Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի քէհատխանէ սկսեալ մինչ ի պօղազ եւ տուվայն, եւ նաւ, եւ մէվլէոցն: Եւ պատճառ հալվա հալվային, եւ մէճլիս ի սուրբ աստուածածին: Եւ ֆէնէռ պօղազին:
       Յետս առնումք զծայր ծովուս՝
       մտանեմք ի քէղատխանան,
       Նաւակօքս զար ի վեր գնալ՝
       քաղցր ջուր լերանցն ընթանան:
       Երբեմն տեղս թուղթ շինեն՝
       եւ զծախս հանել չըկարացան.
       Վասն այնու քեաղըտխանէ՝
       յառաջոցն ցարդ եւս մնացած:
       Եւ արքունացս զպարութս՝
       աստ ծեեն եւ ըստ դիպման տան,
       Եւ պէկլիկ մանտրայ գօմշից՝
       տայ զմածուն եւ զկաթն յապարան:
       Ծառք մեծամեծք եւ աղօրիք՝
       յեզր գետոյս երթօղք ի խրախճան.
       Արդ եասախ որպէս եւ այլսն՝
       զի համայնց սիրտ ի տրտմութեան:
       Վիտօս պահչէսի եւ աստ՝
       գեղեցիկ պարտէզ արքունեան.
       Ալի պէկ եւ քիւչիւկ քէօյ՝
       չիֆտլիկ եւ մանտրայք եւ աւան:
       Շենք 'ւագարակք ընդ պէլիկրատ՝
       մինչ գնաս ի քէմէրներն այն.
       Որպէս յառաջն յիշեցի՝
       ծանիցես հայր իմ Պատուական:
       Այլ եւ պաղչէք են եւ աստ
       գեղեցիկ պարտէզ արքունեան.
       Ի կեանս վայելուչ՝
       զբօսանք թէ քսակդ լի աքճէ պապան,
       Ի մահուն փախչին հոռոմք՝
       եւ ֆռանկք ի տեղիս գընան,
       Ազնի'ւ օդովք եւ ջըրովքս՝
       յօրացեալ յըղփացեալ դառնան:
       Սազլի տէրէն մերձ եւ այսմ՝
       վերնոյ գայ դէդում լահանան,
       Նախորդ ջուրն այասօֆեա
       ուստի ի քաղաքս ընթացման:
       Իսկ երկրորդ յաւուրս տաճկաց՝
       սօկիւտլուկ կոչի վայրն այն.
       Կամ պիտոյ կամ սակս փառաց՝
       Քէմէրլէրն սուլթան սուլէյման:
       Մերձ լիդրօս գիւղն վիտօս՝
       պարտէզ մեծ արքայապարան,
       Երբ գայ երքայն ի զբօսանս՝
       հարէմով որպէս յայլ պաղչան:
       Հաւուզ մի գոյ առաջի՝
       քեօշկ չարտաղն ի բարձր որ զուգման.
       Զմերկացեալ զաղջկունս
       անտի արկ ի ջուրն իբրու թէ լողան:
       Չէ կոծ ջրահեղծ լինիլ՝
       մարմնոցն եւ գլխոցն պատառման,
       Այլ խառն ծաղեր եւ ճըչոյ՝
       յերկ բարբառսն բերկրեսցի արքայն:
       Իսկ զոր տեսաք եւ գրեցաք՝
       քաղաքովս ընդ աեւմըտեան,
       Եւ ի հիւսիսով ընդ ձմեռն՝
       առնէ յորս մեծ ի վայրս արքայն:
       Ի չորս կողմանց Ժ աւուրբք՝
       ընդ վայրսն մարդիք շուրջ առան,
       Բըրօք սուսերօք վարեն՝
       զէրէս եւ զանասունս համայն:
       Ի մէջ առեալ եւ խաղայ՝
       վեր ի վայր ձիովն իւր արքայն,
       Դիպակազգեստ շներօքն՝
       որս առնել զէրէս եւ զտաւշան:
       Զգիշեր եւ զցերեկ մնացեալ՝
       մարդիկքն որ անդ են հաւաքման,
       Իւրեանց ստեղծօղին յայտնի՝
       թէ զինչ վիշտ ի ցրտոյն կըրման:
       Կըկզեալ կըծկեալ կոճղ անկեալ՝
       ի սառնէն որք չոր փայտ դարձան,
       Ի վերայ քայլէր դիպէր՝
       թագաւորն անփոյթ արշաւման:
       Ասեն ի ցրտոյն սառեալք՝
       անճարակ մնացին աստ մեռան,
       Ասէ գըսմէթ սալլահտըր էյճէլտըր
       եւ սակս իմ ստեղծման:
       Ատ պարտէզ գարաաղաճն՝
       յարքայից որ խիստ սիրեցան.
       Քանզի հիւսիսոյ հողմովք՝
       երջանիկ է օդն յամարան.
       Եկեսցուք ի սիւլիւճէ՝
       ի հարաւ դիտէ յանդիման.
       Զեզերբք ծովուս են դարպաստք
       եւ պարտէզք եւ գիւղք եւ աւան:
       Աստ եւ գոյ այազմայ մի՝
       կընոջ որ կաթն է նըւազական,
       Դիմելն եւ ըմպելն ըզջուրս՝
       ասի թէ իսկոյն յորդանան:
       Անցանիմք ըզշինականս՝
       որ ըզկղմինդրն աստ շինել փութան.
       Ըզտիղմն ի ծովէ հանեն՝
       եռ ամսօք գործեն յամարան:
       Կալք եւ փուռք քառսուն ի չարս՝
       հարմանլար կոչի վայրքն այն.
       Կամիս ապտի սէլամի պաղչասին
       մըտնումք ի սէյրան:
       Տեսեալ ըզփիրի փաշայ գիւղս՝
       եւ հասցուք ի հասքէօյ կոչման.
       Ուր հայք են փոքր բնակեալք՝
       ի պալատ անցնին եւ դառնան:
       Բայց գոյ քիլիսամի յոյն՝
       եւ փափազ իսկէլէ նորայն.
       Պօստանք եւ պաղչայք ձորովք՝
       ընդ նոսա դարպաս ապարան:
       Յունաց մին ուխտատեղի՝
       այազմա ընդ երկրաւ ընթացման.
       Սրբուհւոյն պարասկեւեայ՝
       միշտ տեսեալ զհրաշս ազգ համայն:
       Ջուր գեղեցիկ բարեհամ՝
       եւ դեղթափ որք յուսով գընան.
       Հայի ընդ հարաւակողմն
       ի քաղաքս մեծ պանծական:
       Մերձ այսմ գօռեր է ջրհտից՝
       թէ քանիցս նենգել ջանացան.
       Յայտնի պատժին ըզչարօղքն՝
       եւ տաճիկք ընծայեն զղուրպան:
       Հրեայք աստ շատք բնակին՝
       եւ ուրոյն փազարն եւ շուկայն.
       Մօտ իսկէլէյիւս անցանիմք
       եւ պալատ մի արքունական:
       Մըտաք երբեմն յաարանս՝
       ազապից եւ հէրամին այն.
       Պարտիզօք երփնազանօք՝
       եւ գահ մի ի ծովու վերան:
       Կամար ի վերայ կապեալ՝
       սէնավպէր ծառք եէշիլիսթան.
       Յաշուն ի ձըմեռն կանաչ՝
       բարեխառն օդիւք պահարան:
       Միտդ է ցուցի ի հեռուստ՝
       ի վերնոյ սորայ զօգ մէյտան.
       Ուր զնետս ձըգէ թագաւորն՝
       կամ նայի զնետաձիգս իւրեան:
       Բազումք գընան ի տեղիս
       զնետս ձգեալ զքար կանգնեն նշան.
       Սէհրայի թիրէնտազ կոչի՝
       ֆուրսլիսան՝ դաշտ նետաձգութեան:
       Յորժամ յէտէնու եկին՝
       եւ զքաղաքս առնուլ փութացան.
       Նախ զնամազ աստ արարին
       վասնորոյ է աստ նախ տըւան:
       Օր մի յառաջ մունետիկք
       գոչեն ի քաղաքս համայն.
       Ֆիլան եէրտէ տուայ վար
       սապահըն կէլըն մուսլիման:
       Աստ մին նամազկեահ շինած՝
       եւ ամբոխն ըզգետնիւ հարան.
       Շէյխն ի վերն առնու զտուան՝
       եւ ժողովքն զամէնն են գոչման:
       Ըստ այնմ յորժամ մարտ դիմեն
       ի սոսա առնուն ըզտըւան.
       Տես եւ զճամիսդ մեծամեծս՝
       մի զմիոյ կընի որքան կան:
       Երկրորդն որ հանդէպ սըմին՝
       ի ճամին որ էուպ սուլթան,
       Երրորդն որ յավագ ճամին՝
       կոչեալ մեծն այասօֆիան:
       Չորս ի սուլթան մուհամէտ՝
       քաղքիս առնօղն շինեալ զայն.
       Հինգ ի սուլթան պայազիտն
       որդի է մէհէմէտին այն:
       Վեցումն ի սուլթան սէլիմ
       ի հիւսիս ընդ արեւմըտեան,
       Եօթնի ի Սուլէյմանիէ՝
       որ ընդ դէմն է Ղալաթիան:
       Ութումն ի սուլթան ահմէտ՝
       որ եէնի ճամին է կոչման.
       Ինն ի վալիտէ սուլթան՝
       տասն եւ ի շահզատէ անուան:
       Տասն եւ մէկ ի շէյխ վէֆա՝
       տասնւերկու մուստահա փաշան
       Տասնւերեք ի նամազկեահն՝
       յիւսկիւտար բլրոյն ի սէհրան:
       Տասն եւ չորս մահմուտ փաշայն՝
       յայսմ ամի ի կարգ սա ածան:
       Սոցա հինգն են սէլաթին՝
       շինողաց անուամբքն որք սուլթան.
       Երկուշաբթի Հինգշաբթի տուայի
       աւուրքն յայտ ածան:
       Աստ եւ փիալի փաշայ՝
       ճամի է եւ թէքեէ մերձ յայն:
       Իւրիւֆէթք որք կամիցին թէֆէրուճ
       առնել ի տեղս գան:
       Թէրսխանէ մերձ արքունի,
       եւ ըզմիջօքս է գասըմ փաշան,
       Գուլագսըզն եւ ի վերոյ՝
       յահեկէ 'ւաջմէ տունք 'ւաւան:
       Մըտցուք յետ կողմն թէրսխանիս
       պէկլիկ կոչեալն զընտան.
       Մոսկով փոքր եւ ռուսք յոլով՝
       որք ամէն ամի գերեալ գան:
       Աստ ուշիմ արեւելեան՝
       նուիրակացն եդեալ գերեզման.
       Ընդվայր տեղիսն յըբռնիլն՝
       թէ տանիք փող յաճէմիստան:
       Քըննեն զհաւաքեալ դրամսն եւ ածեն՝
       յարքունի մատեան.
       Ցա՛րդ եւս ամ յամէ առնուն՝
       յաշխարհացն որպէս գըրեցան:
       Ուր ժամք աղօթից շինեալ՝
       փայզանից սփոփանք այն միայն.
       Էրէցք ի միջի նոցունց կատարեն
       զաղօթս օրհնութեան:
       Պահապանք ի գիշերի՝
       ալլահ եէկ աստ են բառաջման.
       Զի երբեմն փայզանց դասք՝
       խորտակեալ զդրունսն եւ փախեան:
       Ի թաթարաց միշտ գերեալք՝
       ոտնակապ բերին եւ լըցան.
       Զ'երկուսն ի մի շըղթայած՝
       աղտոտ եւ ղարիպ ի տանջման:
       Նիւթոյ շինուածոց նաւունց՝
       եւ մէրամէթիցն եւ քակման.
       Միշտ կրելով զ'քերասթէ՝
       եւ զ'քարինս եւ զ'թօփս են քարշման:
       Ութնեակ կամարօք կապեալ՝
       ուր ծայրն է շահգուլի սկալան.
       Ուստի ելեալ զ'առ ի վեր՝
       հասանիմք կոչեալն յօ՛գ մէյտան:
       Յայս կողմ ծայր պատւաց՝
       թէրսխանին որ վերն յիշեցան.
       Քըսան եւ հինգ եւս ի կարգն՝
       տասն եւ հինգ պանեօն որ զնտան:
       Եւ երեք կամար կապար՝
       'ւերք մեծ ամպարն յանդիման.
       Ընդ տիվանխանան կամար տասն՝
       ուր նստի գաբէտանփաշան:
       Ութն կամար այլ եւս ի կարգն՝
       մինչ ամպարն ուր գասմ փաշան:
       Մինչ մէյիտ իսկէլէն՝
       ուր եւ էսկի տիվան խանան:
       Աստ շինեն ըզչէքտիրքն՝
       գալիօն այլ եւ գատըրկան.
       Յ'երթալն փայզանքըն քաշեն՝
       սեաւ ծով կամ յ՛ոտն ովկիան:
       Գալիօն եւ գատըրկայ՝
       հասաք մեք մինչ հարիւր քըսան.
       Արդ քըսան եւ չորս պէկլէից՝
       տասն եւ վեց արքային միայն:
       Չորս ամք են զոր շինեցին՝
       գալիօնս տասն արքունական.
       Զ՛ոչինչ շահին չէքտիօքն՝
       ընդ նոքումբք եթէ ուր գնան.
       Նըստի յ՛եզերս ծովուս՝
       փաշայն որ ասի գափէտան.
       Սա գընայ ընդ հանուրց զօրացն՝
       որք լնանին ընդ մեծ տօնանման:
       Ունի տեղ թէրսխանէիս՝
       հարիւր տասն իբր աչք կառուցման.
       Ծածկած ընդ որոց մէջ շինեն՝
       բայց արդ կէսն շէն չ'երեւան.
       Մերձ այնց եւ վըրանաբնակ՝
       չինկենէք յերկաթս խոնջական.
       Թէրսխանի սակի գործեն՝
       պատաստեալ որ ինչ պիտեւան:
       Գասըմ փաշայն զոր տեսեր՝
       յաջ ահեակ պուստան բուրաստան.
       Ֆիրէնկի կիւլն պատուական՝
       որքան զափդ չափն է ի լրման:
       Աստ եւ թէքէի մէվլէվից՝
       զոր ասի կարգի տէրվիշան.
       Ուր զ'մուգապէլէն առնեն,
       երկշաբթին ըստ սովորութեան:
       Զմէյիտ իսկէլէն անցնիմք՝
       միշտ զ'տաճկաց դիսն աստ հանելկան.
       Սա՛ վերնոյ կայ ղալաթու՝
       մեծ քաղքին սա մէզարըստան:
       Աստի վեր պարիսպ պատեալ՝
       ղալաթու ծայրն արեւմտեան.
       Զի մեք յարեւելս դիտեմք՝
       ի քէհատխանէն յընթացման:
       Նախորդ դուռն է ղալաթու՝
       որ ազապ գափին է կոչման.
       Մեծ ճամի եւ իսկէլէ՝
       լընանին միշտ բարեօք համայն:
       Այս յերկ կողմ դրբինք եւ շատք՝
       մեծամեծ կառուցեալ տուքեան:
       Զմեծամեծ գունդս երկաեայ՝
       աստ շինեն նաւունց պիտեւան:
       Աստուած զնաւս գալաֆաթեն՝
       նաւավարք գալ ի գնաման.
       Այլ եւ եէլքէն եւ հալաթ՝
       այլ գործիք էնկէզ նաւական:
       Աստ եւ ի ֆրանկաց ուսեալ՝
       ի չամէ շինեալ զթուլումպան,
       Ի հորս եւ ի գուբս եդեալ՝
       անսափոր 'ւանդուլ զջուրն եհան:
       Յերկրորդ դուռն մինչոր գընամք՝
       որ քիւրքճի գափին է կոչման.
       Երրորդ դուռն եաղ գափան է՝
       յոյր զկեօմրուկն ղալաթու բարձան:
       Զընտան ղալաթու այս գոյ՝
       բանտարգեալքն ի վերն միշտ գոչման:
       Չորս դուռն պալըք պազարի
       խանութք են ձըկանց աստ քսան:
       Աստի վայր մէյխանէքէր՝
       մեծ քաղաքս եւ ծովն էր սէյրան.
       Հինգ դուռն գարայքէօյ կոչի
       իսկէլէք են սոքայ համայն:
       Վեց դուռն գուրշունլի մաէզայ՝
       ուր աւել եւ բուրդք են դիզման.
       Կաշի դաւրից այլ պիտոյք ընդ
       նաւ բարձեալ ի ֆրանկըստան:
       Ի ներքո պարսպիս եկից կայր
       քիլսայն անդօն այազման.
       Զոր դարձուցին ի ճամի՝
       յամանակն իպրահիմ սուլթան:
       Սատկած վեզիրն երբ ետես՝
       որ կիզաւ միջոցս եաղգափան.
       Գարայ գափիէն շինեաց՝
       մինչ ասցեալս գուրշունլի մաղզան:
       Օտայք եւ խանութք եւ խան՝
       մաքսատուն մեծ յայսր փոխեցան.
       Ղալաթու կեօմրուկ կոչի՝
       եւ կամ եէնկի եաղ գափան:
       Աստ գոյ կանգնի գալիօն
       շէյթիէ պարչէ գալեաթան.
       Չէնպէր՝ շայքա՝ մունպէքի՝
       մավօնայ փինթ եւ ֆրքաթան:
       Քիւրքճի գափիէն շարեալք՝
       ընդ դրամբք որք վեր յիշեցան.
       Պապէթ պապէթ եւ սաֆ սաֆ՝
       մինչ գընաս հայիս թօփխանան:
       Վէնէտկոյ ճինիվիզու՝
       եւ ֆրանցու եւ ինկիլիզան.
       Ֆիլամէնկու լիվօռնու՝
       որ զդրօշն ֆրանցոց բառնան:
       խելս նաւունց արտաքոյ՝
       հանուրց են պատկերք զարմազան.
       Կըռածոյք են ոսկէզօծք՝
       ճաճանչիմ դէմ աեգական:
       Որք են իւրաքանչիւրոց՝
       աշխարհացն արմա եւ նըշան,
       Գըռալից փրինչիփէից՝
       եւ դօճից 'ւորք բադրօնական:
       Որոց անուամբքըն յիշին՝
       տեարք նաւունց համբաւական.
       Պատկերացն նըշանուք՝
       հռչակին յաշխարհ ամենայն:
       Ընդ ծայրս բարձրացալ
       դըրօշքն խաչանկար պայրախքն կախման.
       Ըսփռեալ յոլորման ի ծալ
       Ի հողմոցն վառեալ տարբերման:
       Յաւուր տօնից եւ ֆէսդից՝
       սուրբ զատկաց տօնախըմբութեան:
       Պրծանօք սըրբոյ խաչին՝
       եւ փառս փրկչին յաւիտեան:
       Զարդուք ներքոյ 'ւարտաքոյ՝
       տեսանի նաւերքդ ի փայլման,
       Յայգն յաւուր տօնի համայնք՝
       զթօփերսն ձգեն բարձրաձայն:
       Յայնժամ գոչումն լի ահեղ՝
       ի քաղաքս հնչեալ զարմազան.
       Ոչ միայն դըղըրդէ 'զծովս՝
       այլ քաղաքս սահմանօքս թընդման:
       Զոր գուռիսըքի ասեն՝
       յոր շոր լաթ եւ քուրչ են կոխման.
       Թէ զթօփ քար կիւլլէ ձըգեն՝
       կոտորած կատարած յայնժամ:
       Յընթրիս ժամու խրախութեան՝
       ամէն մի խըմելոյ զկըթխան.
       Լավիվա՛ ընդ բարձր գոչմանն՝
       մու առմու ձըգեն ըզբաբան:
       Երբ նստի արքայն ի նաւ՝
       եւ զդոքոք գընալ ի զբօսան.
       Հանուրքդ ի պատիւ անցիցն՝
       զթօփս ձգեա իբր զմեծ տօնանման:
       Եօթներորդ դուռն մումխանէ՝
       ուր գործեն զեղ մոմն յարաժամ:
       Մւթնում դուռն էկրի կոչի՝
       թուֆէկի պարութ քեարխանան:
       Արտաքոյ հրէից են վայրք՝
       ընդ եզերբ ծովու բնակութեան.
       Ի ի ներքո յունաց բազում՝
       ուր եւ շատ է աստ մէյխանան:
       Աստ լըցեալ սիւնք երկայն՝
       նաւուց նոր զարմիոնն լարման,
       Սալ կապած յիրեարս պընդած՝
       վարեն ի ծովէն պոնտական:
       Իններորդ քիրէճ գաբի՝
       թապաղք են եւ լար գործի յայն,
       Մինչ բաղանեաւն մէհքէմովն՝
       մե ճամովն որ ի թօփխանան.
       Սկսնու եաղ գափանէն՝
       մինչ քիրէճ գաբիս որ գրեցան:
       Պարսպօք յոյն սահմանօք՝
       մէյխանէք ի ներքոյ կողման:
       Մնասցէ նաւս ի թօփ խանէս՝
       արդ մտցուք ի ղալաթիան,
       Զեկեղեցի լուսատուին՝
       ուխտիցուք զհայոց սփոփարան.
       Զսա շինեն կաֆայեցի՝
       պազիրկեանքն յանուն նախնական,
       Որոց մասն ի լէհ անկեալ՝
       'ւիստամպօլ տեղացիք կոչման.
       Թիւն ութն հարիւր ութսուն հինգ՝
       ընդ յունաց տիրապետութեան,
       Առ պատուարբ զշիրիմն տասցս՝
       Գրիգոր կեսարացւոյն այն:
       Թիւն հազար ութսուն եւ չորս՝
       րաբունւոյս վախճան լեալ թաղման,
       Ոմն որ շիհին Չէլէպի՝
       ի պայրամ փաշայէն հայցման:
       Յունաց երեք քիլսա կայ՝
       այլքն այրեալք շինեալք քանդեցան.
       Գիտեմ եւս զֆրանկս խուզես՝
       ե՛կ մտցուք ի յուխտ ի սէյրան:
       Մէջ երկու մեծ պօստանի՝
       գէզայն է ազգին էֆրէնճան,
       Յանուն սան պէնէտիքթօ՝
       եէզուիտք աստ են միաբան:
       Ի պալըք փազարի մերձ՝
       սան ֆրանցիսկոսի է յանուան:
       Ի կարգէն սան ֆրանչիսկօ
       եպիսկոպոսիւն աստ նըստան:
       Տաճիկք յառնուլն զգանտիան՝
       ընդ վէնէժք երբոր հաշտեցան.
       Զկիզեալս որ ի վաղուց սա
       ընդ եղանակս սոյն շինեցան,
       Ի վերոյ սոյն սահմանաց՝
       եւ ֆրանցէզք շինել փութացան.
       Ըստ խնդրոյ դեսպան մուղտեսոյ՝
       սան ճորճի է քիլիսան այն:
       Այլ ի վերոյ Սան փեթրօ՝
       ընդ հովանեաւ գուլէ գափին այն,
       Միաբանքն ի կարգէն են.
       ոնց ասեն սան Տօմէնիգան:
       Նախորդ դուռն գուլէ գափի՝
       ընդ ցամաք կողմն է ի բացման.
       Որոյ պուրճն բարձրադիտակ՝
       ի ցամաք ի ծով երեւման:
       Երկու դուռն այլ ի վայր է՝
       ուր մէքթէպ աղբիւր շինեցան.
       Եղբայր նանիր անդօնին՝
       ուրացօղ հասան աղան այն:
       Բոլոր պարիսպ խանտէկ՝
       ընդ մէջն գործեն հալաթ եւ պարան.
       Հանդէպք բնակութիւնք տաճկաց՝
       յանդիման շատ մէզարըստան:
       Այսպէս շրջապատ իջնու՝
       թօփխանի կողման տաճկաստան.
       Մինչեւ յերրորդ դուռն ի վայր՝
       ի ցամաք ծով թօփխանան:
       Սա եռապատիկ միջոց՝
       մասամբք է քաղաք կառուցման:
       Եից եղբարց բաժանեալք՝
       երեք դրամբս ցամաքս եւ սահման:
       Սոյնպէս ի ծովու դրամբք՝
       ընդ մասանց պարիսպն որոշման.
       Կալաթիայ հին ասմունք՝
       իբրու զկաթն աստուստ են ծախման.
       Այլ ոչ կարեմք գալ աստէն՝
       երբ գուլէ գափին մեր սահման.
       Դէպ է մեզ ընդ ռահիւս ուղղիլ՝
       մինչ ի պէկօղլի ընթացման:
       Ի վերդ եւ մէվլախանէ՝
       բաղանիս եւ փուռն ընդ շուկան.
       Արտաքս ի վեր քաղաքիս՝
       դէպ հիւսիս արդ մեք գընաման:
       ԶՊատճէ մէվլէոցն թողի՝
       զոր յետոյ պատմեմ՝ զհանգաման.
       Քանզի վերա ճամփու եմք՝
       ի տեօրթ եօլ աղզին եմք հասման:
       Մինն յետ կողմն եւ մինս ընդդէմ՝
       ճանապարհս որ երկաանան.
       Յաջ կողմն էջս ի թօփխանէ՝
       ձախ կողմ մեր էջք գասմ փաշան:
       Յանցս ճամփուս երկու կողմն է՝
       թարգմանից ֆրանկաց թէրճիւման
       Յարկք եւ դարպաս պաղչայիւք՝
       որ յիսպաս դեսպանաց իշտ գան:
       Ձախ կողման տունքն հրէից՝
       թէրսխանէ ի գասըմ փաշան.
       Աջիւ թօփխանէ ստամպօլ՝
       ի ծով եւ արքայ ապարան:
       Նախ ճինիվիզի դեսպան՝
       որ նստէր ի սոյն օթեւան.
       Հնարիւք փախեաւ յերկիր իւր՝
       ի տաճկացն անիրաւութեան:
       Այլ յառաջ ֆիլէմէնկին՝
       որ եկեալն է ի ֆիանտրան:
       Սա տուն անդօն կեավուրին՝
       որ փախեաւ յերկիր լիվօռնան:
       Սա օգնութեամբ հասանին՝
       գանձեաց ի մահուն ցիր եւ ցան.
       Հայոց ոչ ինչ մին չ'օգնեաց՝
       յիշելոյ չ'արար մին նըշան:
       Ապրօն չ'էր սորա մին մատն՝
       նամ եհան ըստ իւր ագահութեան.
       Չ'արար զաստուած օգնական՝
       ոմն ի փառս յոյժ նանրոյ նըման:
       Մերձ գոյ երուսաղէմի՝
       ֆըրանկացն յայսր միաբան.
       Կարգին ֆրանցիսկոսի՝
       լայն 'ւարձակ գէզա եւ պաղչայն:
       Գոյ կից եւ դէրա սանդա՝
       որ է վանք միաբանութեան:
       Սովաւ երկու վանք եղեւ՝
       եւ քիլսայ հինգ որ թուեցան:
       Վէնէտիկն սոյն ստորոտիւ՝
       դեսպանն որ Պյլիոս կոչման.
       Սա եւ հնարիւք իմն փախեաւ՝
       ճորտիւք եւ կահիւք իւր համայն:
       Ֆրանձայն եւ այլ յառաջ մեր ճամփովս՝
       որ մեք ընթացման.
       Դարպասն արձակ է սորա՝
       այլ զարդեաց մուղտեսի դեսպան:
       Հզար հայելի աւել՝
       ի մին յարկն որ ոսկէզօծման.
       Եւ մեծացոյց զգէզայն աստ՝
       որ դիպի ինքն յաղօթից ժամ:
       Դըպրոց կարգեալ շատ մանկան՝
       թարգմանից եւ վաճառական.
       Ուրոյն գաբուցին կարգին միեբան
       յայսըր մենաստան:
       Փոքր էր քիլիսայն սոցա՝
       արձակ եւ մեծ արդ շինեաց այն.
       Էլչին իւրայնօք համայն՝
       սահմանացն ֆռանկք աստ զեղման:
       Հանդէպ դա՛ սպասէր օթէր՝
       երբեմն եւ նէմցէու դասպան.
       Յորս ոչ հաճեցան տաճիկք նամակին՝
       արդ շատ փոշիման:
       Այլ յառաջ եւ ինկիլիզին՝
       որ հայի ի Գասըմփաշան.
       Աձակ եւ մեծ ապարան՝
       յարքայից իւրեանց այսըր գան:
       Բերեն զիւրեանց աշխարհին՝
       մաթահնին թօհվէք արմաղան.
       Եւ աստի զոր ինչ կամին՝
       յայն յեկիր տանին պիտեւան:
       Մերձ քէրադօ հօրեա՛
       պէկօղլի կոչեալըս կըցման.
       Հանդէպ թաթավլա ի բլուրն՝
       ընդ այտիմիդրի է քիլիսեան:
       Մին կոյս քամակօք կըրծօք,
       երկաթի պատեալ եւ փակման.
       Եւ մանուկն թուին ճառ՝
       նահատակն ամաց հնգէ տասան.
       Աղօրիք շատ ընդ սահման՝
       որք զալիւր ի հողմոց աղան.
       փուռս էքմէքճոց ձիովք՝
       երկ'ւերեք աղօրեօք աղան:
       Դէմն է պալատն արքունի՝
       ոյր ասի ղալաթու սարայն.
       Իչ օղլանիք պահէին՝
       ի կարդալ ի գիր սովորման:
       Զիլֆօք եւ սաղաւարտօք՝
       էտէպ եւ թէրպիէ համայն,
       Ուսմամբ բանից եւ գործոց՝
       եւ սպասուց վարժիլ ի նոյն տան.
       Որ յետին կարգաց ի վեր՝
       ոտն առ ոտն ելնուլ յաստիճան,
       տանին ի խաս օտան՝
       ընդ կարգ յետնոցն ի մեծ ապարան:
       Այժմիկ բարձին զայդ մենկունս՝
       սակս ծախուցն իբր շըռայլական,
       Պահնորդ միայն յայս մնան՝
       որպէս զմիւս գահոյք եւ պաղչան:
       Այս չափով գընամք եւ այլ՝
       մինչ զտունս եզրեմք երկ կողման,
       Զտաճկաց կեօռերն անցանիմք՝
       ապ զհոռմոց ապա զֆրէնճան:
       Ապա զմեր գերեզմաներս՝
       տես վերայ ծովուն է դիտման.
       Զուսկիւտար եւ զգատիքէօյ՝
       զֆէնէր եւ զքէօշկն իրէվան:
       Եւ միջոցս վերուստ ի վայր՝
       յիստորոտն միջ տօլմա Պաղչան.
       Տունք եւ դարպասք եւ ճամիք՝
       մինչ բլրօքն ճիհանկիրան:
       Սա՛ ղալաթացի բնակչաց՝
       պանդխտից ըստ արարչին հրաման.
       Էքմէքճոց 'ւայլոց դիպեալ
       խօճայիցն եւ արեւելեան:
       Աղվօր մանկունք 'ւիմաստունք՝
       ճարտարք եւ ուժեղք աստ լըքան.
       Կարօտք յիւրեանց յընտանեաց՝
       գալուստն զնտանեցան:
       Յերիս կողմն է արտորայք՝
       'ւապահով հողմով հիւսուսեան,
       Յարեւելս հային սպասեալք՝
       տեառն իւրեանց միւս անգամ գալստեան:
       Վարդապետ կանգնեա յոտին՝
       հանգուցեալ հոգւոցն ի մաղթան.
       ՅԱԿՈԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ եւ այլոց սակս՝
       ասել ըզՀյր մեղան:
       Ի տեսս եկեց եւ բնակչաց՝
       լացոյց զմեզ սոցուն գերեզման,
       Դարձցուք ընդ մեր ճանապարհ՝
       միւս ճանփով վայր ի թօփ խանան:
       Սոյն ճանապարհ եւ տունք են՝
       յերկու կողմն համակ տաճկաստան,
       Զառ ի վայր յոտն լերինս՝
       իջցուք ի տես լեալդ թօփ խանան:
       Աստ զպէկլիկ թօփերս լընուն՝
       փոքր եւ մեծ յարտաքս են շարման.
       Տե՛ս զոմանս չեա արդոյ նըման՝
       զոր բերեալ են ունկրուսաց զայն:
       Լայն եւ մեծ է ահագին՝
       նըստի մարդ մի ի մէջ նորայն,
       Զանուանսն տայ վերնագիրն՝
       եւ խաչիւ թափուածոյ նըշան:
       Եւ կիւլլէք ձըգեալ բազում՝
       տանելոյ պատաստ աստ եդան,
       Ծառք չինարիք մեծամեծ՝
       հովանոց նաւավարացն այն:
       Սա մեծ իսկելէ արձակ՝
       որ լըցեալ է բարեօք համայն,
       Չ՛ նման մին իսկելէ՝
       զորս անցաք եւ որք յառաջդ գան:
       Աստ մառեօլք եւ էրազիլք՝
       'ւանառակ տայիք լէվէնտան,
       Գըլըճ ալի փաշային՝
       ճամին է րուշէն ղուղարան:
       Աշխատեցաք վարդապետ՝
       նըստցուք ի նաւակս որ սպասման.
       Փոքր մի քէյֆիկ հասցնեմք՝
       եւ գնամք ծովովս ի սէյրան.
       Անցանեմ զչաւուշ պաշի՝
       իսկէլէս որ աստ մեկնեցան.
       Հանդէպ թօփճոց օտալար՝
       նստի թօփճի պաշին այն:
       Քաշեմք ընդ յառաջ գնալն՝
       ուր սալի փազարին կոչման,
       Սահմանս եւ ընդ սոյն ճամւով՝
       յորջորջի մէհէմմէտ աղան:
       Տե՛ս զտունքս եւ զշինուածս՝
       մինչ ի բլուրն ճիհանկիրան,
       Երկու հարիւր քառասուն՝
       իբրու զսանդուխ ելաք ի վերան:
       Զորդին ճիհանկիր անուն՝
       հիւնքեարին սուլթան սիւլէյման,
       Սակս շատ սիրոյն աստ թաղեալ՝
       եւ զճամիս շինեաց նոյն անուան:
       Սահմանս եւ բոլորածիր՝
       սոյն կոչմամբ յարկքն շինեցան.
       Եւ դարն ճիհանկիր եօքուշ՝
       բարձրաբերձ ի հարաւ դիտման:
       Ի ստորոտս չարշու փազար՝
       մինչ հասցուք ֆընտըխլի կոչման,
       Ճամին մեծ յեզեր ծովուս՝
       Ճիզմէճիլէր թէքեէսի՝
       յառաջ գոյ եւ բնակչօք համայն,
       Թէֆէրիճ փոքր արհեստից՝
       մինչ հասցուք ընդ այեազ փաշան:
       Յակք ապուսույուտ մուֆթուն՝
       քեօփրիլի օղլին յոր հաւան,
       Մատն մատն մին քան զմին վերնոյ՝
       ի ներքեւն ցեզր ծովուս պօստան:
       Անցեալ զպէկլիկ պուստան՝
       որ կոչի այս տօլմայ պաղչան.
       Սուլթան ահմէտն ելից զսա՝
       որ վէզիրն էր նասրֆ փաշան:
       Եւ այլ յառաջ իսկելէ՝
       փոքր է որ արապ նա կոչման.
       Եւ պէշիկթաշի պաղչան՝
       դարպաս եւ դահոյք 'ւապարան:
       յժմ արձակ եւ լայն շինեաց՝
       որ աղվոր քան զհագս համայն,
       Որ մինն եօթնեակ գմբէթիւք՝
       վայելել զսա չեղեւ արժան:
       Ուր ռահորդեալ ջուր բղխեն՝
       պատուական ընդ նմին պատուհան,
       Եւ անդրադարձեալ ընդ հաւուզս՝
       ֆիսկեներն եւ այլց շատըրւան:
       Ի Պէշիկթաշ ղելս կամիս՝
       փոքր մի հայք ժամատամբ աստ կան,
       Հրէայն շատ, յոյնք ի բնէ՝
       այազմայք եւ մին քիլիսան:
       Ճամին մեծ այլ բաղանեօք՝
       չարշու եւ շուկայ տաճկաստան,
       Պարտէզք ի սմա եւ մանտրայք
       զբօսանաց տեղիք են համայն:
       Յառաջ եահեա էֆէնտին՝
       սուլթան մուրատի մուֆթի այն,
       Շայիր որ աստ թուրպէն է՝
       ի շրջիլ տաճիկք շատ աստ գան:
       Տունք միւֆթից գազէսքէրից՝
       յեզր ծովուս քամակն պօստան.
       Ապ ի շարս մէվլէխանան՝
       մէվլէոց սա աղօթարան.
       Ի մէջ ի ստամպօլու չիք՝
       տեղի այսց միաբանութեան,
       Յոմանս յայլ քաղաք մին մին՝
       զննց առեալ տեսցուք զմերս համայն.
       Ի տեսն մեր եւ զայս պատմեմ՝
       զի ընդ նաւակս կամք ի հանգստեան.
       Երկուշաբթի հինգշաբթի յարեւմուտս՝
       քաղաքիս եէնի գափին այն:
       Յ'երեքշաբաթն եւ յուրբաթն՝
       ղալաթայ է կրկին անգամ,
       Երկուշաբթի դէմ քաղքիս՝
       զոր ցուցի ի Գասըմ փաշան:
       Չորեքշաբաթն մերձ Պէշիկթաշս՝
       ծովեզերս յոր կամք յանդիման,
       Գահ եւ գլուխ միաբանիցս՝
       ի Գօնեայ յիկոնիոնն այն:
       Յետ դարձն իմ ի սաղիմայ
       ԲԱԺԱՆՁՆ ԻՄ ի հայոց թուական,
       Ընդ քահանայիւքս գնացաք՝
       տեսանել զհանդէսն հաւաքման:
       Դիպաք յաւուրն ուրբաթի՝
       կատարելն զգումպէլէն զայն,
       Որպէս ի սոյնում աւուրս՝
       ի սոսին առնուն զսովորն զայն:
       Ի սալչուկեանց զարմիցն էր՝
       զոր կարգեաց մօլլա հունքեարն այն.
       Մէսնէվի եւ մունէվի՝
       մէվլանայ մէվլէվի կոչման:
       Խոնարհք քրիստոնէասէրք՝
       եւ խարազանազգեստք տէրվիշան.
       Բանաստեղծք ուսումնասէրք՝
       զմէսնէվի քիթապն դաս տան:
       Յայնք հետէ չորս հարիւր
       ամք են փոքր մի յաւելան,
       Ուր տեսինք զդասն շէյխին՝
       զյարուցեալն լազարն էր յիշման:
       Հրաշք հազրէթ իսանուն՝
       զօրութեամբ էին էր լըրման,
       Յետ աղօթից դասն եզրի՝
       որ էր գիրքն ֆուրսի լիսան:
       ապ կանգնեալք շուրջ ոլորին՝
       անմռունչ յէզգ իլահական,
       Երկ թմպկօք 'ւերկ եղէգամբք՝
       փրչեն եւ հարուն քաղցրաձայն:
       Բոլորապար դադարին՝
       ֆաթիհօք ի դուրս արձակման,
       Զմեզ կալեալ տարան ի խուցս՝
       ընդ հարց եւ փորձ ի մէնջ պատասխան:
       Սոց ներհակեալ վանի՝
       քարոզիչն թրշուառական,
       Սադրեաց զվէզիրն եւ զարքայն՝
       սակս մուգապէլիս ուր որ կան:
       Զամս տասնեւհինգ խափանեաց՝
       ոտնահար գոլով պիղծ չարն այն.
       Արդ հրաման արար արքայն՝
       եւ վանին յաքսորս գոլ արժան:
       Յետ փախստեան նէմցէու՝
       սեւերես եւ գլխիկորն այն,
       Զի սա էր մինն եռգեռգիչ՝
       թէ զքեաֆիրս կոտորեմք համայն:
       Զի տեսի ես ի տեսլեան՝
       սուր մեր այնց վրայ տարածման,
       Բնաջինջ առնեմք կամ տան զհարկս՝
       կամ իցին հանուրքն մուսլիման:
       Սա եւ նախ պատճառ գինւոյ՝
       եասաղի խորամանկութեան,
       Ադ սատակեալ ի պուրսա՝
       սըրտաբեկ ի հուրն անշիջման:
       Օրթաքէօյ ի կարգ սորա՝
       թէ կամիս ելցուք ի զբօսան.
       Փոքր մի հայք են ժամատամբ՝
       եւ հրէայք շատ քան զհամայն:
       Այլ փոքր տաճիկք յիսկէլէս՝
       եւ հոռոմք ընդ իւր քիլիսան,
       Լաւ ջուր մի ի մէջ յայգեաց
       սուրբ գէորք նոցուն այազման:
       Սա եւ հրաշագործ ասի՝
       մատուռն այժմ փըլաւ ի վերան.
       Պարտէզք ի սմա վայելուչք՝
       զանկինարն ի ֆրանկէն առան:
       Աստի վեր տես զապարանս՝
       մին քան զմիւսն են վայելչազան,
       Պարապ տեղ մի չերեւի՝
       բայց ռայից չիք տեղ բնակութեան:
       Եւ ի միջոցս տէֆթէրտար՝
       պուռին է եւ ճամին ընդ այն,
       Ծովեզերօքս ի վեր գընամք՝
       մինչ հասնիմք ի գուռի չէշմէն այն:
       Գուռի չէշմի գիւղս ելցուք՝
       զբաձրագէտն տեսցուք զայազման,
       Ընթացեալ զերկրաւ երկայն՝
       դէմէտրեայ սրբոյն է անուան:
       Թագաւորաշէն հաստատ՝
       ղամբարօք երթամք մինչ յակն այն,
       Յայտնի սա գոլ հրաշագործ՝
       ի ջըրոյն չեղեւ ոք յագման:
       Չիք տաճիկք, հայք ժամատամբ՝
       յոյնք քիլիսաւ սուրբ տիմիդրիան,
       Խըրոխտ եւ շատ աստ հրէայք,
       քան զայնս որք ընդ ծովեզեր այն:
       Ի միջոցս Խալիլ փաշա
       սարայն է պրտէզ եւ պուստան:
       Զառնաւուտ քէօյ հասանիմք՝
       ուր շատ յոյնք են եւ ճոխական,
       Քիլսա գեղեցիկ ի սմա՝
       միհայել տրհանկէլօն այն:
       Յերկուց լերանց ի միջի՝
       զգիւղս անղղուք գընալ յայազման,
       Սուրբ եղիայի անուամբ՝
       արբ դու զջուրս որ ապի հայան:
       Ի դէմն վայրք է վայելուչ՝
       մերձ պարտէզ պուստան 'ւայգեստան,
       Նստիմք ընդ շուաք ծառովս՝
       լաւ թէ ընդ քեզ առնել աստ տէվրան:
       Իջցուք ի ծով ի նաւակս՝
       ի գլխոյ սոյն գեղ ընթացման,
       Զքիթ եւ զծայր տեղոյս անցցուք՝
       աքընթի պուռնիս յեռացման:
       Պաղչէք եւ գահոյք ի շարս՝
       եւ հասան գալֆային կոչման,
       Եւ զպուստան արքունեաց տես՝
       որ պէպէք պահչասի անուան:
       Գան մի ի ծովեզերիս՝
       մարմարեայ կամարն ի վերան,
       Յաւուր միում օձ տեսեալ՝
       այլ չգայ աստ սուլթան սուլէյման:
       Այլ յառաջ եւ գայալէր՝
       ապառա քարինք բընական,
       Տաճկաց են բնակութիւնք՝
       մէոճիտիւ մի աստ ռամկական:
       Անցանիմք եւ զայլ պաղչէք՝
       հասանիմք ի մեզարըստան,
       Ընդ վայրիւք ծովեզերից՝
       ընդ մէզաքդ ուր ծառք սէրվըստան:
       Սոյն բնակչաց եւ հիսարին՝
       չըրփըճիք զկտւսն լուանան,
       Պառաւ աղախնայք տաճկաց՝
       յորս կոչեմք ըզհալվայ հալվան:
       Սոքա նեղին վշտանան՝
       անարգեն շատ յիշոցս մեզ տան,
       Զի զարարմունսն մտածեն՝
       ընդ որս խնդամք լինիմք գնաման:
       Սոա պատճառ ոմն տաճիկ՝
       հալվաճի անցորդ ընդ սոյն սահման,
       Գայ խոնջեալ ննջէ ընդ չքովդ՝
       ուր ծառքդ են սէրվի խրաման:
       Խալայիխքդ գընան քաղեն՝
       եւ ջնջեն ըզռամկին հալվան:
       Երբ զարթնու ոչինչ գըտնու՝
       այլ ջնջած սրբած զիւր թապլան.
       Ոչինչ խօսի կամ հարցնէ՝
       այլ դառնայ սըրտիւ մորմոքման,
       Յետ աւուրց զպէնկիլիկ դեղն՝
       գաղտխառնէ ի մէջ հալվին այն:
       Աստ հասեալ գայ կանչելով՝
       եւ նստի ի շուքդ իբր խոնջման.
       Պառկի սուտ ի քուն լինի՝
       տեսանել զյանգ հնարուցն այն:
       Ծափս ծափի տան աղախնեայքն՝
       թէ եւս քնած է հալվաճին այն,
       Ուշիկ կուտին եւ ուտեն
       իբր երբեմն սըրբեն ըզթապլան:
       Մասն մի ժամ վերա անցեալ՝
       պառաւներն յայսկողմ յայն կողման,
       Գըլին գըլորին թըմրին խեղ
       առեալ ի խոր քուն մըտան.
       Հալվաճին հեռուստ դիտէր՝
       իբր ննջէրն վեել ժըրական,
       Ժողովէր ծալէր զկրտաւսն՝
       եւ բառնայր արագ ընթացման:
       Ի տունս եհաս զգուշութեամբ՝
       եւ այլ ոչ ծախէր ըզհալվան,
       Ոչ երեւիլ յայս սահման՝
       աֆիէթ օլա՛ հալվան այն:
       Այլ յառաջ հիսար կանգնի՝
       որ ուռումէլւոյ է կոչման,
       Հանդէպ եւ անատօլոյն՝
       հիսարն որ մերձ կեօկսուին այն:
       Թօփերք եդեալ յեզր ծովու՝
       եւ բերանքն ի ծով է բացման,
       Պահնորդք նըստին ընդ յարկաւս՝
       վերն է բարձր հիսարն ի դիտման:
       Ի մէջն են տաճիկ բնակիչք՝
       ի ստորեւս տունք եւ ապարան,
       Յերկամբ երթամք ընդ ծովովս՝
       ուր շուկայք մէսճիտ լոգարան:
       Պաղչէք են ծովահալեացք՝
       եւ կեռասն լէզիզ պատուական,
       Հիսար քիրէզի կոչմամբ՝
       յեղանակն շատք գան ի զբօսան:
       Շատ մի անցեալ զբնակութիւնս՝
       ընդ եզերբ հիսասիս շարման,
       Պալթա օղլի իլիմանի՝
       աղվոր տեղ պարտեզ 'ւապարան,
       Այլ էմիրկիւն է խանի՝
       պարտէզն է գահք վայելչազան,
       Ի մուտն մեր ըսքանչանամք՝
       որպէս յայլս ընդ մեր պատահման:
       Սուլթան Մուրատն զսա եբեր՝
       պաղտատայ 'ւարար իւր եարան,
       Ի հարց ի պատասխանիս՝
       զցայգ զցերեկ մուսահիպ կալման:
       Զգիշերն ընդ ծով վարէին՝
       ընդ գարուն յաշնան յամարան,
       Ընդ տարբերիլն ծովու ծըփման՝
       ընդ աւուրս լուսնոյն ծածանման:
       Սազ եւ երգեցողք հանդէպ՝
       եւ ինքեանք ի խելս նաւին այն,
       Զաղվոր մէյնապն նէվալօք՝
       ըմպէին զգիշերոյն շըրջան:
       Մէյնապ զոր ասի այս է՝
       զնոր փարչ մեծ անձամբք ընդ բեան,
       Ծածուկ ւ խուփ զայն համակ՝
       որ ծակ մի անդ ոչ գոլ ասաղան:
       Մէջ մեծ ամանից գինեաց՝
       ձգեն զփարչս ժամս երկոտասան,
       'Իապ կըտրեն զբերանս փարչիցն
       զոր ի փորն ծըծեալ ըմեն զայն:
       Եւ այլ յառաջ իստէնեէ՝
       ուր ծովն է մըտեալ ի ծոցն այն,
       Պարտէզք դարպասք մեծատանց՝
       մինչ ի գիւղն եէնիքէօյ կոչման:
       Ի գիւղս տաճիկք մին մասն՝
       փոքր են Հայք, բայց յոյն յոլով կան,
       Շատքըն սոցա նաւավաք՝
       նաւապետք եւ փարթամական:
       Մարդ մի երկուց եւ երից՝
       նաւուց տեարք եւ սէրմայէն այն,
       Ի գետ տանաւիս վարին՝
       ի պոնտոս ի ղրիմ ի կաֆայն,
       Փայտ գարի կորեկ ցորեան՝
       ցորենոյ շատքն վաճառակն,
       Շէն եւ առատ գիւղ յունաց՝
       ունելով եւ շատ այգեստան:
       Աստ երեք եկեղեցի յունաց՝
       որք են շէն եւ հաստատական,
       Որ մինն Երուսաղէմի՝
       փաթրիգին ժառանգն սեպհական:
       Յաւուրսն սուլթան օսմանին
       գազագ ազգն նաւօք աստ փութան,
       Մըտին անցին ընդ պօղազդ՝
       մինչ ի գիւղս ելին յարշաւան:
       Օր էր պայրամի աւուրցն՝
       մինչ զապիտք քաղաքիս լըւան:
       Նաւակ մավօնայք շայգայք
       զինուորօք զինուք երբ հասան:
       Գազագք յարկս տաճկաց մըտին՝
       եւ ի ձեռս իւրեանց թուր հարպան,
       Զյոյնս ասպատակեն ըռէյիսք՝
       ուր ընչաւէտք կան:
       Զսընտուկս բացեալ նոցունց
       իբր ձեռօք իւրեանց եդեալ զայն,
       Զի ոմանք ծանօթք վաղուց՝
       վե առին եւ ի փախ դարձան:
       Մինչ հասցուք Տառապիէ՝
       որ եւ սա գիւղ է յունական,
       այլ յառաջ տե՛ս ըզդարպաս՝
       եւ ըզհասան աղային պաղչան:
       Սա էր եղբայր անդօնին՝
       ոչ վայլեաց 'ւեղեւ ընդունայն,
       Հայի սա յանցս պօնտօսի՝
       ուր պօղազն է ծովու կոչման:
       Եւ քէֆէլի քեօյն ուր՝
       ի ներքըս սոյն ծովու կողման:
       Գըրդ աղաճըն վայր վայելուչ՝
       ծայր պեօյիւկ տէրէին դիտման:
       Աստ յունաց բնակութիւնք՝
       ի գլուխ ձորոյս կայանան,
       Սաըեառն եւ ի կագին՝
       մի՛ յիշեր որ սիրտս է դողման:
       Հայիմք ի հովիտս ' ի ձորս՝
       եւ ի ծովս քեօրֆէզական,
       Երկուս կողմունս կանաչեալ՝
       ռումէլիս 'ւանատօլին այն:
       Եւ հիսարք հանդէպ միմեանց՝
       ռումէլուս 'ւանատօլն անւան.
       Ուր թօփք եւ պահնորդք նստին՝
       պաղչէք են յանցս մեր համայն:
       Զի երբեմն ծառայք նստին՝
       ի նաւակ տաճիկ կերպարան.
       Ոմն իբր զփաշայ եւ զտղայ՝
       պաշտօնեայք ոմանք յանդիման:
       Ութն կամ տասն քաշօղք զնաւն՝
       իբր շրջիլ գընան ի զբօսան,
       Յառաջ զհողմն յաջող դիտեն՝
       մինչ զպօղազն անցեալ ընդ ծով ելան:
       Սոքա առեալ զփողս տեարցն՝
       եւ զապրանս որքան կարացան,
       Կամ ի ջանս փրկել զանձինս՝
       խորհրդովք միաբան գըտան:
       Երեւեցաւ իսկելէն վանիցն՝
       որ մավրօ մօլօզըն այն,
       Եանաշ գայերքճի պրատէր՝
       ուր ելցուք ի յուխտ ' ի սէյրան:
       Կանոն մի սաղմոս ասաք՝
       զառ ի վեր մինչ ի քիլիսան.
       Յանուն Սուրբ Աստուածածնի՝
       հանդիսի տօնն Վերափոխման:
       Մըտցուք զուխտ մի արարեալ՝
       ' ապ ի վեր սենեակ 'օթեւան.
       Յաջ 'ւահեակ օթարանք են՝
       եկողաց բընակք հանգըստեան:
       Տե՛ս մատն մատն առ ի լերինս՝
       ' ի ստորոտս վայրք վայելչազան.
       Հովանոց ընդ ծառաստանս՝
       չէմէնզար արտերք 'ւայգեստան:
       Զատկէն մինչեւ ի սուրբ խաչ՝
       ուխտաւորք աստ անպակաս գան.
       Որպէս յամենայն տեղիսս՝
       զորս ցուցի մինչ տեղս դադարման:
       Մըտցուք յԵկեղեցին սուրբ՝
       համբուրիւ ըզպատկերն փրկչական,
       Պատուեսցուք զծնօղ բանին աստուծոյ՝
       ըզԿոյսըն Մարիամ:
       Մերձ դրանս ի ջուր լուասցուք՝
       զձեռս զերեսս մեր սոյն անւան:
       Ելցուք ի վեր ի պատիւ՝
       զի սպասօղքդ զմեզ հրաւիրել գան:
       Փոքր մի աստ զհանգիստ առցուք՝
       զակն կալցուք ի ծով ի սէյրան,
       Ուտեմք ըզթրըւակ եւ զչոր հացն՝
       զկաթն մածնաւ զպանիրն եւ զթան:
       Զի սոցա սեղանն այս է՝
       որք ըզհիւրսն են մեծարական,
       Յայլմէ գինի ծախի աստ՝
       մէզէիւս մերս մեզ բաւական:
       Օրհնեա՛ վարդապետ ըզսեղանս՝
       զնէվալէքս որ մեզ պատրաստ կան.
       Կերէ՛ք եարանի սէֆայ՝
       կերցուցէք զհիւրերս ի լըման:
       Նախ սագի դու յիս խըմիր՝
       իմ վարդապետիս ողջութեան,
       Զտօլին ինձ տուր որ խըմեմ՝
       սիրելւոյս կենաց խընդութեան:
       Գայ ի բարին ըղձալի վարդապետ՝
       քո առողջութեան.
       Բարի՛ եկիր դու մեզ հիւր՝
       եւ բարով դարձցիս օթեւան:
       Երգեա՛ Սրբուհւոյն դրուատս՝
       տախիլ ի մէճլիս դու եարան,
       Տաղս եւ մեղեդիս քաղցունս՝
       րաբունւոյս վերայ շարական:
       Գոհացի՛ր Տէր վարդապետ՝
       այժմ եւ միշտ զտեառնէ փառաբան,
       Օրհնեա՛ զվանս եւ զվանահարս՝
       շնորհակալ որ զմէօք կանգնեալ կան:
       Երկրպագցուք սուրբ դրանս՝
       եւ ասեմք այսց զբարով մընան,
       Խղիւ տաղիւ եւ խնդով՝
       իջցուք ի նաւս ի խաղաղութեան:
       Գարաթաշլարն երեւի՝
       մինչ պօղազն լիցիմք յանդիման,
       Արդ տե՛ս լայն 'ւարձակ զծովդ՝
       երկին եւ երկիր ծով տեսման:
       Յարտաքս ի ձախ պօղազիս՝
       որ ուռումէլուն է կողման,
       Աստուստ մղոնաւ միով՝
       ֆէնէն է նախորդ աննըման:
       Սա իբր ըզկըլայ աղվոր՝
       եւ պահնորդք ի սմա եօթն ութն կան,
       Սանդուխտք հարիւր տասն՝
       ոտիւք վեր ելնումք մինչ ի գագաթն յայն:
       Միջնայարկ եւ վերնայարկ՝
       ընդ որ ելնումք սանդըղօք այնքան,
       Տրոհել յակ է երկրորդումն՝
       երկու կոնք պըղընձի եդան:
       Երկայն ձեւաչափ կազի՝
       ուր իբր չորս օխայ իւղ լըցման.
       Ութնեակ պատրոյգս անդ դընի՝
       երկու կոնքն ուրոյն որ գրեցան:
       Վառեն ի մուտն արեւուն՝
       մինչ արփին ընդդեմ գայ ծագման,
       Իսկ ի վերնայարկ նորա նոյնպէս՝
       զմին պղինձն է դըրման:
       Նոյն չափով իւղ ընդ պատրոյգս՝
       ընդ վառիլն այնց եւ սա վառման.
       Բայց բոլոր պատուարքն համայն՝
       պիլլուր ճամք պատեալ մաքրական:
       Որպէս ըզֆունուս ֆնէր՝
       ի հողմոցն է զանգիտական,
       Հանդէպ ծագման արեւուն՝
       սա կանգնեալ սպասէ զօրն լըման:
       Ի մուտն արփւոյն ընկըրկիլն՝
       սա վառ լուսընկալ նըման,
       Բայց ոչ ընդհանուր ըսփռի՝
       զի հնարիւք մարդկան եղեւ այն:
       Հարիւր մղոնաւ յաւել՝
       լոյս սորա ընդ գիշերն իշխական,
       Ընդ այգն արեւու ծագման՝
       կորընչին ճաճանք համայն: