Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ժ]  ԽԱԼԻԼ ԽԱՆ, ԽՆԱՅԽԱՆԻ

Եւ օր մի տարաւ զիս յոսկերչինոցն ի պէզէստան [1], յորում բարակ քթանի՝ քէնարնին ապրշում, զի ուսքուլին սպիտակ է եւ ազնիւ. զոր ամէն աշխարհ Թուրքէ Մսրայ [2] կ՚երթայ եւ Տրապիզոնու. բայց Մսրայն այլ լաւ է։ Եւ տեսաք ազգ եւ ազգ ալաճանի բարակ քթանէ, դիֆտիկէ տիկտիկ եւ քիլիմնի Մսրայ [3] եւ ապրշիմէ ազգի ազգի խումաշք եւ այլ անթիւ թօհվանի։ Ապա մտաք Հալիլ խանն, ուր էին բազումք վաճառականք, հայ ու տաճիկք՝ Ստամպօլայ, Հալպայ [4], յԱմթայ եւ այլոց եւ Հնդկաց, Մատինու, Հապաշու. զինչ ուզէիր, անդ գտանէիր. ֆարֆուրէ դէբսիք, ֆինճանի, եւ այլ թօհվաք, խռպաչնի բանած. հինգ-հինգ դրամ. Ստամպօլ տանին, ներկեն եւ գլուխն ոսկոր դնեն, մէկ ղուռուշ ծախեն. ապանօս, հնդի բարակ դաֆառաքնի եւ տօլպանտ. զի Մըսրայ տասն աւուր ճանապարհ է Հնդկաց սկէլէն, Տիմիաթ կ՚ասեն, որպէս Բօրդուկալն. բայց սա լաւ է. զինչ ուզես գտանես։ Եւ ամէն օր ան խանն մեծ պազար է եւ խալապայ, որպէս պէզպէստանն [5] Ստամպօլայ։

Եւ հուպ նմին խան մի կայ, Խնայխանի կ՚ասեն. զի մէջն սաֆի խնայ է չուվալնով եւ աժան։ Եւ անտի յառաջ շուկայ [6] մի որ սաֆի ապրշէմի խումաշ է, եւ ալաճայք եւ ֆօդայք. զի ապրշում կ՚ելնէ ատրաֆն, որպէս ի Շամ։ Եւ անտի հեռու տեղ կայր երկու խան. մինն ճերմակ [7] թուրք եասրնու եւ մին արապնուն։ Եւ մտեալ ի ներս՝ տեսաք սեւ հապաշ արապք դաս դաս, արք եւ կանայք. որ եւ ի սեւութենէ նոցա կարծես թէ պատերն սեւ են. էին կոյս աղջկունք մերկք եւ խայտառակք, որ ամօթոյքն երեւէին։ Բայց սեւն անդ խըյմաթ չունէր. միայն ճերմակն. մին ճերմակ [8] տային եւ իրեք սեւ առնուին։ Եւ այլ խաներն մայմունտ, ծովու կատու եւ այլ անտես ճանավարք ծախէին։ Թուրքի եասրնին հագած, կապած, գօտէվորած [9]. սեւերն մերկ. մէկ սեւ աղջիկ կամ կտրիճն կու տան երկու ղուռուշ։

Եւ ելեալ անտի մինչ գնայաք, տեսաք արապ մի, որ ունէր Ծ. Կ այծ ընդ իւր. եւ կոչէր. «Լապան, լապան», որ է կաթն. զի ով կամէր [10] ՝ կթէր եւ տայր. եւ թէ չի հաւնէին, բանայր զբերանս նոցա եւ դարձեալ լնոյր զկաթն։

Եւ կայր ամէն սօխախի գլուխն Ճ. ԲՃ, որպէս Վէնէտիք, փէրէմայք. զի թէ ոք կամի գնալ տեղ մի, տայ [11] հինգ-վեց դրամ, նստի եւ երթայ եւ գայ, զի քաղաքն մեծ է եւ շուկայքն [12] հեռու, ոտիւք չի կարէ ոք գնալ։ Կան եւ այլ մեծ մեծ իշվան, որ երկու-իրեք կանանիք նստին ի վ[ե]րայ. եւ այլ կան իշվոր կիտիք, որ զբոզս նստուցեալ ի էշ շուրջ ածեն փողոցէ [13] փողոց. բայց քաղքցի կանայք ծածկեն զերեսս, նաեւ խպտիքն՝ որպէս Թուրքի աշխարհն. իսկ գեղացիքն՝ բացերես։

Եւ կայ [14] ի Մսըր ՁՌ ջհտի տուն. եւ են փարթամ եւ հարուստք եւ Լէհու պէս ամենայն բան ձեռաց նոցա է, խարաճն, կօմրուք, էմէլն, տառապխանան եւ այլն. եւ մեծամեծք նոցա տասն-քսան եասխցով շրջին [15] ։



[1]            պէզէսդան

[2]            մսրա

[3]            մսրա

[4]            հալպա

[5]            պէզէսդանն

[6]            շուկա

[7]            ճէրմակ

[8]            ճէրմակ

[9]            գօրէվորաց

[10]          կամէ

[11]          տա

[12]          շուքային

[13]          բողոցէ

[14]          կա

[15]          շրջի