Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԲ
ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՂԱԾ ՎԱՆՔԵՐԸ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՆՐԱՆՑ ՔԱՆԱԿԸ

 

Առաջինը, Սիսական տան բոլոր վանքերիգլուխն ու շնորհաբաշխութեան աղբիւրը, Տաթեւն է: Նրան յաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը, ապա` Սիւնի վանքը, որի եկեղեցին չքնաղ ու նորակերտձեւով, երկնանման գմբէթայարկ խորանով կանգնեցրել էմեծ բարեպաշտուհի Սիւնեաց տիկին Վարազդուխտը`սուրբ Լուսաւորչի անունով, հայոց թուականութիւնիցառաջ: Վանքի առջեւ, գեղեցիկ հրապարակի մէջտեղումիշխանները կառուցում են արքունական տուն ուիշխանանիստ ապարանք. եւ ասում են, թէ ամէն օրպատարագի ժամին եկեղեցի էին գալիս:

Ապա Կնեվանքն է, որի մասին պատմում էին[հետեւեալը]. նախրապան մանուկները արածեցնում էինեզների նախիրը եւ սկսեցին խաղալ. կտրելով մի կնիւն`խաչ պատրաստեցին ու դրեցին մի քարի վրայ եւ սկսեցիներկրպագել ու ասել. «Ինչ որ երէցն ասում ու կարդումէ, այն թող քո նկատմամբ լինի. այս եզներից երեքը թողքեզ մատաղ լինենե: Ինչ որ նրանք խաղի ընթացքումարտայայտեցին, Հոգի Աստուածն իջնելով նոյնութեամբտնօրինեց: Եւ երբ երեկոյացաւ, մանուկներն ուզեցինտուն գնալ: Թէեւ շատ ջանացին, բայց չկարողացան այննուիրած մատաղացուները տեղից վեր հանել: Գնացին ուիմաց արեցին նրանց տէրերին: Նրանք էլ գալովչկարողացան տեղներից շարժել: Մանուկներիցպատճառը հարցրին, եւ նրանք խոստովանեցին ուղիղը: Այնուհետեւ քահանաներ կանչեցին ու խաչն օրհնելտուեցին: Եզները մորթեցին ու պատուեցին կնիւնիտեղը: Այս մասին տեղեկացրին Սիւնեաց իշխաններին, որոնք եկան տեսնելու: Հրամայեցին այնտեղ եկեղեցիշինել: Եւ այն հաստատեցին կրօնաւորների տուն: Բայցեկեղեցու մէջ կնիւնի տեղում մի փոքրիկ փոս թողեցին: Եւ դեռ անշէն ժամանակից այդ փոսից ձէթ էր բխում, իսկդա այնքան էր, որ ուրիշ ձէթի կարիք չէր զգացւում, եւեկեղեցու կանթեղները նրանով էին սնւում: Դեռեւսկան եկեղեցին, կնիւնի տեղը, ինչպէս եւ խաչը, որոնքվկայում են սրա անսուտ լինելու մասին:

Ապա` Վաղատնի վանքը, Նորավանքը, Երիցավանքը, որոնք մշտապէս գործող էին, Շատանեայվանքը նոյնպէս միշտ գործող, Գողորեայ վանքը, Վահանավանքը, Տանձափարախը, որոնց կրօնաւորներըխարազնազգեստ ու սակաւապէտ էին. Լուսկեվանքը, Լհեվանքը, Քրոնից վանքը, Դադէի վանքը, Կուռափաձորիվանքը, Ծիծառնոյ վանքը, Խաչատրոյ վանքը, Ձիւնասարիվանքը: Վայոց ձորի կողմում մշտապէս գործող վանքերը`Խոտակերից վանքը, որը Քարկոփ է կոչւում, Նորավանքը, որը յետոյ դարձաւ եպիսկոպոսարան, միւս Նորավանքը, Ցաղաց քարը` բարձրահռչակ եւ սուրբ առաքինարանը, որտեղ չորս հարիւր իննսուն թուականին, Գագիկիթագաւորութեան օրօք Վարդիկ անունով մի վանահայրառաջին սուրբ հայրերի հանգստարանում շինում էերկու պայծառ եկեղեցի, մէկը գմբէթայարկ` սուրբԿարապետի անունով, միւսը` թեքակտուր, հրաշալիկառուցուածքով: Ապա` Հերմոնի վանքը, Արատինիցվանքը, Թանատէի վանքը, որտեղ գտնւում են սուրբՍտեփանոսի նշխարները, Գնդայի վանքը:

Իսկ Գեղամում` Մաքենեաց մեծ մենաստանՎանաց վանքը եւ միւս Վանեվանը, Շողուագայ վանքը:

Ահա յականէ-յանուանէ սրանք ենգլխաւորները [Սիւնիքի] այն բոլոր վանքերից, որոնցիցշատերը ամայի են ու թափուր շէնութիւնից: Այժմ քչերնեն լուսաւորութեան մէջ: Դրանք թուով երեսուն են: Բայց ուրիշ շատերն էլ կային, որոնք չթուեցինք: