Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Արեւմտից քաղաքիս վեց դրամբք: Պատմութիւն ջրոյն: Եւ էլմասին նորագիւտի: Եւ էլէքճի տէտէին: Եւ պալըքլի այազմային: Եւ գերեզմանաց վարդապետացն: Եւ Երեմիայի որդւոյն:
      
       Ռուհըմ վարդապետ խնդրեմ՝
       ձանձրութիւն քեզ մի դիպենան.
       Զի նաւաւ այլ ո՛չ քալուի՝
       ընդ ձեզ ձիս հեծնումք յընթացման.
       Զհիւսիս ի քամակս առնումք՝
       ի հարաւ գնամք յանդիման:
       Զարեւմտեան քաղաքիս տեսցուք՝
       զդրունս 'ւոր զինչ դիպենան:
       Զառ ի վեր ընթացս առցուք
       տեսեալ մեր զէկրի գափին այն,
       Էկրի վասն այնմ կոչի՝
       երկ դրունքն չէ միմեանց յանդիման:
       Քսան եւ մէկ երորդ դուռն՝
       քաղաքիս ցամաքի կողման.
       Զի երկ պարսպօք պատեալ՝
       եւ խանտէկ երորդ շուրջ առան:
       Մէզարք տաճկաց մինչեւ աստ՝
       յայվան սարայէն երեւման:
       Եւ դօփչիլարն եւ գիւղանք՝
       մինչ գնաս յէուպի սահման:
       Մերձ գոյ եւ այրն լի ջրովք՝
       բաժանեալ յառաջս բազմազան.
       Զոր հեռուստ առատ եբեր՝
       խելացին սուլթան սիւլեյման:
       Ռահք ռահք աստ որոշեալ՝
       ի քաղաքս աղբերց ընթանան.
       Սու նազըրի եդեալ գոյ՝
       յիստակել զաւերս նորոգման:
       Իբր հարիւր աղբերակօք՝
       ի սահմանս ուր պիտոյացան.
       Ամեն մի զանուն ստացեալ՝
       զորս թողի գրել յայլ մատեան:
       Ի լերանց բարձանց բերեալ՝
       Զ ժամօք քէմէրլէրն կոչման.
       Ուր մեծ Բ աւազան՝
       քէֆկիրօք ռահին դէմ դըրման:
       Եւ գիւղք ի վերայ նորա
       կապեալ են լինիլ պահապան.
       Զգայնոց ի տընկականաց
       միշտ դիտել պահել մաքրական:
       Մեսիրէ եւ մուպասիր՝
       հաւատար վայրս վայելչական.
       Քանզի քաղաքս երջանկի
       լաւ օդովք եւ ջրովս աննըման:
       Կալաք արդ զքաղաքն ի ձախ՝
       եւ յաջմէ զպարտէզս ամենայն,
       Մերձ ի ներքս բարձրադիտակ՝
       զոր կոչեն թէքֆուրի սարայն:
       Շրջապատիւ սորա են բնակեալ
       ազգն հրէական,
       Զի մին ծայրէ քաղաքիս՝
       ի պալատ իջնուն նաւ մըտնան:
       Գաւթօք մեծի դարպասին՝
       զոր աւեր 'ւանշէն բուք ճըչման:
       Բայց ծովահայեաց քարկիր՝
       մեծապար թէքֆուրիս սարայն:
       Աստ երբեմն տղայք ի խաղ՝
       ոմն եգիտ զքար մի սուղ փայլման,
       Կեղտոտ եւ փոշոտ տեսեալ՝
       սակաւ ինչ սոսուն կարծրական:
       Ումեմն յութն ըստակ ծախէ եւ առիօղ
       ի մառչիլ քառեան,
       Եւ նա այլոց ղռուշ տասն՝
       սա այլոց յերկերիւր գըլլան:
       Նա եւ ի հազար ղռուշ՝
       ապ փորձի եւ յայտնեցաւ բանն,
       Լուաւ գույումճի պաշին՝
       առնէ եւ տաշէ պատուական:
       Ծանեաւ սատակեալ վէզիրն՝
       բայց եաս լուրս այս առ արքայն
       Ի տաշելն երբոր տեսին՝
       անարատ էլմաս էր փայլման:
       Գինն հարիւր հազար ղռուշ՝
       զի քաշն էր ե դրամ լըման.
       Մլութին կոճակ արար՝
       շատ խընդայր ի վերայ արքայն:
       Քսանուերկու դուռն գնամք՝
       Էտիրնէ գափի սա կոչման,
       Յաջ կողմեր գերեզմաներք՝
       պալատցոցըն մեր հայկազան:
       Պատրիկ Սարգիսն աստ թաղի՝
       պալատցոց յունաց գերեզման,
       Ոմանց բնակչաց հայոց եւ յունաց
       մերձ էկրի դըրան:
       Պարտէզք դարպասուք տաճկաց՝
       եւ պայրամ փաշայի պուստան,
       Ի ներքս չայիրն է պէկլիկ՝
       մեծ հովտին եւ եէնի պաղչան:
       Որոյ մերձ ներքս ի քաղաքն՝
       կեօմրուկն որ գարային եդան,
       Այլ ի վայր պաղչէք ազնիւք
       իբր զարտաքս յոր մեք գնաման:
       Մեծամեծք սարայք վաղուց՝
       բուրաստան կիւլիստան պուստան,
       Վայելուչ վայրք տեսանեմք
       մինչ ի դուռն որ այժմ երեւման:
       Քսանւիրէք Թօփգափի է՝
       ուր զթօփս եդեալ իբր նըշան,
       Ներքոյ 'ւատաքոյ դրանս՝
       բնակին բօշայք հայկազան:
       Արքն ի տունս զմաղս գործեն՝
       եւ կանայքն ի ծախել շուրջ գան,
       Երես ի բաց 'ւազգապիղծք՝
       'ւարք բազմացն ի վայրս թուրքացան:
       Աստ գաթըրճի հայք բնակին՝
       քիրաճիք բեռնաբարձական,
       Կանչ կանչօղք 'ւիշոցնատուք՝
       երթ եւ եկք պօլին անդրիան:
       Յաջ մեր հեռի տեսանի
       մեծ դարպասն որ տաւուտ փաշան,
       Վայր է վայելուչ 'ւաղվօր՝
       ընտանեօք զբօսնու աստ արքայն:
       Շատ գիւղք յաջմէ յահեկէ՝
       հարաւոյ ընդ հիւսիս կողման,
       Լիթրօսն Յունաց չինկէնէից՝
       ոյց կանայքն քաղքիս գուսան,
       Սոքա ի տունս մտանեն՝
       եւ երգեն փողոցս ի սահման,
       Ի մէյխանէքս մտանեն՝
       տարփողաց չալեն եւ խաղան:
       Նոր նոր տաղս երբ ուսանին՝
       երգեն բան առասպէլական,
       Է՛յ տէրտիմէնտ կէլ կիրա՛
       գօյնումա հէ՛մէն պիր զեման:
       Պօսէ խըրիտուֆիւրուխտ՝
       արբեցեալքն կրկին ապշական.
       Ըստակ ի ճակատս շարեն՝
       պիր զեման այնու յըղփանան:
       Խօսք ի մէջ ընդ մեր յունաց՝
       այս էր մերս նոցա պատասխան,
       Թէ բօշայք մեր շատ ի շուրջ գան՝
       վաստակին ապրանաց դատման:
       Իսկ ձերդ տապլակօք շրջին՝
       ընդ մեխանէն որոց քէֆ եղնան.
       Երգքն ի դրդել 'ւի շարժել՝
       կէլա՛ գօյնումա կիր հէման:
       Ղարիպ սրտատարփ մանկտից դէմս
       պարեն ճօճին ճեմական.
       Դաղցեռ սրտից զդեղձ կամակ տուր
       նէկիր հէման պիր զէման:
       Քսան եւ չորս դուռն համաք՝
       որ Եէնիգափի է կոչման.
       Մերձ գոյ պարութին անպարք՝
       եւ պահնորդք զի արքունական:
       Ի մէջ պարտիզացս եւ յարկք՝
       տէրվիշիցն եւ մէվլախանան,
       Թէատրոնս բնակութեանց՝
       ընդ պարապիլս գըրեմ զհանգամայն:
       Գոյ ի միջոցս այազմա
       այեա դրեադա ընդ յոյնս ւոչման,
       Յանուն սուրբ Երրորդութեան՝
       որ գրեցան եւ շատքն խափան:
       Քսան եւ հինգն է Սիլիվրի՝
       ներքս ճամին եւ դէմն լոգարան.
       Մերձ դրանս արտաքոյ մէզարն
       էլէքճի տէտէի կոչման,
       Սա ո՛չ խօսէր իսկ բնաւ՝
       այլ զմաղս ուտէր յարաժամ.
       Ըզկնի բօշայից շըրջէր՝
       խըղճացօղքն ըզմաղն ուտել տան:
       Համակ մարմնովն արջնազգեաց՝
       եւ արապ մինչ ի գլուխ համայն.
       Յամառն եւ ի ձմեռն մերկ՝
       եւ անտէրն ի ցից էր կանգման:
       Մին ձեռամբն ըզմաղն ուտէր՝
       եւ միւս ձեռն ի մէֆրէտ պապան.
       Ո՛չ մըրզունք եւ ո՛չ միրուս՝
       անասուն անխօս իբր զհայվան:
       Երբ մեռաւ վէլի ասին՝
       եւ թաղման նորայ փութացան.
       Աղաւատք եւ վուզարայք՝
       յանարգ տեղն խուռն ժողովեցան:
       Լըցաւ սատակեալ տեղին՝
       ուր պատանք կուտոց էր դիզման.
       Ասեն յերազն իմ ինձ եկն
       եւ ասէ ի քէն իմ պատան:
       Աղմուկ լինէր բազմութեան՝
       թէ իմոց գոյից է արժան,
       Զերազ պատմէին միմեանց՝
       եւ ասեն պատանք իմ արժան:
       Մինչ վէզիրն ահմէտ փաշայ՝
       ընդ հազար հարիւր 'ւերկ թուական,
       Հրամայեաց յիւրոց գոյից՝
       ասելով զիմն ընդունի այն:
       Պատեցին եւ թաղեցին՝
       հանդիսիւ դաս դաս կանգնեցան,
       Զմէյիտ նամազին առնեն՝
       որպէս թէ մուֆթի եւ սուլթան:
       Ասեն սա վէլիուլլահ՝
       զի սէվապ որք մեյիտդ գըտան,
       Բայց ինձ եապան ատամի՝
       մին հայվան թօռլաղ էյնէ հան:
       Տէր Մարկոսն Թօփեցի՝
       ասաց օր մէի ես գընաման,
       Զճանբովն հիսար տիպին՝
       դէպ ի պրճի պարսպի կողման,
       Պաշտեցեալն տաճկաց վէլին՝
       զբօշա մի զգետնովն էր կախման,
       Կոխէր տըփէր եւ կոթէր՝
       եւ բօշան ճըչման ի գոռման:
       Տաճիկք վասն այնմ ասէին՝
       նոյն ազնուորդի մուստաֆայն.
       Չէլէպի Վէլիուլլահ՝
       մեծ պատւով թաղման գոլ արժան:
       Երազքն բազմաց իքրամ՝
       քէֆինի իւրոյ պատուիրան,
       Ոչ զջուր ո՛չ զհաց ճաշակելն՝
       զի ապրանքն աստուծով տեսան:
       Ասեն զարմանք անմռունչ տեւելն՝
       եւ լռելն է որքան,
       Ոմն պատասխանէ զայս՝ թէ՝
       ծանի՛ր դու գարտաշ մուսլիման:
       Ի մէջ կենացըն յաւուր մի՝
       խիստ սիրուն նորա բարեկամ,
       Շատ մեղթեալ եւ յոյժ ստիպեալ՝
       վէլիէն էառ զպտասխան:
       Ասէ ա՜յ իմ սիրելի՝
       ընդէ՞ր զիս խոշտանգես այդքան,
       Ո՞վ է աստուծոյ ծառայ՝
       ո՞վ օրինապահ մուսլիման:
       Զի խօսիցիմ ընդ նմա՝
       կամ անգամ տայցեմ մին սէլամ.
       Պարտ չէ՛ վէլիուլլահից՝
       ընդ շաղախեալսն խօսիլ միանգամ:
       Մէզար շինեցին եւ յարկ՝
       կախեն զմաղն ի վերայ նըշան.
       Պահապանք նստին ցարդ եւս՝
       քարոզեն թէ բժշկարան:
       Կանայք խաթունք եւ խանըմք
       եւ սուլթան կառօք փութացան.
       Այլք եւ զՖաթիհէն կարդան՝
       մաղթելով ի նմանէ զշիֆան:
       Փարչէրք մէզարին վրայ՝
       լի ջրովք պատրաստի եդան,
       Դեղթափք սրտացաւ խոստկաց՝
       տղակայանաց 'ւամլոց տալ զտըղայն:
       Քըսուին շըփուին զջուրն զայն՝
       յաչս 'ւերեսս 'ւի կուրծս 'ւի փիստան.
       Մինչ ի փոր ի պորտ տանին՝
       սատակեալքն դոցա յայս նըման:
       Կեօռք տաճկաց յերկոսին կողմն՝
       այլ յառաջ յունաց այազման,
       Այսըմ որ պալըխլի ասեն՝
       մերձ յունաց սակաւ գերեզման:
       Սա յառաջն էր մանաստիր՝
       Բանայեա տիրամօրն անուան,
       Յոլով մարդիկ մեզ պատմեն՝
       զսորա հրաշսն բըժըշկութեան:
       Կոչի եւ խրիսուբիյի՝
       ի թարգմանն ոսկի աւազան.
       Իբրու ջուր առողջարար՝
       կիսամահ ոմն յայսմ ողջութեան:
       Յառաստաղն սորա ասի՝
       սնտուկ մեծ երկթիզ չափական.
       Ի մէջ կամարին կապած՝
       եւ օղակ մ'երկաթէր կախման:
       Ի մերում ժամանակիս՝
       տղայք յօղն այն ձգէին ըզպարան,
       Եւ օրօրուէին զնովաւ՝
       եկողքն յուխտ եւ կամ ի զբօսան:
       Ոմն Ֆիրէնկ ճարտար Ռէմիլ՝
       յարհեստ քաջ երկրաչափութեան.
       Գայ եւ սպասէ գիշերով՝
       վեր առեալ ուր հետքն չերեւան:
       Ադ՝ կայ բաց իբր զպատուհան՝
       տեղ սնտըկին ընդ կամարն այն,
       Թէ իրաւ է աֆիէթ՝
       սնտուկն լի ոսկեներկ քիմեան:
       Եւ ընդ մեր ժամանակս տեսաք՝
       ընկուզի ծառք որ մերձ յայսմ կան,
       Զնոքումբք բորեցին ի խոր՝
       ոսկի եւ արծաթ վեր առան:
       Յառաջ քայլեմք ընդ շիրիմս՝
       ուր յազգէս շա՛տ բիւրք թաղեալ կան.
       Սուրբ Գէորգայ Սուրբ Սարգսի՝
       սուրբ Նիկօլն ընդ տիրածնին սահման:
       Բընակչացն նընջեցեալք են՝
       պանդխտից շատք են աննըշան,
       Բազմաց քարինք են անյայտ՝
       որք ճոխքն են գըրած ըզնըշան:
       Եպիսկոպոսք վարդապետք՝
       նահատակք շատք աստ ի թաղման,
       Ի գիրն կենաց են գրեալք՝
       ուր տեսցուք զնոցայն տապան:
       Բայց քեզ ցուցանել հարկ իմ՝
       յանուանէ որք աստ մընացան,
       Զորս ի ծերոց մեր լուայ՝
       'ւորք ի մէջ գոլ հրաժարական:
       Ամեն մի յերկրէ եկեալք՝
       թէ կամայ եւ թէ յակամայն,
       Աւուրբք ինչ աստ պանդխտեալ՝
       պալըքլիս եղեւ դամբարան:
       Յոհաննէս եպիսկոպոս՝
       որ աստ գոյր պատրիարգ կոչման,
       Քօթ Կարապետն եզընկու՝
       աշակերտ Պետրոս Կառկառեան:
       Ի վերն եւ ալաճաճի՝
       ծերք ոմանք ընդ Մինաս քահանայն,
       Յաղմունքն ծըազատկին՝
       յարքայի դուռն զենեցան:
       Ընդ վայր յանօգուտ խորհուրդն՝
       յանմըտաց փասքուսից դիտման,
       Ընդ որ յոյնք եւ շատ դրամով՝
       ահիւ եւ տուգանօք պըրծան:
       Եւ Կիրակոս Րաբունին՝
       որ ի կարգն պատրիարքական,
       Ուրհայեցի Յոհանէսն՝
       'ւապ Պողոս տիվրիկցին ընդ այն:
       Ղարիպ եւ անտէր հապէշ քահանայն
       սուրբ 'ւազնըուական.
       Ի սուրբ Սարգիս մահ եհան՝
       թաղեցաք անգիր 'ւաննըշան:
       Եւ Թօրոս Սեբաստացի՝
       Կաթուլիկըն Կիլիկիոյ տան,
       Նորատունկըն Սեբաստիոյ՝
       Կիրակոսն որ պէլէնկիան:
       Անժուր Յովսէփն կեսարու՝
       եւ յակոբն պէլէնկիան,
       Եւ Ստեփանոս մեղրեցի՝
       աստ պատրիկ որ լեալ պարտական:
       Պապա ճաֆէրէն հանինք՝
       երկ աւուրբք էառ զվախճան.
       Թուլկուրանցի Նիկօլի՝
       աշակերտն Կրպօ Թուլկուրան:
       Եւ ամթեցի կիրակոսն՝
       պատուական օղլին կոչական.
       Ի կարգ սոցուն թաղեցաք՝
       զքեօմուրճի սւցուն պատուական:
       Համալ ատաղըն Գրիգոր՝
       նահատակըն զարմանազան,
       Զներբողութիւնսն թէ կամիս՝
       ի գելս լինիս ի խընդման:
       Վեր ասացելոցն դասեալ՝
       զամթեցի խօճայ Երեմիայն,
       Որոյ որդին բարեպեշտ՝
       չէլէպին այն Մաղաքիան:
       Թուին հազար ըննսուն եւ ութն
       ի ստամպօլ նախկին երբ գայր այն.
       Հօրս եւ մեզ լինէր ծանօթ՝
       սիրելի եւ յոյժ բարեկամ:
       Ընդ ժամանակս մէլէկի՝
       որ ահմէտ փաշայն էր կոչման,
       Յամթայ եկեալ գոլ վէզիր՝
       գայր ընդ նա որ եւ սիրեկան:
       Զքսան եւ հինգ քիւրէկճին՝
       զմեր հայոց սա վեր բարձական,
       Բնաւին քերեալ ջընջեցոյց՝
       տէֆթէրիցն որ արքունական:
       Մեծ յիշատակ եթող սա իւր հոգոյն՝
       եւ նախնեաց համայն.
       Որ պտուղ միայն ստացեալ՝
       չէլէպին Գասար պատուական:
       Զոր բարեբարոյ լըսեմք՝
       հարազատ նախնեացն իւր նըման
       Հայրն ընկալաւ զմեր խնդիրս՝
       հանգչիցին ընդ փառս Աստուածութեան
       Տէրն ամենազօր բազմօք՝
       զիւր օճաղն պահէ անսասան,
       Յորդոց որդիս ուռճացեալք՝
       մեզ պարծանք ճոխաճեմութեան:
       Աստ ոմանք խօճայք գայֆայք
       զարդարեն զիւրեանց գերեզման,
       Քրիստոսի բանն ի կատար՝
       որք ներքոյ գարշահոտ մընան:
       Երիս ունի ա զօգուտ՝
       զի պատիւս ըզսէր մեր ցուցման,
       Եւ նշան յետնոց թողուն՝
       զի յետինքն եւ զիւրեանցն հոգան:
       Անբիծն է հոգւոց օգուտ՝
       գըթութիւն տեառն աւետարան,
       Եւ պատարագն վերբերօղ
       տըխրութեանց հանգիստ սփոփարան:
       Ի հայիլս զխեղճ մատղաշներն՝
       եւ ասեմք մեզ եւս պահեալ կան,
       Հայիմք ի վերայ ծերոց թէ վերջն է
       եւ այս մեզ դիպման:
       Հայիմք աղքատաց վերայ՝
       զմեծատունս 'ւորք գոռոզ մեռան,
       Միապէս զգետնով անկեալք՝
       'ւանճարակ խեղճ ի հող լուծան:
       Հայիմք ի վերայ սրբոց՝
       երանեմք եթէ վարձք ձեր կան,
       Հայիմք ի վերայ չարեաց՝
       'ւասեմք թէ պարծիլդ ընդունայն:
       Օրինակ զայնս առնելով՝
       որպէս թէ զպատմութիւն կարդան,
       Կամ թէ զհամայնց կերպարանս՝
       յիշեմք զվատն եւ զլաւն որ անցան:
       Այսքան օգուտ մեր գալն աստ՝
       զգուշանալ ախտից մեր համայն,
       'Իօրհնել տուօղն զվարձս առնու՝
       'ւուսուսցէ մեծ կոչի կեանքն յայն:
       Տէր վարդապետ, հոգւոց մին՝
       'ւասասցես սոցուն փրկութեան,
       'Իապ անդաստանօքս վարիմք՝
       ընդ կանաչ կակաչս բուսական:
       Քսան եւ վեց դուռն է՝
       որ հասաք ի եօթնեակ կըլայն,
       Գերեզմանք գարամանցոց՝
       քաղաքիս գոլով յանդիման:
       երձ դրանս թօքաթ ասեն
       ի խանտէկն երկրորդ պարըսպեան.
       Եզն եւ կովն ընդ ձմերան՝
       ուր ծախի բնակչացըն համայն:
       Սովորք են առնել ապուխտ՝
       լէզիզ է սուճուխն հայկական,
       Զի յոյնք ակաւ զայն առնեն,
       ո՜հ լեզուն գինւոյ մեզէ կան:
       Այլ յառաջ սալախանէք՝
       ու եւ սպանդանոցք շինած կան,
       Գասապքն ընդ գիշերն զենուն՝
       յայգն բերեալ խանութ խանութ տան:
       Հարիւր խանութ այլ յաւել՝
       ի քաղաքս կովու եւ եզան,
       Երեք հարիւր ոչխարաց՝
       ընդ կրպակս ծախեն ազգն իւնան:
       Թո՛ղ զեէնիչարեաց թայինսն՝
       ուրոյն են գասապքն նոցայն,
       Յամենայն աւուր բաշխի՝
       եէնի յօտալարն յէթ մէյտան:
       Թո՛ղ եւ զարքունի գասապս՝
       որ յերկու պալատն պաշտաման,
       Գեղմն եւ կաշի անթիւ բեռն՝
       կու տանին ի Ֆրէնկիստան:
       Աստ խանութ եւ խան շուկայ՝
       գազ չէշմէն եւ պատէխանան.
       Ուր եւ թապախք սեկեգործք՝
       մագաղաթ թէ քեզ պիտենան:
       Մաշկի մորթ եւ մաղից՝
       հալաճի լար մոմ իւղ թափման,
       Սազից քնարից հաստ եւ նուրբ՝
       ի սոցունց տես յառաջանան:
       Գազ չէշմէի գոլ պատճառն՝
       յարածիլն փորէ զջուրս գտման.
       Մարդիկք փոեն եւ բղխէ՝
       զոր բերեն եւ զաղբիւրս շինման:
       Այլ յառաջ յեզերբ ծովուս՝
       տես զմաքրահօրեայ այազման,
       Պանդալէյիմօն սրբոյն՝
       զիսքէնտէր չէլէպի պաղչան:
       Սա գեօղ եզերս ծովու՝
       քաղաքէս ժամաւ մի չափման,
       Տէրտէրքն սամաթիոյ՝
       Երբ գինւոյ պասքին ծարաւման,
       Թոփին հետեւակ գընան՝
       պապաքեալքն ջերմիւք զովանան:
       Ըստ ախորժակի սըրտից՝
       ցոփաշարժքն կանկ կանչեն պօռան:
       Քարանց մատէնք ուստ հանեն՝
       որ թաշլըք կոչի տեղին այն.
       Այսպէս են գիւղք վա ելուչ՝
       ընդ ծովովս մինչ այիստիֆան:
       Այլ յառաջ գալաթարեայ
       ուխտատեղ քիլսա այազման.
       Եւ մերձ այնմ ֆիլուրեայ՝
       արքունի գեղեցիկ պաղչայն:
       Օգոստոսի աւուրն՝
       ի տօնի տիրամօրն փոխման,
       Յոյնք եւ Հայք ի քաղաքէս՝
       ընդ կանամբք ի յուխտ յորդ երթան:
       Չէքմէճէ անդ փոքր եւ մեծ՝
       իբր ի գոգ մտեալ ծովակն այն.
       Գումպուրկազ եւ փըվատօս՝
       մինչ գնամք ի յարակլիայն:
       Ուր աթոռն սուրբ անդրէի՝
       պատուական վանք եւ մենաստան,
       Եւ թէքֆուր տաղն գասապա՝
       ուր բեւեռն թագաւորին կան:
       Աստի մինչեւ յէտրէնէ՝
       Թրակիա կոչի վայրքն այն,
       Եւ անտի մինչ Պէլիկրատ՝
       Մակէդոնիայ է կոչման:
       Եւ անտի մինչ մերձ Նէմցէ՝
       այն Ունկարիայ յորջորջման,
       Իսկ Նէմցէէ ալաման՝
       եւ Ճերմանիա ասացան:
       Ծովեզերբք աքայիա՝
       եւ աթէնս կոչեալ է մօռան,
       Արվանիդ Կուլկարիա՝
       մերձ Վենէժ որ Իդալիան: