Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Զ]  ԽՊՏԻՔ

Եւ էր մեծ քաղաք որպէս մեծն Հռոմ. այլ եւ բազմամբոխ. եւ ասին թէ կայ աստ տէֆդարով ԽՌ տուն խպդի. ամէնն հարուստ եւ փարթամ. զի անդ էր նոցա քանն որպէս ի Սալանիկ Հրեայք [1]. եւ ամէն խալամ եւ տէֆդար քաղքին նոցա ձեռքն է. վիմաշէն տներ ունին, ապարօշ խումաշնի ագանին [2] եւ ի փաշային տիվանն նստին. զի նախնեաց ունին լինել տիւանադպիր եւ տէֆդար քիդապճի։ Եւ կայ [3] ի մէջ նոցա մարդ, որ ՃՌ ղուրուշի մալիք է։ Բայց եկեղեցիք նոցա խաւարչտին տեղ[ւ]ոջ են եւ մթին, հիւթալի մրոտ, մինչ զի երկայն սարդիւք կախեալ կան փոխանակ կանթեղաց. եւ փոշին ծածկել է զսեղանն եւ զչորս պատն. կարծեմ թէ բնաւ չեն աւել ածել կամ սրբել։ Սոցա պատրիարգն [4] Սկէնտէրիա կու նստի։ Կարգ եւ սահմանք, ոչ զարդարանք չունին յեկեղեցիս, զինչ գրեցից. այլ Հրէից աղանդովքն վարին, զի թլպատեն զտղայս ըստ Հրէից. եւ երբ լինի Ժ. ԺԲ. ամաց՝ մկրտեն ըստ Արիանոսաց։ Եւ յորժամ պատարագ առնեն կամ այլ կարգ, քօղ արկանեն զերեսօք եւ զգլխովք. եւ հոռմի խօսիւք եղանակեն «քիրէլէզիոն» եւ այլն. եւ փոխանակ ծընծղայի չալբարայ քշտեն։ Այլ եւ կանայք նոցա երգ իմն յօրինեն [5] ՝ շրթունս մատամբ հարկանելով եւ ձայն հնչելով. զայս ոչ միայն յեկեղեցիս, այլ եւ ի հարսանիս եւ ամենայն հանդէսս։ Իրիցնին ունին կանայս. սեւ չուլ [6] ? հաբեղանին հագնին. միս բնաւ չունին. եւ ի պահոց աւուրս ձիթով չուտեն, ոչ գինի ըմպեն. աշխարհ (ակա՞ն)ք եւս որպէս Հայք։ Կարգաւորքն դնեն ի գլուխ սեւ մեծ խավուխնի կամ պռլիթ, բոլոր գէչա, որպէս ի Լէհ՝ Հրեայք [7], նոյնպէս եւ աշխարհականք. բայց աղօթից եւ այլ առաքինութեանց եւ բարի գործոցն սակաւ հոգան. միայն պահոց եւ անսուաղութեան հետեւին։ Իսկ իմաստութիւն եւ հանճար ոչ երբեք [8] տեսի առ նոսա։ Նշխարք ըստ Հոռմոց հաց տան [9]. եւ զայն՝ ամենայն ոք եփէ եւ ծախէ։ Եւ նոքա թլփատեն ոչ միայն զարուս, այլ եւ զէգս. եւ թէ զպատճառն այսմ կամիս իմանալ, ընթերցիր զպատմագիրս, զոր ոչ է պարտ երկրորդել։

Իսկ աղքատք եւ չքաւորքն ի նոցանէ յոյժ սէֆիլ կու կենան, գլխիբաց եւ բոկ. նման Արապնուն. կապա[յ] չունին, բայց միայն հաստ շապիկ եւ կարճ թեզանիքն լայն. կերակուր նոցա թէփէ հաց կամ բակլէ. եւ զայն ազգ եւ ազգ մօխրովք եւ բանջարովք, որ Քրդու [10] կլկլէ հացն լաւ է քան զայն։ Եւ պանիրն [11] տկի՝ որդնած եւ հոտած բորբսած [12], շաքրի պէս ուտեն։



[1]            հրէայք

[2]            յագանին

[3]            կա

[4]            պատրիագն

[5]            օրինեն

[6]            աղանտովքն

[7]            հրէայք

[8]            երբէք

[9]            Այսինքն՝ տան մէջ գործածուած հացը։

[10]          քրթու

[11]          բանիրն

[12]          փորփսած