Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գովութիւն Սարայի արքունւոյն, եւ ընծայաբերացն յաշխարհաց. եւ դրանցն վեցից ի ծովու, եւ դրանցն վեցից ի ցամաքի. եւ Տիվանին ի Գուբբէ ալթին. եւ վասն միջոց ապարանին հակիրճ բանք:
      
       Կացցուք փոքր մի աստ տեսցուք՝
       զպալատս մր արքունական,
       Ի կողմունս յերիս դիտէ՝
       որ ի ծովու պարունական:
       Զարեւմուտս որ ընդ ոտիւք՝
       քաղաքն է իբր զհասակ երկայն,
       Գլուխն արեւելք ի ձեւս՝
       որ դարպաս է արքունական:
       Զմին ակն ի հիւսիս ձըգէ՝
       անդիման կայ ղալաթիան,
       Միւսովք ի հարաւ հայի՝
       զքէշիշ տաղ եւ զԲիւթանիան:
       Երէսն դէպ ի յիւսկիւտար՝
       քաղքեդոն ընդ Նիկոմիդայն,
       Միւս կողմամբ ի ծով Պոնտոս՝
       սեաւ յորջեալն Ղրիմ մինչ Րուսայն:
       Ծովես սպիտակ եւ սեաւ՝
       յորդորմամբ կան ի յընթացման,
       Սոյն պալատիս զոտօք գան՝
       ըզփարեալք եւ անդրադառնան:
       Անձինք ի միջի ճօճին՝
       եւ ճոխան ընդ պարտէզ հաս պաղչան,
       Աջ ոտն է ախըր գափին՝
       եւ պաղչայ գափին ձախոտան:
       Դարձեալ խաչանիշ տեսցես՝
       զըսպիտակ եւ զսեեւ ծովս կոչման,
       Եւ զծովս Գալաթիոյ՝
       Նիկոմիդային յանդիման:
       Արքունիքն վերադիտէ՝
       յարեւմուտս եւ յաեւելեան,
       Երեսքն հարէ մին հիւսիս՝
       ի հարաւ մաթպաղ հաս օտան:
       Ծագէ ի ծագ ըզքաղաս՝
       զղալաթայ եւ զքեաղըտխանան,
       Գանձ տուն ւիֆթարիէ քեօշկ՝
       յարեւելս ի հարաւ դիտման:
       Ընծայաբերք բազմութեանց՝
       ի սպասու պատրաստ գան գնան,
       Ի հեռաստանէ կղզեացն՝
       ւ ի մօտոյ զբարիսն համայն:
       յԵգիպտոսէ ըզշէքէր՝
       ալաճէք հասիր եւ քըթան.
       Բըրինձ եւ Նիլուս գետէ՝
       եղէգն եւ գահվէն եւ հինան:
       յԱղէքսանդրու եաֆայու՝
       մէջ ւեզերս որ ի յովկիան,
       Ելին նաւուք բեռնաբերձք՝
       միշտ ի սա արագեալ փութան:
       Եւ յանծանօթ աշխարհաց՝
       զթուրֆանտէն բերեն արմաղան,
       Եւ ֆիանտրայու ըզլօնտրան՝
       յընկթէրայ ըզլօնտրինան:
       Ի Վէնէտիկոյ ճամ տիւրպին՝
       թուղթ պիլլօր եւ զհայելիսն այն.
       Բերեն զի դիտէ ի յայնս՝
       զուարճասցի հարսըս պատուական:
       Ընծայեն ըզխիթային՝
       եւ զհարէն զշամիսն եւ զտիպան.
       Զարդարեալ ըզգեղեցիկ՝
       ցանկալի զհարսըս աննըման:
       Ներկքն գոյնզգոյն ծաղկեայ՝
       նըկարել զսենեակ զօթեւան.
       Ի նկատել զյօրինուածսն՝
       խրախասցի հարսս ազնուական:
       Ի պարսից դիպակ բեհէզ՝
       սէրասէր կերպաս եւ տիպան.
       Զարդերք յոտից մինչ ի գլուխ՝
       պերճացնել զհարսս սիրական:
       Ի Տանծկայէ քէհրիպար՝
       ճինիվիզ մուսա գայ մէրճան,
       Մարգարտեաւ ի հրմուզէ՝
       ճոխացնել զհարսս վայելչազան:
       Հնդկաց թանսուխ մուպատիլ՝
       հիւմայի սէվայի ընծայն.
       Ոսկեթել զար մէնտիլօք՝
       ըզգլխով հարսիս են ըսփըռման:
       Հայտարապատ եւ փէքօ՝
       փեթէն եւ հավայ պէտէխշան,
       Լալակն ու գօհար բիւրղիւ՝
       աղերսեն գլխոյն իստիֆան:
       Ուտ միսկ ւասրլպէնտ ւամպէր՝
       լիբանէս կնդրուկ զանազան,
       Քաղցրահոտ ծխանելեօք՝
       զուարթացնեն զհարսս մեծարական:
       Հինտ պահարաց ի ֆրանկացն՝
       ըստ պիտոյից գաղջմէջ եւ ջերման,
       Զովանալ եւ ջերմանալ՝
       սիրտ հարսիս ի պարարտութեան:
       Ի մօսկով յերկրէ մուշտակ՝
       խայտատուն վաշագն աննըման.
       Կեօճէն գագում զէրտէվայ՝
       եւ սամուրն հարսիս պատուական:
       Յերկնից ներքոյ սա չըքնաղ՝
       նոր հռօմ անուն փափկութեան.
       Սպիտակ մարմին գեղապանծ՝
       ոչ ոք էր աննմանիս նըման:
       Օրիորդք եւ մէշաթէք՝
       թագաւորք հարսիս պաշտաման.
       Համայօրինեալ զարդուք՝
       բազմասեռք գոլով փափաքման:
       Աւաղ սուրբ քօղին ցելման՝
       ներքինի կարծեալն զաստրն ազդման,
       Զկոյսըս արատեաց հնարուք՝
       որ յառակս աշխարհի առան:
       Որպէս զքաղաք մի տեսցես՝
       զպալատս որ արքունական,
       Բազմ յարկօք եւ գահոյիւք՝
       ի մէջ գոն պարտէզ եւ պուստան:
       Ծովակ ի միջի հաւուզ՝
       մինչ նաւակ մի անդ ընթացման.
       Ուռամբ պըղպըջեալ հուպապք՝
       զի ալին զալին էր տոլման:
       Ջընարահար ւերգողք զուհրապք՝
       զեղուին անդ ի պարն բոլորման.
       Ահա ցնծայ ծովն ու ծփայ՝
       ընդ ջրոյ գոչմամբ յորդորման:
       Սուլթան իպրահիմն առձեռն՝
       ի նաւակն նստել զղեկն վարման,
       Գարա վեքիրի քիրման՝ սըխրալեաց՝
       չըքնաղ զգործն ցուցման:
       Ոչ էր ի ծովն ըզմարիտ՝
       ւայլ փոքր ձուկն քէֆալ եւ գալգան,
       Այլ համակ նոր իմն տեսիլ՝
       թէ նմանեալ ի լեւիաթան:
       Չըքնաղ մաքրուհի ձկնորսք՝
       անդ զեռմամբ ընթացեալ փութան.
       Պէսպէս ցանցիւք եւ վարմօք՝
       ընդունել խըլել ապաջան:
       Իւրաքանչիւր անդ զինեալ՝
       յըմբռնումն ճարտարին վառման,
       Զպտուղն որսոյն վայելեն՝
       յարքայէն զպսակն յաղթակն:
       Ի ծովեզերս եւ գահոյք տարորոշք՝
       շինեալք զանազան.
       Եւ դրունք ի ցամաք՝
       ւ ի ծով՝ երկաթեայ գոլ երկոտասան:
       Աստի սկսանիմք ոլորիլ՝
       յարեւմուտս գոլով ի վարման
       Հանդէպ քաղաքովս ի ծով՝
       յաջ դիհ մերն գայ արգ ղալաթեան:
       Եւ այլ թօփերք ի պարիսպն՝
       զորս ասի յեզր ծովուս շարման.
       Աստուստ մինչ հասցուք յաղբիւրն՝
       մուպասիր մէսիրէ սէյրան,
       Զաղբիւրս են շրջապատեալ՝
       չընարից ծառք եւ էրկեվան.
       Սիւնք աղբերն սումագի՝
       սէյրնկեահ վայրք վայելչազան:
       Ի վերայ չէմէն զարին
       նամազկեահ մի անդ շինեալ կան.
       Յերկ կողմանց ծովահայեաց՝
       ընդ ղալաթու եւ ընդ թոփխանան:
       Այլ ի վայր գայեք խանէ՝ արքային՝
       զոր աստ ծածկեալ կան.
       Եւ գայեըքճիք պօստանճոց՝
       ի դէպ ժամն կան պատրաստական:
       Դուռն սա Հինգերորդ ասի՝
       երբ կամի դուրս ելնուլ արքայն,
       Ի ծով շրջիլ կամ զբօսնուլ՝
       յայլ պաղջայ եւ այլ տեղ սէյրան:
       Պօստանճիքն քաշեն գայիքն՝
       պօստանճի պաշին զղէկն կալման.
       Զորս սիրէ հետ նստուցանէ՝
       անուամբ դրանս յիշի հաս պաղջան:
       Ի ներքոյ կողմն օտալար՝
       պօստանճոցն որ արքունական,
       Մէսճիտ եւ օրթայ սօֆայ՝
       իբր զօստայն եէնիչէրիան:
       Ի վերնոյ է բարձրացեալ՝
       սինան փաշայի գահ կոչման.
       Առաջք հարէմին է այն՝
       ծիրանի չուխով ծածկեաց զայն:
       Այլ ի վայր եւ մեծ գահն է՝
       յեզր ծովուն գուբբէ մարմարեան.
       Զոր եալի քեօշկի կոչեն՝
       պօստանճիք նստին պահապան:
       Այլ ի վայր գայիքխանէ՝
       պօստանճի պաշուն ուր գընան,
       Ուր մէրամէթճի պաշին այն՝
       օտալարն իւրայնօցն է այն:
       Եւ նիւթ շինուաոց դիզեալ՝
       ըստ պիտոյից ի տան արքունեան.
       Միշտ յիսպաս ճարտար փութալ՝
       արքունեացն նորոգութեան:
       Այլ ի վայր եւ բնակութիւն՝
       քիրէճճի պաշուն արքունեան,
       Եւ փայզանից օտալարն՝
       շինուածոց սակի պահեալ կան:
       Եւ հափսխանէ յայսվար՝
       փայզանիցն մերձ զգուշական.
       Խրոխտեալ պօստանճի պաշուն՝
       աստ կալնուն ընդ տուգան եւ ի գան:
       Այլ ի վայր անպարն գարւոյ՝
       որ է մինն նստեալ արքունեան.
       Հանդէպ գայեըքճի խանին՝
       յիսկելէն պաղչա դուռն կոչման:
       Այժմ ի քաղաքս մտցուք՝
       բոլորեմք զպարիսպն արքունեան.
       Զի տասցուք եւ զցամաքի զդրունսն
       որ բան ի պաղչան:
       1 Դուռն նախորդ տէմիրգափի՝
       ուստի մուտն է արքունական,
       Մեծամեծաց եւ ռամկաց՝
       յարկք տաճկաց դարպաս ւապարան:
       2 Երկրորդ դուռն է ցամաքիս՝
       ասացաք ի քաղաքս բանան,
       Ուր կայ հոր ուխտաւորաց՝
       այազման ախտից եւ ջերման:
       3 Երրորդ դուռն ալայքեօշկին՝
       որ հանդէպ վէզիրի դըրան.
       Արքայն աստ ելեալ հայի՝
       երբ ալայ հանդիսի դիպման:
       Եւ օրտու ուրուֆէթից՝
       սա է անցն ուր զաղօթսն տան,
       Երբ բերեն ֆիլ ի պարսից՝
       ւայլ յերկրէ դեսպան ւէլչիք գան:
       Աստ վուզարայից դարպասք՝
       մերձ լինիլ արքային ի բան.
       Խասէքի եւ թալխիսճի վէզիրին՝
       ի բանս գան ւերթան:
       4 Չորրորդ դուռն մէիտի կոչի՝
       թէ մեռեալ դիպի յապարան.
       Աստի հանեն եւ տանին՝
       ըստ արժանոյն ուր կամին թաղման:
       5 Հինգերորդ դուռն պապի հումայուն՝
       գափիճիք այսր կանգնեալ կան.
       Որ միշտ ի բաց պահի սա՝
       գափիճի պաշիք քառսուն կան:
       Պահակօք փոխանորդեն՝
       աստ նստեալ ի պահպանութեան.
       Մուտ եւ ել զօրաց հանուրց՝
       զօրագլուխ պարոն եւ փաշայն:
       Վեց վէզիրք մեծ վէզիրուն՝
       ի գուբբէ ալթին ի տիվան.
       Շաբաթ եւ ի կիրակի՝
       յերկշաբաթն եւ յեռշաբաթայն:
       Արդ զշաբաթ եւ զերկուշաբթին՝
       սակս ծախուցն արարին խափան.
       Կիրակի ւերեքշաբթին՝
       առնելով միայն զմեծ Տիվան:
       Մըտցուք ի դուռն առաջին՝
       օտուն ամպարին ձախ կողման.
       Այլ յառաջ ճէպէխանան՝
       ճէպէճի պաշիք անդ նըստան.
       Ուր զէնք եւ զըրահք եւ տէգք՝
       եւ դրօշք մզրաղ եւ հարպան.
       Եւ համայն պիտոյք մարտից՝
       աստի որ ի մարտ երթան:
       Սա քիլիսա էր արքունի՝
       գըմբէթիւք արդ տես եւ զխորան.
       Յահեակ ւաջմէ խորանին՝
       այսմաւուրքն որ ի մեզ կարդան:
       Պատւով հանգուցին զնշխարսն՝
       լուսաւոր արանցն պատուական.
       Թէօլօղոս Ղրիգորի՝
       եւ հրիսօստօմոսն զսուրբն յօհան:
       Երկուցն շիրմից ի վերա՝
       խոտորնակ քարմեդեալ զնըշան.
       Հիւսիս եւ հարաւ կողմն՝
       ղըպլէին այնց աղօթարան:
       Այլ յառաջ եւ անպարն մեծ՝
       որ շէհրէմին է ւոչման.
       Արքունեաց զինչ եւ իցէ՝
       շինուածոց նիւթքն ի միջի կան:
       Որք կոչին տօղրամաճիք՝
       արէպի տօլապ պատուհան.
       Փէնճէրէ կիլվի եւ րաֆ՝
       ուր սոցունց նման պիտեւան:
       Այլ յառաջ ի դէպ ժամու՝
       գոյ յայսմիկ եւ տարաբխանան.
       Այլ յառաջ եւ խասախոր՝
       ուր ձիանք ընդ միրախուր աղան:
       Եւ դրանս զոր ասացաք՝
       ի մուտն մեր որ յաջակողման.
       Խէստէլէր օտայքն են աստ՝
       իչ օղլանք ախտացեալք աստ գան:
       Այլ յառաջ հարճ ֆրունի՝
       արքունեացն արանց զհացն տան,
       Եւ այլ յառաջ հասֆրուն՝
       զոր հունքեար հասին աստ եփման:
       Այլ յառաջ եւ քիլէրն է՝
       եւ սպանաղճի ընդ նըմայն.
       Այլ յառաջ եւ թաւուքճի՝
       եւ մաթպաղ ամէրէն կոչման:
       Ընդ առաջ եւ շէրպէթճին՝
       եւ պուզճի պաշին ընդ հալման.
       Սոցա գլխաւորք համայն՝
       եւ ուրոյն օճաղ են կոչման:
       Յառաջ գնամք յերկրորդ դուռն՝
       որ օրթայ գափին է կոչման.
       Ուր երկու պուրճ է կանգնեալ՝
       գափիճիք կրկին պահապան:
       Զփաշայս զՎէզիրս զտէֆտէրտարս
       զմահապարտս եւ որք պարտական.
       Աստ դնեն յարգելանի
       եւ զհամարս խիստ ի պահանջման:
       Աստ իջանեն ի ձիոցն՝
       վէզիրն ու մեծամեծք համայն.
       Զի հետեւակք ընթանան՝
       մինչ ի մուտն ընդ տիվանխանան:
       Վէզիրն ի գլուխ նստի՝
       գազասքերք երկու յաջ կողման.
       Վեց վէզիրքն ձախ կողմանէ՝
       ւայլ կանգնեալք նոցա պաշտաման:
       Ի դուրս զօրքն ուտեն զշօրվան՝
       քէհեապէկն ընդ եէնիչէր աղան.
       Մինչ սոքա քակին յարտաքս՝
       ապա եւ վըճարի Տիվան:
       Ի վերնոյ յորմն սորա
       խիտ ղաֆէսն ոսկէզօծ փայլման.
       Արքայն ի ներքուստ նստի՝
       թէ կամի գաղտ դիտել զտիվան:
       Փազարակիտէնս եէտէկճիք՝
       նոցա պաշտաման.
       Ձախակողմն տարըլսատէ՝
       ուր հարէմն կանանց օթեւան:
       Բեռնաբարձք ի տար կանգնին՝
       այլ առաջ ի կարգ դռնապան.
       Այլ յառաջ սեաւ ներքինիք՝
       ընդ դուռն նստեալ է գէզլար աղան:
       Յաջ կողմն եւ խաս օտան կայ՝
       ուր կանգնին պաշտօնեայք զինչ կան.
       Իչ օղլանիք ւորք կարգաւ
       եւ Խ մանկունք ընդ նոցայն:
       Արտաքոյ մեծի դրանս՝
       որք պարոն փաշայ եւ զօրպան.
       Որք մեծ անուամբ ընդ ճէլալեաց՝
       եւ ասի աստ արիւնքն հեղան:
       Աստ եւ զնահատակս զենուն՝
       որ տիվան գափուսի կոչման.
       Զոր ցուցի յառաջնադէմն՝
       առ ընթեր կայ այեա՛սօֆեան:
       Վեցերորդ դուռն աստի վայր՝
       ընդ որ իջնումք յախրգաբին այն.
       Ի մէջ հասպահչան բանի՝
       ուր ախորն ասացեալ գուշխանան: