Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԵօթնեակ կլայէ յարեւմտից մինչ դուռն է քաղաքիս յարեւելս յԱխըրգափի: Պատմութիւն թաթար խանին փախուցելոյ: Պատմութիւն փախուցեալ վարդապետին: Պատմութիւն Գումլուճայի Ս. Խաչին: Պատմութիւն պիղծ ջուրն լուացեալ վարդապետին խափեցեալ յերիցանց:
      
       Այս լիցի պատճէն բանիս
       իմաստնոց տալով զպատասխան,
       Ըստ սաստիկ խնդրոյն յիշատակ՝
       րաբունայ վարդանայ ընծայն.
       Ո՜վ տէր մեծ վարդապետ իմ՝
       ողջունիւ զքեզ մեծարանան,
       Առից զքեզ ի հարաւոյ
       շրջեսցուք յերկիրս ի զբօսան:
       Ի Բիւթանիոյ դառնամք
       վարելով ի ծովս սէյրան,
       Աստուստ ի հիւսիս դիմեմք՝
       հանդէպ մեր գայ Բիւզանդիան:
       Գիտես դու որ զնա շինեալ
       վաղուց ոմն վիզանտիս արքայն.
       Զոր վիզանտիա կոչեաց
       մընալով աստ ինքնագլուխ իշխան:
       Գայ մեծ Կոստանդիանոսն
       'ւի պատելն կոչէ ըստ իւ անուան.
       Զձախոտն քաղքիս տեսցուք՝
       յարեւմուտս՝ զեօթնեակ կըլայն:
       Մի՛ ելցուք ի նաւակէս՝
       այլ յեզերբ ծովուս ընթացման,
       Ուշիկ բայց ճարտար դիտմամբ՝
       յարեւես գնալով յաջողման:
       Տեսողք զայս՝ զիս ծաղր առնեն՝
       թէ ընդ է՞ր կաս ի յաշխատման,
       Զծանօթս մեր մեզ պատմես՝
       տխմարից չունիմք զպատասխան:
       Յաջ մեր մընաց Բիւթանեա՝
       եւ պարիսպ ի մեր ձախ կողման,
       Ասեմք՝ զեօթնեակ կլայէդ՝
       զորս շինեաց սուրբն Կոստանդիան.
       Յառաջին ժամանակին՝
       լընէին գարի եւ ցորեան,
       Ի ձըմեռն պահեալ յամբարս՝
       բընակչացն լինիլ բաւական:
       Շինեալ մի առ մի յատուկ՝
       արդ զփաշայս դընեն յարգելման.
       Զվէզիրս եւ զխանս Թաթարաց՝
       ուր սպանին եւ զՍուլթան Օսման:
       Զպարոնս զճէնարալս ֆռանկաց՝
       երբ կալնուն աստ են արգիլման:
       Երբեմն այս ոմն Թաթարխան՝
       որ լինէր աստ իբր ի զընտան,
       Ծանօթ ոմն շինեալ պօրէկ՝
       եւ եդեալ ի միում սեղան,
       Ոլորեալ ծալէ ընդ մէջն՝
       իբր զպումպար ըստ բաւականն պարան,
       Մատոյց որ եկեր զվերինսն
       եւ զաերքինսն բայց պահէ զչուանն,
       Ցայգն ի պըրճիցն պինդ կապէ,
       եւ զմի ծայրն առ ի վայր կախման:
       Պարանուն իջեալ ի վայր՝
       եւ յարտաքս ծանօթն էր ըսպասման,
       Օգնէր ի սողալ խանին՝
       որ փախեաւ յաշխարհն հոնական:
       Ի չար պատուար պարսպիս՝
       սրբատաշ մէրմէր գուլէն այն,
       Ծովափի պատեալ պարիսպ՝
       եռ կողմամբս ծովածոց կոչման:
       Ի ներքս քաղքիս յոլով պարտէզք
       գոն եւ աղւոր պուստան,
       Աղայ չայիրի եւ այլք,
       եւ պուճաղ պաղ լաւ զբօսան:
       Վարեսցուք ընդ արեւելս՝
       որպէս իմ խոստումն գրեցան:
       Աստ մէրմէր գուլէն կանգնի՝
       դուռն նախորդ Նառլի գաբին այն.
       Իսկելէն բարձրադիտակ՝
       որ ի բլուրն դուռն է ի բացման,
       Մէյխանէք արիֆներաց
       ի վերայ ծովուս արդ խափան.
       Տէրտէրքն Իստամպօլոյ՝
       հնարիւք տաեալ ընդ մէյխանան,
       Զխուլ յովհաննէս վարդապետն՝
       զտեղացին ի բարս շամբշական:
       Յանկարծ եէնիչէր աղայն՝
       երբ կոխէ տէրտէրքն փախեան,
       Զվարդապետն առնեն բրածեծ՝
       տեղեակ չեմ տեղւոյս նա գոչման:
       Աստ գոյր զիւկիւրտ եայլասին՝
       աղքատաց գոլով օթարան,
       Որք խնդրեն զողորմութիւն
       եկողացն աստ ի մայխանան.
       Ժամանակավ տեղիս գոլ՝
       նռնենիք ըստ անուանն կոչման:
       Դիտէ կղզեօք զքէշիշ տաղ՝
       զարքունեաց զՖենէրլի պաղչան:
       Ի ներքո սահմանօքս բնակին՝
       որք անգէտ լեզւին յունական,
       Գարամանլիք կոչեցեալք՝
       յոյնք են բայց խօսին տաճկական:
       Սուլթան մէհէմմէտն եբեր՝
       երբ էառ նա զԲիւզանդիան.
       Վայրք է վայելուչ 'ւարձակ
       մինչ երթամք ի սամաթիայն:
       Հեռի գոլով ի բնակչեցդ՝
       շուկայն մեծութեամբ պէզէստայն,
       Յայգն արփին ի դէմ ելնու՝
       'ւի դառնալն ի մուտն դանդիման:
       Երկրորդ իսկելէ եւ դուռն՝
       որ ի սամաթիայ է կոչման,
       Ուր շատ մէյխանէք կային՝
       տէրտէրներն աստ մէսթի միւտամ:
       Վեց եւ եօթն ազգին յունաց՝
       քիլիսայք աստ են բընական.
       Վայելուչ վայրք պարտիզօք՝
       զի սա ջիլք քաղքիս դիպման:
       Հազար տունք յաւել աստ հայք՝
       ի վերայ որպէս դիտեալ կան.
       Սուլու մանաստըր կոչեալ՝
       Սուրբ Գէորգն փառաւորական.
       Աստ գոյ եւ մեր այազմայ,
       ի պալըքլիէն է գոլման.
       Սեղանատուն խօրանաւն՝
       ոսկեզօծ պատկերօքն դեռ կան:
       Ծովահայեաց պարտիզօք՝
       յառաջն էր մեզ փիսկօբարան.
       Զոր յունաց առեալ տայ մեզ՝
       հունքեարն որ սուլթան սիւլէյման:
       Երրորդ դուռն տաւուտ փաշայ՝
       ընդ պօստանիւ փոքր վլանկան,
       Հասեալ մինչ եէկնի գափի
       պարսպօք կրկնօք որոշման:
       Եւ մեծն է կոչեալ պարտէզ՝
       խոշոր կիտր ի վլանկու պօստան.
       Որպէս թէ կանանչաւէտ՝
       վըլանկայն ի յունաց թարգման:
       Չորորդ եէնի գափի ասի՝
       ունի զմեծն վլանկու պուստան.
       Սորա վերայ հայիմք մե՝
       ի ծովս որ հարաւոյ կողման:
       Գոյ ի մէջ ծովուս պուրճ մի՝
       որ փափազ գուլսի կոչման.
       Դաւիթ փաթրիքի վէքիլ՝
       իրիցներըն որ ըստ խեղդեցան:
       Աստի մինչ ի գում գափին՝
       հայոց եւ յունաց գոլ սահման,
       Չորս քիլիսա ընգ գում գափի՝
       եւ երեքն յունաց մերձ մեր տան:
       Մերձ յեկեղեցեաց յերից՝
       արդ կայ մին ազգիս հայկական,
       Որ է սուրբ Աստուածածին՝
       պանդխտից եւ մեր սփոփարան:
       Զսա շրջապատեաց մեծ հուրն՝
       փրկեցաւ ինքն մեծ հրաշական,
       Որպէս զպատմութիւնս տեսեր՝
       'ւեռք տունք մեր ի վայրս կիզեցան:
       Սուրբ Սարգիս Սուրբ Նիկողոս՝
       ընդ ժամանակս երբոր այրեցան,
       Շինեցան բայց քանեցին՝
       մեզ եհաս վիշտ շատ եւ տուգան:
       Այս Ժ ամք էլչին մօսկով՝
       աստ եկն եւ գոլ խիստ հայցման,
       Յունաց ետ շինել քիլսա՝
       իբր ըզմեր տերուհոյ անուան:
       Հինգ դուռն գում գափի ասի՝
       ուր յառաջն յոլով մէյխանան,
       Կրկնապատիկ սոքա շէն՝
       քան գրեցեալս ի սամաթիան:
       Ուր հուպ մեծ դարպասն գոյ՝
       օճաղին այն իպրահիմ խնի,
       Յառաջն 'ւարքունի պալատն՝
       ուր նստին թագազարմ սուլթան:
       Հանդէպ է գաթըր խանին՝
       ուր ջորիքն արքունի բուծան,
       Եւ նաւահանգիստ մէյտան՝
       որ յառաջն գատըրկայ իլիման:
       Ուր չինկէն դարբինք կային
       տախտակօք շինած յարկ նոցայն,
       Քէօփրուլի վէզիրն զսոսա՝
       բընաջինջ արար յայլ վայր կան:
       Քանզի ըզցայգ եւ ըզցերէկ՝
       որք յոճիրս դեգերեալ մընան,
       Միջնորդիւ չինկէն կանանց՝
       զազնիւ կինս տարփողացն ածան:
       Ծանեան դրացիք մեծ տաճկաց՝
       վէզիրին ազդեի զիրըն զայն,
       Հրաման ետ քակել զբնական՝
       քակեցին 'ւայնք ի տար կորեան:
       Պօստան մի ի կից սորա՝
       բազում գոյ քաղքիս յայս նըման,
       Յայլ տեղիս տակս սէվզէից՝
       թող զայն որ արտաքուստ բեր ման:
       Վեց դուռն չատլատի ասի՝
       ուր ճեղքեալ պուրճ մի յանդիման,
       Ի քամակն ունի աղվոր՝
       կոչեալ փոքր այա սօֆիան:
       Պօստան մի անցաք՝ զսովաւ
       պարսպիս ի ներքոյ կողման,
       Մօտ մեծ արձակ ասպարէզ՝
       կոչէ թուրքն ճինտի մէյտան:
       Յաւուր ուրբաթի բազումք՝
       քաջարշաւ ձիովք ի խաղ գան,
       Ճիրիտ նետել առ միմեանս՝
       իբր կառվար զիրարս փորձութեան:
       Կամ զերիվարս աստ փորձել՝
       զքաջութիւնս ցուցանել ջանան,
       Գըվլին գըլորին ձիոցն մինչ
       կոխել զմիմեանս յաղթութեան:
       Ոմանց թեւք եւ գլուխք բեկին՝
       այլք ստորեւ ձիոցնն մնան,
       Բարձք ջախեալ եւ աչք պըտխեալ՝
       վայվայիւ սէյիրէն դառնան:
       Քանզի սէյիրճիք նստին ընդ
       շրջակայ տունս եկք եւ բնական,
       Յոովք մինչ ի դուռն կանգնին՝
       յասպարէզդ որ զխաղուքդ անցան:
       Եօթն դուռն է ախըր գաբի՝
       որ ծայր է քաղքիս լըրման,
       Հուպ խորի արքունեաց՝
       ի ներքս կողմն վասն այն դուռն կոչման:
       Ի ձախս երեւի մեզ դէմ՝
       ճամին մեծ որ ահմէտ սուլթան,
       Որ է վեց մինարէիւք
       հայի սա ընդ գաւիթն աէ մէյտան:
       Ուր կայ արձանն եզափերթ՝
       զոր կանգնեաց մեծ թէոդոսն այն,
       Հէլէն եւ լաթին գրովք՝
       եւ գիտնոց դրոշմանըշան:
       Ուր զըպըղնձէ եռահիւսն
       եռագլուխք վիշապք բաց բերան,
       Տըլ ըսմ լէօն սօֆօսի՝
       սակ օձից որ աստ չերեւան:
       Այլ ի վայրէ քարահիւս
       բարձրագոյն քան զայն որ ասացան,
       Որք սողան 'ւելնուն ի ծայրն՝
       թագաւորք պաղշիշ նոցա տան:
       Արքունի պալատն է դէմն՝
       որ կոչի իպրահիմ փաշան,
       Աստ կային իչ օղլանիք
       իբր երբեմն ղալաթու սարայն:
       Մերձ եւ հանդէպ մեր դիտեմք՝
       զմեծ կոչեալն այասօֆիան,
       Զոր ուստիանոսն մեծ զսա
       շինէ գեր համբաւական:
       Արդ չիք զարք վայելչութեանց՝
       ո՛չ մասունք եւ ո՛չ դրապէզն այն,
       Եւ ո՛չ սխրալի դրունք
       այլ տարեալ ի վենեցիայն:
       Աստ կայ եւ ասլան խանէ
       ի գումբէթն լուսամուտն խափան,
       Յառաջ քիլիսայ էր սա՝
       արդ լըցեալ զկենդանիսն անբան:
       Ուր ունկն փըղի 'ւաղւեսունք՝
       գայլ չախալ եւ արջ եւ ասլան,
       Կոկորդ իլե՛ա դին դըմսահ՝
       եւ փարսին պէպուր եւ գափլան:
       Թէ կամիս մտնուլ ի ներքս՝
       մութն է ուր գազանքն գոռան,
       Պահնորք զմեծ մեծ զմախր վառեն՝
       հազրէ տալ քանի մի դրամ:
       Ի վերոյ պէկլիկ են արք
       ներկարարք որք են ծաղկահան
       Արքայարանին պիտոյք՝
       որ կոչմամբ է նագաշխանան,
       Անցանիմք զախրգափին
       հոյակապ յունաց քիլի սայն,
       Ընդ պարիսպն ի հարաւ դիտէ՝
       որ յառաջն այեա եանի այն:
       Արդ զսա գուշխանէ առին՝
       որքան ազգ թռչնոցն օդական,
       Զգաւթօքն է ցեղ ցեղ հաւուք
       զորս պահեալ աճին բազմանան:
       Մաքսիմիանոսն գոռոզ՝
       զսուրբ մինասն երկու սուրբք ընդ այն,
       Յիսքենտերեէ եկեալ՝
       եւ զերիս սուրբսն որ անդ նա ըսպան:
       Զմարմինս յերկաթ տապան եդ՝
       իբր ի խորս ծովու ընկղման,
       Հրեշտակ աստուծոյ մատեաւ
       ի բիւզանդ եբեր 'ւաստ եհան,
       Պատրիարգին ի տեսլեան՝
       սակս սրբոցն երբ որ ծանուցան,
       Առաւօտն մեծաւ ուխտիւ՝
       ի ծովեզերս հասին եւ տեսան:
       Սիւն լուսոյ կանգնեալ վերա՝
       տապանի սրբոցն հրաշական,
       Բացեալ տարան աստ եդին՝
       եւ հրաշքն սոցա անհատական:
       Այլ յառաջ ի մէջ ծովուս՝
       պալքճի պաշուն քէօշկ կոչման,
       Զվարմին բոլորած հանդէպն՝
       եւ դիտօղք նստին ընդ դալիան:
       Զազնիւ ձկունս արքային՝
       ընբռնեն յայս վայր զանազան,
       Որպէս եւ յայլ վայրս յոլովս
       շինեալ են զայսպէս դալիան:
       Դուռն սա նախորդ ի պարիսպն՝
       որ ունի ի տան արքունեան,
       Ուստի մուտ եւ ել առնու
       պալըքճի պաշին ի պաղչան:
       Այլ յառաջ յեզըր ծովուս՝
       աղբիւր մի շինեալ ընդ ծառաստան,
       Ուր նաւք երբեմն յայսր դիպողք՝
       նաւավարք զշորերսն լուան:
       Երկրորդ դուռն բաց ի գահոյս
       ել եւ մուտքն պօստանճի այն,
       Որ սինան փաշայ քեօշկի՝
       ընդ ամանակն շինելոյն կոչման:
       Յարկ եւ գահ է արքունի՝
       ինճլիկ քեօշկ եւ ասացան,
       Զի փունջ մի լաւ մարգարիտ
       ի գուբբէն ի վայր կախեալ կան:
       Սա եւ գումլուճայ ասի՝
       ուր ներքոյ գոյ եւ այազման,
       Քամոտք յաւազն թաղին՝
       ըստ հաւատոյ առնուն զօգուտս զայն:
       Աստ ուխտատեղի կոչի՝
       տօնի տեառն լուսակերպութեան,
       Վեցն յօգոստոսի դիտմամբ՝
       որպէս մեք եւ զտօնս դական:
       Մինչ որ սուլթան մուրատին՝
       տաւուլով զուռնաով աստ գան,
       Հայք եւ շատքն որ ի յունաց՝
       ուխտ առեալ աստ եւ զուարճանան:
       Ուտելեօք եւ ըմպելեօք՝
       եւ անդ պարզ ծովդ լուացեալ կան,
       Արքայն ի վերուստ հայի՝
       եւ ըստակ վերա էր սըփռման:
       Ոչ միայն տաւուլ զուռնա՝
       սալթ երթալն է երկիւղական,
       Որպէս յամենայն տեղիս բարձեալ է
       ժամանակն խնդման:
       Հանդէպ կա քաղքէդոնի՝
       ողքոսիւ լերինքն քէշիշ եան,
       Նիկոմիդեաւ բիւդանեաւ՝
       Սայ այն տեղին ստուգապէս՝
       զոր պատմէ գիրքն յունական,
       Երբ զերուսաղէմ կոխեաց
       զօրագլուխն պարսից խուրի այն:
       Զսուրբ խաչն եւ գերի վարեաց՝
       տանէր ի թէպրիզ գանձատան,
       Իլուրն մեծին հերակլեայ՝
       անդ գնաց գերեաց յաղթական,
       Էառ զխաչափայտն պատւով՝
       եւ եբեր աստ մեծարական,
       Երբոր յաւուրս էեօմէրայ՝
       զօրք բազումք աստ առաքեցան:
       Լըցան ի ծովեզերայսն՝
       շինեցին զշատ նաւս մարտական,
       Հասին հանդէպ քաղաքիս՝
       ուր երրորդ Լէօնն էր արքայն:
       Եկին կանգնեցան նաւօք
       հնչեն զփողս թնդիւ մեծաձայն,
       Վերայ քաղքին թափիլ՝
       կոտորել եւ առնուլ կամօք գան:
       Անճարակ մնաց արքայն՝
       եւ քիլիսայն ընդ ժառանգութեան,
       Արք եւ կանայք ծերք եւ տղայք՝
       ընթացան ընդ մեծ այա սօֆիայն:
       Զխաչափայտն ի յուսն առնէր՝
       եւ կանգնէր արքայն անդ յատեան.
       Լալով գոչէր զմաղթանս
       առ Քրիստոս բերանովն արժան:
       Ժողովուրդքն պատրիարքաւն՝
       յողբ ելեալ աղաղակ բարձան,
       Մեծ գրիէ էլէիսօն՝
       որ տէր ողորմեա՛ սա թարգման:
       Հաշտեցուցին զողորմածն՝
       ի հնումն իբր զեզեկիայն,
       Ելեալ այնքան ամբոխիւք
       ի դրանէս յեզր ծովուս կուտման:
       Զխաչն ի յուսն բարձեալ Լէօն՝
       ժողովուրդն ողբովք բարձրաձայն,
       Քիր եէլէիսօն միայն՝
       զի մերձ էր շունջն ընդ ըռընգան:
       Երբ տեսին թէ հանդէպ գան՝
       լի լեզուն նաւք եւ գատրկան,
       Տապլակօք փողովք բազմաւ՝
       խուժադուժ տաճիկք զանազան:
       Ձայն բարձեալ առ հասարակ,
       զգունտն իւրեանց կոչեն օգնական,
       Թըրօք թիւֆէնկօք նետօք՝
       ձգել զթօփս որ պատրաստեցան:
       Ուժգին հողմ հնչեաց յանկարծ՝
       սուրբ խաչէն ընդ ծովն եռացման,
       Ընդ հարաւ ի վերայ տաճկաց՝
       մըրրիկ մեծ խիստ խռովութեան:
       Խառնեալ բորբոքէր զծովն՝
       որ ալին գալին էր բախման,
       Զնաւսն յիրեար հարեալ գոջմամբ՝
       բեկոտէր ցրուէր քայքայման:
       Ի խորս կործանէր սուզէր՝
       զգանձս տաճկաց զկարասիսն համայն,
       Զինուք ընդ երեսս ծովուս՝
       թափեցան ի խորս սուզեցան:
       Եւ եկեղեցեալք յունաց՝
       բազմախումբ տեսին զհրաշն զայն,
       Զփառս աստուծոյ միշտ տային՝
       զսուրբ խաչէն լինին գոհաբան:
       Անդրէն ամենայն ուխտիւք՝
       խնդութեամբ եւ լալով դառնան,
       Յազգէ յազգ պատմին զհրաշս՝
       արաբկաց թուրքաց կոտորման:
       Հասին նաւք ի քաղաքէս՝
       ընդ կոտորածն ինչ մի ո՛չ գըտան,
       Իբր յերիքով նզովիցն՝
       մին տախտակ մի ո՛չ օգտեցան:
       Աստ նշան խաչի եդին
       զմեծամեծ վէմս խաչ կազմական,
       Արդ երեւի փակ ձգած՝
       թշնամիքս այսք ամբարտաւան:
       Ընդ պարիսպս գոյ շատ նշան՝
       որպէս յայլ տեղ որք ջնջեցան:
       Մեք աստ զաղօթս կարդամք՝
       սուրբ խաչին շնորհակալութեան:
       Այլ յառաջ եւ լըւացուք՝
       աղտոտր ջուրք պարսպէն հեղան,
       Ի ծով հոսելոյ սակին՝
       արայճիք խուզել թոպեցան:
       Եւ ծակ մի ի մերձ բացած՝
       աւելուածք անդուստ թափեցան,
       Թէ մաթպաղին այլ յարկացն՝
       ուր խուզօղք դեգերեալք սակս այն,
       Իրիցունք իստամպօլոյ՝
       զվարդապետ մւ՛ մեծ արական,
       Իբրու ի սփոփել զպանտուխտն՝
       զոր տանին սէյրան ի զբօսան:
       Ի պատմել զսուրբ խաչին բան՝
       եւ զաղօթսն յերթալն վճարման,
       Գան աստ ասեն վարդապետ՝
       ծակս այս է հրաշից պատուական:
       Յապարանս արքային գոն՝
       զոր բնակչաց ակն ոչ տեսեալ զայն,
       Այազմայէ իսկուհեաց՝
       սրբուհեացն զարմանազան:
       Անձինք որպէս կենդանւոյ՝
       անդ դնին գեղովք սխրական,
       Միայն զայնս արքայ տեսնու՝
       կուսանաց քինքն արհօնդայն:
       Անդուստ բխեալ ջուրս ազնիւ
       ընդ որով լուանի միշտ արքայն,
       Զիմաստս եւ զշնորհս առնու՝
       ուշմութիւնք եւ խելք ռատանան:
       Մասն ինչ առնուն աստ լուացօղք՝
       մեք լուացեալ եմք բազում անգամ:
       Ի լոգանալն մարդկան
       սրբուհեաց հոտն անոյշ բուրման:
       Ասէ վարդապետն ցնոսա՝
       զնաւս աստէն կալջիք արգիլման,
       Մեք եւս զշնորհս նոցա առցուք՝
       բայց ընդեր է պղտոր հոսման:
       Ասեն ո՜վ տէր վարդապետ՝
       մինչ գայ աստ աւազուտ բղխման,
       Պղտորի հոսմամբ ի ծովս
       բայց դեղթափ խիստ զարմանական:
       Մերկացնեն անդ զվարդապետն՝
       ի ներքոյ ջրոյն կըկղական,
       Սկսին լուանալ իրիցունք՝
       գագաթէն մինչեւ յերաստան:
       Վարդապետն ի լուանիլն,
       օխ՛ օխ՛ օխ՛ ասէ զմաղթանսն,
       Դարձո՛յ զցասումն քո ի մէնջ
       իրիցունքն երգեն զշարական:
       Ասէ ընդէր դարձոյ զցասումն
       կու ասէք ով տեարք պատուական,
       Ասէն լըռէ 'ւականջկալ՝
       կանգնեսցէ զանկեալդ ի գլորման:
       Զխոցոտեալդ ի թշնամոյն՝
       զքեզ երբեմն խաբեալ սատանան,
       Որ բժիշկն է հիւանդաց
       բժշկէ զախտքս մոլեկան:
       Արդ՝ ասա՛ տէր վարդապետ՝
       արքունեաց կուսանաց մաղթան,
       Աղաչեմք ողորմեա՛ տէր՝
       լիցի քեւ ցաւքս մեր փարատման:
       Ասէ բաւ է ո՜վ տիրանք՝
       մտից ի ծով լիցիմ մաքրական,
       Ասեն չէ՛ չէ՛ վարդապետ՝
       աղտ 'ւաւազդ մնասցէ քո վերան:
       Զի դա է դեղթափ ախտից՝
       զմարմնովն քո պարուրական,
       Խոշոր ընդ շապկօքդ մածեալ՝
       եւ զգեցցիս լիցուք ընթացման:
       Աստ կըտըրուածք արծաթ 'ւոսկոյ՝
       օղ մատնի եւ ակն անկեալ կան,
       Ընդ լուալեաց բաղանեացն
       ընդ ջրոցն արքունեաց աստ գան:
       Արայճիք յեռ եղանակսն՝
       ընդ ծով մտեալ գուշովք են մաղման.
       Ընդ աւազն խառնեալ յուզեն՝
       լաւ բախտի մի՞թէ անց դիպենան:
       Այլ յառաջ դուռն է երրորդ
       հասրճայ հասըրճըլարըն այն.
       Աստ պօստանճիք գնճայօք՝
       կանգնին եւ պահին ի սպասման:
       Զի սարայ պուռնէն ի վայր՝
       փոքր նաւակք անկար ի տեւման,
       Յորդ ալեացն հարեալ բախէ՛
       ընդ տեղեաւս աքընթը կոչման:
       Զի հեռուստ յոյժ եռացեալ
       զծովս ճղեալ լինի յընթացման.
       Ի Պօնտոսէ յարեւմուտս՝
       վասն որոյ ի վայր տայ հոսման:
       Պօստանճիք նաւուց օգնեն՝
       երբ տեսնուն զնաւս ալէկոծման.
       Իբր զձուկն ըմբռնեն զմարդս՝
       գանճայիւք քարշեալ եւ կալման:
       Հանեն արտաքս ցամաքիլ՝
       որոց ջուր յորովայնս լըցան.
       Զառեւտուր շնչոյ չեղեալս՝
       փոյթ զոտիցն առնեն ի կախման:
       Բրածեծ որովայնին որոց
       ջուրն ընդ բերանոյն հոսման.
       Աստ խելաբերեալք նստին
       գոհութեամբ յօթեւանս դառնան:
       Աստ գոյ ի վերնոյ պարիսպն
       ծակ բացեալ իբր մեծ պատուհան:
       Զխեղդամահսն որ յարքունիսդ՝
       ի սմանէ ի ծովն ընկեցան:
       Այլ յառաջ սկսեալ ի շարս՝
       մեծ եւ փոքր կոչեալ թօփ բաբան,
       Ի կառս եդեալ եւ ծածկեալ՝
       որք ունին ընդ ծովն ըզբերան:
       Չորրորդ դուռն է եւ թօփ գափի՝
       աղբիւր մի եւ տըրէխ տիս տան.
       Մերձ դրանս փայտայ գահ մի՝
       ի ծովեզր սանդուխտ արքունեայն:
       Համայն քաղքիս է գլուխ՝
       ընդ պալատիս կողմն արեւելեան.
       Ուղիղ հայի ընդ յարեւելս՝
       յիւսկիւտար ի ծովն պոնտական:
       Երկու պուրճք համակ մերմերք
       ի դրունս կանգնած յերկ կողման.
       Եւ ընդ բարապանն կախած՝
       զքամակ մեծ գափլիպաղուն այն:
       Եւ մեծ ոսկր մի ողնաշար՝
       խոտորնակ կապած ընդ դըրան,
       Որ երկու մարդոյ չափով՝
       տեսանի հասակն իւր երկայն,
       Ի պըրճերացդ վերայ՝
       գրեալ են շինօղքն ըստ անուան.
       Ճարտարն մեծ Թէօֆիլօս՝
       տառ եւ բառ է հելլենական:
       Համայն ի պուրճ ընդ պարիսպս՝
       շատ տեղիս խաչի է նըշան.
       Պուրճք երեքհարիւր վատսուն՝
       ընդ պարսպօքս շրջապատական:
       Եւ միլս տասնեւութն ասի՝
       ընդ բոլոր քաղաքիս տեսան.
       Վաղուց եւ եօթնաբլուր՝
       կոստանդնուպօլիս էր կոչման.
       Աստ գեղեցիկ մարմարեայ՝
       գահ մի է յոյժ վայելչազան.
       Մագթուլ սուլթան իպրահիմն՝
       աստ առնէր խալվէթ շատ անգամ:
       Եթովպացիք ներքինիք՝
       յետ 'ւառաջ կանգնեաք ի դիտման.
       Յոյժ փութով ի ծովեզերս՝
       ընդդէմ նաւուցն որք անց 'ւի դարձման:
       Միշտ ազդեն անտեղեկից՝
       ըսփռելով ըզեաղլք մահրանն.
       Յանկարծ ի մօտոյ դիպողաց՝
       քար նետեն նաւուցն եւ մարդկան:
       Նաւակք ի փախուստ լինին՝
       անց եւ դարձ գոլ ի հեռաստան.
       Զի նաժշտօք թագուհեօք՝
       գուսանօք աստ էր ի զբօսան:
       Շատ աղվոր վայրք տեսանի՝
       զի ընդ ծով զանցորդս է դիտման.
       Եւ զքառեակ զոտս ծովուց՝
       սա տեսեալ ի սիրտ զուարթական,
       Զեղեալսն ի քէհատխանէ՝
       դէմ քաղաքիս ընդ ղալաթիան.
       Զեկեալսն ի պոնտոս ծովէ՝
       ընդ սահմանս որք միշտ ընթանան:
       Զփութացեալսն յԵգիպտոսէ՝
       առաջի սորա անցեալ կան.
       Զմուտս նաւուցն Նիկոմիդեայ՝
       գալ գնալ սորա յանդիման
       Տեղւոյս անուան կոչութիւն՝
       ընդ վայրիս յոյժ յարմարական.
       Սարայ պուռնի ասացեալ՝
       քաղաքիս ծայր արքունական: