան] մատնեց մարդկանց համարանառիկ Կապան քաղաքը. անիծեալ Չորթմանն իր վրէժը[լուծելու] համար անսպասելիօրէն յարձակուեց քաղաքիվրայ: Նախ` բազմաթիւ հետեւակ ծերպամուտ ու քարագնացզօրականներ բարձրացան ապառաժոտ լեռան գլուխը եւհեղեղատի մեծ հունով իջան քաղաք, քանի որ այդ տեղըպարսպափակուած չէր` մարդկանց մուտքի համարանհնարին լինելու պատճառով: Սկսեցին կոտորելՋհտաթաղի կողմից: Նրանք բացեցին քաղաքի դարպասը, որնայում էր Խնձորոգլխին: Բոլոր զօրքերը մտան ուջարդեցին, կոտորեցին ամբողջ բնակչութեաննառհասարակ: Սակայն բերդի նկատմամբ ոչինչչկարողացան ձեռնարկել եւ ետ դարձան իրենց տեղը:

Ահա հէնց սա եղաւ այս աշխարհի աւերմանսկիզբը. եւ այդ թագաւորութիւնն օրըստօրէ սկսեցթուլանալ ու ապա վերացաւ: Այն ունէր իրեն ենթակայքառասուներեք բերդ, որոնցից տասներկուսն անուանիէին, քառասունութ վանք, հազար ութ գիւղ, մայրաքաղաքն էլ Կապանն էր: Դա Բաղքիթագաւորութիւնն էր:

Ապա մէկ տարի անց, հինգ հարիւրյիսուներեք թուականին, գրաւուեց Որոտնը, իսկ հինգհարիւր յիսունչորս թուականին` Բղէնը, եւ գերիբռնուեց Խոսրովիկ իշխանը: Բազմաթիւ քրիստոնեաներսրի քաշուեցին: Բոլորովին աւերուեց Բաղաց երկիրը: Վանքերի բոլոր միաբանութիւնները լռեցինպաշտամունքային արարողութիւններից: Թանձրամածխաւարը պատեց հայաստանեան ժողովրդին: Սաստիկ սգիմէջ ընկան Հայաստանի բոլոր եկեղեցիներն ուքրիստոնեաները: Բայց Բաղաբերդը, Գեղին, Կաքաւաբերդը, Շլորուտը, Կարճեւանը, Մեղրին, Գրհամը մնացին Աշոտի թոռների` Գրիգոր թագաւորի ուՍմբատի իրաւունքին: Վերջիններս Աշոտի թոռներն էինեւ անզաւակ, միայն Գրիգորը մի դուստր ունէր` Կատաանունով: Իսկ հինգ հարիւր վաթսունհինգ թուականինմեծ ճգնութեամբ վախճանուեց սուրբ թագուհիՇահանդուխտը` Սենեքերիմ թագաւորի քոյրը: Նոյնտարում վախճանւում է նաեւ աստուածայինբազմերանելի այր, սուրբ եպիսկոպոս տէր-Գրիգորը:

Հինգ հարիւր եօթանասունհինգ թուականինեկաւ ամիր Հարոնը եւ բնաջնջեց Կապանի տունն եւԱրեւիք գաւառը, գրաւեց Կաքաւաբերդն ու Բաղակաքարը. վերջինս վանք էր, որտեղ հաւաքուած կային բազմաթիւսրբութիւններ` խաչեր, նահատակների մասունքներ, ոսկի, արծաթ, Կտակարաններ, որոնք փոխադրուել էինգաւառներից: Այս բոլորը գերութեան մատնուեցին:

Ապա երբ լրացաւ վեց հարիւր թուականը, եւսկսուեց առաջին տարին, Շլորուտ բերդը կողոպտեցթուրքերի ճարպիկ ցեղը, վեց հարիւր վեց թուականինէլ Մեղրին յափշտակեցին: Վեց հարիւր տասնինըթուականին Աստուած կրկին բարկացաւ մեր Բաղացաշխարհի ու Սիւնեաց նահանգի վրայ եւ բոլորի ապաւէնու ապաստարան անառիկ Բաղաբերդ ամրոցը մատնեցԻսմայէլի` անիծեալ ու գիշակեր մարդու ձեռքը, որըբազմաքանակ զօրքերով եկաւ, բայց չկարողացաւ ոչինչանել: Այնուհետեւ խաբէական խօսքերով խաբեցաչաղուացի պարզամիտ քրիստոնեայ մարդկանց ու նրանցմիջոցով նախ գրեաւեց Կկոց քարը, ապա գիշերը նոյնմարդկանց միջոցով յափշտակեց եւ Բաղաբերդը, որըգրաւելով սաստիկ կոտորած կատարեց: Եւ քանի որ այնանյաղթահարելի ամրութիւն ունէր, բոլոր վանքերիցայնտեղ էին կուտակել սրբութիւնները, գրքերը, եկեղեցական սպասքները, առաւելապէս Տաթեւի փարթամու հարուստ աթոռի անհամար եւ աննման սրբութիւններնու եկեղեցական սպասքները, ոսկէ եւ արծաթէ խաչերը, յիշատակային իրերը` զարդարուած անգինակնեղէններով, անհամար մարգարիտներով: Այնտեղամբարուած էին շատ Կտակարաններ` թուով աւելի քանտասը հազար: Դրանք բոլորն էլ գերի տարուեցին եւ ցիրու ցան եղան երկրի երեսին: Մենք խղճահարութեան ուկարեկցանքի ենք արժանի, որովհետեւ մեր կորուստն ուաւերածութիւնը առաւել եղան, քան Երուսաղէմինը`Նաբուգոդոնոսոր արքայից. չէ՞ որ սա մի ժամանակ դարձու նորոգում ունեցաւ Կիւրոսի կողմից, իսկ մեզհամակեց վերջին թշուառութիւնը` անդառնալիօրէն ույաւիտենապէս:

Ապա մինչ Տէրը մեզ դատապարտեց ուկամենում էր օրէցօր ոչնչացնել, միւս բերդերն ուամրոցներն ինքնակամ յանձնուեցին Ելտկուզաթաբեկին, եւ ամէնուրեք տիրեց տաճիկը: Վրա հասաւդառն ու դժնդակ ժամանակը. ընդհանրապէս երկիրն ուբնակելի վայրերը աւերուեցին եւ անմարդաբնակդարձան: Բայց Գրիգորը, որ իշխում էր Բաղքում, բերելտուեց Խաչէնի իշխաններից գեռաքարեցի մի կտրիճի`Հասան անունով, իր դուստր Կատային նրան կնութեանտուեց ու դարձրեց իր թագաւորութեան ժառանգ: Ինքն ուիր եղբայր Սմբատն էլ մեռան բերդի գրաւումից առաջ, վեց հարիւր տասնհինգ թուականին: Իսկ երբ[սելջուկներն] ուզեցին բերդը գրաւել, Հասանըբերդապահներ նշանակեց, ինքն էլ վերցրեց կնոջն ուընտանիքի [միւս] անդամներին, գիշերը բերդից դուրսեկաւ եւ անցաւ-գնաց Խաչէն` իր գաւառն ու տունը:

Մնացած Ջուրջ եւ Խոսրովիկ ազատները փոքրհասակում մեռան Նախիջեւանում ու թաղուեցինՃահուկում: Ջուրջի մի եղբօրորդին` Մահեւան անունով, փախաւ-գնաց Անի քաղաքը: Իսկ միւս իշխանը` Համտունը, որ Բաղքի մեծ իշխան Հասանի որդին էր ու աւագՀամտունի թոռը, գնաց Վայոց ձոր, իր փառաբանուածեղբայր տէր-Յովհաննէսի մօտ, որը բնակւում էրՆորավանք կոչուած խորաձոր անապատում, Հրաշկաբերդիմօտ. այնտեղ կրօնաւորութիւն անելով` մեռաւ վեցհարիւր ութսուն թուականին:

Ահա այսպէս վերացաւ Սիւնիքի եւ Բաղքիիշխանութիւնը, եղաւ Սիսակի տոհմի ու Սիւնեացնախարարութեան վախճանը, քանի որ բոլորը, որ կայինշատ առաջ, Սմբատի եւ Սահակի ժամանակներում, ոմանքանզաւակ մնացին, ոմանք անժամանակ մեռան, ոմանք էլսպանուեցին ու գերեվարուեցին. մնացել էին միայնայս Գրիգորն ու Սմբատը, որոնք եւ այս ձեւով վերացան: