Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՒԱԳ ՄԿՆԻԿ
       Աւագ մկնիկ խաթունի աշմաղ կը քաշէ վեր գլխուն , կ՚երթայ։
       Հովիւ կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, պիտի երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, բէրւորիկ կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, ծով կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, ահագին սար կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, մէկ չինարի ծառ կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, անծեղ կրկչալէն կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Գնա, Աստուած ռաստ բիրի։
      
       Կ՚երթայ կ՚երթայ, թագաւորու ագլոր կը թռնի կուգայ դէմ , կ՚ասի.
       -Խէր էլնի, Աւագ մկնիկ, էդա ալայով դո՞ր կ՚երթաս։
       -Խէր բարին վէրէդ էլնի, կ՚երթամ իրիկ անեմ։
       -Արե ձիկ ա՛ռ։
       -Ձիկ ինչո՞վ կը պախես։
       -Կըտըցովս։
       Մէյմէկու կը խաւնեն. կ՚երթան, եօթն օր եօթն գիշեր խարսնիս կ՚անեն, կը փսակուեն։
       Խարսնիսից կը պռծնեն. ագլոր կ՚երթայ քճէճ անելով դատում ճարել։
       Աւագ մկնիկն ի կը մտնի թոնէր, որ թոնէր վառի, թոնէր կպե, մնացէ մէջ թորուան, վառուե՝ էլե ճժտիկ վժտիկ։
       Ագլորն իրիկուն իկե տուն, տիսե, որ Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։ Գնացե կատար կտրե, կրամոխիր տուե վէր գլխուն , նստե։
       Անծեղն իրե, տեսաւ , ասաց.
       -Ագլորիկ, դու հէ՞ր կատարկտրիկ , մոխրաչափիկ։
       -Ո՜ւյ , Ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ։ Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։
       Անծեղն ի փետուրներ կը թափի, կ՚երթայ նստի վէր ծառին։
       Ծառիկն ասաց.
       -Անծղիկ, դու հէ՞ր թեւաթափիկ։
       -Ո՜ւյ, Անծղիկ թեւաթափիկ, ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ, Աւագ մկնիկն ինկե թոնէրն էլե ճժտիկ վժտիկ։
       Ծառ կոտրաւ, ինկաւ վէր քարին։
       Քարն ասաց.
       -Ծառիկ, դու հէ՞ր ճղակուտոր։
       -Ո՜ւյ, ծառիկ ճղակուտոր, Անծղիկ թեւաթափիկ, Ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ, Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։
       Քար գլորվաւ, գնաց ինկաւ ծով։
       Ծովն ասաց.
       -Քարիկ, դու հէ՞ր գլոր-մլոր։
       -Ո՜ւյ, քարիկ գլոր-մլոր, ծառիկ ճղակուտոր, Անծղիկ թեւաթափիկ, Ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։
       Ծովն էր մէկէցմէկ բրորաւ։
       Բէրւորիկն ասաց.
       -Ծովիկ, դու հէ՞ր բրոր մրոր։
       -Ո՜ւյ, ծովիկ բրոր-մրոր, քարիկ գլոր-մլոր, ծառիկ ճղակուտոր, Անծղիկ թեւաթափիկ, Ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։
       Բէրւորիկն կթոցն իզարկ ոռին , գնաց։
       Հովիւն իրե դէմն , ասաց.
       -Բէրւորիկ, դու հէ՞ր կթոց ոռիկ։
       -Ո՜ւյ, բէրւորիկ կթոց ոռիկ, ծովիկ բրոր-մրոր, քարիկ գլոր-մլոր, ծառիկ ճղակուտոր, Անծղիկ թեւաթափիկ, Ագլորիկ կատարկտրիկ, մոխրաչափիկ, Աւագ մկնիկն ինկե թոնէրն, էլե ճժտիկ վժտիկ։
       Հովիւ որ լսեց, ոչխարն իթող, գնաց։ Մաքին մկկալով ինկաւ իտեւ, դառձուց իբե. եօթ տակ պըտըտաւ ոչխրի բուլոր, պտըտրեց , ասաց.
       -Վէր Աւագ մըկան կողին.
       Վէր Աւագ մըկան կողին.
       Վէր Աւագ մըկան կողին։