Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Է] ՃԷՄԶԱԽԱՆԱՅ (ՀԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ)

Եւ կայր սարայըն մեծ եկեղեցի մի գմբէթայարկ, որ էր պատրիարգարան Յոհանու Ոսկեբերանի [1], զոր ասին թէ անդ է սուրբ մարմին նորա։ Զոր այժմ ճէմզախանայ են արել. եւ միայն մատուռ եւ գմպէթն է մնացել. եւ զայն եւս կամէին քանդել եւ աւիրել, զի մի երեւեսցի թէ եկեղեցի է. եւ ոչ կարացին, զի ամենեցուն ձեռքն գօսացան ի հրաշից փառաց սրբոյն եւ երեսքն [2] յետս դարձան. վասն սրբոյ զղջացան եւ երկիւղիւ սահմանեցին, զի անդ զցայգ եւ զցերեկ վառման մնասցեն ի պատիւ սրբոյն։



[1]            ոսկէբերանի

[2]            յերեսքն