Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

«Մենք` տէր-Սարգիսս եւ տէր-Գրիգորս, նոյնթեմից համամիտ ու համաձայն ենք հայրերի` վերըշարադրուած այս աւանդներին. իսկ ովքեր համաձայնչեն այս հայրենաւանդ եւ հայրապետական խոր ուհաստատուն դաւանանքին, նզովուած լինեն Սաբէլի ուԱրիոսի նման:

Ես` Բջնու աթոռակալ տէր-Յովհաննէսս, համամիտ ու համաձայն եմ վերը շարադրուած այս ուղիղ, հայրենաբաղձ դաւանանքին եւ նզովում եմ ոչհամերաշխ-հակառակվողներին` չար հերձուածողներիհետ:

Ես` Գրիգորս, աշակերտ ու սպասաւոր բանինԱստծոյ, որ Բջնեցի մականունով կոչուեցի, այս աթոռիղեկավարս, ամուր ու անխախտելի միաւորութեամբհամամիտ եմ վերոգրեալ սոյն դաւանութեանը մինչեւմահ եւ սուրբ հայրերի անէծքներով նզովում եմչհաւատացողներին:

Ես` տէր-Յովհաննէսս, Աստծոյ շնորհիւՀաղպատի եպիսկոպոսս, իմ թեմով հանդերձ համամիտ ուհամաձայն եմ այս ուղղադաւան նամակին եւ նզովում եմչդաւանողներին` ուրիշ հերձուածողների հետ: Ես`Հաւուց թառի եպիսկոպոս տէր-Մխիթարս, անխախտմիաւորութեամբ համամիտ եմ վերոգրուած այսդաւանութեանը մինչեւ մահ եւ սուրբ հայրերիանէծքներով նզովում եմ չդաւանողներին:

Ես` Վանական վարդապետի եղբօրորդիտէր-Մարգարէս, համամիտ եմ վերը շարադրուածներին, [ինչպէս եւ] հօրեղբօրս կտակին, որն առաջարկում է. «Եթէ օձը ցանկանում է պոչը շարժել, աշխատեցէ'քգլխին տեղ չտալ. եւ խաբեբային մի' հաւատաքե: Արդ`նախորդ հայրերի այս աւանդներին հակառակուողներըթող զրկուած լինեն Աստծոյ որդու փառքից:

Ես` Գողթնի նուաստ եպիսկոպոստէր-Սարկաւագս, համաձայն եմ այս աստուածաւանդվճռին, իսկ հաւանութիւն չտուողները թող նզովուենՍուրբ Երրորդութիւնից: Ես` Եսայիս`ուսումնասէրներից կրտսերս եւ ետին ուսուցիչս, իմաշակերտներով համամիտ ու համաձայն եմ այսգրութեանը եւ վերը նշուած մարդկանց: Չընդունողներին էլ մենք դատապարտում ենքնզովքներով:

Ես` Դաւիթս, նուաստոգի ուսուցիչս եւՀայաստանի եկեղեցու վարդապետս, համամիտ ուհամաձայն եմ այս ուղղադաւան թղթին, որըճշգրտութեամբ բովանդակում է սուրբ հայերիաւանդութիւն[ներ]ը: Նզովքներով դատապարտում եմչընդունողներին ու հակառակուողներին:

Մենք` Քրիստոսի անպիտան ծառաներԵլիկումս եւ Լիպարիտս, փառաւոր իշխաններՏարսայիճի ու Իւանէի որդիներս, մեր եղբայրներով, որդիներով եւ բոլոր ազատներով մինչեւ մահ համաձայնու հնազանդ ենք այս աստուածատուր ու հայրենաւանդձեռնարկմանը: Իսկ ովքեր հակառակւում են, թողբաժանուած լինեն սուրբ հայրերի միասնութիւնից:

Մենք` Աստծոյ մեղաւոր ծառաներ Պապաքս եւԷաչիս, բարեպաշտ իշխան Պռօշի որդիներս, մերազատներով հանդերձ ամենայն հնազանդութեամբհամակամ ու համամիտ ենք սուրբ հայրերի` վերըբերուած նամակում շարադրուած աւանդներին: Իսկ ովչի ընդունում, թող նզովուած ու մերժուած լինի մերհայրերից եւ աստուածային այս եպիսկոպոսներիցե:

 

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԻ ՀԱՒԱՏԸ, ՈՐԸ ՆԱ ՈՒՍԱՆԵՑ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԻ ԱՒԱՆԴԱԾԻՑ` ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՒ ՅԱՒԵՐԺԱԿԱՆ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԱԿՆԱՐԿՈՒՄՈՎ ՈՒ ՀՐԱՄԱՆՈՎ

Մէկ են Աստուած եւ կենդանի Բանի, իմաստութեան ու զօրութեան, մարմնաւորման, էութեանկերպարանաւորման Հայրը, Կատարեալի կատարեալ Ծնողը`Միածին Որդու Հայրը: Տէրը մէկ է` միայնը` միայնից, Աստուածը` Աստծուց, Աստծոյ կերպարանքն ու պատկերը, ներգործող Բանը, բոլոր գոյացութիւններիսհամապարփակ իմաստութիւնը եւ ամբողջ էացածներիսարարիչ զօրութիւնը: - Ճշմարիտ Որդին` ճշմարտից, անտեսանելին` անտեսանելիից, անապականը`անապականից, անմահը` անմահից, մշտնջենականը`մշտնջենականից: Եւ մէկ Սուրբ Հոգի է, որպարունակում է Աստծոյ էութիւնը. նա որդու միջոցով էերեւացել ու ներկայացել մարդկանց. Որդու պատկերն է, կատարեալի կատարեալը, կեանքի ու կենդանութեանպատճառը, սրբութեան բաշխիչը, որով ճանաչւում էՀայրը, որ բոլորի վրայ ու բոլորի մէջ է. եւ ՈրդինԱստուած է, որով ամէնքս [կանք]: Երրորդութիւն [է]`կատարեալ փառքով եւ մշտնջենականութեամբ ութագաւորութեամբ` անբաժանելի եւ ինքնաբաւ, որովհետեւ ինչ-որ ստացովի բան չէ` ծառի նմանաճեցուած ու մէջտեղ բերուած, որպէս թէ առաջ չէրեղել, միայն յետոյ է երեւան եկել: Որդին երբէք չիպակասել Հօրից, ոչ էլ Որդուց` Հոգին, այլյաւիտենաբար անփոխարինելի եւ անայլայլելիԵրրորդութիւն էե:

 

ԵՐԱՆԵԼԻ ԱԹԱՆԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԲԱՆԻ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ` ՆԻԿԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԱԿՑՈՒՄՈՎ

«Ընդունում ենք, որ Աստծոյ որդին նախքանայս յաւիտենութիւնը մշտնջենաբար ծնուած է Հօրից, իսկ այս վերջին յաւիտենութեան ժամանակներում մերփրկութեան համար ծնուել է Մարիամից` մարմնով, ինչպէս որ աստուածանման առաքեալն է ասում. «Իսկ երբժամանակի լրումը հասաւ, Աստուած դուրս ուղարկեց իրՈրդուն` կնոջից ծնուածե: Եւ նոյն Աստուածն ուԱստծոյ Որդին գոյութիւն ունեն որպէս հոգի. իսկմարդու Որդին` մարմնով, երկու բնութիւն չէ` մէկը`որդի, միւսը` երկրպագական, այլ` Բանն Աստծոյմարմնացած մէկ բնութիւն, իր մարմնով հանդերձ`երկրպագելի: Այլեւ` դա երկու որդի չէ. Աստծոյճշմարիտ եւ երկրպագեալ Որդին ուրիշ, իսկՄարիամինը` ոչ երկրպագեալ ուրիշ մարդ` ինչպէս[բոլոր] մարդիկ, այլ, ինչպէս ասացի, Աստծուց էԱստուածը, եւ Աստծոյ Որդին մէկն է, Աստուած էլ նոյննէ եւ ոչ ուրիշ: Մարիամից մարմնապէս վերջինժամանակներում ծնուածը եւս նոյնն է, ինչպէս որհրեշտակն է ասում, երբ Մարիամ Աստուածածինը [նրանհարցնում է]: «Ինչպէ՞ս պիտի լինի այս բանը, երբ եստղամարդու չեմ ճանաչումե, - [հարցնում է Մարիամը]: «Սուրբ Հոգին պիտի գայ քեզ մօտ, եւ Բարձրեալիզօրութիւնը քեզ վրայ հովանի պիտի լինի, ուստիքեզանից ծնուածը սուրբ ու Աստծոյ Որդի պիտիկոչուիե, - պատասխանում է հրեշտակը:

Ծնուածը սուրբ պիտի կոչուի ու ԱստծոյՈրդի, այսուհետեւ` Մարիամ Կոյսից ծնուած Որդի`Աստծոյ բնութեամբ ու ճշմարիտ Աստուած եւ ոչ թէ`կցորդումով յարմարեցուած: Ըստ մարմնի միայնՄարիամից է մարդ, իսկ ըստ հոգու Աստծոյ Որդին է ուինքն էլ` Աստուած: Նա կրել է մեր հոգսերը, ինչպէս որգրուած է. «Մեր մեղքերի պատճառով մարմնովչարչարուած Քրիստոսը... ե, ապա եւ` «Նա, որ իր Որդունչխնայեց, այլ մեր բոլորի համար նրան[չարչարանքների] մատնեցե: Իսկ նա որպէս Աստուածանախտ ու անայլայլ մնաց` ըստ մարգարէի ասածի. «ԵսԱստուած եմ եւ չեմ այլայլւումե: Մեր մեղքերիպատճառով մարմնապէս մեռաւ, որ դրանով մահըոչնչացնէր յանուն մեզ` ըստ պատմող առաքեալի. «Մա'հ, ընկղմուեց քո յաղթութիւնը. ո՞ւր է քո խայթոցը, մա'հե: Եւ դարձեալ` «Քրիստոսը մեռաւ մեր մեղքերիհամար` ըստ գրուածիե: Նա մահուանից անյաղթելի ուանմահ է մնացել, որովհետեւ Աստուած է` որպէս անարատՀօր զօրութիւն, ինչպէս Պետրոս առաքեալն է ասում. «Մահն անկարող էր նրան բռնելե: Երկրից բարձրացածԲանի մարմինը երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջկողմում` ըստ Դաւթի ասածի. «Տէրն իմ Տիրոջն ասաց`նստի'ր իմ աջ կողմումե: Դա հաստատուած է թէ' տիրոջ եւթէ' առաքեալների կողմից: Իսկ ըստ Աստուածութեանյաւիտենաբար պարփակուած է Հօր մէջ` յաւիտենակիցլինելով նրան, որպէս հայրական եւ անճառզօրութիւն` ըստ Պօղոսի վարդապետութեան. «Քրիստոսը`Աստծոյ զօրութիւնը եւ Աստծոյ իմաստութիւնըե: Ըստիր խոստացածի` գալու է ինքը` Աստծոյ Որդին եւԱստուածը` դատելու կենդանիներին ու մեռածներին, ինչպէս առաքեալն է ասում. «Խաւարի ծածկոյթներըբացողը, սրտերի գաղտնիքները յայտնողը, իւրաքանչիւրին ըստ արժանւոյն գովասանք եւպարսաւանք բերողըե:

Իսկ եթէ մէկը այս աստուածային գրածներիցդուրս քարոզում է` Աստծոյ Որդուն ուրիշ համարելով, Մարիամից ծնուածին` ուրիշ մարդ, կամ եթէ մէկը մերՏիրոջ մարմինը ի վերուստ է համարում եւ ոչ թէ ԿոյսՄարիամից, կամ խառնելով ու այլայլելով աստուածայիներկրպագելին մարմնական ոչ երկրպագելիի հետ, ապաայդպիսինին նզովում է սուրբ եւ ընդհանրականեկեղեցին` հետեւելով աստուածանման առաքեալիասածին. «Եթէ մէկը ձեզ աւետարանի աւելին, քան ինչ որստացել էք, թող նզովուած լինիե: Ամէ'ն եւ ամէ'ն: Թողլինի', թող լինի'ե: