Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌ Հ. ԱՐՍԷՆ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Ի հալոցացըդ խանդից
Երգ մի եւ ինձ աղաչեմ՝
[1] Կիզուլ ի բոցդ եւ ի հուր,
Թռանիլ ընդ թռիչսըդ վըսեմ։
[2] Կամ թէ կամիս երգ աղու
Գորովանաց եւ սիրոյ
[3] Թրթռակ տաւղիդ ի նուրբ թելս
Շարժեալառ իս հնչեցո՛։
Ո՜հ ո՛չ այնպէս ի գիրդ ծոց
Յունկըն փափկիկ քաղցրասցի
Մանկանն ի քուն անուշից
Օրօր գըթոյն մայրենի,
[4] Ո՛չ ի կուսին յերգ ի քնար
Մանու մատանց քնքշենի
Յակճիռըս կայ իւր տարփող
Սրտատրոփիկ պատանի,
Ոչ դայլայլիկք սոխակին
[5] Ի պուրակին լուռ ըստուէր
Մելամաղձիցըն ոգւոց
Եւ կամ սրտից կարեվէր,
Ինձ քա ղցրասցին որչափ քո
Դաշնակութեանցըդ ծորանք
Որ յիս յաւերժ հնչեսցեն
Զերթ մշտախօս արձագանք։



[1] Բ (1849) ձ Ջեռայց ի բոցդ եւ ի հուր

[2] Բ (1849) ձ Կամ թէ կամիս, - երգ փափուկ

[3] Բ (1849) ձ Հեզամընջիկ ի նուրբ թելս

[4] Բ (1849) ձ Ոչ խանդակաթ ի սըրտէ,

Նըւագք եւ ձայն բարբառոյ

Ի քաղցրախորժ լուսնին ժամ

Կարօտագին սիրելւոյ:

[5] Բ (1849) ձ Ի յանտառին բազմաստուէր

Սեւամաղձիցըն ոգոց

Յիա նա յաւէժ հնչեսցէ: