Ստամպօլոյ պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի ծայրէ սարային սկսեալ յեզերբ ծովուն, որպէս եւ զայլն ի ԺԳ դրանէ քաղաքիս՝ զոր ինչ տեսանի, պատմութիւն հակիրճ:
      
       Ութերորդ դուռն քաղաքիս՝
       յետս առաք՝ զտուն արքունեան,
       Պահչայ գափիսի ասեն՝
       սակս մօտոյ արքունեաց դըրան:
       ԸՃՂ եւ Ը սէնէին՝
       շէյխ մահմէտին այն,
       Պուրսա թէքեէսի ասեն
       ի ճամփու գլուխն մերձ դըրան,
       Վերա ծովուն սպանդանոցք՝
       որք զոչխարսն պալատին տան:
       Ի որոց թային արարեալ՝
       յարքունեաց իբր ռոճիկ զայն,
       Աստ մէյտան իսկէլէսի՝
       նաւք փայտի արքունեաց լըցան:
       Բերեալ դիզեն եւ կըրեն՝
       են աճեմ օղլանիք պաշտպան:
       Զի իստամպօլ աղասի՝
       աստ կանգնի ի փայտի վերան,
       Այլ յառաջ եւ իսկելէք
       ուսկիւտար եւ Բիւթանիան:
       Քացախ եւ իլիմօն սույի
       զձիս անցնօղ կոչի վավօնայն,
       Ի այլ յառաջ նաւքն յեգիպտական
       եւ կղզեացն մօտ ւ ի հեռաստան:
       Աստ էմին օկի կոչի տուն
       մաքսինէ ամբարական,
       Մեծ մաքսապետն աստ նստի՝
       ել եւ մուտն եւ խուռն ի մէյտան:
       Կեօմրիւկ էմինի ասի՝
       զոր վէքիլ կարգեալ է արքայն,
       ԶՀհամայն աշխարհաց բերեալսն՝
       աստ լընուն եւ աստի բառնան:
       Թէ ականց եւ ղումաշից՝
       հեռաշուրջ որք վաճառական,
       Երկաթ կապար եւ անագ՝
       ներկ եւ սեւ բամբակ եւ քըթան:
       Մեծամեծ ֆուչից մեղերց՝
       տեսանի իլիք ի մէյտան,
       Տանաւիս ւի Պօնտոսէ
       ւի հոնաց իւղն անբաւական:
       Աստ գոյ եւ փէնճիկ էմինն՝
       սակս գերեաց դրամի նըստին,
       Ոմանք ի տանջանս վշտաց՝
       ւորք աղվորք գան ի ճոխութեան:
       Դէմ առ դէմ ովն բանի՝
       ղալաթու մինչ ի թօփխանան,
       Փուռս հացածախից՝
       երկու փզար եւ վաճառ իբր զշուկան,
       Իններորդ դուռն քաղաքիս՝
       որ պալըք փազարն է կոչման.
       Իսկելէք երեք եւ աստ՝
       ոմն ի դէմ ոմն յայլ գիւղսդ գընան:
       Թէպէտ ի Ղալաթիայ շատ՝
       կան ձըկանց եւ թիւքեան.
       Աստ եւ զնիուն սահմանեն՝
       բնակչացս բերեն ի ծախման:
       Հարիւր ցեղօք անուամբք՝
       ի տաճկաց շարքն ի յոյն լիսան.
       Որպէս թէ զծաղկոց տասցես՝
       երփն երփեան ընդ հովիտս ի գարնան:
       Դէմ դռանս դուռն շուկայի՝
       է մըսրի կամ եէնի կոչման.
       Շատ խանութք են քարակիրք՝
       կապարագմբէթ կառուցման:
       Լըցեալ պահար ալաթօք՝
       եգիպտեայ բարեօքն համայն.
       Որպէս ի վեր յիշեցան՝
       գահվէճոց թահմիսն յանդիման:
       Մեծապար ճամին ի կողմն՝
       զոր շինեաց վալիտէ սուլթան.
       Թագուհին իպրահիմի՝
       դուստր ռուսին՝ որ կոչիւր թէրխան:
       Գաւթօք եւ ասպարիզօք՝
       ուր եղեւ եւ նորա տապան.
       Մինչ ի պաղչէ գափիսին՝
       զոր տեսնումք ի ներքոյ կողման:
       Եւ դուռն մի ի պարիսպ
       նոր բացին սակս ճամւոյն այն
       Տիյտապան եւ կանգնի աստ՝
       սանդղտովք ել էջք մարմարեան:
       Իսկելէք են խասքէօյի՝
       պալատու անցից եւ դարձման
       Հրէից գասապք մրգածախք՝
       հարիւր տունք եւ աստ հրէական:
       Այլ յառաջ յերկոսին կողմ՝
       խանութք են սաշիկ գունտուրան.
       Այլ յառաջ փարչ եւ քեասէ
       գոյն զգոյն եւ ոսկեզօծման:
       Աստ անպարն պէկլիկ գարւոյ՝
       եւ արփայ էմինիք նըստան.
       Մըխալիճ եւ պանտրմայ՝
       գայիկք են իզմիր գընացման:
       Մարմարիոնեա՛ քարինք՝
       սիւնք օճախք խարիսխ գերեզման.
       Եռապատիկ խանութք լիք՝
       Տաշտ եւ գուք սեւ ձիւթ եւ պարան:
       Մանր աղ որպէս զկաղին՝
       կամ զընգոյզ ահեօլ ընդ կաֆան.
       Եւ այն որ ի վլահաց գայ՝
       մին փերթն ի ձի մի կու բառնան:
       Հասըր իսկելէ կոչի՝
       աստ են նաւք այլ եգիպտական.
       Նաղշուն նկարեալ կարմրով
       նրբաթլ մըսրի պուրիան:
       Պահչա գափիէն համակ՝
       լի են նաւք մինչ ի ունգափան.
       Կղզեացն ի սպիտակ ծովուն՝
       նիկոմիդացւոց յարաժամ:
       Տասներորդ զնտան գափի՝
       ի ներքս կողմն է ճափէր պապան.
       Ուր պարտապանք բնակչացս՝
       եւ արիւնահեղք աստ ողբան:
       Աստ կանանց տեղն ուրոյն է՝
       եւ ուրոյն արանց տաճկական.
       Յունաց հայոց եւ հրէից՝
       բայց մուտն է ի մեծ նոյն դըրան:
       Աստ յակամայ ճգնեցան՝
       ղազարոս սարգիս իստիֆան.
       Թօփալ ճիհէննէմ կըրպօ փափազ
       եւ թօրոս մորոսըն այն:
       Սոքա փաթրիք քաղաքիս՝
       որք մոլորեալ յախտ ագահութեան.
       Տեսին աստ զառ հաւատչեայն՝
       ներեսցէ տէրն ի դատաստան:
       Մոմեղէն խանութք մեղերց՝
       արտաքոյ քահվէն եւ հինան.
       Բըրինձ եւ այլ տոհմականք՝
       յեզր ծովուս որպէս մըրգաստան:
       Չորք եւ դալարք աստ պատրաստ՝
       զի եէմիշ իսկելէ կոչման.
       Ի վերայ սոցա նստեալ՝
       ի չարտաղն մուհթասիպ աղան:
       Եւ չարտաղ շօրվաճի աստ՝
       վասն արաից անցից բազմութեան.
       Նաւակաց մավօնային՝
       դէմ նստեալ դիտէ զամենայն:
       Յորժամ կամիցի ի ծով՝
       նաւ նստեալ եէնիչէր աղան.
       Զղեկն կալնու օրթայ չավուշն
       եւ շրջի կամքն ուր գընան:
       Տասւերկու դուռն քաղքիս՝
       որ փայտից կոչի բազմազան.
       Սոխ սըխտոր հաւ ձու եւ միրգ՝
       ի նիկոմիդեայէն գալման:
       Մերձ է մզկիթն ընդ մէհքէմէն՝
       որ ախի չէլէպի կոչման.
       Զի ամբոխն գալ ի գնալ՝
       աստ հարկի նոցա դատաստան:
       Լիք աստ նիւթ են շինուածոց՝
       ի նաւացն յիսկելէս դիզման.
       Իվերայ ծովու եալ են խանութք լիք
       ընդ պարիսպ կողման:
       Դրանս շէմն անմաշ քար է՝
       միափերդ սումագի նըման.
       աստ ի չէնկէլ զարնէին՝
       զաւազակս եւ զգողերս համայն:
       Զի նաւք եւ նաւակք շատ գոն՝
       որ դրանց սա միջասահման.
       Շինականաց եւ ռամկաց՝
       ելեւմուտ աստի գան 'ւերթան,
       Եւ աստ երեք ամք եղեն՝
       որ փոքր մի ջուրն քաղքիս կտրեցան.
       Ի մէյտանս իսկելէի՝
       տղմագոյն ջուրն յարտաքս տեսան:
       Մինչ փորէին շատանայր՝
       եւս քան զեւս սկսաւ յորդական.
       Բղխեաց բազկաւ մի չափու՝
       բազմախուռն աստի զովանան:
       Շինեցին հոր եւ մուսլուգ՝
       քանակաւ մատանց վեշդիմեան.
       Թուլումպայ եդեալ ֆրէնկի՝
       լըւանին 'ւընպէն զջուրն զայն:
       Տասւերկու դուռն այազմայ՝
       ընդ որ ջուր շատ ներքոյ ընթանան.
       Ի ծով պօքլուք իսկելէն՝
       յերկ կողմանց քէրէստէ շարման:
       Զոմանս յարկս աստ տեսանեմք
       ի ծովահայեացդ զուարճանան.
       Շինեալ ընչաւէտ տաճիկք՝
       եւ վարձուք հրէից աստ նստան:
       Աստ որ մուճակարք կոշկաց՝
       եւ պտղոցն որ ի ձիթաստան.
       Անթերի է յարաժամ՝
       վաճառօղք 'ւառնողք միշտ եռման:
       Փէքմէզ թուրշի միւսէլլէսն՝
       պահարօք ի գինւոյ եռման.
       յԻսկելէս Կիլիպօլւոյ՝
       թէքֆուր տաղ նաւուքն բերման:
       Տասւերեք դուռն հասանիմք՝
       զոր կոչեալ են զսա ունգաբան.
       Ի հնոց խորոզլի գափի՝
       նկարեալ ի վերնոյ դըրան:
       Վերայ կապարուն գափանն՝
       այր մեծ է ալերց մաղազան,
       Ֆօտօլոյ իմարէթիցն՝
       սօխթայից զօրաց բաշխական:
       Եւ յաւելու ի նոցունց՝
       'ւէքմէքճոց շատ պիտոյանան.
       Կանգնին յիսկելէս շատ նաւք՝
       ի հիւսիս կողմանէ գայ ցորեան:
       Եռապատիկ քառապատիկ՝
       երբեմն է նաւք աստ ի շարման.
       Տանաւիս գետեզերացն՝ կափայու
       ի ղըրիմ հոնաց տան:
       Մանկալա եւ քէօստենճէ՝
       քիլի եւ վարնայ աղքիրման.
       Իպրայիլ եւ իսմայիլ՝
       պէշթէփէ եւ գարահարման:
       Սունքէր գըզըլճա պալչըք՝
       առնաւուտ գալաս եւ թուլչան.
       Գավարնա պրկազ թուզլա՝
       կելեկրա քէֆէ հոնաց տան:
       Երեքհարիւր մորթ ցորեան՝
       որ մօրթն է քիլակ չափ քըսան.
       Հարիւր տասն յաւելի փուռսն՝
       յորըս գործի հաց ժողովրդեան:
       Իսկ պեօրէկ չեօրէկ գադա՝
       գաթայիֆ քեահի պաքլաւան.
       Սիմիտ կէվրէկ փէքսիմէտ՝
       լաւաշ եւ չախըլ ֆօտուլան:
       Հալէպի շամ պեօրէկի՝
       քէօզլէմէն եւ ֆըրանճալան:
       Իւղով եւ անիւղ գործեալ՝
       չոր թազէ ընդ այնց եւ լօգման:
       Թող զմեծամեծացն տանց՝
       կամ ուրոյն արքայ ապարան.
       Հին պալատն նոր պալատիւ՝
       որ հիւնքեար հասի է հացն այն:
       Այսքան 'ւայսոքիւք ծախի՝
       զոր ասի վասն հացին ցորեան.
       Ամառն եւ ձմեռն ի բուն՝
       նաւքն մեծ աստ գան եւ գընան:
       Երբ զօրքն ի քաղաքէս լինին՝
       թագաւորն եւ իւրքն ամենայն.
       Ալ առաւելու ծախքն այն՝
       թէ հացին այլոցն պիտեւան:
       Քեահեա էքմէքճոց նստի՝
       զապիտ գոլ իւրիւֆէթին այն.
       Իստանպօլ էֆէնտիւոյ՝
       նայիպն աստ ի գրել զօր համայն:
       Վարպետքն հացածախից
       ի Հայոց ազգէս ամենայն.
       Բաց Կիրակի 'ւուրբաթու՝
       վաղվընէ գըտեալք ի լօնճան:
       Յիսկելէն բըլուր դիզման՝
       կորեկի գարւոյ եւ ցորեան.
       Եւ համբարք յերկոսին կողմն՝
       մադրապազք պահեն ձեմերան:
       Աստ նաւակք են գործելեաց՝
       եւ քարանց եզափերթական,
       Աղօրիք են ցորենոյ՝
       նաւ թեփից եւ յարդից են դարման:
       Նաւակք բազում ի ծովեզր՝
       յանդիման է գասըմ փաշան.
       Թէրսխանէ ազապդափի՝
       մէյիտ իսկէլէն ի դիպման:
       Այլ յառաջ եւ տունք հրէից՝
       օտալարք ի յերկու կողման.
       Ի ծովահայեաց նստին՝
       ի ներքոյ խանութք են համայն:
       Միւսաֆիրացն ձուկն եփեալ՝
       թուրշին չորն մէրսին մօռօնայն.
       Գասապք հրէից եւ աստ՝
       գօլթուղ եւ արաղ միսքէթն այն:
       Ուր եւ ղուլլուղ նստելով՝
       սահմանացս սա է պահապան.
       Պալըղ էմինի նստի՝
       ի վերա ծովու մաքսական:
       Աստ բերեն զգըլըճ պալըղն՝
       բաժանել ի խանութ համայն.
       Դիտմամբ մաքսիւ էմինին՝
       ի պոնտոս ծովէ արմաղան:
       Չափն է քան զերկու մարդոյ
       եւ ըստուար մին կազ է ի լայն.
       Ունի զթուրն ի քիթ իւր՝
       զոր վարմիւ մարդիք մեր որսան:
       Ողն միայն եղեգնեայ չափ՝
       ի պորտոյն ցըփողոցն գընան.
       Զի ինքն համակ միս համեղ՝
       քէպապն է քո բերնիդ արժան:
       Խառն ածեն ի շիշ հոյն՝
       զյարկանաչ տերեւն տաֆնիդան,
       Ընդ հոտովս լաթիֆն ի բընէ՝
       ընդ ճաշակելն ըմպես զալօնեան:
       Սորա քիթն ուժեղ եւ սուր՝
       կարօղ է կըտրել զվարմն համայն,
       Բայց յըմբռնումն խըռովի՝
       ի վարմիցն կալնուն ազգ մարդկան:
       Այլ յառաջ թիւֆէնքխանան՝
       գործելեացն եւ մաղազէքն համայն,
       Որ ըստ վարդին ընդ ձմեռն
       ընդ նովաւ մարդիք յօրանան:
       Կայր ի կարգ սոցա փոքրիկ քիլիսայ
       եւ մին այազման,
       Յայրիլն ոչ եւս շինեցաւ՝
       որպէս շատն ըստ այսմ գոլ խափան:
       Տասնեւչորս դուռն ճիպալի՝
       երկոքին կողմամբ շինուածք տան
       Իսկելէն համայն բարեօք՝
       ըստ սահմանացն որ ի պէտս գան:
       Կայ ի միջոցս քիլիսայ մի՝
       այանիգօլայ յունական.
       Աստ Հրէայք խառն ի բնակս՝
       շատք են յոյնք վասն քիլիսայն այն:
       Բազումք մուսաֆիրք ի դէպ
       ի ծովեզերս այս որք գտան,
       Պագալ չագալ պալըքճի՝
       գասապ եւ մոմճոց սփոփաան:
       Տասնեւհինգն ասի այեագափի՝
       իսկելէ չունի սա միայն.
       Պարիսպն սորա ի բաց՝
       բայց յոյնքն են ի ծովու կողման:
       Սալխանէք են սպանդանոցք՝
       ի վերայ ծովու շինեալք կան.
       Եւ գոյ մումխանէ յայսմիկ՝
       եւ ղուլլուղ ի ծովն դիտման:
       Տասնեւվեց եէնի գափի՝
       իսկելէ նաւակօք եւ աստ կան.
       Զի սուլթան Մուհամմէտի՝
       սէլիմի մահմանացն աստ գան:
       Էֆէնտիքն ընթերցողաց՝
       ի նաւակ նստիլ յայսր իջան.
       Ընդ ծով ի պարտէզ շրջիլ՝
       'ւորք ունին զյարկս եւ բուրաստան:
       Տասնեւեօթն դուռն զայս հաշուիս՝
       որ փեթրօ գաբուսի կոչման.
       Պարիսպն է բաց արտաքոյ՝
       ծովակողմն տունք յունաց շարման:
       Ի մէջ դրանէս մըտունք՝
       պարիսպն է աստ կրկնապատկեան,
       Յերկուս կողմն ի մէջ բնակին՝
       ազնիւք որ յունաց ադ մնացան:
       Տասնեւութն դուռն ֆէնէռի՝
       ներս եւ դուրս ազինք իւնանեան,
       ի ներքո պատրիարքարանն՝
       եւ միթրուբօլիդքն ընդ նըմայն:
       Վեց՝ եօթն՝ հարիւր քսակ արդ՝
       պարտք վերայ պարտուց դիզեցան.
       Զպատիւն ի միմեանց խըլեալք՝
       զարմանք տայ ինձ իրքս անարժան:
       Զպատիարքարան ծանիր՝
       յերրորդում վայրս ի դադարման.
       Յառաջ էր սուրբ առաքեալքն՝
       որ յաւուրս մեծի կոստանդիան.
       Միդրուֆանէս երանեալ՝
       հետեւեալքն անդ մեծարեցան,
       Աստուածաբանն Գրիգոր՝
       եւ ոսկեբերան սուրբն Յովհան:
       Սուլթան մէհէմմէտն էառ՝
       սուրբ տաճարն հիմանց քակեցան.
       Մէհրապ ի ղըպլէ կառոյց՝
       եւ զանունն փոխեալ յիւր անուան:
       Եւ այր ի վայր քիլիսա մն՝
       բանմարգարիսդօն էր կոչման.
       Պատրիարգն անդ եդ զաթոռն
       ընդ թարգմանեան ամէներանեան:
       Զայս եւ չարացեալ առին՝
       յաւուրս որ սուլթան սիւյէլման.
       Ապ վարեն ի դուռնս ձէնէռ՝
       ուր նստեալ թարմատարական:
       Մօտ այսմ Պատիարքարան
       այդաֆօսն երուսաղիմայն.
       Է քիլիսիա դարպասիւ
       պարտիզաւ նոցա մենաստան:
       Այժմիկ նստի պատրիարգ՝
       տէսբօդի տօսիթէոսն այն.
       Չորիւք մինչ զի սա հասեալ՝
       ծանօթ մեզ եւ մեր իախնական:
       Անցանիմք յառաջ ըզեալիսդ՝
       յարկք յունաց արտաքոյ կողման.
       Պարօնացն եւ օթարան՝
       ոյց ասեն վըլահ եւ պուղտան:
       Ի ցամաք կողմն դիտեն՝
       ընդ բաց պարիսպն եւ զանցս մարդկան.
       Հիւսիս ծովու ի խասքեօյ՝
       յօգմէյտան 'ւարքայի պաղչան:
       Այլ յառաջ եւ տունք հրէից՝
       ըստ նոցուն պիտոյից շուկան.
       Ուր եւ յոյնք բնակին խառն՝
       յեզր ծովու որպէս ասացան:
       Քիլիսա մի այրեալ վաղուց՝
       երբ կրկին եկն մոսկով դեսպան.
       Շինել տայր զեկեղեցին՝
       բնակչաց 'ւեկաց սփոփարան:
       Տասնեւինն դուռն պալատի՝
       որ երթամք մինչ յայնվանսարան.
       Արտաքոյ բնակեա հրէայք՝
       եւ ի ներքո խուռն են բազմազան:
       Քանզի մեծ իսկելէ սա՝
       պիտոյից նաւք աստ դիպենան.
       Գընալ ի քէհատխանէ՝
       ստամպօլ նաւակօքս գան:
       Ատ հրէայք շատ քան ի գիւղդ
       ի խասքէօյ եւ ի ղալաթան.
       Ի Պէշիկթաշ 'ւօրթագիւղ՝
       գուզգունճուկ գուռիչէշմէն այն:
       Կամ յեզերս ի ստամպուլոյ՝
       յիւսկիւտար չէնկէլ քեօյեըն յայն.
       Այլ հեռի ո՛չ բնակին՝
       յեզերաց ծովու չեն բաժան:
       Ի ներքս եր Եկեղեցի՝
       Հրեշտակապետին են անուան.
       Մինչ յութն հարիւր տունք հայոց՝
       ցիր եւ ցան ի մին սահման:
       Քըսան դուռն այվան սարայ է՝
       Պալատու մինչ ի վայր համայն.
       Բնակութիւնք են հրէից՝
       ընչաւէտք յեզր ծովուս մընան:
       Ի ներքոյ դրանս է մերձ՝
       քիլիսայն աւեր եւ խափան.
       այազման կայ ի միջի՝
       վըլահերնաս տիրամօրն անուան.
       Բակ դատարկ քանդած վերան՝
       ընդ պատուարբ չինկէնք բնակեցան.
       Որպէս բազումք յայլ տեղիս՝
       ի մէսճիտ ի ճամի դարձան:
       Մեծ դուռն է սորա քամակն՝
       արդ փակեալ քարիւ ամրական.
       Սուրբ Միգայէլի պատկերն՝
       թուրն ի ձեռին կըռածոյ կանգնման:
       Իսկելէ սա նաւակօք՝
       գան գընան ի էուպ սուլթան.
       Շիշէ պէս պէս անօթից՝
       աակից աստ է քէրխանան:
       Այլ յառաջ զըրաւ եւ ծայր՝
       քաղքիս ի ծովս եռ կողման.
       Զի յարեւմտից ըսկըսաք՝
       արփէլւօք յարեւմուտս սահման:
       Որպէս էր եէտիղուլայն՝
       քաղաքիս որ ոտն ասացան.
       Եւ զմիւս ոտըն զայս տեսցես՝
       որ հասաք ի յայվանսարան: