Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Պօղազէն յանատօլի: Եւ յիւսկիւտար Քաղքեդոնիւ: Եւ կղզօք մանուաց: Փիլիպպոս Կաթողիկոսին պատահիլն, եւ բանք պօստանճի պաշուն աւարտելով:
      
       Մի՛ ձանձրասցիս ի պատմելս՝
       Վարդապետ դու իմ սիրական,
       Արդ՝ բաւ է անցցուք յայնկողմն՝
       որ անատօլուն է անուան:
       Տե՛ս այժմ հանդէպ մեր մնայ՝
       յայնկողմն որ անատօլոյն անուան,
       Ի սոյն անուն սուրբ վանիցն՝
       որ մավրամօլօզն է թարգման,
       Տեսեց ի քեահատխանէն՝
       մինչ պօղազս որ կայ յանդիման,
       Տես տեղ սակաւ գոյր դատարկ՝
       այլքն պարտէզք դարպաս 'ւապարան:
       Անթիւ գահոյք եւ պալատք՝
       եւ գիւղանք եալիք են կոչման.
       Ընչաւէտք գոն ի զբօսան՝
       իլաթիւ ծովուս դիտարան:
       Ցամաք կողմունքն է պարտէզք՝
       ծաղկոցած պէս պէս բուրաստան,
       Ազգ եւ ազգ ծառք են տնկօք՝
       ապահովք տեղիք եւ սէյրան:
       Սօսիք սարդենիք նոճիք՝
       գենեգոյն լալի ըրղէվան,
       Մըշտասաղարթ սէնավպէրք՝
       կիպարիք սէրվի հըրաման:
       Վայրք են չէմէնզարք եւ գոգ՝
       դարաստանք սէհրայք կեօհստան,
       Դալարք ջըրաւէտք հօտից՝
       բնակչաց 'ւարքունեաց մատրան:
       Զբոսնօղք ի դարնան սկսնուն՝
       մինչ գասըմ եւ ի վերջն աշնան,
       Ո՛չ յագին սիրտք եւ ակունք՝
       զգեղեցիկս ի վայելչութեան:
       Աստ հիսար անատոլոյ՝
       որ ուռումելոյն յանդիման,
       Ի վերնոյ եւ հին հիսարն՝
       որ այժմիկ շէն թէ թերմաշն այն:
       Մերձ է գաւադ իսկելէն՝
       ուր մեծ ծառք են բարտի թագման,
       Երեք մարդ գիրկ ածեալ զայնս՝
       բարձրացեալ ընդ ծովեզերն այն:
       Սա՛ գիւղ պարտէզ եւ պօստան՝
       նաւք կանգնին նօդոսի սպասման,
       Երկու 'ւերեք հարիւր նաւք՝
       ժամանակ լինի դեգերման:
       Զի լինի որ չորս ամիս՝
       չիք հողմ որ յարեւելս գընան,
       Ի շընչել վօռեաս հողմոյն՝
       հիւսիսոյ կամ յարեւելեան:
       Սոցա պիտոյ է պաթին՝
       եւ գըպլէն եւ նօտօսն կոչման:
       Ի հնչելն զարմանալի՝
       լինի աստ թամաշէ սէյրան:
       Երբոր ըզգունդս առնուն նաւուցն՝
       եւ արտաքս ի պօղազն ելման,
       Առագաստեն զվարմիոնսն՝
       խաղալով իբր ըղտօնանման:
       Յիսկէլէսն անատոլոյ՝
       փայտի եւ նիւթոց շատ գընան,
       Մըրգաց յարդի կորեկոյ՝
       եւ գարուոյ առաւել ցորենեան:
       Ոմն յունեաւ ի քէրասուն՝
       ի պօնտոս յազագ 'ւայլ շրջան,
       Բազումք ընդ գետ տօնաւիս՝
       ի Սինօպ եւ ի կազարեան,
       Աստ եւ գեղեցիկ պարտէզն՝
       գավադ ուստասոյն կոչեցան,
       Լէզիս նէֆիս եւ քընքուշ՝
       կեռաս միրգն սօսուն պատուական:
       Աստ եւ պէյլիկ տէյիրմէն՝
       ուր երեք ջրաղաց շինեալ կան,
       Զալիւրն յապարանս տանին՝
       սպիտակ հացն որ արքունական:
       Պէկղօզն է եւ գասապայ՝
       թէ կամիս ելցուք մեք ընդ այն,
       Հայք ծանօթք ի ներքս տանին՝
       ուր կայ գահ մեծ արքունական:
       Կոչի նա թօգաթ պահչէ՝
       ուր արքայք յորս էրէոց գընան,
       Որ զսա շատ սիրէր ասեն՝
       խելացին սուլթան սիւլէյման:
       Ինքնաբուղխ ջուր մի ի սմա՝
       որ իսկէլէսիս մերձ տեսան,
       Վաղ ժամանակաց խազնէ՝
       խաչ եւ գիր ազգին յունական:
       Ագ պապայի ջուրն լերանց՝
       գայ ի ծով հոսմամբ խառնեցան,
       Է տեղի յոյժ հաւատար՝
       զոր տեսօղքն նորա զարմանան:
       Յերկ կողմ իսկէլէս լարեալ՝
       մեծ վարմերս ձկանց տալիան,
       Ուր կալնուն ջգըլճ պալըգն՝
       էմինին տանին յունգաբան:
       Յառաջ գընամք նաւակօք՝
       ուր կոչի հանչերլի սուլթան,
       Ի մէջ ծովուն գահ շինեալ՝
       արքունի պարտէզ եւ պուստան:
       Հանդէպ քեօշկիս ծառ մի կայ՝
       ուստի իւղ բղխէ քաղցր բուրման,
       Յերեսս ձեռս օծանիս՝
       ես առեալ եմ կրկին անգամ:
       Ինճիրլի քեօյիւ ասեն՝
       ի վերնոյ սորա աք պապան,
       Ուր շատք երթան ի զբօսանս՝
       ի ներքոյ է թօգաթ պաղչան:
       Գահոյք արքունի մէսիրէ՝
       զոր սիրէր սուլթան սիւլէյման,
       Եւ այլ յառաջ չըպըքլի՝
       արքունեաց կոչեալըն պաղճան:
       Զմիգս եւ զսէվզէվաթ շինօղ՝
       պօստանճիք պահնորդ ի պօստան,
       Եւ այլ յառաջ գանլիճէ՝
       որ սա մեծ գիւղ է տաճկական:
       Սորա մածունն հռչակի՝
       յիստամպօլ բերեն ի ծախման,
       Եւ եօնղազատէ եալին,
       աստ եւ չայ քեօրֆէզի կոչման:
       Եւ հիսարն անատօլոյ՝
       որ ուռումելոյն յանդիման,
       Ի սմա եւ բնաւին թուրք են՝
       որպէս որք յառաջն ասացան:
       Թէ գնամք զձորդ ի վեր՝
       որպէս ջուրն է քէղատխանան.
       Յետս առեալ զծովդ որ եկաք՝
       երկու կողմնս վայրք վայելչական,
       Մանաւանդ ծառք խիտ առ խիտ՝
       միշտ կանաչ որ է սէլվին այն՝
       Զի Կեօկսու կոչի ձորս այս՝
       ըստ ջրոյս անուան գոլ թարգման:
       Սուլթան մուրատի սիրած՝
       որ կիւմիւշ սէրվի էր կոչման,
       Տուպտուզ հէմվարէնումայ՝
       մկրատած դուրած էր նըման:
       Յետ կողմն սոցա պարտէզք են՝
       վարդենեաց որ խիստ պատուական,
       Այնպէս իմա՛ եւ զդարպասս՝
       ի սոսին կան վայելչական:
       Ի ջուրս աղօրիք ալեր՝
       բնակչացդ եւ մեզ պիտեւան,
       Զթեքիրտաղւոյն պանտրմոյն՝
       զեալովուն թո՛ղ զնիկոմիդեան:
       Յորոց աղօրից ալիւր՝
       գայ դիզի շատ ի յունգաբան.
       Որպէս եւ յայլոց տեղեաց՝
       զարմըտիս եւ զմիրգս ի բերման:
       Այլ յառաջ եւ գանտիլլի՝
       պաղճան է յոյժ վայելչական,
       Արքունեաց է գեղեցիկ՝
       ամէնից պահորդ եւ դիտման:
       Այլ յառաջ Գուլէ պաղչայ՝
       որ է գահ մեծ արքունական,
       Թէ մտնուս ելքդ չի գար՝
       շինուածոցն թէ պարտիզին այն:
       Ի կարգն փափազ պաղչէսի՝
       զոր ետուն վանի պղծոյն այն,
       Գիւղ շինեցաւ թէ փոքր է՝
       մէսճիտով գոլով տաճկաստան:
       Եւ այլ մեծ չէնկէլ քէօյի՝
       ուր հոռոմ փոքր է հրէայն,
       Մերձ եւ տեղիք էֆէնտեաց՝
       'ւարքունեաց սուլթանից պաղճան:
       Եւ ի կարգիդ ի ստավրօս՝
       զոր սիրէր մուրատն սուլթան,
       Գահ եւ պարտէզ 'ապարան՝
       եւ մէսչիտ գիւղ է տաճկական:
       Ստավրոս սուրբ խաչ է թարգման՝
       զի փըլեալ յունաց քիլիսան,
       Գուբբէն միայն երեւի՝
       ընդ լուսմուտսն բուք են ճըչման:
       Փոքր մի ի վերայ գեղոյն՝
       որ երթաս պարտէզ եւ պուստան,
       Մէջ այգեստանեայցն եւ գոյ
       բարեհամ յունաց այազման:
       Այլ յառաջ եւ սուլթանից՝
       պարտէզ լաւ գահ եւ ապարան,
       Կոչմամբ կեօհէր հան սուլթան՝
       Միւս եւս մինչեւ հասանիմք՝
       ղուզղունճիւկ գիւղն հրէական,
       Հրեայք են յերկուց կողմանց՝
       ի վերայ ծովուն միշտ դիտման:
       Զձորամիջովդ ընդ հարաւ՝
       յիւսկիւտար գագաթն գընան,
       Եկեղեցի 'ւայազմայ՝
       ի հորոյ զարմանք բարեհամ:
       Զի յունաց եւ բնակութիւնք՝
       մըշակօք երկու մեծ պուստան,
       Գոն եւ մեծամեծ դարպասք՝
       յայլ յառաջ ընդ ծովեզերն այն:
       Մինչեւ յիւսկիւտար գընամք՝
       եւ տեսցես զսորա հանգամայն,
       Որ խանգատէ պահչէսի՝
       ընդ գահուքս եւ մեծ ապարան:
       Էեօքիւզ իլիման իսկելէն՝
       ընդ որ գայա սուլթանի պաղչան,
       Գոյ մերձ եւ այսմ պալատն՝
       նոյն կոչմամբ էեօքիւզ իլիման:
       Թէպէտ սա չունի հիսար՝
       պակաս չէ քան զքաղաք Պուրսան,
       Շատք ի բնակչաց սոցուն՝
       ի քաղաքն մեծ գան երթան:
       Ունի սա եւ մեծ փազար՝
       յուրբաթի աւուր պատրաստական.
       Ի սահմանաց ծովեզերաց՝
       ի գիւղից որ շուրջ զիւրեւ կան:
       Ոչ միայն աստ յիւսկիւտար՝
       այլ ի մեծ քաղաքն սովորման,
       Բայց ի պէս պէս շուկայիցն՝
       վաճառուց 'ւերկից պէզէստան:
       Ուր կարգադրեմ ըզպազարսն՝
       ընդ մեծ քաղաքս սահման սահման,
       Որպէս այս յուրբաթ աւուր՝
       յէտէնէ գափին կրկնեցան:
       Եռն՝ մերձ սուլումանաստրոյ՝
       ի գոճայ մուստահա փաշան,
       Չորս՝ փոքր մուստահա փաշան՝
       հինգերորդ ընդ էյուպ սուլթան:
       Վեցերորդ գասըմ փաշան՝
       արհեստից տեարք անդ հաւաքման,
       Ըզգենլոյ եւ ուտելոյ շրջողաց
       խըմբեալք յայն սահման:
       Շաբաթ եւ յալի փաշան՝
       որ միջոց քաղաքիս է այն,
       Երկրորդն՝ որ ի սոյն աւուր՝
       գուլաքսըզն մերձ գասըմ փաշան:
       Կիրակի յաւրէթ փազարն՝
       ուր արկադէոսին արձան,
       Երկուշաբթի մաճունճին՝
       որ այժմիկ խափանեցաւ այն:
       Վալիտէն շինեաց զճմին՝
       ի ծովեզր զփազարսն խըմբման,
       Եւ երեքաբթի աւուր՝
       սլի փազար կոչեցան:
       Այն է ի մէջ թօփխանի՝
       եւ ֆնտխլիին որ գըրեցան,
       Տեղւոյն անուամբ եւ ճամւոյն՝
       կոչեցեալ մէհէմմէտ աղան:
       Եւ չորեքշաբթի աւուր՝
       չարշամպա կոչմամբ եւ սահման,
       Ընդ քաղաքն ֆէթիհէ ճամով՝
       բան մարգարիսդօնն յունական:
       Հինգշաբթի մէջ ղալաթու՝
       շէրպէթճօքն որ բժշկական,
       Ընդ ձախ եւ յաջմէ շարեալք՝
       մինչ ի գուլէ գափին հըպման:
       Ի ծովեզերս մեծ ճամին է՝
       որ ծառօք իբր քօղ արկեալ այն,
       Միհրիմահ դստերն սակի՝
       շինեալ է սուլթան սիւլէյման:
       Խաներքն շատ իջեւանաց՝
       եւ աթ փազարին ընդ նըմայն,
       Յեռ կողմ չարսուք եւ փազարք
       փուռք բաղնիք որպէս շէհրիստան:
       Պուստան բուրաստան ի սմա՝
       քաղքիս բերեն վաճառման,
       Անթիւ թաղարք գարէնֆիլ՝
       կեէնակեօն խոշոր վարդանըման,
       Ի վերն մեծ վալիտէն ճամին է
       ընդ երկու մինարան,
       Իմարէթով սօխթայից
       թագուհի սէլիմին սուլթան:
       Այլ ի վեր եւ ճամին է մօրն՝
       որ չորրորդ մուրատի սուլթան,
       Սա զվալիտէի խանն շինեաց՝
       'ւախարաթ ի նոյն էր կապման:
       Յիսկէլէս ի վեր գնաս՝
       մին ժամու յոյնս ի հայաստան,
       Եէնի մահալէ կոչի՝
       տաճկօք եւ հայք ազրիւ անկան:
       Ուր գոյ մին Եկեղեցի՝
       զոր շինեաց վանցի Զաքարիան,
       Գիշոյ որդի վարդապետն՝
       պատճառ այնմ առաքինութեան:
       Անդ հասեալ եւ այնմ վախճանն՝
       ի հող վարքն եդեալ ի տապան,
       Ապ եւ Պօղոս Թոխաթցին՝
       միթէ տէրն ողորմի նոցայն:
       Եէնկի մահալլէս ի վեր՝
       յաջ 'ւահեակ բազում այգեստան,
       Շատքըն հայոց մինչ մերձ
       ի սուլթան մուրատին չամլուճան:
       Յեզերբ ծովուս անծանիմք՝
       զբնակութիւնսն հըրէական,
       Տապաղք ընդ սահմանս
       բանին եւ ճամին մերձ շէմսի փաշան:
       Ի վերայ մեծ գումբէթին՝
       չափ թաթի ոսկէզօծական,
       Վառի ընդդէմ արեգական՝
       ընդ ծագումն ամառան յանդիման:
       Մեծ իսկէլէ զսա տեսցուք՝
       թէպէտ փոքր քան ըզթօփխանան,
       Ի համայն անատօլոյ
       երթ եւ եկք աստ խուռն խմբական:
       Յետ շատ եւ իսկէլէից յայս
       կողմ իախ կոչեալ պալապան,
       Յիւսկիւտար ծայրս եւ ի բլրոյ
       իսկէլէն սարի թաշ կոչման:
       Ուր վալիտէ սարայի՝
       եւ կրկնեալ այազմա պաղչան,
       Հայի ի ստամպօլ ի ծով՝
       եւ ի մեծ պալատն արքունեաի.
       Մերձ այսմ եւ թաշ իլիմանի՝
       պաղչան այիշէ սուլթան.
       Սորա յանդիման նստեալ
       իբր զկղզի գըզգուլէսին այն:
       Եւ իսկէլէն սալաճայ գիւղս՝
       իւսկիւտարոյ է կըցման.
       Յեզր ծովու եւ պաղչան է՝
       որ ֆաթմա սուլթանին կոչման:
       Այլ յառաջ պարտէզ եւ գահք՝
       ի գահոյս համայն աննըման,
       Անուամբ հռչակեալ կրկին
       արքային իւսկիւտար պաղչան:
       Ընդ դարձն յերեւանայ շինէ՝
       քեօշկ մի եւս մուրատն սուլթան,
       Հունքեար իսկելէն ուրիշ՝
       եւ գաւագ իսկէլէն կողման:
       Յորժամ թագաւորն անդէն՝
       բնակի կամ բանակ դիպման,
       Ախըր գափիէն բանին՝
       երթ եւ եկք բազմաց յանդիման:
       Ծառք գեղեցիկք բոլորապար՝
       եւ ընդ գահիւս իբր զքօղ պատման,
       Պահ մի նստիլ գոյ ընդ քեզ՝
       յոյժ ախորժ յաւուրս ամարան:
       Այլ յառաջ եւս արքունի՝
       կոչեցեալն հայտար փաշան,
       Ասեն կոստանդեայ պալատ՝
       ուր սուրբ հարքն ժողովեցան:
       Այլ յառաջ գատի քեօյն է՝
       ուր տաճիկս եւ յոյնք բընական,
       Սորա ասի հալգէտօն՝
       պղնձի քաղաք է թարգման:
       Չորորդ ժողովն աստ եղեւ՝
       այազմայք ընդ մին քիլիսան,
       Այգիք աչաց վայելուչք՝
       մինչ երթայ ֆէնէրլի պաղճան:
       Գահիս հանդէպ քար կանգնեալ՝
       միափերթ որպէս ին արձան,
       Թանձրահիմն լըցեալ ի ծով՝
       եւ ի գլուխն ֆէնէռ լի վառման:
       Վասն ֆէնէռիս որ աստ՝
       պարտէզ գահս կոչի նոյն անուան,
       Որ ի կէս աւուր ճամփու՝
       տեսանի սա որպէս նըշան:
       Եւ ի գնշեր համակ յարուսեակն
       ի յաստեղ նըման,
       Վառի կանթեղ ֆենէռին՝
       զի քարանց նաւքն ուր զգուշանան:
       Հանդէպ պարտէզս արքունեաց՝
       լի ծառօք ճէնար սէրվըստան,
       Գահ վայելուչ ընդ ծով ելեալ՝
       ծայր եւ քիթ ընդ հանուրս երեւման:
       Սա հայի ըադ արեւմուտս՝
       զեկեալսն ի ծովէն ովկիան,
       Զելեազսն ի յըստամպօլոյ՝
       եւ զեկեալսն որ նիկւմիդեան:
       Ընդ ձախմէ առաջի կանգնեալ՝
       մանունք են կըղզիքն համայն,
       Ի քամակն ունի յեզերբ՝
       զճանապարհն նիկոմիդեան,
       Որ հարիւր չափ մղոնաւ՝
       հինգ վեց ժամն գան եւ կամ երթան,
       Եւ ցամաքաւ յետ կողմէ՝
       երկու օրն կամ երեք ճամփան:
       Կըղզին Ներսէսի սրբոյն՝
       իբրու աստ գոլ ի յաքսորման,
       Ջուր մի բարեհամ դեռ կայ՝
       անպակաս որ հանդիպին այն:
       Ի մէջ եւ ի գլուխ կըղզւոյս՝
       տեղի է եւ ժամու խորան,
       Աւերեալ որպէս բազումքն՝
       խորանին աստ մին նըշմարան:
       Ընդ Փիլիպպոսի սրբոյն
       յորժամ ել գնալ ի Պուրսան,
       Սա ճանապարհի վերա՝
       զերկու օր կացաք ի խնդման:
       Երեւելիք ժամանակն՝
       եւ աւուրք գոլ խաղաղութեան,
       Մեզ լաւ երեւիր յայնժամ՝
       թէ իրաւ երանել արժան:
       Ուր ձուկն գըլըճ պալըղի՝
       ձագուկ էր ի կըղզիս գըտան,
       Երկու կազ չափու երկայն՝
       յեզր ծովուն արքն մե կալան:
       Շատ խնդաց Կաթողիկոսն՝
       որ եղեւ համայնցս բաւական,
       Ընդ բարեաց մեր այս աւելորդ՝
       լայն 'ւարձակ եղաք ի զբօսան:
       Վէմ եդ Պատարագ մատոյց՝
       ի շնորհացն առ մեզ ըսփռեցան:
       Որպէս եւ այլ աշխարհի՝
       միշտ յուսամք զգութն տեառնական:
       Շատք ի քաղաքս յետ դարձան՝
       ընդ նմա մեք հետեւական,
       Ի պուրսայ բարով մնայ՝
       արար մեզ գոլ անդարձական:
       Աւանք եւ կըղզեաց վայրիս՝
       որ հանդէպ քաղքիս գըտան,
       Վայելուչ բազումք չէն՝
       սէյիրճիք երթան ի սէյրան:
       Յոմանս եւ կան միաբան՝
       ուխտատեղ ժամատուն եւ վան,
       Գըմբէթաւոր պատկերօք
       պարտիզօք յունաց են համայն:
       Եւ գիւղք յեզերս ծովու՝
       գինեաց են սոքա պաշտաման,
       Քով ի քով եւ կողմ ի կողմ՝
       եւ միմեանց կացեալ յանդիման:
       Ի սոցունց ոչ հանդարտեալ՝
       ոչ տեւեալ անիրաւութեան,
       Գիւղք եղեն աւեր խարապ՝
       ի դիպիլ տաճկաց տօնանման:
       Գըզըլ՝ հէյպէլի՝ սիվրի, գընալի՝
       պուրղազ եւ դաւշան,
       Ուրոյն անուանք են կղզեացս՝
       մէջ սոցա եւ պէօյիւկ ատան:
       Ի հարաւ այսց անատօլ՝
       եալօվայ մինչ ի նիկիան,
       Մինչեւ ի քեօթահիա՝
       բիւթանեաւ գնալ ի պուրսան:
      
       ԲՌՆՈՒԹԻՒՆ ՊՕՍՏԱՆՃԻ ՊԱՇՈՒՆ Ի ԾՈՎՍ
       Պօստանճի պաշի կոչեալն՝
       ընդ շրջեալ սահմանդ մեր համայն,
       Ընդ պօղազօվդ յերկ կողմանց՝
       մինչ գընա ի քեաղըտխանան:
       Եւ առ հասարակ կղզեօքդ՝
       ֆնլուրեաւ մինչ յայիստաֆան,
       Եւ իւսկիւտարու կողմամբք՝
       մինչ խարթալ փէնտիկ ընթացման:
       Իշխէ որպէս թէ զարքայ՝
       զի վէքիլ է արքայի այն,
       Դիտէ միշտ ընդ ծովեզերսդ՝
       ուրոյն իւր գայեըկովն շրջման:
       Զկռիւ եւ զարիւն խուզէ՝
       զանիրաւս զփախչօխ՝ զէշգիան,
       Արկեալ ի բանտ զչարարարս՝
       որ է ներքս հաս պաղչայն զնտան:
       Ի լսելն ձայն ի պարտէզս՝
       կոխէ եւ առնէ ըզտուգան,
       Հարիւր ոսկի 'ւերկերիւր՝
       հինգ հարիւր թէ գոյ բաւական:
       Զարս կանայս ի տեսանելն՝
       հարբած կամ երգօղ եւ գուսան,
       Յեզր հանեալ, գլխոց նոցա՝
       'ւայ 'ւեղուկ բերէ զարմազան:
       Սա չունի ըզֆալախայ՝
       յաջ 'ւահեակ զոտիցն են թակման.
       Ինքն նստեալ գինի ըմպէ՝
       ձայն բարձեալ գանեալքն զթօպան:
       Փատշահ պաշի իչին՝
       սուլթան մէտէտն ընդունայն,
       Ապ չէվիրա պիւզուկի
       տումպէին վերա սկսնուն ըզգան:
       Գըտնուլն զմեծամեծ կանայս՝
       ի պարտէզս նստեալսն ի զբօսան,
       Զգօտիս, զգինտս եւ զէպրէնճան՝
       փրկելոյ յանձինս պիտի տան:
       Գուսան 'ւերգօղ էգ 'ւարու՝
       թէ սորա ի ծով դիպենան,
       Ի ծով ընկղմէ նաւաւն՝
       ոչ հաց կայ եւ ոչ պատասխան:
       Յոյնք ուխտատեղի դիպման՝
       նախ չ'երթալ եւ կաշառ չըտան,
       Իբր զթաթար անդ հասանի՝
       պրծին որք զշատ փողն դէմ տան:
       Բազումք սար ի ձոր փախչին՝
       շատ վշտուք մինչ ահիւ մահուան,
       Ձերբակալացն եւ ժրացն՝
       վահանն է պիւզուկ եւ տապան:
      
       ԱՅԼ ԻՄՆ ԲԱՆ ՊՕՍՏԱՆՃՈՒ ՊԱՇՈՒՆ
       Ասեմ քեզ որ ծիծաղիս՝
       իրիցներն օր մի միաբան,
       Ի ծովս ինչ շրջիլ խնդրեն՝
       հետ տարեալ զքեօմիւրճի պապան:
       Յոժամ տեղի ինչ հասին՝
       նաւս գնայր նորա յանդիման:
       Նա նստեալ դիտէր հեռուստ՝
       հեռատեսն ի ձեռն յարաժամ,
       Զորս ետես արար հրաման՝
       զիրիցունս կալնուլ վեր բերման,
       Նաւն իւրեանց պատրաստ յեզերն
       որք իջին հասին արծուազան:
       Մըտին ի նաւուն հանին՝
       յեզր տարեալ ի վեր առ աղան.
       Յետ հարց եւ փորձի ոմանց՝
       դուք էրէցք եւ այդպէս շըրջման:
       Սոցա ճէվապն միայն այս՝
       թէ չունիմք գինի եւ աման,
       Ընդ գիւղ մի հարկէ յետ դաձաք՝
       արդ գնալով ի մեր օթեւան:
       Չետուր նոցա պատասխան՝
       բայց միայն զգետնիւ թաւալման,
       Փա՛թա փա՛թ բըրից անդ ձայնք՝
       գանելոցն գոչմունքն էր թօպան:
       Էրէցն որ ի մէջ նաւուն՝
       բաղխէր զկուրծսն եւ տի՜ էր գոչման.
       Նոա բաղխէր ութսուն փայտ՝
       հեռատեսն նորա զայն ցուցման:
       Այի որ զծափս ծափի տայր՝
       փայտ եօթանասուն այնմ ածան,
       Զձեռս յընկերս տարածողին՝
       նորա բիրք վատսուն մատուցան:
       Շարական տաղ երգողին՝
       յիսուն փայտ ըստ ձայնին բաւական,
       Լըսողացն խորհրդաբար՝
       հաւասար ըզքառասնական:
       Գայ կարգ քեօմիւճի պապին՝
       որ սկսաւ զմօրուսն զօվական,
       Րյաթ արա՛ ալեացս իմ՝
       զի գալն իմ ընդ այսց յակամայն:
       Ճէվապ տայ թէ դու ծեր ես՝
       եւ խրատել զդոսա պարտական.
       Պարապ մի՛ գնար յինէն՝
       քեզ պարզիչ բիրք իմ չորս միայն:
       Ելեալ յոտիցն ի վերայ՝
       բան ասէր շնորհակալութեան.
       Սուլթանըմ մեզ եւ հանուրց՝
       քո խրատն իրաւ եւ արժան:
       Քայլէն էմա՛ ինչպէս քայլ՝
       դէպ ի վայր ծով ի նաւ մըտան,
       Սրտիւ մորմոքեալ քըֆրեն՝
       ըզմիմեանս կանչիւ բառաչման:
       Կոխէ զճէրպ եւ զղալայ՝
       քեօմիւրճին առ այնս կանչկանչման.
       Պըրէ շունուշան որդիք՝
       զիս փառաց հասցընել բերման,
       Լայի աղաղակէի՝
       անլըսօղ եղաք կատաղման:
       Իսկ նոքա զոտներս կալնուն՝
       շըփէին ճըմռեալ կըսկըծման:
       Որ արար նախ զայս խորհուրդ՝
       ես նորա հօր քէլլէին տամ,
       Պէ հէ՜յ տէ՜ր պապա զմեզ տե՛ս՝
       եօթանասուն 'ւութսնովս որ ամ:
       Ուղուր օլա գըրք էլլի՝
       ալթմըշ վէ եէթմիշ 'ւէ տօքսան,
       Տէօրտլի արտլարը սըրա՝
       աֆիէթ օլա օլ սէյրան:
      
       ՆՈՐԻՆ ԱՅԼ ԻՐ ԵՒ ԲԱՆ
       Տէրն փրկէ խիստ զալըմէ՝
       սորա գանն տուգանն եւ զընտան,
       Զի ի տեղիս տեղիս ընդ գանն՝
       ի ձեռն այսմ ոմանք տաճկացան:
       Այս երեք ամք են այժմ որ՝
       սա կոխեաց զֆիլուրեա պաղչան,
       Զժողովսն տուգանեաց գանեաց՝
       եւ քակեաց զյունաց քիլիսան:
       Յավուր միում հայք դիպին՝
       ընդ մուղտեսի կոչեալն Եղիան,
       Զբօսանաց ի յետ դարձեալք՝
       ղալաթայ յօթեւանս երթան:
       Պօստանճի պաշին հեռուստ՝
       ընդ միւս կողմն դիպէր ի դիտման,
       Ի նուաստութեան նորա՝
       իբր սա վաղուց ծանօթ բարեկամ:
       Մուղտեսիս յետնէ ձայնէ՝
       ուզուր օլա հաճի աղան,
       Լուանլ նա լի բարկութեամբ
       չէվիրա՛ գայիկի գոչման:
       Մինչ խօսքն ի բերանն, հասին՝
       զորս եզեր հանին ըզհամայն,
       Բիրք հարիւր ամէն միոյ՝
       հաճի աղային ուղուրն այն:
       Ոմանք գոչեն ըզթօպան՝
       ասեն մեք չունիմք սուչ յայդ բան.
       Մէկ այլ սորա հետ չնստիմք՝
       սուլթանըմ տադ մէտէթ համան:
       Աստուած պէլատ տայ Եղիա՝
       այս էր քո լաւ հաճի աղան.
       Այս էր քո ուղուրն մեզ՝
       զքո գանկդ այլ զուղուրդ քո անաման:
       Վա՜յ վա՜յ ասելով ելնուն
       կամկարուկ կաղալով գնաման.
       Ի ծանօթից ի դրացեաց՝
       լուր եղեւ ի ղալաթիան:
       Գաշմէրք բնակչացս սկսան՝
       'ւորք քաղաքս եւ ի ղալաթան.
       Յետնէն գոչէին քաղցրիկ՝
       ուր գընայր մըղսի Եղիան:
       Ուղուր օլա՛ հաճի աղայ՝
       շէնլիկլէր իլէ օլ սէյրան.
       Սահէթլէր աֆիէթլէր՝
       տէկէնէկ ֆասլի օլ չէնտան:
       Բազումք միայն զայս բաւել՝
       ուղուր օլայ հաճի աղան.
       Ֆախիրն զայրացեալ խռովէր՝
       իբր զգող յանցն եւ ի դարձման:
       Մին խեղճ պարզամիտ մարդ էր՝
       եւ հալիկն իւր խօշ եւ եարան,
       Ճառիս էր եղեալ եւ զար՝
       ի ճանփա փազար ի շուկան:
       Ոչ եւս մըտեալ ընդ մէյխանէս՝
       ըն կատակսն գոլով մորմոքման,
       Մինչեւ մեռաւ սեւագիրն՝
       եւ պրծաւ լեզուացն գաշմէրան: