Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԳ  ՄՕՐ
Ի  ՎԵՐԱՅ ՄԱՆԿԱՆ ՔՈՒՆԵԼՈՅ

[1] Նընջեա՛,  մանու՛կս,  աչօք  վըճիտ,
Նընջեա՛,  անոյշ  յօրօրոցիդ:
Այդ  հրաշագեղ  գոհար  բըբունք,
[2] Որ յարթնութեանդ միշտ  երերունք,
Ո՜հ,  զի՜  խաղաղ  եւ  անշարժիկ
Փակեալ ի  նինջ  են  աւասիկ.
Շըրթունքդ  շուշանք`  լցեալ  շաղով,
Եւ  գիրգ  մարմինդ`  երկնից  գեղով:
Ննընջեա՛,  մանու՛կս,  աչօք  վըճիտ,
[3] Նընջեա՛,  անոյշ յօրօրոցիդ:
Ցօղն  ի  վերայ  վարդին  թերթից,
Իմ ցօղ  աչաց  վառ  վառ  այտիցդ.
Թշուա՛ռ  մանկիկ,  քեզ  մօր  միակ,
Ո՜հ,  անժըպիտ  են  գորովանք.
[4] Զուրկ  դեռափթիթ, ի  տիսդ  ամբիծ,
Հօր  կաթոգին  ի  համբուրից,
Որ  ի  գըգուանս  իւր  սիրակէզ
Այսպէս  փափկիկ  ծընաւ ըզքեզ,
Աւա՜ղ, ի մէնջ գընաց հեռի,
Թող  ըզքեզ  որբ,  եւ  զիս`  այրի.
Զանդրանիկ  իւր  որդեակ  չըքնաղ
Ու  զտարփալի  հարսնըն  մատաղ:
Ո՛չ  գեղանի  քեզ  այլ  եղբայր
Լիցի ընկեր  սիրապատար.
[5] Անմեղունա՛կդ իմ  աղաւնեակ,
Դու ինձ  միայն  մնացեր,  որդեա՛կ.
Այլ  մէք  լըքեալ`  թողաք  անտէր,
Եւ  մինչ  ես`  մայրդ,  քեզ  առընթեր
Ըզցայգ,  ցերեկ  ի  կոծ  ամբաւ
[6] Սրտահառաչ  մաշիմ  ի  ցաւ,
Ժպտիս,  ճըչես  քաղցրազրուցիկ
Կամ յօրոցիդ հանգչիս  հեզիկ.
[7] Եւ  հայր քոյին  ի  հող  տըխուր,
Գերեզմանաց  անդր  ի  բըլուր,
Շուրջ  պարառեալ նոճեաց  ի  սեաւ`
Նընջէ  մահուն  ընդ  ցուրտ  շիրմաւ:
Արդ`  ի  շրթունսդ իսկ  վարդաձոյլ
Զըւարթութեան  փայլէ  նըշոյլ.
Ընդէ՞ր  երեսքըդ  ժըպտեցան,
Հրեշտա՞կք  եղեն  քեզ  յանդիման,
[8] Որ  յերազիդ  քում  ոսկեթէլ
Մօտին  զայտերըդ  համբուրել.
Ոմն  զձիւնափայլ  պարանոցիկդ,
Այլ  ըզթաթիկըս  քո  փափկիկ
[9] Կամ  յանուանէդ  ըզքեզ  ձայնեն,
Կամ  շուրջ  ըզքեւ  պար  բոլորեն.
Այլք  խաղալով ընդ  քոյդ  օրոց`
Յունկնըդ  մընչեն  ձայնիւ  երգոց.
«Ի  քո  քաղցրիկ  մօրէդ  ծածուկ
Մանկի՛կ,  յերկինս  ե՛կ  փախիցուք»:
[10] Եւ քո  արդեօք  թռեա՞ւ հոգեակ.
Զարթի՛ր,  զարթի՛ր,  իմ  աղաւնեա՛կ.
Կաթն  անուշիկ  քընոյդ  փոխան
Քեզ  ճամբեցից  մեղրածորան:



[1] Բ (1851) 3 Հանգի՛ր, մանուկս, աչօք վըճիտ,

Հանգի՛ր անոյշ յօրորոցիդ:

[2] Բ (1851) 3 Ի յարթնութեանդ միշտ երերունք.

[3] Բ (1851) 3 Նընջեա՛ յանդորր յօրորոցիդ,

[4] Բ (1851) 3 Զուրկ  ի նազուկ յայս տիս ամբիծ

[5] Բ (1851) 3 Դու անմեղուկ իմ աղաւնեակ,

[6] Բ (1851) 3 Աղեխորով մաշին ի ցաւ,

[7] Բ (1851) 3 Եւ քո հայրիկ ի հող տըխուր,

[8] Բ (1851) 3 Խաղապատին ըզքեւ անոյշ

Ի համբուրիկս նոքա քընքոյշ.

Մին ձիւնափայլ պարանոցիկդ

Այլք ըզթաթիկս քո փափկիկ

[9] Բ (1851) 3 Եւ յանուանէդ ըզքեզ ձայնեն

[10] Բ (1851) 3 Եւ քոյդ արդեօք թռեա՞վ հոգեակ…: