Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ. Ի Վենետիկ բնակող Հայոց մէջ ( յԲ Յեղանակիս ) մէկ կերպով նշանաւոր եւ հետաքննելի անձանց կարգէն տեսնուեցան: Նիտոն Հայն ( թերեւս աւելի քան զամեն այլս ), Գէորգն Թէոդորեան եւ մռտող Մէրտինցին Յակովբ. ասոնց մէկմէկ յիշատակ այլ մոռցուած  էր նշանակելոց մէջ, եւ են ասոնք, եւ բաւական նշանաւորք: - Առաջնոյն ( Անտոնի ) վրայոք երկար գրածէս ` իր ճարտարութեան հետ երեւեցաւ ` անոր ոչ արժանաւոր բաղդն կամ ունեւորութիւնն. նոր դուրս ելած յիշատակարանն  ցուցընէ ` որ երբեմն ազգային սպասաւոր մայլ ունի եղեր. որ է Աբրահամ ո. Դաւթի Բերիացի Աբիբեան տան վաճառական մի (della casa Abib de Aleppo): Սա յամի 1568, ( մայիս 12, De Grandi Paulo ) նօտարի առջեւ խոստանայ հաւատարմաբար ծառայել տարի մի. Անտոն այլ ( զոր այս տեղ նօտարն գրէ M. sr Antonio Surian Armeno de M. lseppo di  Medici) Խոստանայ դարմանել զԱբրահամ ապրուստով եւ տարեկան վարձք այլ տալ 20 դուկատ: Սա իբրեւ գրաւ յանձնէ Անտոնի 130 դուկատ, եւ նա խոստանայ ի վերջ տարւոյ ծառայութեանն դարձընել իրեն 20 դուկատ վարձուց  հետ: Այս դաշնագրութեան վկայ կըլլան ` ծանօթ բերիացին Աղեքսանդր ո. Շաւալաթայ եւ անծանօթ Մէրտինցի մի ` Յակոբ ո. Տաւութայ:

Գէորգ ո. Թէոդորի նորայայտ յիշատակն ` առաջին գրածներէս աւելի հին են. 1565 տարւոյ. (13 օգոստոսի ). յորում Իսա Ռայիս մեծ խալէի մի տէր (Ese Ras turcha  patronus unius gallioni) գործավար կարգէ զԳէորգ, որ պահանջէ եւ առնու ի Գասպարայ ո. Անտոնի 155 դուկատ, ըստ մուրհակի ` զոր գրեր էր ( ապրիլի 24 ին ) Աբրահամ Տրինգա (Triucha) Հրեայն, փոխանորդն գունցի Վենետաց ի Վալլոնա Դալմատիոյ. դարձեալ, եօթն ծեգգին ոսկի այլ ` զոր ռայիսն ծախսեր էր վասն այլեւայլ պիտոյից Գասպարայ: Սա Պալոմբարացի կոչուի (Palombara). իսկ այս անուամբ երկու տեղ կայ, մին ի սահմանս Հռովմայ, միւսն ի հարաւային Իտալիա ( յԱբրուցի ). որն այլ ըլլայ իր հայրենիքն ` յայտնուի որ Գնսպար իտալացի է, եւ այս ատենս Ս. Մարկոսի բանտից մէջ էր. վկայ այս բաներուս կ՚ըլլայ նաւուն գրագիրն Թովմաս Պերացի, (de Pera), թարգման ` Միքայէլ Մամբրէ հրեայն: Երկու ամիս վերջը (15 հոկտ. ) Գէորգ ` որ այն ատեն բնակէր ի Ս. Յուլիանոս, գուցէ եւ ի Տան Հայոց, սոյն տան մէջ բնակող Յարութեան ո. Սիմոնը ( թուի Կարկառեցին ) իրեն տեղ այս խնդրոյս համար գործավար գրեր է նօտարի առջեւ. վկայքն իտալացիք են:

Մէրտինցի Յակովբայ նոր յիշատակն այլ համեմատ է իր գործօնէութեան. յամի 1575 ( սեպտ. 22) նօտարի առջեւ Ռեկանաթեցի ( Անգոնայ գաւառի քաղաք ) Մատթէոս անուամբ մէկէ մի ` 40 դուկատի ( ոսկի սկուտով վճարելով ) դնէ թուրք գերի մի: Մէհմմէտ անուամբ, չափաւոր հասակաւ, որ ճակտին վրայ կտրուածի նշան մի կրէր, աջ արմունկէն վրայ այլ, atachada որ թեւէն անցեր է (1):