Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Բ)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/283/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՌԵՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ


Համերաշխություն Լոնդոնի պրոպագանդիստների» հետ հողային եւ քաղաքական հիմնական հարցերի վերաբերմամբ։ «Կացնի» վճռահարության հեռանկարը «Երկրագործոթյան» մեջ։ Բուրժուական սահմանադրականության սկզբունքային քննադատությունը: Հայացք ազատության սոցիալական եւ մտավոր-բարոյական նախապայմանների մասին: Նալբանդյանի վարանման աղբյուրը: Նրա տակտիկական հայացքների շրջադարձը ռեվոլյուցիոն կրիզիսից հետո:

 

Մենք անդրադարձանք 60-ական թվականների սկզբում ռուս ռեւոլյուցիոն բանակում եւղած տարաձայնություններին հատուկ նպատակով: Այդ անհրաժեշտ էր գյուղացիական ոմոլյուցիայի հարցում Նալբանդյանի գրաված դիրքը ճշտելու համար:

Ինչպե՞ս էր դնում Նալբանդյանը ռուս գյուղացիների ազատագրման խնդիրը, ո՞րն էր նրա տակտիկական ուղեգիծը ռեֆորմից անմիջապես Հետո եւ այնուհետեւ՝

Տվյալներ այն մասին, թե ի՞նչ հայացք էր ունեցել Նալբանդյանը «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը գրելուց ԿԱrաջ, մեր տրամադրության տակ չկան: Կարելի է միայն ենթադրել, թե որչափ գյուղացիական ռեֆորմների նախօրեին նա հակված էր դեպի «Современник»-ի ուղեգիծը, գյուղացիական հարցում եւս նա պիտի ունեցած լիներ այն դիրքավորումը, որ արծարծում էր այդ մասին ամպա գրի էջերում Չերնիշեւսկին «Устройство быта помещичих крестьян» վերնագրի տակ լույս ընծայած իր տեսությունների մեջ: Սակայն 1860 թվականի վերջերից սկսած մինչեւ 1862 թվականի կեսերը դեգերելով արտասահմանում՝ Նալբանդյանն ի վիճակի չէր կանոնավոր հետեւելու Ռուսաստանի պարաբերականներին եւ, մանավանդ, լիովին տեղյակ լինեյուս գյուղացիական ռեւոլյուցիայի հարցում Չերնիշեւսկու եւ Դոբրոլյու/284/բովի այն հայացքներին, որոնք հետռեֆորմյան շրջանում չէին կարող լիովին արտահայտվել նրանց գլխավորած ամսագրում: Այդ կարծիքի հավանական դարձնելու համար թերեւս որոշ հիմք կարող է ծառայել Ռ. Պատկանյանի տակավին չպարզաբանված ակնարկն այն մասին, թե Իսկանդերի այդ նամակը Նալբանդյանի ձեռքում կարող է դառնալ «չարիքի» աղբյուր:

Մինչեւ 1861 թ. ռեֆորմը Նալբանդյանը եղել էր Լոնդոնում, սակայն պահանջ չէր զգացել այցելելու «Колокол»-ի խմբագիրներին: Կարելի է նույնիսկ կարծել, որ անհամաձայն լինելով այն հայացքներին, որոնք ցայտուն արտահայտություն էին գտել Իսկանդերի՝ ցարին ուղղած դիմումի մեջ` Նալբանդյանը պարզապես խուսափում էր «Колокол»-ի ղեկավարների հետ հանդիպելուց:

Այլ էր դրությունը 1861 թ. ռեֆորմից հետո: Գերցենը եւ համախոհների ստր եւ բազմակողմանի քննադատության ենթարկեցին փետրվարի 19-ի ռեֆորմները: Նրանք արծարծում էին տակտիկական հայացքներ, որոնք աշխատում էին համատեղել գյուղացիական շարժման ռեւոլյուցիոն ստրատեգիայի հետ: Գերցենի եւ Չերնիշեւսկու ստրատեգիական տարաձայնությունները վերածվել էին սոսկ տակտիկական տարակարծությունների: Եվ պատահական չէ, ըստ երեւույթին, որ հենց այդ ժամանակ Հնդկաստանից Լոնդոն վերադարձած Նալբանդյանը ոչ միայն այցելեց «Колокол»-ի խմբագիրներին, այլեւ իդեապես կապվեց նրանց հետ: Եվ դեռ ավելին. նա լծվեց նրանց ծրագիրների իրագործման կազմակերպական աշխատանքներին:

Սրան համապատասխանում է այն իրողությունը, որ 1862 թվականին, կամ ավելի ճիշտ այդ տարվա այն ամիսներին, երբ գրի էր առնվում «Երկրագործությունը», գյուղացիական հարցում Նալբանդյանի գրաված դիրքը հիմնականում համընկնում էր այն հայացքներին, որոնք 1861 թ. ռեֆորմի նկատմամբ շարադրվում էին «Колокол»-ի էջերում։ Գյուղացիական ռեֆորմի հարցում նա այդ պահին սնվում էր «Колокол»-ի տված լուսաբանումներով եւ «Земля и Воля»-ի Լոնդոնի ղեկավարների հետ ունեցած մտքերի ընդհանուր փոխանակությամբ:

Մտքերի այդ փոխանակությունը, ինչպես տեսանք, ազդեցությանը խոր հետքեր է թողել «Երկրագործության» էջերի վրա: Բոլոր ռեւոլյուցիոն-դեմոկրատների պես Նալբանդյանը եւս ագրարային հարցի լուծումը համարում էր կապիտալիզմից խուսափելու, ռուս մանր արտադրողներին պրոլետարականացումից ազատելու միջոց: Գյուղացիների անհող ազատագրումը, կարծում էր նա, Ռուսաստանի զարգացումը կդներ արեւմտա-եվրոպական շավղի վրա, գյուղացու շահերը կզոհաբերվեին հողատերերի /285/ եւ կապիտալիստների շահերին, սոցիալիզմի փոխարեն գյուտը կբռներ կապիտալիզմի ուղին: Նալբանդյանը պաշտպանում էր հատկապես Գերցենի կարծիքը հողային համայնքի մասին, որի համար դա էր հենց ելման կետ դառնալու Ռուսաստանի սոցիալիստական վերակազմավորման գործում:

Ո՞վ չի հիշում Գերցենի «Письма из Франции и Италии» նամակների նախաբանը. «Եվրոպան, ջրասույզ է լինում այն պատճառով, որ կրում է իր վրա անհուն քանակի թանկարժեք իրեր, որոնցով նա բեռնավորվել է հեռավոր եւ վտանգավոր նավագնացության ժամանակ: Մեզ մոտ դա արհեստական բեռ է. դուրս շպրտենք այն, եւ առագաստները բաց՝ դեպի լայն ծով: Մենք մտնում ենք պատմության ասպարեզը գործուն կերպով եւ ուժերով լի հենց այն ժամանակ, երբ խունացել են քաօղաքական բոլոր պարտիաները՝ դառնալով անախրոնիզմ, եւ ամենքը ցույց են տալիս «մանք ակնկալությամբ, մյուսները հուսակտուր տնտեսական ռեւոլյուցիայի մոտալուտ ամպերը… Ես տեսել եմ տանտիկիններ, որոնք ամպրոպի ժամանակ փակում են պատժհանները, դռները՝ կայծակը չտեսնելու համար, բայց չգիտեմ որքան է դա արգելակում հարվածը: Բավական է վախենաք, հանգստացե՛ք. մեր դաշտում կա շանթարգել համայնական հողատիրությունը» [1] ։

«Շատ ազգեր իջան պատմական բեմից, գրում էր Գերցենը 1849 թվականին, առանց ապրելու լի կյանքով, բայց նրանք չունին այնպիսի հավակնություն ապագայի նկատմամբ, ինչպես Ռուսաստանը: Դուք գիտեք, պատմության վերաբերմամբ չի կարելի կիրառել «ուշացածների բաժինը ոսկորներն են միայն» առածը. ընդհակառակն, նրանց մնում են լավագույն պտուղները, եթե որ նրանք ընդունակ են սնվելու դրանցով: Եվ այս է հենց ամենամեծ հարցը» [2]:

Մտաբերենք նաեւ «C тoгo берега» գրվածքի նշանավոր տողերը. «Կլինի գարուն, դագաղի կափարիչի վրա կեռա երիտասարդ կյանքը, տղայության բարբարոսությունը, վայրենի, թարմ զորությունը լայն ելք կստանա պատանի ժողովուրդների մատաղ կրծքի տակ եւ կսկսվի դեպքերի նոր շրջան ու համաշխարհային պատմության նոր հատորը» [3]: Սոցիալիզմը, ասում էր Գերցենը, դա է լինելու համաշխարհային պատմության երրորդ այն հատորը, որը, հաջորդելով նախընթաց երկու հատորներին, անտիկ եւ քրիստոնեական դարաշրջաններին, վճռելու է «մարդու եւ հացի» դարավոր խնդիրը:

Չերնիշեւսկին համամիտ չէր Գերցենին: «Մենք շատ էլ հիացած չենք /286/ Արեւմտյան Եվրոպայի ներկա կացությամբ, գրում էր նա, բայց եւ այնպես կարծում ենք, որ նա մեզնից ընդօրինակելու բան չունի: Եթե նահապետական (մայրենի) ժամանակներից ի վեր մեզ մոտ պահվել է մի սկզբունք, որ որոշ չափով համապատասխանում է այն կենսապայմաններից մեկին, որին ձգտում էին առաջավոր ժողովուրդները, ապա չէ՞ որ Արեւմտյան Եվրոպան ընթանում է «դեպի այդ սկզբունքի իրականացումը միանգամայն մեզնից անկախ կերպով: Չերնիշեւսկին առարկում էր նաեւ նրանց, ովքեր ասում էին, թե Եվրոպան «զառամում է, ուժասպառ է լինում, որ արդեն իսկ անցել է նրա դարը եւ այլն» [4]: «Առաջավոր ամեն մի երկրում, ասում էր նա, ամենաչնչին մասն է միայն, որ վատնել է իր ուժերը, իսկ թե վերցնենք ամբողջ ժողովուրդը, պիտի ասել, որ նա դեռ նոր է պատրաստվում իջնել պատմական ասպարեզ, դեռ միա յա ժողովրդի ավանգարդն է, միջին դասակարգը, որ գործում է արդեն պատմական հանդեսում, եւ այն էլ գրեթե հիմա է դեռ սկսում գործել, իսկ գլխավոր մասսան դեռ չի էլ կպել գործի, նրա խիտ շարասյուները դեռ նոր են մոտենում պատմական գործունեության դաշտին: Վաղ, խիստ վաղ եք խոսել սկսել արեւմտյան ժողովուրդների զառամտության մասին. նրանք դեռ նոր են ապրել սկսել» [5]:

Տարաձայնություն առաջացրած այս հարցում՝ «Երկրագործության » հեղինակը Չերնիշեւսկու կողմը չէր, այլ Գերցենի:

Տեսանք, նրա կարծիքով եւս՝ Եվրոպան «ուշ ծնեցավ, բայց շատ արագ ծերանում է»: Եվ, ընդհակառակն, նա համոզված էր, թե «պիտի գնա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, եւ ասիական ազգերն այն վայրկյանից պիտի սկսանին յուրյանց պատմությունը»: Հակառակ Չերնիշեւսկու պնդումին, «Երկրագործության» հեղինակը նույնիսկ համոզված էր, թե ոչ միայն Արեւելքում, այլեւ Արեւմուտքում իսկ «մարդու եւ հացի» խնդիրը լուծելու արմատական քնարը լինելու է համայնական հողատիրությունը, բռնելով Անգլիայում եւ Ֆրանսիայում տիրող անդրանկական եւ պարկելային հողատիրության տեղը: «Տարակույս չկա, գրում էր Նալբանդյանը, որ կգա օր, երբ այդ անդրանկական համակարգությունը կընկնի եւ դորանով հողը դուրս կգա կապանքի տակից, բայց եւ այն ժամանակ արդյոք բոլորովին կատարյա՞լ կլինի նոր կարգը: Ֆրանսիան, որի հողը կտրտված է մինչեւ մանրացուցական բաժիններ, որոշ կերպով նույնպես չի՞ զգում այդ համակարգության ծանրությունը։ Մնում է մեջտեղը որպես միակ բարերար ելք՝ հասարակական սկզբունքը (общинное начало), որ կա Ռուսիո մեջ: Բայց ո՞վ գիտե, թե երբ կարող են զարթնել Անգլիո եւ Ֆրանսիո գրակխոսները: Իսկ մինչեւ այն ժամա/287/նակ, ստույգ է, որ անդրանկական համակարգությունը պիտի ծանրանա հասարակ ժողովրդի վրա մանավանդ, քան թե միջին դասակարգի» [6]:

Սակայն ավելի ուշագրավ են ագրարային հարցի լուծման կապակցությամբ «Երկրագործության» մեջ արծարծված հայացքները:

«Վա՜յ այն ծառին, վա՜յ այն բուսականին, գրում էր Նալբանդյանը, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու եւ պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական տույժը եւ զորությունը: Վա՜յ այն ծառին եւ բուսականին, որի հույսը դրված է միմիայն, գիշերային եւ առավոտյան, բարձրից գալու ցողի վերա…»:

«Մարդու համար վերեւից եկած ազատությունը այն ցեղից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, եւ երկրորդը, եթե ինքը այնտհետեւ պիտի բռնանա յուր ընկերի վերա» [7]:

Պոկելով կոնտեքստից՝ այս տողերը սովորաբար բացատրում են այն իմաստով, թե իբր «Երկրագործության» էջերում անվերապահորեն մերժվում էր վերեւից եկած ազատությունը եւ դրվատվում միայն ներքեւից նվաճված ազատությունը, այսինքն՝ ազատությունը, որ ձեռք է բերվում միայն ռեւոլյուցիայի զենքով, ժողովրդական ապստամբության միջոցով «… այլն: Մինչդեռ պարզ է հեղինակի միտքը.

Չկա՛ ազատություն, ասում է Նալբանդյանը, եթե «մարդը նախ յոթ մեջ ազատ չէ», այսինքն՝ եթե մարդը ներքուստ չի ազատվել ստրկամտությունից, կամ ուրիշի վրա բռնանալու ձգտումից, կամ եթե նա չի զգում ազատության կարիքը կամ չի ձգտում ազատության:

Այս միտքը հանգամանորեն պարզաբանված է «Երկրագործության» մեջ: «Բռնությունը, գրում է Նալբանդյանը, աննկարագրելի եւ անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր եւ հարատեւ, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից: Մի հարատեւ բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երեւեցուցիչ: Շատ անգամ ինքը զգում է բռնության ծանրությունը եւ առանց արմատը քննելու, այսինքն յուտ անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է, աքսորում է, ի վերջո չքանում է բռնության երեւեցուցիչը»: Սակայն, ասում է նա, դրանով չի վերանում բռնությունը, չի նվաճվում ազատությունը, քանի դեռ նույնն է մնում ազգի հասկացությունը, որ հաճախ արտաքին բռնությունից պակաս դաժան չէ: Այս դրույթը Նալբանդյանը հիմնավորում է՝ բերելով անգլիական հասարակության օրինակը [8]:

Չկա ազատություն, ասում է Նալբանդյանը, զարգացնելով իր միտքը, /288/ եթե չի վերացված մարդու ճնշումն ու հարստահարումը մարդու ձեռքով, այսինքն՝ եթե ազատագրվածը խլում է ուրիշի ազատությունը: Այստեղ հեղինակը աչքի առաջ ունի հասարակական մի էատվածի տնտեսական ստրկացումը մյուսին ու «Եվ քանի որ տնտեսական խնդիրը, գրում է նա, —այս բազմակնճիռ գորդիասի կապը լուծված չէ, հասարակությունը յուր ընկերական ու ընտանեկան հարաբերությանց մեջ ազատ չէ, թո՛ղ քառասուն անգամ, եթե կամենան, փոփոխեն կառավարության ձեւը, բայց քանի հասարակության մի մասը տիրապետել է հողին, իսկ մյուս մասը մնում է մուրացիկ, այնտեղ թագավորում է բռնությունը» [9]: Ներկա դեպքում «Երկրագործության» հեղինակը «ներքեւից» լինելիք ազատություն էր համարում ձայն ազատությունը, որ լուծում է տնտեսական խնդիրը», վերացնելով հասարակական եւ ընտանեկան բռնությունը: Ազատության նյութական երաշխիքը հողային հարցի լուծումն է. «տնտեսական խնդրին լուծումն է ազատության հիմնապայմանը. այս է հեղինակի գլխավոր միտքը։

  «Հարկավոր է հիմքը նորոգել, կենդանություն տալ նորան, ուժ եւ զորություն դնել նորա մեջ, որպեսզի կարողանա հաստատ պահել յուր վերա լինելոց շինությունը», - ասում է Նալբանդյանը [10]: Այս «հիմքի» եւ նրա «վերա լինելոց շինության» սերտ կապն ուներ նկատի «Երկրագործության» հեղինակը, երբ հիշեցնում էր վերեւից եկած ազատության եւ ներքեւում տիրող ստրկության մասին:

«Ազա՞տ եմ ես, միմիայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով, ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա ակամա, մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել, եւ այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար: Ազա՞տ եմ ես, եթե ատեր ունիմ, որին եթե իմ ազատությունը հայտնեմ բացարձակապես, պիտի զրկեմ ապրուստից եւ ինձ եւ իմ ընտանիքս, ծառա լինելուց դադարելով, եւ այս բոլորից հետո ազա՞տ եմ ես… երեւակայությա՞ն մեջ, թե օդի մեջ» [11]: Այս հարցադրումների կապակցությունից եւս պարզ է Նալբանդյանի բուն միտքը:

Նույն այս միտքը Նալբանդյանը շեշտում էր նաեւ գյուղացիական ռեֆորմին վերաբերող հատվածի վերջում. «Ազատությունը ինք ըստ ինքկան լոկ խոսք է եւ իրողապես չէր կարող մարմնանալ, առանց տնտեսական խնդրի լուծվելուն: Ոչ մի ազատ կառավարություն, ոչ մի ազատ օրենսդրություն չի կարող փրկել մարդը ստրկութենից, մինչեւ որ այդ Մարդը հողի վերա իրավունք ունեցող չխոստովանվի: Եվ մինչեւ այս, /289/ ընդհանրական աղքատությունը երթալով պիտի զորանա եւ հասնի հսկայական աստիճանների» [12]:

Ան օգուտ է քաղաքական ազատությունը, եթե դա չի կապված տնտեսական հեղափոխության հետ. այս միտքը կարմիր թելի պես անցնում է «Երկրագործության» միջով եւ հատկապես ընդգծված է վերը բերված տողերի մեջ: Նալբանդյանը պաշտպանում է այն տեսակետը, թե հասարակ ժողովրդին ազատություն չի տրվում, եթե չի վերացվում էին իշխողների հողային մենատիրությունը: Ազատության ռեալ երաշխիքը Նալբանդյանը տեսնում էր հողային մենատիրության վերացման եւ հա«մայնքային հողատիրության սկզբունքի կենսագործման մեջ: Այլ խոսքով՝ ազատության նախապայմանը պիտի լինի հավասար հողօգտագործման իրավունքի ռեւոլյուցիոն-դեմոկրատական պահանջի կենսագործումը:

«К старому товарищу» վերնագրված իր նամակներում Գերցենը եւս արծարծում էր այն միտքը, թե ժողովրդի ազատությունը մեծապես կախում ունի նրա ինքնագիտակցությունից, նրա ներքին ազատություից: Հենց այդ միտքն էլ պաշտպանում էր «Երկրագործություն»-ը, երբ ժխտում էր մարդու համար վերից եկող ազատության հնարավորությունը։ Բայց ժողովրդի ինքնագիտակցությունը մարդու ազատության միակ հիմնապայմանը չէ: Գերցենի պես՝ ըստ Նալբանդյանի եւս համայնքային հողատիրությունը, հավասար Հողօգտագործման իրավունքը հանդիսանում են ստրկությունից ազատվելու երկրորդ հիմնապայմանը:

Ինչպես Գերցենի նամակներում, այնպես եւ «Երկրագործության» հեղինակի հիշատակված մտքերի մեջ որեւէ խոսք չկա զինված ապստամբության միջոցով հող նվաճելու հարցի մասին: «Տնտեսական խնդրի» լուծման հեռանկարը, Գերցենի պես, Նալբանդյանը եւս չէր կապում բացառապես վարից կատարվելիք ռեւոլյուցիայի հետ: Համապատասխան փոխակերպումներով նա եւս նախապես խելահասության կոչեր էր անում, ազգի վերնախավերին, «փոքր ի շատե կարողության տեր մարդկանց», վաճառականներին, սեղանավորներին, առեւտրական միջնորդներին, եւ ջանք թափում՝ համոզելու նրանց, թե կայուն չի կարող լինել նրանց ընթացիկ բարեկեցությունը, քանի դեռ չի լուծված ամենքին շահագրգռող հիմնական հարցեր՝ «տնտեսական խնդիրը»: «Մինչդեռ, ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է», գրում էր նա: _ Սակայն, ինչպես պիտի տեսն ենք վարը, «միջին դասերին» նման համագործակցության կոչեր ուղղելով հանդերձ, Գերցենի պես՝ «Երկրա/290/գործության» հեղինակը եւս չէր հրաժարվում «տնտեսական խնդրի» լուծման ռեւոլյուցիոն հեռանկարից: Ինչպես Գերցենի մոտ, Նալբանդյանի մոտ եւս ագրարային խնդրի լուծումն ուներ ոչ թե միս, այլ երկու հնարավոր հեռանկար։ Նոր ռեֆորմի ծրագիր առաջադրելու տակտիկայի հետ միասին, նա եւս տանում էր ռեւոլյուցիոն ռեզերվ կազմակերպելու աշխատանք։ Ռեզերվ պատրաստելու այդ աշխատանքը Նալբանդյանի կամ ար առաջատար նշանակություն էր ստանալու ոչ միայն ազգային-ազատագրական շարժման դեմոկրատական ուղեգծի, այլեւ գյուղացիական հարցի ռեւոլյուցիոն ծրագրի կենսագործման համար:

Քննադատելով ցարական ռեֆորմը՝ Նալբանդյանը շեշտում էր, որ չի կարող խոսք լինել ճորտերի ազատագրման մասին, մինչեւ որ ճորտը ազատ չհռչակվի «հողով հանդերձ»:

Կառավարությունն ընտրեց զիջումների ճանապարհը. ինչպես գրում՝ է Նալբանդյանը, «որոշվեցավ չափավոր քանակության հող տալ ստրուկներին», պարտավորեցնելով, որ ազատագրված «ստրուկներ, գյուղական հասարակությունների միջոցով կալվածատերերին վճարեն այդ հողի գինը մինչեւ որ կավարտի վճարը» [13]: Համաձայն մանիֆեստի, պատմում է Նալբանդյանը, ազատ հռչակված ճորտերը պիտի ստանային հողամաս, պիտի ստանային ոչ վաղ, քան երկու տարի հետո միայն, իսկ մինչ այդ պիտի շարունակեին մնալ իրենց կալվածատերերի հետ հին հարաբերությունների մեջ: Գյուղացիները չկամեցան սպասել էլի երկու տարի մինչեւ որ կփոխվեր իրենց վիճակը: Երկրում սկսվեցին գյուղացիների ապստամբություններ: «Հրատարակեցիր մեզ ազատ հանդերձ մեր հողով եւ ապա վերջացած է ամեն բան», - ասում էին նրանք [14]:

Ըստ Նալբանդյանի՝ ապստամբ գյուղացիները ձգտում էին ոչ թե կալվածատիրության լիկվիդացման, ոչ թե բոլոր կալվածատիրական հողերի օտարացման, այլ միայն իրենց մշակած հողաբաժինների անմիջակ կան համայնացման: Այսպիսով, ինչպես Գերցենի եւ Օգարյովի, այնպես եւ Նալբանդյանի ըմբռնումով նրանց առաջ անմիջորեն դրված էր ոչ թե տիրող հողային եւ պետական կարգերի ոչնչացման խնդիրը, այլ միայն уставная грамота կոչված օրինադրության սահմանած երկամյա անցողիկ վիճակի ոչնչացման խնդիրը, գյուղացիներին հասանելիք Հողաբաժինների անմիջական օտարացման խնդիրը:

Միայն մի կետում էական տարբերություն կա Նալբանդյանի վերը նշված մտքերի եւ այն հայացքների միջեւ, որ ռեֆորմից անմիջապես հետո, 1861 թվականին, պաշտպանում էին ոչ միայն Գերցենը եւ Օգարյովը, այլեւ Միխայլովը, Շելգունովը եւ Սեռնո-Սոլովեւիչը. այդ տարբերությունը /291/ վերաբերում է գյուղացիներին հատկացվելիք հողաբաժինների հետգընմանր, պետության միջոցով դրանց դիմաց կալվածատերերին տրվելիք դրամական հատուցմանը: «Երկրագործության» հեղինակը կտրականապես դեմ էր հողաբաժինների հետգնման կամ դրանց դիմաց փրկավճայրումներ անելու առաջարկներին: Սակայն դժվար չէ բացատրել այս տարբերությունը: Խնդիրն այն է, որ «Երկրագործություն»-ը գրի էր առարված 1862 թվականի գարնանը, մի ժամանակ, երբ «Լոնդոնի պրոպագանդիստները» սկսում էին արդեն վերանայել իրենց տակտիկական ուղեգիծը, զգալապես մերձենալով Չերնիշեւսկու ուղեգծին: Մասնավորապես, Օգարյովը, որը, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, ազդեցության շոշափելի հետքեր է թողել «Երկրագործությասն» էջերում, «Земля и Воля» կազմակերպության համար գրած ծրագրային իր հոդվածներ րում Նալբանդյանի հետ ունեցած իր հանդիպումների շրջանում հրաժարվում էր կալվածատերերին փրկավճարոմներ անելու մտքից [15]:

Հատկանշական է այն նամակը, որ նույն այդ պահին, 1862 թ. գարնանը, Լոնդոնից ցարին ուղղեց Գերցենի շրջանին մոտ կանգնած գյուղացի-ռեւոլյուցիոներ Պ. Մարտիանովը: «Ռուսաստանի հազարամյակին մենք սպասում ենք Ձեզանից, գրում էր նա Ալեքսանդր II-ին, մեծ միջոցառումներ, մենք սպասում ենք պետության առաջ զեմստվոյի իրավունքների որոշակի ճանաչում, մենք սպասում ենք հասարակական գործերի համար գյուղացիների տհասության մասին եղած անարժան նախապաշարմունքի դատապարտոս, սպասում ենք նրանց ընտրական իրավունքի վերականգնում առանց որեւէ սահմանափակման, սպասում ենք Մեծ Զեմստվային Դումայի հրավիրում, սպասում ենք Ձեր կառավարության արտաքին քաղաքականության շրջադարձը 1815 թվականի խայտառակ սրբազան դաշինքի հունից» [16]:

Ուշագրավ է, որ նույն այդ ժամանակ Մարտիանովը նույնպես արտահայտվում էր փրկավճարումների դեմ: «Եթե արդարացի է պետական գյուղացիներին Հող վաճառելու լուրը… ես կասեի, որ կարելի է կարծել, թե դրա նախագծողները օտարերկրացիներ են, կամ ռուսներ են, որոնք գրասենյակում նստած մոռացել են պատմությունը եւ ժողովրդի կյանքն ու հողի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին հիշում են իրենց ֆրանսիացի դաստիարակների պատմածներից: Այո, սա այլ ինչ չէ, քան ընդհանուր ապստամբության ազդանշան… Ռեւոլյուցիայի բոլոր նախանշանները ակներեւ են. ռուս երկրին սպառնում է խռովություն, մթնոլորտը հագեցված էլեկտրականությամբ, բոլոր կողմերից կուտակ/292/վում են ամպրոպի հողմերը, Ձեր ձեռքում է գտնվում շանթարգելի սարքավորումը» [17]:

Նկատենք, որ Մարտիանովի այդ դիմումի կապակցությամբ է հենց Նոր «Колокол»-ը զետեղեց Օգարյովի «Куда и откуда?» շրջադարձային այն հոդվածը, ուր ի միջի այլոց ասված է, որ «եթե ցարը անպատասխան թողնի ժողովրդի ձայնը, գոնե ժողովուրդը կիմանա, թե ինչ պիտի մտածի ու ինչ անի» [18]:

Կարդալով Մարտիանովի նամակը՝ ընթերցողը փոխադրվում է «Լոնդոնի պրոպագանդիստների» շրջանում իշխած քաղաքական տրամադրությունների այն մթնոլորտը, որի ազդեցության տակ Նալբանդյանը շարադրում էր «Երկրագործության» այն էջերը, որոնք անմիջապես վեդա բերում էին ռուս ճորտերի ազատագրման հարցին:

Նախատեսելով հողային հարցի լուծման ռեւոլյուցիոն հնարավորությունը՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ «Երկրագործության» հեղինակը եւս նախապես չէր հրաժարվում հարցը նոր ռեֆորմի ճանապարհով լուծելու առաջարկից: Այս ակներեւ է հողային հարցի լուծմանը թեր ու դեմ ուժերի Նալբանդյանի տված բնութագրումից:

«Ազնվականությունը, գրում էր Նալբանդյանը, երեցնում է երկու ներհակ կուսակցությունք առաջընթաց եւ հետընթաց։ Հառաջընթաց կուսակցությունը միացած է ազգի էական օգտի, այսինքն՝ ստրուկների հետ» [19]: «Ռուսական ազգը, որի աչքի առջեւ հանդիսանում է դրամատի քական թատրերգը, շարունակում էր Նալբանդյանը, կուսակից է ստրուկներին եւ ծառաջընթաց ազնիվ կուսակցության: Նորա մեջ նույնպես խմորվում է մի ոգի, եւ այսօր երկու-երեք միմյանց հակառակ տարրեր գնում են միեւնույն ճանապարհով» [20] ։

Այստեղ ճորտերը եւ ռուսական ազգը հակադրվում են ոչ թե բոլոր կալվածատերերին, այլ միայն կալվածատերերի «հետ րնթաց՝ կուսակցությանը», որը, իր հերթին, հենված է ոչ թե ամբողջ կառավարության, այլ միայն «կառավարության հետընթաց մասի» վրա: «Հետընթաց կուսակցությունը, - գրում էր Նալբանդյանը, մնացել է ազգի եւ կառավարության մեջ տեղը, երկու կողմից եւս դժգոհ, երկու կողքին եւ թշնամի. եւ ընդդեմ կամենալով ներգործել ազգին, ներգործում է ընդդեմ ծառաջընթաց կուսակցության եւ վատորեն միանում է կառավարության հետընթաց մասին հետ» [21]:

/293/ Ուրեմն, դեմ առ դեմ կանգնած են կալվածատիրության առաջընթաց կուսակցությունը՝ միացած ազգի եւ ստրուկների հետ, մյուս կողմից՝ կալվածատիրության հետընթաց կուսակցությունը՝ միացած կառավարու- : թյան հետընթաց մասի հետ, գործելով ոչ միայն ընդդեմ ստրուկների, «ռուսական ազգի» եւ կալվածատիրության առաջընթաց կուսակցության, այլեւ, ըստ երեւույթին, ընդդեմ «ռեֆորմներն անցկացնող պաշտոնական կառավարության:

Ի՞նչ դիրք ունի այս պայքարի մեջ կառավարությունը: Նշեցինք, որ կառավարության հետընթաց մասը կալվածատիրության հետընթաց կուսակցության հետ էր: Սակայն կառավարության մյուս մասը, ռեֆորմներ` անցկացնող պաշտոնական կառավարությունը, օրորվում էր պայքարող կողմերի միջեւ, նա «մնացել է այս բոլորի մեջ տեղը» [22]:

Ի՞նչ էին պահանջում ազնվականության «հառաջընթաց» այն ներկայացուցիչները, որոնք, ըստ Նալբանդյանի, ընդառաջում էին ստրուկներին, կամ որոնց համերաշխ է ռուսական ազգի»: Խոսելով ազնվականության առաջընթաց հատվածի մասին՝ Նալբանդյանն աչքի առաջ ուներ Տվերի եւ Տամբովի լիբերալ այն ազնվականներին, որոնք փետրվարի 19 մանիֆեստից հետո ագրարային խնդրին գոհացուցիչ լուծում տաչու համար առաջ քաշեցին դասային արտոնությունների վերացման եւ սահմանադրության, այսինքն՝ բուրժուական ռեֆորմների եւ կառավարության հետ կնքվելիք քաղաքական գործարքի պահանջ: Նալբանդյանը բերում է թյուրքահայ իր մի բարեկամի գրությունն այն մասին, որ պատմանադրություն պոռացող ազնվականությանը վարելու պատրաստ գյուղացիությունը հրապարակ է նետվում նույն պահանջով. «Ժողովուրդը կկապվի ազնվականության հետ եւ սահմանադիություն բառը կարտասանե» [23]:

Համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի շրջանում Չերնիշեւսկու եւ համախոհների քաղաքական ուղեգիծր ճորտատերերի «սեփականությունը ոչնչացնելուն եւ նրանց քաղաքական իշխանությունը «լիովին տապաչելու եւ այդ նպատակով մասսաներին կազմակերպելու ռեւոլյուցիոն պահանջ էր: Նույն այդ պահին «Լոնդոնի պրոպագանդիստները» եւ նրանց՝ հետ միատեղ նաեւ «K молодому поколемию» պրոկլամացիայի եւ «Земля и Воля»-ի Լոնդոնի կազմակերպության ուղեգիծը ճորտատերերի եւ ժողովրդի միջեւ տնտեսական ու քաղաքական գործարք կնքելու, նրանց միջեւ «սահմանադրություն» ստեղծելու պահանջ էր:

Պատմական իրողությունների կամ գրական աղբյուրների կոնտեքս/294/տից պոկված մեջ բերելով Նալբանդյանի այս կամ այն տողերը՝ պնդում են հաճախ, թե ռեֆորմի ժամանակ տարաձայնություններ առաջացրած հարցերի նկատմամբ նա համակարծիք էր Չերնիշեւսկուն եւ տարակարծիք «Լոնդոնի պրոպագանդիստներին»: Տարօրինակ է, որ ընդսմին առանց նշմարելու իրենց մտքի խոր հակասությունը հավատացնում են նաեւ, թե Նալբանդյանը ոչ միայն անդամակցոա կամ օժանդակում էր «Земля и Воля»-ի Լոնդոնի կազմակերպությանը, այլեւ հանդիսանում էր նրա հիմ– նադիրներից մեկը եւ նույնիսկ մասնակից էր այդ կազմակերպության գաղափարական-քաղաքական ուղենիշ վավերագրերից մեկի՝ «Что нужно народу?» հոդվածի շարադրմանը [24]: Չեն դիտում, որ անհարին էր այսքան մերձավոր կապեր ունեցած լինել «Земля и Воля»-ի Լոնդոնի կազմակերպության կամ նրա ընդհանուր ուղեգիծը նախորոշող հոդվածի հետ եւ միաժամանակ կուսակից հանդիսանալ Չերնիշեւսկու ակադիր հայացքներին կամ գործել նրա ցուցմունքներով:

Մերձուստ քննելով հարցը՝ դժվար չէ համոզվել, որ «Երկրագործություն»-ը շարադրվելու պահին գյուղացիական խնդրի նկատմամբ տակտիկական անհամաձայնությունների պատճառ եղած հարցերում Նալբանդյանը գտնվում էր ոչ թե Չերնիշեւսկու Պետերբուրգի համախոհների, այլ «Լոնդոնի պրոպագան դիստների» բանակում:

Նալբանդյանը նշմարում էր այն կրիզիսը, որ ստեղծվել է ճորտերի եւ կալվածատերերի, ռուսական ազգի եւ ռուսական կառավարության միջեւ ռեֆորմից անմիջապես հետո: Նա տեսնում էր, թե ինչպես օր-օրի «հեռանում են միմյանցից» ազգը եւ կառավարությունը, գրեթե անհնարին դարձնելով հարցերի խաղաղ լուծումը: Սակայն ստեղծված տագնապի պատճառը համարելով սոսկ անցողիկ վիճակի «տարաձայնությունները»՝ նա դեռ միանգամայն անխուսափելի չէր համարում պայքարի ռեւոլյուցիոն ելքը:

«Երկրագործության» էջերում նա ասում էր, որ կառավարությունը կարող է խելքի գալ օր առաջ, կանխել արյունոտ ռեւոլյուցիան: Լոնդոնի համախոհների պես՝ նա եւս առաջին նվագ անհրաժեշտ էր համարում առաջ քաշել տնտեսական ռեֆորմների եւ քաղաքական սահմանադրության խնդիրը: «Քարոզել տնտեսական խնդիր, քարոզել մարդը, քարոզել ազգությունը, միստիկներին գայթակղություն եւ բռնակալներին սահմանադրություն, իսկ հասարակ ժողովրդին փրկություն», այս խոսքերի մեջ է ամփոփել Նալբանդյանը «Երկրագործության» գործնական պլատֆորմը [25]: Աչքի առաջ ունենալով ռեֆորմներից հետո երկրում ստեղծված /295/ ռեւոլյուցիոն կրիզիսը՝ Նալբանդյանն այդ գրքում գրում էր. «Այս ջերմախտական եւ լարյալ վիճակը անհնար է, որ լինի երկարատեւ: Եթե վաղօրոք խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, եւ այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռի գործը։ Ժամանակը շատ մոտեցած է եւ կարծվածից՝ ավելի մոտեցած…» [26]:

Ինչպես գրում էր Նալբանդյանը, նույնիսկ մյուս կառավարական շրջանների անհայտ չէր, որ «երկիր չտալ նոցա (գյուղացիներին), ասել է` 23 միլիոն ժողովուրդ օրական հացի կարոտ ձգել, ասել է՝ այդ ազատության մյուս օրը պատերազմ ունենալ 23 միլիոն բազմության հետ, որ սովամահ լինելու երկյուղից եւ հուսահատությունից պիտի պատերազմի սարսափելի զորությամբ» [27]:

Հիշեցնելով ժամանակի մոտեցման մասին՝ Նալբանդյանը ակներեւոեն նկատի ուներ մինչեւ 1863 թվականի գարունը չմնացած այն ժամանակամիջոցը, որից հետո, ըստ հրովարտակի, ճորտերը ստանալու էին իրենց հատկացվելիք հողամասերը [28] եւ երբ, ինչպես հավատացած էին շատերը, հուսախաբված գյուղացիները տարերայնորեն դիմելու էին կացնի վճռահատության: Նախընթաց գլխում մեր շարադրած. փաստերից ակնբախ է, որ «Երկրագործության» հեղինակի այս հայացքը համապատասխանում էր «Լոնդոնի պրոպագանդիստների» գնահատումներին եւ համընկնում այն կոչերին ու գրվածքներին, որոնք հրապարակեցին նրանց համախոհները տակավին 1861 թ. ՝ «Երկրագործություն»-ը գրվելուց անմիջապես առաջ: Համեմատելով «Երկրագործության» բռնած դիրքը «Колокол»-ի եւ «Земля и Воля» կազմակերպության կամ «К молодому поколению» կոչի կամ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւի չի՝ Բեռլինում Հրապարակած գրքի տակտիկական դրույթների հետ՝ դժվար չէ տեսնել, որ «Երկրագործության» գործնական-քաղաքական խորհրդածությունները սոսկ անհատական խոհերի ու մտորումների արդյունք չէին, այլ ռում տեւոլյուցիոն դեմոկրատիայի մի շարք գործիչների արծարծած տակտիկական հայացքների արձագանքը: Պարզ է, որ հակառակ հաճախակի արվող պնդումներին, 1862 թվականին Նալբանդյանը չէր դնում կանցնի խնդիրը այնպես, ինչպես դա դնում էր «Русский человек» ստորագրությունը կրող հոդվածի հեղինակը, այլ ինչպես Գերցենը եւ Լոնդոնի մյուս «պրոպագանդիստները»: Նա եւս չէր համարում «կացինը» ռեֆորմներից անմիջապես հետո ստեղծված «ջերմախտական լարյալ վիճակից» ելնելու բաղձալի միջոց, այլ պայքարի մի զենք, որին անխուսափելիո/296/րեն հարկադրված պիտի լինեն գյուղացիները, եթե կառավարությունը: առանց հատուցման որեւէ պայմանի անմիջապես «հողով հանդերձ» ազատ չհայտարարի ճորտերին: Ստեղծված դրության համար ամբողջ պատասխանատվությունը ձգելով ռեակցիոն կալվածատերերի եւ կառավարության, նրանց սպասարկող ներկայացուցիչների վրա՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ Նալբանդյանը եւս օգտագործում էր կացնի միջամտության ալտերնատիվը որպես միջոց նրանց վրա ճնշում գործ դնելու եւ ճորտերին «հողով հանդերձ» ազատելու անհրաժեշտությունն ապացուցելու համար: Նշելով երկրի «ջերմախտական լարյալ վիճակը»° Նալբանդյանը բնորոշում էր Ռուսաստանի առկա վիճակը գրեթե նույն բառերով, որ գործ էր ածում Գերցենի, երբ Բեզդնայի ապստամբությունից հետո գրում էր, թե «ջերմախնական այն ինքնազգացողությունը, որով բռնված է ամբողջ Ռուսաստանը (То лихорадочное чувство не по себе, которое овладевает всей Россией) վերից վար, գյուղական խրճիթով եւ Ձմեռային պալատի իսկ մեջ, ուղղակիորեն դրսեւորում է այն աշխատանքը, որի միջոցով օրգանիզմն աշխատում է ազատվել մեռյալ ինչ-որ մի բանից, թունավոր եւ նեխված ինչ-որ մի բանից: Պայքարի ելքը կարող է լինել կամ այս, կամ այն, սակայն խուսափել պայքարից անհնարին է» [29]:

Սխալվում են Նալբանդյանի մասին գրող այն հեղինակները, որոնք ենթադրում են, թե մատնանշել նրա եւ Գերցենի հայացքների նույնությունն այս հարցում՝ կնշանակեր «ռեֆորմիստ» կամ «լիբերալ» սեպել «Երկրագործության» հեղինակին: Այսպես կարծողները հակված են, ըստ երեւույթին, «ռեֆորմիստ» հռչակելու Գերցենին եւ Գերցենի Հետ մեկտեղ նաեւ բոլոր այն ռեւոլյուցիոն-դեմոկրատներին, որոնք համերաշխվում էին նրան:

Մենք տրամադիր չենք որեւէ կերպ թերագնահատելու 1861 թվականի ռեֆորմից անմիջապես հետո Գերցենի եւ Չերնիշեւսկու միջեւ եղած տակտիկական տարաձայնությունների առկայությունը: Այնուամենայնիվ, չենք կարող անգիտանալ Լենինի ցուցմունքն այն մասին, որ բոլոր իր տականոններով հանդերձ՝ դեմոկրատը գերակշռում էր Գերցենի մոտ: Չնայած գյուղացիական ռեֆորմի հարցում հանդես բերած որոշ դեգերումներին, Գերցենը եւ Չերնիշեւսկին շարունակում էին գտնվել ռեւոլյուցիոն-դեմոկրատիայի բանակում: Հատկանշական է, որ անգամ հետագայում երիտասարդ ռազնոչինների փայլուն այնպիսի մի ներկայացուցիչ, ինչպես Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչը, նշավակում էր Գերցենի տատանումները, արձանագրում դրանց շուրջը եղած տարաձայնու/297/թյունները որպես ռեւոլյուցիոն բանակի ներքին, առտնին տարաձայնություններ. բնորոշ է այդ տեսակետից Գերցենի դեմ նրա հրապարակած բրոշյուրի վերնագիրը՝ «Наши домашние дела»:

Հետռեֆորմյան կրիզիսի ժամանակ Ռուսաստանում եղած դասակարգային խմբավորումների, նրանց պահանջների ու նպատակադրումների հարցում Նալբանդյանը եւ նրա Լոնդոնի համախոհները թերագնահատում էին ճորտերի շարժման ուրույն տենդենցները եւ գերագնահատում «հառաջընթաց» կալվածատերերի դիմադրության նշանակությունը: Հետագայում անդրադառնալով այդ ժամանակաշրջանի անցքերին՝ Վ. Ի. Լենինը գրում էր. «Ճորտատերերի եւ լիբերալների տխրահռչակ պայքարը… պայքար էր տիրող դասակարգերի ներսում, ավելի շատ կալվածատերերի ներսում, պայքար, որ մղվում էր բացառապես զիջումների չափի եւ ձեւի համար: Լիբերալները նույնպես, ինչպես եւ ճորտատերերը, կանգնած էին սեփականության եւ կալվածատերերի իշխանության ճանաչման հողի վրա, զայրույթով դատապարտելով ամեն մի ռեւոլյուցիոն միտք այդ սեփականության ոչնչացման մասին, այդ իշխանության տապալման մասին:

  Այդ ռեւոլյուցիոն մտքերը չէին կարող չխմորվել ճորտ գյուղացիների գլուխներում» [30]:

Պարզ է, այսպիսով, որ ճորտերի մեջ «խմորվող» մտքերը անհամերաշխ էին տիրող դասերի ներսում «խմորվող» մտքերին ու նրանց հոզանքները միավորող ընդհանուր նպատակադրումներին, եւ սխալ էր, պնդել, թե Ռուսաստանում պայքարող «երկու-երեք տարրեր գնում են միեւնույն ճանապարհով»:

Այդ սխալն էլ հենց դարձել էր 1861 թվականի ռեֆորմից հետո ռեւոլյուցիոն-դեմոկրատական բանակում ծայր առած տակտիկական տարաձայնությունների պատճառ:

* * *

Որքան էլ խիստ լինի Գերցենի ու, մասնավորապես, Նալբանդյանի տակտիկական դիրքավորման գնահատականը, այդ չի կարող նվազեցնել այն մարդկանց դերը, որոնք հանդես գալով իբրեւ ռեւոլյուցիոն շարժման ռահվիրաներ՝ իրենք իսկ կարողանում էին հաղթահարել իրենց մասնակի վրիպումները, դաժան ռեակցիայի պայմաններում տալով ռեւո/298/լյուցիոն-դեմոկրատական տեսական մտքի եւ գործնական աշխատանքի փայլուն օրինակներ:

Կան բոլոր հիմքերը պնդելու, որ ո՛չ Լոնդոնի էմիգրանտները եւ ո'չ էլ 1861 թ. ռեֆորմից հետո նրանց տակտիկական գծին հարած Նալբանդյանը վստահ չէին, թե ռուս կալվածատերերը կամ ցարի կառավարությունը իրոք ի վիճակի էին ըմբռնելու այդ պահին ստեղծված կացությանը եւ խաղաղ ճանապարհով լուծելու հողային հարցը: Դրանով պիտի բացատրել հենց այն փաստը, որ առաջ քաշելով խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու տակտիկան՝ նրանք անընդհատ հիշեցնում էին «կացնի» միջամտության մասին եւ, մյուս կողմից, եռանդուն աշխատանք տանում ճորտերի տարերային «խլրտումներին» կազմակերպված ապստամբության բնույթ հաղորդելու համար: Հենց այդ նպատակին էլ ծառայելու էր «Земля и Воля» կազմակերպությունը, որի մեջ Նալբանդյանը մտավ, ըստ երեւույթին, 1862 թ. գարնանը՝ «Երկրագործությունը»-ը գրելու պահին:

Դեռեւս 1861 թվականին, «Երկու տող»-ը շարադրելիս եւ դեռ դրանից էլ շատ առաջ Նալբանդյանը գիտեր, որ նորը հաղթահարում է հնին միայն պայքարի ճանապարհով: «Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ ծառաջ, քան գրիչ առինք ու հրապարակ իջանք գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը, թերեւս աչքերի նկատմամբ, գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա» [31]:

«Երկու տող»-ի ակնարկած «հնի» եւ «նորի» միջեւ ճայթած պատերազմի ստրատեգիան եւ տակտիկան մշակվեց Նալբանդյանի «Երկրագործության» մեջ: Առաջին Հայ գիրքն էր դա, որ դնում էր «մարդու եւ հաթի» խնդիրը եւ սովորեցնում քննել այդ խնդիրը «հասարակ ժողովրդի» տեսակետից: Որպես մտահղացում՝ «Երկրագործություն»-ը վճռական մի քայլ էր «հասարակ ժողովրդի» կարիքների գիտակցումից դեպի ռեւորԼյուցիոն պայքարի շեշտակի շրջադարձը, ազգային-լուսավորական պրոպագանդից դեպի ազգային կենցաղի այն հեղաբեկումը, որին Նալբանդկանը «տնտեսական հեղափոխություն» անունն էր տալիս:

  «Երկրագործության» հեղինակը ռեւոլյուցիոն կրիզիսի լուծումը չէր սպասում կառավարության կամ կալվածատերերի, այլեւ ճորտերի եւ ուսական ազգի» դիրքից:

Խոսելով «ռուսական ազգի» մասին՝ հեղինակը չէր անգիտանում, /299/ անշուշտ, որ հիմնականում «ռուսական ազգը» դա ինքը՝ հենց այս «հավարակ ժողովուրդն է», հակադրված «հափշտակող բռունցքներին» եւ միշտ հետամուտ՝ հակադրելու ազգության քաղաքական մեքենան ինչպես «արտաքին ուժերին», այնպես եւ «պետական տիրող համակարգին», ցարական ինքնակալությանը:

Անշուշտ, «ռուսական ազգին», ռուս հարստահարված ու ճնշված մասսաներին եւս նա չէր կամ գնում ասել, թե՝ «թող ինչպես կամի լինի սկզբնական կառավարությունը եւ տնօրինությունը, հետո կուղղվի, կնորոգվի եւ այլն, եւ այլն»: Նման տեսակետն այս դեպքում եւս նա պիտի համարեր (տղայություն», համոզված, որ «այս տեսակ ուղղագործությունքը հեշտ բաներ չեն» եւ նույնիսկ՝ «նոր ի նոր ձեռք բերելուց ավելի դժվար»:

Վերջին հաշվով, տեղի ունենալիք «տնտեսական հեղափոխությունը» եւս նա, իհարկե, պիտի կապեր «հին, ավանդական կառավարության» տապալման, ներկա դեպքում՝ ցարիզմի ոչնչացման հեռանկարի հետ:

«Երկրագործության» հեղինակը եւս գիտակցում էր, որ ապարդյուն է քաղաքական ռեւոլյուցիան առանց սոցիալական ռեւոլյուցիայի: Նրան եւս հարազատ էր այն միտքը, որ անհնարին է սոցիալական ռեւոլյուցիա առանց քաղաքական ռեւոլյուցիայի: Նալբանդյանը քաղաքական եւ սոցիալական այդ ռեւոլյուցիայի հետ էր կապում Հայաստանի ազատագրման հեռանկարը: Իր բարեկամի» բերանով նա պատկերացնում էր ցարիզմը որպես մի մեծ շինվածք, որի «կործանումէն ետքը շատ նյութեր կստացվին զատ շինվածքներու համար», ասել է՝ Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Վրաստանի ու բազմաթիվ այլ Ժողովուրդների եւ այս թվում՝ նաեւ հայ ժողովրդի ազգային-ազատագըրման համար: Նշանակում է՝ Նալբանդյանը համոզված էր, որ ցարիզմի կործանումը նախապայման է հանդիսանում ոչ միայն գյուղացիական հարցի, այլեւ «ազգության խնդրի» լիակատար լուծման համար [32]: Եթե, ելնելով ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի խնդրից՝ ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատները արծարծում էին այն միտքը, թե դա միակ արմատական ճանապարհն է նաեւ Ռուսաստանում ճնշված ազգությունների ազատագրման համար, ապա իր հերթին ելնելով հայ ազգության ազատագրման խնդրից՝ Նալբանդյանը արծարծում էր այն միտքը, թե դրա գլխավոր երաշխիքներից մեկը հանդիսանում է ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի հաղթանակը: Այստեղից նա արեց ոչ միայն այն հետեւությունը, որ հայ ազգային ազատագրական շարժումը պիտի սերտ կապ հաստատի ռուս ռեւոլյուցիոն շարժման հետ, այլեւ եկավ այն եզրակացության, որ հայ /300/ ազատագրական շարժումը պիտի հետամտի ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական նպատակներ: «Երկրագործության» հեղինակը պաշտպանում էր, ինչպես տեսանք, այն միտքը, որ հայ ժողովրդին ազատ ագրական շարժումը պիտի ուղղված լինի ոչ միայն իշխող բռնատիրությունների, այլեւ իշխող տնտեսական կարգերի դեմ:

«Երկրագործության» հեղինակի պատկերացումը ցարական Ռուսաստանում ճնշված ազգությունների ազատագրման ուղիների ու հեռանըկարների մասին համընկնում էր ռուս ռեւոլյուցիոն -դեմոկրատներին, եւ առաջին հերթին՝ Գերցենի ու Օգարյովի, հայացքների հետ: Մենք արդեն առիթ ենք ունեցել նշելու Օգարյովի մտքերը ազգային եւ սոցիալական հարցի, ազգային եւ գյուղացիական ապստամբությունների միջեւ սերտ կապի մասին [33]: Ինչ վերաբերում է ճնշված ազգերի՝ ցարական Ռուսաստանից ազատագրվելու քաղաքական ուղիներին ու հեռանկարներին, այդ մասին ուշագրավ են Գերցենի մտքերը: Որչափ Ռուսաստանը կշարունակի մնալ կալվածատիրական եւ ոստիկանական բռնատիրության տակ, Լեհաստանը եւ Ուկրաինան պիտի ոչ միայն անջատվեն նրանից, այդ եւ պատերազմի մեջ մտնեն նրա lետ եւ կործանեն ստրկության վիթխարի: այդ սիստեմը [34]: Ճնշված ազգությունների անկախությունը Գերցենն ընկայում էր որպես ցարիզմի հաղթահարման նախապայման: Սակայն նա չէր ուզում հավերժական համարել այդ անկախությունը: «Լեհաստանը, ինչպես Իտալիան, ինչպես եւ Հունգարիան, գրում էր Գերցենը, ունի անօտարելի, լիակատար իրավունք պետականորեն գոյություն ունենալու Ռուսաստանից անկախ։ Այլ խնդիր է թե՝ ցանկանո՞ւմ ենք մենք արդյոք, որպեսզի ազատ Լեհաստանն անջատվի ազատ Ռուսաստանից: Ոչ, մենք այդ չենք ցանկանում եւ կարելի՞ է ցանկանալ այդ մի ժամանակ, երբ ազգությունների բացառկությունը, երբ միջազգային թշնամանքը հանդիսանում են գլխավոր այն պատվարներից մեկը, որոնք արգելակում են համամարդկային ազատ զարգացումը» [35]:

Ազատ ժողովուրդների պետական գոյությունը Գերցենը պատկերացնում էր իրեն նրանց իրավահավասար եւ դեմոկրատական գոյակցության ձեւով։ «Ինքյան հասկանալի է, գրում էր նա, - որ մենք խոսել ենք հավասարների ազատ միության մասին. մենք երբեք էլ չենք խոսել ո՛չ նվաճման, ո՛չ Ռուսաստանին ստրկաբար միակցվելու մասին, քանի դեռ այնտեղ պիտի շարունակի գոյություն ունենալ պետերբուրգյան վարչությունը» [36]:

 

/301/ Հիշատակենք նաեւ ազգային հարցի լուծման այն պատկերացումը, որ հանդիպում ենք ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի երիտասարդ սերընդի փայլուն ներկայացուցիչներից մեկի՝ Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչի մոտ: «Ինչ էլ որ լինի այն ճակատագիրը, որ ապագան սահմանել է Լեհաստանի համար, գրում էր նա, անհրաժեշտ է հետեւյալը. նախ՝ նրա եւ ամենի, ինչ որ լեհական է, Ռուսաստանից անջատումը, եւ ապա, եթե այդ հնարավոր է, ազատ ֆեդերացիա. նախ՝ բաժանում, իսկ ավելի ուշ՝ եղբայրական դաշինք» [37]:

1863 թվականին գրի առնված «Հեգելը եւ նորա ժամանակը» գրվածքում Նալբանդյանն իրարից տարբերում էր ժողովուրդների հասարակական հասունության երկու աստիճան: Մի կողմից՝ նա ճանաչում է այնպիսի Հասարակություն, «որ աճում է ինքնակայա պես», հասարակության իսկ ազատ կամքով, առանց վերին հոգաբարձության: Մյուս կողմից՝ նրան հայտնի է այնպիսի հասարակություն, ուր «հանդեսը պատկանում է «ֆրիդրիկոսներին» եւ ուր «մարդկային ընկերությունն իջնում է անչափահայ որբերի աստիճանը» [38]: Առաջին դեպքում հասարակությունը սուվերեն է եւ հասուն իր բախտը «ինքնակայապես» տնօրինելու համար, երկրորդ դեպքում նա կարիք ունի «Ֆրիդրիկոսների» խնամակալության:

Կասկած չկա, որ Նալբանդյանի համակրանքը հասունության բարձրի աստիճանի վրա կանգնած եւ ժողովրդի ազատ կամքի» ու նրա լիակատար գիտակցության թելադրանքին են թակա առաջին տիպի հասարակությունների կողմն էր եւ միանգամայն դեմ ընթաց՝ հասարակությունների երկրորդ տիպին:

Նույն այդ գրվածքի մեջ Նալբանդյանը հակադրում էր անգլիական կարգերը պրուսականին՝ իրավացիորեն համարելով դրանցից առաջինն ավելի «հասուն», քան վերջինը: Կապիտալիստական քաղաքակրթության ռեւոլյուցիոն-դեմոկրատական քննադատության տեսանկյունով այդտեղ նա գնահատում էր նաեւ Անգլիայի «սահմանադրական» կարգերը:

Տակավին «Երկրագործություն»-ը գրելիս Նալբանդյանը գիտեր բուրժուական ազատության բուն արժեքը: Գիտեր, օրինակ, որ անգլիական օրենքը ձեւապես պաշտպանում է մամուլի ազատությունը, սակայն փաստորեն գոյություն չուներ մամուլի ազատություն, քանի դեռ նրա վրա բոն անում է ինքը՝ «անգլիական հասարակությունը» (իմա՝ բուրժուազիան, Ա. Հ. ): Անգլիական մամուլի ազատությունը չիս անգարեց, ասում էր Նալբանդյանը, նույնիսկ լիբերալ Հ. Ս. Միլլին՝ գրելու իր «On Liberty» գիրքը՝ ի պաշտպանություն մամուլի ռեալ ազատության, որ բռնաբար/302/ված է Անգլիայում [39]: Սահմանադրությունը չի վերանայում բռնությունը, այլ միայն սահմանափակում է նրա արտահայտության չափը: Նալբանդյանը գիտեր, որ ոսկու իրավատերերի իշխանության ծառայեցին անգամ ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիայի հռչակած ազատության, եղբայրության եւ հավասարության գաղափարները: Ակնարկելով «պոլիտիկական ավազակ» Նապոլեոն Բոնապարտի ղեկավարությամբ սահմանված բռնատիրությունը՝ նա գրում էր. «Բռնությունը, աննկարագրելի եւ անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր եւ երկարատեւ, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից: Մի հարատեւ բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երեւեցուցիչը: Շատ անգամ ինքը ազգը զգում է բռնության ծանրությունը եւ առանց արմատը քննելու, այսինքն առանց յուր անձի քննելու՝ ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխայտում է, աքսորում է, ի վերջո չքանում է բռնության երեւեցուցիչը» [40]: Փաստապես այս ճանապարհով չի վերանում բռնությունը, քանի դեռ չի վերացվում նրա արմատը՝ ազգի «հասկացողությունը». վերացվում է արտաքին բռնությունը, բայց քանի դեռ մնում է նրան ծնող պատճառը «ինքը, այդ հասարակությունը սկսում է բռնանալ յուր վերա» ոչ պակաս չափով, քան արտաքին բռնությունը [41] ։

Ակներեւ է, որ «Հեգելը եւ նորա ժամանակը» գրվածքի այս մտքերը հանդիսանում են հետագա զարգացումը «Երկրագործության» այն տողերի, ուր հեղինակն իրարից տարբերանշում էր վերեւից եկած ազատությունը եւ մարդու, հասարակ ժողովրդի կամ ազգի գիտակցության մեջ արմատ ձգած ազատությունը: Ազգի հասկացությունը, նրա մտավորբարոյական այն վիճակը, երբ մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ», եւ ապա այն իրավիճակը, երբ ձեւապես ազատագրված մարդը փաuտապես «պիտի բռնանա յուր ընկերների վերա» ահա, ըստ Նալբանդյանի, բռնակալության բուն աղբյուրը:

Իբրեւ ռեւոլյուցիոն-դեմոկրատի, իբրեւ ռեւոլյուցիոն լուսավորչի՝ Նալբանդյանի համար առաջնահերթ խնդիր էր, որ հեղաբեկում առաջ բերվի, նախ եւ առաջ, ազգի (=ժողովրդի) գիտակցության մեջ: Առանց դրան ազգը չի կարող ազատ լինել ինքյան, հետեւաբար նաեւ անկարող՝ օգտագործելու ազատությունն ինքն իր համար: Մասնավորապես, Ռուսաստանում ստեղծված ռեւոլյուցիոն կրիզիսի պահին նա այստեղից, ըստ երեւույթին, հետեւցնում էր, որ կալվածատիրական բռնակալական /303/ կարգերին ռեւոլյուցիոն ճանապարհով վերջ տալու դեպքում անհրաժեշտ՝ է քայլել ոչ թե բունտարության նպատակավրեպ ուղիով, այլ գնայ «ռուսական ազգի», ասել է՝ ռուս հասարակ ժողովրդի, քաղաքական նպխապատրաստման եւ կազմակերպական մոբիլիզացման այն ճանապարչով, որ նշում էր «Լոնդոնի պրոպագանդիստների» նախաձեռնությամբ ստեղծված «Земля и Воля» կազմակերպությունը:

«Земля и Воля» կազմակերպության ռեւոլյուցիոն ընդհանուր ստրատեգիայից էր ելնում, անշուշտ, Նալբանդյանը, երբ «Երկրագործության» էջերում զբաղվում էր արեւմտաեվրոպական բուրժուական ռեւոլյուցիաներից հետո ստեղծված սոցիալական եւ քաղաքական հակասությունների մերկացումով, որոնցից ելնելու արմատական միջոցը նա որոնում էր տնտեսական խնդրի լուծման մեջ: «Երկրագործություն»-ը մերկացնում էր դասակարգային խոր այն հակասությունները, որ առաջացան Արեւմուտքում բուրժուական ռեւոլյուցիաներից հետո: Հեղինակը գիտակցում էր, որ բուրժուական հասարակարգի ընդերքում օր-օրի սրվում է «տնտեմական խնդիրը», «մարդու եւ հացի խնդիրը», եւ համոզված էր, որ դժվար լուծանելի այդ խնդիրը, կանուխ թե ուշ, պիտի լուծվի «սոսկալի փոթորիկներով», այսինքն՝ ռեւոլյուցիոն արյունահեղ կռիվների, քաղաքական եւ սոցիալական ռեւոլյուցիայի ճանապարհով:

Նալբանդյանի միտքը պարզ է: Բռնությունը վերացնելու համար, ճշմարիտ ազատության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը հասունացած ու կազմակերպված լինի իր բախտը սուվերեն կամքով տնօրինելու, ուստի եւ անհրաժեշտ է ազգի հոգեւոր անդաստանը ազատել ստրկամտության մոլախոտերից, մաքրել նրա հոգին ու հասկացությունները տիրապաշտության նախապաշարումից: Բավական չէ սոսկ քաղաքական ռեւոլյուցիան եւ ձեւական ազատությունը, պետք է վերջ տալ նաեւ սոցիալական եւ քաղաքական այն իրադրությանը, որ հնարավոր է դարձնում մարդու բռնատիրությունը մարդու վրայ: Մենք վերադառնում ենք այսպեսով այն մտքերին, որ յուրացրեց Նալբանդյանը՝ շրջադարձ կատարելով դեպի ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիան, կապակցելով ազգային լուսավորության (եւ, ինչպես պիտի տեսնենք, նաեւ նրա բարոյական վերադաստիարակության խնդիրը ազգի քաղաքական եւ սոցիալական ազատագըր– ման խնդիրների ռեւոլյուցիոն ընկալման հետ:

Հայ ազգի մասին տակավին «Հյուսիսափայլ»-ի Կոմս Էմմանուելը կարծում էր, թե նա, «թեպետ եւ քանի հազար տարեկան այնուամենայնիվ դեռեւս մի խակ տղա է»: Այսպիսի ազգերը, ասում էր հրապարակախոսը, «կարոտ են, որ ինչպես անչափահաս որբեր, գտանվի հոգաբարձության տակ. բսյց հայոց ազգը չունի հոգաբարձու եւ գտանելու չէ երբեք: Ուրեմն… /304/ ի՞նչ պիտի լինի այս ազգի վերջը… անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը…» [42]:

Այսքան հոռի կարծիք ունենալով հայ մասսաների հասունության մասին, Նալբանդյանը չառաջադրեց որբերին խնամակալողների անմիջական լիկվիդացման խնդիր: Առայժմ նա դնում էր միայն նրանց հարստահարչական եւ հալածչական իմպուլսների թեւատման խնդիրը:

Իրական վիճակի հոռի այս գնահատականով են պայմանավորված: «Երկրագործության» հեղինակի առերեւույթ հակասությունները: Նա քննադատում է կապիտալիզմը եւ միաժամանակ, օտար կապիտալի մուտքն արգելելու համար, դաշն առաջարկում տեղական կապիտալիստներին, «ազգային վաճառականությանը»: Մերկացնում է բուրժուական սահմանադրությունը եւ միաժամանակ պահանջում, որ սահմանադրությունը սանձ դնի բռնակալությանը: Բոլոր այս առաջադրությունների մեջ արտացոլված է հայ կյանքում իշխած իրադրությունը:

Ագրարային կրիզիսը Ռուսաստանի հայկական ծայրերկրում ավելի մեղմ էր, քան կենտրոնական Ռուսաստանում: Կապիտալիզմն այդտեղ անհամեմատ ավելի նվազ չափերով էր սատարել նոր հարաբերությունների ձեւավորմանը, քան երկրի կենտրոնական նահանգներում եւ ազգային-քաղաքական հալածանքները դեռ չէին ընդունել սուր բնույթ, ինչպես Ուկրաինայում ու, մանավանդ, Լեհաստանում, եւ ինչպիսին ընդունելու էին դրանք նաեւ մեզանում երկու-երեք տասնամյակ անց: Ագրարային ջարժումները գտնվում էին տակավին իրենց խանձարուրքում, առիթ չտալով հայ դեմոկրատիայի առաջնորդին՝ գերագնահատելու հայ գյուղի ռեւոլյուցիոն հասունության չափը:

Դիտած լինելով գործազուրկ ու քաղցած մասսաների տրամադրությունները Պոլսում՝ «Երկրագործության» հեղինակը սարսափով էր պատկերացնում տարերայնորեն ծագած ժողովրդական հուզմունքների հետեւանքները: «Մի գեղեցիկ առավոտ, գրում էր նա, թե Պոլսի եւ թե գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը եւ սովր պիտի հարկադրի նորանց դեպի հափշտակություն եւ կողոպուտ, մի խոսքով բաբելոնյան խառնակություն: Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այդպիսի վատաբաղդ դիպվածում առաջ քրիստոնյայք կկո– ղոպտվին, կմերկանան եւ կմեռանին, իսկ հետո թյուրքը. կառավարական ույժը, գոնե, այդտեղ գեթ պիտի երեւի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր, եւ այն սպանվածների հաշվով» [43]:

Մասսաների ռեւոլյուցիոն գիտակցությունը բարձրացնելու, նրանց /305/ նախապատրաստելու խնդիրը զբաղեցնում էր Նալբանդյանին հայերի ազգային-քաղաքական վիճակի քննությանը նվիրված գրվածքներում, սկսած դեռ 1859—60 թվականներից:

Կանգ առնելով «Վերք Հայաստանի»-ի գնահատականի վրա՝ Նալբանդյանն արձանագրում էր այն փաստը, որ Աղասին եւ իր ընկերների ազգային լայն շրջադրության մեջ գտնվում են մեկուսացած վիճակում: Աբովյանը, գրում էր նա, «ցույց է տալիս մեզ ազգի ընդհանուր վհատյալ եւ հուսահատ դիմությունից ծառաջացած սառնությունը դեպի Աղասու ընկերքը, նոցա կիսասիրտ կանացի ցավակցությունը այս կտրիճներին, որով հասկացնում է Աբովյանցը, թե Աղասու ընկերների հոգին ընդհանրական չէ բոլոր ազգին, թե այս ջերմարյուն տղամարդիկը շրջապատված էին սառնարյուն մարդկանցից, որոնց աչքով ամենայն այն բարոյական խնդիր կորուսել էր յուր արժանավորությունը, եւ որոնց միակ քաջությունը ամփոփվում էր այն բանի մեջ, որ կարող էին լալ, ողբալ եւ մորմոքվիլ, առանց որոնելու այդ դրութենից դուրս գալու հնարը» [44]: Այս իրավիճակը առիթ էր տալիս Նալբանդյանին՝ բնութագրել հայ կյանքի առկա վիճակն «ամայի անապատ կամ ձոր Հովսափատյան տրտմության հովիտ» բառերով: «Մեր ազգը մինչեւ այժմ ապրել է ողորմելի խեղճության մեջ. նա մոխիր է կերել հացի տեղ եւ նորա խմելիքը խառնշված է եղել արտասուքով: Բռնակալության մուրճերը այնպես սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչեւ այսօր չէ կարողանում զգաստանալ յուր ուշաթափ վիճակից, քննել յուր անձը, քննել յուր անցածը, յուր ներկան եւ հոգալ ապագայի մասին» [45]: Ժողովրդական մասսաների «ուշաթափ» այս վիճակն ուներ աչքի առաջ հրապարակախոսը, երբ գրում էր, թե՝ «մեր ազգի բարոյականության ոտքերը կավեղեն են» [46]:

Սակայն բոլոր այս դիտողությունները չէին տրամադրում հրապարակախոսին հրաժարվելու ազգի քաղաքական ուշաբերման հեռանկարից: Ընդհակառակ: Նրա նպատակն է հենց սթափեցնել ազգը նրա բարոյական մարածությունից: «Վերք Հայաստանի»-ի Աղասոն եւ իր ընկերներ րին նա ազդանիշ էր համարում այն բանի, «թե ո՛չ բոլորովին սառել է Հայկական արյունը Հայաստանի զավակների երակներում» [47]: Աղասու հրավերով՝ վրիժառու լինել թշնամուց հանուն ազգի բռնաբարված իրավունքների եւ ազատության, ասում էր նա, արձագանք է գլոնում ազգի երիտասարդ սրտերի մեջ:

Տեսանք, վերջապես, որ անգամ 1862 թվականին «Երկրագործու/306/թյուն»-ը շարադրելու պահին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հրապարակախոսը մերձենում էր «Колокол»-ի ղեկավարների տակտիկական դեգծին եւ մուտք գործում նրանց ընդհատակյա ձեռնարկումների մեջ, նա, մի կողմից, զինակցում էր հայ ժողովրդի օպոզիցիոն տարրերի հետ, որով կամենում էր «հավասարակշիռ ուժ» ստեղծել ընդհանուր թշնամու՝ ազգի ներքին եւ արտաքին թշնամիների դեմ եւ տանում, մյուս կողմից, ընդհատակյա ռեւոլյուցիոն աշխատանք, ժողովրդի զինված ապստամբության համար, որի հեռանկարները նա կապում էր ռուս եւ համաեվրոպական ռեւոլյուցիոն շարժումների ծավալման հետ: Ուսանելի է Նալբանդյանի ստրատեգիական եւ տակտիկական ուղեգծերի այսօրինակ համադրումը, մասնավորապես, Ռ. Պատկանյանի դեմ ուղղված իր պարոդիաների մեջ՝ գրված հավանորեն նույն 1862 կամ ամենաուշը՝ 1863 թվականին:

1864 թվականին գրի առնելով «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկան՝ Նալբանդյանը էպիգրաֆ է վերցնում Սաղմոսի «Մի՞թէ որ ննջիցէ այլ ոչ կավելցի յառնել» նշանակալի խոսքերը: Նույն այդ էպիգրաֆի իմաստը բացահայտված է «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայի բնագրում: «Տխրություն է գալիս մեր վրա, գրում է Նալբանդյանն այդտեղ, երբ հիշում ենք, թե հարստահարված երկրագործը կամ շինականը բռնադատված է լուռ մնալ իր հարստահարողներին ընդդեմ, եւ միայն գիշերով, ծածուկ, խորհրդական առանձնության մեջ բողոքել, երբ ոչ ոք չի լսում նրա բողոքը» [48]: Նալբանդյանն ընտրում էր իր էպիգրաֆը՝ շոշափելով անմիջապես հայ ժողովրդի ռեւոլյուցիոն զարթոնքի խնդիրը, խնդիր, որ խորապես հուզում էր նրան Պռոշյանի վեպը քննելու պահին: Պռոշյանի վեպը սրտապնդիչ էջեր ուներ էպիգրաֆի հնարցումին դրական պատասխան տալու համար, եւ Նալբանդյանը ողջույնի խոսքեր էր ուղղում «համբուրելի հեղինակին» գյուղական երիտասարդության մեջ ծայր առնող ռեւոլյուցիոն գիտակցության, «նոր սերնդի սկեպտիկյան ուղղության», հասարակ ժողովրդի մեջ բարձրացող «խուլ աղաղակին» գեղարվեստորեն արձագանքած լինելու համար: Նա հաճությամբ էր արձանագրում, որ ազգի մեջ սկսում է արթնանալ լուսավորության կարիքն ու խլրտալ վեցղոքի հույզը: Ազգը դեռ չի շնչում գիտության օդով, սակայն նրա անգործ ու կաթվածահար թոքերի մեջ «լսվում է մի խուլ աղաղակ», որ վկայում է դրանց կիսակենդան ներգործությունը եւ առողջ օդի կարոտը [49]:

«Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայի էպիգրաֆում ձեւակերպված հարցումին Նալբանդյանն ուներ նաեւ մի այլ, ավելի վճռական ու ոգեպնդիչ /307/ պատասխան: Փոքր-ինչ հետո այդ հարցումին նա արձագանքում է «Կտոր մը Այվազովսքաբանություն» պամֆլետի ճակատում դրված էպիգրաֆների ձեւով: Դրանցից մեկը, Մաշտոցից առած, գծագրում է վերջին դատաստանի ահեղ պատկերը: Պամֆլետի բովանդակության կապակցությամբ միանգամայն պարզ է Նալբանդյանի միտքը. նա սպասում էր այն դատաստանին, որին ենթարկվելու են ժողովրդի թշնամիները ռեւոլյուցիայի հաղթության օրը: Այդ հեռանկարին է ի սպաս դնում նա իր գրիչը, մշակելով ճնշված ու հարստահարված ժողովրդի գիտակցության խոպան դաշտը: Այս է վկայում պամֆլետի երկրորդ էպիգրաֆը, որ առնված է Նարեկից:

«Մի եղեց անպտուղ ի փոքր վաստակոյս իբր ապագայն

սերմանող անբերրի երկրի»:

Ակներեւ է, որ Նալբանդյանը երազում էր հայ գյուղի ռեւոլյուցիոն ղարթոնքը եւ սիրում էր հավատալ, թե հեռու չէ այն ժամը, երբ պիտի լսելի դառնա հայ գյուղացու բողոքի ձայնը: Նալբանդյանը ռեւոլյուցիոն ակտիվ գործունեության կոչ էր ուղղում իր հետեւորդներին: «Խորհրդավոր ժամանակում ենք ապրում մենք, գրում էր նա 1864 թվականին «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում, - եւ մեծ պարտականություն կա մեր վրա՝ գրգռել այդ թոքերի գործունեությունը առողջ` օդ ներշնչելով. հերիք է, որքան թմրեցուցիչ թույն մտել է նրա մեջ, մեզ մնում է այժմ դեղթափներ գործ դնել» [50]:

Ի՞նչ ուղղությամբ պետք է գործ դրվեին այդ դեղթափները: Կասկած չկա, որ գյուղում՝ հասունացող հողային պահանջների հետ միաժամանակ, Նալբանդյանին հետաքրքրում էին հայ «Տասարակ ժողովրդի» եւ առաջին հերթին՝ հայ գյուղացու գիտակցության մեջ հասունացող ազգային-քաղաքական պահանջները: Իրենց հերթին հայ գյուղական միջավայրում ազգային-քաղաքական այդ պահանջները սրվելով պիտի ստանային միաժամանակ հողային խնդրի լուծմանը հետամտող սոցիալական պայքարի բնույթ։

Ինչպես Արեւմուտքում, այնպես եւ Ռուսաստանում Նալբանդյանի համար հակադարձ ուժեր էին «ազգն» ու «կառավարությունը»: Նա տեսնում էր «չխոստովանված» լեհ, ուկրաինական, ֆինն, վրաց եւ հայ ժողովուրդները, որոնք հասունանում էին ազգային ազատ կյանքի համար: Ցասկոտ խոսքերով էր բնորոշում նա ցարիզմի բիրտ քաղաքականությունը, որ ճնշում է այդ ազգությունների ազատությունը եւ վտանգում նրանց գոյությունը: Այս կապակցությամբ է հենց, որ նա գրում էր.

/308/ «Այսօր, ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա միակ դրոշը, որ կարող է բացվիլ բռնակալության ընդդեմ: Ազգությունն է միակ հնարը դեմ դնելու նաեւ լուսավոր բռնակալության, եթե միայն բռնակալությունը կարող է լուսավորվիլ կամ լուսավորվելուց հետո հարատեւել իբրեւ բռնակալություն, կրկնում ենք մենք, մեր դարու երեւելի մտածողներից մինի հետ» [51]: Նրա ըմբոստացող խոսքերն ազգության մասին ուղղվում էին, նախ եւ առաջ, հենց այդ «լուսավոր բռնակալության» ու նրա տարածած «քաղաքակրթության» դեմ: «Ազգությունն օգտակար է եւ հարկավոր այն ժամանակ, ասում էր նա, երբ զգալի է, ոչ որպես մի բարոյական շայլություն, այլ որպես կարիք, որպես իրավունք, որպես բողոք, երկրագնդի վրա մի կտոր հող ձեռք բերելու համար, որպեսզի այդ ազգության անդամքը ապահովեն յուրյանց ապրուստը, որպեսզի գերի եւ ստրուկ չլինին ուրիշին… Տնտեսական խնդիրն է այն… միակ եւ հաստատ ույժը, որ ազգի անձնավորության մեջ ներգործելով, հավասարակշիռ է պահում արտաքին ուժերի ընդդեմ, որով եւ ազգությունն ապրում է» [52]: Բարեհաջող պայմաններում «արտաքին ուժերի» դեմ ազգությունը կարող է ձեռք բերել անկախ լինելու իր իրավունքը ռեւոլյուցիոն պայքարի միջոցով: Կոնկրետացնելով այս միտքը Լեհաստանի նկատմամբ՝ Նալբանդյանը զայրույթով ետ էր մղում այն հայացքը, որ լեհերը կարող կլինեին անկախություն ստանալ միայն դիպլոմատիայի ողորմածությամբ, նվաճելով «անգլիական համակրությունը»: «Ի՞նչ ասել է համակրություն, հարցնում էր Նալբանդյանը. ուրիշն իրավունք ունի երկրագնդի վրա ապրելու, լեհացին չունի՞: Սա իբրեւ ողորմությո՞ւն պիտի ստանա ուրիշից այն, ինչ որ ուրիշն ունի, նույն իրավունքներով, որ ամեն մարդու պիտի տրվի, որ ամեն մարդու հավասար է: Եվ միայն անգլիական մա՞րդը պիտի ապրի, ուրիշը թող մեռնի՞: Բացի սորանից, ի՞նչ պիտի արած լիներ Լեհաստանը, որ արժանի լիներ, հարցնում ենք մեք, Անգլիո համակրության: 12 միլիոն ժողովրդի կենդանությունը բավական իրավունք եւ բավական արժանավորություն չէ՞. 12 միլիոն ժողովրդի երեսնամյա բողոքը եւ արյունաթաթավ մարտիրոսությունը բավական չէ՞ մի սիրտ ունեցող՝ ականատեսի համակրությունը շարժելու… Բայց սիրտ… ո՞ւր ենք մեք: Անգլիո մեջ միայն գնայուն մեքենաներ կան, եւ թերեւս ուրիշ ամեն այն բան գտանվի այնտեղ, մարդկային սիրտ… շատ հազիվ: Վկա ենք /309/ կանչում լորդ Բայրընի ստվերը: Երբ Ֆրեդերիկոս Մեծի առաջարկությամբ Լեհաստանը հոշոտեցավ Ռուսիո, Պրուսիո եւ Ավստրիո մեջ, Անգլիան լուռ մնաց եւ ընդունեց: Այսօր շուտ հին լռության մեղքը ծածկելու համար, իրավունք եւ արժանավորություն հարցնում է նա արյունլվա նահատակից» [53]: Ընդգծված տողերն ակներեւ են դարձնում, որ Լեհաստանի անկախության իրավունքը Նալբանդյանը հիմնավորում էր բացառապես լեհ ժողովրդի ազգային կենդանության եւ նրանց վարած երեսնամյա ազգային ապստամբական շարժման փաստով: Ետ մղելով պետությունների «համակրության» պատրանքը՝ Ռուսաստանի ճնշված եւ իրենց ազա– տությանը ձգտող ազգություններին նա լեհերի օրինակով կամենում էր ասել, թե կարող են հասնել լիակատար ազատագրման միայն համար պայքարի եւ «արյունաթաթավ մարտիրոսության» ճանապարհով։ «Ի՞նչ ես արել, որ ես համակրություն ցույց տամ քեզ, որ ես խոստովանիմ քեզ կենդանի». այս հարցն էր դնում Նալբանդյանը լեհ «արյունլվա նահատակին» հարցաքննող դիպլոմատիայի բերնում։ «Այդ կոպիտ հեգնություն է, պարզաբանում էր Նալբանդյանը, եւ ստրկության շղթայի ամենածանր օղի մինը: Հերիք չէ նրան իր կենդանությունը, նա չկամի նորան ընդունել որպես իրողություն. նա ակամա պիտի հոժարի ընդունել այն ժամանակ, երբ ցույց տամ իմ իրավունքը: Այս եւս հերիք չէ, նա իմ կենդանությունը պիտի խոստովանի միայն այն ժամանակ, երբ ստուգե, թե զորություն ունիմ իմ իրավունքը պաշտպանելու» [54]:

Պարզ է, որ Նալբանդյանը տակավին 1863 թ. ապստամբությունից առաջ գիտակցում էր Լեհաստանի ինքնտրոշման իրավունքի ռեւոլյուցիոն իմաստը: Նա հակադրում էր Ռուսաստանի ճնշված ազգությունները «հասարակ ժողովուրդը» նրանց հոշոտող եւ ճնշող քաղաքական ուժերին եւ անգամ ճնշողներին «համակիր» արեւմտաեվրոպական պետություններին: Նա հակադրում էր ազգությունների «չխոստովանված իրավունքը», նրանց բողոքն ու ռեալ ուժը պետությունների բռնարար «քաղաքակրթության» ու «իրավարար» միջամտության: Նորից եւ դարձյալ նա շեշտում էր ուժի եւ իրավունքի անքակտելի կապը. Եվրոպան ճանաչում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երբ այդ իրավունքի ետեւ տեսնում է ժողովրդի զինված բազուկը, ասում էր նա: Սակայն ժողովրդի զինված բազուկը պիտի ունենա նյութական հենարան. քաղաքականությունը կապված է տնտեսության հետ: Նալբանդյանը ընդգծում էր ազգային խնդրի կապը «տնտեսական խնդրի եւ, առաջին հերթին, ագրարային խնդրի հետ:

* * *

/310/  Բերդի կամարների տակ Նալբանդյանի գրած երկերի մեջ նկատելի դարձող հայացքների այս բեկումը պատահական չէր: Նրա մոտ դիտում ենք հայացքների նույն էվոլյուցիան, որ հանդիպեցինք նաեւ Գերցենի եւ Օգարյովի՝ ռեակցիայի տարիներին գրված երկերի մեջ: Երկրում բարձրացող ռեակցիայի ալիքը անհետեւանք չէր անցել նաեւ Նալբանդյանի համար: Փույթ չէ, որ բանտարկության տարիներին նա անձնապես անջրպետված էր Լոնդոնի նշանավոր էմիգրանտներից: Դեպքերի զարգացման ընթացքը Գերցենի համախոհների վրա ներգործել էր միեւնույն ուղղությամբ:

1859–62 թթ. արտասահմանում ճանապարհորդելիս Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչը մոտեցավ Գերցենին ու Օգարյովին եւ մասնակցեց «Земля и Воля»-ի կազմակերպության աշխատանքներին: 1861 թ. արտասահմանում հրատարակած իր բրոշյուրի մեջ նա եւս կարծում էր, որ գյուղացիական հարցի լուծման համար կա երկու ճանապարհ. կա՛մ ընդհանուր փրկավճարի միջոցը, կա՛մ կացինները: Սակայն բանտը եւ քաղաքական հետագա անցքերը նրան բուժեցին «ի վերուստ» լինելիք բարեփոխության մասին ունեցած ակնկալություններից: Այդ մասին են վկայում՝ վերջերս հայտաբերված սուր ռեւոլյուցիոն տրամադրություններ արտահայտող նրա բանաստեղծությունները՝ գրված Պետրոպավլովյան բերդի կամարների տակ [55]: Որ առաջ քաշելով փրկավճարի իր ծրագիրը՝ Սեռնո-Սոլովեւիչը միաժամանակ հետամուտ էր նաեւ ռեւոլյուցիոն գործունեության, ցույց է տալիս աներկբայելի այն փաստը, որ 1861 թվականի հոկտեմբերին «Колокол»-ում նա տպագրեց «Պատասխան «Վելիկոռուսին»» հոդվածը, որ գրում էր. «Պետք է գրել, գրել շատ եւ ժողովրդին հասկանալի կերպով. հիմնել գաղտնի տպարաններ, տպագրածը տարածել ժողովրդի եւ զորքի մեջ. սովորեցնել գյուղացիներին եւ զինվորներին՝ եղբայրություններ հաստատել գնդերի մեջ, մերձեցնել զինվորներին ժողովրդին…» [56]:

Թերթելով բանտում Պրդոնի «Պատերազմ եւ խաղաղություն» գրվածքի առաջին հատորը՝ Նալբանդյանը եւս հանգել էր այն համոզմունէին, թե գյուղացիական հարցում անհնարին է գործադրել արդարության սկզբունքը, եթե վերջինս չի հիմնված ոչ միայն իրավունքի, այլեւ ուժի վրա: Վերահաս ռեակցիայի պայմաններում եւ Լեհաստանի ապստամբությունից հետո Նալբանդյանը ագրարային կարգերի հեղաշրջումը ռե/311/ֆորմներից չէր ակնկալում, այլ բացառապես մասսաների հաստացող ռեւոլյուցիոն նախաձեռնությունից: Այդ ակներեւ է Պետերբուրգի նկուղներում նրա կատարած մտավոր աշխատանքի ընդհանուր ուղղություննից, որի բնորոշմանը կդառնանք այս հետազոտության հաջորդ դրվագներում:

Պատահական չէ, որ առաջին անգամ բանտի այդ գրվածքների մեջ էր երեւան գալիս Նալբանդյանի հատուկ հարցասիրությունը դեպի Չերնիջեւսկու երկերը եւ, մասնավորապես, հավաստվում ռուս մեծ մատերիալիսստի ու դիալեկտիկի խոր ազդեցությունը նրա վրա: Հատկանշական է նաեւ բանտի գրվածքներում ընդգծվող նրա հարցասիրությունը դեպի հայ գյուղի «հասարակ ժողովուրդը» եւ, մանավանդ, դեպի հայ գյուղական երիտասարդությանը համակող «սկեպտիկյան ուղղությունը», ինչպես այդ ակներեւ է «Սոս եւ Վարդիթեր»-ի 1864 թ. սկզբներին գրված կրիտիկաչից Կարդալով այդ գրվածքը՝ զգում ենք նորից «հասարակ ժողովրդի» եւ «երիտասարդության» հետ հրապարակախոսի ունեցած կապերի հարատեւող ուժը: Դեպի Lեւոլյուցիոն երիտասարդությունն ունեցած իր վերաբերմունքով Նալբանդյանը սկզբից եւեթ տարբերվում էր Գերցենից, սով, մարտերով մերձենալով ռեւոլյուցիոն ռազնոչինցիներին, մեղադրում էր «ապագա մրրիկի երիտասարդ շտուրմաններին» մտահորիզոնի նեղության, չոր պրակտիցիզմի, վերացական-գրքային Ժողովրդասիրության եւ… «բնածին պլեբեյության» մեջ: Ակներեւ է այն ակոսը, որ սահմասն էր գծում այս խնդրում «արիստոկրատ» Գերցենի եւ «բնածին պյեբեյ» Նալբանդյանի միջեւ:

Պետերբուրգի արգելարանը, հարկավ, այն վայրը չէր, ուր Նալբանդյանը պիտի կարողանար գործնական ավելի շոշափելի երաշխավորություն տալ իր մեջ կատարվող բեկման մասին: Սակայն սենատական ցուցմունքների մեջ նրա ի հայտ բերած քաղաքական նկարագիրը, կամքի ու մտքի անընկճելի այն կորովը, որ լեզու էր առնում բերդում գրած չափածո ու արձակ նրա գրությոմնների մեջ եւ, վերջապես, ռեւոլյուցիոնդեմոկրատական այն տրամադրությունը, որ իշխում է դրանց մեջ, կասկած չեն թողնում, որ մեծ հրապարակախոսը ամուր քայլելու էր գյուլացիական ռեւոլյուցիայի եւ սրա հետ կապված ազգային ռեւոլյուցիոն շարժման շավղով, «մինչեւ այժմ քարոզած ազատությունը» իր արյունով «նվիրելու եւ սրբելու» համար, եթե որ կալանքի տարիները սպառած չինեին բանտարկյալի ֆիզիկականը, բացելով նրա առաջ գերեզմանի մռայլ երախը…



[1]     А. И. Герцен, П. С. С. и П., V, եր. 114:

[2]     Նույն տեղը, եր. 36:

[3]     Նույն տեղը, եր. 487:

[4]     Н. Г. Чернышевский, Избранные фолос. соч., III, Եր. 334:

[5]     Նույն տեղը, եր. 340:

[6]     Ե. Լ. Ժ., 111, եր. 313:

[7]     Նույն տեղը, եր. 56:

[8]     Հմմ. նույն տեղը, եր., 54 եւ հետ.:

[9]     Նույն տեղը, եր. 56:

[10]   Նույն տեղը, եր. 72:

[11]   Նույն տեղը, եր. 52:

[12]   Նույն տեղը, եր. 61:

[13]   Նույն տեղը, եր. 57:

[14]   Նույն տեղը, եր. 58:

[15]   Տե՛ս «Литер. Наследство», No 41–42, եր. 84 եւ 98:

[16]   «Колокол», 1862, No 132.

[17]   Նույն տեղը:

[18]   Նույն տեղը, N 134:

[19]   Ե. Լ. Ժ., III, եր. 58:

[20]   Նույն տեղը, եր. 60:

[21]   Նույն տեղը, եր. 59:

[22]   Նույն տեղը, եր. 61:

[23]   Նույն տեղը, ծան,

[24]   Տե՛ս նույն տեղը, եր. 452, 462, 511 եւ հետ., կոմենտարներ:

[25]   Նույն տեղը, եր. 99:

[26]   Նույն տեղը, եր. 61:

[27]   Նույն տեղը, եր. 57:

[28]   Հմմ. նույն տեղը, եր. 58:

[29]   А. И. Герцен, П. C. C. u П., XI, եր. 347:

[30]   Վ. Ի. Լենին, Երկեր, XVII, եր. 132:

[31]   Ե. Լ. Ժ., III, եր. 15։

[32]   Նույն տեղը, եր. 61, ծան.:

[33]   Տե՛ս սույն աշխատությունը, գ. 1, եր. 439:

[34]   А. И. Герцен, П. C. C. и П., IX, եր. 467-8:

[35]   Նույն տեղը, եր. 463:

[36]   Նույն տեղը, X, եր. 239:

[37]   «Литературное наследство», No 42, եր. 115:

[38]   Ե. Լ. Ժ., 111, Եր., 310:

[39]   Նույն տեղը, եր, 55:

[40]   Նույն տեղը, եր, 54 եւ հետ.:

[41]   Հմմ. նույն տեղը, եր. 55։

[42]   Ե. Լ. Ժ., 1, եր. 263:

[43]   Նույն տեղը, III, եր. 66:

[44]   Նույն տեղը, 1, եր. 279։

[45]   Նույն տեղը, եր. 458:

[46]   Նույն տեղը, II, եր. 260:

[47]   Նույն տեղը, I, եր. 279:

[48]   Նույն տեղը:

[49]   «Անտիպ երկեր», եր» 170:

[50]   Նույն տեղը:

[51]   Ե. Լ. Ժ., III, եր. 90: Ո՞վ էր մեր դարու երեւելի այդ մտածողը, որի խոսքերն ակնածությամբ կրկնում էր Նալբանդյանը: Դժբախտաբար, մենք չկարողացանք որոշել այդ: Բոլոր պարագաներում, թվում է, թե «լուսավոր բռնակալություն» ասելով՝ Նալբանդյանը աչքի առաջ ուներ ցարական աբսոլյուտիզմը:

[52]   Նույն տեղը, եր, 90 եւ հետ.:

[53]   Նույն տեղը, եր. 86, ծան.:

[54]   Նույն տեղը, եր. 85:

[55]   Տե՛ս «Литературное Наследство» No 25–26, եր. 418 եւ հետ.:

[56]     «Колокол», 1861, No 107.