Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայ - Վենետաց Բ Յեղանակի գործոց յիշատակներէն բոլորովին չհեռացած կամ թողած, հարկ մեզ ուղղել մէկ երկու վրիպակներ գրուածիս, աւելցընել քանի մի մոռցուած յիշատակ հետաքրքրաշարծ  անձանց, եւ քանի մի բան այլ Հայոց Տան. Տնպահից եւ բնակողաց տոհմից եւ սերընդոց վրայոք:

Ա. Վրիպակաց մէկն է ( թողլով ուրիշ մանր մունր ) յերես 56 Բեկոլոտտի Ֆիրենցացի վաճառականին եւ վաճառագրին միւս մականունը Պալտինոյ գրուիլն. որ պէտք է գրուիլ եւ կարդալ Պալտուչչի (Balducci) եւ ըստ ոմանց հայադարձութեամբ, եթէ ծիծաչելի չէ, Բաղդուկ:

Երես 160. Urbe Veteri քաղաքն, որոյ Հայոց հոգէտան ` Մարիամ տնպահ Հայոց վենետկոյ ` միւս իտալական  Հայոց  հոգէտանց հետ կտակէր դուկատ մի, ոչ է ` հիմայ ծանօթ եւ Հռովմայ նաւահանգիստ համարեալ Չիվիդա վեգգիա (Civita vecchia) քաղաքն. այլ Օրվիետոյ կոչուածն (Orvieto) Ումբրիա հին գաւառի, որոյ ուղղական հին անունն Urbs vetus հին քաղաք նշանակէ, կոչուէր եւ Herbanum. Նշանաւոր եւ յարգի է այս Մարեմայ  կտակին յիշատակն. վասն զի ինչուան հիմայ ծանօթ էր միայն մէկ իտալացի եկեղեցական թեմից վրայ գրողի վկայութիւնն, թէ յամի 1288 տեղւոյն եպիսկոպոսն  հիմնադրեր կամ օծեր է հոն Հայոց Ս. Հոգի եկեղեցին: Դեռ անցեալ տարի նոր հետաքնին եկեղեցականք Հռովմայ ` հարցընէին մեզի. թէ արդեօք մեր ազգային գրուածոց մէջ կայ այս բանիս յիշատակ. եւ մենք այն ատեն մոռցանք այս Մարեմայ տնպահի կտակը, ( շփոթած ըլլալով զՕրվիետոյ ընդ Չիվիդավեգգիայ ). որ կիմացընէ մեզ, թէ հոգէտունն այն եւ եկեղեցին ` 56 տարիներէ ի վեր Հայոց բնակարան եւ պաշտօնատեղի է եղեր: